Նունե Վասիլյանը և Արշակ Պետրոսյանը նետաձգության Հայաստանի չեմպիոններ

13364 նետաձգությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում անցկացված մեր երկրի նետաձգության առաջնությանը մասնակցեց կայացավ 65  մարզիկ-մարզուհի:

Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց Նունե Վասիլյանը, իսկ տղամարդկանց մրցավեճում հավասարը չունեցավ  Արշակ Պետրոսյանը:

Անկախ

Հայաստանի ձմեռային օլիմպիական խաղերի դրոշակակիրը սոսկ 47-րդն է

օլիմպիադաՓետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Սերգեյ Միքայելյանն Իտալիայում մասնակցում է  դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

21-ամյա դահուկավազորդն արագավազքում, վերջնագիծը հատելով 3.15,28 վայրկյանում, 77 մասնակիցների պայքարում գրավել է 47-րդ տեղը:

Անկախ

 

Արժանավորներին` միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ

սպորտի նախարարություն indexՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել  2013-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում  նվաճումներ գրանցած մի խումբ մարզիկների:

Նրանք են՝  բազկամարտիկ Աշոտ Ադամյանը, որը Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի առաջնությունում մինչև 21 տարեկանների մրցապայքարում՝ 60 կգ քաշային կարգում  ոսկե մեդալի էր արժանացել, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, որը  Կազանի 27-րդ համաշխարհային խաղերում հանդես գալով 64 կգ քաշային կարգում՝ նվաճել էր  արծաթե մեդալ, հունահռոմեական  ոճի ըմբիշներ՝ Կարապետ Չալյանը, ով 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ  էրնվաճել  Սկոպիեյում՝ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, Սոֆիայում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, Կարեն Ասլանյանը, ով Սոֆիայում  ևս նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 60 կգ քաշային կարգում, սամբիստ Ջիվան Ղազարյանը, որը Կիպրոսում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ, սամբիստ    Երջանիկ Կարապետյանը, որը 48 կգ քաշային կարգում ՍանկտՊետերբուրգում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչները մասնակից մարզիկների թվով կգերազանցեն տանտերերի` Ռուսաստանի թիմին

սոչի11956Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 4 պատվիրակ: Իսկ ամենաշատ մարզիկներ կլինեն ԱՄՆ-ի հավաքականի կազմում` 230: Ուշագրավն այն է, որ կազմակերպիչ երկրի` Ռուսաստանի հավաքականում կլինի ավելի պակաս` 225 մարզիկ-մարզուհի:

Անկախ

Հայաստանի հրաձիգները Մյունխենի միջազգային մրցաշարում

հրաձգHRACH 2Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող հրաձգության միջազգային մրցաշարում, որին մասնակցում են երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ, Հայաստանից հանդես է գալիս երեք մարզիկ:

Զավեն Իգիթյանը  երիտասարդների մրցաշարում օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորությունից 60 կրակահերթում  խոցել է 558 միավոր և 67 մրցակիցների պայքարում գրավել 41-րդ տեղը:

Հրաչիկ Բաբայանը (նկարում) երիտասարդների օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից 60  կրակահերթում 73 մրցակիցների պայքարում հավաքած 619,9 միավորով գրավել է 14-րդ տեղը: Նույն մրցաձևի մեծահասակների պայքարում Քրիստիան Լաուերը 619,4 միավորով 78 մրցակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը:

Հայաստանի սամբիստների 2014-ի առաջին մեկնարկը

22286 սամբոՀունվարի 24-27-ը Ալմաթի քաղաքում կանցկացվի սամբոյի մրցաշար, որում կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները: Այս ստուգատեսն  սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլ է:
Ի թիվս 17 պետության 350 մարզիկների, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և արդյունքներն ամփոփվում են մրցաշրջանի վերջում:
Մեր մարզիկներից Դավիթ Գրիգորյանն անցած տարվա ցուցանիշներով 90 կգ քաշային կարգում ճանաչվել էր երկրորդը և արժանացել արծաթե մեդալի, նման հաջողության էր հասել նաև Աշոտ Դանիելյանը 2012 թվականին:

Եվրոպիայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակիչը կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով

եվաs95330463Դանիայում անցկացվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում հունվարի 26-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:

Ֆրանսիայի ներկայացուցիչները Հերնինգի «Ջիսկե Բանկ Բոկսեն» մարզասրահում կայացած կիսաեզրափակչում 30:27 (12:14) հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Այդուհանդերձ, կատարվածը պատահական չէ:
Ֆրանսիացի հանդբոլիստներն ուժեղագույն են ճանաչվել 2006-ի և 2010-ի Եվրոպայի առաջնություններում: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:
Նույն մարզասրահում կայացած խաղում Դանիայի հավաքականը 29:27 (13:15) հաշվով առավելության հասավ խորվաթ հանդբոլիստների թիմի նկատմամբ:
Ուշագրավն այնէ, որ եզրափակչի երկու մասնակիցներն էլ կիսաեզրափակիչ հանդիպումների առաջին խաղակեսերում զիջել են մրցակցին, սակայն հանգստից հետո կարողացել են շտկել դրությունը և հաղթել:

Ի դեպ, հաջողակ այս երկու հավաքականներն առաջին են եղել խմբային առաջին և երկրորդ մրցափուլերում:
Դանիացիները չեն պարտվել և իրենց օգտին են գրանցել առաջնության նախորդ բոլոր խաղերը: Իսկ ֆրանսիացիները կիսաեզրափակչից առաջ զիջել են միայն շվեդներին: Ընդ որում, այդ խաղը նրանց համար նշանակություն չուներ, քանի որ արդեն պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Իսկ հաղթել են մյուս բոլոր մրցակիցներին:
Այսպիսով, առջևում անկանխատեսելի խաղն է:
Ի դեպ, Հայաստանի մարզասերները լավ նվեր են ստացել: Ֆրանսիա- Դանիա մրցամարտը հունվարի 26-ին ժամը 20:30-ից կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով:

Բելառուսի դահուկային սպորտի ազգային հավաքականը ձմեռային օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Ծաղկաձորում

images ՀԱՕԿԱնցյալ տարվա մայիսին  Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ,  այդ երկրի  ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Երևանում  համագործակցության պայմանագիր  էր ստորագրել  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը  համաձայնեցրել էին`  փոխայցելությունների կարգով, առանձին մարզիկներ և թիմեր  գործուղել  Հայաստան և Բելառուս, պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն:

Եվ ահա, hունվարի 26 –ին  Հայաստան կժամանի Բելառուսի դահուկային սպորտի  ազգային հավաքականը, որը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Սա փաստորեն նախապատրաստական  վերջին փուլը կլինի Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրերին: Ծաղկաձորի նոսր թթվածնային պայմանները կխթանեն  Բելառուսի մարզիկներին ծովի մակերևույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի  մրցուղիներում լավ հանդես գալու համար:
Հյուրերին կընդունի և օլիմպիական խաղեր կճանապարհի  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Սերգեյ Միքայելյանը` Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր

Gabriel-Kazaryan-2ՀԱՕԿ-ի սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում  Հայաստանի պատվիրակության կազմում կլինի մեկուկես-երկու տասնյակ մարդ, այդ թվում նաև մեր երկրի կառավարության ներկայացուցիչներ: Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է մեկնելու  նաև ՀԱԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայաստանից մեկնարկի է դուրս գալու 4 մարզիկ:

Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեր երկրի դրոշակակաիրն է լինելու դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը:
Հայաստանի պատվիրակությունը Սոչի է ուղևորվելու հունվարի 30-ին: Մեր մարզիկները մրցավայրում նախապատրաստվելու են:

Հայաստանի հավաքականը հանդերձավորվելու է ռուսական «Ֆորվարդ» ընկերության մարզահագուստով:

Մեր երկրի ներկայացուցիչների մասակացության ծախսերը հոգալու է Հայաստանի կառավարությունը:

Հայաստանի հրաձիգները Մյունխենում կմասնակցեն միջազգային մրցաշարի

հրաձգHRACH 2Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչներ Զավեն Իգիթյանն (ատրճանակ) ու Հրաչ Բաբայանն (հրացան), ինչպես նաև Գերմաիայում բնալվող Քրիստիան Լաուերը (հրացան) հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Նրանք մրցաշարում հանդես կգան Հայասատնի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հայաստանի մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու ժամանակացույցը

սոչի11956Սոչիի օլիմպիական խաղերում  հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը  փետրվարի  9–ին , ժամը  14 – 16 –ը  կմրցի 15  + 15 կմ   մրցավազքում  /սկիաթլոն/: Փետրվարի 11- ին, նույն ժամերին  Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14 – ին ` 15 կմ դասական ոճում  և փետրվարի 23 –ին , ժամը 11 –ին աշոցքցի մարզիկը  կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:

Նույն  օրերին և ժամերին  մրցասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ  տարածությունում:

Կանանց  մրցաշարում Կատյա Գալստյանը  կմրցի փետրվարի 13 – ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում,  ժամը 14 : 00 –  15 : 40  -ին:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը  փետրվարի 19 –ին  հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22 –ին`  հատուկ ոլորվայրէջքում:

ՀԱՕԿ-ը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄՕԿ

images ՀԱՕԿՀայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեն  երեկ երեկոյան  Միջազգային օլիմպիական կոմիտե ուղարկեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների  և մարզիչների  պաշտոնական  անվանացանկը:

Աշոցքցի Սերգեյ Միքայելյանը  հանդես կգա  չորս  մրցաձևում..  սկիաթլոն / 15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ /, արագավազք, 15 կմ դասական ոճ  և 50 կմ  ազատ ոճ: Սերգեյը  22  տարեկան է  և  մարզվում  է հոր` վաստակավոր մարզիչ  Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից  Սոչիի մրցուղի կելնի նաև  մեկ այլ աշոցքցի`  24–ամյա  Արթուր Եղոյանը,  որը կմրցի  սկիաթլոնում, արագավազքում և 15 կմ դասական ոճում:

 

Դահուկավազքում իր ունակությունները կդրսևորի նաև գյումրեցի Կատյա Գալստյանը : Նա ելույթ կունենա  10 կմ  /  դասական ոճ /  մրցուղում :  Կատյան 21 տարեկան է և պարապում է  վաստակավոր մարզիչ  Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ :

 

Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը  : Նա  բնակվում է ԱՄՆ –ի Կալիֆորնիայի նահանգի Նովաթո քաղաքում : Այնտեղ է  պարապել լեռնադահուկային սպորտով : Արմանը Սոչիում  հանդես կգա հատուկ և հսկա որոլորովայրէջք մրցաձևերում : Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը :

 

Մեր օլիմպիականները  այժմ  գտնվում են հայրենիքում : Դահուկավազորդները  պարապում են Աշոցքում և Գյումիրում , իսկ  լեռնադահուկորդը `  Ծաղկաձորում : Նրանք   մրցավայր կմեկնեն հունվարի 30 –ին : Այնտեղ կմարզվեն  , կհաղթահարեն կլիմայավարժեցման փուլը , կծանոթանան մրցուղիներին  :  Մեր պատվիրակության դրոշակակիրն  է  շնորհալի Սերգեյ Միքայելյանը : Թիմի անդամները կներկայանան  ,, Ֆորվարդ ,, մարզահագուստով :

 

Հիշեցնենք , որ օլիմպիական խաղերը  կանցկացվեն փետրվարի  7 – 23  – ը :

 

Սամվել Ասլանյանը 4 գնդակ խփեց մրցակցի դարպասը

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող  Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում Ռուսաստանի հավաքականը 25:33 (11:16) հաշվով զիջեց Խորվաթիայի ներկայացուցիչներին:
Սամվել Ասլանյանը խաղահրապարակում հայտնվեց միայն երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ արդեն նրա թիմը` Ռուսաստանի ընտրանին, պարտվում էր հաշվի մեծ տարբերությամբ:
Սամվելն անընդմեջ երեք գնդակ խփեց մրցակցի դարպասը: Ընդհանուր հաշվով նա դարձավ 4 գոլի և մի քանի գոլային փոխանցման հեղինակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հավաքականին պարտությունից խուսափել չհաջողվեց: Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականի խաղացողներից ամենից շատ մրցակցի դարպասը գրավեց Ալեքսեյ Պոլյակովը` 5 գնդակ:
Կասկած չկա, որ Ասլանյանը  լավ մարզավիճակում  է, ցավոք,  մեր հայրենակիցն այս առաջնությունում հիմնականում տեղ է զբաղեցնում պահեստայինների նստարանին,  հնարավորություն չի ստանում իր կարողությունները դրսևորելու:

Որոշվել են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցները

սոչի11956Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Այսօր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում վերջնականորեն հստակեցվել է մասնակիցների կազմը: Այդուհանդերձ, պարզ չէ, թե մեր երկրի ներկայացուցիչները որ մրցաձևերում են փորձելու կարողությունները:

Ի դեպ, օլիմպիական խաղերի մասնակցելու վարկանիշ ձեռք բերած Միքայելյանը հանդես կգա հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ը Իտալիայում  կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում: Միջազգային մրցաշարում կարողությունները կփորձի նաև ամերիկահայ Սերեբրակյանը: Մեր երկրի մյուս պատվիրակներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Թենիսի Ավստրալիայի առաջնության կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի առաջին մասնակիցները

թենիս138976707230Մարզասերների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը:

Կանանց մրցաշարում առաջինը կիսաեզրափակիչ դուրս եկավ Չինաստանի ներկայացուցիչ  Լի Նան: Նա 2:0 (6:2, 6:2) հաշվով առավելության հասավ իտալուհի Ֆլավիի Պենետեի նկատմամբ: Կանադուհի Էժենի Բուշարն էլ 2:1 (5:7, 7:5, 6:2) հաշվով հաղթեց սերբուհի Աննա Իվանովիչին:

Նան և Բուշարը միմյանց հետ կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար:

28-ամյա Նիկոլայ Միխայլովիչն (Սանկտ Պետերբուրգ) ու Անդրեյ Նոսենկոն (Վրաստան) պարաշյուտով թռել են Նոր Հաճնի 120մ բարձրության կամրջից,լուսանկարներ

MHM84669 copy

 

 

 

Անկախ

 

 

Հայտնի են գեղասահքի Եվրոպայի չեմպիոնները

գեղասաք34Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, հայտնի դարձան չեմպիոնները:

Մենասահորդների պայքարում ուժեղագույն ճանաչվեց իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը:

Մենասահորդուհիներից հավասարը չունեցավ ռուսաստանցի 15-ամյա մարզուհի Յուլիա Լիպնիցկայան:

Պարային զույգերի մրցավեճում  հաղթեց Իտալիան ներկայացնող Աննա Կապելինի-Լուկա Լանոտե երկյակը:

Զուգասահորդների մրցաշարում չեմպիոն դարձան ռուսաստանցիներ Տատյանա Վոլոսոժարը և Մակսիմ Տրանկովը:

Սամվել Ասլանյանի թիմը Եվրոպայի հանդբոլի առաջնությունում կրկին պարտվեց

and danԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում շարունակվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության երկրորդ փուլի խմբային մրցաշարում Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի հավաքականը, 27:29 (13:20) հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչներին: Ակնկալվում էր, որ ռուսաստանցիները կկարողանան հաղթել առաջնությունում փոփոխակի հաջողություններով հանդես եկող շվեդների թիմին և բարելավել իրենց մրցաշարային դիրքը, բայց սպասելիքները չարդարացան:
Հունվարի 21-ին Ռուսաստանի թիմը կմրցի Խորվաթիայի ընտրանիի հետ:
Երկրորդ խմբում հավաքականներն այսպես են դասավորված` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Խորվաթիա (4), 3. Շվեդիա (4), 4. Լեհաստան (4),  5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):

Հայ հանդբոլիստի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում ավարտվեց հանդբոլիստների Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարը: Ռուսաստանի հավաքականը, որի կազմում է Սամվել Ասլանյանը, խմբային մրցաշարի վերջին խաղում 22:24 հաշվով պարտվեց Լեհաստանի թիմին: Ընդ որում, առաջին խաղակեսի ավարտից հետո, ռուսաստանցիներն առջևում էին 14:10 հաշվով, բայց նրանք չկարողացան պահպանել առավելությունը:

Նույն խմբում հանդես եկող Ֆրանսիայի հավաքականն էլ 31:28 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչներին:

Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Լեհաստան (2), 3. Ռուսաստան (2), 4. Սերբիա (2 միավոր): Պայքարը կշարունակեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները: Լրացուցիչ ցուցանիշներով վերջին տեղում հայտնվեց Սերբիայի ընտրանին:

Հաջողակ 12 հավաքանները երկու խմբերում են:

Առաջին խումբ. 1. Իսպանիա (4 միավոր), 2. Դանիա (4), 3. Մակեդոնիա (2), 4. Իսլանդիա (1), 5. Հունգարիա (1), 6. Ավստրիա (0):

Երկրորդ խումբ. 1. Խորվաթիա (4), 2. Ֆրանսիա (4), 3. Շվեդիա (2), 4. Լեհաստան (2), 5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):

Մենասահորդ Սարգիս Հայրապետյանը չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում

գեղասահք2681a567398e501e69ee83fc0c616ed5669c9238Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 21-ամյա մեսահորդ Սարգիս Հայրապետյանը, կարճ ծրագրի կատարումից հետո,  35 մասնակիցների պայքարում եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Նա  չի մասնակցի 24 ուժեղագույնների մրցավեճին, որը կայանլու է հունվարի 18-ին: