Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

յումաօ40154Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», Տոմսկում 1:2 հաշվով զիջեց «Տոմին»: Սպարտակցիներից աչի ընկավ Մովսիսյանը: Նա և Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 15-ի:

Օզբիլիսը փոխարինվեց ավելացված ժամանակում:

«Սպարտակը» 44 միավորով  6-րդ տեղում է,  «Տոմը» 28 միավորով 13-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

«Տոմ» – «Սպարտակ»՝ 2:1

Կիրիլ Պանչենկո, 53 (11 մ), Իգոր Պորտնյագին, 60 – Յուրա Մովսիսյան, 85

Հեռացումներ՝ Պավել Նեհայչիկ, 56 – Սերգեյ Դիկան, 90

Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը` «Սպարտակի» մեկնարկային կազմում

ՅուՄԱՕ34100Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», արտագնա հանդիպումում փորձություն է սպասում «Տոմի» հետ մրցամարտում։

Հարձակվող  Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսն իրենց թիմի մեկնարկային կազմում են։

«Սպարտակ». Դիկան, Բոկետի, Մակեեւ, Կ. Կոմբարով, Դ. Կոմբարով, Ռոմուլո, Կոստա, Խուրադո, Յակովլև, Օզբիլիս, Մովսիսյան։

Ռուսաստանի առաջնությունում կայացած 27-րդ տուրից հետո, «Սպարտակը»  44 միավորով 6-րդ,  «Տոմը» 25 միավորով 14-րդ տեղերում են:

Արթուր Աբրահամի հերթական փորձությունը Բեռլինում

աա40155Մայիսի 3-ին Բեռլինում կկայանա գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռցքամարտիկների WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և այդ կոչման հավակնորդ Նիկոլա Սյեկլոցայի (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ) մրցամարտը:

Նախօրյակին կայացած կշռման արարողության ժամանակ բռնցքամարտիկներն ունեցել են գրեթե նույն քաշը: Աբրահամը կշռել է 76,1 կգ, Սյեկլոցան՝ 76,2 կգ:

Բուքմեյքերները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս հայ բռնցքամարտիկին:

Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1,07 գործակցով, մինչդեռ նրա մրցակցին ունի 7 գործակից: Ոչ- ոքիի համար սահմանված է շատ բարձր գործակից`35:

 

Չարդարացված հույսեր`պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում այսօր կարողությունները փորձեց Հայաստանի 4 մարզուհի: Ցավոք, մերոնք անմասն մնացին խաղարկված պարգևներից:

63 կգ քաշայինների մրցավեճում մեր երկրի պատիվն էր պաշտպանում 2 ծանրորդուի` 2013-ի մինչև 15 տարեկանների Եվրոպայի փոխչեմպոինուհի, 15-ամյա Սոնա Պողոսյանն ու 17-ամյա Ռոզալյա Ավետիսյանը:

Չեմպիոն դարձավ Ուկրիանան ներկայացնող Սոֆյա Զենչենկոն` 205 կգ (91+ 114) կգ: Պողոսյանը ճանաչվեց 4-րդը`182 կգ (81+ 101) կգ, Ավետիսյանը` 10-րդը` 150 (64 +86) կգ:

69 կգ քաշային  Հռիփսիմե Պողոսյանը երկամարտի 176  (76 + 100) կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը, իսկ Աղունիկ Հակոբյանը 150  (65+85) կգ հանգրվանեց 9-րդ հորիզոնականում:

Չեմպիոնուհի դարձավ ռումինուհի Ֆլորիան Հուլպան` 209 (91+ 118) կգ:

Ինչ խոսք, մեր մարզուհիներից սպասելիքներն ավելի մեծ էին: Հավելենք, որ նրանց մրցելույթի է նախապատրաստել աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:

Վաղը մրցահարթակ դուրս կգան մեր երկրի վերջին մասնակիցները` + 69 կգ քաշայիններ Լիանա Աղաբեկյանը և  Արփինե Դալլաքյանը:

 

Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան թենիսի Դևիսի գավաթի խաղարկության նախնական փուլում

թենիս138976707230Մայիսի 5-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքի կորտերում կմեկնարկի թենիսի Դևիսի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները

Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Մինասյանը թիմ է հրավիրել Միքայել Ավետիսյանին, Սեդրակ Խաչատրյանին և Աշոտ Գևորգյանին:

Մրցաշարի մասնակից 12 երկրների ներկայացուցիչները վիճակահանությամբ կտեղաբաշխվեն 4 ենթախմբում: Պայքարը շարունակելու իրավունք կստանան միայն առաջին տեղերը գրավողները:

 

Դիեգո Կոստան իր նոր թիմում 3 անգամ ավելի շատ կստանա, քան իսպանական ակումբում

դկ2099136_w1Մադրիդի «Աթլետիկոյի», այժմ արդեն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող, բրազիլացի Դիեգո Կոստան կտեղփոխվի Լոնդոնի «Չելսի»:

Արդեն համաձայնեցվել են բոլոր հարցերը:

Անգլիական ակումբը 75 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսի այդ ֆուտբոլիստին գնելու համար: Դրանից  միայն 35 միլիոնը կվճարվի որպես փոխհատուցում իսպանական ակումբին:

Բարձր է նաև Կոստայի աշխատավարձը:  25-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմում 3 անգամ ավելի շատ կստանա, քան իսպանական ակումբում:  Լոնդոնում նա շաբաթական կվաստակի 150 հազար ֆունտ ստերլինգ:

Նախատեսվում է 5 տարվա աշխատանքային պայմանագիր:

Աշխարհի 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում Հայաստանի 4 ներկայացուցիչ կա

լևոնAronian-GettyԱվանդույթի համաձայն, ամսվա սկզբին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի դուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում  Հայաստանի հավաքականի  4 ներկայացուցիչ կա:

Լևոն Արոնյանը 2-րդ, Գաբրիել Սարգսյանը 62-րդ, Սերգեյ Մովսիսյանը 71-րդ,  Վլադիմիր Հակոբյանը` 76-րդ տեղում  են:

Աղյուսակ

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2882 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2815

3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2792

4. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2785

5.  Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2783

6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2772

8. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2772

9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2770

10. Լեյներ Դոմինգես (Կուբա)՝ 2768

62. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2684

71. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` 2672

76. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2667

Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի հանդոլիստների թիմերը պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում

20140501_134006Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում պայքարն ավարտեցին Երևանի  մինչև 14 տարեկան պատանիների առաջնության մասնակիցները:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` ՀՄԴ-Շենգավիթ`22:20, Աջափնյակ-ԽՄՕՄՄ` 34:29:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ` 1. Աջափնյակ (6 միավոր), 2. ԽՄՕՄՄ (4), 3. ՀՄԴ (2), 4.Շենգավիթ (0):
Առաջին երեք տեղերը գրավածները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:
Իսկ ահա,  մինչ 14 տարեկան աղջիկների առաջնությունը դեռ  չի ավարտվել, թիմերն անհավասար թվով խաղեր են անցկացրել:
Մարզուհիների պայքարում ՀՄԴ-ի թիմը 1:18 հաշվով պարտվեց Աջափնյակի ներկայացուցիչներին: Ուշագրավ է, որ նախորդ երեք խաղում ՀՄԴ-ի հավաքականի խաղացողները  սեփական դարպասն ընդունել են 55 գնդակ, մինչդեռ մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը  2 անգամ: ԽՄՕՄՄ-ի հավաքականը 24:10 հաշվով առավելության հասավ Նոր Նորքի թիմի նկատմամբ:

4-ական միավորով առջևում են Շենգավիթի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչնրը, սակայն շենգավիթցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Ապա հաջորդում են  Աջափնյակի (2), Նոր Նորքի (2), ՀՄԴ-ի (0) հավաքականները:

Այսօր ծանրամարտի Եվրոպայի աղջիկների առաջնությունում Հայաստանից հանդես կգա 4 ծանրորդուհի

ծանրամարտweightlifting-320x213Այսօր Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում կարողությունները կփորձեն 94 կգ քաշային պատանիները և 63 կգ,  69 կգ քաշային աղջիկները:

94 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանը մասնակից չունի, իսկ ահա մեր երկրի 4 մարզուհի կպայքարի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

63 կգ քաշայինների մրցավեճում հանդես կգան  Սոնա Պողոսյանն ու Ռոզալյա Ավետիսյանը:

Մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Հռիփսիմե Պողոսյանն ու Աղունիկ Հակոբյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Սևիլիան»

ն_cb2d273a3710d8cbad7a0b9921669e80Մայիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Սևիլիան»:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բենֆիկան» 0։0 հաշվով ավարտեց Թուրինի «Յուվենթուսի» հետ արտագնա հանդիպումը: Ի դեպ, 67-րդ րոպեից հյուերի թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստով: ՄՐցավարը հեռացրել էր թիմի արգենտինացի կիսապաշտպան Էնցո Պերեսին։

Իսպանական «Վալենսիան»  թեև տանը 3։1 հաշվով հաղթեց «Սևիլիային», սակայն չի շարունակի պայքարը: Ընդ որում, առաջին կեսից հետո «Վալենսիան» հաղթում էր 2:0 հաշվով, ետ էր բերել մրցակցի հարկի տակ կորցրածը, սակայն ավելին անել չկարողացավ:

 

 

 

Տեխնիկական արդյունքներ

 

 

«Յուվենթուս» (Իտալիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 1։2)

 

Հեռացում՝ Միրկո Վուչինիչ, 89 («Յուվենթուս»), Էնցո Պերես, 67, Լազար Մարկևիչ, 90+1 (երկուսն էլ՝ «Բենֆիկա»)

 

 

«Վալենսիա» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)՝ 3։1 (առաջին խաղ՝ 0։2)

 

Սոֆիան Ֆեգուլի, 14, Բետո, 26 (ինքնագոլ), Ժերեմի Մաթյե, 69 – Ստեֆան Մբիա, 90+3

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ մարզիչն իրեն արդարացնելու հնարավորություն ունի

հայաստանի հավաքականԲեռնար Շալանդը դեռևս ոչ մի անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս չի բերել խաղադաշտ, և վստահության որևէ երաշխիք չկա, որ նա այդ պաշտոնում կարող է հաջողության հասնել: Մտահոգվելու տեղիք է տալիս այն, որ նա նախկինում երբեք չի մարզել որևէ երկրի ազգային ընտրանի: Կասկածներն ավելի սաստկացան, երբ Շալանդի գլխավորությամբ Սկոպիե ուղևորվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Քանի որ նա նախկինում ղեկավարել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, ակնկալվում էր, որ փորձը կօգնի, մինչդեռ մերոնք խայտառակ մրցելույթներ ունեցան:

