Արթուր Աբրահամը` կրկին աշխարհի չեմպիոն

aa3102d870Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի մարզապալատի ռինգում WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի  կոչման համար ուժերը չափեցին այդ տիտղոսի տիրակալ  Ռոբերտ Շտիգլիցը և նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հանդիպումը շարունակվեց 12 ռաունդ: Միավորներով հաղթեց հայ բռնցքամարտիկը  (115-110, 112-113, 114-111) և կրկին արժանացավ չեմպիոնի կոչմանը:

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Արթուր Աբրահամի մրցակցի հաղթանակի հասնելու հնարավորությունները

Աա-ռշՄարտի 1-ին Մագդեբուրգում  գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչման համար Արթուր Աբրահամը կմրցի  Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները ավելի բարձր են դասում հայ բռնցքամարտիկի մրցակցի հաղթանակի հասնելու հնարվորությունները:

Բուքմեյքերական ընկերությունները Շտիգլիցի հաղթանակը գնահատում են 1,4, իսկ Աբրահամի հաղթանակը՝ 2,87 գործակցով:

Անկախ

ՙԴինամո՚ մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

բռնցքամարտՙԴինամո՚  մարզադահլիճում շարունակվում է  բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը ասպարեզ դուրս եկան 56, 75,81,91  և +91կգ քաշային կարգերի  մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլ անցան Հենրիկ Մոքոյանը, Վահան Սարգսյանը, Էռնեստ Նազարյանը և Արթուր Մովսիսյանը: 75 կգ քաշային կարգում հավասարը չունեին Գոռ Ջևելիկյանը, Սերգեյ Սարգսյանը, Արման Դարչինյանը և Վահե Էլոյանը:
Համեմատաբար առավել դիտարժան և լարված մենամարտեր ստացվեցին 81 կգ քաշային կարգում : Համառ պայքարում անցավ հատկապես Արաբկիրի մարզադպրոցի սան Գոռ Հակոբյանի և Արարատ քաղաքը ներկայացնող Տիգրան Արմենակյանի մենամարտը: Ի վերջո դժվարին պայքարում  հաղթանակ տոնեց Արմենակյանը: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Նիկոլ Արությունովը և Ռուսլան Իբրահիմյանը: 91 կգ քաշային կարգում Լոռին ներկայացնող Արամ Իքլիմյանը բացահատ առավելությամբ հաղթեց Ազատ Դավթյանին: Ռազմիկ Հարությունյանը առավելության հասավ Վահրամ Զոհրաբյանի, Ռազմիկ Հակոբյանը Կարեն Հակոբյանի նկատմամբ: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Շիրակի մարզը ներկայացնող Հենրիկ Սարգսյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց  Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Անդրանիկ Հակոբյանին:
Գերծանր քաշային կարգում գրանցվեց այս մրցումների առաջին նոկաուտը: Հայաստանի մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը նոկաուտով հաղթանակ տոնեց Վախթանգ Մկրտչյանի նկատմամբ,  Աղասի Մեհրաբյանն էլ հաղթեց Նարեկ Մելքոնյանին:

Այսօր ՝ փետվարի 28-ին, որոշ քաշային կարգերում  կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները: Մրցումների սկիզբը 14:00-ին:

 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

Ինչ են ասել հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը լրագրողներին

Աա-ռշՄարտի 1-ին Մագդեբուրգի մարզապալատի ռինգում 3-րդ մրցամարտը կանցկացնեն IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:

Բռնցքամարտիկները հանդիպել են լրագրողներին:

Աբրահամն ասել է, որ պետք է հաղթի և ետ վերադարձնի չեմպիոնական գոտին:

Շտիգլիցն էլ նշել է, որ փորձելու է զարգացնել հաջողությունը. «Իմ առջև դրված առաջադրանքը կատարել եմ գերազանց: Հիմա էլ  ցանկանում եմ գոտին պահել ինձ մոտ և աշխարհի չեմպիոն մնալ: Երջանիկ եմ, որ կերտում եմ բռնցքամարտի պատմությունը, քանի որ մինչ այս Գերմանիայում ոչ մի անգամ նույն գոտու համար երբեք երեք մրցամարտ չի անցկացվել»:

Հավելենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ ռինգում հանդիպել էին 2012-ի օգոստոսին, և հայ բռնցքամարտիկը հաղթել էր, տիրացել  WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտուն: Բայց 8 ամիս անց կայացած ռևանշ-մրցամարտում նա պարտվել էր և կորցրել տիտղոսը:

Անկախ

Հայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի հաղթանակը ցնցեց բելգիական հասարակությանը

ալեքս միսկերչյանԼԻԵԺ. – Հունվարի 11-ը ճակատագրական էր մեր հայրենակից ,Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի համար: Բելգիայի թագավորության Լիեժ քաղաքի Country hall նշանավոր համալիրում կայացավ բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի և ֆրանսիացի Սոֆիան Տակուշի մրցամարտը:

Խաղն ուղիղ եթերով հեռարձակվում էր նաև բելգիական Club RTL ալիքով :

Մեր հայրենակցին հատուկ իր աջակցությունն էր բերել ֆրանսիացի դերասան համաշխարհային հոչակ վայելող Ժան Պոլ Բելմոնդոն : Հետաքրքիրն այն էր, որ մեր հայրենակցի հակառակորդը ֆրանսիացի էր, սակայն դահլիճում մրցման կազմակերպիչները բարձրախոսով հաճախակի հիշեցնում էին ներկաներին , որ Ժան Պոլ Բելմոնդոն հայ չեմպիոնի երկրպագուն է :

Դահլիճի բարձրակարգ սպասարկման սրահն այնքան լեցուն էր ,որ տեղաշարժվելն գրեթե դժվարին էր :

Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, մեր հայրենակցին սատարելու էին եկել Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռանդեյը, քաղաքական և գործարար աշխարհի նշանավոր դեմքեր, Բելգիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ և իհարկե, բազմաքանակ հայ և բելգիացի երկրպագուներ:

aleks miskertchian 2Ալեքս Միսկիրտչյանին հատուկ սատարելու ուղերձ էր հղել նաև ծագումով բելգիացի համաշխարհային հայտնի դերասան Ժան Քլոդ Վան Դամը :

Ըստ նախատեսվածի կայացան մի քանի մրցամարտեր: Մեր հայրենակցի մրցապայքարը վերջինն էր: Ալեքսի մուտքը դեպի հարթակ ուղեկցվեց հոտընկայս բուռն ծափահարություններով: Երևի թե բառերն անզոր են ամբողջովին նկարագրելու թե ինչ ցնծություն էր տիրում դահլիճում։ Բոլորը միահամուռ “Ա -լեքս”, “Հա-յաս-տան”էին վանկարկում: Դահլիճի յուրաքանչյուր հատվածում ծածանվում էին հայակական դրոշները:

Ալեքս ՄիսկիրտչյանԾանր և դժվարին էր մեր հայրենակցի մրցամարտը, աոաջինից մինչև 12-րդ ռաունդը անհամբեր լարվածություն էր, խաղի սկզբից մինչև վերջ հակառակորդն անկոտրուն դիմադրում էր, բայց ,,Միայն Հաղթանակ, միայն հաղթանակ ,, հոգեբանությամբ էր զինված Ալեքսը։ Ծանր և վճռական պայքարում նա կարողացավ վերջապես կոտրել հակառակորդի դիմադրությունը և նվաճել հաղթողի տիտղոսը :Հաղթանակը ճակատագրական էր Ալեքսի համար՝ այսպիսով մեր հայրենակիցը վաստակեց աշխարհի առաջնության մասնակցելու խաղաքարտը:

Առաջիկա վեց ամսում Ալեքսը հանդես կգա աշխարհի կիսաեզրափակիչում, աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ :

Խաղավերջում, չնայած անտանելի հոգնածությանը, նա մոտեցավ իր երկրպագուներին և համբերատար բոլորի հետ լուսանկարվեց:

Եվ այսպես, շնորհիվ մեր հայրենակցի Բելգիան մեծ քայլ կատարեց դեպի բոքսի համաշխարհային պատմություն:

Արաքս Սաֆարյան, Բելգիա

Հատուկ Օրերի համար

Orer.eu

Անկախ

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կտրուկ քայլեր կատարեց

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ անցկացվեց կազմկերպության նախագահության նիստ, քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր, կայացվեցին գործնական որոշումներ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվեց Մանվել Ավետիսյանը: Գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ալեքսանդր Սարգսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին կփոխարինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Դավիթ Թորոսյանը: Նա նախկինում`2001-2002-ին նա մարզել է Հայաստանի հավաքականը: Եղավ նաև այս նշանակմանը դեմ արտահայտվող, սակայն ֆեդերացիայի նորընտիր նախագահը չընդունեց առարկությունը:

Մեր երկրի երիտասարդական հավաքականի մարզիչ նշանակվեց Վազգեն Բադալյանը, որը Վիկ Դարչինյանի մարզիչն է: Հայաստանի պատանեկան հավաքականը կշարունակի մարզել Արման Հարությունյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը ևս կմնա անփոփոխ: Աշխատանքը կշարունակի Ռաֆայել Մեհրաբյանը:

Կազմակերպության նախագահի առաջարկով ընտրվեց գործկոմի նոր կազմ:

Անկախ

 

Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը կմրցեն մարտի 1-ին

GՀանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը մարզվում է Գերմանիայում և ներկայացնում է այդ երկիրը, պատրաստվում է ուժերը չափել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նույնպես Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Դա կլինի բռնցքամարտիկների երրորդ մրցամարտը: Այն կկայանա 2014-ի մարտի 1-ին Մագդեբուրգում։

Բռնցքամարտիկների առաջին մրցամարտում հաղթել էր Աբրահամը, իսկ երկրորդում` Շտիգլիցը։

Սյուզի Կենտիկյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սյուզի ԿենտիկյանԳերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտի մարզապալտում 10 ռաունդանոց մրցամարտում ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասի հետ: Հայ մարզուհին միավորներով հաղթեց 41-ամյա մրցակցուհուն և տիրացավ Եվրոպայի չեմպիոնի նրա գոտուն: Կենտիկյանը պահպանեց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով  աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 32-րդ հաղթանակը տարավ:

Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ–ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Կընտրվի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ

ագ231425391373464322Այսօր կկայանա բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովը: Օրերս, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը Մոսկվայում է և չի շարունակի իր աշխատանքը որպես հասարակական մարզական կազմակերպության ղեկավար:

Եվ ահա,  այսօր կայանալիք համաժողովում նախատեսվում է ընտրել նոր նախագահ: Այդ պատիվը կվստահվի  ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Ուշագրավ է, որ Գևորգյանն արդեն հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ սպորտի և երիտաասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ: Կարելի է ենթադրել, որ նրա պաշտոն ստանալը նախապես արդեն  համաձայնեցված է:

Հավելենք, որ հայկական բռնցքամարտը ներկայումս լավ վիճակում չէ: 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում և վերջերս կայացած աշխարհի առաջնությունում մերոնք մնացել են ձեռնունայն:

Պատանի բռնցքամարտիկ Դավիթ Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն

բռ անապա138436241274Ռուսաստանի Անապա քաղաքի մարզապալատի ռինգում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում 48 կգ քաշային  Դավիթ Ասատրյանն առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդհաջի Ասևովի նկատմամբ: Ի պատիվ ոսկե  մեդալակրի հաջողության հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

70 կգ քաշային Վարդան Քոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Հայաստանի պատանի բռնցքամարտիկը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

բռ անապա138436241274Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 70 կգ քաշային Վարդան Քոսյանը քառորդ եզրափակչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Պոգրեբնյակին:

Վիկ Դարչինյանը պարտվեց տեխնիկական նոկաուտով

վդ32136Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վիկ Դարչինյանը Տեխասում կայացած մրցամարտում կրկին պարտվեց 30-ամյա ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոներին:

Կիսաթեթև քաշային բռնցքամարտիկների 10 ռաունդանոց հանդիպումում ֆիլիպինցին 9-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Նախ, Դարչինյանը ստացած հարվածից հետո հայտնվեց ռինգի հատակին, ապա մրցակիցը սկսեց բուռն գրոհ: Հարվածաշարը կասեցրեց ռինգի մրցավարը`հանդիպումն ավարտված հայտարարելով, և հաղթանակը շնորհվեց Դոներին:

Հավելենք, որ  2007-ին Դոները հաղթել էր Դարչինյանին: Վերջինս 40-րդ հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Իսկ նախկինում 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Վանես Մարտիրոսյանի առաջին պարտությունը ռինգում

վմvanes-martirosyanԱՄՆ-ում մարզվող և մրցելույթներ ունեցող աբովյանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 27-ամյա Վանես Մարտիրոսյանը  միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար մրցամարտում  միավորներով պարտվեց ամերիկացի 26-ամյա բռնցքամարտիկ Դեմետրուս Անդրադեին:

Տեխասում կայացած հանդիպման ավարտից երկու մրցավաներն առավելությունը տվեցին ամերիկացուն (117-110, 114-113), իսկ երրորդ մրցավարը՝ Մարտիրոսյանին (115-112):

Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց: Նա տարել էր 32 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ- ոքի:

Վիկ Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել

վդ-դոներ վիկ-դարչինյանՆոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում 37-ամյա  հանրածանոթ պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կմրցի ֆիլիպինցի, 30 ամյա բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստվում է  հակառակորդին հաղթել նոկաուտով: Դարչինյանն իր առջև խնդիր է դրել ապացուցել, որ ռինգում ինքն ավելի հմուտ է և ուժեղ: «Գիտեմ, թե ինչ է անելու Դոները և ինչ եմ անելու ես: Դուրս կգամ ռինգ և կոչնչացնեմ նրան՝ ցույց տալով աշխարհին, որ երկար եմ սպասել այդ մրցամարտին և պատրաստ եմ դրան»,- ասել է Դարչինյանը:

Հավելենք, որ 2007-ին  Դոները 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր մինչև այդ անպարտելիի համարում ունեցող մեր բռնցքամարտիկին, և երկար ժամանակ է  Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել: Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում։

«Շատերն են համոզված, որ եթե այդ չարաբաստիկ հարվածը չլիներ 6 տարի առաջ, ես նրան կհաղթեի: Նա իմ պարտությամբ հայտնի դարձավ: Նա վախկոտ «ճուտիկ» է և դա ես կապացուցեմ ռինգում: Տեղյակ եմ, թե նա ինչպես է վախենում իմ հարվածներից: Ես եմ նրան ստեղծել, ինքս էլ նրան թոշակի կուղարկեմ»,- պարզաբանել է հայ բռնցքամարտիկը:

Վիկ Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 46-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը տարել է 39 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

Վերջին 2 10-ռաունդանոց մրցամարտերում Դարչինյանը հաղթել է: Վերջին անգամ Վախթանգը ռինգ է դուրս եկել այս տարվա մայիսի 11-ին: ԱՄՆ-ում անցկացրած մրցամարտում նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Խավիեր Գալոյին:

Նոնիտո Դոները 33 մենամարտերից 31-ում հաղթել է: Նա 2 պարտություն է կրել:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը Կրասնոդարում ուժերը կչափի արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՊյատիգորսկում բնակվող և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում ուժերը կչափի 32-ամյա արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ:

25-ամյա  Ավանեսյանը Էրերայի հետ հանդիպման հաղթողը կդառնա կիսամիջին քաշային կարգի WBC Baltic վարկածով չեմպիոն:

Դավիթը պրոֆեսիոնալ ռինգում 17 հանդիպում է անցկացրել և 15 հաղթանակ է տարել: Նա 1 հանդիպուն ավարտել է ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն:

Ավանեսյանը օգոստոսի 30-ին  8-ռաունդանոց մրցամարտի  5-րդ ռաունդում հաղթել էր Ֆարիզ Կազիմովին:

Էրերան 29 մենամարտերից 24-ում հաղթել է և կրել է 5ՙ պարտություն:

Նորամուծություններ բռնցքամարտում և նոր խնդիրներ

Դերենիկ ԳաբրիելյանՕրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 7  մարզիկներից  ոչ  ոք չարդարացրեց սպասելիքները: Ձախողվեցին: Այդ ստուգատեսում տևական ընդմիջումից հետո բռնցքամարտիկները կրկին հանդես էին գալիս առանց պաշտպանիչ սաղավարտների: Այդ մասին խնդրեցինք  իր տեսակետը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ–ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին:

– Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այդ փոփոխությունը կատարել է, բայց դեռևս պարզ չէ` օլիմպիական խաղերում այն կկիրառվի՞, թե՞ ոչ: Դա պետք է որոշի ՄՕկ-ի գործկոմը: Մասնագետներս ողջունում ենք, որ մարզիկները կրկին առանց սաղավարտների են հանդես գալիս: Կարևոր է, որ բռնցքամարտիկների դեմքը երևում է: Այդուհանդերձ, այն փաստը, որ երկար ժամանակ բռնցքամարտիկներն առանց  սաղավարտների են հանդիպումներ անցկացրել, ունեցավ նաև իր խանգարիչ հանգամանքները: Մասնավորապես, մարզիկները սովորել էին մերձամարտում գլուխները մրցակիցների գլխին հպել: Սաղավարտներն օգնում էին, որ վնասվածքներ չլինեն: Իսկ այժմ  դրանց թիվը շատացել է: Ընդ որում,  եթե անգամ մարզիկն առավելություն էր ունենում և նրա հոնքը բացվում էր, ապա հանդիպումը դադարեցվում էր, և հաղթանակը շնորհվում էր նրա մրցակցին: Հոնքը բացված հաղթելու դեպքում էլ բռնցքամարտիկը տուժում էր, հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորություն չէր ստանում, բժիշկն արգելում էր: Մարզիչները պետք է աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի իրենց սաները հեռու տարածությունից մարտեր վարեն, մերձամարտում գլխով վտանգավոր շարժումներ չկատարեն և այլն:

Ի դեպ, առանց սաղավարտների միայն մեծահասակ բռնցքամարտիկներին է թույլատրվել ռինգ դուրս գալ: Պատանիները, երիտասարդները և գեղեցիկ սեռի բոլոր տարիքի ներկայացուցիչները հանդիպումները պարտավոր են սաղավարտներով անցկացնել:

 – Փոխվել է նաև միավորների հաշվարկի ձևը: Ի՞նչ հետևանքներ եղան:

– Մրցավարները համակարգչով են աշխատում: Մինչև գործի անցնելը կատարվում է վիճակահանություն, մրցավարները համարներ են ստանում` 1,2,3,4,5: Դարձյալ վիճակահանությամբ նախապես որոշվում է 3 մրցավար, որոնց գնահատականները լինելու են հաշվարկային: Բայց սպասարկող մրցավարներն այդ մասին չեն իմանում: Ամեն ռաունդում գնահատականներ են տրվում 10 միավորանոց համակարգով: Ընդ որում, մրցավարը հավասար արդյունք տալ չի կարող: Նախապատվությունը պետք է տրվի կողմերից մեկին: Վերջում  հանրագումարի է բերվում արդյունքը:

 – Հնարավո՞ր է, որ այս պայմաններում անգամ զեղծարարություններ արվեն:

-Դժվար է ասել: Այս ամենը մարդն է ստեղծում, և ոչինչ չպետք է բացառել: Ակնհայտ է, որ մրցավարական աշխատանքում թերություններ շատ կան, որոնք պետք է շտկվեն: Հնարավոր է` 5 մրցավարից 3-ը նախապատվությունը տան մեկին, 2-ը` մյուսին, և վերջինս 2:1 հաշվով հաղթի: Սրա մասին պետք է մտածել:

 – Մերոնց առնչությամբ այդպիսի դեպքեր եղա՞ն:

– Այո, տուժեց 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա կորեացի մարզիկին հաղթեց 3 ռաունդներում: Մեզ արդեն շնորհավորում էին, բայց հաղթանակը 2:1 հաշվով տրվեց նրա մրցակցին:

 – Նաև բողոքարկման կարգում փոփոխություններ կան:

– Եթե կողային մրացավարները սխալներ են կատարում, չի կարելի բողոքարկել: Թուլատրվում է դժգոհել միայն ռինգի մրցավարի գործողություններից, եթե նա մարզիկին նկատողություն չի արել կամ էլ ժամանակը ճիշտ չի պահպանել: Մյուս պարագաներում բողոքարկումը չի ընդունվում:

 

Կարո Մուրադը բռնցքամարտի աշխարհի չեպիոնին զիջեց միավորներով

կմ կարո մուրադ221347291382851371Ատլանտիկ Սիթիում IBF վարկածով կիսածանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեպիոն Բեռնարդ Հոպկինսը մրցեց Կարո Մուրադի հետ:

12 ռաունդանոց մրցամարտում 42-ամյա Հոպկինսը հաղթեց միավորներով և պահպանեց չեմպիոնական գոտին`117:110, 119:108, 119:108:

Արթուր Աբրահանը հաղթեց Ջիովանի Դե Կարոլիսին

աա արթուր աբրահամ31457Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի մարզապալատում կայացած մրցամարտում գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր վստահորեն հաղթեց իտալացի 29-ամյա մարզիկ Ջիովանի Դե Կարոլիսին:

Մեր հայրենակիցը, որը ներկայումս  մարզվում և մրցելույթներ է ունենում Գերմանիայում, ակնհայտ առավելություն ուներ: Ի վերջո, 12 ռաունդանոց մրցամարտն նա իր օգտին գրանցեց  միավորների առավելությամբ` 120:108. 119:109, 119:109 հաշիվներով:

 

Միշա Ալոյանը` բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

մա2221346781382786594Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին:

Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց  աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին: