Աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը

1. Կառլսեն 2879.6
2. Արոնյան 2814.8
3. Գրիշչուկ 2792.1
4. Կարուանա 2786.2
5. Անանդ 2785.0
6. Կրամնիկ 2783.0
7. Նակամուրա 2774.2
8. Տոպալով 2772.0
9. Կարյակին 2771.9
10. Դոմինգես 2768.3

Կայացել է «Երևանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը

002«STR ատոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։

««Դրագռեյսինգ» մրցումները ավտոսիրողների համար մեծ արագության հաճույքը զգալու լավ հնարավորություն են։ Մրցումներն անցկացվում են մայրուղիներում՝ համապատասխան թույլտվությամբ ու մասնագիտորեն սահմանված կարգով, այդպիսով մեծ արագության սիրահարները կարող են ուժերը չափել ճիշտ տեղում, և ոչ թե երթևեկության մեջ»,- նշել է «STR ատոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Մանուկյանը։

Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգերի  դասակարգմամբ, յուրաքանչյուրը՝ 3-ական հաղթական տեղով։ Առաջին տեղերը զբաղեցրած 5 ավտոարշավորդները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի տրամադրած գավաթներով։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը և խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան` Հայաստանի չեմպիոններ

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի մարզասրահում մեկնարկեց սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Առաջինը մարտուղյակներ դուրս եկան  խոցասուսերակիրները:

30 հրացանակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Էդուարդ Հովիկյանը:  Միքայել Ղազարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Արկադի Մուրադյանն ու Ռոբերտ Խաչատրյանը:

Նույն զինաձևի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների չեմպիոնուհի հռչակվեց Էմմա Պողոսովան: Արծաթե մեդալի արժանացավ Լիլիթ Էվոյանը: 3-րդ մրցանակակիրներ դարձան  Կալիպսե Թորոսյանը և Աստղիկ Մարտիրոսյանը:

Մրցումները շարունակվում են:

Վաղը մարտուղյակներ դուրս կգան ճկասուսերակիրները:

Անկախ

 

Մարզպետ Մինասյանը ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն

մմ5555Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում մեկնարկած ծանրամարտի պատանիների  և աղջիկների Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշայինների պայքարում Մարզպետ Մինասյանը երկամարտի 197 (90+107) կգ արդյունքով դարձավ չեմպիոն:

Նա ոսկե պարգևների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում:

Մարզպետը 6 մոտեցում կատարեց ծանրաձողին: Դրանցից 5-ն արդյունավետ էր: Նա պոկում վարժությունում բարձրացրեց  85 կգ և 90 կգ, իսկ չկարողացավ հաղթահարել 94 կգ ծանրությունը: Հայ մարզիկը հրում վարժությունում բարձրացրեց 100 կգ, 103 կգ, 107  կգ:

Հավելենք, որ Համլետ Մնացականյանն անհաջող հանդես եկավ: Նա չկարողացավ պոկում վարժությունում սանձել 75 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարձությունում բարձրացրեց 100 կգ:

Հայաստանի պատանի շախմատիստներն ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական խաղերում 3-րդն են

chess3Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնի ծրագրով շախմատի մրցաշարում  Հայաստանի պատվիրակները  7 երկրների թիմային պայքարում ճանաչվեցին 3-րդը:

1-ին խաղատախտակի առջև հանդես եկած  Կոնստանտին Յայլոյանը զբաղեցրեց 3-րդ տեղը,  2-րդ խաղատախտակի առջև Գագիկ Վարդանյանը լավագույն էր, 3-րդ խաղատախտակի առջև խաղացած Արմենակ Նազարյանը  բրոնզե  պարգևի արժանացավ,  4-րդ խաղատախտակի առջև նույնպիսի պարգևի տիրացավ  Հեղինե Ամիրխանյանը:

 

Հայաստանի դպրոցական սեղանի թենիսիստների փայլուն մրցելույթը Կազանում

սթtabletenis-1Կազանում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնի ծրագրով սեղանի թենիսի մրցումներում Հայաստանի հավաքակականը  8 երկրների թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը:

Էլեն Բաղչաջյանը և Մերի Հովհանիսյանը զուգախաղերում չունեցան հավասարը: Մարզուհիների անհատական մրցումներում Մերին գրավեց 2-րդ, իսկ Էլենը ՝ 4-րդ տեղը:

Պատանիների անհատական մրցումներում Կարեն Պապյանը  դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ  Կարեն Պապյանը- Էդուարդ Անտոնյան երկյակը զուգախաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Հարուստ ավար Բելգրադում և Պոդգորիցայում կազմակերպված բռնցքամարտի միջազգային մրցաշարերում

10169444_1Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը hաջող մրցելույթներ է ունեցել  Բելգրադում (Սերբիա) և Պոդգորիցայում (Չեռնոգորիա) կայացած միջազգային մրցաշարերում: Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճել են 11 մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։

Պոդգորիցայում առաջին տեղն են զբաղեցրել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, որը իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տարել:

Բելգրադում ոսկե մեդալներ են նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանն երկրորդն էին, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

 

 

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

արարարատ ֆա3hkfkr2vrj8Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը մեծ արձագանք ստացավ մեր ֆուտբոլային հասարակության շրջանակում: Որոշ «ֆուտբոլային վերլուծաբաններ» հանդես եկան իրականությունը խեղաթյուրող հոդվածներով: Ցանկություն չունենալով մեկնաբանել նմանատիպ «հոդվածները», «Արարատ» ֆուտբոլային ակումբը հարկ է համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը:

«Միկայի» հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնչեցրեց հետևյալ մտքերը. «Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ սպառել ենք», «Ի՞նչ չեմպիոնության մասին է խոսքը այսպիսի խաղի պայմաններում», «Այսպիսի խաղով թիմն արժանի չէ չեմպիոնության»:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմը իրեն չի սպառել: Միևնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում և տրամադրվածություն ունեցող մարզիչը այլևս անելիք չունի թիմում, քանի որ նրա խոսքերը բերում են այն եզրակացության, որ նա չի տեսնում թիմի խաղը բարելավելու և առաջընթացն ապահովելու ճանապարհը: Մարզչի անկումային տրամադրությունը փոխանցվել էր նաև ֆուտբոլիստներին: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կայացրեց մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում:

Հարկ ենք համարում նշել, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը և ղեկավարությունը ջանք ու եռանդ, ինչպես նաև միջոցներ չեն խնայում`ակումբի առաջընթացը ապահովելու համար: Ընթացիկ մրցաշրջանի առաջին և երկրորդ կեսերին նախապատրաստվելու համար «Արարատը» 5 ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնցից երեքը` արտերկրում: Թիմի կազմն ուժեղացվել է ինչպես տեղացի, այնպես էլ` արտասահմանցի ֆուտբոլիստներով: Հովանավորների ուշադրության կենտրոնում է ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան: Մեծ աշխատանք է կատարվել խաղադաշտերի որակի բարելավման ուղղությամբ: Ավարտին են մոտենում մարզաբազայի վարչական և հյուրանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերում մարզվում են ավելի քան 300 երեխաներ:

«Արարատի» հաղթանակները խրախուսվում են բարձր պարգևավճարներով: Չորրորդ շրջանից առաջ ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ կողմերը եկան համաձայնության այն մասին, որ առանձին հաղթանակների համար հատկացվող պարգևավճարները կփոխարինվեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում աննախադեպ բարձր պարգևավճարով:

Բոլոր որոշումները, որոնք կայացվում են ակումբի սեփականատերերի և ղեկավարության կողմից, ունեն միայն մեկ նպատակ`ուժեղացնել «Արարատը», ապահովել թիմի մշտական առաջընթացը և, մշտապես բարձրացնելով թիմի առջև դրված նշաձողը` արձանագրել նորանոր հաջողություններ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

«Արարատի» բոլոր երկրպագուներին կոչ ենք անում համախմբվել մեր թիմի շուրջը և աջակցել «Արարատին», որը իր բոլոր ուժերը կներդնի չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք»:

 

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը մեծ արձագանք ստացավ մեր ֆուտբոլային հասարակության շրջանակում: Որոշ «ֆուտբոլային վերլուծաբաններ» հանդես եկան իրականությունը խեղաթյուրող հոդվածներով: Ցանկություն չունենալով մեկնաբանել նմանատիպ «հոդվածները», «Արարատ» ֆուտբոլային ակումբը հարկ է համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը:

«Միկայի» հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնչեցրեց հետևյալ մտքերը. «Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ սպառել ենք», «Ի՞նչ չեմպիոնության մասին է խոսքը այսպիսի խաղի պայմաններում», «Այսպիսի խաղով թիմն արժանի չէ չեմպիոնության»:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմը իրեն չի սպառել: Միևնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում և տրամադրվածություն ունեցող մարզիչը այլևս անելիք չունի թիմում, քանի որ նրա խոսքերը բերում են այն եզրակացության, որ նա չի տեսնում թիմի խաղը բարելավելու և առաջընթացն ապահովելու ճանապարհը: Մարզչի անկումային տրամադրությունը փոխանցվել էր նաև ֆուտբոլիստներին: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կայացրեց մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում:

Հարկ ենք համարում նշել, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը և ղեկավարությունը ջանք ու եռանդ, ինչպես նաև միջոցներ չեն խնայում`ակումբի առաջընթացը ապահովելու համար: Ընթացիկ մրցաշրջանի առաջին և երկրորդ կեսերին նախապատրաստվելու համար «Արարատը» 5 ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնցից երեքը` արտերկրում: Թիմի կազմն ուժեղացվել է ինչպես տեղացի, այնպես էլ` արտասահմանցի ֆուտբոլիստներով: Հովանավորների ուշադրության կենտրոնում է ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան: Մեծ աշխատանք է կատարվել խաղադաշտերի որակի բարելավման ուղղությամբ: Ավարտին են մոտենում մարզաբազայի վարչական և հյուրանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերում մարզվում են ավելի քան 300 երեխաներ:

«Արարատի» հաղթանակները խրախուսվում են բարձր պարգևավճարներով: Չորրորդ շրջանից առաջ ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ կողմերը եկան համաձայնության այն մասին, որ առանձին հաղթանակների համար հատկացվող պարգևավճարները կփոխարինվեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում աննախադեպ բարձր պարգևավճարով:

Բոլոր որոշումները, որոնք կայացվում են ակումբի սեփականատերերի և ղեկավարության կողմից, ունեն միայն մեկ նպատակ`ուժեղացնել «Արարատը», ապահովել թիմի մշտական առաջընթացը և, մշտապես բարձրացնելով թիմի առջև դրված նշաձողը` արձանագրել նորանոր հաջողություններ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

«Արարատի» բոլոր երկրպագուներին կոչ ենք անում համախմբվել մեր թիմի շուրջը և աջակցել «Արարատին», որը իր բոլոր ուժերը կներդնի չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք»:

 

Արկադի Չիլինգարյանը` «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

աչarkadi_chilingaryan008Երևանի «Արարատի» ֆուտբոլյին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը: Նա մինչ այդ կատարում էր ավագ մարզիչի պարտականությունները: Չիլինգարյանին կօգնեն Ֆելիքս Հակոբյանը և Ալյոշա Աբրահամյան:

Հավելենք որ պաշտոնանկ արված «Արարատի» այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ միասին «Արարատի» մարզչական շտաբը լքել են նաև Աշոտ Գրիգորյանը և Արմեն Տոնոյանը:

Անկախ

 

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն մեկ միավորով ետ մնաց հաղթողից

հմ15348Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված շախմատի միջզգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:  Նա միայն մեկ միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Լի Մոուլթունից (Ավստրալիա):

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և ոչնչով աչքի չընկավ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 2:2 հաշվով ավարտեց Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղը  Լևերկուզենի «Բայերի» հետ:

Տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առջևում էին, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր, ոչնչով աչքի չընկավ և 75-րդ րոպեին փոխարինվեց:

Տեխնիկական արդյունքներ

«Բայեր» – Դոևտմունդի «Բորուսիա»՝ 2:2

Լարս Բենդեր, 7, Գոնսալո Կաստրո, 35 – Օլիվեր Կիրխ, 29, Մարկո Ռոյս, 39 (11մ)

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում պայքարն ավելի սրվեց

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի  բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում առաջատարը` «Արարատը», հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Միկային»: «Արարատի» ղեկավարների պահանջով` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվեց:

Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով  հաղթեց «Ալաշկերտն»:

Մրցանակային տեղերի համար պայքարը սրվեց:

«Միկան» «Արարատից» 3 միավոր պակաս ունի : «Շիրակը» առաջատարից հետ է մնում 5 միավորով:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա» – «Արարատ»՝ 2:0

Վարդգես Սաթումյան, 12 (11մ.), Տիգրան Բարսեղյան, 15

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 4:1

Լամին Յորո, 2, Սերժ Դեբլե, 42, 58, Դավիթ Հակոբյան, 51

 

                                           ԱՂՅՈՒՍԱԿ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 24 43
2. Միկա 24 40
3. Բանանց 23 38
4. Շիրակ 24 38
5. Փյունիկ 23 30
6. Գանձասար 23 28
7. Ալաշկերտ 24 20
8. Ուլիս 23 16

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հրաշալի յոթնյակը

բbrazilՄյաիսի 7-ին Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կհրապարակի այն ֆուտբոլիստների անուններն, ովքեր թիմի կազմում մասնակցելու են աշխարհի առաջնությանը:
Նա Սան-Պաուլույում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմնորոշվել է խաղացողների ընտրության հարցում, սակայն հավաքականի 23 ֆուտբոլիստների անուններն ամբողջությամբ կհրապակի ազգային առաջնությունների ավարտից հետո:
Սկոլարին պարզաբանել է, որ  հրավիրվելիք ֆուտբոլիստների անունները չգիտի անգամ իր օգնականը`Կառլոս Ալբերտո Պարեյրան: Մարզչի համոզմամբ, եթե մի բանի մասին գիտի երկու մարդ, ապա արդեն գաղտնիք չկա:
Այնուամենայնիվ, Սկոլարին նշել է 7 ֆուտբոլիստի անուն որոնք անպայման կլինեն հավաքականում: Նրանք են`դարպասապահ Ժուլիո Սեզարը («Տորոնտո»), պաշտպան Տյագո Սիլվան (ՊՍԺ), կիսապաշտպան Պաուլինյոն («Տոտենհեմ»), հարձակվողներ՝ Նեյմարը («Բարսելոնա») և Ֆրեդը («Ֆլումինենսե»), Դավիդ Լուիսը, Օսկարը, Վիլյանը, Ռամիրեսը (բոլորն էլ`«Չելսի»):
Հավելենք, որ սեփական հարկի տակ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին կփորձի ևս մեկ անգամ հռչակվել ուժեղագույն:Խմբային մրցաշարում բրազիլացիներն ուժերն են չափելու Խորվաթիայի, Կամերունի, Մեքսիկայի հավաքականների հետ:

Սիդնեյի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 4-րդ տեղում է

հմ15348Սիդնեյում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որում խաղում է 16 երկրի 72 շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը վաստակած 4,5 միավորով  4-րդ տեղում  է: Հայաստանի պատվիրակն առաջատարին՝ Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Լի Մուլֆունից ետ է մնում 1 միավորով:

2-3-րդ տեղերում են 5-ական միավոր հավաքած ռումինացի Լիվյու-Դիտեր Նիսիպիանուն և Ավստրալիայի ներկայացուցիչ Յունտա Իկեդան:

 

Իսրայելից մեր ծանրորդների վերադարձից հետո` տհաճ անակնկալ և նոր խնդիրներ

Ինչպես հայտնի է, Թել Ավիվում կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի 10 մասնակիցներից (7 մարզիկ և 3 մարզուհի) գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձել են արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բրոնզե պարգևի է տիրացել: Մերոնք տուն են վերադարձել 7 մեդալով` ևս 4-ին արժանանալով առանձին վարժություններում:

Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացել է ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի է արժանացել հրում վարժությունում, Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձել են արծաթե մեդալակիր: Վերջին շրջանում Հայաստանի ծանրորդների անհաջողություններից հետո այս ամենն այնքան տպավորիչ է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, ընդունելով մեր երկրի պատվիրակներին, գոհունակություն հայտնեց: Չէին եկել միայն Մարտիրոսյանը և նույն քաշային կարգում ոչնչով չուրախացրած, 10-րդ տեղը գրաված, Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանը: Բացակայում էր նաև նրա հայրը` օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը, որը որդու մարզիչն է:

Ի դեպ, Միրզոյանը հայտնել է, որ Առաքելի այդ արդյունքից բավարարված է, նաև նշել է, որ որդին երբեք չի մարզվի հավաքականի անդամների հետ միասին: Ստացվում է, որ ծանրորդը հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությունից հեռու պետք է լինի: Իսկ եթե Պողոս Պողոսյանը չվստահի նրան և հավաքականում չընդգրկի՞…

Թեև Իսրայելից վերադարձի ճանապարհին, Մոսկվայից Երևան չվերթ կատարող ինքնաթիռի տեղ հասնելուց հետո մեր պատվիրակները տհաճ անակնկալ ունեցան, այնքան էլ սրտնեղած չէին և սիրով հայտնեցին իրենց տպավորությունները: Իսկ տհաճ անակնկալն այն էր, որ ոչ բոլորի ուղեբեռն էր տեղ հասել, ոմանց ճամպրուկներն էլ լավ քրքրել էին, ամեն ինչ իրար խառնել: Թե ինչու էր այդ վիճակը, պարզ չէ:

Պողոս ՊողոսյանՊողոս Պողոսյան (Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ)

– Ուսումնամարզական հավաքների ժամանակ ծանրորդները լավ մարզավիճակ էին ձեռք բերել, այդուհանդերձ, խոստումներ չեմ տվել: Ասել եմ, որ եթե հնարավորություն լինի, մերոնք կպայքարեն մեդալների համար: Այդպես էլ եղավ: Թիմի ընդհանուր մասնակցությունից գոհ եմ: Խնդիր էր դրված, որ մարզիկները հնարավորինս շատ մոտեցումներ կատարեն ծանրաձողին և այն բարձրացնեն: Բոլորն էլ ցույց տվեցին այն արդյունքները, ինչին պատրաստ էին, և մարզիչներս բավարարված ենք: Մեր գերխնդիրն այն է, որ ավելի լուրջ թիմով և հաջող մասնակցենք նոյեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այն վարկանշային է օլիմպիական խաղերի համար: Անհրաժեշտ է շատ միավորներ վաստակել, որպեսզի 2016-ի օլիմպիական խաղերում 4-5 ծանրորդ ունենանք: 77 կգ քաշային երկու տիտղոսակիր մարզիկ ունեինք: Նրանցից մեկը Հայաստանի առաջնությանը կիսատ էր մասնակցել, մյուսը` բաց էր թողել այն, այնուամենայնիվ. երկուսին էլ հավաքականում ընդգրկել էինք: Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի մրցելույթը նորմալ եմ համարում: Նա երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել: Դա զգացնել տվեց, թեև երկամարտում Տիգրանը 4-րդն էր, բայց պոկում վարժությունում ուժեղագույն ճանաչվեց: Իհարկե, նրանից ավելին էինք սպասում, բայց եղածն էլ այժմ բավարար է: Ինչ վերաբերում է Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանին, ապա նա նույնպես երկար ժամանակ մրցման չէր մասնակցել: Ինքս դժգոհ եմ նրա մրցելույթից, սակայն ավելի լավ է այդ մասին նրա անձնական մարզիչը և հայրը` Օգսեն Միրզոյանը պարզաբանում տա:

Քաշային կարգեր կային, որոնցում Եվրոպայի առաջնությունում երկուական մարզիկ ունինք: Եթե հույսեր ներշնչող մարզիկներ ենք ունենում, ապա չենք խուսափում, որ նրանք նաև միմյանց հետ մրցեն ներկայացուցչական ստուգատեսներում: Երկամարտում 4-րդ տեղ գրաված 85 կգ քաշային Աղասի Աղասյանը պոկում վարժությունում թերացավ, չկարողացավ հաղթահարել այն ծանրությունը, որին ի վիճակի է: Բայց հրում վարժությունում գոհացրեց: Նույնը կարելի է ասել 105 կգ քաշային Հայկ Հակոբյանի մասին: Նա ուսումնամարզական հավաքի վերջում ոտքի վնասվածք ուներ, մրցման օրն էլ կոտրվածք ստացավ, այդ է պատճառը, լիովին չդրսևորեց իրեն: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը ևս 2010-ից հետո ոչ մի խոշոր միջազգային մրցաշարի չէր մասնակցել, բայց նա կարողացավ կենտրոնանալ, պատկառելի ծանրություններ բարձրացնել: Ռուբենն արեց ավելին, քան մարզումների ժամանակ էր հաղթահարում: Նա աճելու տեղ ունի, պարզապես դրա համար պետք է նպատակաուղղված մարզվի: Հայաստանում հույսեր ներշնչող մարզիկներ կան: Հավաքականի դռները բաց են, այնպես որ լավ արդյունք ցույց տվողները թիմում իրենց տեղը կգտնեն: Մասնավորապես, Արա Խաչատրյանը մարզվում է, և երբ իր լավագույն մարզավիճակը վերագտնի, անպայման հավաքականի կազմը կհամալրի:

Արտաշես Ներսիսյան (Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ)

– Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո երկար ժամանակ չէր մարզվել և միջազգային մրցումների չէր մասնակցել: Նրա մրցելույթից գոհ ենք, նպատակ ունեինք, որ նա հնարավորինս շատ մոտեցում կատարի: Ծանրորդուհին երկու-երեք ամիս էր մարզվել և չէր կարող իր նախկին արդյունքները ցույց տալ: Աշնանը Խուրշուդյանն ավելի լավ մարզավիճակում կլինի, իսկ 2015-ի այս մրցահատվածում նախատեսվում է, որ գերազանց պատրաստվածություն ունենա: Նա պետք է իր քաշն ավելացնի, դա կօգնի, որ ուժեղ մրցակիցների հետ հեշտ պայքարի: Նրա քաշի պակասը գլխավոր խանգարող հանգամանքն է: Մյուս մարզուհիները ևս` Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, երկար ժամանակ միջազգային մրցահարթակ դուրս չէին եկել, նրանք էլ պետք է փորձեին շատ մոտեցումներ կատարել: Մելինե Դալուզյանն էլ առողջական խնդիր ուներ, մրցավայր չեկավ: Կարող էինք նրան տանել, բայց փորձեցինք զերծ մնալ բարդություններից, ավելորդ համարձակ քայլերից:
Մարզուհիները խնդիր ունեն, պետք է քաշային կարգերը փոխեն: Աշնանն ամեն ինչ պարզ կլինի, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարին բոլորն էլ պետք է նորմալ մասնակցեն, ավելացնեն իրենց արդյունքները: Նախատեսում ենք, որ օլիմպիական խաղերի 2-3 ուղեգիր կունենանք: Դրա համար պետք է պայքարենք:

Ռուբեն ԱլեքսանյանՌուբեն Ալեքսանյան (2014-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր)

– Վերջին անգամ մրցահարթակ դուրս էի եկել 2011-ի աշխարհի առաջնությունում և ձախողվել էի` չբարձրացնելով պատվիրած ծանրությունը, ստացել էի 0: Մարզումների ժամանակ բարձր կիլոգրամներ էի հաղթահարել և վաստահ էի ուժերիս: Թել Ավիվում պոկում վարժության կատարման ժամանակ վնասվածք ստացա, դա էլ խանգարեց հրում վարժությունն ավելի լավ կատարել: Եվրոպայի առաջնությունում կշռում էի 147 կգ: Սովորաբար 150 կգ քաշ եմ ունենում, բայց մրցումներից առաջ մի փոքր քաշ եմ գցում: Անձնական ծանրությունն ինձ չի նեղում, նորմալ եմ զգում: Առանձին սննդի ռեժիմ չեմ պահպանում: Դժվարանում եմ ասել, թե օրական ինչքան միս եմ օգտագործում: Աշխարհի առաջնությանը կփորձեմ հնարավորինս լավ մասնակցել, խաղարկված պարգևներից անմասն չմնալ: Գլխավոր նպատակը 2016-ի օլիմպիական խաղերին հաջող մասնակցելն է: 24 տարեկան եմ, չեմ շտապում ընտանիք կազմել, ընկերուհի չունեմ: Այդ ամենի մասին կմտածեմ օլիմպիական խաղերից հետո: Առայժմ, բացի մարզումներից և մրցումների մասնակցելուց, չեմ ցանկանում այլ խնդիրներով զբաղվել:

Հռիփսիմե Խուրշուդյան (օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)

հռիփսիմե խուրշուդյանԿարոտով վերադարձա մրցահարթակ: Անձնական քաշս չի բարձրանում, նպատակ եմ դրել, որ կիլոգրամներս ավելացնեմ: Միայն դրանից հետո կկարողանամ մեդալների համար պայքարել Չինաստանը և Ռուսաստանը ներկայացնող հիմնական մրցակիցներիս հետ: Նրանք անձնական քաշերով ինձ զգալիորեն գերազանցում են: Եվրոպայի առաջնությունում կաշկանդվածություն չէի զգում: Շատ կարոտում էի որդուս` Աշոտին, որին տանն էի թողել: Բացը լրացնելու համար անընդհատ հեռախոսակապ էի պահպանում: Նա ինձ արդեն ճանաչում է, ուրիշ ոչ ոքի մոտ չի ցանկանում մնալ: Օլիմպիական խաղերում առնվազն կփորձեմ կրկնել իմ նախորդ հաջողությունը, բրոնզե պարգևի արժանանալ: Իսկ աշխարհի առաջնությունում խնդիր ունեմ պայքարել մեդալի համար:

Փաշիկ Ալավերդյան (Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար)

Փաշիկ ԱլավերդյանԵվրոպայի առաջնության սկզբում անսպասելի բաներ կատարվեցին: Մասնավորապես, սխալ կշռաքարեր էին տեղադրվել, և մրցելույթ ունեցած մարզիկը երջանիկ պատահականությամբ վնասվածք չստացավ: Համակարգչային համակարգն էր խափանվում, թյուրիմացություններ էին առաջանում: Իսրայելի ներկայացուցիչները մեղք չունեին: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան էր այդ ամենի պատասխանատուն: Մնացած ամեն ինչ նորմալ էր:

Առաջին փորձությունից հետո կարմիր քարտ` Բեռնար Շալանդին

բշ10.04.33Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը խայտառակ մրցելույթ է ունեցել Սկոպյեում կազմակերպված ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում, որում  մրցակիցներ էին Վրաստանի,  ՆՀՀ Մակեդոնիայի, Կիպրոսի իրենց հասակակիցների թիմերը:

Ուշագրավն այն է, որ մեր թիմի կողքին էր Բեռնար Շալանդը, շվեյցարացի այն մասնագետը, որին վստահվել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը:

Այն արդյունքը, որին հասել է Հայաստանի հավաքականը, թեդլադրում է, որ Շալադին միայն կարմիր քարտ ցույց տրվի:

Փաստերը խոսուն են: Մերոնք զիջել են բոլոր մրցակիցներին և զբաղեցրել վերջին տեղը: Հայաստանի հավաքականը  պարտվել է Վրաստանի, Մակեդոնիայի, Կիպրոսի ներկայացուցիչներին համապատասխանաբար  0:1, 0:3, 1:4 հաշիվներով: Վերջին խաղում մերոնցից գոլի հեղինակ է դարձել Էմիլ Ղուկասյանը:

Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կմրցի Իրանի մինչև 22 տարեկանների հավաքականի հետ

ֆուտբոլ2Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընկերական երկու  հանդիպում կանցկացնի Իրանի մինչև 22 տարեկանների հավաքականի հետ:

Խաղերը կկայանան օգոստոսի 4-ին և 6-ին Երևանում:

Ո՞րն է Լիոնել Մեսսիի վատ խաղի պատճառը

լsoc_g_messi_laporta_200Կատալոնական «Բարսելոնա» ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան ուշագրավ բացահայտում է կատարել: Նա  տեսակետ է հայտնել, որ արգանտինացի ֆուտբոլիստի վատ խաղի պատճառն անորոշ կարգավիճակն է:

Ինչքան էլ տարօրինակ է, ակումբի ներկայիս ղեկավարությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ տաղանդավոր այդ ֆուտբոլիստի հետ: Աշխատանքային նոր պայմանագիր այդպես էլ չի կնքվել:

Լապորտան վստահորեն հայտարաքրել է, որ եթե ինքը լիներ որոշումներ կայացնողը, ապա Մեսսին իր ողջ կյանքը կանցկացներ «Բարսելոնայում» և ոչ թե նրան կթողներ անորոշ դրությունում:

Յուրգեն Կլոպը կտեղափոխվի՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

յուկ39786Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը չի բացառվում:

Այդ մասին ահա թե ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմի գլխավոր մարզիչը. ««Մանչեսթեր Յունայթեդը» անվանի ակումբ է: Բայց Դորտմունդում, ինչպես նախկինում, ինձ երջանիկ եմ զգում: Դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել, և անիմաստ է մերժել այն չստացած: Այդ է պատճառը, սխալ է քննարկել այս թեման»:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ազատել է զբաղեցրած պաշտոնը և նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինում է Ռայան Գիգզը:

Նոր շրջադարձ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի համար

խմ43089Իսպանական  լատվամիջոցներում հրապարակումներ կան, ըստ որոնց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա թիմից: Ընդ որում, մարզիչն ինքն էր հայտնլ, որ իրեն Իսպանիայում այնքան էլ լավ չի զգում և ցանկանում է վերադառնալ Արգենտինա:

«Բարսելոնայի»  մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր և ակումբի ղեկավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու արգենտինացի մարզչին: Մասնավորապես, նա հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ: