Հենրիխ Մխիթարյանը կկարողա՞ կրկին արդարացնել իրեն

1. BL: FC Schalke 04 - BV Borussia DortmundԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում հերթական խաղը կանցկացնի: Մրցակիցը «Շալկե 04» ակումբն է: Խաղը կկայնա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

«Շալկե 04»-ի հետ անցկացրած առաջին շրջանի հանդիպումում «Բորուսիան» առավելության էր հասել 3:1 հաշվով: Մխիթարյանը, երկու գոլային փոխանցում էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հուսանք, որ այսօր էլ հայ ֆուտբոլիստը կարդարացնի մարզասերների սպասելիքները: Խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 23:00-ին:

Անկախ

ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս

ffa5Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը: ՀՖՖ գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը:

Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ այսօրվանից կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացի և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող առաջին դասընթացը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ Աշոտ Բարսեղյանը, որին կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Արամ Դանիելյանը, Աշոտ Ավետիսյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը:

Ավելացնենք, որ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի երկրորդ խմբի դասընթացն այսօր կմեկնարկի Ստեփանակերտում: Դա կլինի ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների խաղացանկը

1ffa1Այսօր հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների խաղացանկը:

«Փյունիկ»-«Միկա» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ին, իսկ «Բանանց»-«Գանձասար» խաղը՝ ապրիլի 16-ին՝ ժամը 16:00-ին:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. առաջին խումբ` 23-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Մարտի 24-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Ալաշկերտ-2»-«Գանձասար-2» 3:1 (1:1)

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Գևորգ Օհանյան, 22, 11մ, 67, 11մ, Կարապետ Մանուկյան, 74 («Ալաշկերտ-2»), Արման Մելքոնյան, 9 («Գանձասար-2»)

«Բանանց-3»-«Բանանց-2» 1:3 (0:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Հովհաննես Փանոսյան, 85 («Բանանց-3»), Միքայել Խաշմանյան, 50, Արամայիս Քյոսայան, 55, Պետրոս Ավետիսյան, 66 («Բանանց-2»)

«Միկա-2»-«Փյունիկ-2» 0:1 (0:1)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլը՝ Մուրադ Ասատրյան, 19

Անկախ

Գոլերի հրավառություն, նաև ռեկորդներ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում

լմLionel_MesiՖուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում գոլերի հրավառությունն էր Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» մրցամարտում: Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4:3 հաշվով:

Չեմպիոնի կոչման համար պայքարն ավելի սրվեց: «Ռեալը»  70 միավորով Մադրիդի «Աթլետիկոյի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» մեկ միավոր պակաս ունի:

Ուշագրավն այն է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հեթտրիկի հեղինակ դարձավ: Նա նաև հռչակվեց «Էլ Կլասիկոների» պատմության ամենաարդյունավետ խաղացողը: Արգենտինացի ֆուտբոլիստը «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցամարտերում  21 գոլի հեղինակ է դարձել և այդ ցուցանիշով գերազանցեց իսպանացի լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Նա «Ռեալի» կազմում աչքի է ընկել 18 անգամ:

Ի դեպ, Մեսին «Բարսելոնայի» կազմում առաջինն է, որը  մրցակցի հարկի տակ` «Սանտյագո Բերնաբեում», երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը:

Արգենտինացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում խփեց 236-րդ գոլը՝ այդ ցուցանիշով գերազանցելով «Ռեալի» նախկին հարձակվող, մեքսիկացի Ուգո Սանչեսին, որի  հաշվին  234 գոլ է: Հավելենք, որ Մեսիին գերազանցում է միայն «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Տելմո Սարան, որը դարձել է 251 գոլի հեղինակ:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 3:4

Քարիմ Բենզեմա, 20, 24, Կրիշտիանու Ռոնալդու, 55 (11 մ) – Անդրես Ինյեստա, 7, Լիոնել Մեսի, 42, 65 (11 մ), 84 (11 մ)

Հեռացում՝ Սերխիո Ռամոս, 63 («Ռեալ»)

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

«Ռեալ». Դիեգո Լոպես, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ (Ալվարո Մորատա, 90), Անխել Դի Մարիա (Իսկո, 85), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Ռաֆայել Վարան, 66):

«Բարսելոնա». Վիկտոր Վալդես, Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Խավիեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի Հերնանդես, Սեսկ Ֆաբրեգաս (Ալեքսիս Սանչես, 78), Անդրես Ինյեստա, Նեյմար (Պեդրո, 69), Լիոնել Մեսի:

Անկախ

 

 

Մոսկվայի «Սպարտակը» երկար ժամանակ առանց մարզչի չմնաց

28776Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», երկար ժամանակ առանց մարզչի չմնաց:

Վաղը կայանալիք ակումբի տնօրենների խորհորդի նիստում համապատասխան որոշում կընդունվի: «Սպարտակի» ղեկը կհանձնվի  Ստանիսլավ Չերչեսովին: Վերջինս  կվերադառնա Ավստրիայից  և Մոսկվայում կհանդիպի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի հետ։

Համատեղ կքննարկվեն աշխատանքային պայմանագրի նրբությունները։ Ակումբի հետ առաջին մարզումը 50-ամյա մասնագետը կանցկացնի մարտի 25-ին։

Չերչեսովը 2007-2008-ին աշխատել է «Սպարտակում», ներկայումս նա Պերմի «Ամկարի» մարզիչն է:

Անկախ

 

«Արարարտը» պայքարեց 10 խաղացողով

ֆուտբոլՄեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Մրցեցին Երևանի «Արարատը» և Կապանի «Գանձասարը»: Խաղն անցկացվեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0:

50-րդ րոպեից «Արարատը» պայքարում էր 10 խաղացողով: Մրցավարը խաղադաշտից հեռացրել էր բոսնիացի Կենան Ցեյվանովիչին:

«Արարատը» 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը» 24 միավոր ունի:

Տեխնիկական արդյունքներ

«Արարատ» – «Գանձասար»՝ 0:0

Հեռացում՝ Կոնան Ցեյվանովիչ, 50 («Արարատ»)

Մարտի 23-ին կկայայան հետևյալ հանդիպումները.

«Բանանց» – «Փյունիկ»

«Ուլիս» – «Շիրակ»

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

ՀՄ221286851373746587Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնության  26-րդ տուրի «Հանովեր»- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը: Վերջինս հյուրընկալվելիս առավելության հասավ 3:0 հաշվով:

Երրորդ գնդակը մրցակցի դարպասը Մարկո Ռոյսը խփեց  Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Տեխնիկական արդյունքներ

«Հանովեր» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 0:3

Մատս Հումելս, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 52, Մարկո Ռոյս, 90+1

Անկախ

Յուրգեն Կլոպը գոհ է վիճակահանությունից

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԻնչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիային», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում անցանկալի մրցակից է բաժին հասել` Մադրիդի «Ռեալը»:

Եվ ահա, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ինքը գոհ է վիճակահանությունից: «Գոհ եմ վիճակահանությունից, քանի որ առաջին խաղը կկայանա Մադրիդում: Դա մեզ առավելություն է տալիս: Սպասենք և տեսնենք, թե ինչ կստացվի: Մի բան ակնհայտ է, որ չենք պատրաստվում նախապես հանձնվել,- ասել է Կլոպը:

Անկախ

Ո՞ր երկրի առաջնությանը պետք է մասնակցեն Ղրիմի ֆուտբոլի ակումբները

Ուկրաինա230494Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը, թելադրում է, որ փոփոխություններ կատարվեն նաև այդ երկրի ֆուտբոլային կյանքում:

Ղրիմի «Տավրիա» և «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբները  մրցաշրջանը կշարունակեն  Ուկրաինայի առաջնությունում, սակայն հաջորդ մրցաշրջանում կխաղան Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:

Ղրիմի «Տավրիան»  և «Սևաստոպոլը» պետք է անցկացնեն տասը տուր:

Մարտի 22-ին «Տավրիան» Օդեսայում կմրցի «Չեռնոմորեցի» հետ: Իսկ ահա,«Սևաստոպոլի» և Խարկովի «Մետալիստի» հանդիպումը, վերջինիս ներկայացուցիչների նախաձեռնությամբ, հետաձգվել է:

Ի դեպ, ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն համատեղ քննարկել են Ղրիմի ակումբների հետագա ճակատագրի հարցը:  ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել ՖԻՖԱ-ի կայացրած որոշմանը:

Անկախ

Հայտնի է դարձել, թե որ օրերին պետք է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղա Հենրիխ Մխիթարյանի թիմը

հմ36261Որոշվել է, թե որ օրերին պետք է հանդիպումներ անցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցները:

Մասնավորապես, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա հետևյալ օրերին:

«Բորուսիա» – «Ռեալ»  առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին` Մադրիդում, պատասխան խաղը` ապրիլի 8-ին` Դորտմունդում:

Ապրիլի 2-ին ՊՍԺ-ն կհյուրընկալի «Չելսիին», ապրիլի 8-ին` մրցակիցները կխաղան  Լոնդոնում:

«Բարսելոնա» – «Ատլետիկո» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» խաղերը կանցկացվեն ապրիլի 1-ին և 9-ին: Առաջին հանդիպումները կկայանան համապատասխանաբար Բարսելոնում և Մանչեսթերում, իսկ պատասխան խաղերը կանցկացվեն Մադրիդում և Մյունխենում:

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին և միավորներով հավասարվեց առաջատարին` Վիշվանաթհան Անանդին

ակaronyan-karyakinՌուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում  Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 53-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ռուսաստանցի ներկայիս ուժեղագույն շախմատիստներից մեկին` Սերգեյ Կարյակինին։ Ի դեպ, նրա մարզիչը` 34-ամյա Ալեքսանդր Մոտիլյովը, օրերս չեմպիոն էր դարձել Երևանում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում:

Այս հաջողությունից հետո Արոնյանը միավորների իր պաշարը հասցրեց 4,5-ի և հավասարվեց առաջատարին`աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին, որը ոչ-ոքի խաղաց  ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը սևերով պարտվեց  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին։ Վերջինս 4 միավորով հետապնդում է երկու առաջատարներին:

Արոնյանը մարտի 22-ին կայանալիք 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով կմրցի Անանդի հետ, որին պարտվել էր սևերով։

Անկախ

Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի մրցակից զույգերը

Եվրոպա լիգաarm136333175562Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի մրցակից զույգերը հայտն են:

 

Վիճակահանությամբ որոշվեց, որ պետք է կայանան  հետևյալ մրցամարտերը.

 

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

 «Լիոն» (Ֆրանսիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

«Բազել» (Շվեյցարիա) – «Վալենսիա» (Իսպանիա)

«Պորտու» (Պորտուգալիա) –  «Սևիլիա» (Իսպանիա)

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 10-ին։

Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Մադրիդի «Ռեալի»

չլ1346338264Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  1/4 եզրափակչի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայնանա ապրիլի 1-2-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 8-9-ին։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Կանցկացվեն հետևյալ մրցամարտերը.

«Ռեալ» (Իսպանիա) – «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)

Անկախ

Զավեն Բադոյանն այլևս բելառուսական ԲԱՏԷ-ի խաղացող չէ

զբադոյանdfc086517f38ad55dԶավեն Բադոյանը հեռացել է  բելառուսական ԲԱՏԷ ֆուտբոլային թիմից: Նա  փոխադարձ համաձայնությամբ, խզել է  աշխատանքային պայմանագիրն այդ ակումբի ղեկավարության հետ:

Հայաստանի հավաքականի 24-ամյա  կիսապաշտպանը ԲԱՏԷ  տեղափոխվել էր 2011-ին: Նա թիմի կազմում 17 հանդիպման է մասնակցել և մեկ գնդակ խփել մրցակցի դարպասը:

Հավելենք, որ Բադոյանը տեղափոխվել էր Դիլիջանի «Իմպուլս» ակումբից։

Անկախ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգա. Կառլեն Մկրտչյանի թիմը դուրս մնաց պայքարից

կմ731027Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Մախաչկալայի «Անժին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հոլանդական «ԱԶ Ալկմարի» հատ հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով և, քանի որ այն մրցակցի հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով, դուրս մնաց պայքարից:

Մկրտչյանը տանտերերի թիմի մեկինարկային կազմում էր, և մրցավարը խաղադաշտից նրան հեռտացրեց վերջին րոպեին: Կառլենը եթե կանոնները չխախտեր, մրցակիցը գրավելու էր անպաշտպան դարպասը:

«Անժիի» դարպասապահը թողել էր դիրքը, տեղափոխվել հոլանդական ակումբի տուգանային հրապարակ, որպեսզի օգնի գրոհի նետված իր թիմակիցներին: Նա չէր հասցրել վերադառնալ, մինչդեռ, գնդակին տիրած մրցակիցներն անարգել գրոհ էին ձեռնարկել և հասել էին անպաշտպան մնացած դարպասի մատույցներին:

Ահա թե ինչպես ավարտվեցին մյոււս հանդիպումները.

 

«Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2։1 (առաջին խաղ՝ 1:4)

 

Դանիել Կոլար, 60, Ստանիսլավ Տեչլ, 62 – Բաֆետիմբի Գոմիս, 45

 

«Վալենսիա» (Իսպանիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 3:0)

 

Ֆրանցիսկո Ալկասեր, 46

 

«Նապոլի» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:1)

 

Գորան Պանդև, 21, Դուվան Սապատա, 90+2 – Նաբիլ Գիլաս, 69, Ռիկարդու Կուարեժմա, 76

 

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 0:0)

 

Խոնատան Սորիանո, 22 – Մարկո Շտրելեր, 50, Գաստոն Սաուրո, 60

 

Հեռացում՝ Ալան, 86 («Զալցբուրգ»), Մարեկ Սուխի, 9 («Բազել»)

 

«Բետիս» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանա)՝ 0:2 (11 մ՝ 3։4) (առաջին խաղ՝ 2:0)

 

Խոսե Անտոնիո Ռեյես, 20, Կարլոս Բակա, 75

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2։2 (առաջին խաղ՝ 3:1)

Եզեկյել Գարայ, 34, Լիմա , 90+5 – Նասեր Չադլի, 78, 79

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։1 (առաջին խաղ՝ 1:1)

Անդրեա Պիրլո, 71

Հեռացում՝ Գոնսալո Ռոդրիգես, 69 («Ֆիորենտինա»)

Անկախ

Հենրիխ Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են

շմ1980718_w2Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերը, Սանկտ Պետերբուրգի  «Զենիթի»  հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպումները: Նա երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:

«Բորուսիայի» խաղացողներից վնասվածքներ ունեն`Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը, Նևեն Սուբոտիչը, Յակուբ Բլաշչիկովսկին, Մարկո Ռոյսը։

Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են:

Անկախ

 

 

 

Կառլեն Մկրտչանի թիմն ի վիճակի է շրջանցել հոլանդական «ԱԶ Ալկմարին»

կմkarlenԱյսօր խաղեր կանցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի մասնակիցները, կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները: Դրանց արդյունքով հայտնի կդառնան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», կհյուրընկալի հոլանդական «ԱԶ Ալկմարին», որին առաջին հանդիպումում պարտվել էր 0:1 հաշվով:

«Անժին» առաջին խաղում լավ տպավորություն էր թողել և ի վճակի է մրցակցին շրջանցել:

Ահա թե ինչ մրցամարտեր են կայանալու`  

«Անժի» (Ռուսաստան) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)` առաջին խաղ՝ 0:1

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)`առաջին խաղ՝ 3:1

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ առաջին խաղ՝ 1:1

«Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ առաջին խաղ՝ 1:4

«Վալենսիա» (Իսպանիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝առաջին խաղ՝ 3:0

«Նապոլի» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ առաջին խաղ՝ 0:1

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ առաջին խաղ՝ 0:0

«Բետիս» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանա)՝ առաջին խաղ՝ 2:0

Անկախ

Ռոբին վան Պերսին` հեթտրիկի հեղինակ

Robin van Persie applauds the fans, Manchester United v ArsenalԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարը շարունակում է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Թիմը Հունաստանի 41-ակի չեմպիոն «Օլիմպիակոսի» հետ մրցամարտի առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: Բայց տանը անգլիական ակումբն առավելության հասավ 3:0 հաշվով: Ընդ որում, հեթտրիկի հեղինակ դարձավ Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսին:

Տեխնիկական արդյունքներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:2)

Գոլերը`Ռոբին վան Պերսի, 25 (11 մ), 44, 51

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

զ97493084f77b631dfed8320e5532a99fՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», շարունակում է փոփոխակի հաջողություններով հանդես գալ: Այն թեև սեփական հարկի տակ անցկացրած Եվրոպայի Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այդուհանդերձ, իրավունք ստացավ պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում:

Առաջին խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս առավելության էին հասել 4:2 հաշվով:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն ոչնչով աչքի չընկավ և 69-րդ րոպեին փոխարինվեց:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» (Գերմանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)

Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73

Անկախ