ՈւԵՖԱ-ի կազմակերպած զարգացման մրցաշարում Հայաստանի ֆուտբոլիստները 0:1. 0:3, 1:4 հաշիվներով պարտվեցին Վրաստանի, Մակեդոնիայի, Կիպրոսի իրենց հասակակիցներին: Մերոնցից միակ գնդակը մրցակցի դարպասը խփեց Էմիլ Ղուկասյանը: Ուրախանալու առիթ չկա, քանի որ Հայաստանի հավաքականը սեփական դարպասն ընդունել է 8 գնդակ, երեք խաղից երկուսում պարտվել խոշոր հաշիվներով:
Այդպիսի մրցելույթից հետո որևէ պարզաբանումն անիմաստ է:
Այս ընթացքում վերաձևվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, այն համապատասխանեցվել է շվեյցարացի մասնագետի պահանջներին:
Մարզիչը ցանկացել է, որ Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից ուսումնամարզական հավաք անցկացնի և նախապատրաստվի մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում նախատեսված Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ ընկերական խաղերին: Նրա քմահաճույքով մայիսի վերջին նախատեսված Հայաստանի առաջնության եզրափակիչ երկու տուրերի խաղերն ավելի առաջ են բերվել:
Իսկ Հայաստանի առաջնությունում կասկածներն անհիմն չէին, որ մերձավոր հետապնդողից միավորների մեծ անջրպետով մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի «Արարատը» գուցեև չհռչակվի չեմպիոն: Արարատցիներն անտեղի միավորներ են կորցնում: Եվ կրկին շատ է խոսվում մրցավարների վրիպումների մասին:
Թե ի վերջո որ տեղում կհայտնվեն «Արարատը», որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նաև մեդալների համար պայքարող Երևանի «Բանանցը», Գյումրիի «Շիրակը», Երևանի «Միկան»` պարզ չէ:
Իսկ ահա, «Փյունիկն» այդ մրցավեճին խառնվել չի կարող, սակայն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալու հնարավորություն է ստացել և ոչ մի գնով բաց չի թողնի Կապանի «Գանձասարին» հաղթելու, գավաթակիր դառնալու ու Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդես գալու իրավունքը նվաճելու հնարավորությունը: Ի դեպ, կապանցիներն առաջին անգամ են խաղալու Հայաստանի առաջնության եզրափակչում:
Ի վերջո, վճռական այդ խաղը որոշվեց անցկացնել մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում, մայիսի 7-ին: Այն կսկսվի ժամը 19-ին:

 

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

ձյուդոՄայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60  մարզիկներ։

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի բարձր մակարդակով անցկացվելիք ուսանողական առաջնությանը, որի արդյունքում կընտրվի 2015-ին Ուսանողական համաշխարհային ունիվերսիադայի՝ Հայաստանի ձյուդոյի թիմը»: Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ձյուդոյի առաջնությանը մեծ է, քանի որ ձյուդոն Հայաստանում սիրված օլիմպիական ձև է:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ:

Ձյուդոյի առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Քաշային կարգ՝ 60 կգ,

տեղ       ազգանուն   անուն    բուհ

1-տեղ Հովսեփյան Վահագն /ՖԿՀՊԻ/

2-տեղ ՈՒզունյան Հարություն /ՀԱԱՀ/

3-տեղ Բակունց դավիթ /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 66 կգ,

1-տեղ Ավետիսյան Արեգ /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գրիգորյան Հրանտ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Կարապետյան Համլետ /ՎՊՄԻ/

3-տեղ Սարգսյան Լևոն /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 73 կգ,

1-տեղ Մկրտչյան Ալբերտ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մանուկյան Ռաֆիկ /ՎՊՄԻ/

3-տեղ Սիրունյան Նարեկ /ՎՊՄԻ/

3-տեղ Վարդանյան Մանվել /ՏԱՏՀ/ Տերնոպոլ

Քաշային կարգ՝ 81 կգ,

1-տեղ Նիկողոսյան Դավիթ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գառնիկյան Սուրիկ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Իշխանյան Դավիթ /ԵՊԲՀ/

3-տեղ Սերոբյան Հովհաննես /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90 կգ,

1-տեղ Չափարյան Անդրանիկ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Աբրահամյան Հարություն /ՀՊՏՀ/

3-տեղ Մարգարյան Մաքսիմ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Մուրադյան Սարգիս /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90+ կգ

1-տեղ Կիրակոսյան Գարեգին /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մարգարյան Գոռ /ԵՊՀ/

3-տեղ Աթյան Շամիր /ՎՊՄԻ/

3-տեղ Աջամյան Արթուր /ՀՊՃՀ/:

 Անկախ

Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը:

Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի Լիսաբոնի «Բենֆիկային», իսկ իսպանական «Սևիլիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Վալենսիայի» հետ:

Բուքմեյքերները Թուրինում անցկացվելիք խաղում հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս Իտալիայի չեմպիոնին: Սահմանվել 1,56 գործակից: Ոչ-ոքիի գործակիցը 4,15 է: «Բենֆիկայի» հաղթանակն ունի 6,1 գործակից:

«Վալենսիա» – «Սևիլիա» խաղում վալենսիացիների հաղթանակն ունի 2,25, հյուրերինը՝ 3,15 գործակից: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3,55 գործակիցը:

Հավելենք, որ առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Սևիլիան» առավելության էր հասել 2:0 հաշվով:

Հայաստանի ներկայացուցիչների երրորդ բրոնզե մեդալը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

 

ՀՄH4Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և աղջիկների  առաջնությունում  77  կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Չեմպիոն հռչակվեց բուլղարացի Բոժիդար Անդրեևը՝  309 կգ: Երկրորդը թուրք Սադրեդին Գեդիկն է՝ 294կգ:

Իսկ 17-ամյա Մկրտչյանըփոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:  Լեհաստանում Հայաստանի պատվիրակությունը 3-րդ բրոնզե պարգևին տիրացավ:

Այսօր մրցահարթակ է դուրս գալու նաև 85 կգ Սամվել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Մանուկյանը (56 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (69կգ) նույնպես ճանաչվել էին երրորդը: 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանն էլ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

 

Հայաստանի հավաքականի խաղացողների թիմերը մրցեցին Ղազախստանի առաջնությունում

40098Ֆուտբոլի  Հայաստանի ազգային հավաքականի երեք խաղացողի թիմեր միմյանց հետ մրցեցին Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում:

«Ակտոբեն» նվազագույն առավելությամբ`1:0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։

«Կայրաթի»  կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին: «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման  դուրս եկավ 86-րդ րոպեին։

«Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումյանյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին։

«Ակտոբեն» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կայրաթը» 11 միավորով 9-րդն է։

Պայքար` Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերի համար

20140429_170635Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում մեկնարկեցին մինչ 14 տարեկան պատանիների և աղջիկների Երևանի առաջնության մրցաշարերը:
Մասնակցում են պատանիների 4 և աղջիկների 5 թիմեր: Մրցաշարերում առաջին երեք տեղերը գրավողները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը:
Առաջին օրը խաղից ազատ էր մարզուհիների Աջափնյակի հավաքականը:
ՀՄԴ-ի աղջիկների թիմն ակնհայտորեն թույլ էր Նոր Նորքի հավաքականից և պարտվեց 1:17 հաշվով: Շենգավիթի ընտրանին էլ 28:10 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի հավաքականի նկատմամբ:
Պատանիների մրցաշարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Շենգավիթ-ԽՄՕՄՄ` 15:36, ՀՄԴ-Աջափնյակ` 23:35:

Հասմիկ Աղաբաբյանը և Հրաչյա Ազիզյանը Հայաստանի ճկասուսերակիրների և թրամարտիկների չեմպիոն

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում մեր երկրի առաջնության պարգևները վիճարկեցին ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Չեմպիոնուհի դարձավ  Հասմիկ Աղաբաբյանը, որը եզրափակչում առավելության հասավ  Մարիամ Հարությունյանի նկատմամբ:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արփինե Աթոյանը և Սիլվա Ղազարյանը: Բոլորն էլ Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաներ են:

Թրամարտիկների մրցավեճում լավագույնը «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչ Հրաչյա Ազիզյանն է: Երկրորդ մրցանակակաիր դարձավ  Արաբկիրի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Պետրոսյանը: Բրոնզե մեդալները բաժին հասան «Հայաստան» մարզական միության սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչ էդուարդ Հովիկյանին  և վանաձորցի Արսեն Զուրաբյանին:

 

Դավիթ Հովհաննիսյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Չեխանովո քաղաքում անցկացվող ծանրամարտի պատանիներիև աղջիկների Եվրոպայի առաջնությունում  69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 266 (120+ 146 ) կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Նա բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:

Չեմպիոնի կոչմանն արժանացավ ռուսաստանցի Վյաչեսլավ Յառկինը՝ 281 կգ (129 +152),  արծաթե պարգևը բաժին հասավ Ռումինիայի ներկայացուցիչ Մարիուս Պետրաչեին՝ 276  (126 +150) կգ:

53 կգ քաշային ծանրորդուհիների մրցաշարում 16-ամյա Հերմինե Եղիազայանը երկմարտում ցույց տվեց129 (59+70) կգ և անմասն մնաց խաղարկված պարգևներից: Նա գրավեց 5-րդ տեղը:

Հավելենք, որ  50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը հռչակվել էր չեմպիոն,  56 կգ քաշային Լևոն Մանուկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

 

 

 

Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում` մադրիդյան դերբի

դկ2099136_w1Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատվավոր ավարը կվիճարկեն մադրիդյան երկու թիմ` «Ռեալը» և «Աթլետիկոն»:

Այս ստուգատեսի պատմության ընթացքում առաջին անգամ է դերբի է կայանալու:

Ինչպես հայտնի է, առաջինը եզրափակիչ էր դուրս եկել «Ռեալը»:

Իսկ ահա, «Աթլետիկոն», տան անցկացրած խաղում 0:0 արդյունքով բավարարվելուց հետո, հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Այսպիսով, Իսպանիայի  ընթացիկ առաջնության առաջատարն առաջին անգամ կխաղա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում:

Տեխնիկական արդյունքներ

«Չելսի» (Անգլիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:3 (առաջին խաղ՝ 0:0) 

Ֆերնանդո Տորես, 36 – Ադրիան Լոպես, 44, Դիեգո Կոստա, 60 (11 մ), Արդա Թորան, 72

Թիմերը հանդես եկան այսպիսի կազմերով.

«Չելսի». Մարկ Շվարցեր, Բրանիսլավ Իվանովիչ, Ջոն Թերի, Գերի Կեհին, Էշլի Քոուլ (Սամուել Էտո՛Օ, 54), Դավիդ Լուիս, Ռամիրես, Սեզար Ասպիլիկուետա, Վիլիան (Անդրե Շյուրլե, 77), Էդեն Ազար, Ֆերնանդո Տորես (Դեմբա Բա, 67):

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես, Տիագո Մենդեշ, Կոկե, Արդա Թուրան (Կրիստիան Ռոդրիգես, 82), Ադրիան Լոպես (Ռաուլ Գարսիա, 66), Դիեգո Կոստա (Խոսե Սոսա, 76):

 

«Արարատը» խուսափեց պարտությունից

ֆուտբոլԱյսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվեցին վերջին՝ 28-րդ տուրից տեղափոխված հանդիպումները:

Առաջատարը` Երևանի «Արարատը», «Հրազդան» մարզադաշտում «Փյունիկի» հետ կայացած խաղում կարողացավ խուսափել պարտությունից` 1:1: Արարարտցիները վերջին րոպեներին վերկանգնեցին հաշվի հավասարակշռությունը:

«Բանանցը» և «Շիրակը» երկու անպատասխան գնդակ  խփեցին «Ալաշկերտի» և «Միկայի» դարպասը: Կապանի «Գանձասարն» արտագնա խաղում հաշվի նվազագույն տարբերությամբ զիջեց աղյուսակը եզրափակող «Ուլիսին»` 0:1:

24 խաղից հետո «Բանանցը» և «Արարատը» վաստակած 44 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 41 միավորով երրորդն է, «Միկան» ունի 40, «Փյունիկը»՝ 32 միավոր:

Տեխնիկական արդյունքներ 

«Արարատ» – «Փյունիկ»՝ 1:1

Միլոշ Ստամենկովիչ, 86 (11 մ) – Աղվան Պապիկյան, 15

Հեռացում՝ Նարեկ Ասլանյան, 30 («Արարատ»)

«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 2:0

Գևորգ Կարապետյան, 47, Վահագն Այվազյան, 90+2

«Շիրակ» – «Միկա»՝ 2:0

Արամ Մուրադյան, 80, Սերժ Դեբլե, 90+3

«Ուլիս» – «Գանձասար»՝ 1:0

Դավիթ Մինասյան, 48