Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին

25441 chessԼեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթեցին մրցակիցներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավելության հասավ  Մոնտենեգրոյի, իսկ կանանց հավաքականը`Բելգիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Տղամարդիկ

Հայաստան – Մոնտենեգրո 2½:1½
Արոնյան – Ջուկիչ 1:0
Մովսիսյան – Բլագոևիչ 1/2:1/2
Սարգսյան – Դրաչկո 1/2:1/2
Պետրոսյան Տ. Լ. – Կոսիչ 1/2:1/2
Կանայք

Բելգիա – Հայաստան ½:3½
Զոզուլիա – Մկրտչյան 1/2:1/2
Գուսենս – Գալոյան 0:1
Բարբիե – Կուրսովա 0:1
Դիերկենս – Հայրապետյան 0:1

Ինչո՞ւ է մարզօջախի ճակատից անհետացել Վահան Չերազի անունով ցուցատախտակը

Vahan_cherazՎահան Չերազը մեծ ներդրում ունի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, սկաուտական շարժումը Հայաստանում զարգացնելու գործում: Ցավոք, դեռևս արժանին չի հատուցվել անվանի գործչի հիշատակը վառ պահելու համար: Եվ այս առումով պարտք ունենք:

Խորհրդային տարիներին նրա անունը փորձում էին չհիշատակել, թեև Չերազը անկուսակցական է եղել: Իսկ պատճառն այն էր, որ նա  XX դարի սկզբին հայ ազատագրական պայքարի մարտիկներից էր, զինվորագրվել էր Անդրանիկի կամավորական գնդին և զորավարի անձնական թարգմանիչն էր:

1886-ի օգոստոսի 16-ին Պոլսում ծնված Չերազը փայլուն կրթություն էր ստացել. 1896-1904 թթ. սովորել էր Փարիզում, Լոնդոնում և ոչ միայն օտար լեզուների էր տիրապետում (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), այլև ուսումնասիրել էր ֆրանսիական մարմնամարզության ու անգլիական մարզական խաղերի համակարգերը: Նրան 1920-ին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, մասնավորապես, կրթության նախարար Նիկոլ Աղբալյանն էր հրավիրել, և Ստամբուլից գալով` Չերազը լայնածավալ աշխատանք էր իրականացնում, անում հնարավորը, որպեսզի  Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցներում պատանիները և աղջիկները համակողմանի դաստիարակություն ստանան, լինեն ֆիզիկապես ամուր և ուժեղ: Նա առաջինն էր, որն օգնեց հայ պատանիներին, որպեսզի ծանոթանան ֆուտբոլ, բռնցքամարտ, ջրացատկ, թենիս, աթլետիկա, լող մարզաձևերին: Ընդ որում, երեխաները լողով զբաղվում էին շուրջտարին, մարմինը կոփում էին նաև ձմռանը` ակոսելով Արփա գետի ջրերը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վտանգավոր ժամանակներ էին, սակայն մասնագետը չցանկացավ հեռանալ և շարունակեց հայրենանվեր գործունեությունը, մինչդեռ արտասահման տեղափոխվելով` կունենար բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Այդուհանդերձ 1927-ին Չերազը գնդակահարվեց  Թբիլիսիի Մետեխի բանտում. դահիճն անձամբ Լավրենտի Բերիան էր:

Երկար ժամանակ արգելվում էր Վահան Չերազի անունը հիշատակելը: Միայն անկախացումից հետո քայլեր ձեռնարկվեցին տխուր ժամանակների հանիրավի զոհ դարձած հայորդու հիշատակը հավերժացնելու համար: 1991-ին Գյումրիում նախաձեռնող խումբ ստեղծվեց, նախագիծ կազմվեց, ըստ որի` նախատեսվում էր Գյումրիի փողոցներից մեկը, նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով:

Սակայն տարիներ պահանջվեցին, որպեսզի մտահղացումն իրականություն դառնար: Միայն XXI դարի սկզբին Գյումրին Չերազի անունով փողոց ունեցավ:

դպրոցըԵվ քանի որ մի շարք անվանի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել էին Գյումրիի քաղաքապետին, 2002 թ. անվանակոչության ցուցատախտակ փակցվեց նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի պատին: Տոնախմբություն էր կազմակերպվել, հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ղեկավար այրեր, Վահան Չերազի հարազատները:

