Ստեփանակերտ. մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակի մրցաշարչում

հանդբոլ - լավ gandbolՍտեփանակերտում կազմակերպված մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի 3-րդ տուրում հաղթարշավը շարունակեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները: Նրանք լարված մրցվեճում 14:12 (7:6) հաշվով առավելության հասան Վանաձորի հավաքականի նկատմամբ:
ՀՄԴ-ի թիմը մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Իսկ ահա, Աջափնյակի ընտրանին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց` զիջելով Արցախի հավաքականին` 7:54 (0:28): ԽՄՕՄՄ-ի հավաքականը պարտվեց Շենգավիթի թիմին` 11:38 (5:22):
Առաջատարը ՀՄԴ-ի հավաքականն է, որը վաստակել է 6 միավոր: Ապա հաջորդում են` Արցախի (4) , Շենգավիթի (4), Վանաձորի (2), ԽՄՕՄՄ-ի (2) , Աջափնյակի (2) թիմերը:
Հոկտեմբերի 19-ին կկայանան` Աջափնյակ – Շենգավիթ, ԽՄՕՄՄ – ՀՄԴ, Արցախ – Վանաձոր հանդիպումները:

Հայաստանի նշանառուները` Ուկրաինայի բաց առաջնությունում

հրաձգ3996krakocՀայաստանի հրաձգության հավաքականը  Լվովում մասնակցում է Ուկրաինայի բաց առաջնությանը:

Օդամղիչ հրացանով կրակահերթերում Հրաչ Բաբայանը 595 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Սուրեն Բերյանը՝ 590 միավորով 5-րդն է ճանաչվել:

Վազող թիրախ վարժության աղջիների պայքարին մասնակցել է 10 մարզուհի: Լիլիթ Մկրտչյանը 350 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը: Նույն վարժությունում 23 տղաների պայքարում Արթուր Պետրոսյանը 545 միավորով 8-րդն է:

Օդամղիչ ատրճանակ կրակահերթերին մասնակցել է 60 մարզիկ: Զավեն Իգիթյանը 564 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

 

Շենգավիթցիները դրամատիկ պայքարում կորզեցին հաղթանակը

Abt/TV WohlenՍտեփանակերտում շարունակվող մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ օրը կենտրոնականը Շենգավիթի և Վանաձորի հավաքականների հանդիպումն էր: Այս թիմերը հաղթողի կոչման հավակնորդներ են:

Խաղը անզիջում էր: Առաջին կեսի ավարտից հետո 9:6 հաշվով առջում էին  շենգավիթցիները: Բայց հանգստից հետո վանաձորցիները մարտականորեն էին տրամադրված, և խաղավարտից 30 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր` 16:16: Այդուհանդերձ, Շենգավիթի թիմի մարզուհիները վերջին վայրկյաններին կարողացան գրավել մրցակցի դարպասը և դրամատիկ պայքարում կորզեցին հաղթանակը:

Մյուս հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին` Աջափնյակ – ԽՄՕՄՄ` 8:28 (3:8), ՀՄԴ – Արցախ` 21:11 (9:3):

Վաստակած 4-ական միավորով առջևում է ՀՄԴ-ի հավաքականը: 2-ական միավոր ունեն Վանաձորի, ԽՄՕՄՄ-ի, Արցախի,  Շենգավիթի թիմերը: Դեռևս ոչ մի միավոր չեն վաստակել Աջափնյակի  ներկայացուցիչները:

 

Հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչը` Ստեփանակերտում

Handball-1MՍտեփանակերտում 6 թիմերի մասնակցությամբ մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Խաղերն անցկացվոմ են Արցախի մայրաքաղաքի մանկավարժական ինստիտուտի մարզասրահում: Բացմանը ողջույնի խոսք ասաց Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրես ողբերգական կյանքին հրաժեշտ տված երևանցի 15-ամյա հանբոլիստ Դավիթ Հովակիմյանի հիշատակը: Խաղացողները մարզահրապարակ էին դուրս եկել սև թևկապներով:

Առաջին երկու հանդիպումներում ուժերն անհավասար էին: ՀՄԴ-ի թիմը հաղթեց Աջափնյակի հավաքականին`46:13 (23:6) հաշվով: Վանաձորի ընտրանին բացահայտորեն ուժեղ էր ԽՄՕՄՄ-ի հավաքականից` 44:10 (26:4):

Լարված էր Շենգավիթի և Արցախի հավաքականների մրցամարտը: Ի վերջո, շենգավիթցիներն առավելության հասան 20:18 (14:8) հաշվով:

Չորս մեդալ` սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում

22286 սամբոՀոկտեմբերի 10-14-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Pale de Sport» մարզապալատում կայացավ Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին 27 երկրի ներկայացուցիչներ:

Այս տարվա գլխավոր ստուգատեսից հայ սամբիստները կվերադառնան 4 բրոնզե մեդալով:

Մեր աղջիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին երևանցիներ, 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանն ու 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիներից՝ բորնզե մեդալ նվաճեց 87 կգ քաշային, սպիտակցի Էդիկ Պետրոսյանը, իսկ երիտասարդներից՝ ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:

«Մեր հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ որ՝ Եվրոպայի 3 չեմպիոնից 2-ը բրոնզե մեդալ են բերել: Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է մեծերի աշխարհի առաջնությունը: Լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը պատանեկան օլիմպիական խաղերին

36572 ձյոււդոՁյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է և թույլատրել Հայաստանի ներկայացուցիչ  Հարություն Դերմիշյանի (66 կգ)  մասնակցությունը  պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին:

Հավելենք, որ  խաղերի ծրագրում ընդգրկված մյուս մարզաձևերի վարկանիշային  մրցաշարերը հիմնականում տեղի կունենան  2014 թ. առաջին կիսամյակում: 

Պատանեկան սպորտի մարզահանդեսը  կանցկացվի  Չինաստանի Նանջին քաղաքում` օգոստոսի 16-28–ը: 170 երկրների 3500 պատվիրակներ 26 մարզաձևում կպայքարեն 184 մեդալի հավաքածուի համար:    

                                                                          ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Ռաֆայել Նադալը շարունակում է գլխավորել թենիսիստների դասակարգման աղյուսակը

ռն113988Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը  հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը։ Երկրորդը սերբ Նովակ Ջոկովիչն է: Նրան հաջորդում է իսպանացի Դավիդ Ֆերերը, որը շրջանցել է չորրորդ տեղում գտնվող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդի Մարեյին։

Աղյուսակ

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 11520

2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11120

3 (4). Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 6295

4 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 6895

5 (5). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)՝ 5525

6 (6).  Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4340

7 (7). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 4245

8 (9).  Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա)՝ 3295

9 (8) Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)՝ 3240

10 (10). Ռիշար Գասկե (Ֆրանսիա)՝ 3060

Աջափնյակի և Այլավերդիի հավաքականները գլխավորում են աղյուսակը

c4d89371 նոր հանդբոլԱյսօր Վանաձորի մարզապալատում շարունակվեցին Հայաստանի մինչև 17 տարեկան հանդբոլիստների եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: Հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել նախորդ երկու տուրում միայն հաղթանակներ տարած Աջափնյակի և Վանաձորի հավաքականների մրցամարտը: Ի վերջո, 30:24 (15:8) հաշվով հաղթեց Աջափնյակի թիմը: Մյուս առաջատարը` Ալավերդիի թիմը, 30:21 (16:8) հաշվով առավելության հասավ ՀՄԴ-ի հավաքականի  նկատմամբ: Առաջին հաղթանակը տարավ Արցախի ընտրանին: Այն 37:27 (14:10) հաշվով շրջանցեց ԽՄՕՄՄ-ի թիմին:
Այսպիսով, կայացած 3 տուրից հետո 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Աջափնյակի և Ալավերդիի թիմերը: Վաղը կայանալիք 4-րդ տուրում այս կոլեկտիվները կմրցեն իրար հետ: 4 միավոր ունի Վանաձորի հավաքականը, 2 միավոր են վաստակել Արցախի ներկայացուցիչները: Դեռևս ոչ մի միավոր չունեն ՀՄԴ-ի և ԽՄՕՄՄ-ի հավաքականները:

Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները.

11:00 Արցախ – ՀՄԴ

12:30 Աջափնյակ – Ալավերդի

14:00 ԽՄՕՄՄ – Վանաձոր

Վաստակը գնահատվեց

l0d28bf7e2da2bafa11fc113cf728e492ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից այսօր նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն,  ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիաի թղթակից անդամ Լևոն Հայրապետյանը:

Սպորտի զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի,  ցուցաբերած նվիրվածության և ծննդյան 70- ամյակի առթիվ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզչին մեդալը հանձնեց  փոխնախարար Նազարեթ Մնացականյանն անձամբ՝ այցելելով մարզադպրոց:

Վաստակավոր մարզչի ձեռքբերումները պայմանավորված են նաև իր սաների հաջողությամբ. նա պատրաստել է 100-ից ավելի ԽՍՀՄ և միջազգային կարգի սպորտի վարպետներ` այդ թվում` ԽՍՀՄ առաջին չեմպիոններ, գավաթակիրներ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, 60-ից ավելի համամիութենական և միջազգային մրցումների հաղթողներ ու մրցանակակիրներ:

Իր իսկ հիմնադրած և ղեկավարած մարզադպրոցում պատրաստվել են 70-ից ավելի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնք նվաճել են 300-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ` ինչպես Աշխարհի, այնպես էլ  Եվրոպայի առաջնություններում:

Վաստակաշատ մարզիչը հեղինակել է “Սամբոյի դասընթացներ” և “Ձեռնամարտ” ուսումնա-մարզական ձեռնարկները, ինչպես նաև   սամբոյի գծով միջազգային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ծրագրեր: Նա նաև  “Չեմպիոնների դպրոց” գրքի հեղինակն է:

Նշենք, որ հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա երբեմնի սաներն ու վաղեմի բարեկամ՝ Զորի Բալայանը:

 

 

Գոլառատ խաղեր

հանդarm13660194031Վանաձորում մեկնարկեց մինչև 17 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչը: Մեդալների համար պայքարում են 6 թիմեր: Ստուգատեսի արդյունքով համալրվելու է Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը հունվարին մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:

Խաղերը լարված պայքարում ընթացան, նաև գոլառատ էին: Առաջին տուրում անակնկալներ չեղան:
Սկզբունքային բնույթ կրեց Հանդբոլի մասնգիտացված դպրոցի և Աջափնյակի հավաքականների մրցավեճը: Գրեթե հավասար պայքարում ընթացավ միայն առաջին կեսը: Ի վերջո, վստահորեն հաղթեցին Աջափնյակի ներկայացուցիչները` 27:17 (12:9) հաշվով:
Մյուս երկու խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` ԽՄՕՄՄ – Ալավերդի` 28:47 (12:21), Արցախ – Վանաձոր` 28:42 (13:23):

Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
Ալավերդի- Արցախ
ԽՄՕՄՄ – Աջափնյակ
ՀՄԴ – Վանաձոր

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը

սուսերimagesԵրևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և  Ռուսաստանի Դաշնության  պատանի սուսերամարտիկները:
Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը՞ Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Մոհսեն Համզեհեյը և մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթի հանրապետությունը ներկայացնող Սաքի Ահմանը:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին` (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց նույնպես Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:
Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը , 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը և 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը` Ռուսաստանը ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին վրաստանը ներկայացնող Կրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:
Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում   զբաղեցրեց առաջին տեղը :

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Վճռորոշ էր մրցաշարի վերջին օրը

1161Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի հաղթող դարձավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը: Վանաձորցիներն առավելության  հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և վաստակած 10 միավորով արժանիորեն գրավեցին առաջին տեղը:
Փաստորեն, չեմպիոնը որոշվեց մրցաշարի վերջին օրը: Մինչ այդ, իրենց բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականները, որոնք էլ վճռական խաղում ուժերը չափեցին միմյանց հետ:

Վանաձորցիները հանդիպումն իրենց օգտին գրանցեցին 36:29 (17:11) հաշվով և ճանաչվեցին ուժեղագույն: Թիմի մարզիչն է Արման Բարսեղյանը: 8 միավորով Երևանի ՊԻ-ի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան) բավարարվեց 2-րդ տեղով:
Ի դեպ, 3-րդ մրցանակակրի հարցը նույնպես որոշվեց մրցաշարի վերջին օրը: Երևանի պետական համալսարանի թիմը սկզբունքային խաղում 19:17 հաշվով առավելության հասավ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների նկատմամբ: Հանդիպումը լարված բնույթ կրեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 9:9 հաշվով:
Այսպիսով, նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ հավաքականն այս անգամ բավարարվեց  3-րդ տեղով` 6 միավոր: Ապա հաջորդեցին Արցախի պետական համալսարանի (4 միավոր), Երևանի  Ժողտնտեսության ինստիտուտի (2), Ագրարային համալսարանի (0) հավաքականները:

Վերջում, հանդիսավոր պայմաններում արժանավորները պարգևատրվեցին: Հաղթող թիմը ստացավ գավաթ: Մրցանակակիր երեք հավաքականների խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր:

Նախորդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոնը պարտվեց

img_0088ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական  խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ` հեշտորեն առավելության հասնելով Ագրարային համալսարանի թիմի նկատմամբ` 32:8 (14:5) հաշվով: Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաջողությանը հասավ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընտրանին, որը լարված
պայքարում 20:18 (10:5) հաշվով հաղթեց նախորդ խաղերի չեմպիոն Երևանի պետհամալսարանի թիմին:
Անզիջում բնույթ կրեց նաև Արցախի պետական համալսարանի և Ժողտնտեսության թիմերի մրցամարտը: Արցախցիներն ավելի արագաշարժ էին և դա էլ օգնեց նրանց հանդիպումն ավարտելու իրենց օգտին` 32:18 (10:5) հաշվով:

Վերջինիս թիմի մարզիչ Սլավիկ Հարությունյանը, որը նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում, Հայաստանի ՖԻՄԱ-ի կազմում, դժգոհեց առաջին խաղի մրցավարությունից, հայտնելով, որ սխալներ են եղել և դա է պատճառ դարձել իր գլխավորած հավաքականի պարտության: Խանգարել են անհիմն հեռացումները: «Հավասար ուժեր ունեցող հավաքականներ են պայքարում: Հույս ունենք, որ մրցանակակիր կդառնանք: Մեր բուհում երկու տասնյակ երիտասարդ է կանոնավոր հանդբոլ պարապում: Պայմանները բարվոք են, ապահովված ենք գնդակներով»,- ասաց Հարությունյանը:

Այսօր կկայանան հետյալ հանդիպումները.

14:00 Երևանի ՊԻ – ԺՏԻ
15:00 ԵՊՀ – Վանաձորի մակավարժական ինստիտուտ
16:00 Ագրարային համալսարան – Արցախի պետական համալսարան

Մեկ գնդակի առավելությամբ

c4d89371 նոր հանդբոլՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել 6 թիմ:
Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Երևանի պետհամալսարանի և Ագրարային համալսարանի հավաքականները: Նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ-ի ընտրանու առավելությունն ակնհայտ էր` 24:6 (14:2):
Փոխարենն անզիջում ստացվեց Ստեփանակերտի պետական համալսարանի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմերի մրցամարտը: Արցախցիներն առաջին կեսում երեք գնդակի առավելություն ունեին և հանգստի գնացին երբ լուսատախտակի վրա վառվում էր 10:9 հաշիվը, բայց երկրորդ կեսում երևանցիները կարողացան առաջ անցնել և կորզել հաղթնակը: Տարբերությունը մեկ գնդակ է` 21:20 (9:10):
Ժողտնտեսության ինստիտուտի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հանդբոլիստների խաղում վանաձորցիները հաղթեցին 17:8 (14:2) հաշվով:
Ուժեղագույնը հայտնի կդառնա հոկտեմբերի 6-ին:

Այսօր  կկայանան հետևյալ հանդիպումները.

Ագրարային համալարան – Վանաձորի մանկավարժական ինստիտուտ
ԵՊՀ – Երևանի ՊԻ
Ստեփանակերտի պետական համալսարան – ԺՏԻ

Սուսերամարտի միջազգային մրցաշար Երևանում

27Հոկտեմբերի 5-6-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կկայանա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար: Այն նվիրված է  Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE)  հիմնադրման100-ամյակին:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Քուվեյթի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 5-ին ժամը 13-ին:

Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն

sevak 2  Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր:

Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:

 

Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով և 3 ոսկե մեդալի նվաճումով:

 

Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում  բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ:

 

Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, և ձգում վարժություններում` հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ և 200կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչև այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին` համապատասխանաբար 6-րդ և 4 –րդ տեղերը:

 

 

«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ

IMG_3455«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային հերթական`4-րդ մրցաշարը նախատեսվում է  անցկացնել նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանի «Դինամո» մարզասրահում:

Նախկինում եթե այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս տարի, արտասահամանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդական թիմեր: Բանն այն է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերցիան որոշել է Հին աշխարհամասի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերն անցկացնել 2014-ի նորամուտին`  հունվարի 10-12-ին: Եվ երևանյան միջազգայինը հնարավորություն է լինելու, որպեսի թիմերն այդ ստուգատեսի նախապատրաստական փուլում միջազգային հանդիպումներ անցկացնեն, մրցակցական փորձ ձեռք բերեն: Դա ձեռնտու է նաև Հայաստանի հավաքականին, որը լրջորեն է նախապատրաստվում 8-րդ խմբում ընդգրկված մրցակիցների`Թուրքիայի և Ռումինիայի իրենց հասակակիցների հետ հանդիպումներին:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարի մասնակիցներին, ապա այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները: Մեր սահմանակից Թուրքիայի ներկայացուցիչներին նույնպես հրավեր ուղարկվել է և պատասխան է սպասվում: Ամենայն հավանականությամբ, կխաղա նաև Արցախի երիտասարդական հավաքականը:

 

 

Արթուր Դավթյանը վերջին պահին վնասվածք է ստացել

p642681403-3Բելգիայում կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանից հանդես կգա երկու ներկայացուցիչ: Կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը և Վահագն Ստեփանյանը: Մրցավայր պետք է մեկներ նաև Արթուր Դավթյանը, սակայն նա վերջին պահին  վնասվածք է ստացել: Մարզիկներին մրցահարթակ կուղեկցի Սոս Սարգսյանը: Որպես մրցավար կսպասարկի  Հակոբ Սերոբյանը:

Անի Ամիրաղյանը պարտվեց առաջին խաղում

անի2239_anim7Վրաստանի Թելավի քաղաքի կորտերում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը  50 հազար դոլար է, Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն առաջին խաղում անհաջողության մատնվեց: Նա զիջեց ռումինուհի Անդրեա Կրիստինա Միտուին` 1:6, 2:6:

 

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

սհSlavik+Hayrapetyan+2012+ISU+World+Figure+Skating+gbIzWrNzE14lԳերմանիայի Օբերստդորֆ քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն մենասահորդները: Նրանք կվիճարկեն 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Պայքարի ոլորտ կներգրավվի նաև Սլավիկ Հայրապետյանը:

Նա կկատարի «կարճ» ծրագիրը, իսկ շաբաթ օրը հանդես կգա կամավոր ծրագրով:

Սլավիկի մարզիչն է հայրը` Սամվել Հայրապետյանը: