Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը` Հենրիխ Մխիթարյանի մասին

հմնշ139746462422Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, որը Գերմանաիայի առաջնության 30-րդ տուրի Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում առաջինն էր  գրավել մրցակցի դրպասը, ընդհանրապես իրեն հիանալի դրսևրել: Ի վերջո, նրա ակումբն առավելության էր հասել 3:0 հաշվով:

25-ամյա թուրք ֆուտբոլիստնիր թիմակցի մասին ասել է. «Հենրիխն ամեն բան սրտին մոտ է ընդունում։ Նա նորեկ է, ընդամենը մի քանի ամիս է Գերմանիայում։ Դա լրացուցիչ ծանրություն է Մխիթարյանի համար։ Խոսել եմ նրա հետ և ասել, որ աշխարհում քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք խաղադաշտում տեղաշարժվելու ունակությամբ և արագությամբ կարող են մրցել իր հետ: Երբ նա արագություն է զարգացնում,  ոչ ոք չի կարող կանգնեցնել: Հենրիխը լավ մրցաշրջան է անցկացնում։ Անհանգստալու առիթ չկա, քանի որ նրա մոտ ամեն բան կարգին է»:

Դենիս Թումասյանը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը

դթnghieshn978978Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի  հավաքական:

Այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը՝ ֆեյսբուքյան  իր էջում: Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալություն, Բեռնար Շալանդ, կփորձեմ արդարացնել ինձանից ունեցած սպասելիքները»:

Թումասյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: 28-ամյա խաղացողը թիմի ավագն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում կոշտ արտահայտությոևններ էր կատարել այս ֆուտբոլիստի հասցեին, որը տարբեր պատճառներով չէր արձագանքել ֆեդերացիայի հրավերին: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ դրանով հարցը լուծված էր համարել: Մինչդեռ, փորձառու այդ ֆուտբոլիստը կարող էր շատ օգտակար լինել մեր թիմին:

Ինչևէ, ուրախալի է, որ հարցը հարթվում է և մեր երկրի հավաքականում ևս մեկ բարձակարգ ֆուտբոլիստ է հայտնվում:

Հայ գրոսմայստերները Դուբայում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք մեկ քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռոման Էդուարից (Ֆրանսիա):

Վլադիմիր Հակոբյանն ունի 4,5 միավոր:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

սմMovsesian-2Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Սանկտ Պետերբուրգը», Լոոյում ավարտված Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում գրավեց երրորդ տեղը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտը»:

Առաջին չորս տեղերը գրաված թիմերը, այդ թվում` «Սանկտ Պետերբուրգը», իրավունք ստացան մասնակցելու 2014 թ. Եվրագավաթին:

Սևադա Արզումանյանն այլևս «Գանձասարի» գլխավոր մարզիչը չէ

սաIMG_7247Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ազատեց զբաղեցրած պաշտոնը:

Հայաստանի բրոնզե մեդալակիրը  մեր երկրի առաջնության 3-րդ շրջանում չի հաղթել որևէ մրցակցի և հայտնվել է աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

Վերջին խաղում թիմը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Ուլիսին»:

Ի դեպ, «Գանձասարը» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ապրիլի 16-ին պատասխան հանդիպումն է անցկացնելու «Բանանցի» հետ:

Առաջին խաղում կապանցի ֆուտբոլիստները տանը մրցակցին հաղթել են 2:1 հաշվով:

Թիմը  մարզադաշտ դուրս կբերի  գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Բաղդասարյանը:

Հավելենք, որ Սևադա Արզումանյանը  «Գանձասարի» ղեկը ստանձնել էր 2012-ի աշնանը, որից հետո` 2013-ին,  թիմը դարձել էր  Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արարատը» արտագնա խաղում հաղթեց «Փյունիկին» և ամրապնդեց առաջատարի դիրքը

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում առաջատարը` «Արարատը», արտագնա խաղում հաղթեց «Փյունիկին» և ամրապնդեց դիրքը:

Տուրի հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

 

«Միկա»-«Շիրակ» 1:1 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 31, 11մ («Միկա»), Սերժ Դեբլե, 64 («Շիրակ»)

«Փյունիկ»-«Արարատ» 0:1 (0:1)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլը՝ Դավիթ Գրիգորյան, 2

 

«Գանձասար»-«Ուլիս»` 0:2 (0:1)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

 

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

 

Գոլերը՝ Խոսե Ալպուչե, 11, 64

 

 

«Ալաշկերտ»-«Բանանց»` 2:2 (0:1)

 

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

 

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

 

Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 61, Միհրան Մանասյան, 62 («Ալաշկերտ»), Ուչա Գոգոլաձե, 39, Վալտեր Պողոսյան, 52 («Բանանց»)

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Խ
Մ
1. Արարատ 21 42
2. Բանանց 21 35
3. Շիրակ 21 34
4. Միկա 21 31
5. Փյունիկ 21 27
6. Գանձասար 21 24
7. Ուլիս 21 16
8. Ալաշկերտ
21 16

Սարգիս Գրիգորյան. «Մեր գործարարները չեն ցանկանում հարստանալ սպորտի միջոցով և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում»

Սարգիս ԳրիգորյանՀայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը թևակոխեց 60-րդ գարունը: Նա երկար տարիներ եղել է մեր երկրի հանդբոլի հավաքականի դարպասապահը, վերջին տասներկու տարին էլ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է և մեր երկրի պետական կառույցներում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Անցած բեղուն ճանապարհի, նաև անկատար ծրագրերի մասին զրուցեցինք հոբելյարի հետ:

– Պրն Գրիգորյան, ինչո՞ւ հենց հանդբոլն ընտրեցիք:
– Ճակատագրական դեր է ունեցել հայկական հանդբոլի հիմնադիրներից Սպարտակ Ծառուկյանը: Նա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր, նաև հանդբոլի խմբեր էր մարզում 26 կոմիսարների շրջանի մարզադպրոցում: Այն ժամանակ սովորում էի Երևանի թիվ 76 դպրոցում: Նա է ինձ նկատել, երբ Ֆիզկուլտուրայի դասին բասկետբոլ էինք խաղում: Մեր ուսուցիչը` Ալեքսանդր Սարգսյանը, խնդրեց մոտենալ, ծանոթացրեց Ծառուկյանի հետ, խորհուրդ տվեց լսել նրան: Ծառուկյանը բացատրեց, թե ինչ է հանդբոլը, և առաջարկեց պարապել:

– Սպորտով զբաղվելը կյանքում օգնե՞լ է:
– Շատ: Ներկայումս առողջական տարբեր խնդիրներ ունեմ: Բայց նախկինում շուրջ 10 տարի ակտիվորեն սպորտով զբաղվելն է օգնում, որ սիրտս այդ ամենին դիմանում է:

– Ընդհանրապես մարզաշխարհի ներկայացուցիչները փոքր-ինչ առանձնանում են սովորական մահկանացուներից: Հանդբոլն ինքնատիպ է, շատ բանով է տարբերվում մյուս մարզաձևերից: Ձեր աշխատանքի ոլորտներն էլ ուրիշ են եղել: Կա՞ն ընդհանրություններ վերջիններիս աշխատանքի և սպորտի միջև:
– Հանդբոլը մարտունակ մարզաձև է: Այն, ինչպես մյուս մարզաձևերը, դաստիարակչական մեծ դեր ունի, խաղային բոլոր մարզաձևերի նման սովորեցնում է, որ մարդու համար կյանքի մարտահրավերների դեմ միայնակ, առանց թիմի պայքարելը դժվար է: Հանդբոլն իր բնույթով կոշտ խաղ է, կյանքում էլ այն օգնում է շատ դժվարություններից թևաթափ չինել: Ոչ մի ընդհանրություն չկա գործունեությանս ոլորտների և սպորտի միջև: Շուրջ չորս տասնամյակ պետական կառույցներում եմ աշխատում: 20 տարեկանում, երբ ավարտեցի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատանքի անցա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության վերահսկողական վարչությունում որպես վերահսկիչ և վերստուգիչ: Հետագայում պատասխանատու մի շարք բարձր պաշտոններ եմ վարել Հայաստանի հարկային, մաքսային, տրանսպորտի և կապի, այլ ոլորտներում, տարբեր գերատեսչություններում նախարարի տեղակալ եմ եղել: Շարքային աշխատողից հասել եմ Հայաստանի կառավարության վերահսկողական ծառայության պետի աստիճանին: Հավանաբար, մինչև կենսաթոշակի անցնելը շարունակեմ աշխատել պետական ոլորտում: Պատճառը երևի այն է, որ, անկախ կամքիցս, պետական մտածողությունն իմ խառնվածքում մի փոքր ավելի շատ է: Ի դեպ, երբեք չեմ փորձել օգտագործել զբաղեցրած դիրքը և աջակցության ակնկալիքով դիմել սպորտի, օլիմպիական կոմիտեի ղեկավարներին: Չեմ էլ ցանկանա, որ նման քայլ կատարեմ, քանի որ իմ սկզբունքներին դա դեմ է: Քաջ գիտակցում եմ, որ երկու կառույցներն էլ ունեն բազմաթիվ անելիքներ: Ինքս խնդիր եմ դրել, որ դժվարին պայմաններում փոքրիշատե լուծվեն հանդբոլի հարցերը, այն զարգանա:

– Երկար ժամանակ է, ինչ ստանձնել եք Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկը, ի՞նչն է ստացվել, ինչը` ոչ:
– Երբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գլխավորեցի, կարելի է ասել` այն չկար: Կազմակերպության նախկին նախագահ Հարություն Մելքոնյանը դիմեց, որ օգնեմ: Խոստացա առանց պաշտոն զբաղեցնելու հնարավորինս աջակցել, սակայն նա ասաց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը տեղակալի պարտականությունները կատարի, կազմակերպչական աշխատանքներում ներգրավվի, իսկ ես անմիջականորեն գլխավորեմ ֆեդերացիան: Դժվարին իրավիճակ էր: Մրցումներ, Հայաստանի առաջնություններ գրեթե չէին անցկացվում: Նախ` ֆեդերացիան նորովի վերակառուցվեց: Առաջին խոշոր միջոցառումն իմ մարզչի, հայկական սպորտի երախտավոր Սպարտակ Ծառուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված մրցաշարն էր: Աստիճանաբար, Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի մարզօջախներում հանդբոլի թիմեր ստեղծվեցին: Թեև մարզաձևը հիմնականում տարածված է մայրաքաղաքում, ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունն այն է, որ մարզերում էլ այն տարածվի: Ներկայումս Լոռիում մեծ առաջընթաց կա: Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ևս հանդբոլն աշխուժացել է: Նպատակն այն էր, որ մարզաձևը դառնա մասսայական:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերում մերոնց խաղալուն, ապա երբեք չենք ձգտել դրանցում մեծ հաջողությունների հասնել, մրցանակային տեղեր գրավել: Նկատի ունեմ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Իրատես ենք և քաջ գիտակցում ենք, որ դրա համար պետք է պրոֆեսիոնալ ակումբներ ունենալ, մինչդեռ Հայաստանում դրանք չկան, և հանդբոլը սիրողական մակարդակի է: Ուրախալի է, որ մարզաձևի մասսայականացման գործում կարողացել ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Հայաստանում կանոնավոր հանդբոլ է պարապում շուրջ 2 հազար մարդ, կա երկու տասնյակ թիմ: Սկսած դպրոցականներից մինչև ուսանողները հանդբոլի մրցումների են մասնակցում: Տարեկան շուրջ երեք տասնյակ մրցաշար է անցկացվում: Ամեն տարի մերոնք կարողություններն են փորձում 2-3 միջազգային պաշտոնական ստուգատեսներում, միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցում: Հայաստանի անունը դուրս չի մնում հանդբոլային միջազգային անցուդարձից: Իսկ կատարված աշխատանքն աննկատ չի մնում նաև հանդբոլի միջազգային կազմակերպությունների աչքից, աջակցություն է ցույց տրվում: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան «Սմարթ» ծրագրով երրորդ անգամ անընդմեջ գնդակներ, մարզագույք է տրամադրում, սեմինարներ անցկացնելու համար մասնագետներ է գործուղում Հայաստան, ի վերջո, հանրակրթական դպրոցներում կանոնավոր խմբեր են գործում:

Երբ մեր մարզիկները եվրոպական միջազգային մրցաշարերում պարտություն են կրում, նախատողներ են հայտնվում, թե ինչու ենք մասնակցում: Հասկանալի է, որ մամուլն իր մոտեցումներն ունի, սակայն մեր համոզմունքներին անդավաճան ենք: Պատանեկան, երիտասարդական հանդբոլը զարգացնելու համար անպայման պետք է միջազգային մրցաշարերի մասնակցել, անկախ այն հանգամանքից, թե ինչ ներուժ ունենք:

– Կարելի՞ է սպասել, որ Հայաստանում հանդբոլը երբևէ բարձր մակարդակ կունենա:
– Մեր երկրում սոսկ սիրողական հանդբոլը կզարգանա: Պրոֆեսիոնալ հանդբոլը կարող է հաջողություններ ունենալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական մեծ ներդրումներ կատարվեն: Առանց դրա` որևէ ակնկալիքի մասին խոսելն անիմաստ է:
Էական նշանակություն չունի` պետությունն աջակցության կարգով Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային տարեկան 18, թե՞ 28 կամ 38 մլն դրամ է տրամադրում: Դա կախված է պետական հնարավորություններից: Այդ միջոցներով ամեն ամիս Հայաստանում հանդբոլի մի քանի մրցաշար է անցկացվում, մեր երկրի հավաքականները խաղում են միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, տարբեր մրցաշարերում: Շուրջտարին ֆեդերացիան ապահովում է միջոցառումների կազմակերպումը, պատվիրակություններ գործուղում միջազգային տարբեր մրցաշարերի: Ցավոք, երբ հասունանում է պրոֆեսիոնալի անցնելու պահը, այդ ժամանակ էլ խզում է առաջանում, դադարում է զարգացումը: Պետությունն այդ պարագայում դեր չունի, ներդրումների խնդիր է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե մեծահարուստները ֆինանսներ ներդնեն, կարող են քաղել պտուղները: Սակայն մեր գործարարները սպորտի միջոցով հարստանալ չեն ցանկանում և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում:

– Ունե՞ք դեղատոմս կյանքում, նաև սպորտում, եթե անհաջողությունները հաղթահարելու կարիք է առաջանում:
– Հեշտ ոչ մի բան չի տրվում, և այդ ամենի կողքից լուրջ մարդը չի կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ: Ինքս, նույնիսկ ամենափոքր չհաղթահարված արգելքի հանդիպելով, սրտնեղում եմ, դժվարությամբ տանում, և դա անդրադառնում է առողջական վիճակիս վրա: Թեթև ոչ մի բան չեմ ընդունում ո՛չ աշխատանքում, ո՛չ էլ հանդբոլում: Նույնիսկ, երբ քաջ գիտակցում ենք, որ մերոնք հանդբոլային առումով ուժեղ երկրների հավաքականների հետ մրցամարտերում դատապարտված են պարտության, այդ անհաջողությունն էլ դառնությամբ եմ ընդունում: Բայց կյանքում անհնարին ոչինչ չկա: Իսկ դեղատոմսն այն է, որ մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային մցաշարը: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմն ուժեղացրել են աշխարհի տարբեր երկրներից, հիմնականում Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակիցները: Երկու խնդիր է միաժամանակ լուծվում: Մեր երկրում զարգանում է հանդբոլը, քանի որ մարզասերները, պատանի խաղացողները բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ հանդիպումների ընթացքին հետևելու հնարավորություն են ստանում: Բացի այդ, ավելի են ամրապնդվում հայրենիք-սփյուռք կապերը: Ընդ որում, արտասահմանից այնպիսի հայ խաղացողներ են Հայաստան այցելում, որոնք իրենց նախնիների երկրի տեղն անգամ չեն իմացել: Մեծ մասը խառն ամուսնությունների ծնունդ են և Հայաստան գալուց հետո են միայն փորձում հայերեն խոսել սովորել: Եվ միասնական ուժերով համալրված Հայաստանի հավաքականներն էլ կարողանում են հաջող մրցելույթներով ուրախացնել մարզասերներին: Այդ մրցաշարերի ընթացքում մերոնք տարբեր երկրներ ուժեղ հավաքականների նկատմամբ հաղթանակներ են տարել, նաև բարձր տեղեր զբաղեցրել: Երազել անգամ չէինք կարող, որ կարող ենք առավելության հասնել Իրանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հաջողությունները հոգեբանական լուրջ ազդակներ են, սեփական ուժերի նկատմամբ վստահության ներշնչանքի միջոց և օգտակար են հատկապես մեր երիտասարդ, պատանի հանդբոլիստների, նաև մարզիչների համար: Այժմ էլ նպատակ ենք դրել, որ 2015-ին կայանալիք Համահայկական խաղերի ծրագրով անցկացվի նաև հանդբոլի մրցաշար:

– Անկատար երազանքներ ունե՞ք:
– Ուտոպիա կլինի, եթե երազենք, որ Հայաստանի հանդբոլիստները կդառնան Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոն, մրցանակակիր. ֆինանսների խնդիր է: Հանդբոլը թանկ մարզաձև է ոչ այնքան ծախսատարության, որքան եկամուտների առումով: Եվրոպայում իր եկամտաբերությամբ, կարելի է ասել, այն ֆուտբոլից հետո երկրորդ մարզաձևն է: Ամեն դեպքում, որոշ երկրներում այն շատ տարածված է: Եվ գործարարները դրանից օգտվում են: Նպատակս է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինող գտնվի, որը կշարունակի զարգացնել այն, ինչին հաջողվել է հասնել: Նորովի մտածող նոր մարդ է պետք, որը ժամանակ կտրամադրի խնդիրների լուծմանը: Ֆեդերացիայի նախագահի 2015-ին կայանալիք ընտրություններում, եթե նոր ղեկավարի թեկնածություն չառաջադրվի, ապա վերջին անգամ կգլխավորեմ կազմակերպությունը: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա աղջիկս, տղաս ընտանիք են կազմել, թոռներ ունեմ: Կցանկանայի, որ կենսաթոշակային տարիքս լրանալուց հետո վաստակած հանգստի անցնեի, լիակատար տնօրինեի անելիքս, ընտանիքիս անդամների, զավակներիս, նրանց փոքրիկների կողքին լինեի: Անցած տարիներին չի հաջողվել շատ ժամանակ տրամադրել երեխաներին, քանի որ աշխատանքն ամբողջ օրը խլում է: Այդ բացը պետք է լրացնել: Գաղտնիք չէ, որ գեղանկարչության մեծ սիրահար եմ, դրանով տարվելու համար ևս ժամանակ, հնարավորություն է պետք:

Հենրիխ Մխիթարյանը գրավեց Մյունխենի «Բավարիայի» դարպասը

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Ֆուտբոլի Գերմանիայի բարձագույն խմբի առաջնության 30-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ առաջատարի`Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում, մասնակցեց ամջողջ հանդիպմանը և 20-րդ րոպեին, Մարկո Ռոյսի փոխանցումից հետո, դարձավ գոլի հեղինակ:  58-րդ րոպեին նա զգուշացվեց և  դեղին քարտի արժանացավ:

«Բորուսիան» վաստակած 61 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: «Բավարիան» ունի 78 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» Մյունխեն – «Բորուսիա» Դորտմունդ՝ 0:3

Գոլերը՝ Մխիթարյան 20, Ռոյս 49, Հոֆման 56

Հեռացվեց Ռաֆինյան, 90+1 («Բավարիա»)

Անկախ

 

Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

ռաaaԹել Ավիվում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանրքաշային  Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում արժանացավ արծաթե մեդալի` 436  (190+246) կգ:

Պոկում վարժությունում 24-ամյա հայ դյուցազնը 5-րդն էր,  հրում վարժությունում` 2-րդը: Այսինքն Ալեքսանյանը տիրացավ նաև փոքր արծաթե մեդալի:

Երկամարտի 457 (205 + 252 )կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի  Ալեքսեյ Լովչևը, իսկ Գերմանիան ներկայացնող Ալմիր Վելագիչն արժանացավ բրոնզե մեդալի՝ 423 կգ (191+232):

Հայկ Հակոբյանը գրավեց 11-րդ տեղը 380 (173+207) կգ:

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը տիրացել էր արծաթե պարգևի:

Անկախ

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայում 5-րդն է

հխ4602781387804538Իսրայելի Թել Ավիվ քաղաքում  շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  Հռիփսիմե Խուրշուդյանը հայտավորված էր+75 կգ քաշայինների մրցաշարում:

Նա երկամարտի 232 (102+130կգ) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան` 323 (143+ 180) կգ:

Անկախ

Մեդալներ տարբեր փայլերով. մերոնք սամբոյի Եվրոպայի առաջնությունում

22286 սամբոԻսպանիայի Կասերես քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:

Պատանիների մրցաշարում 75 կգ քաշային Միշա Նազարյանն արժանացավ բրոնզե մեդալի, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, պարտվելով միայն եզրափակիչում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Լենդրուշ Զատիկյանը երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն ապրիլի 12-ին և 13-ին:

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

հխhripsime-2Այսօր Թել Ավիվում պայքարը կշարունակեն ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից գերծանր քաշային մարզուհիները և մարզիկները:

Մրցահարթակ դուրս կգա Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նա մայր դառնալուց հետո տևական `շուրջ երեք տարի չի մասնակցել միջազգային մեկնարկների: Հուսանք, որ Հռիփսիմեի վերադարձը մեծ մրցահարթակ կնշանավորվի նոր հաջողությամբ:

Կարողությունները կփորձեն նաև Ռուբեն Ալեքսանյանը և Հայկ Հակոբկանը:

Նրանցից ևս սպասելիքները մեծ են:

Անկախ

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը` Հայաստանի չեմպիոն

dscn5073Ֆիզիկական կուլտուրաի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի ընտրանին:

Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաներն առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, նրանք վերջին տուրի վերջին խաղում հաղթեցին մինչև այդ նույնպես վերելքով  հանդիպումներն անցկացրած ՀՄԴ-ի հավաքականին` 24:17 (11:8) հաշվով:

Իսկ մինչև այդՎանաձորի թիմը 37:32 (19:13) հաշվով պաչտության էր մատնել  Արցախի ներկայացուցիչներին:

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (6 միավոր), 2. ՀՄԴ (4), 3. Վանաձոր (2), 4. Արցախ (0):

Յուրա Մովսիսյանն ընդհատեց «Սպարտակի» գոլային երաշտը

Յում110414Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, սեփական հարկի տակ 1:0 հաշով առավելության հասավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։

Հաղթական գնդակը14-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Մովսիսյանը: Աչքի ընկնելուց հետո հայ ֆուտբոլիստը մատը պահեց բերանի առջև, առաջարկելով լռել նրանց, ովքեր հանիրավի քննադատում են իրեն:

26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տևած գոլային երաշտը:

Ի դեպ, նա  հանդիպման վերջնամասում հնարավորություն ուներ երկրորդ անգամ գոլի հեղինակ դառնալու, սակայն փայլուն խաղաց  մրցակցի դարպասապահը:

Մովսիսյանը Ռուսատանի ընթացիկ առաջնությունում իր 13-րդ  գնդակը խփեց:

Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 76-րդ րոպեին։ «Սպարտակը» վաստակած 44 միավորով  չորրորդ տեղում Է:

«Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով»՝ 1։0

Յուրա Մովսիսյան, 14

 

Հայաստանի ֆուտբոլի մարզիչները Մադրիդում մասնակցեցին սեմինարի

ffa5Ապրիլի 7-10-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Study Group Scheme ծրագրի շրջանակներում «Մարզչական կրթություն» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին Իսպանիայի, Հայաստանի, Սլովենիայի և Իսրայելի ֆուտբոլի մարզիչները:

Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ մարզչական հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արամ Դանիելյանը, Հայկ Կիրակոսյանը և Մամիկոն Ղարիբջանյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և նույն բաժնի աշխատակից Ղազար Հակոբջանյանը: Սեմինարը, որը տեղի էր ունենում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում`La Ciudad del Futbol մարզական համալիրում, նվիրված էր ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մարզչական կրթության կազմակերպմանը, դրա հիմնական ուղղություններին և բարելավման մեթոդներին: Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել գիտելիքներով և մոտիկից ծանոթանալ այս ոլորտում իսպանական փորձին, որի կիրառումը հայկական մարզչական կրթության բնագավառում կարող է դրական ազդեցություն թողնել հետագայում:

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մրցակիցները հայտնի են

չլ1346338264Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումների վիճակահությունը:

Միմյանց հետ կմրցեն Մադրիդի  «Ռեալ»- Մյունխենի «Բավարիա», Մադրիդի «Աթլետիկո»-Լոնդոնի «Չելսի» զույգերը:

Խաղերը կկայանան ապրիլի 22-23-ին  և 29-30-ին:

Եզրափակիչը կանցկացվի մայիսի 24-ին Պորտուգալիայի «Դա Լուշ» մարզադաշտում:

Չեմպիոնը կորոշվի մրցաշարի վերջին օրը

dscn5078Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում շարունակվող մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ տուրում Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները շարունակեցին հաղթարշավը:

Շենգավիթցի հանդբոլիստուհիներն առավելության հասան Արցախի ներկայացուցիչների նկատմամաբ` 39:24 (19:13) հաշվով:

ՀՄԴ-ի հավաքականն էլ դժվարին պայքարում հաղթեց Վանաձորի թիմին` 24:19 (12:10) հաշվով:

Վաստակած 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները:

Վաղը կայանալիք վերջին տուրի այս թիմերի մրցավեճում էլ կորոշվի Հայաստանի չեմպիոնը:

Միմյանց հետ ուժերը կչափեն նաև առայժմ միայն պարտություններ կրած Վանաձորի և Արցախի թիմերը:

Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերը բաշխվեցին

pat-20524Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մայրաքաղաքի հանդբոլի պատանեկան առաջնությունը: Վիճարկվում էր Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող երեք ուղեգիր:
Ուշագավն այն է, որ մրցաշարի ավարտից հետո երեք թիմ հավաքեց 4-ական միավոր: Վերջնական տեղաբաշխման համար հաշվի առնվեցին  լրացուցիչ ցուցանիշները:
Վերջին օրը կայացած երկու խաղերում էլ լարվածությունը մեծ էր:
ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները միայն մեկ գնդակի տարբերուոյամբ զիջեցին Դավթաշենի հավաքականին` 27:28 հաշվով: Ընդ որում, առաջին խաղակեսում նրանք առջևում էին 13:10 հաշվով:
Շենգավիթի հավաքականն էլ երկու գնդակի տարբերությամբ պարտվեց Աջափնյակի թիմին` 26:28 (12:16) հաշվով:
Ի վերջո, մրցաշարային աղյուսակում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Դավթաշեն, Շենգավիթ, Աջափնյակ (բոլորն էլ` 4-ական միավոր), ԽՄՕՄՄ (0):

Դավթաշենի, Շենգավիթի, Աջափնյակի ներկայացուցիչները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի մրցակիցները հայտնի են

Եվրոպա լիգաarm136333175562Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

«Սևիլիան» կմրցի «Վալենսիայի»,  Թուրինի «Յուվենթուսը»`  Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:

«Սևիլիան»  և «Բենֆիկան» առաջին խաղերը կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին: Թիմերը պատասխան խաղերը կանցկացնեն մայիսի 1-ին:

Եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին Թուրինի «Յուվենտուս Սթեդիում» մարզադաշտում:

Անկախ

«Վալենսիան» հրաշք գործեց

47216Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան  խաղերը:

«Վալենսիա» – «Բազել»  մրցավեճն անզիջում էր:  Թիմերը հաղթողին որոշելու համար դիմեցին լրացուցիչ ժամանակի օգնությանը , հետո էլ հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար իրացրին:

 

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բազելի» հաղթանակով` 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումում իսպանական ակումբի ֆուտբոլիստները կարողացան հրաշք գործել և առավելության  հասան 3:0 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում նրանք ևս 2 գնդակ խփեցին և շրջանցեցիւն մրցակցին:

 

 

Տեխնիկական արդյունքներ

«Վալենսիա» – «Բազել»` 5:0 (առաջին խաղ` 0:3)

Ալկասեր 38, Վարգաս 42 , Ալկասեր 70 , Ալկասեր 114, Բեռնատ 118

«Յուվենտուս» (Իտալիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2։1 (առաջին խաղ՝ 1:0)

Անդրե Պիրլո, 4, Կլավդիո Մարկիզիո, 68 – Ջիմի Բրայան, 18

 «Սևիլիա» (Իսպանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 4։1 (առաջին խաղ՝ 0:1)

Իվան Ռակիտիչ, 5, Վիտոլո, 26, Կարլոս Բակա, 29, Քեւին Գամեյրո, 78 – Ռիկարդո Կուարեժմա, 90+2

Հեռացում՝ Կոկե, 57 («Սևիլիա»)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2։0 (առաջին խաղ՝ 1:0)

Ռոդրիգո, 39, 72

Անկախ