Կառլեն Մկրտչյանը 25 տարեկան է

կմkarlen-1Այսօր իր ծննդյան 25-ամյակն է նշում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Ֆուտբոլիստին հասցեագրված շնորհավորանքներին միանում է նաև «Անկախ»-ի խմբագրակազմը  և նրան մաղթում  նորանոր հաջողություններ` ինչպես ազգային հավաքականի կազմում, այնպես էլ ակումբային ֆուտբոլում:

 

Յուրա Մովսիսյանին կվիրահատեն ԱՄՆ-ում

յու մf5290caef27cee_5290caef27d3eՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ: Նա Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վիրահատվելու է: Ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածք ունի:

«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Մովսիսյանը բուժզննում է անցնելու, որից հետո էլ նշանակվելու է վիրահատության օրը:

 

Պատրիկ Հիկեն վերընտրվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ

images ՀԱՕԿԵվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ միաձայն վերընտրվեց  իռլանդացի Պատրիկ Հիկեն: Այս մասին հայտնի դարձավ Հռոմում անցկացված ԵՎՕԿ –ի  42 –րդ համաժողովում:

Նոյեմբերի 21-23-ը տեղի ունեցած   Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովին  մասնակցեց նաև  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում  էին  գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը , նախագահի խորհրդական  Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

ՀԱՕԿ- ի  նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը փոխշահավետ համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Առաջիկայում մեր մարզիչների    համար  Հայաստանում և արտասահմանյան  համապատասխան երկրներում  կկազամակերպվեն   մասնագիտական  խորհրդակցություններ:  Տարբեր մարզաձևերի մեր  հավաքականները և առանձին  մարզիկները ուսումնամարզական համատեղ հավաքներ կանցկացնեն:

Ջերմ էր Գագիկ  Ծառուկյանի և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի առանձնազրույցը: Պարզվեց, որ Բախը  լավատեղյակ է  ՀԱՕԿ-ի աշխատանքներին և միջազգային ասպարեզներում Հայաստանի մարզիկների  ունեցած մրցելույթներին:

ՄՕԿ-ի նախագահը  ցանկություն հայտնեց այցելել Հայաստան, ծանոթանալ մարզաշխարհի ներկայացուցիչների  հետ, տեսնել  մեր  մարզակառույցները և այլն :

Հռոմին հրաժեշտ տալու  օրը գագաթաժողովի  մասնակիցներին Վատիկանում հյուրընկալեց  Նորին Սրբություն Հռոմի  Պապ Ֆրանցիսկը:

 

 

 

 

Աշոտ Դանիելյանը` սամբոյի աշխարհի չեմպիոն

ադAshot Danielyan-01Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշայինների մրցաշարում գերազանց հանդես եկավ մեր երկրի հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը` ոսկե, չորսը` բրոնզե:

Հայ գրոսմայստերները` Չեննայում

chess-5Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Լևոն Բաբուջյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 114 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 7, Հովիկ Հայրապետյանը և Կարինա Համբարձումովան մրցաշարն ավարտեցին 6,5-ական միավորով:

9 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Չիթանբարամ Արավինդը (Հնդկաստան):

Ինչ է փոխվել ՀԱՕԿ-ում վերջին 20 տարում

Ruben AkopyanՌուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում  ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:

– Դժվարին գործ էր: Թեև նախկինում ղեկավար աշխատանք էի կատարել այլ ոլորտներում, բայց սպորտն ինձ հոգեհարազատ է եղել պատանեկան վաղ հասակից, քաջածանոթ էի բոլոր այն կանոններին, որոնք պահանջվում էին, որպեսզի հաջողութունն ապահովվի: Լողով եմ զբաղվել, ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեմ: Ի դեպ, խորհրդային տարիներին այդ մարզաձևում  այդպիսի ցուցանիշի հասնելը հեշտ չէր: Անգամ առաջին կարգային լինելն արդեն մեծ պատիվ էր համարվում: Բրաս լողաոճում էի հանդես գալիս, «Դինամո» մարզընկերության Հայաստանի չեմպիոն եմ եղել, լավ արդյունքներ ցույց տվել նաև համամիութենական ստուգատեսներում: 

– 1991-ին Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները հանդես էին գալիս խորհրդային անկախացած երկրների միացյալ հավաքականի կազմում և արժանացան երեք ոսկե, մեկ արծաթե պարգևի: Բայց հետո դուք ազատեցիք ՀԱՕԿ–ի նախագահի պաշտոնը: Հակասական բան կա, ինչո՞ւ հեռացաք:

– Չեմպիոններ դարձան գնդակային հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն էլ բավարարվեց արծաթե մեդալով: Հավելենք, որ Էլեն Բունիաթյանն էլ բասկետբոլիստուհիների հավաքականի կազմում էր ոսկե մեդալակիր դարձել: Այդ հաջողությունները վերագրել միայն իմ աշխատանքին չի կարելի: Խորհրդային տարիների սպորտը Հայաստանում լավ հիմքերի վրա էր, մանկապատանեկան մարզադպրոցների լայն ցանց էր արդյունավետ աշխատում: Բայց ղարաբաղյան հակամարտության տարիներին Հայաստան խորհրդային զորքեր մտցվեցին: Մարզադպրոցների մեծ մասը կացարան էր դարձել զինվորների համար: Շատ բան քանդվեց, հետո էլ չվերականգվեց: 1988-ի երկրաշարժն էլ ավերիչ հետևանքներ ունեցավ: Հաջորդեցին պատերազմական տարիները: Խորհրդային տարիներին Հայաստանում սպորտն ավելի մեծ մասսայականություն ուներ, քան անկախացումից հետո: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ոչ միայն կանոնավոր մարզումներն էին անվճար, այլև մեծ փողեր էին ծախսվում, որպեսզի պատանիները և աղջիկները խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցեն, մրցափորձ ձեռք բերեն, նրանց շարքերից բարձրակարգ մարզիկներ աճեն: Իսկ սպորտի նոր վերելքը սկվեց  2004-ից: Նախորդել էին մերոնց անհաջող մրցելույթները 2000-ին Սիդնեյում և 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: Հետո ՀԱՕԿ-ը գլխավորեց Գագիկ Ծառուկյանը, ավելացան ֆինանսական ներդրումները, վերնորոգվեց մարզասրահների մեծ մասը, կառուցվեցին նորերը: Եվ արդյունքներն էլ ակնառու են:

 – Ձեր աշխատած ժամանակահատվածի համեմատ` տեղաշարժերը մե՞ծ են:

NIKITA SIMONYAN_– Շատ բան է փոխվել: Մասնավորապես, այն տարիներին ՀԱՕԿ-ն ուներ երեք աշխատող: Սպորտպետկոմի շենքում մեկ սենյակ էր հատկացվել: Սպորտպետկոմի նախագահը Ռաֆայել Թորոյանն էր, սերտորեն համագործակցում էինք, համատեղ փորձում հաղթահարել դժվարությունները: Այն տարիներին ՀԱՕԿ-ը ֆինանսական հնարավորություններ ընդհանրապես չուներ: Այժմ, երբ  կրկին ՀԱՕԿ-ում եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչպիսի առաջընթաց կա: Աշխատողների թիվն  ավելացել է, միջին աշխատավարձը 180 հազար դրամ է: Օլիմպիական խաղերից առաջ բարձրակարգ մարզիկները վարձատրվում են: Մարդկանց նյութական վարձատրության բարելավումն աշխատանքում հաջողության հասնելու լավագույն գրավականն է: 

– 2013-ի հունիսի 1-ից կրկին ՀԱՕԿ–ում եք աշխատում: Այս ընթացքում ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են կատարվել:

– Ամենօրյա աշխատանք է տարվում, կարևորվում է ամեն քայլը: Վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների խորհրդակցություն: Ռուսաստանի ԱՕԿ-ը համակարգում է համատեղ կատարվող աշխատանքը: Ընդ որում, պատվիրակներ էին ուղարկել ոչ միայն ԱՊՀ, այլև Բալթյան երկրները, Վրաստանը: Փաստորեն, հավաքվել էին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ներկայացուցիչները: Եկել էին ԱՕԿ-ների նախագահները, գլխավոր քարտուղարները: Մասնակիցները պատմեցին իրենց փորձի մասին: Բոլորը ներկայումս նախապատրաստվում են 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Դժբախտաբար, Հայաստանն այդ ստուգատեսում մեծ թվով մասնակիցներ չի ունենա: Խոսվեց այն մասին, թե ինչպես կարելի է համատեղ օգտագործել տարբեր երկրներում եղած մարզաբազաները: Հրավերներ ստացանք Լատվիայից, Ուկրաինայից: Այցելեցինք Ղազախստանի ձմեռային մարզաձևերի հայտնի մարզաբազա` «Մեդեո»: Ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գտնվող տեղանքում երեք նոր մարզահարթակ է կառուցվել: Մեր գործընկերներին հետաքրքրում է Ծաղկաձորի օլիմպիական բազան:

– Ճի՞շտ է, որ մեզ համարում ենք ոչ ձմեռային մարզաձևերի երկիր, երբ ունենք Ծաղկաձորի նման մարզավայր: Հնարավո՞ր է խորհրդային ժամանակներից մնացած այս կարծրատիպը հաղթահարել և ձմեռային մարզաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել:

– Միայն Ծաղկաձորը չէ, Աշոցքում, Լոռիում մարզվելու հիանալի պայմաններ կան:  Վերջերս ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչների ՀԱՕԿ-ի խորհուրդ է ստեղծվել և  ղեկավար է ընտրվել Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Նա խնդիր է դրել մեր երկրում  վերականգնել ձմեռային մարզաձևերի ավանդույթները: Աշոցքում նախատեսվում է մարզաբազա ստեղծել: Օրերս Մոսկվայում ևս շարունակեցինք բանակցությունները Ռուսաստանի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ, հստակեցրինք առաջիկա անելիքները: Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու շարժառիթը հաճելի էր: Ինչպես հայտնի է, լրացել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու 40-ամյակը: Երևանում հանդիսություն էր կազմակերպվել և թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով: Հանգամանքների բերումով հոբելանի նշման առիթով Հայաստան չկարողացավ գալ Նիկիտա Սիմոնյանը: Եվ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանի հետ Մոսկվա  մեկնեցինք ու ՀԱՕԿ-ի «Պատվո շքանշան» հանձնեցինք լեգենդար թիմի գլխավոր մարզչին: Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956-ին դարձել է Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն, նրա գլխավորած «Արարատ» թիմի երեք խաղացողներ` Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և Խորեն Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել են օլիմպիական խաղերի մրցանակակիր, սակայն անվանի մասնագետը ՀԱՕԿ-ի ոչ մի պարգև չուներ:

 – Փաստորեն անակնկա՞լ է մատուցվել:

– Երբ Սիմոնյանին տեղեկացրինք, որ  ցանկանում ենք պարգև հանձնել, նա շատ հուզվեց, հետո հետաքրքրվեցինք` դա որտեղ է նպատակահարմար անել, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայո՞ւմ, թե՞ այդ երկրի ԱՕԿ-ում: Մեր հայրենակիցը հայտնեց, որ գերադասում է միջոցառումը կազմակերպել օլիմպիական կոմիտեում: Իսկ պարգևատրման արարողությանը ներկա էին Յուրի Յուրիևը, որը ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համագործակցության  աշխատանքների համակարգողն է, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Մկրտիչևը, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահի խորհրդական Վյաչեսլավ Կոլոսկովը և ուրիշներ: Հանդիպեցի նաև  Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՄՕԿ-ի անդամ Վիտալի Սմիռնովին: Նա  այդ կառույցում է 1971-ից: Մի շարք ընդհանուր հարցեր կան, որոնք քննարկեցինք և հստակեցրինք, թե ինչպես կարելի է դրանք իրականացնել:

Նոյեմբերի 22-23-ը  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանը, անցկացվելու է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ միասին ես ևս մասնակցելու եմ նստաշրջանին: Կհանդիպենք  ՄՕԿ-ի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի, տարբեր երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում նաև իմ հին բարեկամ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Ժուկովի հետ, համագործակցության նոր ծրագրեր կկազմվեն: Վերջինիս այս անգամ Մոսկվայում չհանդիպեցի, նա Սոչիում էր:

 

Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը պարտվեց

յու մf5290caef27cee_5290caef27d3eՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», 0:1 հաշով զիջեց  ԲԿՄԱ-ին: Վերջինս առաջին շրջանում 0:3 հաշվով զիջել էր մեր ֆուտբոլիստների թիմին:

«Խիմկի արենա» մարզադաշտում կայացած հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա օգտվեց «Սպարտակի» դարպասապահի և պաշտպանի անհամաձայնեցված գործողություններից:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր:  47-րդ րոպեին նա դեղին քարտի արժանացավ: 59-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը:

Արազ Օզբիլիսը 57-րդ րոպեին փոխարինեց Պավել Յակովլևին:

ԲԿՄԱ-ն վաստակած 33 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» ու «Սպարտակին» և այդ թիմերի հետ միասին 2-4-րդ հորիզոնականներում է:

Տեխնիկական արդյունքներ

ԲԿՄԱ – «Սպարտակ»՝ 1:0

Սեյդու Դումբիա, 7

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն` 13-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802 Նոյեմբերի 23-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Գանձասար»-«Բանանց» 2:1 (1:1)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Հայրապետ Ավագյան, 12, Սամվել Մելքոնյան, 82 («Գանձասար»), Էդգար Մալաքյան, 23 («Բանանց»)

 

«Ալաշկերտ»-«Արարատ» 0:3 (0:1)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Գևորգ Նռանյան, 13, 85, Ալեքսանդր Ռակիչ, 48

Հայաստանի հրաձգության հավաքականի լեգեոնականները Չեխիայում կմասնակցեն «Գրան պրի» մրցաշարի

հր610x76-308x213Հայաստանի հրաձգության հավաքականի լեգեոնականներ  Քրիստիան և  Իրինա Լաուերները  նոյեմբերի 23-24-ը Չեխիայի Պլզեն քաղաքում կմասնակցեն «Գրան պրի» մրցաշարի:

Այս ստուգատեսում հանդես կգան նաև Սլովակիայի, Չեխիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հավաքականների լավագույն նշանառուները:

 

Մերոնց առաջին մեդալները սամբոյի աշխարհի առաջնությունում

22286 սամբոՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի: Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացան Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Մյուս հայ սամբիստները մրցելույթներ կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին:

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողը` ՀՀ ՊՆ ֆուտբոլի հավաքականն է

2-FutbolԵրևանի  «Հանրապետական» մարզադաշտում կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում Հայաստանի պաշտպանության նախարարության թիմը 11 մ-ոց հարվածաշարում առավելության հասավ Ոստիկանության թիմի նկատմամբ և արժանացավ պատվավոր մրցանակին` 5:3: Խաղի հիմնական ժամանակում կոմերի դարպասները մնացին անառիկ:
Հանդիպմանը  ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես է Կառլսենը հաղթել չեմպիոնական մրցամարտում Անանդին

վամկindexՄագնուս Կառլսենին շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու հարցում շատէ օգնել  Գարրի Կասպարովը: Աշխարհի 13-րդ չեմպիոնը նպատակային աշխատանք էր ժավալեել այդ ուղղությամբ: Նրան աջակցող հուսալի խումբ էր գործում:

Ահա թե ինչ է ասել Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո. «Հեշտ չէր: Շնորհակալ եմ թիմիս աջակցության համար: Անանդն էլ հասկանում էր, որ դժվար է լինելու: Վճռորոշ եղան 3-րդ և 4-րդ պարտիաները: Այդ հանդիպումներից հետո արդեն հանգիստ էի և հաճույքի համար էի խաղում: Կենտրոնացա և ստիպեցի Անանդին սխալվել»:

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնը 22 տարեկան է

մկ220px-MCarlsenՆորվեգացի Մագնուս Կառլսենը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված չեմպիոնի կոչման համար մրցամարտում, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է, Կառլսենը 10-րդ պարտիայում  ոչ- ոքի խաղաց  Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը հավաքեց 6,5 միավոր և ժամկետից շուտ անհասանելի դարձավ: Վերջին երկու պարտիաներն ոչինչ չեն վճռի: Անանդն ունի 3,5 միավոր:

 

Մրցամարտի պարգրատրման հիմնադրամը 1 միլիոն եվրո է։ Կառլսենը կստանա 600 հազար եվրո:

22-ամյա Կառլսենը  դասական  շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն է։ Աշխարհի 9-րդ չեմպիոնն է Տիգրան Պետրոսյանը, 13-րդը`Գարրի Կասպարովը:

Կյանքից հեռացավ հայկական սպորտի երախտավոր, նախկինում ճանաչված մարմնամարզիկ Վաչագան Հակոբյանը

վհ-9dfa067cb5b5be6ea2d182f56fce731882 տարեկան հասակում  կյանքից հեռացավ ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր  գործիչ, անվանի մարմնամարզիկ, զինված ուժերի աշխարհի կրկնակի /1960թ., Բեռլին/, ԽՍՀՄ զինված ուժերի եռակի չեմպիոն, մարզիչ և միջազգային կարգի մրցավար Վաչագան Մկրտչի Հակոբյանը:
Մեծ է նրա ավանդը մատաղ սերնդի դաստիարակության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում: Հակոբյանի աշխատանքը բարձր է գնահատվել և’  խորհրդային և’ Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում: Աշխարհի շուրջ 35  երկիր է հրավիրվել միջազգային խոշորագույն մրցումներում մրցավարական աշխատանքներ կատարելու համար:
Վաչագան Հակոբյանի սաներն են եղել Հայաստանի 10-ից ավելի սպորտի վարպետների, այդ թվում ԽՍՀՄ ժողովուրդների 6-րդ սպարտակիադայի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ Վալերի Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Գագիկ Քեշիշյանին ու Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը:
Մարմնամարզության նվիրյալը, 2005թվականից մինչ իր մահն  հրահանգիչ և մեթոդիստ է աշխատել  Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզաշխարհի անմնացորդ նվիրյալի, անվանի մարզչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
  «Անկախը» ցավակցում է Վաչագան Հակոբյանի ընտանիքին, մերձավորներին և կիսում նրանց վիշտը:

Հայաստանի ուսանող թհեքվանդոյիստներին փորձություն է սպասում Մոսկվայում

թհեքվանդոՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 23-24-ը կկայանա  թհեքվանդոյի Եվրոպայի ուսանողական առաջնությունը:

Հայաստանի  թհեքվանդոյի ուսանող մարզիկների պատվիրակությունը  մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպայի ուսանողական առաջնությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Վարագ Աղաջանյանը ( 54 կգ քաշային կարգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Հակոբ Ղազարյանը (63 կգ), Ավետ Ղազարյանը (68 կգ) և Վահագ Աղեկյանը (74 կգ): Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի թհեքվանդոյի երիտասարդական հավաքականի  մարզիչ Զորայր Մելիքյանը:

Սամբոյի աշխարհի հերթական առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով երկրների ներկայացուցիչներ

22286 սամբոՆոյեմբերի 22-24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային թվով՝ 75 երկիր: Թիվը խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև մարզաձի հիմնադրման 75 ամյակը:
Ասպարեզ մտնող շուրջ 700 մարզիկ խաղարկելու է մեդալների 27 հավաքածու. 9-ական՝ տղամարդկանց և կանանց՝ մարզական սամբոյի, ևս 9-ը՝ տղամարդկանց մարտական սամբո ձևերում:

Հայաստանը աշխարհի 37-րդ առաջնությունում ներկայացնելու են, բնականաբար, մեր ուժեղագույն սամբիստները, այդ թվում՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը և բրոնզե մեդալակիրներ Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը և այլն:
Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» են մեկնել նաև մրցավար Վովիկ Խոջայանը, մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Արսեն Դավթյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը շատ բարձր է

2013-11-BALEHEADERԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը շատ բարձր է: Նրան հանարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Whoscored.com-ի վարկածով կիսապաշտպանն ընդգրկվել է Բրազիլիայում 2014-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին չմասնակցող 5 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Ցուցակում  5 առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներն են։ 24-ամյա Մխիթարյանը արժանացել է 7,63 միավորի և 4-րդ հորիզոնականում է:

 

Մագնուս Կառլսենին շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու համար պակասում է կես «քայլ»

մկ220px-MCarlsenՇախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Մագնուս Կառլսենը լուրջ հայտ ներկայացրեց աշխարհի չեմպիոն դառնալու համար: Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող  աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 9-րդ պարտիայում նա, հանդես գալով սև խաղաքարերուն, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանադին: Մրցակիցները կատարեցին 28 քայլ: Նորվեգացի գրոսմայստերը մրցամարտում 3-րդ հաղթանակը տարավ: Նա առջևում է 6:3 հաշվով: Մրցակիցները ևս երեք պարտիա պետք է անցկացնեն: Չեմպիոն դառնալու համար Կառլսենին բավական է մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի:

Յուրա Մովսիսյանին խանգարում է ծնկահոդի վնասվածքը

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է չմասնակցի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ  խաղին:  Նրան կարող է խանգարել ծնկահոդի վնասվածքը:

Այսօր հայ ֆուտբոլիստը  թեթև մարզում է անցկացրել, քանի որ վնասվածքը կրկին զգացնել է տվել:

Այս մասին տեղեկացնում է  «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Հավելենք, որ նրա ակումբը ԲԿՄԱ-ի հետ մրցելու է նոյեմբերի 23-ին:

Ռուսաստանի առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 15 խաղի և մրցակիցների դարպասը գրավել է 13 անգամ: Այդ է պատճառը, որ հնարավորն արվում է, որպեսզի նա մասնակցի առաջիկա կարևոր հանդիպմանը:

Հանդբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջնական կազմը կորոշվի մրցաշարի մեկնարկից առաջ

aaahandballՀայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 28-30-ը Երևանի «Դինամո‰» մարզասրահում  անցկացվելիք  «ՀՀ վարչապետի գավաթ‰» 4-րդ միջազգային մրցաշարին: Մերոնց մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի երիտասարդական հավաքականները:
Նոյեմբերի 23-ից մեր երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք կսկսեն Երևանում: Թիմն օրական կանցկացնի երկու մարզում: Պարապմունքները կկայանան Արաբկիրի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Էդուարդ Օհանյանը թիմ է հրավիրել 23 խաղացողի:
Այդ պատվին են արժանացել` Գառնիկ Հոբոսյանը (դարպասապահ), Ալիկ Պապոյանը, Հրաչիկ Մարգարյանը, Արմեն Հակոբյանը, Գառնիկ Դավթյանը, Արամայիս Մոսինյանը (բոլորն էլ` Ալավերդի), Արայիկ Մնացականյանը, Էրիկ Դալլաքյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Մելիքյանը (դարպասապահ), Արայիկ Ազիզյանը, Արեն Մուրադյանը (բոլորն էլ`Վանաձոր), Արթուր Աթայանը, Վարազդատ Հայրապետյանը, Նվեր Մարտիրոսյանը (բոլորն էլ` Ստեփանակերտ), Սարգիս Խաչատրյանը, Սերգեյ Մանուկյանը, Ավետիք Մուրադյանը, Սուրեն Ազիզյանը, Էդուարդ Գոջաբաշյանը, Դավիթ Բաբոյանը, Հրաչյա Բաղյանը (դարպասապահ), Սարո Մարգարյանը (բոլորն էլ` Երևան):
Հավաքականի վերջնական կազմը կորոշվի մրցաշարի մեկնարկից առաջ: