Ավելանում է Հենրիխ Մխիթարյանին գնել ցանկացող ակումբների թիվը

22703841345985437Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերել ցանկացող ակումբների թիվն ավելանում է, սակայն դեռևս պարզ չէ, թե Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը որ թիմում կխաղա: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ նա մնա ուկրաինական ակումբում:

Փաստն այն է, որ նա խախտել է կարգը և չի միացել նոր մրցաշրջանին նախապատրաստվող իր թիմակիցներին:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան», Մախաչկալայի «Անժին»։ Ի դեպ, վերջինիս ղեկավարները որպես փոխհատուցում պատրաստ են վճարել 35 մլն եվրո:

Եվ ահա, պարզվում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայացուցիչները ևս աչքադրել են Մխիթարյանին: Անգլիական  ակումբի նոր մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին բանակցում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Թե ինչ ավարտ կունենա այս ամենը, առայժմ դժվար է ասել:

Եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները

իսպpic_fa77248888a160bc8e45d6a67a684bf8Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները:

Կիսաեզրափակչում աշխարհի, Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները հետխաղյա 11 մ-ոց հարվածներով առավելության հասան Իտալիայի հավաքականի նկատմամբ` 7:6:

Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Կաստելաո» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ խաղաժամանակներում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Իսպանիա- Բրազիլիա  եզրափակիչը կկայանա հունիսի 30-ին: Նույն օրն Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն 3-րդ տեղի համար:

 

Տեխնիկակական արդյունքներ

Իսպանիա – Իտալիա՝ 0:0

11 մետրանոցների հարվածաշար՝ 7:6

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես (Խուան Մատա, 79), Դավիդ Սիլվա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Խավի Մարտինես, 94)։

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Բարցալի (Ռիկարդո Մոնտոլիվո, 46), Ջորջիո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո, Էմանուելե Ջակերինի, Անտոնիո Կանդրեւա, Կլաուդիո Մարկիզիո (Ալբերտո Ակվիլանի, 80), Ալբերտո Ջիլադինո (Սեբաստիան Ջովինկո, 91)։

Ժոլտ Հորնյակը ստանձնեց «Բանանցի» ղեկը

ժհ221212621363534259Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկը ստանձնեց սլովակ մարզիչ Ժոլտ Հորնյակը: Աշխատանքային պայմանագիրը նախատեսված է 1 տարի, գումարած ևս 1 տարի համակարգով:

Հիշեցնենք, որ սլովակ մասնագետի գլխավորությամբ «Միկան» Հայաստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Իսկ «Բանանցը» առաջնությունում հանգրվանել էր  վերջին` 8-րդ հորիզոնականում:

«Արարատը» հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին

futbol2Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Ստուգողական խաղում  այն ուժերը չափեց  Երևանի «Արարատի» հետ: Վերջինս հաղթեց 2:1 հաշվով:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Կապանի «Գանձասարին»:

Բրազիլացիները կխաղան եզրափակչում

բրpic_b9e2ba768da7442e0407eafae80e28aaԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ներկայացուցիչների նկատմամբ:

Խաղի հաշիվը կարող էին բացել ուրուգվայցիները, սակայն  12-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։ Իսկ 41-րդ րոպեին բրազիլացիների հարձակվող Ֆրեդն առիթը բաց չթողեց և գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդինսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Խաղավերջում բրազիլացիներից հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն` 2:1։

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1

Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48

«Եվրո 2016»-ի խորհրդանիշը

221274241372246887Փարզիում  ներկայացվել է ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի խորհրդանիշը:

Ֆրանսիայի դրոշի գույներով գավաթն է: Խորհրդանիշը պատրաստել է պորտուգալական «Brandia Central» դիզայներական գործակալությունը: Այն համագործակցել է նաև «Եվրո 2012»-ի կազմակերպիչների հետ:

Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է Ֆրանսիայի Փարիզ, Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիցա, Սեն Դենի, Սենտ Էթյեն, Թուլուզ քաղաքներում:

Լիվերպուլյան ակումբը լավատեսորեն է տրամադրված Մխիթարյանին ձեռք բերելու հարցում

index Հենրիխ ՄխիթարյանՇարունակում է անորոշ մնալ Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբ տեղափոխվելու հարցը: Հնարավոր է, որ անգլիական «Լիվերպուլը»  առաջիկայում գնի ֆուտբոլիստին: Երկու ակումբների ներկայացուցիչները շարունակում են բանակցել, սակայն կողմերը դեռևս փոխհամաձայնության չեն եկել: Այնուամենայնիվ, անգլիական լրատվամիջոցները նշում են, որ լիվերպուլյան ակումբը լավատեսորեն է տրամադրված Մխիթարյանին ձեռք բերելու հարցում:

