Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

մմe1fecf071f246aa44c25846606fb036aԱվարտվեց օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ  Շահինյանի մարմնամրզության հուշամրցաշարը, որն այս տարի նվիրված էր մեծ մարզիկի ծննդյան 90-ամյակին:

Մարմնամրզիկների մրցավեճում  բազմամարտում հաղթող ճանաչվեց Վիգեն Խաչատրյանը, երկրորդ տեղում էր` Հայկ Պետրոսյանը, երրորդում` Էդգար Իգիթխանովը: Մարմնամարզիկներին պարգևները հանձնեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Մարմնամրզուհիների պայքարում անգերազանցելի էր Աննա Գրիգորյանը: Երկրորդը ճանաչվեց Գայանե Սարիբեկյանը, երրորդը` Աննա Ղազարյանը:

Աղջիկներին պարգևները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրեց մարզում Թուլուզում

32337Նոյեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Թուլուզում կմրցի Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հետ,-հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, անցկացրեց միակ մարզումը Թուլուզում, որին մասնակցում էին Ֆրանսիա մեկնած բոլոր ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա Մ-21 7Հայաստան Մ-21 տարեկան ֆուտբոլիստների հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:50-ին:

Շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր

chess3Հնդկաստանի Չեննայ քաղաքում 100 կանանց մասնակցությամբ շարունակվում է կանանց միջազգային մրցաշարը: Կայաացած 10 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ,  ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան վաստակել է 7 միավոր և յոթերորդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Հանդբոլի երևանյան միջազգային մրցաշարի խաղերը կսպասարկեն նաև Բոսնիա-Հերցեգովինայի մրցավարները

հ137123Հնարավորն արվում է Երևանի «Դինամո‰» մարզասրահում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»‰ հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Որպեսզի մրցավարությունն անաչառ լինի, Հայաստանի հանդբոլի ֆեերացիայի ղեկավարությունը, Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի երաշխավորությամբ, հրավիրել է բարձրակարգ երկու մասնագետի:
Խաղերը կսպասարկեն Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող մրցավարներ Ալեքսանդր Ջովիչը և Նեդին Առնուտովիչը:
Հայաստանը կներկայացնի երիտասարդ մրցավար Անի Ասատրյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Արևշատյանը:
Մրցաշարի տեսուչն է Արսեն Մխիթարյանը, որը երկար տարիներ տեչություն է կատարում եվրոպական խոշորամասշտաբ ստուգատեսներում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարի խաղացանկը հայտնի է

IMG_3789-1Նոյեմբերի 28-30-ը Երևանի «Դինամո» մարզասրահը կհյուրընկալի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարի մասնակիցներին: Ստուգատեսում ուժերն են չափելու Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականները:
Արդեն հայտնի է միջոցառման ծրագիրը:
Նոյենբերի 28-ին ժամը 13-ին կկայանա միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 30-ին ժամը 15:30-ին:
Ներկայացնենք խաղացանկը.

28.11.2013

14:00 Ուկրաինա-Վրաստան
16:00 Վրաստան-Հայաստան

29.11.2013

14:00 Ռուսաստան-Ուկրաինա
16:00 Վրաստան-Հայաստան

30.11.2013

12:00 Ռուսաստան-Վրաստան
14:00 Հայաստան-Ուկրաինա

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Ֆրանսիա

ffa5Նոյեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Թուլուզում կմրցի Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, հետևյալ կազմով արդեն մեկնել է Ֆրանսիա.

 Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան                  «Գանձասար»

Արթուր Թորոյան                    «Բանանց»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան              «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան            «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան            «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան             «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան                  «Փյունիկ»

Դավիթ Մարիկյան                 «Շիրակ»

Վասպուրակ Մինասյան          «Փյունիկ»

Ալեն Համբարձումյան             «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան                «Շիրակ»

Գագիկ Պողոսյան                  «Փյունիկ»

Սարգիս Շահինյան                «Բրագա» Պորտուգալիա

Աշոտ Սարդարյան                «Փյունիկ»

Վահագն Այվազյան               «Բանանց»

Արտյոմ Սիմոնյան                «Զենիթ», Ռուսաստան

Դավիթ Հակոբյան                 «Շիրակ»

Վարդան Բակալյան              «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան                «Փյունիկ»

Սարգիս Ադամյան                 «Հանզա» Ռոստոկ, Գերմանիա

Մարմնամարզության հուշամրցաշար` նվիրված Հրանտ Շահինյանի 90-ամյակին

մմe1fecf071f246aa44c25846606fb036aՄեկնարկեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951թ.), օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952 թ. ) կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարը: Մրցումներն անցկացվում են անվանի մարմնամարզիկի անունը կրող մարզադպրոցում: Ավանդական հուշամրցաշարը նվիրված է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի (1961թ.), ԽՍՀՄ յոթակի չեմպիոնի, բացարձակ չեմպիոնի, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկրի 90-ամյակին:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 28 մարմնամարզիկ, իսկ կանանց առաջնությանը` 18 մարմնամարզուհի:

Հայաստանի շախմատիստները և շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում. 5-րդ տուր

շArm-Slo-1Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սլովենիայի թիմին: Իսկ Հայաստանի կանանց ընտրանին 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը Վրաստանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 7 միավորով 10-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն նաև Հունգարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Անգլիայի, Ռումինիայի հավաքականները: Աղյուսակը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը` 9 միավոր: Մեկ միավոր պակաս են վաստակել Հունաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները:

Կանանց Հայաստանի հավաքականը, նաևՌուսաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի երրորդ թիմերն ունեն 7-ական միավոր: Առաջատարաը` 10 միավոր վաստակած Ուկրաինայի ընտրանին է: Լեհաստանի առաջին թիմն ու Վրաստանի հավաքականն ունեն 8-ական միավոր:

Այսօր Եվրոպայի առաջնության մասնակիցները հանգստանում են:

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Սլովենիա

–

Հայաստան 

1:3

Պավասովիչ

–

Արոնյան 

0:1

Լենիչ

–

Մովսիսյան 

1/2:1/2

Սկոբերնե

–

Հակոբյան

0:1

Բորիշեկ

–

Սարգսյան 

1/2:1/2

ԿԱՆԱՅՔ

 

Հայաստան 

–

Վրաստան

2:2

Դանիելյան

–

Ձագնիձե

1:0

Մկրտչյան

–

Արաբիձե

1/2:1/2

Գալոյան

–

Խուրցիձե

1/2:1/2

Կուրսովա

–

Խոտենաշվիլի

0:1

 

 

 

 

Երևանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

յու վ60d34e5cf161483b8014821d3d5f4994ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ  Քեշիշյանին: Այդ մասին  տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության կայքը:

Վերջինիս պաշտոնակցի մոտ   ուղեկցել էր Հայաստանի Հանրապետությունում  Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:

«Ուրուգվայի զբոսածրջության և սպորտի նախարարության  հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան  երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ:  Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:

Քեշիշյանը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով  մի քանի րոպե հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ  շրջեց մարզական կառույցի  տեխնիկապես հագեցած սրահներով:

Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ` ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:

Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում  տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:

 

 

Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

 

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 30 տարեկան է

սSamboԼրացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երևանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:
Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլ, չնայած շենքային ոչ բավարար պայմաններին, գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Շնորհավորում ենք մարզադպրոցի ողջ կոլեկտիվին հոբելյանի կապակցությամբ, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ:

Ֆուտբոլ. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության թիմը չդիմացավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ճնշմանը

ֆուտimagesՇարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի մի շարք գերատեսչությունների թիմեր:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության թիմը չդիմացավ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ճնշմանը և պարտվեց 2:6 հաշվով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմը երեք անպատասխան գնդակ խփեց ՀՀ ԿԳ նախարարության հավաքականի դարպասը` 3:0:

ՀՀ արտաքին գործերի նախարարության հավաքականը 4:3 հաշվով առավելության հասավ ՀՀ ֆինանսների նախարարության ընտրանու նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշար. Ծանոթությունը կկայանա խաղահրապարակում

IMG_0109Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 28-ին Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկելիք  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարին:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ հավաքականի թեկնածուների թվում են 27 խաղացողներ: Նրանցից 11-ը Երևանից են, 7-ը` Վանաձորից, 6-ը` Ալավերդիից, 3-ը` Ստեփանակերտից:

Ներկայումս մարզիկները խմբերով պարապում են իրենց բնակավայրերում: Մասնավորոպես, Երևանում պարապմունքները կազմակերպվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում:

Գլխավոր մարզչին օգնում են փորձառու մասնագետներ` Արարատ Բարսեղյանը (Վանաձոր), Աշոտ Հակոբյանը (Ալավերդի), Մարկ Մելիքյանը (Երևան):

Նոյեմբերի 14-18-ը մեր երկրի ընտրանին  ուղևորվելու է Թբիլիսի, որպեսզի համատեղ մարզումներ և ստուգողական հանդիպումներ անցկացնի Վրաստանի ներկայացուցիչների հետ:

«Երևանյան միջազգային մրցաշարի մասնակցությունը նախապատրաստական փուլ է 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընռրական մրցաշարից առաջ: Ինչպես հայտնի է, Ռումինիայում մրցելու ենք տանտերերի և Թուրքիայի հավաքականների հետ: Այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք  առաջիկա միջազգային մրցաշարում կարևորելու ենք արդյունքը: Տանը հանդես գալու հանգամանքը պարտավորեցնում է, հավաքականը փորձելու է հնարվորինս լավ խաղալ: Թիմում ընդգրկվելու համար մրցակցություն է ծավալվել, բոլոր օղակներում էլ կան շնորհալի մի քանի երիտասարդներ: Հավաքականի կազմը կհստակեցվի  միջազգային մրցաշարի ավարտից հետո: Ինչ վերաբերում է մեր մրցակիցներին, ապա նրանց մասին քիչ բան է հայտնի: Այնպես որ, ծանոթությունը կկայանա խաղահրապարակում»,- ասաց Օհանյանը:

Հայաստանի շախմատիստների ձախորդ օրը Վարշավայում

շկArm-Pol-4wԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախնատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում անհաջողության մատնվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:

Տղամարդկանց թիմը 1,5:2,5 հաշվով  զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ կանանց հավաքականը նույն հաշվով պարտվեց Լեհաստանի առաջին թիմին:

ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՈՒկրաինա

–

Հայաստան 

3:1

Արեշչենկո

–

Արոնյան 

1/2

Վոլոկիտին

–

Մովսիսյան 

1:0

Մոիսեենկո

–

Սարգսյան 

1/2

Ֆեդորչուկ

–

ՊետրոսյանՏ. Լ. 

1:0

Մասնակիցներիդասավորությունը

1.

Ֆրանսիա

8

48

2.

Չեխիա

6

41

3.

Հունաստան

6

39

16.

Հայաստան 

5

21

ԿԱՆԱՅՔ

Լեհաստան

–

Հայաստան 

2½:1½

Սոչկո

–

Դանիելյան

1/2

Մայդան

–

Մկրտչյան

0:1

Ռաջլիչ

–

Գալոյան

1:0

ԺԺեպկովսկա

–

Կուրսովա

1:0

Մասնակիցներիդասավորությունը

1.

Լեհաստան

8,0

42,50

2.

ՈՒկրաինա

8,0

36,50

3.

Վրաստան

7,0

39,50

4.

Հայաստան 

6,0

39,00

 

 

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել էՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

ffa5Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է այն խաղացողների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին և 19-ին կայանալիք Ֆրանսիա-Հայաստան և Բելառուս-Հայաստան հանդիպումներին:

 Դարպասապահներ

Գոռ Մանուկյան                    «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան                 «Գանձասար»

Արթուր Թորոյան                   «Բանանց»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան             «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան           «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան           «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան            «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան                 «Փյունիկ»

Դավիթ Մարիկյան                 «Շիրակ»

Վասպուրակ Մինասյան          «Փյունիկ»

Ալեն Համբարձումյան             «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան                «Շիրակ»

Նարեկ Գյոզալյան                 «Բանանց»

Գոռ Մալաքյան                    «Փյունիկ»

Գագիկ Պողոսյան                  «Փյունիկ»

Սարգիս Շահինյան                «Բրագա», Պորտուգալիա

Դավիթ Զաքարյան                 «Փյունիկ»

Աշոտ Սարդարյան                «Փյունիկ»

Վահագն Այվազյան               «Բանանց»

Արտյոմ Սիմոնյան                «Զենիթ», Ռուսաստան

Դավիթ Հակոբյան                 «Շիրակ»

Վարդան Բակալյան              «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան                «Փյունիկ»

Սարգիս Ադամյան                «Հանզա» Ռոստոկ, Գերմանիա

Յուրա Մովսիսյանը հնարավոր է այս տարի այլևս չխաղա

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում թեև դարձել էր երեք գոլի հեղինակ, սակայն վնասվածք էր ստացել։

Եվ ահա, «Սպարտակի» բժշկական ծառայության ղեկավար, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը խորացրել է ծնկահոդի  նախկին վնասվածքը և հավանական է, որ նա այս տարի այլևս  խաղադաշտ դուրս չգա:

Ռուսաստանի առաջնությունում 2013-ին ևս 3 տուր է կայանալու:

Խաղաղ սկիզբ` շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում

վամկindexՀնդկաստանում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է:

Աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան) և այդ կոչմանն արժանանալու հավակնող Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) 2-րդ պարտիան անցկացրին: Չեմպիոնը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Ոչ-ոքի էր ավարտվել նաև գրոսմայստեորների առաջին հանդիպումը:

Մրցամարտի հաշիվը հավասար է` 1:1:

 

Հայաստանի շախմատիստները և շախմատիստուհիները Եվրոպայի թիմային առաջնություններում

շախAron-Movs-3Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունների երրորդ տուրում հաջողությունն ուղեկից էր Հայաստանի  ներկայացուցիչներին:

Մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ ավստրիացիների  թիմի նկատմամբ, իսկ կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Լեհաստանի 3-րդ թիմին:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան- Ավստրիա՝ 2,5:1,5
 
 
 
Հայաստան- Լեհաստան-3` 4:0
Մասնակիցների դասավորությունը
 Տղամարդիկ

1. Չեխիա 6 23
2. Ֆրանսիա 6 22
3. Հունգարիա 5 19
6. Հայաստան 5 15

Կանայք

1. Հայաստան 6 23
2. Լեհաստան 6 19.5
3. ՈՒկրաինա 6 19

 

Յուրա Մովսիսյանը` հեթտրիկի հեղինակ

Յու մ-1 221328641380121466Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ  Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը, Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջատարի`Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:

Ընդ որում, հայ ֆուտբոլիստների թիմը պատիժ է կրում և սեփական հարկի տակ խաղն անցկացրեց առանց հանդիսականների:

Մովսիսյանը դարձավ հեթտրիկի հեղինակ և վնասվածքի պատճառով փոխարինվեց 58-րդ րոպեին: Օզբիլիսը մասնակցեց ամբողջ խաղին:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ: Նույքան անգամ աչքի է ընկել Արտյոմ Ձյուբան («Ռոստով»): Այս ֆուտբոլիստները գլխավորում են ռմբարկուների ցուցակը:

«Սպարտակը» ունի 33 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»: «Զենիթը» վաստակել է 36 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Զենիթ»՝ 4:2

Յուրա Մովսիսյան, 33, 44, 48, Դենիս Գլուշակով, 83 – Ալեքսանդր Կերժակով, 6, Հալկ, 64

19-րդ րոպեին «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը

Վիկ Դարչինյանը պարտվեց տեխնիկական նոկաուտով

վդ32136Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վիկ Դարչինյանը Տեխասում կայացած մրցամարտում կրկին պարտվեց 30-ամյա ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոներին:

Կիսաթեթև քաշային բռնցքամարտիկների 10 ռաունդանոց հանդիպումում ֆիլիպինցին 9-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Նախ, Դարչինյանը ստացած հարվածից հետո հայտնվեց ռինգի հատակին, ապա մրցակիցը սկսեց բուռն գրոհ: Հարվածաշարը կասեցրեց ռինգի մրցավարը`հանդիպումն ավարտված հայտարարելով, և հաղթանակը շնորհվեց Դոներին:

Հավելենք, որ  2007-ին Դոները հաղթել էր Դարչինյանին: Վերջինս 40-րդ հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Իսկ նախկինում 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Վանես Մարտիրոսյանի առաջին պարտությունը ռինգում

վմvanes-martirosyanԱՄՆ-ում մարզվող և մրցելույթներ ունեցող աբովյանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 27-ամյա Վանես Մարտիրոսյանը  միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար մրցամարտում  միավորներով պարտվեց ամերիկացի 26-ամյա բռնցքամարտիկ Դեմետրուս Անդրադեին:

Տեխասում կայացած հանդիպման ավարտից երկու մրցավաներն առավելությունը տվեցին ամերիկացուն (117-110, 114-113), իսկ երրորդ մրցավարը՝ Մարտիրոսյանին (115-112):

Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց: Նա տարել էր 32 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ- ոքի: