Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ

շshavarshkrissianԱպրիլի 24-ին  լրացավ Հայոց եղեռնի 99-րդ տարին: Ամենատարբեր բնագավառներ ներկայացնող զոհերի թվում եղել են նաև  բազմաթիվ հայ մարզիկներ: Այս մասին հիշեցնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը.

«Նշենք Շավարշ Քրիսյանի անունը: Նա   համահայկական խաղերի նախագծի,  «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը: Քրիսյանը հիրավի հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ,  հայկական առաջին ֆուտբոլի  «Բալտալիման» ակումբի հիմնադիրը:

Քրիսյանը եղել  է մեծ մանկավարժ , գրող , հրապարակախոս , լրագրող , օսմանյան կայսրությունում  մարզական առաջին ` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը: Հենց մեծ հայորդու ջանքերով   պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պատվիրակություն գործուղեց  օլիմպիական խաղեր : Դա 1912 թ.  Ստոկհոլմում տեղի ունեցած  5 –րդ  համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը  գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը :

Շ. Քրիսյանը  այն ժամանակ ասել է   որ,   դեռևս  Թուրքիայի  ոչ մի ներկայացուցիչ  չի մասնակցել մարզական որևէ միջոցառման : Թող մերոնք   Շվեդիայում  վերջինը լինեն:  Կարևորն այն է , որ  մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը , ովքեր շուրջ  30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ : Ժամանակն է, որ  արդեն հակառակն ասեն և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա , ճանաչի մեզ և մեր նվաճումները :

Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում  եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ  ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում  դիտավորյալ  չեն կախել օսմաններինը : Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները  տեղադրել են Թուրքիայի դրոշը : Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար : 1500 մ վազքում , 50 մարզիկների պայքարում  Մկրյանը ճանաչվել է   5 –րդը : Իսկ Փափազյանի մասին  ճիշտ կլինի ներկայացնել  հենց  նրա թոռան պատմածը: Պապիկը  բազմիցս պատմել է,  որ,  վերջնագծի մատույցներում ինքը   (պոլսահայ Փափազյանը)  գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը  և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը,  ուստի  Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու  գիտակցաբար   հայտնվել ետնապահների թվում :
Ինչ  վերաբերում է  օսմանյան  կայսրությունում  սպորտի մեծ ջատագով  Շավարշ Քրիսյանին, ասենք, որ 1915-ի  օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել  են բերդից, տարել Անկարայից դուրս   ու …   գնդակահարել: Այսպես են  երախտամոռ օսմանները վարձահատույց եղել  29-ամյա  հայ  ականավոր  գործչին»:

 

Հայաստանի ջրացատկի առաջնությունում

Ջրացատկ 111111Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:

Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին կրկին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկների մեջ առաջինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիների մեջ՝ Անդրանիկ Պետրոսյանը:

Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 մ և 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձևերով, որոնցում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց  Լև Սարգսյանը:                           

10 մ աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը:

Ուշադրություն`ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

116ՀՀ  սպորտի  և  երիտասարդության  հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց և պարգևատրեց ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Ողջունելով ներկաներին, Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, ապա՝ հետաքրքրվեց ֆեդերացիաներում առկա խնդիրներով, իրականացվելիք ծրագրերով և պետական կառույցի հետ սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարներով:

ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների (Քիք-բոքսինգ, ավանդական ուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ ….. և այլն) նախագահները ներկայացրեցին իրենց մարզաձևերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Այնուհետև, խրախուսելով ներկաներին՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արևելյան մարտարվեստների և մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար, Յուրի Վարդանյանը ֆեդերացիաների նախագահներին արժանացրեց պարգևների:

  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ և համանուն կրծքանշանով պարգևատրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր հանձնվեցին Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:

 

 


Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլիստուհիների մրցաշարի մրցանակակիրները

Volleyball tournament, the 5th Pan-Armenian Games.Այսօր հայտնի կդառնա Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով 10 թիմի մասնակցությամբ անցկացվող վոլեյբոլիստուհիների մրցաշարի հաղթողը:

Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզասրահում ուժեղագույնի կոչումը կվիճարկեն  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:

Իսկ ահա, երրորդ տեղի համար  կմրցեն Արցախի պետական համալսարանի և Երևանի  լեզվաբանական համալսարանի հավաքականնները:

Սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրեց 14-րդ տեղը

սուսերimagesԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 14-րդ տեղը: Վերջին տասնամյակներում մեր երկրի հրացանակիրներին չէր հաջողվել միջազգային խոշորամասշտաբ ստւգատեսներում այդպիսի արդյունքի հասնել:
Խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան 115 մասնակիցների պայքարում գրավեց 41-րդ  տեղը:

Մեր երկրի մյուս պատվիրակներն ավելի ցածր արդյունքներ ունեցան:

Հայաստանի պատանի և երիտասարդ սամբիստները Եվրոպայում 3-րդն են

սամբո4466831363603737Իսպանիայի Կասերես քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթ, 5 բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը:

65 կգ քաշային պատանիների մրցաշարում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների 90 կգ քաշայինների մրցաշարում Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) և Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Երիտասարդական առաջնության 52 կգ քաշայինների մրցաշարում  Գրիգոր Մխիթարյանն  ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և գրավեց առաջինն տեղը:

Բրոնզե մեդալակիր էր դարձել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե մեդալակիր՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե մեդալակիր՝ 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը:

Մեդալներ տարբեր փայլերով. մերոնք սամբոյի Եվրոպայի առաջնությունում

22286 սամբոԻսպանիայի Կասերես քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:

Պատանիների մրցաշարում 75 կգ քաշային Միշա Նազարյանն արժանացավ բրոնզե մեդալի, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, պարտվելով միայն եզրափակիչում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Լենդրուշ Զատիկյանը երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն ապրիլի 12-ին և 13-ին:

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը` Հայաստանի չեմպիոն

dscn5073Ֆիզիկական կուլտուրաի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի ընտրանին:

Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաներն առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, նրանք վերջին տուրի վերջին խաղում հաղթեցին մինչև այդ նույնպես վերելքով  հանդիպումներն անցկացրած ՀՄԴ-ի հավաքականին` 24:17 (11:8) հաշվով:

Իսկ մինչև այդՎանաձորի թիմը 37:32 (19:13) հաշվով պաչտության էր մատնել  Արցախի ներկայացուցիչներին:

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (6 միավոր), 2. ՀՄԴ (4), 3. Վանաձոր (2), 4. Արցախ (0):

Չեմպիոնը կորոշվի մրցաշարի վերջին օրը

dscn5078Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում շարունակվող մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ տուրում Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները շարունակեցին հաղթարշավը:

Շենգավիթցի հանդբոլիստուհիներն առավելության հասան Արցախի ներկայացուցիչների նկատմամաբ` 39:24 (19:13) հաշվով:

ՀՄԴ-ի հավաքականն էլ դժվարին պայքարում հաղթեց Վանաձորի թիմին` 24:19 (12:10) հաշվով:

Վաստակած 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները:

Վաղը կայանալիք վերջին տուրի այս թիմերի մրցավեճում էլ կորոշվի Հայաստանի չեմպիոնը:

Միմյանց հետ ուժերը կչափեն նաև առայժմ միայն պարտություններ կրած Վանաձորի և Արցախի թիմերը:

Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերը բաշխվեցին

pat-20524Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մայրաքաղաքի հանդբոլի պատանեկան առաջնությունը: Վիճարկվում էր Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող երեք ուղեգիր:
Ուշագավն այն է, որ մրցաշարի ավարտից հետո երեք թիմ հավաքեց 4-ական միավոր: Վերջնական տեղաբաշխման համար հաշվի առնվեցին  լրացուցիչ ցուցանիշները:
Վերջին օրը կայացած երկու խաղերում էլ լարվածությունը մեծ էր:
ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները միայն մեկ գնդակի տարբերուոյամբ զիջեցին Դավթաշենի հավաքականին` 27:28 հաշվով: Ընդ որում, առաջին խաղակեսում նրանք առջևում էին 13:10 հաշվով:
Շենգավիթի հավաքականն էլ երկու գնդակի տարբերությամբ պարտվեց Աջափնյակի թիմին` 26:28 (12:16) հաշվով:
Ի վերջո, մրցաշարային աղյուսակում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Դավթաշեն, Շենգավիթ, Աջափնյակ (բոլորն էլ` 4-ական միավոր), ԽՄՕՄՄ (0):

Դավթաշենի, Շենգավիթի, Աջափնյակի ներկայացուցիչները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Շենգավիթի հանդբոլի պատանեկան հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

img_0623-handԵրևանում համաժամանակ անցկացվում է հանդբոլի երկու մրցաշար:
Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում 2-րդ տուրի խաղերն անցկացրին Երևանի պատանեկան առաջնության մասնակիցները:
Շենգավիթի հավաքականը երկրորդ անընմեջ հաղթանակը տարավ:
Այն 38:33 (19:16) հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Իսկ ահա, առաջին տուրում հաջողության հասած Աջափնյակի ընտրանին չկարողացավ զարգացնել այն` զիջելով Դավթաշենի հավաքականին`19:23 (8:10) հաշվով:
Այսպիսով, վաստակած 4 միավորով առջևում է Շենգավիթի հավաքականը: Ապա հաջորդում են Դավթաշենի (2), Աջափնյակի (2), ԽՄՕՄՄ-ի (0) թիմերը:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մրցավեճը սկսած Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Շենգավիթ-Վանաձոր` 27:20 (14:9), Հանդբոլի մասնագիտացված դպրոց-Արցախ` 23:18 (11:7):

ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել նետաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար

նետաձիգներՎերջին տարիներին հայ նետաձիգները բարձր արդյունքներ են  արձանագրել Եվրոպայի «Գրան Պրի» և միջազգային  այլ մրցաշարերում: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել 2014թ. հուլիսի 20-ից 26-ը Էջմիածին քաղաքում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի մեծահասակների 21-րդ  առաջնության պատշաճ անցկացման համար: Հուլիսի 20-ին տեղի է ունենալու նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Մոտ 76 մլն դրամ ընդհանուր ծախսի մեծ մասը կհոգա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան:

Անկախ

 

Յուրի Վարդանյանի շնորհավորանքը՝ Արթուր Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին

աա13969470964ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարի պաշտոնակատար ՅուրիՎարդանյանը շնորհավորել է հունա-հռոմեականոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայիմեծահասակների առաջնությունում փայլուն հաղթանակ տանելու, Արսեն Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ նվաճելու, նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին՝ վերը նշված հաղթանակների և վերջինիս 50-ամյակի կապակցությամբ:

«Բոլոր մենամարտերը գրագետ ու անպարտելի անցկացնելով՝ դուք հերթական անգամ բարձր պահեցիք մեր երկրի հեղինակությունը, ձեր շնորհիվ մեր եռագույնը մեկանգամ ևս ծածանվեց միջազգային մրցասպարեզում՝ կրկին ապացուցելով հայկական ըմբշամարտի բարձր կարգը: Համոզված եմ, որ դուք հետագայում էլ մեզ և բոլոր երկրպագուներին կպարգևեք նոր և ավելի մեծ հաղթանակներ»,- ասված է Յուրի Վարդանյանի շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ապրիլի 5-ին և 6-ինմրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: 98 կգ քաշային կարգումգերազանց հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին՝գրավելով առաջին տեղը: Ընդ որում Արթուրը բոլոր գոտեմարտերն ավարտեց «չոր» հաշվով:

Արթուրի անձնական մարզիչն է հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Նշենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Ա. Ալեքսանյանն հաղթանակը նվիրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, որն այդ օրը տոնում էր ծննդյան 50-ամյակը:

Հունա-հռոմեական ըմբիշներից հաջող հանդես եկավ նաև Արսեն Ջուլֆալակյանը, որը 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ավելացնենք նաև, որ մեր հավաքական թիմը գրավեց յոթերորդ տեղը:

Սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն

ՖԻՄԱՆ` Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության առաջատար

վոլ3180Արմավիրում կայացավ Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի 1-ին շրջանը: Մասնակցում էր 5 թիմ:

Ուժերն էին չափում Ստեփանակերտի, Արմավիրի հավաքականները, Երևանի «Դինամո-Նոր Նորքը», ՖԻՄԱ-ն և Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) թիմը:

Առաջին տեղում է ՖԻՄԱ-ն, որն առավելագույն` 3:0 հաշվով հաղթանակ  տարավ բոլոր հանդիպումներում: Ապա հաջորդում են`  Արմավիրի հավաքականը և ԽՄՕՄՄ-ի թիմը: 

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը կանցկացվի  հոկտեմբերին Երևանում:

Անկախ

 

 

 

ՖԻՄԱ-ի և Արմավիրի հավաքականները Հայաստանի վոլեյբոլի առաջնության առաջատարներ

վոլ3180Արմավիրում մեկնարկած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Երևանի ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով առավելության հասավ Ստեփանակերտի հավաքականի նկատմամբ:

ՖԻՄԱ-ն երկրորդ հաղթանակը տարավ, իսկ ստեփանակերտցիները երկրորդ անգամ խաղահրապարակը լքեցին գլխիկոր:

Արմավիրի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Արմավիրցիները նույնպես երկու հաղթանակ են տարել և ՖԻՄԱ-ի ներկայացուցիչների հետ միասին առջևում են:

Մեկական հաղթանակ ունեն ԽՄՕՄՄ-ի և Ստեփանակերտի հավաքականները:  «Դինամո-Նոր-Նորքը» երկու անընդմեջ պարտություն է կրել:

Այսօր կկայանան Ստեփանակերտ – «Դինամո-Նոր Նորք», ՖԻՄԱ-ԽՄՕՄՄ մրցամարտերը:

Անկախ

Երևանի ճարտարագիտական համալսարանի հանդբոլի հավաքականը` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի չեմպիոն

u20140403_151452Երևանում Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով ավարտվեց հանդբոլի մրցաշարը:

Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականը, շարունակելով հաղթարշավը, 29:22 (15:9) հաշվով առավելության հասավ Վանաձորի մանկավաժական ինստիտուտի թիմի նկատմամբ և հռչակվեց չեմպիոն:
ԵՊՀ- Երևանի ժողտնտեսության  ինստիտուտ խաղում էլ գրանցվեց 33:25 (17:12) հաշիվը:
Այսպիսով, վաստակած 6 միավարով առաջին տեղը գրավեց Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան): Ապա հաջորդեցին 3-ական միավոր հավաքած ԵՊՀ-ի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի թիմերը:

Աղյուսակը եզրափակեց Երևանի ժողտնտեսության համալսարանի ընտրանին (0) միավոր:

Անկախ

Հանդբոլի ուսանողական մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա այսօր

univ 20140401-4Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Անզիջում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պետական համասարանի թիմերի մրցավեճը:
Առաջին խաղակեսում վանաձորցիներին հաջողվեց երեք գնդակի առավելությամբ առաջ անցնել: Նրանք հանդիպումը շահում էին 11:8 հաշվով: Սակայն հանգստից հետո երևանցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո, խաղն ավարտվեց 20:20 հաշվով:
Իսկ ահա, Երևանի ճարտարագիտական համալսարանի ընտրանին ուժեղ էր Երևանի տնտեսագիտական համալսարանի հավաքականից` 36:28 (19:12):
Ապագա ճարտարագետներներ էլ վաստակած 4 միավորով գլխավորում են աղյուսակը: Վանաձորցի հանդբոլիստներն ունեն 3 միավոր: Ապա հաջորդում է Երևանի պետհամալսարանի ընտրանին`1 միավոր: Ժողտնտեսության համալսարանը երկու պարտություն է կրել և եզրափակում է աղյուսակը:
Այսօր կայանալիք Երևանի ճարտարագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականների մրցամարտն էլ ի հայտ կբերի հաղթողին:

Կկայանա նաև ԵՊՀ-Երևանի տնտեսագիտական համալսարան հանդիպումը:

Անկախ

Հայաստանի սպորտի նախարար Յուրի Վարդանյանը կհյուրընկալի ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին

սպորտի նախ2014  թվականի ապրիլի 4-ին ժամը 15.00-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կհյուրընկալի ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպումը կայանալու է դեսպանի նախաձեռնությամբ:

Այցը ճանաչողական է, քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ սպորտի և երիտասարդության  ոլորտում հայ-ռումինական համագործակցության ներկայիս վիճակը, զարգացման ընթացքն ու հեռանկարները, փորձի փոխանակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անկախ

Խաղահրապարակում` ուսանող հանդբոլիստներն են

univ 20140401-2Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:
Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:
Երևանի Ճարտարագիտական համալսարանի ընտրանին 27:21 (13:10) հաշվով առավելության հասավ Երևանի պետական համալսարանի հավաքականի նկատմամաբ: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականն էլ 35:30 (20:14) հաշվով հաղթեց Երևանի ժողտնտեսության համալարանի թիմին:

Չեմպիոնը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:

Անկախ

Հայաստանի հրացանակիրների փորձությունը Պլովդիվում

սուսերimagesԱպրիլի 2-11-ը Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այն վարկանիշային է  և խաղարկվելուեն Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

 

Անկախ