Հիշեցնենք, որ 24-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վճարել 25 մլն եվրո:

Կառլեն Մկրտչյանը մեկնել է Ավստրիա

3330Հունիսի 25-ին Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, մեկնել է Ավստրիա: Թիմն անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Նախատեսվել է անցկացնել 4 ստուգողական խաղ` հունիսի 27-ին Սոֆիայի «Լևսկիի», հունիսի 30-ին՝ սլովենական «Օլիմպիայի», հուլիսի 5-ին՝ բուլղարական «Լյուդոգորեցի», հուլիսի 7-ին՝ Պրահայի «Դուկլայի» հետ:

Արթուր Յուզբաշյանը կմեկնի Ղազախստան

27139Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի  ղազախական «Կայսար» ակումբի ղեկավարության հետ: Թիմը հանդես է գալիս այդ երկրի առաջին խմբի առաջնությունում:

23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա վարձակալությամբ:

Հունիսի 27-ին կիսապաշտպանը կմեկնի Ղազախստան, որպեսզի բուժզննում անցնի։

Դրանից հետո ֆուտբոլիստի հետ կես տարով աշխատանքային  պայմանագիր կկնքվի։

Յուզբաշյանը  Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի։

Կիսաեզրափակչում`Իտալիա – Իսպանիա, Բրազիլիա – Ուրուգվայ

կոնֆեդ75Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումների ավարտից հետո, հայտնի դարձան կիսսաեզրափակչի մասնակիցները: Կմրցեն Իտալիայի և Իսպանիայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները:

Տեխնիկական արդյունքներ

Նիգերիա – Իսպանիա` 0:3

Գնդակները խփեցին՝  Ալբան (3, 89),  Տոռեսը (62)

Ուրուգվայ – Թայիթի` 8:0

Գնդակները խփեցին՝  Էռնանդեսը (2, 25, 45, 67 11 մ), Պերեսը (28),  Լոդեյրոն (62), Սուարեսը (82, 89)

 

«Շիրակին» թույլ մրցակից է բաժին հասել

715438Շվեյցարական Նիոն քաղաքում ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանությունը:

Գյումրիի «Շիրակին» առաջին փուլում թույլ մրցակից է բաժին հասել: Հայաստանի չեմպիոնը կմրցի կհանդիպի Սան Մարինոյի լավագույն թիմի` «Տրե Պեննեի» հետ:

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին կամ 3-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 9-ին կամ 10-ին:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությամբ

Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկը» կմրցի Մակեդոնիայի «Տետեքսի» հետ: Արծաթե մեդալակիր «Միկան» ուժերը կչափի Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ:

Կապանի «Գանձասարի» մրցակիցն է  Ղազախստանի «Ակտոբեն», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 4-ին, պատասխան խաղերը` հուլիսի 11-ին:

Հենրիխ Մխիթարյանը կմիանա «Շախտյորի» իր խաղընկերներին

250px-H.MkhitaryanԴոնեցկի «Շախտյոր»  գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվելու անգլիական «Լիվերպուլ»: Նա նաև նշել է, որ կիսապաշտպանը  «Շախտյորի» իր խաղընկերներին կմիանա հունիսի 23-ին: Նրանք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում:

Հիշեցնենք, որ  իրարանցում էր առաջացել և տարբեր կողմեր ցանկանում էին հնարավորինս մեծ շահույթ ստանալ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու գործարքից: Ի վերջո, այն չկայացավ:

Թե ինչու, պարզաբանել է Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը: Նա հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փաստացի տեր Ռուբեն Հայրապետյանին:

«Զարմացած եմ, քանի որ նրա տրանսֆերի իրավունքների 50 տոկոսը՝ պատկանում է  Դոնեցկի «Շախտյորին», իսկ մյուս 50 տոկոսը` ինձ»,- ասել է Մկրտչյանը: Վերջինս նաև վստահեցրել է, որ այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերում, որոնք անրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Հավելենք, որ 2010-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորը» Դոնեցկի «Մետալուրգից» գնել էր Մխիթարյանին, որպես փոխհատուցում նրա ակումբին վճարելով 7,8 միլիոն դոլար:

Կմիանա՞ Մխիթարյանը Ալբերտոյին

25394Դեռևս անորոշ է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցը: Բայց ահա, «Սևիլիայի» հարձակվող Լուիս Ալբերտոն իր հարցերն արդեն լուծել է և կտեղափոխվի «Լիվերպուլ»:

Ֆուտբոլիստն արդեն ժամանել է Անգլիա: Նա այսօր բուժզննում  է անցնելու: Ալբերտոյին գնելու համար իսպանական ակումբին կվճարեն 8 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու չորս տարով:

Փոփոխություններ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում

ffa5Հունիսի 21-27-ը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հավաքական է հրավիրվել Սոֆիայի «Օսկար» թիմի դարպասապահ Էդուարդ Մետչիկյանը: Միաժամանակ «Բանանցի» կիսապաշտպան Նաիրի Մինասյանը չի մասնակցի հավաքին` վնասվածքի պատճառով:

Հավասարում` երեք անհայտով

index Հենրիխ ՄխիթարյանԱյսօրերին շատ է խոսվում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին:

Հետաքրքրում է, թե անգլիացիներն ինչպիսի գումար են վճարելու որպես փոխհատուցում: Պարզվում է, որ Դոնեցկի «Շախտյորին»  պատկանում է ֆուտբոլիստի վաճառքի իրավունքի միայն կեսը: Մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին  և գործարար Օլեգ Մկրտչյանին, որը նաև Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է:

Թե ինչպես պետք է բաժանվի հասույթը, որ բոլոր կողմերը գոհ մնան, բարդ խնդիր է: Փաստորեն, հավասարում է երեք անհայտով:

Ուսումնամարզական հավաք հանքավանում

ffa5Հունիսի 21-27-ը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Հավաքի ընթացքում ամենօրյա մարզումներից բացի նախատսեված է նաև անցկացնել ստոգողական երկու հանդիպում:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Պողոս Այվազյան, «Միկա»
Սամվել Հունանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Բանանց»
Արման Բարսեղյան, «Բանանց»
Էդգար Բաղումյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Անդրեյ Շախգելդյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան, Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան

Կիսապաշտպաններ

Վլադիմիր Ուլուխանյան, «Միկա»
Ալիկ Առաքելյան, «Միկա»
Էդուարդ Ավագյան, «Բանանց»
Արամ Սարգսյան, «Բանանց»
Մհեր Սահակյան, «Իմպուլս»
Սարգիս Շահինյան, «Միկա»
Նաիրի Մինասյան, «Բանանց»
Արամ Քոչարյան, «Բանանց»
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ» Ռուսաստան
Դավիթ Գիզգիզյան, «Ատրոմիտոս»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Արամ Մուրադյան, «Շիրակ»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Կառլեն Դարչինյան, «Տրեվիս և ՎՎԿ» Ռուսաստան

Share on vk Share on facebook Share on google_plusone_share Share on twitter

Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը

footballՇաբաթ օրը Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական  առաջնությունը, որին մասնակցելու են 24 ազգային հավաքականներ: Վերջիններս բաժանվելու են 6 խմբի: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ առաջնության խաղերը կանցկացվեն Թուրքիայի 7 քաղաքների մարզադաշտերում: Այսպես Անթալիան, Բուրսան, Գազիանթեփը, Ստամբուլը, Տրաբզոնը, Ռիզեն և Կայսերին ընդունելու են աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին:

Մարտական ոչ-ոքի` Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների խաղում

futbol2Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկության մրցաշարին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Դինամոյի» հետ: Երկու երկրների չեմպիոնների մրցավաեճում գրանցվեց մարտական  ոչ-ոքի` 1:1:

5-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն միայնակ հայտնվեց դարպասապահի դիմաց և գրավեց թբիլիսցիների դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Այդուհանդերձ,  4 րոպե անց Բեկոն կրկին աչքի ընկավ և մրցավարը ցույց տվեց խաղադաշտի կենտրոնը:

Տանտերերը մեծ ջանքեր ներդրեցին պարտությունից խուսափելու համար:  64-րդ րոպեին «Դինամոյին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Գեորգի Պապավայի հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց «Շիրակի» դարպասում:

Արթուր Սարկիսովը կխաղա «Ուրալում»

ասmagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Սարկիսովը կհամալրի Ռուսաստանի բարձրագույն խմբի  առաջնության նորեկ «Ուրալի» կազմը: Նա հանդես կգա վարձավճարով:

Հիշեցնենք, որ այդ թիմում է խաղում Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: «Ուրալի» մարզաշապիկն է կրում նաև Դենիս Թումասյանը:

Դոնեցկից` Կարագանդա

գղimagesՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջիկայում կկրի Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյորի» մարզազգեստը: Նա վարձավճարով առաջիկա 5 ամիսներին կխաղա այդ թիմում:

Հիշեցնենք, ոչ հայ ֆուտբոլիստը համարվում է Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, սակայն վերջին շրջանում նա հազվադեպ էր հայտնվում թիմի կազմում: