Հայաստանի թենիսիստները կմրցեն տանտերերի`Հունգարիայի հավաքականի հետ

թենիս138976707230Այսօր Հունգարիայի Սեգեդ քաղաքում կմեկնարկի թենիսի Դևիսի գավաթի խաղակության եվրաաֆրիկյան 3-րդ խմբի մրցաշարը:

Վիճակահանությամբ մասնակից 12 երկրների հավաքականներ տեղաբաշխվել են տարբեր ենթախմբերում:

Մերոնք A ենթախմբում են և մրցելու են Հունգարիայի,  Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

B ենթախմբում ընդգրկված են՝ Մալթայի, Մակեդոնիայի և Ալբանիայի, C ենթախմբում ՝ Վրաստանի, Չեռնոգորիայի և Իսլանդիայի, իսկ D ենթխամբում ՝ Էստոնաիայի, Թուրքիայի և Սան Մարինոյի ընտրանիները:

4 ենթախմբերի հաղթողները եզրափակիչ փուլում վիճարկելու են 2-րդ խմբի 2 ուղեգերերը:

Առաջին օրը ենթախմբերում կկայանան հետևյալ հանդիպումները.

A ենթախումբ՝ Հայաստան -Հունգաիա, B ենթախումբ՝ Մալթա-Մակեդոնիա,

C ենթախումբ՝ Չեռնոգորիա-Վրաստան, D ենթախումբ՝ Էստոնիա-Թուրքիա:

Հայաստանի հավաքականի մարզիչն է` Վահե Ավետիսյանը, իսկ թիմի պատիվն են պաշտպանում` Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը:

 

 

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ

սամ1399315234_samokov-bannerԲուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր վիճարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր` 46, 54, 63, 76 և 100 կգ քաշային կարգերում:

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ:

Կարողությունները կփորձեն` 46 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը , 63 կգ քաշային Գևորգ Մխեյանը , 76 կգ Սարգիս Հովսեփյանը,100 կգ քաշային Ալեքսան Մեքինյանը:

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում

գավաթ31290Այսօր կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Երևանի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցանակը կվիճարկեն Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:

«Փյունիկը» Հայաստանի 6-ակի գավաթակիր է, իսկ «Գանձասարը» առաջին անգամ է հանդես գալու եզրափակչում:

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը կես միավորով է ետ մնում առաջատարից

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի Մեց քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում են Ֆրանսիայում բնակվող Տիգրան Ղարամյանը և Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենյա Դոլուխանովան:

Կայացած 6 տուրից հետո Ղարամյանն ունի 5 միավոր և միայն կես «քայլով» զիջում է առաջատարին՝ Ֆրանսիան ներկայացնող ռումինացի գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին:

7-րդ տուրում Տիգրանը կմրցի առաջատարի հետ:

Դոլուխանովան  վաստակած 3 միավորով 18-24-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Հերթական պատիան նա անցկացնելու էֆրանսիացի Սեբաստիան Ջոյի հետ:

Մրցաշարի  հաղթողը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ ղազախական ակումբն առաջին պարտությունը կրեց ազգային առաջնությունում

վմVaddan Minasyan712876Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի աշխատած տարիներին մեր թիմը սեփական հարկի տակ կարող էր պաչտվել նույնիսկ թույլ մցակիցների: Այժմ Մինասյանը Ղաախստնում է աշխատում:

Այդ երկրի առաջնության 10-րդ տուրում նրա ղեկավարած «Տոբոլը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ակտոբեին»:

Մինասյանի գլխավորությամբ ղազախական ակումբն առաջին պարտությունը կրեց ազգային առաջնությունում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» մեկնարկային կազմում չէին:

Մարկոսը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին, իսկ Արզումանյանը չմասնակցեց խաղին:

«Ակտոբեն» 23 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը,  «Տոբոլը» 12 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Տոբոլ» – «Ակտոբե»՝ 0:2

Դանիլո Նեկո, 13, Տիմուր Կապաձե, 70

Հայտնի են դարձել Լևոն Արոնյանի բոլոր մրցակիցները

Լևոն38654Հայտնի դարձավ հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք շախմատի գերմրցաշարի վերջնական կազմը:

Լեևոն Արոնյանի մրցակիցներն են` Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Սիմեն Ագդեստեյնը:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Մետցում

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում չորս առաջատարից:

Որոշվեցին մականախաղի Հայաստանի մրցանակակիրները

մականախաղimagesՀրազդանի ավարտվեց մականախաղի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի չեմպիոն դարձավ Հրազդանի մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը գրավեց  Երևանի «Այրուձին»: Երրորդ մրցանակակիր դարձավ «Հրազդանը»:

Պատանիների մրցաշարում հավասարը չունեցավ Հրազդանի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ տեղում է Երևանի «Շենգավիթը»,  երրորդ մրցանակակիր դարձավ Հրազդանի մարզադպրոցի 2-րդ թիմը:

Կլիչկոյի և Պանետյերիի հարսանիքը հետաձգվել է` քաղաքական իրավիճակի հետ կապված

կլիFZK9cxoT6IjLBTiDbbjN_tnՊրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում չորս վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և ամերիացի դերասանուհի Հայդեն Պանետյերիի հարսանիքը չի կայանա: Նրանք սպասելու են մինչև  Ուկրաինայում քաղաքական վիճակը կայունանա։

Նրանք նշանվել են  դեռ 2013 թվականի հոկտեմբերին, սակայն հարսանիքի նախապատրաստությունը հետաձգվել է։

«Այն ամենը, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, անկասկած, անդրադառնում է նաև մեր ծրագրերի վրա։ Սակայն ժամանակ դեռ ունենք»,- ասել է ամերիկացի դերասանուհին։

Հավելենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կկայանալու են նախագահական ընտրություններ։

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ

սհ40292Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը` Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

41-ամյա Հովսեփյանը Հայաստանի Մ-19 հավաքականին կնախապատրաստի Եվրոպայի 2014-2015թ. առաջնության որակավորման փուլի մրցաշարին, որում Հայաստանի նեկայացուցիչները չորրորդ խմբում են և կմրցեն Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Ըմբիշները կվիճարկեն նաև Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր

սամ1399315234_samokov-bannerԱյսօր Բուլղարիայի Սամոկով քաղաքի մարզապալատում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում կարողությունները կփորձի 35 երկրի  500 մարզիկ:

Մասնակիցները մեդալները կվիճարկեն  10 քաշային կարգերում :

Կխաղարկվեն նաև Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր` ազատ ոճ՝ 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ, հունահռոմեկան ոճ՝ 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ, 85 կգ քաշային կարգերում:

Առաջնության 1-ին օրը  կարողությունները կփորձեն մեր երկրի ազատ ոճի ըմբիշներ` 42 կգ քաշային Արման Մնոյանը, 50 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 58 կգ քաշային Վրեժ Քարամյանը, 69 կգ քաշային Արթուր Գալստյանը, 85 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:

«Թալ Գրիգը» ժամկետից շուտ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

թգA5AbKie1mq6b2mVWQLKYaq3JDrԿայացան  ֆուտզալի Հայաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները: «Թալ Գրիգը», ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտելով հանդիպումը «Պոլիտեխնիկի» հետ և  անհասանելի դարձավ մրցակիցների համար: Թիմը ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կսպասարկի Սուրեն Բալիյանը

ֆM3vwyP1g5QqGg3WCUs7aMOZ3DEՄայիսի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ Կապանի «Գանձասարի» և Երևանի «Փյունիկի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Վանիկ Սիմոնյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Տիգրան Հովսեփյանը և Գևորգ Եղոյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արևշատյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:

Խառնաշփոթ վիճակ` ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

arm128740257982Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար  երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:

 

Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:

Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:

7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝  Երևանի ժամանակով 21։00-ին։

Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Միավոր Խաղ
1 Ատլետիկո 88 36
2 Բարսելոնա 85 36
3 Ռեալ 83 35
4 Ատլետիկ 68 36
5 Սևիլիա 60 36
6 Ռեալ Սոսյեդադ 57 35
7 Վիլյառեալ 53 36
8 Վալենսիա 46 36
9 Սելտա 46 36
10 Լևանտե 45 36
11 Ռայո Վալեկանո 43 36
12 Էսպանյոլ 41 36
13 Մալագա 41 36
14 Էլչե 39 36
15 Գրանադա 37 35
16 Խետաֆե 36 36
17 Ալմերիա 36 36
18 Օսասունա 35 36
19 Վալյադոլիդ 35 35
20 Բետիս 22 36

Տիգրան Ղարամյանը` առաջատարների խմբում է

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի  Մեց  քաղաքում  անցկացվող   շախմատի  միջազգային մրցաշարի  39 մասնակիցներ թվում է հայ երկու գրոսմայստեր: Կարողություններն են փորձում Ֆրանսիայում բնակվող Տիգրան Ղարամյանը և Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուխանովան:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 8100 եվրո է: Հաղթողը որպես պարգև ստանալու է 2500 եվրո:  2-րդ մրցանակակիրը կհարստանա 1500, 3-րդ մրցանակակիրը` 1000 եվրոյով:

Կայացած երեք տուրից հետո  9 մասնակից ունի  2,5-ական միավոր: Առաջատարների խմբում է նաև Ղարամյանը:

Դոլուխանովան 34-րդ տեղում է` 0,5 միավոր:

Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

Հայ շախմատիստները կխաղան աշխարհի առաջնություններում

25441 chessԳրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին:

Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում

20140430_5Մայրաքաղաքաի Շենգավիթի համայնքի համալիր թիվ  1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Երևանի առաջնությունը:

Վերջին տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԽՄՕՄՄ-Աջափնյակ` 12:21, Նոր Նորք-Շենգավիթ`3:20:

Թիմերը մրցաշարային աղյուսակում  տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ. 1. Շենգավիթ (8 միավոր), 2.Աջափնյակ (6), 3. ԽՄՕՄՄ (4), Նոր Նորք (2), ՀՄԴ (0):

Այսպիսով, ուղեգրերը բաշխվեցին: Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում:

Արթուր Աբրահամի 40-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

3Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մրցամարտում պաշտպանեց իր կոչումը: Նա հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Մրցավարները  առավելությունը հայ մարզիկին տվեցին հետևյալ հաշիվներով` 116:113, 116:112, 119:110:

34-ամյա Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 40-րդ հաղթանակը տարավ:

Ի դեպ, վերջին մրցամարտից հետո նա ուշագրավ հայտարարություն է կատարել, ասելով. «Արդարանալու միտում չունեմ, բայց մրցում էի  միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատները կոտրվել էին դեռ նախորդ հանդիպման ժամանակ: Մրցամարտին նախապատրաստվելիս շատ եմ աշխատել ձախ ձեռքի հարվածները կատարելագործելու ուղղությամբ»:

 

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում անջատողականներն ավելանում են

գառնիկ սարոյանԵթե նախկինում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից ցանկանում էին առանձնանալ գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, ապա այժմ գումարվել են նաև ցանցացատկի (բատուտ) մարզիկները: Փաստորեն, անջատողականներն աստիճանաբար ավելանում են: Ընդ որում, գեղարվեստական մարմնամարզության մակարդակը Հայաստանում միշտ շատ ցածր է եղել: Ցանցացատկն էլ մեր երկրում զարգացած չէ, նույնիսկ մի քանի համապատասխան մարզագործիք կա: Տասնամյակներ շարունակ աշխարհում ցանցացատկի բազմաթիվ ներկայացուցչական ստուգատեսներ են կազմակերպվել, բայց Հայաստանից մասնակից չի եղել:

Ինչ խոսք, լավ է, որ մարզաձևն աշխուժացնելու միտում է նկատվում, բայց ցավալի է, որ դա կատարվում է գաղտագողի, անդրկուլիսյան պայմաններում. օրինականության մասին անգամ խոսք լինել չի կարող: Եվ այս ամենի հետևում նախկին մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում» իր անունը գրանցած, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանն է:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում օրերս շատ զարմացան, երբ ուշագրավ մի նամակ ստացան Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից: Նամակում տեղյակ է պահվում, որ Հայաստանից դիմել են, որպեսզի օրինականացվի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնումը: Միաժանակ պարզաբանվում է, որ մերժել են, քանի որ ճանաչում են միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի կազմում է նաև ցանցացատկը:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան առանձնահատուկ է: Այս կազմակերպության կազմում են մարմնամարզությունը (տղամարդիկ և կանայք), գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, ակրոբատիկական ցատկերը, աերոբիկան (ռիթմիկ մարմնամարզություն) և ցանցացատկը: Կա ևս մեկ մրցաձև` «Մեծ մարմնամարզությունը», որը մարմնամարզության մի քանի մարզաձևերի թիմային մրցում է: Պայքարի մեջ են ներգրավվում մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ներկայացուցիչներ, և անցկացվում են տարբեր մրցաշարեր, նաև աշխահի առաջնություններ:

Ինչ վերաբերում է ցանցացատկին, ապա խորհրդային ժամանակներում ունեցել ենք այս մարզաձևի ներկայացուցիչներ: Անկախացումից հետո մասնագետների մի մասը Հայաստանից հեռացել է, մյուսները թողել են աշխատանքը, մարզագործիքներ էլ գրեթե չեն մնացել: Եվ այդ մարզաձևը մարել է:

Ալբերտ Ազարյանի և Հրանտ Շահինյանի անվան երևանյան մարզադպրոցներում նախկինից ժառանգություն մնացած երկու մարզագործիք կա: Դրանք քանիցս վերանորոգվել, կարկատվել են:

բատուտԻ դեպ, ժամանակին Հրանտ Շահինյանի նախաձեռնությամբ նրա իսկ ղեկավարած մարմնամարզության դպրոցի հարևանությամբ խոշոր կենտրոն էր կառուցվում, որտեղ պետք է վաղ հասակից անդամագրվեին հիշյալ բոլոր մարզաձևերի, այդ թվում նաև ցանցացատկի ներկայացուցիչները, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասեր անցկացնեին այլ մարզաձևերով կանոնավոր զբաղվողները` ջրացատկորդները, ֆուտբոլիստները, ըմբիշները և այլն: Շահինյանի մահից հետո Երևանի կենտրոնում գտնվող կիսակառույցը վաճառվեց: Այն «Օրինաց երկիր» կուսակցության նստավայրն էր, հետո էլ Ֆրանսիական համալսարանին էր պատկանում: Փաստն այն է, որ հիանալի մտահղացումն անկատար մնաց:

Գառնիկ Սարոյանը, որ ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության կենտխորհրդի չեմպիոն, Հայաստանի առաջնության մրցանակակիր, մարզել է մարմնամարզության Հայաստանի, Իրանի ազգային հավաքականները և ներկայումս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է (նախկինում էլ` 1993-2000 թթ., մինչև արտասահմանում աշխատանքի անցնելը վարել է այդ պաշտոնը), պարզաբանեց, որ ցանցացատկը Հայաստանում զարգացնելու ցանկություն ունեցողներից ոչ ոք այդ հարցով չի դիմել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությանը:

«Ֆահրադյանը նախկինում մարմնամարզիկ է եղել, ուրախ ենք, որ ճանաչում ունի, բայց եթե անկեղծ լինենք, նրա կատարած այդ ռեկորդային վարժությունները ներկայիս մարմնամարզիկներից յուրաքանչյուրը, առանց որևէ դժվարության, կարող է կատարել, պարզապես մի քիչ պետք պարապել, մարզավիճակ ձեռք բերել: Լավ է, որ ցանցացատկը զարգացնելու նպատակ կա, բայց պետք է ճանապարհ անցնել, ամեն ինչ օրինական անել, համաձայնեցնել ֆեդերացիայի հետ: Հնարավոր չէ ձեռքի հինգ մատներից մեկը կտրել և ասել, որ այն կարող է առանձին ձեռք լինել: Ինչքան տեղյակ եմ, փորձ է արվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ ցանցացատկի առանձին կազմակերպություն հիմնել: Եվ ահա եկել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանը, որում հայտնվում է, որ միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան է իրավասու զբաղվելու այդ մարզաձևի հետ կապված խնդիրներով: Հավանաբար, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներին այդ առաջարկը ոգևորել է, և նրանք էլ մի քիչ շտապողականություն են դրսևորել: Ամեն դեպքում պետք է քայլերը նախապես հաշվարկել»,- ասաց Սարոյանը:

Նա տեղեկացրեց, որ աերոբիկայի խմբեր բացելու համար ֆեդերացիային է դիմել նույնպես նախկին մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը, և քննարկելուց հետո նրան հանձնարարվել է, որ զբաղվի կազմակերպչական հարցերով, բացը լրացվի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչով են պսակվել գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների «անկախանալու» փորձերը: Նրանք էլ շուրջ մեկ տարի առաջ ցանկանում էին առանձին ֆեդերացիա ստեղծել:
Սարոյանը հայտնեց, որ այդ մարզաձևում խնդիրը մի փոքր այլ է: Տարաձայնությունները շատ են մարզաձևի մասնագետների միջև: Փաստորեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանին վստահվում է նաև այդ մարզաձևի հետ կապված հարցերի համակարգումը: Եվ դա նրա գործընկերներից ոմանց դուր չի գալիս, փորձում են խանգարել, ձախողել Հայաստանի առաջնությունների կազմակերպումը: Այս ամենից առաջին հերթին մարզաձևն է տուժում:

«2004-ին ինքս Թուրքիայի Անթալիա քաղաքում ներկա էի Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովին: Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին դուրս գալ այդ երկրի մարմնամարզության ֆեդերացիայից: Եվ միջազգային ֆեդերացիան դա արգելեց, սակայն թույլ տվեց կազմակերպության ներսում փոխհամաձայնությամբ լուծել կազմակերպչական խնդիրները: Ինչ վերաբերում է առանձնանալուն, ապա դա հնարավոր չէ: Կարելի է ֆեդերացիայի կազմում գտնվող տարբեր մարզաձևերի ֆինանսական հաշիվներն առանձնացնել, ոչ ավելին: Մարմնամարզության ֆեդերացիան դրա կազմում եղած մարզաձևերի հետ միասին պետք է մեկ հասցե ունենա»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 35 մլն դրամ է ստանում: Ֆինանսներն առայժմ բաշխվում են միայն մարմնամարզության (տղամարդիկ և կանայք), ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության միջև: 20 մլն դրամը հատկացվում է մարմնամարզությանը, 7,5-ական մլն դրամ են ստանում գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի ներկայացուցիչները: Վերջինիս ներկայացուցիչներն անջատողական հակումներ չունեն: Թերևս դեր է խաղում այն հանգամանքը, որ աշխատանքը համակարգում է բանիմաց մասնագետ` Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության պատասխանատու աշխատող Շուշանիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է Ֆահրադյանին, ապա նա ոչ մի անգամ չի եկել, չի դիմել ֆեդերացիային, չի փորձել բանակցել: Նա կարող է ակումբ ունենալ, տարբեր մրցումների պատվիրակներ ուղարկել, սակայն պաշտոնական ստուգատեսների մասնակցելու որոշումը կարող է միայն ֆեդերացիայի թույլտվությամբ կատարվել: Ամեն քայլ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում, ծրագիր ներկայացնել ֆեդերացիայի ղեկավարությանը, պարզաբանել, թե ինչ մարզաբազաներ կան, ինչպես են կազմակերպվելու պարապմունքները և այլն: Ի վերջո, եթե ամեն բան հավանության արժանանա, այդ մարզաձևի ներկայացուցիչները պետք է անդամավաճար մուծեն: Ի դեպ, ամեն մարզաձևի համար 100-ական շվեյցարական ֆրանկ է վճարվում մարզաձևի միջազգային ֆեդերացիային, գումարած 500 շվեյցարական ֆրանկ` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համար: Չեն վճարվում ռիթմիկ մարմնամարզության, ցանցացատկի, այն մարզաձևերի համար, որոնց միջազգային մրցումներին չենք մասնակցում: Ինչ խոսք, ցանկալի է, որ ավելանա ֆեդերացիայի գործող մարզաձևերի թիվը»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին կատարվածը խիստ զայրացրել է: «Մեր ղեկավար այրերը պետք է միջամտեն և բացատրեն, որ նման բաներ չի կարելի անել: Մի՞թե առանց ֆեդերացիայի նախագահի կարելի է դիմել միջազգային կազմակերպությանը: Սա «նորություն է», խայտառակություն Հայաստանի համար: Նախ` պետք է հաշվի առնել, թե ով է, ինչ է իրենից ներկայացնում նոր կազմակերպություն հիմնողը: Եթե կա այդպիսի մտադրություն, ինչո՞ւ այն չի ներկայացվում ֆեդերացիայի ուշադրությանը: Խնդիրներն ավելի հեշտ է համատեղ լուծել: Ցանցացատկ Հայաստանում չկա, և իմաստ էլ չկա, որ այժմ մեր աշխատանքն այդ ուղղությամբ տանենք: Կարծում եմ, մեր երկրի սպորտի, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը կատարվածին խիստ վերաբերմունք ցույց կտա: Եթե որևէ բան է արվելու, ապա առաջին հերթին ֆեդերացիայի նախագահը դրան պետք է տեղյակ լինի, քանի որ նա է ղեկավարը, պատասխանատվություն կրողը,- ասաց Ազարյանը:

 

Անկախ

Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց իր թիմին

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Գերմանիայի ֆուտբոլի առջնության 33-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և գլխի հարվածով երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը, Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: Հենրիխը  փոխարինվեց 81-րդ րոպեին:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա» – «Հոֆենհայմ»՝ 3:2

Կևին Գրոսկրոյց, 29, Հենրիխ Մխիթարյան, 31, Լուկաշ Պիրշեկ, 34 – Ռոբերտո Ֆիրմինո, 5, Նիլաս Սուլե, 66