Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը Գերմանիայի Բադ Ցվիշենան քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, 210 մասնակիցների պայքարում բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան):
13-ամյա Սամուել Սևյանը լրացրեց գրոսմայստերի նորմա
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կխաղա Ջիբրալթարում
Լևոն Արոնյանը շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրում անսպասելիորեն պարտվեց
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարն ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով: Նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր:
Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, անսպասելիորեն 38-րդ քայլին պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին:
6,5-ական միավորով հաղթողին հաջորդեցին հոլանդացի Անիշ Գիրին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Լրացուցիչ ցուցանիշներով Գիրին ժանաչվեց երկրորդը:
Արոնյանը Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում նախկինում ուժեղագույն էր ճանաչվել նաև 2007-ին, 2008-ին, 2012-ին:
Տեխնիկական արդյունքներ
Նակամուրա – Գիրի` ½:½
Նայդիչ – Ռապորտ` 1:0
Սո – Կարուանա` ½:½
Գելֆանդ – Հարիկրիշնա` 1:0
Արոնյան – վանՎելի` 0:1
Կարյակին – Դոմինգես` ½:½
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Արոնյան |
8 |
|
2. |
Գիրի |
6,5 |
|
3. |
Կարյակին |
6,5 |
|
4. |
Կարուանա |
6 |
|
5. |
Դոմինգես |
6 |
|
6. |
Սո |
6 |
|
7. |
Հարիկրիշնա |
5,5 |
|
8. |
ՎանՎելի |
5 |
|
9. |
Նակամուրա |
5 |
|
10. |
Գելֆանդ |
4,5 |
|
11. |
Ռապորտ |
3,5 |
|
12. |
Նայդիչ |
3,5 |
Շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Երևանի շախմատի ֆեդերացիան գլխավորելու փաստը զանգվածային լրատվամիջոցներում, նաև սոցցանցերում բուռն արձագանք ունեցավ: Ընդ որում, հատկապես սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հեռու էր նրբանկատությունից: Մասնավորապես հիշվում էր, որ Մարգարյանի` Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվելը, մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու, տնտեսագիտության թեկնածուի գաղտնի գիտական թեզ պաշտպանելու անհաջող փորձերից հետո, նրա համար Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը, անլիարժեքության բարդույթ է, կասկած էր հայտնվել նաև, որ հնարավոր է իմաստուն խաղի Երևանի ֆեդերացիայի նախագահ դարձած Մարգարյանն անգամ շախմատ խաղալ չգիտի, մի բան, որն այնքան էլ չկարևորվելով, այդպես էլ չի հստակեցվել, և այլն: Այդուհանդերձ, այս իրողություններն իշխանություններին ոչ ձեռնտու են, ծաղր, քանի որ նպաստել են, որպեսզի Տարոնը հասարակության աչքից է ավելի ընկնի:
Ինչևէ, փորձենք պարզել, թե Մարգարյանը որևէ կապ ունի՞ շախմատի հետ, ին՞չ դրդապատճառներ են թելադրել, որ նա գլխավորել է այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ հետևանքներ են հղի, ի վերջո, ինչպե՞ս է ընդունվում կատարվածը շախմատի ներկայացուցիչների շրջանում:
Տարոն Մարգարյանի հայրը` Հայաստանի վաղամեռիկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին օգնել էր, որպեսզի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հիմնի Հայաստանի շախմատի ակադեմիան, Երևանի կենտրոնում ունենա իր կենտրոնը: Այժմ ակադեմիան Շենգավիթի համայնքում հսկայական համալիր է զբաղեցնում: Հետագայում էլ նրա որդին, երբ Ավանի համայնքն էր ղեկավարում, որոշակի քայլեր էր ձեռնարկել, որ համայնքի մարզօջախներում շախմատը զարգանա:
Ի դեպ, քիչ չեն խոսակցությունները, որ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու գործում ազդեցություն է ունեցել շախմատի ներկայացուցիչը, միջնորդելով, որ եթե, ի տարբերություն մյուս թեկնածուների, Տարոնը դառնա քաղաքապետ, շախմատային խնդիրներն ավելի հեշտորեն կլուծվեն: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:
Ինքնին հարց կարող է առաջանալ`արդյո՞ք Մարգարյանի մինչև շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ դառնալն այդ պաշտոնը թափուր է եղել: Պարզվում է, որ ոչ, այն զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը որպես մրցավար սպասարկել է շախմատային խոշորամասշտաբ մի շարք ստուգատեսներ, մասնավորապես, եղել է շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար վերջին երկու մրցամարտերի` Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ, Անանդ – Մագնուս Կառլսեն, գլխավոր մրցավարը: Այդպիսի բան մեր երկրի ոչ մի մարզաձևի տարեգրությունում չկա, թերևս, աշխարհում` նույնպես: Ի դեպ, իր գործը հիանալի իմացող, աշխարհի տարբեր երկրներում ՖԻԴԵ-ի մրցավարների որակավորման սեմինարներ անցկացնող, օտար լեզուների փայլուն տիրապետող մասնագետի աշխատանքը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչների կողմից այդպես էլ ոչ մի վերաբերմունքի, գնահատականի չի արժանացել, էլ չենք ասում խրախուսանքի մասին: Մի տեսակ, աշխատանքը ստվերում է թողնվել: Թերևս, ներկայացնելու խնդիր է, որը չի արվել…
Թվում է, թե նոր կատարվածն էլ պատահական է: Բայց այն հանգամանքը, որ Վարդապետյանն ընդհանրապես խաղից դուրս է թողնվել, կասկած է ծնում, որ նաև որշակի միտում է առկա, և հարցը միայն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլուխ կարգելը չէ: Ընդ որում, անկախ այն բանից, թե դա ում է ձեռնտու, առաջին հերթին Երևանի քաղաքապետի դեմ է, առավել ևս, որ բանիմաց ֆեդերացիայի նախկին նախագահն անգամ նրա տեղակալների թվում չէ:
Թերևս, գաղտնիք չէ, որ ֆեդերացիան թեև Մարգարյանն է գլխավորելու, սակայն հիմնական աշխատանքն այլ մարդիկ են օգնելու, որպեսզի նա իրականացնի: Իսկ նախագահի տեղակալներ են նշանակվել թեև շախմատի ներկայացուցիչներ, բայց այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում այս ոլորտում չեն աշխատել: Այդ պարտականությունը վստահվել է միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանին և առաջին կարգային Արմեն Գևորգյանին: Առաջինը եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, վերջին տարիներին բախտ է որոնել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է, իսկ երկրորդը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարն է:
Իսկ Վարդապետյանը 1991-ից Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդ ընթացքում երկու տարի ֆեդերացան գլխավորել է «Դվին» կոնցեռնի փոխտնօրեն Ալիկ Կարապետյանը, նույնքան էլ` «Միկայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: Վարդապետյանը երկու նախագահների օրոք փոխնախագահ է աշխատել, փաստորեն, կազմակերպել է ամբողջ աշխատանքը:
Երևանի շախմատի ֆեդերացիան երբեք ձևական կազմակերպություն չի եղել, ունեցել է նախագահություն, որի կազում ընդգրկվել են նաև մայրաքաղաքի շախմատային կենտրոնների ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ և այլն: Տարեկան շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում է կազմակերպվել, այդ թվում նաև` Երևանի տղամարդկանց և կանանց առաջնություններ: Այդ ստուգատեսների բովով են անցել մեր երկրի բոլոր բարձրակարգ շախմատիստները, այդ թվում` գրոսմայստերները: Ընդ որում, հասարակական կազմակերպությունը ֆինանսական աջակցություն չի ստացել, հովանավորներից զուրկ է եղել, ինքնուրույն է փորձել միջոցներ հայթայթել և իրականացնել պլանավորված միջոցառումները: Եղել են տարիներ, որ թեև հովանավորներ գտնվել են, բայց դարձյալ ոչ բոլոր մրցաշարերի կազմակերպման համար է փող հատկացվել:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա այն քիչ դեպքերում է որևէ ներդրում ունեցել, օգնել, անգամ երբ խոսքը վերաբերել է Երևանի առաջնությունների կազմակերպմանը: Իսկ 2013-ին Երևանի շախմատի ֆեդերացիան և Երևանի քաղաքապետարանը համատեղ անցկացրել են մայրաքաղաքի շախմատի առաջնությունը:
Փաստն այն է, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս ունեցել է և Երևանի քաղաքապետարանը միշտ չէ, որ թեկուզ մասամբ օգնել է: Մասնավորապես, շախմատային երկիր համարվելով, 2012-ին, ֆինանսների պակասի պատճառով, ստիպված բաց ենք թողել քաղաքների շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:
Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր խնդիրներով հասարակության դժգոհությանն արժանացած Տարոն Մարգարյանը ևս մեկ պարտականություն է ստանձնել և գլխավորել է Երևանի շախմատի ֆեդերացիան:
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը շախմատի զարգացման ծրագիր է կազմել, ըստ որի, մայրաքաղաքի բոլոր համայնքներում պետք է քաղաքային ենթակայության շախմատի նոր մարզօջախներ ստեղծվեն և գործեն քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Նախորդ տարի արդեն շախմատի մարզօջախներ են հիմնվել Աջափնյակում և Դավիթաշենում: 2014-ի այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Եթե Երևանի քաղաքապետն է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահը, ապա կարելի է ենթադրել, որ շախմատի կենտրոնների տարածքների, կառուցման, կահավորման, նաև մասնագետների վճարման հարցերը կարող են անարգել լուծվել:
Ի դեպ, նախկինում Երևանի շախմատի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանին բազմիցս դիմել է` աջակցություն ստանալու տարբեր հարցերով, և դա տրամաբանական է, սակայն իրականում էական աջակցություն, որպես այդպիսին, կարելի է ասել, որ չի էլ եղել: Այժմ քանի որ քաղաքապետը նաև ֆեդերացիայի նախագահ է, հարցը դարձել է հրատապ, ուրեմն իր գործի համար Մարգարյանը պետք է շախմատի զարգացման որոշակի աշխատանքներ իրականացնի, այսինքն կատարելու է ոչ թե օգնելու, այլ` իր անվան համար:
Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Երևանի տարբեր շրջաններում կային շախմատի ակումբներ, կենտրոններ, որոնք հետագայում, աստիճանաբար փոշիացան, տարածքներն էլ այլ սեփականատերեր ունեցան, վաճառվեցին: Վերջիններից մեկը Շենգավիթի համայնքում էր: Մասնավորապես, Նժդեհի փողոցում, նախկին ծածկած շուկայի հարևանությամբ շախմատի կենտրոն կար, որը պատկանում էր Երևանի շախմատի և մարզատրամաբանական խաղերի դպրոցին, բայց դա էլ չօգնեց, այն խլվեց: Այդ տարածքում ներկայումս խանութների շարք է: Երաշխիք չկա, որ նոր մարզօջախներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա` երբ Տարոն Մարգարյանը չի լինի քաղաքապետ, Սերժ Սարգսյանն էլ` նախագահ:
Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի տնօրենը Երևանի ավագանու անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է: Նա նստած է եղել Մարգարյանի կողքին և տեղյակ է եղել դեպքերի զարգացման սցենարին:
Համաժողովի մասնակիցներից միայն մեկն է Տարոն Մարգարյանին դեմ քվեարկել, մի քանի ձեռնպահ է եղել:
Ինչ վերաբերում է Մարգարյանի նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա ոչ թե քաղաքապետն է եկել շախմատ, այլ ձևավորվել է նոր ֆեդերացիա, ղեկավարության նոր կազմ է ստեղծվել: Ինքնին հասկանալի է, որ Երևանի քաղաքապետին, մեղմ ասած, օգնելու են աշխատանքը կատարել: Նախկին նախագահը, որի ներկայությունը կարող էր խանգարել, այդ թիմում չէ: Փոխարենը մարդիկ են, ովքեր թերևս ավելի նախընտրելի են այս փոփոխությունը նախապատրաստողի համար:
Քանի որ նախագահության կազմն անտրամաբանականորեն մեծացված է` 34 մարդ է ընդգրկվել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերը լուծվելու են նեղ «կրուգում»,
Այժմ արդեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ այդպիսի շրջադարձն իր համար անսպասելի չէր, միայն վիրավորականն այն է, որ ամեն բան կատարվել է գաղտնիության պայմաններում, ցանկալի կլիներ, որ իր կատարած աշխատանքը գնահատվեր բնագավառի մարդկանց կողմից, մինչդեռ ամեն բան սոսկ անձնական վերաբերմունքի արդյունք է:
Ցավալի է, որովհետև Հայաստանում շախմատային ընտանիքը, թեկուզ առերևույթ, միշտ միասնական է համարվել, իսկ թե ինչու այս ոլորտում ևս պետք է կամայականության դրսևորումներ լինեն` անհասկանալի է:
Ընդ որում, խոսվում է այն մասին, որ այդպես է տասնամյակներ շարունակ: Ինչևէ, ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է միայն նշել, որ շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է…
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին`10-րդ տուրում, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Լենյեր Դոմինգեսի հետ: Շախմատիստները կատարեցին 42 քայլ: Հայ գրոսմայստերը, հաղթելով կուբացի գրոսմայստերին, միավորների իր պաշարը հասցրեց 8-ի և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անահասանելի դառնալով հետապնդողների համար, նվաճեց հաղթողի կոչումը:
Վաղը կայանալիք մրցաշարի եզրափակիչ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերն է չափելու հոլանցադի Լուկ վան Վելիի հետ:
Հավելենք, որ ավանդական միջազգային այս մրցաշարում Լևոնն ուժեղագույն ճանաչվեց 4-րդ անգամ:
Զավեն Անդրիասյանը կխաղա շախմատի «Մոսկովյան բաց մրցաշարում»
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ցյուրիխում
Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք շախմատի գերմրցաշարին:
Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը:
Ուժերի ստուգատեսի բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը օրը` արագ շախմատի մրցաշար:
Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով շախմատի 12-ամյա աշխարհի չեմպիոնին և նրա մարզչին՝ Արարատ Սանթրյանին, մաղթել է մարզական նոր նվաճումներ և իր պատրաստակամությունն է հայտնել ըստ ամենայնի աջակցել պատանու մարզական հաջողությունների զարգացմանը:
Լևոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Մրցակիցները կատարեցին 61-րդ քայլ։
Արոնյանը վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրում նա կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։
Հուլիսին գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Նորվեգիայում
Նրանք կխաղան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում
Հայտնի են բոլոր այն շախմատիստները, ովքեր Խանտի Մանսիյսկում մարտի 11-31-ը մրցելու են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Հաղթողն իրավունք է ստանալու աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել նորվեգացի Մագնուս Կառսենի հետ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է հավակնորդների մրցաշարի մասնակիցների կազմը: Նախապես գրոսմայստերները հաստատել էին իրենց մասնակցությունը:
Այսպիսով, կխաղան` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտեր Սվիդլերը (բոլորն էլ` Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան):
Լևոն Արոնյանը հունվարի 23-ին կխաղա Էյդհովենում
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
9-րդ տուրը հունվարի 23-ին կանցկացվի Էյնդհովենում:
Արոնյանը վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տեխնիկական արդյունքներ
Գիրի – Արոնյան` ½-½
Կարյակին – Գելֆանդ` 1-0
Դոմինգես – Սո` 1-0
վան Վելի – Նայդիչ` 1-0
Հարիկրիշնա – Նակամուրա` 1-0
Կարուանա – Ռապորտ` 1-0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Արոնյան |
6 |
|
2. |
Կարյակին |
5½ |
|
3. |
Կարուանա |
5 |
|
4. |
Դոմինգես |
5 |
|
5. |
Գիրի |
5 |
|
6. |
Հարիկրիշնա |
4 |
|
7. |
ՎանՎելի |
4 |
|
8. |
Սո |
4 |
|
9. |
Ռապորտ |
3 |
|
10. |
Նակամուրա |
3 |
|
11. |
Գելֆանդ |
2 |
|
12. |
Նայդիչ |
1½ |
Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը` Հայաստանի շախմատի չեմպիոններ
Երևանում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամադկանց և կանանց առաջնությունները:
Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը վերջին տուրում խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ և, 9 հնարավորից վաստակելով 6,5 ու 7 միավոր, դարձան Հայաստանի չեմպիոններ:
Նրանք կհամալրեն մեր երկրի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն առաջատարների խմբում է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց չեմպիոնները կփոխվեն
Երևանում կազմակերպված շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց
Add New
առաջնություններում այսօր հայտնի կդառնան չեմպիոնները: Մնացել է մեկ տուր:
Մի բան է ակնհայտ, որ չեմպիոնները կփոխվեն:
2013-ին ուժեղագույն էին ճանաչվել Տիգրան Պետրոսյանը և Աննա Հայրապետկանը:
Հիշեցնենք, որ մեր երկրի չեմպիոնները համալրելու են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:
Տեխնիկական արդյունքներ
8-րդ տուր
Տղամարդիկ
Տիգրան Քոթանջյան – Սամվել Տեր-Սահակյան՝ 0,5:0,5
Լևոն Բաբուջյան – Զավեն Անդրիասյան՝ 0,5:0,5
Տիգրան Պետրոսյան – Արման Փաշիկյան՝ 0,5:0,5
Ավետիք Գրիգորյան – Հրանտ Մելքումյան՝ 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան – Կարեն Գրիգորյան՝ 1:0
ԱՂՅՈՒՍԱԿ
1. Տիգրան Քոթանջյան՝ 6
2. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5,5
3. Արման Փաշիկյան՝ 5
4. Ավետիք Գրիգորյան՝ 5
5. Տիգրան Պետրոսյան՝ 4
6. Կարեն Գրիգորյան՝ 3,5
7. Սամվել Տեր-Սահակյան՝ 3,5
8. Զավեն Անդրիասյան՝ 3,5
9. Լևոն Բաբուջյան՝ 2,5
10. Հրանտ Մելքումյան՝ 1,5
Կանայք
Սիրանուշ Ղուկասյան – Սվետլանա Միրզաբեկյան՝ 1:0
Մարիա Գևորգյան – Հասմիկ Ղամբարյան՝ 1:0
Նարինե Գասպարյան – Շուշան Սարգսյան՝ 0:1
Աննա Հայրապետյան – Սուսաննա Գաբոյան՝ 1:0
Անահիտ Գևորգյան – Արմինե Բաբայան՝ 0:1
ԱՂՅՈՒՍԱԿ
1. Շուշան Սարգսյան՝ 6,5
2. Մարիա Գևորգյան՝ 6
3. Սիրանուշ Ղուկասյան՝ 6
4. Նարինե Գասպարյան՝ 5,5
5. Արմինե Բաբայան՝ 5,5
6. Աննա Հայրապետյան՝ 4,5
7. Սուսաննա Գաբոյան՝ 2,5
8. Սվետլանա Միրզաբեկյան՝ 1,5
9. Հասմիկ Ղամբարյան՝ 1
10. Անահիտ Գևորգյան՝ 1
Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների առաջնությունների ավարտին մնացել է երկու տուր
Երևանում շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարը Տիգրան Քոթանջյանն է:
Կանանց մրցաշարում առջևում են Նարինե Գասպարյանը և Մարիա Գևորգյանը:
Առաջնությունների ավարտին մնացել է երկու տուր
Տեխնիկական արդյունքներ
7-րդ տուր
Տղամարդիկ
Հովհաննիսյան Ռոբերտ – Բաբուջյան Լևոն` 1-0
Գրիգորյան Կարեն – Գրիգորյան Ավետիք` 0-1
Մելքումյան Հրանտ – Պետրոսյան Տիգրան` 0-1
Փաշիկյան Արման – Քոթանջյան Տիգրան` ½-½
Տեր–Սահակյան Սամվել – Անդրիասյան Զավեն` ½-½
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Քոթանջյան Տիգրան |
5,5 |
|
2. |
Հովհաննիսյան Ռոբերտ |
4,5 |
|
3. |
Փաշիկյան Արման |
4,5 |
|
4. |
Գրիգորյան Ավետիք |
4 |
|
5. |
Գրիգորյան Կարեն |
3,5 |
|
6. |
Պետրոսյան Տիգրան |
3,5 |
|
7. |
Անդրիասյան Զավեն |
3 |
|
8. |
Տեր–Սահակյան Սամվել |
3 |
|
9. |
Բաբուջյան Լևոն |
2 |
|
10. |
Մելքումյան Հրանտ |
1,5 |
Կանայք
Գևորգյան Անահիտ – Ղուկասյան Սիրանուշ ` 0-1
Բաբայան Արմինե – Հայրապետյան Աննա` 1-0
Գաբոյան Սուսաննա – Գասպարյան Նարինե` ½-½
Սարգսյան Շուշաննա – Գձորգյան Մարիա` 1-0
Ղամբարյան Հասմիկ – Միրզաբեկյան Սվետլանա` 1-0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Գասպարյան Նարինե |
5,5 |
|
2. |
Սարգսյան Շուշաննա |
5,5 |
|
3. |
Գևորգյան Մարիա |
5 |
|
4. |
Ղուկասյան Սիրանուշ |
5 |
|
5. |
Բաբայան Արմինե |
4,5 |
|
6. |
Հայրապետյան Աննա |
3,5 |
|
7. |
Գաբոյան Սուսաննա |
2,5 |
|
8. |
Միրզաբեկյան Սվետլանա |
1,5 |
|
9. |
Ղամբարյան Հասմիկ |
1 |
|
10. |
Գևորգյան Անահիտ |
1 |
Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Մեր երկրի ներկայացուցիչը վաստակած 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մերձակա հետապնդողները նրանից ետ են մնում մեկ միավորով:
Տեխնիկական արդյունքներ
7-րդ տուր
Կարուանա – Գիրի` ½-½
Ռապորտ – Հարիկրիշնա` 1-0
Նակամուրա – վան Վելի` 0-1
Նայդիչ – Դոմինգես` ½-½
Սո – Կարյակին` ½-½
Գելֆանդ – Արոնյան` ½-½
Մասնակիցների դասավորությունը
| 1. | Արոնյան | 5½ |
| 2. | Գիրի | 4½ |
| 3. | Կարյակին | 4½ |
| 4. | Կարուանա | 4 |
| 5. | Դոմինգես | 4 |
| 6. | Սո | 4 |
| 7. | Հարիկրիշնա | 3 |
| 8. | վան Վելի | 3 |
| 9. | Ռապորտ | 3 |
| 10. | Նակամուրա | 3 |
| 11. | Գելֆանդ | 2 |
| 12. | Նայդիչ | 1½ |
Տիգրան Սիմոնյանը կես միավորով ետ մնաց շախմատի միջազգային մրցաշարի հաղթողից
Միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, 221 մասնակիցների պայքարում բաժանեց 2-4-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով Սիմոնյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան):
Տիգրան Քոթանջյանը ամրապնդում է դիրքը
Երևանում անցկացվող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարի առաջատար Տիգրան Քոթանջյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և վաստակած 5 միավորով էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը 1 միավոր պակաս ունի:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում կհանդիպեն Քոթամջյանը և Փաշիկյանը:
Կանանց առաջնությունում երկիշխանություն է, առջևում են երևանցի Մարիա Գևորգյանը և վանաձորցի Նարինե Գասպարյանը` 5-ական միավոր:
Տեխնիկական արդյունքներ
Տղամարդիկ
Բաբուջյան Լևոն – Տեր–Սահակյան Սամվել` ½-½
Անդրիասյան Զավեն – Փաշիկյան Արման` 0-1
Քոթանջյան Տիգրան – Մելքումյան Հրանտ` 1-0
Պետրոսյան Տիգրան – Գրիգորյան Կարեն` ½-½
Գրիգորյան Ավետիք – Հովհաննիսյան Ռոբերտ` 0-1
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Քոթանջյան Տիգրան |
5 |
|
2. |
Փաշիկյան Արման |
4 |
|
3. |
Գրիգորյան Կարեն |
3.5 |
|
4. |
Հովհաննիսյան Ռոբերտ |
3.5 |
|
5. |
Գրիգորյան Ավետիք |
3 |
|
6. |
Պետրոսյան Տիգրան |
2.5 |
|
7. |
Անդրիասյան Զավեն |
2.5 |
|
8. |
Տեր–Սահակյան Սամվել |
2.5 |
|
9. |
Բաբուջյան Լևոն |
2 |
|
10. |
Մելքումյան Հրանտ |
1.5 |
Կանայք
Ղուկասյան Սիրանույշ – Ղամբարյան Հասմիկ` 1-0
Միրզաբեկյան Սվետլանա – Սարգսյան Շուշաննա` ½-½
Գևորգյան Մարիա – Գաբոյան Սուսաննա` 1-0
Գասպարյան Նարինե – ԲաբայանԱրմինե 1-0
Հայրապետյան Աննա – Գևորգյան Անահիտ 1-0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Գևորգյան Մարիա |
5 |
|
2. |
Գասպարյան Նարինե |
5 |
|
3. |
Սարգսյան Շուշաննա |
4.5 |
|
4. |
Ղուկասյան Սիրանույշ |
4 |
|
5. |
Բաբայան Արմինե |
3.5 |
|
6. |
Հայրապետյան Աննա |
3.5 |
|
7. |
Գաբոյան Սուսաննա |
2 |
|
8. |
Միրզաբեկյան Սվետլանա |
1.5 |
|
9. |
Գևորգյան Անահիտ |
1 |
|
10. |
Ղամբարյան Հասմիկ |
0 |