Թվում էր, թե սայլը տեղից շարժվել է, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, դարձյալ խնդիրներ կան:

Վահան Չերազի հիշատակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով այս տարի Երևանից Գյումրի այցելած խմբի անդամներին, նաև նրա դստերը` երջանկահիշատակ անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Անդրեասյանին, նրա որդուն` լրագրող Վահան Իշխանյանին, անակնկալ էր սպասում: Պարզվում է, որ անհետացել է շենքի պատին փակցված անվանակոչության ցուցատախտակը:

Մարզօջախի տնօրենը պատճառաբանել է, որ հաստատությունը քաղաքային ենթակայության չէ, մինչդեռ անվանակոչելու որոշումը Գյումրիի քաղաքապետարանն է կայացրել, որը իրավասու չէ այդ հարցում: Ստացվում է` ամեն ինչ օրինականացնելու համար պետք է մարզօջախի` այժմ արդեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերադաս կազմակերպությունը` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անվանակոչություն իրականացնելու հարցին հավանություն տա, առաջարկ ներկայացնի և Հայաստանի կառավարությունն էլ այն վավերացնի:

Ի դեպ, նման անախորժ նախադեպեր կան: Նախկինում մի շարք մարզադպրոցներ, որոնք հիմնադրել էին հայկական սպորտի անվանի մարզիկները,  ժողովուրդը տարիներ ի վեր նրանց անունով էր կոչում դրանք, սակայն օրինական անվանակոչություն չէր կատարվում: Խոսքը վերաբերում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, ըմբիշ Նորայր Մուշեղյանի մարզադպրոցներին:  Բայց սա առանձին խոսակցության նյութ է:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը, որը «Սկաուտական շարժման տարածումը Հայաստանում» (1991 թ.) և մի շարք այլ գրքերի հեղինակ է, 1990-ականներից  գլխավորում է նախաձեռնող խումբը, որը զբաղվում է Վահան Չերազի հիշատակը հավերժացնելու հարցերով: Նա չթաքցրեց, որ վեճ է եղել մարզօջախի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ: Պապոյանի վկայությամբ` մարզօջախի ղեկավարությունը պատճառաբանել է, որ համապատասխան որոշում չկա վերին ատյաններից,  բացի այդ, հաստատության անվանումը փոխվել է, այդ իսկ պատճառով` ցուցատախտակը հանվել է:

Դա կատարվել է տարիներ առաջ, երբ ուսումնարանը դարձել է քոլեջ:

չերազ

«Տորք» ֆուտբոլային թիմը Կոստանդնուպոլսում, հիմնադիր` Վահան Չերազ (երկրորդ շարք, մեջտեղում)

– Ստացվում է, որ փաստաթղթերով ոչինչ չկա, միայն խորհրդանշական ձևով կարելի է ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով: Ինքս Վահան Չերազի մեծադիր նկարն եմ տվել, որը փակցվել է: Կարծում եմ, որ որևէ խնդիր չէր լինի, եթե ցուցատախտակը չհանվեր: Համենայն դեպս, մարզօջախի ղեկավարությունը ներկայումս այնքան էլ շահագրգռված չէ, որ ցուցատախտակը լինի: Մտադիր ենք առաջիկայում դիմել Հայաստանի և սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որպեսզի խնդրին ընթացք տրվի` ամեն ինչ վավերացվի մեր երկրի սպորտի նախարարության ղեկավարի, նաև Հայաստանի կառավարության որոշումներով: Այն ժամանակ, երբ գործին հետամուտ էր Գյումրիի քաղաքապետարանը և ցուցատախտակը տեղադրվել էր, տեղյակ չէինք, որ կարող է հետագայում Հայաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու անհրաժեշտություն ծագել: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի: Ցավոք, այս հարցը կարգավորելու գործում անտարբերություն են դրսևորում ոչ միայն սպորտի, այլև սկաուտական շարժման ներկայացուցիչները: Կատարյալ անտարբերության մթնոլորտ է: Ինչ վերաբերում է Վահան Չերազի անունով փողոցին, ապա այն կա: Հուշատախտակ է փակցված նաև  այդ փողոցում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի պատին, որտեղ ժամանակին ապրել է Չերազը: Ի դեպ, 1937-ին գնդակահարվել է նաև նրա կինը` Վարդանուշը»,- ասաց Պապոյանը:

Հավելենք, որ այս մարզօջախը մեր երկրում լավագույններից է: Այն հիմնվել է 1986-ին և սկզբում եղել է մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, ապա` ուսումնարան, հետո էլ` քոլեջ: Հաստատության սաները ուսում են ստանում և հմտանում տարբեր մարզաձևերում: Մարզօջախի սովորողներից շատ են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները. 320 անգամ ի պատիվ մարզօջախի սաների մարզական հաջողությունների`  միջազգային տարբեր ստուգատեսներում հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել եռագույնը: Մարզօջախը  հիանալի պայմաններ ունի,  ի լրումն` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այժմ նոր մարզահամալիր է կառուցվում:

Քանի որ լուրեր են շրջում, թե նպատակ կա մարզօջախը կոչել  Գագիկ Ծառուկյանի անունով, հետաքրքրվեցինք, թե որքանով են դրանք արժանահավատ: Հակոբ Փանոսյանը, որը  կրթօջախի հիմնադրման օրից աշխատել է փոխտնօրեն, իսկ 1999-ից տնօրեն,  հայտնեց, որ հաստատությունը Գագիկ Ծառուկյանի անունով կոչելու մասին խոսակցությունները մտացածին են: Մեր այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել քոլեջի նոր համալիրի շինարարությունը, նա հայտնեց, որ դա միայն կարող է ասել կառուցողը:

Ինչ վերաբերում է կրթօջախը Վահան Չերազի անունով կոչելուն, ապա այդ մասին այսպիսի պարզաբանում տրվեց. «Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին խորհրդանշական ձևով է այն կոչել Վահան Չերազի անունով: Բայց քանի դեռ Հայաստանի կառավարության որոշում չկա, իրավունք չունենք պաշտոնապես այդ անունը նշելու մեր կնիքի վրա, պաշտոնական փաստաթղթերի վրա: 2005-ից առաջ եղած ցուցատախտակի վրա Վահան Չերազի անունը գրված էր, բայց հետո, երբ այն քոլեջ դարձավ, ասացին, որ չի կարելի, սխալ է, քանի դեռ այդ մասին Հայաստանի կառավարության որոշում չկա, և պետք է գրվի այն, ինչ կա կրթօջախի կնիքի վրա: Բայց  Վահան Չերազի նկարը փակցված է կրթօջախում: Նա շատ բան է արել սկաուտական շարժումը, սպորտը Գյումրիում զարգացնելու համար, և քոլեջը Վահան Չերազի անունով ենք կոչում,  և այն մեկ այլ մարդու անունով կոչելու մասին խոսակցություն էլ չի եղել»:

Թվում է, թե խնդիրը պարզ է, իսկ թե ինչքան ժամանակ կպահանջվի այն կարգավորելու համար` ցույց կտա մոտ ապագան: 

 

Ֆուտբոլի ՀՀ առաջնություն. երկու խաղ և երկու անսպասելի արդյունք

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ երկու խաղ:

Առաջատարը` Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»:

Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս նույնպես անսպասելի 0:1 հաշվով պարտվեց  Երևանի «Ուլիսին»:

Կապանի  «Գանձասարը» վաղը Երևանում կմրցի Մարտունու «Ալաշկերտի» հետ, իսկ Երևանի «Բանանցը» կհյուրնկալի Երևանի «Միկային»:

Տեխնկական արդյունքներ

«Ուլիս»-«Փյունիկ» 1:0 (0:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլը՝ Հակոբ Ղազարյան, 63

«Արարատ»-«Շիրակ» 0:3 (0:2)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 2, Սերժ Դեբլե, 33, Կարեն Մուրադյան, 90+2

ԱՂՅՈւՍԱԿ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Շիրակ 12 18
3. Փյունիկ 12 17
4. Գանձասար 11 16
5. Միկա 11 15
6. Բանանց 11 13
7. Ուլիս 12 12
8. Ալաշկերտ 11 6

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», պարտվեց

հմ32116Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»: Ընդ որում, «Բորուսիան» բացեց հաշիվը, սակայն չկարողացավ ոչ միայն հաջողությունը զարգացնել, այլև պահպանել առավելությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր և խաղադաշտում էր մինչև հանդիպման ավարտը: Նա 82-րդ րոպեին, կանոնները խախտելու համար, դեղին քարտ ստացավ:

«Բորուսիան» ունի 28 միավոր և Լևերկուզենի «Բայերի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Մյունխենի «Բավարիան» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1

Ռիկարդո Ռոդրիգես, 56, Իվիցա Օլիչ, 69 – Մարկո Ռոյս, 44

Հայաստանի շախմատիստուհիների տպավորիչ հաղթանակը Վարշավայում

 

շկ32076Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին։ 

Կանանց առաջնությանը մասնակցում է 32 թիմ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել  շախմատիստների թիմային առաջնության անդրանիկ տուրի մրցամարտը Բուլղարիայի ընտրանու հետ:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան-Խորվաթիա` 3,5։0,5

 

Դանիելյան – Ֆրանցիսկովիչ 0:5:0,5
Մկրտչյան – Ջելիկա 1:0
Գալոյան – Սարիչ 1:0
Կուրսովա – Պուրգար 1:0

Հայաստանի թհեքվանդոյիստները կհամալրեն Իրանի պրոֆեսիոնալ ակումբները

վարդան ղահրամանյանՆոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

– Հայաստանի թհեքվանդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ միասին հանդիպեցինք Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարիի հետ, պայմանավորվեցինք, թե ինչ պետք է անենք, ինչպես շարժվենք, ի վերջո,  պայմանագիր կնքենք, որպեսզի երկու երկրների ֆեդերացիաների համար էլ փոխշահավետ լինի: Իրանի ներկայացուցիչների հետ համագործակցում ենք 2007-ից, բայց այդ երկրի ֆեդերացիայի նախագահի հետ կապեր ունենք 1995-ից: Ի դեպ, նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորել է իրանցի մասնագետ: Առաջիկայում սպասվում է Իրանի ներկայացուցիչների այցը Հայաստան, որին էլ կհաջորդի պաշտոնական պայմանագրի կնքումը:

 – Ի՞նչ կարող է տալ այդ համագործակցությունը:

– Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ընդգրկուն համատեղ մարզումներ կացկացնեն Իրանի թհեքվանդոյիստների հետ: Հարևան երկրում թհեքվանդոն համարվում է թիվ 1 մարզաձև, շատ են աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոնները: Մեր մարզիկները բարձրակարգ մրցընկերներ ունենալու խնդիր ունեն, և այդ բացը կլրացվի: Ամենակարևորը` մերոնք կմասնակցեն Իրանի երիտասարդական և բարձրագույն խմբի ակումբային առաջնություններին: Իրանում պրոֆեսիոնալ ակումբներ են գործում և դա լրացուցիչ հնարավորություն կտա մեր մարզիկներին  կատարելագործելու իրենց վարպետությունը, նաև ֆինանսներ աշխատելու: Նախկինում մեր մարզիկներից միայն Եվրոպայի չեմպիոն  Արման Երեմյանն է մասնակցել Իրանի ակումբային առաջնությանը, այժմ այդպիսի հնարավորություն թհեքվանդոկստանա Հայաստանի առնվազն չորս ներկայացուցիչ: Հետագայում այդ թիվը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է համատեղ պարապմունքներին, ապա Իրանում կան ժամանակից մարզաբազաներ, որոնցում հնարավոր է արդյունավետ մարզումներ անցկացնել:

 – Հայաստանի հավաքականն ապահովվա՞ծ է էլեկտրոնային ժամանակակից սարքավորումներով, որոնց օգնությամբ գրանցվում են հասցված հարվածները, և մրցումների ընթացքում կատարվում է միավորների հաշվարկը:

– Թհեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ այդ հարցը կարգավորվել է: Բայց առաջիկայում Իրանում թողարկվելու են ժամանակակից, միջազգային արտոնագրով թույլտրված, նոր սարքավորումներ: Պայմանավորվել ենք, որ Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան դրանցից մի քանի զույգ կգնի մատչելի գներով: Ի դեպ, այս անգամ ևս ձեռնունայն չենք վերադարձել և երկու մրցագորգ ենք բերել:

Շախմատ. Հայաստան-Բուլղարիա` 2:2

լա32073Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Բուլղարիա` 2:2

Վեսելին Տոպալով-Լևոն Արոնյան՝ 1/2:1/2

Սերգեյ Մովսիսյան-Կրասիմիր Ռուսև՝ 1/2:1/2

Վլադիմիր Պետկով-Գաբրիել Սարգսյան՝ 1/2:1/2

Տիգրան Պետրոսյան-Պետեր Առնաուդով՝ 1/2:1/2

Վիկ Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել

վդ-դոներ վիկ-դարչինյանՆոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում 37-ամյա  հանրածանոթ պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կմրցի ֆիլիպինցի, 30 ամյա բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստվում է  հակառակորդին հաղթել նոկաուտով: Դարչինյանն իր առջև խնդիր է դրել ապացուցել, որ ռինգում ինքն ավելի հմուտ է և ուժեղ: «Գիտեմ, թե ինչ է անելու Դոները և ինչ եմ անելու ես: Դուրս կգամ ռինգ և կոչնչացնեմ նրան՝ ցույց տալով աշխարհին, որ երկար եմ սպասել այդ մրցամարտին և պատրաստ եմ դրան»,- ասել է Դարչինյանը:

Հավելենք, որ 2007-ին  Դոները 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր մինչև այդ անպարտելիի համարում ունեցող մեր բռնցքամարտիկին, և երկար ժամանակ է  Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել: Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում։

«Շատերն են համոզված, որ եթե այդ չարաբաստիկ հարվածը չլիներ 6 տարի առաջ, ես նրան կհաղթեի: Նա իմ պարտությամբ հայտնի դարձավ: Նա վախկոտ «ճուտիկ» է և դա ես կապացուցեմ ռինգում: Տեղյակ եմ, թե նա ինչպես է վախենում իմ հարվածներից: Ես եմ նրան ստեղծել, ինքս էլ նրան թոշակի կուղարկեմ»,- պարզաբանել է հայ բռնցքամարտիկը:

Վիկ Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 46-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը տարել է 39 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

Վերջին 2 10-ռաունդանոց մրցամարտերում Դարչինյանը հաղթել է: Վերջին անգամ Վախթանգը ռինգ է դուրս եկել այս տարվա մայիսի 11-ին: ԱՄՆ-ում անցկացրած մրցամարտում նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Խավիեր Գալոյին:

Նոնիտո Դոները 33 մենամարտերից 31-ում հաղթել է: Նա 2 պարտություն է կրել:

Հայ շախմատիստը կես միավորով ետ մնաց հաղթողից

chess3Պոլսահայ շախմատիստ Սարվեն Չակմակը Ստամբուլի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և 121 մասնակիցների պայքարում բաժանել է 2-7-րդ տեղերը:

Սարվենը կես միավոր է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք գրոսմայստեր Մուստաֆա Իլմազին:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Բուլղարիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների հետ

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր պայքարը կսկսեն շախմատի Եվրոպայի  տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների մասնակիցները:

Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմը համալրել են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը, հարաբերությունները կորոշի Խորվաթիայի ընտրանիի հետ:

Տղամարդկանց առաջնությունում հայտավորվել է 38, կանանց առաջնությունում` 32 հավաքական:

 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբայի փուլի խաղերում. 4-րդ տուր

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբայի փուլի մրցաշարերի ավարտին թեև մնացել է երկու տուր, բայց արդեն 8 թիմեր պայքարը շարունակելու իրավունք են ստացել և կխաղան 1/16 եզրափակչում:

Չորրորդ տուրի խաղերից հետո առաջադրանքը կատարել են` Կազանի «Ռուբինը», Լոնդոնի «Տոտենհեմը», իսպանական «Վալենսիան», իտալական «Ֆիորենտինան», ավստրիական «Զալցբուրգը», բուլղարական «Լուդոգորեցը», ուկրաինական «Դնեպրը», դանիական «Էսբերգը»:

G խումբ

«Ռապիդ»-«Գենկ»՝ 2:2

«Թուն»-«Դինամո» Կիև՝ 0:2

H խումբ

«Սևիլյա»-«Լիբերեց»՝ 1:1

«Էշտորիլ»-«Ֆրայբուրգ»՝ 0:0

I խումբ

«Վիտորիա» – «Բետիս»՝ 0:0

«Ռիեկա» – «Լիոն»՝ 1:1

J խումբ

«Լացիո» – «Ապոլոն»՝ 2:1

«Լեգիա» – «Տրաբզոնսպոր»՝ 0:2

K խումբ

«Տրոմսյո» – «Անժի»՝ 0:0

«Տոտենհեմ» – «Շերիֆ»՝ 2:1

L խումբ

«ԱԶ Ալկմար»-«Շախտյոր» Կարագանդա՝ 1:0

«Մակքաբի» Թել Ավիվ-ՊԱՕԿ՝ 0:0

Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», պարտվեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»

գղimagesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»:

«Շախտյորի» կազմում խաղին մասնակցեց Ղազարյանը:

Տեխնիկական արդյունքներ

«ԱԶ Ալկմար»-«Շախտյոր»՝ 1:0

Գոլը՝ Օրտիս 55

Կառլեն Մկրտչյանը դարձավ «Անժիի» հաղթական գոլի հեղինակը

կմkarlenՖուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», 1:0 հաշվով հաղթեց «Տրոմսյո» ակումբին:

Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ խաղավերջում գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց «Անժիին»:

Տեխնիկական արդյունքներ

«Տրոմսյո» – «Անժի»՝ 0:1

Գոլը՝ Մկրտչյան 89

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմերն այսօր կխաղան Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի  մի շարք հանդիպումներ։

Կարագանդայի «Շախտյորը», որի պատիվն է պաշտպանում Հայաստանի հավաքականի խաղացող  Գևորգ Ղազարյանը, արտագնա մրցամարտում ուժերը կչափի հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ, իսկ Մախաչկալայի «Անժին» նույնպես արտագնա հանդիպում կանցկացնի  նորվեգական «Տրոմսյո» ակումբի հետ: Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` Կառլեն Մկրտչյանը, վարձավճարով հանդես է գալիս «Անժիում»:

A խումբ

«Կուբան» (Ռուսաստան) – «Սուոնսի» (Ուելս)

«Սանկտ Գալեն» (Շվեյցարիա)՝ «Վալենսիա» (Իսպանիա)

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Չեռնոմորեց» (Ուկրաինա)

ՊՍՎ (Հոլանդիա) – «Դինամո» Զագրեբ( Խորվաթիա)

C խումբ

«Ստանդարտ» (Բելգիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Էսբերգ» (Դանիա) – «Էլֆսբորգ» (Շվեդիա)

D խումբ

«Ռուբին» (Ռուսաստան) – «Ուիգան» (Անգլիա)

«Մարիբոր» (Սլովենիա) – «Վարեգեմ» (Բելգիա)

E խումբ 

«Պանդուրի» (Ռումինիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Դնեպր» (Ուկրաինա) – «Պասուշ դե Ֆերեյրա» (Պորտուգալիա)

F խումբ

«Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) – «Այնտրախտ» (Գերմանիա)

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Բորդո» (Ֆրանսիա)

G խումբ

«Ռապիդ» (Ռումինիա) – «Գենկ» (Բելգիա)

«Թուն» (Շվեյցարիա) – «Դինամո» Կիև ( Ուկրաինա)

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) – «Լիբերեց» (Չեխիա)

«Էսթորիլ» (Պորտուգալիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)

I խումբ

«Հիմարաեշ» (Պորտուգալիա) – «Բետիս» (Իսպանիա)

«Ռիեկա» (Խորվաթիա) – «Լիոն» (Ֆրանսիա)

J խումբ

«Լացիո» (Իտալիա) – «Ապոլոն» (Կիպրոս)

«Լեգիա» (Լեհաստան) – «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)

K խումբ 

«Տրոմսյո» (Նորվեգիա) –  «Անժի» (Ռուսաստան)՝

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Շերիֆ» (Մոլդովա)

L խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Շախտյոր» (Ղազախստան)

«Մակքաբի» (Իսրայել) – ՊԱՕԿ (Հունաստան)

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուր

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուր կայացած 8 հանդիպումներում այսպիսի արդյունքներ են գրանցվել.

E խումբ

«Բազել»-«Ստյաուա»` 1:1

Գոլերը՝ Սիո (90) – Պյովակարի (17)

«Չելսի»-«Շալկե»`  3:0

Գոլեր՝ Էտօ՛օ (31, 54), Բա (83)

 

F խումբ

«Նապոլի-«Օլիմպիկ» Մարսել` 3:2

Գոլերը՝ Ինլեր (22), Իգուաին (24, 75) – Այու (10), Տովեն (64)

«Բորուսիա»-«Արսենալ»` 0:1

Գոլերը՝ – Ռեմզի (62)

 

G խումբ

«Զենիթ»-«Պորտու»` 1:1

Գոլերը՝ Հալկ (28) – Գոնսալես (23)

«Աթլետիկո Մադրիդ»-«Աուստրիա»` 4:0

Գոլերը՝ Միրանդա (11), Գարսիա (25), Կաշմիրսկի (45), Կոստա (82)

 

H խումբ

«Բարսելոնա»-«Միլան»` 3:1

Գոլերը՝ Մեսի (30-11 մ, 83), Բուսկետս (39) – Պիկե (45 – ի.գ.)

«Այաքս»-«Սելթիկ` 1:0

Գոլերը՝ Շյոն (51)

 

Յուրգեն Կլոպ. «Հավատում ենք մեր հնարավորություններին»

31994Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լավատես է:

Երեկ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 4-րդ տուրի շրջանկում կայացած Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո, նա հայտնել է, որ ֆուտբոլում առաջնային նշանակությունն ունի արդյունքը:

«Ֆուտբոլում կարևոր է միայն արդյունքը: «Արսենալը» հնարավորություն ունեցավ 62-րդ րոպեին խփել հաղթական գոլ: Մենք էլ մեր հերթին չկարողացանք օգտագործել շատ ու շատ լավ դրվագներ: Հաճախ մենք չէինք կարողանում ազատ խաղացողի գտնել, քանի որ «Արսենալը» մեծ ուժերով էր պաշտպանվում: Լոնդոնցիները շատ արագ էին եւ կարողանում էին հիանալի պաշտպանվել: Կատարվածն անարդար է թվում, բայց պետք է համակերպվենք: Մեր թիմի խաղը պետք է չհիասթափեցնի ոչ ոքի, դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Առաջիկա երկու խաղում երկու հաղթանակ տանելով` դուրս կգանք հաջորդ փուլ: Գիտենք, որ դա հեշտ չէ անել, բայց  հավատում ենք մեր հնարավորություններին»,-ասել է Կլոպը:

Հայաստանը ըմբշամարտի հավաքականները Մոսկվայում հանդես կգան երիտասարդական կազմերով

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշՆոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Այս ստուգատեսին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաև Հայաստանի ընտրանիները:

Մեր  երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի ընտրանիների հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հավաքականները:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ, Մոսկվայում մեր հավաքականները հանդես կգան երիտասարդական կազմերով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է Վոլոդյա Ֆրանգուլյանին (60 կգ), Սերգեյ Հովսեփյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (84 կգ), Վիկտոր Կազիշվիլուն (96 կգ), Անդրանիկ Գալստյանին (120 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (66 կգ), Էդուարդ Սարգսյանը (74 կգ), Արգիշտի Աբգարյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», պարտվեց Լոնդոնի «Արսենալին»

Հմ221354011383809630Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ անցկացրած խաղում 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին» (F խումբ): Ի դեպ, վերջինս լուծեց վրեժը, քանի որ  նախորդ տուրում  հյուրընկալելիս նույն թիմին զիջել էր 1:2 հաշվով :

Մխիթարյանն առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություն ստացավ, սակայն նպաստավոր դիրքից դարպասին դիպուկ հարվածել չկարողացավ:

Նույն խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո նեապոլցիներն ու լոնդոնցիներն ունեն 9-ական միավոր: «Բորուսիան» վաստակել է 6 միավոր: «Օլիմպիկը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և միավոր չի վաստակել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 0:1

Աարոն Ռեմզի, 61

«Նապոլի» (Իտալիա) – «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)՝ 3:2

Գյոկհան Ինլեր, 22, Գոնսալո Իգուաին, 24, 75 – Անդրե Այու, 10, Ֆլորիան Տաուվին, 64

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Գանձասարը» և «Փյունիկը» շարունակում են պայքարը

Հգ221344711382526389Նոյեմբերի 6-ին կայացան Հայաստանի  ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները՝

 

«Ուլիս»-«Գանձասար»` 1:3 (0:2)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Գեղամ Հարությունյան, 49, ինքնագոլ, 62 («Ուլիս»), Արտակ Դաշյան, 29, Շոթա Ջիքիա, 45+1 («Գանձասար»)

Առաջին հանդիպումը՝ 0:0

 

«Արարատ»-«Փյունիկ»` 1:2 (1:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Ալեքսանդր Ռակիչ, 45 («Արարատ»), Վարդան Բակալյան, 14, Վիուլեն Այվազյան, 89 («Փյունիկ»)

Առաջին հանդիպումը՝ 1:1

 

Կիսաեզրափակիչում «Գանձասարը» կմրցի «Բանանցի» հետ, իսկ «Փյունիկը» եզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Միկայի» հետ: