Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասված է ստացել

լհ18060Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի ձախորդ օրերը շարունակվում են: Նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի, փորձաշրջան է անցնում տարբեր թիմերում, բայց բանը աշխատանքային պայմանագիր կնքելուն չի հասնում:

Հայրապետյանն այժմ փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում: Թիմն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Զեստաֆոնիի» հետ և պարտվել է 0:1 հաշվով:

Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել «Պրիբրամի» մեկնարկային կազմում, սակայն, ոտքի վնասվածքի պատճառով, 5-րդ րոպեին փոխարինվել է:

24-ամյա ֆուտբոլիստը ձգել է մկանը: Միայն բժշկական հետազոտությունը կարող է բացահայտել, թե վնասվածքն ինչքանով է լուրջ և ինքան ժամանակ կպահանջվի այն ապաքինելու համար:

Անկախ

 

Թեհրանում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մնաց ձեռնունայն

ըմբշամարտ1Թեհրանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 14 երկրների պատվիրակներ, Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Կարողությունները փորձած մեր երկրի 8 մարզիկներից լավագույն արդյուքը ցույց տվեց 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որը մրցաշարի 2-րդ օրը գրավեց 5-րդ տեղը:

Հավելենք, որ ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 96 հազար դոլար էր: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողներին հանձնվեցին 5, 3, 2 հազար դոլար:

Անկախ

 

Հայաստանի թենիսիստուհիների հավաքականը պարտվեց առանց լուրջ դիմադրության

անիAni-AmiraghyanԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող թենիսիստուհիների ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբի A ենթախմբի մրցաշարի երկրորդ խաղում ևս Հայաստանի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չէր: Մերոնք 0:3 հաշվով զիջեցին Էստոնիայի թիմին:

Հիշեցնենք, որ մրցաշարում 1 2 երկրների հավաքականներ վիճարկում են 2-րդ խմբի 2 ուղեգրերը:

Ցավոք, Հայաստանի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց չտվեց:

Անի Ամիրաղյանը  0:6, 0:6 հաշվով պարտվեց Կայա Կանեպիին, Անի Սաֆարյանն էլ նույն հաշվով զիջեց Անետ Կոնտավեյտին:

Զուգախաղում Անի Սաֆարյանը և Լուսինե Չոբանյանը 2:6, 3:6 հաշվով պարտվեցին Եվա Պաալմա-Տատյանա Վորոբյովա զույգին:

Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավեց վերջին՝ 3-րդ տեղը և 9-12-րդ տեղերը վիճարկողների խմբում կմրցի C ենթախմբում վերջին տեղը գրաված Մադագասկարի հավաքականի հետ, որը 0:3 հաշվով պարտվել է Դանիայի, 1:2 հաշվով՝  Նորվեգիայի ներկայացուցիչներին:

Անկախ

Սոչիում կայացավ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ձօխ 22-1009092Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության
կազմակերպիչները հիացրին, թատերականացված արարողությունը աննկարագրելի էր, տպավորիչ:

Ներկայացվեց Ռուսաստանի կայսրության, Խորհրդային Միության, վերջում էլ` ներկայիս Ռուսաստանի պատմությունը:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացած բացմանը ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի օրհներգը կատարեց օպերային հանրածանոթ երգչուհի Աննա Նետրեբկոն:
Հայաստանի ներկայացուցիչներին  ծափողջույններով դիմավորեցին:
Դրոշակակիրը` դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն էր: Շքերթի մասնակիցների խմբում էին`Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երկուսն էլ՝ դահուկավազք), Արման Սերեբրակյանը (լեռնադահուկային սպորտ), պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մյուսները:
Ողջույնի խոսք ասաց  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ խաղերը հայտարարեց բացված:
Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների անունից ազնիվ, առանց խթանիչների պայքարելու երդում տվեց շորթ-տրեկի Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Զախարովը: Մրցավարների անունից խոստացավ պարտականություններն արդար, անաչառ, կանոնների պահանջներին համապատասխան կատարել մրցավար Վյաչեսլավ Վեդենինը: Մարզիչների անունից օլիմպիական երդումը կարդաց Անաստասյա Պոպկովան:
Գլխավոր օլիմպիական ջահը վառելու պատիվը վստահվել էր լեգենդար մարզիկներ, մենասահորդուհի  Իրինա Ռոդնինային և տափօղակով հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակին:

Խաղերին մասնակացում են 88 երկրների 2800 մարզիկ-մարզուհիներ: Նրանք 15 մրցաձևերում կվիճարկեն մեդալների 98 հավաքածու:

Անկախ

Երևանի «Արարատը» 0:1 հաշվով պարտվեց բուլղարական «Կալիակրային»

արարարատ ֆա3hkfkr2vrj8Բուլղարիայում անցկացվող «Albena Cup» ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Երևանի «Արարատը» 0:1 հաշվով պարտվեց Բուլղարիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Կալիակրային»:

Տուրի մյուս խաղում մրցեցին բուլղարական երկու թիմեր`«Ռակովսկին»  և Վառնայի «Սպարտակը»: «Ռակովսկին» հաղթեց 1:0 հաշվով:

«Արարատը» մեկ հաղթանակ է տարել, մեկ պարտություն կրել և 3-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է երկու խաղում պարտված «Սպարտակը»:

Առջևում են `«Կալիակրան» և «Ռակովսկին», որոնք իրենց հաշվարկում 1-ական հաղթանակ են գրանցել և 1-ական հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:

Փետրվարի 9-ին կայանալիք 3-րդ տուրում «Արարատը» կմրցի «Ռակովսկիի», իսկ «Կալիակրան»՝«Սպարտակի» հետ:

Անկախ

 

Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի շախմատի մրցաշարում 18-րդն է

սմ35803Ջիբրալթարում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։

Սերգեյ Մովսիսյանը 7 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը։ Բրազիլիայում բնակվող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 6 միավորով 63-րդն է։

Մրցաշարին մասնակցում էր 256 շախմատիստ։

Անկախ

Ինչպես օգնեց գործին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը

նամականիշ2014-ին նամականիշների հավաքորդները հնարավորություն կունենան հարստացնելու իրենց հավաքածուները: Նախատեսվում է թողարկել մի շարք հայկական նոր նամականիշներ,  այդ թվում` մարզական թեմաներով:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ Յուրի Կուպալյանը հաստատեց, որ նախատեսվում է նաև մարզական թեմաներով նամականիշներ տպագրել: Կուպալյանը ֆիզիկական կուտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի բաժնի վարիչն է, պրոֆեսոր, նրա կազմած մարզական թեմաներով նամականիշների հավաքածուները օլիմպիական խաղերի օրերին կազմակերպված ցուցահանդես-մրցույթներում քանիցս պարգևների են արժանացել, այդ թվում` ոսկե:

Նա նշեց, որ թողարկվելու են նամականիշներ` նվիրված Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Չինաստանում անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերին: Հնարավոր են նաև մարզական այլ թեմաներով նամականիշներ: Դեռևս պլանը հաստատված չէ, միայն նախագիծն է:

Քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ մարզական ստուգատեսներին նվիրված նամականիշները հիմնականում ուշացումով են թողարկվել, հաճախ այն ժամանակ, երբ դրանք ավարտված են եղել, հետաքրքրվեցինք, թե Սոչիում փետրվարի  7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական հերթական խաղերից առաջ այդ առումով ամեն ինչ կարգի՞ն է:

«Որպեսզի նմանօրինակ տհաճ անակնկալներից խուսափենք,  որոշվել էր, որ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշների գեղաթերթիկը արտահերթ թողարկվի` 2013-ի 4-րդ եռամսյակում: Նպատակն այն էր, որ աշխատանքը կատարված լինի խաղերի մեկնարկից առաջ, որպեսզի նամականիշների հավաքածուներ կազմողներն այն ձեռք բերեն ստուգատեսի նախօրեին: Այդուհանդերձ, ամեն ինչ ձգձգվում էր, և վտանգ կար, որ գեղաթերթիկը 2013-ին չի պատրաստվի: Եվ ահա, գործին օգնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Քանի որ Ռուսաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, քաղաքական առումով շատ է կարևորում, որ ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի, խորհուրդ  տվեցի արագորեն այդ թեմայով գեղաթերթիկը պատրաստել և Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ այն նրան ցույց տալ: Կներկայացվեր, որ ոչ միայն նախապատրաստվում ենք մասնակցելու այդ ստուգատեսին, այլև քարոզչություն ենք ծավալել, նաև` նամականիշներ թողարկել: Այն դեպքում, երբ մի շարք երկրներ տարբեր խաղեր են սկսել, մտահոգվում են, որ Սոչիում անվտանգության երաշխիքներ չկան,  խաղերը լավ չեն կազմակերպվելու, նույնիսկ հայտնել են, որ պատվիրակներ չեն ուղարկելու մրցավայր: Եվ ահա, մեր մտահղացումն իրականացավ: Իսկ խնդիրը կարգավորվեց Հայաստանի ղեկավարության, արտգործնախարարության ներկայացուցիչների ակտիվ միջամտությամբ. 2-3 օրվա ընթացքում հարցը լուծվեց: Նամականիշների գեղաթերթիկն այնքան հաջող չէ, համենայն դեպս, ինձ դուր չի գալիս: Պատկերված են մեկական դահուկավազորդ և լեռնադահուկորդ, սակայն կարևոր է, որ այն ժամանակին տպագրվեց»,- պարզաբանեց Կուպալյանը:

Գեղաթերթիկը թանկ արժե` 1450 դրամ: Նամականիշներից մեկը` 1100 դրամ, մյուսը` 350 դրամ: Փաստորեն, գեղաթերթիկը նախատեսված է արտասահման ուղարկվող պատվիրված նամակի համար: Առիթն օգտագործվել է և բարձր գին սահմանվել:

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինին գեղաթերթիկը «Հայփոստի» ներկայացուցիչները ցույց են տվել նրա պատվին կազմակերպված ճաշկերույթից առաջ, որպեսզի ստորագրի ծրարների վրա: Պուտինը նայել է, ժպտացել և ստորագրել:

 

 

 

Երևանի «Արարարտ» ֆուտբոլային ակումբը երկրորդ խաղը կանցկացնի Ալբենայում

արարարատ ֆա3hkfkr2vrj8Այսօր Երևանի «Արարարտը» երկրորդ խաղը կանցկացնի Բուլղարիայի Ալբենա քաղաքում կազմակերպված ֆուտբոլի միջազգային մրցաշարում:

Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատարից բացի, մասնակցում են նաև բուլղարական երեք թիմեր:

Առաջին խաղում «Արարատը» հաղթել էր Վառնայի «Սպարտակին»`1:0 հաշվով: «Կալիակրան» առաջին մրցավեճում ոչ-ոքի էր խաղացել «Ռակովսկիի» հետ:

«Արարարտը» կխաղա փետրվարի 7-ին և 9-ին:

Փետրվարի 12-ին կկայանան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:

Գրավախաղերի կազմակերպիչները «Արարատի» և  Բուլղարիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Կալիակրայի» մրցամարտում ավելի բարձր են դասում հաղթանակի հասնելու հայկական թիմի հնարավորությունները:

Բուքմեյքերները «Արարատի» հաղթանակը գնահատում են 1,31, «Կալիակրայի» հաղթանակը`  2,2 գործակցով: Ոչ-ոքին ունի 3,25 գործակիցը:

Անկախ

 

Անձնական ռեկորդ` Սոչիի օլիմպիական խաղերում

ԵՎԳՊshhenko-v-korotkoj-programme-byl-bespodobenԱյսօր  ժամը 20:14-ին  Սոչիում կսկսվի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:

Մի շարք մրցաձևերում արդեն  անցկացվում են նախնական փուլի մեկնարկները:

Մենասահորդների մրցաշարում օլիմպիական խաղերի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն փայլուն կատարեց կարճ ծրագիրը և անձնական ռեկորդ սահմանեց: Նա վաստակեց 91,39 միավոր:

«Շատ գոհ եմ  մրցելույթիցս՝ սահքից, ցատկերից, հույզերից: Մրցումների առաջին օրը ինձ համար հաջող ստացվեց: Նույնը ցանկանում եմ Ռուսաստանի օլիմպիական հավաքականին»,- անկեղծացել է Պլյուշչենկոն:

Անկախ

Թեհրանում սպասելիքներ Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից

ըմբ137362773430Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 96 հազար դոլար է: Ստուգատեսին մասնակցում են 14 երկրների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներ: Որպես պարգև1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողները ստանալու են 5, 3, 2 հազար դոլար:

Մասնակցում են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ համարները: Նրանք, նախապատրաստվում են մարտի 15-16-ը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցաշարին:

Ցավոք, մեր երկրի 3 պատվիրակներ՝ Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Վարուժան Քաջոյանը (74 կգ), 1-ական հաղթանակ տանելուց հետո, պարտվեցին և դուրս մնացին պայքարից:

Մնում է, որ  այսօր սպասելիքներն արդարացնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ),  Վահե Թահմազյանը (86 կգ), Համլետ Աբրահամյանը (125 կգ):

Անկախ

 

 

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Խարկովում կմասնակցեն Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին

ըմբշամարտ1Փետրվարի 18-19-ին Խարկովում կկայանա միջազգային հուշամրցաշար` նվիրված ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի հնգակի չեմպիոն ԽՍՀՄ գավաթակիր Հովհաննես Սահակյանի հիշատակին:

Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հավաքականի 3-րդ համար 6 ըմբիշ՝ Միհրան Ջաբուրյանը, Օհան Գիքինյանը, Գառնիկ Մնացականյանը (բոլորն էլ` 57 կգ) , Նարեկ Սիրունյանը (65 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ ) և 86 կգ քաշային Շամիր Աթյանը:

Անկախ

Վարազդատ Հարոյանը «Ռոստովի» կազմում առաջիկայում չի խաղա

ՎՀ Հարոյան35017Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի»  պաշտպան Վարազդատ Հարոյանը  «Ռոստովի» կազմում առաջիկայում չի խաղա: Հարոյանը թիմի կազմում մասնակցել էր ԱՄԷ-ում անցկացված թիմի առաջին ուսումնամարզական հավաքին, բայց 2-րդ հավաքին չէր հրավիրվել:

Ռուսական ակումբի ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ Հարոյանի տեղափոխման  հարցում չեն կարողացել պայմանավորվել և այն հետաձգվել է:

Բանն այն է,  որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը արգելել է «Ռոստովին» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Շիկունովը լավատես է և հույս է հայտնել, որ մինչև փետրվարի վերջը հնարավոր է հարցը լուծվի:

Անկախ

Ադրբեջանը դեմ է Արցախի ֆուտբոլի հավաքականի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուն

աֆհ35936Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն իր կարողությունները դրսևորելու հնարավորություն է ստացել և մասնակցելու է Շվեդիայում 2014-ի հունիսի 1-8-ը առաջին անգամ անցկացվելիք չճանաչված պետությունների աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մեր թիմի մրցակիցներն են` Աբխազիայի, Քուրդիստանի, Զանզիբարի (Տանզանիա), Միացյալ Դարֆուրի (Սուդան), Թամիլ Իլամի (Շրի Լանկա), Պադանիայի (Իտալիա), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ), Ակվիտանիայի (Ֆրանսիա), Քվեբեկի (Կանադա), Էլան Վանինի (Մեն կղզի) հավաքականները:

Եվ ահա, ադրբեջանցիները փորձում են խանգարել Արցախի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք չմասնակցեն:

Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել Չճանաչված  պետությունների ֆուտբոլի միությանը:

Բողոքում նշված է, որ ԼՂՀ տարածքը բռնագրավել է Հայաստանը:

Բողոք է ներկայացվել նաև Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:

Անկախ

Հայաստանի թենիսիստուհները ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում ցավալի պարտություն կրեցին

անիAni-AmiraghyanԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող թենիսիստուհիների ֆեդերացիայի գավաթի խաղարկության  եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբի A ենթախմբի մրցաշարում Հայասատանի ընտրանին 1:2 հաշվով զիջեց  Նամիբիայի հավաքականին:

Անի Ամիրաղյանը (նկարում) հաղթեց մրցակցուհուն, իսկ Լուսինե Չոբանյանը պարտվեց:

Ցավոք, Անի Ամիրաղյանը և Միլենա Ավետիսյանը՝ 6:7, 2:6 հաշվով զիջեցին զուգախաղերում Յակոբս-Թերոն երկյակին:

Այսօր մերոնք կմրցեն տանտիրուհիների թիմի` Էստոնիայի հավաքականի հետ:

Էստոնուհիները նամիբիացիների նկատմամբ առավելության են հասել 3:0 հաշվով:

Անկախ

Բասկետբոլիստը մերկապարուհուն աբորտի համար1 մլն դոլար է առաջարկել

o_891670Ամերիկացի բասկետբոլիստը դավաճանության մեջ է բռնվել: NBA-ի խաղացող Փոլ Ջորջը պաշտոնապես հանդիպում է Los Angeles Clippers թիմի մարզչի դստեր հետ, սակայն, ըստ ամենայնի, կապ է ունեցել  Մայամիից  Դանիելա անունով մերկապարուհու հետ: Արդյունքում` Դանիելան հղիացել է: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Ջորջը, խայտառակությունից խուսափելու համար նրան 1 մլն դոլար է առաջարկել ու խնդրել  աբորտ անել, ինչից կինը հրաժարվել է:

o_891674Դանիելան բոլորվին չի ամաչում իր վիճակից: Նա սոցցանցերում տեղադրում է իր լուսանկարները, որոնցում փորը նկատելի է: Ջորջի երկրպագուներն իրենց հերթին չեն հավատում նրա հայրության փաստին: Մյուսները ոչ միայն հավատում, այլև հիանում են սպորտսմենի արարքով:

o_891667“Համա թե շունն է այդ Ջորջը.հանդիպում է Դոկ Ռիվերսի դստեր հետ ու նրան դավաճանում մերկապարուհու հետ:  Եթե նա իսկապես այդ երեխայի հայրն է, ապա նա սուպերաստղ է: Բոլոր մեծերը երեխաներ ունեն դրսում”,-գրել է նրանցից մեկը:

Ինչպես գրում է  International Business Times-ը, Ջորջը Դանիելայի հետ ծանոթացել է 2013-ին, նավում կազմակերպված երեկույթի ժամանակ:

Բոլորովին վերջերս է Ջորջը 90 մլն-անոց պայմանագիր կնքել Indiana Pacers թիմի հետ, որը մեկ սեզոնի ընթացքում Los Angeles Clippers-ին հաղթել է 2 անգամ: Այս լուրը ոչ  Ինդիանայի բասկետբոլային ակումբը, ոչ էլ ինքը` բասկետբոլիստը չեն մեկնաբանում:

Առաջին անգամ այս լուրերը հայտնվել են Jocks and Stiletto Jill-ի կայքում, որի տերը իրեն “NBA-ի պարտիզան” անվանող սպորտային վերլուծաբան  Ջիլ Մանրոն է:

Անկախ

Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

հդFlag

Ձմեռային  22-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի  օլիմպիական ավանում այսօր   բարձրացվեց Հայաստանի  դրոշը:
Արարողությանը  մասնակցում էր  ՄՕԿ-ի  և  խաղերի կազմկոմիտեի  ներկայացուցիչ , սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը: Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մեկնարկներում:
Հայաստանի պատվիրակության  Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  հավաստիացրեց  որ  մեր մարզիկները  հավատարիմ կմնան  օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն մրցասպարեզներում:
Իսկ խաղերի մեկնարկն ա8դեն տրված է: Ընթացքում են սնոուբորդի եւ գեղասահքի  նախնական փուլի մրցումները:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Այն կսկսվի 20:14-ին:
Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին:

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

Ջիբրալթարի շախմատի մրցաշարում մերոնք ստորին դիրքերում են

chess3Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին`  9-րդ տուրում, հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Գրիգորի Օպարին (Ռուսաստան) – Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` ½:½, Գրիգոր-Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Էդվարդ Պորպեր (Կանադա)` 1:0, Արմեն Պրուդյան (Բրազիլիա) – Քեննի Ջեյսոն (Կանադա)` 1:0, Գիկաս Բասիլյուս (Գերմանիա) – Երազիկ Խաչատուրյան (Նորվեգիա)՝ ½:½:

Մովսիսյանը 6 միավորով 26-րդ տեղում է: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև 40-րդ հորիզոնականում հանգրվանած Մխիթարյանը: Պրուդյանը և Խաչատուրյանը 4,5 և 4 միավորով 134-րդ և 171-րդ տեղերում են:

Աղյուսակը 7,5 միավորով գլխավորոմ է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նրանից կես «քայլով» ետ է մնում 7 շախմատիստ:

Անկախ

Հայաստանի թենիսի կանանց հավաքականն այսօր խաղալու է Նամիբիայի թիմի հետ

անի2239_anim7Հայաստանի թենիսի կանանց  հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանի ղեկավարությամբ  Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում է:

Հավաքականը, որի կազմում են` Անի Ամիրաղյանը (նկարում), Լուսինե Չոբանյանը, Անի Սաֆարյանը, Միլենա Ավետիսյանը,  կարողություններ է փորձելու աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջություն համարվող ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում` եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշար:

12 երկրների հավաքականները վիճարկելու են 2-րդ խմբի 2 ուղեգրերը:

Վիճակահանությամբ  հավաքականները բաժանվել են 4 ենթախմբերում: Հայաստանի հավաքականը A ենթախմբում  է: Այն մրցելու է Էստոնիայի և Նամիբիայի ընտրանիների հետ:

Այսօր մերոնք խաղալու են Նամիբիայի հավաքականի հետ:

Երեկ Էստոնիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել էր Նամիբիայի թիմին:

Անկախ

Լևոն Հայրապետյանը երկրորդ խաղն է անցկացրել Չեխիայի «Պրիբրամ» ֆուտբոլի ակումբի կազմում

լհ18060Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում: Ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող հայ ֆուտբոլիստը արդեն փորձաշրջան է անցել ղազախական «Ակտոբե» և «Իրտիշ» թիմերում, սակայն ապարդյուն:

24-ամյա ֆուտբոլիստը  «Պրիբրամի» կազմում երկրորդ ստուգողական խաղին է մասնակցել:

Թուրքիայում  ուսումնամարզական հավաք անցկացնող «Պրիբրամը» 2:0 հաշվով հաղթել է չեխական «Սպարտային»: Հայրապետյանը  թիմի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 56-րդ րոպեին:

«Պրիբրամը»  Չեխիայի առաջնությունում 14-րդ տեղում է:

Անկախ