Աղցան «Դաշտային ծաղիկներ»

աղցանԲաղադրությունը
5 կարմիր բողկ
մեկ թարմ վարունգ
տոմատի մածուկ
թթվասեր
մայոնեզ
աղացած կարմիր պղպեղ
կանաչի
հազար կամ թրթնջուկ
կես գլուխ սոխ
4 պճեղ սխտոր
2 ձու` պինդ խաշած
հալած պանիր` 3 հատ
մեկ գազար
չորահաց` 8 հատ
թարմ սպանախ
Պատրաստման եղանակը
Պետք է սկսել հալած պանրից; Որպեսզի այն լավ քերվի, պետք է նախապես դնել սառնարանը: Ապա քերել, ավելացնել քերած ձուն ու ցանկացած քերած պինդ պանիր: Ստացված խառնուրդի մեջ ավելացնել մանրացրած սխտոր: Ամբողջ զանգվածը բաժանել 3 հավասար մասի: Առաջին բաժնին մայոնեզ ավելացնել, լավ խառնել: Երկրորդ բաժնին ավելացնել մանրացրած կանաչի, հազարն ու սպանախը, շաղախել թթվասերով: Երրորդ բաժնին ավելացնել աղացած պղպեղը, մանր կտրատած սոխն ու տոմատի մածուկը: Յուրաքանչյուր բաժնից գնդեր պատրաստել ու դասավորել հացիկների վրա, իսկ ձևավորման համար վարունգը, գազարն ու բողկը կտրատել օղակներով ու դրանցից ծաղիկներ ձևավորել; Բարի ախորժակ

Սեպտեմբերից Հայաստանում կներդրվի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը

պատվաստումԱյս տարվա սեպտեմբեր ամսից Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով` պնևմակոկային վարակների հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդուն զննելու դեպքում քթըմպանում կարելի է հանդիպել այդ հարուցչին: Սակայն օրգանիմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետևանքով պնևմակոկ հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ:

«Ծանր հիվանդություններից պետք է մասնավորապես առանձնացնել թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ): Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունը որոշեց սեպտեմբերից ներդնել պնևմակոկային պատվաստումները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը տեղեկացրեց, որ պատվաստման ենթակա են լինելու մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխաները կարող են ստանալ 1.5 ամսական հասակում, երկրորդ և երրորդ դեղաչափերը` համապատասխանաբար 3 և 4 ամսական հասակում:

«Այսքան վաղ ենք իրականացնում պատվաստումը, որովհետև սովորաբար մինչև 6 ամսական հասակն արդեն երեխաների մոտ առաջանում են խնդրահարույց հիվանդություններ և, եթե մինչև այդ տարիքը երեխան իմունիտետ չունենա, հետագայում նրա մոտ կարող են զարգանալ շատ ծանր հիվանդություններ: Թոքաբորբը, օրինակ, բազմաթիվ հարուցիչներ ունի, որոնց 40 %-ը կազմում են պնևմակոկային հարուցիչները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստման հետևանքով հնարավոր մահացության դեպքերին` մասնագետը նշեց, որ պատվաստման հետևանքով մահացության դեպքեր չեն կարող գրանցվել:

«Անցած տարի լուրեր տարածվեցին, որ պատվաստման հետևանքով երեխա է մահացել: Նշվում էր նաև, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է ընթացել: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ թոքաբորբը չի կարող գաղտնի ընթանալ, այն կարող է կայծակնային ձևով զարգանալ, և պատվաստումն այդ դեպքում համընկել է թոքաբորբի զարգացման հետ: Իրականում երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը»,- ասաց Գայեն Սահակյանը:

 

“Հայաստանում մանկական մահացությունն իջել 8.9 պրոմիլի, ինչը համեմատական է 1000 կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին”. Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանԻմունականխարգելման ծրագրեր իրականացվել են դեռ հետպատերազմական ժամանակաշրջանից, սակայն ընդամենը 2-3 ավանդական պատվաստումներ են կատարվել դիֆտերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ: Իսկ անկախացումից հետո իմունականխարգելման ծրագիրը Առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն և կառավարության կողմից ընդունվեց որպես ազգային ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններից` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ` 1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները: Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը:

«Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

 Անկախ

Թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար. Կարինե Պետրոսյան

տեսողությունՄեծահասակների շրջանում տեսողական կորստի կամ խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ  շաքարային դիաբեդը և գլաուկոմա հիվանդությունները: Իսկ երեխաների տեսողության թուլացման հարցում մեծ դեր ունեն համակարգիչներն ու հեռախոսները, որոնցով նրանք զբաղվում են ավելի երկար ժամանակ, ինչքան նախատեված է:

Անկախի հետ զրույցում ակնաբույժ Կարինե Պետրոսյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց, շաքարային դիաբետով հիվանդներին, թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար:

Աչքերի թերի օգտագործումը  լինում է այն դեպքում,  երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող հայացքով. այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են  աչքի ցանցաթաղանթի եզրերը: Աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն եւ պետք է օբյեկտին նայեն կենտրոնական փոսիկով:

Չափից ավելի կամ գերօգտագործումը լինում է այն դեպքում, երբ   նայելու համար աչքերը լարվում են: Նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան:

Ակնաբույժի խոսքով մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։

Թույլ տեսողության դեպում կոնտակտային լինզաներ կրելը  նորմալ է  համարվում։ Խորհուրդ չի տրվում  կրել միայն գունավոր լինզաներ։ Օպտիկականները հաճախ փրկում են  այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ակնոց կրել:  Գոյություն ունեն նաև գիշերային լինզաներ, որոնք առավել անվտանգ են համարվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր

Հայկական խոհանոցՊահպանելով դարավոր ավանդույթները` հայկական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն և համարվում է աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը:

Խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի առանձնահատուկ մասն է: Ազգային յուրաքանչյուր կերակրատեսակ արտացոլում է տվյալ ազգի վարած կենցաղավարությունը: Մեր խոհանոցը հենց բնորոշ է մեր կենցաղին, մեր ապրելակերպին:

ՙՙՀայերը առաջինն  են եղել, որ լավաշ   հաց են թխել` խոնարհվելով արև-թոնրին: Հազարամյակներ առաջ հայն առաջին գինին ու խաղողն է ստացել: Իմացել ենք ածիկ պատրաստել, մածուն  ենք մերել `ստեղծելով մերան՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցոմ նշեց խոհարար Դավիթ Թովմասյանը:

Որ տարածաշրջանում,որ ապրում է տվյալ ազգը,նրա օրգանիզմն արդեն ադապտացված է և’ այդ բնակլիմայական պայմաններին, և’ այդ տարածաշրջանում աճող բոլոր բույսերին: Բազմազան աշխարհագրական և բնակլիմայական գոտիներ ունեցող Հայաստանում յուրաքանչուր կերակրատեսակ ունի իր որոշակի տեղանքը։

Խոհարարի համոզմամբ  մեր խոհանոցը շատ բազմազան է, քանի որ մեր բնաշխարհը կամ մեր կլիման շատ հարուստ է: Բնությունը մեզ պարգևել է շատ մեծ հնարավորություն` օգտվելու իր բարիքներից:

Հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային և բանջարեղենային ճաշատեսակներում: Կարևոր առանձնահատկություններից է  նաև օրգանական բանջարեղենի, համեմունքների, մրգերի, խոտաբույսերի և կանաչեղենի գործածությունը ինչպես թարմ, այնպես էլ չորացրած,  թթու դրած և մարինացված վիճակում:

Հյուրընկալությունը և խորտկաբանությունը հայոց քաղաքակրթության անբաժանելի  բաղադրիչն են եղել ու կան. պատահական չէ, որ մեզ կոչում են համեղ կերակուրների սիրահարներ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ

մենոպաուզաՄենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: Յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում ու հիմնականում` 45 տարեկանից սկսած: Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:
Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:
Ախտանշան 1.Մակընթացություն
Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Կլիմաքսային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:
Դա հանկարծակի դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու տախիկարդիան (հաճախացած սրտխփոցը): Մակընթացությունները սովորաբար կարճատև են` 30 վայրկյանից` 2-3 րոպե:
Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղամիջոցների ազդեցությամբ:
2.Գիշերային հիպերհիդրոզ
Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, քրտնարտադրություն է կատարվում: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ոչ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
3.Անկանոն դաշտան
Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, ամսականը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն ու նվազ: Ամսականների ինտերվալը մեծանում է, ու այդ դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Ժամանակի ընթացքում ամսականները կրճատվում են, ու եթե մեկ տարի մենստրուացիա չի լինում, ապա կնշանակի դաշտանադադար է սկսվել:
4.Հեշտոցի չորություն
Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության պրոցեսները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցման , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից մեկն էլ հեշտոցում օտար մարմնի առկայության զգացումն է: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:
Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել մի քանի տարի: Հիմնական պատճառն էստրոգենների քանակի նվազումն է (կանացի սեռական հորմոններ):
5.Անքնություն
Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են:
Էստրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը հանգեցնում է անքնության: Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու քնեցնում:
6. Տրամադրության տատանումներ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և անգամ ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 հազար ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
7.Սեքսուալ հակման նվազում
Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ: Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
8.Փխրուն եղունգներ, բարակած մազեր
Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ:
Դա բավական տարածված խնդիր է, հանդիպում է կլիմաքսային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էստրոգենների անբավարարությունից ոչ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
9.Սրտի հետ կապված խնդիրներ
Կանացի հորմոնի` էստրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էստրոգենը օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային հիպերտենզիայով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
10. Օսթեոպորոզ
Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:
Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
11. Անմիզապահություն
Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է : Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
12. Քաշի ավելացում
Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:
Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
13. Մկանային ու գլխացավեր
Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումափոխանակության խանգարման հետ:
14 Հիշողության խնդիրներ
Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էստրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
15.Ալերգիա
Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:
Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:
Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել:
Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:

Հիվանդությունները հոտ ունեն

disease-have-a-different-smellՅուրաքանչյուր հիվանդություն հոտ ունի, գրում է DailyMail-ը: Նման եզրահանգման են եկել գիտնականները` ուսումնասիրություններից հետո: Պարզվեց, որ  դիաբետը եղունգների լաքը մաքրող հեղուկի (ացետոնի) հոտ ունի, իսկ լյարդի անբավարարությունը` հում ձկան:

Միզուղիների վարակների դեպքում ամիակի, իսկ շիզոֆրենիայի դեպքում քրտինքը քացախի հոտ է ունենում: Իսկ դեղին տենդի դեպքում հում մսի հոտ է գալիս:

Այլ կերպ ասած, բժիշկները վստահեցնում են, որ հիվանդությունները կարելի է ախտորոշել հոտով: Եվ եթե անգամ այդ հոտերը հազիվ զգալի են մարդու հոտոտելիքի համար, ապա  էլեկտրոնային քիթն այն զգում է անսխալ:

Հետազոտողներն իրենց աշխատանքի մասին Sensors-ում  հրապարակել են մի հոդված: Հիվանդներից մեկը, օրինակ, ասում է, որ երբ ինքը  թոքերի քաղցկեղով հիվանդ էր` քայքայման հոտ էր զգում, իսկ երբ բուժվեց` հոտն էլ անհետացավ;

Բժիշկները հույս ունեն, որ հոտով ախտորոշումը հետագայում կարող է կիրառվել, ասենք, քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդների ստեղծման համար:

Անկախ

Շաբաթը մեկ անգամ պետք է փոխել էկրանի դիրքը. Զոյա Սիմոնյան

թմրածությունԹմրածության պատճառները բազմազան են: Դրանք կարող են լինել թե՛ լուրջ հիվանդության ախտանիշ, թե՛ հետևանք երկարատև նույն կամ անհարմար դիրքերում գտնվելու: Oրինակ, համակարգչի մկնիկի հետ երկար աշխատելիս թմրածություն առաջանում է առաջինից երրորդ մատների շրջանում, արմունկները ծալած և սեղանի եզրին հենած վիճակում նստելիս թմրում է ճկույթը, մատնեմատը, ծնկների գերծալված վիճակում՝ ոտնաթաթերը և այլ:

ՙՙԱյս ախտանիշը հիմնականում հանդիպում է միջին և բարձր տարիքի մարդկանց մոտ:  Երիտասարդների մոտ ավելի հաճախ հանդիպում են դիրքային նևրոպաթիաները՚՚,- Անկախի հետ զրույցում նշեց բժիշկ-նյարդաբան Զոյա Սիմոնյանը:

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։

Եթե թմրածությունը ակնհայտորեն կապված է աշխատանքային կամ հարկադրական դիրքերի հետ, պետք է ուղղել այն և ժամանակ առ ժամանակ կատարել մարմնամարզություն: Դա հատկապես վերաբերվում է համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնող մարդկանց: Շաբաթը մեկ անգամ պետք է  փոխել էկրանի դիրքը, աթոռի բարձրությունը,և աշխատելիս ժամը մեկ կատարել վարժություններ։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Երաժշտություն չսիրելը բնածին է

10124945.805717.9633Իսպանացի գիտնականները պարզել են, որ մարդկանց տեսակ կա, որն ի ծնե չի սիրում երաժշտությունը: Դա հատուկ ուսումնասիրության առիթ է դարձել, որի նպատակն է եղել պարզել այդ երևույթի պատճառները:

Երևույթը, որն ագեդոնիա անունն է ստացել, վաղուց է հայտնի: Այդ մարդկանց երբեմն երաժշտությունը սովորական աղմուկի նման զայրացնում է: Նման մարդիկ երաժշտական ոչ մի ժանր ու ոճ չեն սիրում ու խիստ զարմանում են, երբ այն մեկ ուրիշի դուր է գալիս:

Մինչ ուսումնասիրությունը, գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչից է նման վերաբեմունք ձևավորվում երաժշտության հանդեպ: Կասկածներ կային, որ այդ վերաբերմունքը ձավորվում է մանկության տարիներին ապրած ինչ որ վախի հետևանքով: Սակայն, նոր ուսումնասիրություններով այդ կասկածները հերքվեցին:

Ուսումնասիրությանը մասնակցեց 400 կամավոր: Հետազոտվեց նրանց գլխուղեղը, ինչը հնարավորություն տվեց հասկանալու, որ որոշ մարդկանց մոտ երաժշտություն լսելու ընթացքում նյարդային համակարգը դոփամին չի արտադրում, որը պատասխանատու է կենդանի օրգանիզմներից մեծամասնության մոտ հաճույքի համար:

Պարզվեց նաև, որ այդ առանձնահատկությունը մարդկանց մեծամասնության մոտ բնածին է: Դրանից մասնագետները եզրակացրին, որ նման մարդկանց “վերադաստիարակել” պարզապես անհնար է, նրանք երբեք երաժշտությունից հաճույք չեն ստանա, քանի որ այդպես է կառուցված նրանց նյարդային համակարգը:

Անկախ

“Եթե անցյալում միայն հակածխախոտային պայքարի համար ծախսվել է 200 միլիոն դրամ, այսօր ծախսվում է ընդամենը 100 միլիոն դրամ”. Կարեն Ավագյան

հակածխախոտային պայքարՀայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց հիմնադրամի միջոցով իրականացված երեք խոշոր ծրագրերի` կրթաթոշակների հատկացման մրցույթի, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացվող ծրագրի արդյունքները: Կարեն Ավագյանը նշեց, որ, եթե անցյալում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով միայն հակածխախոտային պայքարի համար ծախսվել է 200 միլիոն դրամ, այսօր արդեն այդ ծրագրի վրա ծախսվում է ընդամենը 100 միլիոն դրամ:

Հարցին` ինչպե՞ս է անցյալ տարիներին իրականացվել հակածխախոտային պայքարը, ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները և ծրագրի արդյունքում մոտավորապես քանի՞ ծխող է հրաժարվել այդ սովորությունից, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել, թե քանի մարդ է թողել ծխելը: Այդպիսի մոնիտորինգ հնարավոր չէ իրականացնել: Այդ դրամաշնորհը տրամադրվում է նախագահի աշխատակազմի կողմից, այն ի սկզբանե նախատեսված է հակածխախոտային պայքարի համար: Թվերի մասին խոսելը մեր գործը չէ, մենք մրցույթ ենք հայտարարում, ընտրում գործն իրականացնող ՀԿ-ին և հետևում գործընթացին»:

2013-ին նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 19 ՀԿ, իսկ ահա 2014-ի առաջին կիասամյակում միայն մրցույթին մասնակցել ցանկացող ՀԿ-ների թիվը հասել է 86-ի, ի դեպ դրանցից միայն 30-ը ցանկանում է իրականացնել հակածխախոտային պայքար, 23-ը` Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրիր, իսկ 16-ը ցանկանում է փրկել կործանվող հայկական գյուղերը:

 

Անկախ

“Գեղեցկության” ներարկումները տեսողությունից կարող են զրկել

107_340x255Ամերիկացի ակնաբույժները զգուշացնում են, որ կոսմետիկ լցանյութերով աչքերի շուրջ, ճակատի հատվածում կատարվող երիտասարդացնող ներարկումները կարող են աչքի ծիածանաթաղանթի իշեմիկ այտուցի ու անդառնալի կուրության հանգեցնել: Զեկույցը, որում նկարագրվում է նման 3 դեպք, հրապարակվել է JAMA Ophthalmology ամսագրում:

Ճարպի, կոլագենի, գիալուրոնաթթվի ու այլ  դոնդողանման լցանյութերի (ֆիլլեր) ներարկումը դիմամաշկի տակ, այսօր շատ նորաձև պրոցեդուրա է համարվում ու ծալքերի ու կնճիռների ծավալը լցնելուև մաշկը հարթեցնելու նպատակով են կատարվում: Ընդ որում, հիմնականում կողմնակի երևույթ որպես կապտուկներ ու այտուցներ են առաջանում ներարկման հատվածում:

Սակայն, ներարկման ժամանակ, ասենք` աչքերի շուրջ, չի բացառվում, որ կոսմետիկ լցանյութը պատահաբար հայտնվի մանր արյունատար անոթների մեջ, իսկ հետո, հասնի  աչքի գլխավոր աորտա ու խցանի արյան մատակարարումը: Օկլյուզիայի (արյան շրջանառության խիստ խանգարում)  դեպքում  անմխիթար կանխատեսումներ կարող են լինել. 50% դեպքում տեսողությունը նվազում է մինչև 0,01%, իսկ 10%-ի դեպքում տեսանյարդի հետագա ատրոֆիայի պատճառով  լրիվ կուրություն է առաջանում:

Մասնագետները դիտարկել են  նման 3 դեպք. երբ նրանց դիմել են տեսողությունը կորցրած անձինք, որոնք երիտասարդացման պրոցեդուրայից հետո  կուրացել են մեկ կամ 2 աչքից: Նրանցից մեկը` 40-ամյա կին է, որին ցլի կոլագեն ու  Արտեֆիլի կենսագել են ներարկել` ճակատի ծալքերը հարթեցնելու նպատակով: Պրոցեդուրայից հետո, աչքերը բացելով, կինը հասկացել է, որ մի աչքը չի տեսնում: Երկրորդ տուժածը 30-ամյա տղամարդ է, որը նույնպես մեկ աչքից կուրացել է: Իսկ երրորդ տուժածը 60-ամյա կին է, որն առողջական լավ վիճակում է եղել, երբ դիմել երիտասարդացնող պրոցեդուրայի ու հետևանքը եղել է լրիվ կուրացումը:

Բժիշկներից մեկն ասում է, որ չնայած նման բարդություններ հազվադեպ են լինում, սակայն միշտ պետք է հաշվի առնել, որ աչքերի շուրջ երակային  ցանցի բարդ  համակարգի պատճառով ցանկացած ներարկում, որ կատարվում է այդ շրջանում, կարող է վտանգ ներկայացնել  աչքերի առողջության համար, ավելին,  արյունատար անոթների անցանելիության խաթարումը հիմնականում տեսողության անդառնալի կորստի ռիսկ է պարունակում:

Մասնագեները կարծում են, որ աչքերի շուրջ երիտասարդացնող  ենթամաշկային ներարկումների պրոցեդուրաներից առաջ հարկ է այցելուի հետ քննարկել նաև  նման ռիսկերը:

Անկախ

ՙՙԱմոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար՚՚ Քայլարշավի ամփոփում

կանանց իրավունքՍույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 13:00,ՙՙՖեմինիստ պլատֆորմ՚՚ նախաձեռնությունը իրականացրեց քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երթը մեկնարկեց  13:00՝ Իսահակյանի արձանի մոտից և ավարտվեց Ազատության հրապարակում:

Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվեց իր յուրահատկությամբ, քանի որ այն իրականացվեց է ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի, այլև մի շարք կամզկերպությունների և անհատների համատեղ աշխատնքի արդյունքում՝ Ֆեմինիստ պլատֆորմի շրջանականերում: Քայլերթը պարբերաբար ընդհատվեց կանանց իրավունքների պաշտպանության խորագրեր կրող և հաջողակ հայ կանանց պատմություններ արտացոլող ֆլեշմոբերով:

Երթի հիմնական նպատակն էր` բարձրացայնել կանանց իրավունքների պաշտպանության կարևորության և  մեր իրականությունում առկա սեռադերիային փոխհարաբերություններին վերաբերող կարծրատիպերում առկա վտանգների մասին, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանն ու ամրապնդմանը:

«Ամո՜թ չէ» պնդումը որպես քայլարշավի հիմնական հաղորդագրություն ընտրելով` երթի մասնակիցները բարձրաձայնեցին  հայ հասարակությունում ամոթի շղարշի տակ թաքնված բռնությունների մասին:

Երթի ընթացքում բաժանվել են հետևյալ բովանդակություններով թռուցիկներ`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ամոթ չէ չամուսնանալը
Ամեն օր կանանց իրենց ընտանիքը, ընկերները, ծանոթները, հասարակությունը և ԶԼՄ-ներն ասում են, որ նրանք պետք է ամուսնանան և եթե դա չանեն ապա այս կյանքում իրենց նպատակին ծառայած չեն լինի: Ամուսնանալը կյանքի նպատակ չէ:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը
Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության: Հիշիր, որ միշտ կան մարդիկ, ովքեր քեզ կաջակցեն:

0 800 01 280

099 88 78 08

0800 80 850

 

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց 
հարաբերակցությունը: Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը 
շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:
Ամոթ չէ ուշ տուն գալը

ժամանակը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը բոլորինն է, ճիշտ այնպես ինչպես ազատ տեղաշարժվելու և կարծիք արտահայտելու իրավունքը:

Տարիներ շարունակ աշխատելով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում և անմիջականորեն առնչվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում ապրող կանանց խնդիրներին` կարևոր ենք համարել հենց այս հաղորդագրությունների փոխանցումը քայլարշավի ընթացքում:

Հակիրճ անդրադառնանք թռուցիկների  բովանդակությանն ու դրանց մեջ զետեղված իմաստին:

ՀՀ -ում` հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում լայնորեն տարածված է այն կարծրատիպը, որ կինը չպետք է աշխատի, քանի որ տղամարդու գերագույն պարտականությունն է տունը պահելը, իսկ կինը պետք է զբաղվի բացառապես երեխաների և տան մասին հոգ տանելով: Հաճախ շրջանառում է տեսակետ «Ամոթ չէ՞, բա ես մեռե՞լ եմ, որ կինս աշխատի…», կան այլ` ավելի ծայրահեղ դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս աշխատել` վերջինիս խանդելու պատճառով, չեն ցանկանում կնոջը տեսնել այլ տղամարդկանց հետ նույն տարածքում, անգամ եթե դա աշխատավայր է: Կան նաև դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս բարձրագույն կրթություն ստանալ` վստահ լինելով, որ կինը և կարիերան անհամատեղելի երևույթներ են և որ միևնույն է` նրա ինքնաիրականացումը պետք է դրսևորվի ընտանիքի ներսում, միայն, ուրեմն` ինչու՞ աշխատել:

Երթի մասնակիցներն արձագանքում են`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ինչ վերաբերում է «Ամոթ չէ չամուսնանալ» դատողությանը,

Ամուսնությունը յուրաքանչյուրի որոշման հարցն է: Դրական, հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ ունենալու համար ամուսնությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ միայն գիտակցական որոշում:

Կարծում ենք` նորություն չէ «տանը մնացած» արտահայտությունը, որը բացառապես վերաբերում է որոշակի տարիքը հատած աղջիկներին, որոնք հասրակության մեջ արմատացած սովորության համապատասխան` պետք է արդեն ամուսնացած լինեին: Եվ եթե նրանք դեռևս ամուսնացած չեն, ապա դեպքերի մեծամասնությունում արժանանում են բազմազան պիտակների` անհրապույր լինելուց մինչև անբարոյականություն:

Մենք` երթի մասնակիցներս, մեր վրդովմունքն ենք հայտնում նման վերաբերմունքի դեմ և հայտնում, որ ամուսնանալը կյանքի նպատակ չէ, այլ գիտակցական ընտրություն: Ոչ ոք իրավունք չունի պիտակներ կպցնելու մարդկանց նրա պատճառով, որ վերջիններս չեն արդարացնում իրենց ակնկալիքները:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը

Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության, սակայն շատերը լռում են դրա մասին, քանի որ հասարակությունը չի ողջունում «տան ներսում կատարվածը դուրս հանելը»: Հիմնվելով վերջին երկու տարիների ընթացքում  ընտանեկան և սեռական բռնության դեպքերի ուսումնասիրությունների վրա, կարող ենք ասել, որ կանայք շատ հաճախ չեն բարձրաձայնում իրենց հետ կատարված բռնության մասին, չեն դիմում համապատասխան մարմիններ, քանի որ նրանց հարազատները, բարեկամները և հենց իրենք հավատացած են, որ ամոթ է խոսել դրա մասին, քանի որ դա կնոջ թերացումն է`չի կարողացել ընտանիքում համապատասխան մթնոլորտ առաջացնել և այլն: Ամոթը, վախը, հնարավոր և առկա սպառնալիքները պատճառ են դառնում ընտաիքում և դրանից դուրս կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքերի գոյության: Ցավոք,  լռությունը բռնության հետևանքով մահվան պատճառ է դարձել որոշ կանանց համար:

Քայլերթի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են այս երևույթի անթույլատրելիության մասին, և կոչ արել մարդկանց ձերբազատվել այդ կործանարար կարծրատիպից: Ամոթ չէ’ բարձրաձայնել բռնության մասին, ամոթ չէ’ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար:

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
…
Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:

Տարիներ շարունակ ՀՀ-ում պահպանվել է այն տեսակետը, որ ընտանիքում առաջնեկը պետք է տղա ծնվի: Այս նախապատվությունը կա նաև այսօր, հատկապես` ավելի փոքր բնակչություն ունեցող վայրերում, որտեղ ավանդույթներն ավելի ամուր ուժ ունեն: Երբեմն ընտանիքներում աղջիկ ունենալը առաջացնում է խոր հիասթափություն, մեղադրվում է կինը:

Տղա ունենալը պատիվ է բերում տան հարսին, գովասանք, հակառակ երևույթն էլ` պարսավանք է առաջացնում:  Տղա ունենալը համարվում է ավելի ռեսուրսային, քանի որ նրա ամեն ջանքը մնում է տանը, իսկ աղջկան մի օր ուրիշին են տալու:

Այսօր առավել քան ակնհայտ է ՀՀ-ում սեռով հիման վրա աբորտների թվաքանակի աճը: Անցյալ տարվա տվյալներով` ՀՀ-ն երրորդ երկիրն է Չինաստանից և Ադրբեջանից հետո` սեռի հիման վրա աբորտի ցուցանիշներով:

Ամոթ չէ ուշ տուն գալը

Տարածված կարծրատիպ` «լավ աղջիկնրը երեկոյան տանն են լինում»: Այս կարծրատիպի գոյության մեջ համոզվելու համար բավարար է միայն մի քանի անգամ մի քանի մարզ այցելել, որտեղ երեկոյան ժամերին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել հանդիպած աղջիկներին: Այս ամենը կապված չէ դուրս գալու ցանկության կամ անհրաժեշտության բացակայության հետ, այլ  դեպքերի մեծամասնությունում` բացասական համբավ ձեռքբերելու հետ:

Այս կարծրատիպն իր մեջ նաև այլ վտանգներ է պարունակում, երեկոյան ժամին դրսում գտնվող աղջկա անվտանգությանն էլ սպառնացող վտանգներ ավելի հաճախ են լինում, քանի որ նրանց հաճախ դիտարկում են որպես անբարո, հետևապես թույլ տալիս անառակաբարո պահվածք, որն ուղեկցվում է սեռական ոտնձգություններով և բռնությամբ:

Ակցիայի մասնակիցներն ընդվզում են այդ վերաբերմունքի դեմ, որը բռնություն է ծնում:

Երթի մասնակիցները հայտնել են վերոնշյալ երևույթների անընդունելի լինելու մասին և ընդգծել սույն և մի շարք այլ կարծրատիպերից ձերբաատվելու անհրաժեշտությունը:

Մի երկրում, որտեղ  Սահմանադրությունն ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ տղամարդկանց և կանանց համար, անընդունելի է իրավական որևէ հիմք չունեցող, կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա հիմնված նման երևույթների ընդունումը, պահպանումը: Սա կանանց նկատմամբ բռնության դրսևորում է, որն անընդունելի է :

 

 

Էլվիրա Մելիքսեթյան, հասարակության հետ կապերի պատասխանատու

Ֆեմինիստ պլատֆորմի անդամ

Անկախ

 

 

Հումուլոն նյութն օգնում է հարբուխ բուժել

հարբուխՀարբուխի  առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:

Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքով քթի խոռոչում կամ կոկորդում առաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած, այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը/,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց բժիշկ Նարինե Տոնոյանը:

Բժշկի համոզմամբ հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը:

Շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Այդպիսի կոփումը հնարավոր է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ: Կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

Վերջերս էլ ճապոնացի հետազոտողները հայտնաբերել են, որ գարեջրի մեջ առկա հումուլոն նյութն օգնում է հարբուխ և այլ ավելի լուրջ հիվանդություններ բուժելուն: Գարեջրի առանցքային բաղադրիչը գայլուկն է, որը բացի խմիչքին դառնահամ տալուց, իր մեջ պարունակում է հումուլոն, որն էլ պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Երեխայի սենյակում հեռուստացույց չպիտի լինի

ol3001394018889Երեխայի սենյակում հեռուստացույցի առկայության փաստը էականորեն մեծացնում է  նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացման  վտանգը, հետագա բոլոր տհաճություններով, ինչպիսին մարմնի զանգվածի ավելացումն է:

«JAMA Pediatrics»,  ամսագրում հրապարակված նյութում ասվում է, որ այն երեխաները որոնց ննջարանում հեռուստացույցեր են տեղադրված, սովորաբար, 0,4 կգ ավելի են կշռում,  քան նրանց այն հասակակցիները, որոնց սենյակներում հեռուստացույցներ կամ գաջեթներ չկան, ու  անգամ այն դեպքում, եթե հեռուստացույց դիտելու ժամերը սահմանափակ են:

Ուսումնասիրությանը մասնակցել է 10-14 տարեկան  6522 երեխա:

Նշված հետևանքների հետ կապված, ամերիկացի գիտնականները կոչ են անում արդեն մոտ ժամանակներում պարզել, թե ինչպես է անդրադառնում երեխայի առողջության վրա երեխաների սենյակում գաջեթների, համակարգիչների  առկայությունը: isra.com

Անկախ

ՙՙԱնպայման բոլոր գերատեսչություններում կանանց դերակատարությունը պետք է ապահոված լինի՚՚. Հեղինե Բիշարյան

Հեղինե Բիշարյանը:Տարիներ շարունակ ՙՙՕրինած Երկիր՚՚ կուսակցությունը բազում նախագծեր է իրականացրել, որոնք միտված են եղել նպաստել կանանց, ինպես նաև երեխաների իրավունքների պաշպանությանը, բազմազավակ ընտանիքների խնդիրների լուծմանը: Այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ խոսելով կանանց միամսյակից` ասաց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով` այսօր բազմազավակ ընտանիքների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեն, Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պետք է այնպես անեն, որ բազմազավակ ընտանիքների սոցիալական խնդիրները գոնե մասամբ լուծվեն:

ՙՙԲազմազավակ մայրերին առնչվող օրենքի համաձայն` մինչև երկու տարեկան երեխաներ ունեցող աշխատունակ մայրերն ամեն ամիս 18 000 դրամ նպաստ են ստանում, իսկ այն մայրերը, ովքեր չեն աշխատում, առավել ևս մարզերում բնակվող, չեն կարողանում ստանալ այդ գումարները: Մենք առաջարկում ենք կառավարությանը, որ խտրականություն չդնի աշխատող և չաշխատող մայրերի միջև, այլ սոցիալական աջակցություն ստանան անխտիր բոլորը՚՚,- ասաց Հեղինե Բիշարյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով` քանի որ ինքըՙՙԿանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին՚՚ օրենքի հեղինակն է, կարծում է, որ անպայման բոլոր գերատեսչություններում կանանց դերակատարությունը պետք է ապահոված լինի:

Հարցին՝խորհրդարանում ումից է առաջին շնորհավորանքը ստացել, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. ՙՙԱԺ-ում իմ բոլոր գործընկերները մեզ շնորհավորեցին, երեկ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ բոլոր կանանց շնորհավորեց է և ծաղիկներ նվիրեց, բոլոր տղամարդկանց շնորհավորանքներն էլ կարևոր են՚՚:

Անկախ

ՙՙԿանանց դերակատարությունը օգնում է խորհրդարանի դերի բարձրացմանը՚՚. Մարգարիտ Եսայան

մարգարիտ եսայանԵս կողմ եմ, որ մարդկությունը չբաժանվի ըստ սեռային պականելության: Ազգային Ժողովն իր օրենքներով պետք է այնպես անի, որ մարդիկ առանց իրենց սեռային պատկանելություն հավասար օգտվեն օրենքներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ԱԺ պատգամավորը նշեց, որ ներկայումս Խորհրդարանում աշխատում է 14 կին պատգամավոր, որոնց միջև որևէ առճակատում չկա:

ՙՙՄենք աշխատում ենք շատ համերաշխ և խանդի, չարության կան նախանձի դրսևորում չկա: Մեր խորհրդարանի բոլոր կանայք շատ խելացի են, բոլոր հարցերում ունեն ակտիվ դիրքորոշում: Հայտնի, է, որ տղամարդիկ սիրում են կոշտ արտահայտվել խորհրդարանի դահլիճում: Ես նկատել եմ, որ երբ Խորհրդարանի դահլիճում կանայք են լինում, տղամարդիկ զսպում են իրենց կամ ներողություն խնդրում: Կանանց դերակատարությունը օգնում է խորհրդարանի դերի բարձրացմանը՚՚,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այսօրվա Խորհրդարանի և նախորդ Խորհրդարանների միջև մի տաբերություն կա, այսօր Խորհրդարանի դերը բարձրացել է և դրա մեջ իրենց մեծ դերակատարություն ունեն կանայք:

Հարցին՝ որ պատգամավորի բարեմաղթանքն ամենից շատ ցանկանային լսել, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. ՙՙԵս ափսոսում եմ, որ այսօր Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը հիմա պատգամավոր չէ, նա միշտ շատ հետաքրքիր ձևով էր շնորհավորում կանանց՚՚:

Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ որքան կանայք շատ լինեն գործադիր մարմնում, տղամարդկանց գործերը դրանից կշահեն: Բոլորովին պետք չէ, որ կանայք ձգտեն հավասարվել տղամարդկանց, նրանք այլ մարտավարություն պետք է մշակեն երկրում ինչ-որ բան փոխելու համար:

ՙՙՉպետք է մոռանալ նաև այն կանանց և մայրերին, ովքեր զավակներ են կորցրել: Դրա վառ վկայությունն է վերջերս հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակումից զոհված հայ զինվորի դեպքը: Այսօր ամենակարևոր մաղթանքը խաղաղությունն է՚՚:

Անկախ

ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ. «Կանանց տոնին ծաղիկներն իմ ամենասիրելի նվերներն են»

Nelli 2Մարտի 8-ը, որով Հայաստանում մեկնարկում է «կանանց միամսյակը», նրանց սեր խոստովանելու և շնորհակալություն հայտնելու օր է: Այս կապակցությամբ  խոսեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

– Տիկին Դուրյան, 1857 թ. մարտի 8-ից, որից սկիզբ առավ կանանց իրավունքների պաշտպանության օրը նշելու ավանդույթը, անցել է ավելի քան 157 տարի, բայց կանայք դեռ պայքարում են իրենց իրավունքների համար:
– Կանայք սիրում են պայքարել, բայց մի պայմանով, որ անպայման պետք է հաղթեն: Երկաթյա լեդին՝ Մարգարետ Թետչերը, ասում էր. «Ես կարող եմ շատ երկար և համբերատար սպասել, բայց վերջում պետք է իմ ուզածով լինի»: Կանանց իրավունքերի պայքարը խիստ կապված է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր բան է, չէ՞, մեր եկեղեցին, օրինակ, սահմանում է տեր և հնազանդ կարգավիճակը: ՀՀ Սահմանադրության ու Եվրոպայի խորհրդի իրավական (ոչ միայն) ակտերի, նախադեպերի պահանջները ուրիշ են. պահանջը ձևակերպված է հստակ՝ կնոջ և տղամարդու հավասար իրավունքներ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում ավելի շատ աշխատում են կանայք, քան տղամարդիկ: Սա արդեն ենթադրում է, որ նախկին կարծրատիպերը մի քիչ կոտրվել են, և կանայք տղամարդկանց հետ հավասար լինելու հնարավորություն ունեն:
Բայց ասեմ նաև, որ 157 տարի հետո էլ կանայք պայքարելու են իրենց ոտնահարված իրավունքների համար:

– Դուք հիշեցիք Երկաթյա լեդիին, ես՝ ադամանդե փիլիսոփա Անդրե Մորուային: Նա ասում էր, որ ղեկավարման հատկությունը մարդուն տրվում է ի ծնե:
– Այո՛, ես էլ եմ այդպես կարծում: Գիտեք, դա պետք է քեզ ժառանգաբար տրվի: Այստեղ միանշանակ մեծ դեր ունեն նաև ծնողները, իսկ իմ ծնողները եղել են ոստիկաններ: Ես կարծում եմ, որ նախ կայացած մարդ, կայացած քաղաքացի, հետո նոր ղեկավար լինելու համար հիմնական մեխը, ողնաշարը հիմնավոր ու կայուն կրթությունն է:
Եթե դպրոցում առաջինն ես, բոլորի համար օրինակ ես, չէ՞, եթե համալսարանում լավագույնն ես, բնականաբար, աչքի ես ընկնում: Ես ուսանել եմ Վոլգոգրադի լավագույն քննչական դպրոցում, բայց պետք է ասեմ, որ իմ ամբողջ կյանքում սովորել եմ, և այսօր էլ շարունակում եմ սովորել:

– Տիկին Դուրյան, գրեթե բոլոր ոլորտներում էլ կան մրցակիցներ, խանգարողներ: Հետաքրքիր է իմանալ՝ Ձեր ճանապարհին եղե՞լ են խանգարողներ:
– Ընդհանրապես մրցակցությունը լավ բան է, եթե դա բերում է զարգացում, առաջընթաց: Ես տասնյակ տարիներ է, ինչ ոստիկանությունում եմ, երբեք լարվածություն գործընկեր-գործընկերուհիներիս նկատմամբ չեմ ունեցել: Կին ոստիկաններն այն ժամանակ շատ քիչ էին, տղամարդիկ էլ չեմ կարծում, որ փորձել են խանգարել: Քրեական հետախուզությունն, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է պահանջում, և այստեղ անհատի խնդիր գրեթե չկա: Կին ոստիկաններից ոմանք ինձնից սովորել են, ինչ-ինչ բաներ վերցրել են, հարցրել, հետաքրքրվել: Իսկ ես սիրով փորձել եմ իմ գիտելիքները նրանց հաղորդել:

– Ասում են` կանայք պետք է լինեն խոհանոցում, իսկ տղամարդիկ` ղեկավար աթոռներին:
– Դրա մեջ, իհարկե, կա իմաստ, և կնոջ առաջին դերն իրոք երեխաների դաստիարակությամբ զբաղվելն է: Իմ երեխաներն արդեն չափահաս են ու չեմ կարծում, որ պաշտոնավարման ընթացքում մատների արանքով եմ նայել. միշտ էլ ընտանիքը իմ կյանքում եղել և մնում է առաջին տեղում: Խոհանոց շատ եմ սիրում, որքան էլ հոգնած լինեմ, մեկ է, խոհանոցը կարծես գերբնական ուժ ունի ու դրական լիցքեր է հաղորդում:

– Դուք միշտ խոսում եք ոստիկանի տեսանկյունից, բայց ուզում եմ մի հարց տալ, որ պատասխանեք հայուհու տեսանկյունից: Կհիշե՞ք կանանց մասին գրված մեկ օրենք, որն արտոնություններ է տալիս կնոջը:
– Ասեմ: Մեր աշխատանքային օրենսգիրքն ամենամեծ արտոնություններն է տալիս մայրերին: Մեր երկրում 3 տարի կնոջն իրավունք է տրված նստել տանը և երեխա դաստիարակել, խնամել: Շուրջ մեկ տարի պահպանվում է մեր մայրերի ամբողջ հաստիքային աշխատավարձը: Մեր երկրում նախածննդյան և ետծննդյան արձակուրդները բավական երկար են: Ես չեմ ասում, որ այս օրենքը միայն ու միայն մեր երկրում է գործում, շատ պետություններ կան, որոնք օրինաչափ են համարել կանանց արտոնությունները բարձրացնելը: Սովորաբար հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դա իսկապես խթանում է բնակչության թվի աճը ու, միանշանակ, հրաշալի հնարավորություններ ընձեռում նորաստեղծ ընտանիքներին:

– Բայց ամեն դեպքում կնոջ և տղամարդու ընդունակությունները տարբեր են, չէ՞:
– Մոտեցումները կյանքի նկատմամբ, անշուշտ, տարբեր են:
Տղամարդիկ ավելի պրագմատիկ են, ավելի կոնկրետ են նայում կյանքին, նրանք ավելի շատ զբաղվում են, ասենք, ֆինանսներով, բանկերով, իսկ կանայք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, սոցիալական, կրթական, մշակութային խնդիրներով:
Եվ եթե ուզում ես, որ հասարակությունը լիարժեք լինի, երկուսն էլ անհրաժեշտ են: Հետևաբար, երկուսի գումարը կարող է տալ ներդաշնակ հասարակության զարգացում, և այստեղ ես կարծում եմ` կանայք, երեխաներ ունենալով, միշտ հետ են մնում տղամարդկանցից, քանի որ ստիպված են զբաղվել երեխայով: Այստեղ կանանց դերը ավելի դժվարանում է, քանի որ կանայք ավելի օժտված պետք է լինեն, որ կարողանան ամեն ինչ հասցնել:

– Դուք տասնյակ տարիներ է՝ ոստիկանությունում եք: Ի՞նչ եք կարծում, կնո՞ջն են ավելի շուտ հավատում, վստահում, թե՞ տղամարդուն:
– Ընդհանրապես հասարակությունը տղամարդկային է: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում: Աշխարհում մոդելը գծում են տղամարդիկ, կանայք այդ մոդելի մեջ, այսպես ասած, խաղում են: Կարող է կանացի մի գեղեցիկ շարժումը, խոսքը, ձայնի երանգն ավելի տպավորիչ լինել, քան տղամարդունը, և հակառակը` տղամարդու մեկ խոսքը կարող է վերջնական լինել բոլորի համար: Բայց բոլոր դեպքերում պետք է ընդունենք, որ հասարակությունը սովոր է տղամարդու խոսքը լսել և ոչ թե կնոջ:
Գուցե այս մտածողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դարեր շարունակ ղեկավար կերպարները եղել են տղամարդիկ, կանայք չեն եղել:

– Արդեն մոտենում է կանանց միամսյակը: Եվ այս հարցազրույցն էլ կիսով չափ նվիրված էր հենց ցետկինյան տոնին:
– Երբ դեմոկրատական ուժերը իշխանության եկան, այն, ինչ կապված էր սոցիալիզմի հետ, վերացրին: Այդ ճակատագրին արժանացավ նաև մարտի 8-ը` որպես հենց Կլարա Ցետկինի տոն: Բայց եթե Ցետկինը կանանց իրավունքների պայքարի մասին էր խոսում, խորհրդային ժամանակահատվածում դա դարձել էր ուղղակի կանանց նվիրված տոն:
Անգամ եղավ ժամանակ, որ մենք կարծես իներցիայի ուժով էինք նշում մարտի 8-ը: Օրենքը գրված չէր, բայց չգրված օրենքի պես գործում էր: Եվ այստեղ մեծ դերակատարում ունեին մեր տղամարդիկ, որովհետև հենց նրանք էին առաջինը հիշում:
Մարտի 8-ը միջազգային տոն է. որևէ մեկը դա տոնացույցից չի հանել. մենք սկսում ենք մարտի 8-ին և ավարտում ապրիլի 7-ին: Չնայած ապրիլի 7-ն ինձ համար այլ խորհուրդ ունի: Այդ օրը Մարիամի հայտնության օրն է: Իսկ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն իր մայրերի նկատմամբ անսահման սեր, հարգանք, հոգատարություն ունի:

– Առաջինն ո՞վ է Ձեզ շնորհավորում:
– Տղաս: Նա ամեն տարի յուրօրինակ անակնկալներ է անում, որ ուղղակի զարմացնում ու հիացնում է ինձ:

– Ոչ բոլորն են սիրում նվերների մասին խոսել, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:
– Ես ընդհանրապես ծաղիկներ եմ ստանում, որևէ ուրիշ բանի մասին խոսել չեմ կարող: Իմ շրջապատը գիտի, որ ես նվեր ընդունել էլ չեմ սիրում: Եվ այս առումով ծաղիկները իմ ամենասիրելի նվերներն են:

 

Պահպանակների վաճառքն աճել է մոտ 6 անգամ

պահպանակՍեռավարակ հիվանդությունների տարածվածությունը հետզհետե աշխարհում ավելի է շատանում ու այս հիվանդություններն ամենից տարածվածն են համարվում:

ՙՙՍեռավարակով հիվանդների վիճակարգրությունը, դժվար է նշել, քանի որ հիվանդները ոչ միշտ են դիմում մասնագետի և երբեմն էլ չեն գիտակցում ու իմանում, որ իրենք հիվանդ են: Դրա համար, հիմնականում այս հիվանդությունների վիճակագրության մասին խոսելիս ցուցանիշները նշում են ըստ դիմելիության՚՚,- Անկախի հետ զրույցում նշեց գինելկոլոգ Յանա Նազարյանը:

Շատ սեռավարակ հիվանդություններ ունեն քիչ արտահայտվածություն` ջերմություն, արտադրանք, սակայն շատ քչերն են այդ ախտանիշերի դեպքում բժշկի դիմում:

Վարակվելու վտանգը սպառնում է հատկապես 14-25 տարեկան երիտասարդներին, այն երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի: Գոյություն ունեն սեռավարակների փոխանցման այլ ուղիներ, օրինակ` չախտահանված բժշկական գործիքների, ներարկիչների ու ասեղների միջոցով, հղի կինը կարող  է վարակել պտղին ծննդաբերության ժամանակ կամ խնամելիս: Շատ կանայք այսօր ոչ միայն չեն հետեւում իրենց առողջությանը, այլեւ փորձում են սեփական մեթոդներով ազատվել ոչ ցանկալի հղիությունից: Արդյունքում տեղի է ունենում սուր արգանդային արյունահոսություն, ինֆեկցիայի տարածում, եւ կինը կանգնում է առողջական լուրջ խնդիրների առաջ:

Գինեկոլոգի համոզմամբ հիմա բավականին տարածված է օրալ սեռական հարաբերություններ ունենալը, ինչն էլ իր հերթին նպաստում է վարակի տարածման շրջանակների ընդլայնմանը:  Օրալ սեռական վարակ ունեցողի հետ  հարաբերություն ունենալուց վարակակիրը կարող  է վարակել մյուսներին` արդեն  առանց սեռական հարաբերություն ունենալու:

2004-2007թ.թ. պահպանակների վաճառքն աճել է մոտ 6 անգամ: Սա արդեն իսկ առաջընթաց է: Հայաստանում սեռավարակների դեմ պայքարի ծրագրեր են մշակում ու իրագործում Հայական Կարմիր Խաչի ընկերությունը, մի շարք ՀԿ-ներ, որոնք հետապնդում են միայն մեկ նպատակ` կանխարգելել սեռավարակների տարածումն ու հնարավորին չափով ապահովել բնակչության առողջ ապրելակերպը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Գաստրիտը իր մասին զգացնել է տալիս գիշերը

ԳաստրիտԳաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը լինում է սուր և խրոնիկ խորհուրդ է տրվում ուտել չգրգռող, ջրիկ կամ կիսաջրիկ կերակուրներ: Կաթնամթերքից (բացառելով մածունը), ջրիկ շիլաներից բացի՝ կարելի է ուտել տավարի կամ հավի ոչ ճարպոտ միս, խաշած ձուկ, շոգեխաշած կոտլետ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ:

archive2.ankakh.com -ի հետ զրույցում  գաստրոէնտերոլոգ  Դավիթ Օրդյանի խոսքով սուր գաստրիտի ամենատարածված նշաններն են  որովայնի ցավը, սարսուռը, գլխացավը, սրտխառնոց, ջերմաստիճանի բարցրացումը: Սուր գաստրիտը հաճախ իր մասին իմաց է տալիս գիշերը:

Այն հիմնականում սննդային թունավորումների հետևանք է, առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, այդ թվում` հյութեր, հանքային ջուր` գոլ վիճակում և ուտել չգրգռող կերակուր` փոքր չափաբաժիններով:

Խրոնիկական գաստրիտի դեպքում, երբ թթվայնությունը բարձր է, սննդակարգում պետք է ընդգրկել կաթնամթերք (բացառելով մածունը), շիլաներ (գլխավորապես հնդկացորենի և վարսակի), չոր հաց, ավելի լավ է լավաշ, պաքսիմատ, չորացրած թխվածքաբլիթ, կարագով կամ բուսական յուղով եփած ապուրներ` առանց տոմատի, սննդակարգից բացառել արգանակները:

Կարելի է ուտել տավարի, հավի խաշած միս` առանց համեմունքների, բժշկական երշիկ, նրբերշիկ, խիստ սահմանափակել քաղցրավենիքի և հրուշակեղենի քանակը, քանի որ դրանք ուժեղացնում են այրոցի զգացումը, բխկոցները: Եթե ստամոքսի ցավերն ուժեղ չեն, սննդակարգում կարելի է ներառել թեթև աղցաններ, վինեգրետ`առանց սոխի, սխտորի ու համեմունքների: Ցանկալի չէ խմել սուրճ և թունդ թեյ, «Պեպսի-կոլա» «Ֆանտա», ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ:

Գաստրոէնտերոլոգի  պնդմամբ ծիրանի և խաղողի հյութերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և բարձրացնում թթվայնությունը, ուստի դրանք հակացուցված են:  Նպատակահարմար է փոքր քանակությամբ և հաճախակի խմել հանքային ջուր` գոլ վիճակում:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Ճանաչված կանայք, որոնք ինչ որ ժամանակ տղամարդ են եղել

Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…

Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են  ապրել այդպես`  սեփական եսի հետ մշտական հակասության  մեջ:

Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը,  արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:

էյփրիլ էշլիՍեռափոխված  ամենահայտնի հայտնին` Էյփրիլ Էշլին է: Նա ծնվել է արական սեռական օրգանով, դաստիարակվել   որպես Ջորջ Ջեյմսոն անունով տղա, սակայն հոգեկան բնութագրերով  աղջիկ էր, այսինքն` տրանսսեքսուալ:Նա   տառապում էր  դրանից ու 1960-ին վիրահատության ենթարկվեց` արական սեռի  տեսանելի դրսևորումներից ազատվելու համար: Դա սեռափոխության նպատակով արված վիրահատություն չէր, այլ ձերբազատում  սեռային «ավելորդությունից»: Դրանից հետո, սակայն, օրենքով նա  էլի տղամարդ էր համարվում:

1970-ին Էյփրիլ Էշլիի  ամուսնությունն Արթուր Կորբեթի հետ չեղյալ համարվեց  այն պատճառով, որ կենսաբանորեն Էշլին երբեք նրա կինը չի եղել, քանի որ նա իրականում տղամարդ էր ու տղամարդը չէր կարող ինչ-որ մեկի կինը լինել: Դատավորը հայտարարել է.«Կենսաբանորեն նա տղամարդ է համարվում ու տղամարդ եղել է ծննդյան օրից»:

Էշլիի համար դատարանի որոշումն  անձնական աղետ էր, ողբերգություն: Չնայած նա կայացել էր որպես մոդել, դերասանուհի, բարձրաշխարհիկ տիկին, այնուամենայնիվ, ծանր տարավ  դատարանի որոշումն ու  իր ընտրության հանդեպ հասարակության անհանդուրժողականությունը: Դա չխանգարեց նրան դառնալու դերասանուհի, մոդել: Հակառակ որոշ բժիշկների պնդման, որ տրանսսեքսուալները կարճ կյանք ունեն, Էյփրիլն այսօր 76 տարեկան է:

Սեռափոխության վիրահատություն աշխարհում առաջին անգամ կատարել է  դանիացի Լիլի լիլիԷլբեն: Մինչ վիրահատությունը նրա անունը Էյնար Վեգեներ էր: Նա և կինը` Գերդեն, նկարիչներ էին: Գերդեին բնորդելու ժամանակ Էյնարը  հասկացավ, որ իրեն դուր է գալիս կանացի հագուստը: Ու տեսքից էլ նա շատ նուրբ էր: Նա կանացի հագուստ էր կրում Կոպենհագենում պարահանդեսների ժամանակ ու հանդես գալիս Լիլի Էլբե անունով, իսկ Փարիզ տեղափոխվելուց հետո կանացի հագուստից գրեթե չէր հրաժարվում ու հավատացնում էր, որ իր մարմինը կանացի ուրվագծեր է ստանում: Նույնիսկ երբ տղամարդու հագուստ էր հագնում, նրան տղամարդու հանդերձով կնոջ տեղ էին դնում:

Բժշկական թեստերը ցույց տվեցին, որ Վեգեների օրգանիզմում կանացի հորմոնները գերազանցում են նորմը: 1927-ին նա որոշեց, որ եթե  մեկ տարում իրեն չհաջողվի բժշկական օգնություն  ստանալ, ապա ինքնասպանություն կգործի: Ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ նա հանդիպեց կանանց կլինիկայի բժիշկ Վերներ Կրոյցին, որը, ուսումնասիրելով Վեգեներին, հաստատեց, որ իրոք  նրա մոտ ձվարաններ են ձևավորվում, ու առաջարկեց հեռացնել արական տեսանելի  օրգանները ու երիտասարդ առողջ կնոջ ձվարան փոխպատվաստել: Առաջին վիրահատությունից հետո (1930-ին Գերմանիայում այն ժամանակների համար փորձարարական վիրահատություն կատարեցին`  հեռացնելով  արական օրգանները) նրա ձայնը  տենորից վերածվեց սոպրանոյի: Անգամ ձեռագիրն արտահայտիչ  կանացի դարձավ, իսկ մի քանի ամիս անց նրան ձվարաններ պատվաստեցին: Էլբեին սեռը հաստատող  նոր անձնագիր տվեցին, իսկ երրորդ վիրահատությունն արդեն կերպարանափոխման դժվարին ճանապարհին վերջինն էր, որից հետո Լիլին Գերդայի հետ վերադարձավ Կոպենհագեն, իսկ հոկտեմբերին փոխադարձ համաձայնությամբ նրանք ամուսնալուծվեցին: Գերդան ամուսնացավ իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հետ, իսկ Լիլին կապ ուներ ֆրանսիացի հին ծանոթներից մեկի հետ: Դրանից հետո նա մեկ անգամ ևս վերադարձավ Դրեզդեն` վիրահատության, որը նրան թույլ կտար երեխա ունենալ, սակայն այս վիրահատությունն անհաջող էր: Նա մահացավ հետվիրահատական բարդություններից: 1931-ին լուրեր էին շրջանառվում, թե մահը ևս նա է սարքել, որպեսզի հանգիստ կարողանա կյանքը վայելել նոր կերպարանքով:

կոչինելԿոչինելը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է` զատիկ) Ֆրանսիայի առաջին տրանսաստղն էր: 50-ականների վերջին նա ելույթ էր ունենում հայտնի «Կարուսել» գիշերային ակումբում: Երեք անգամ ամուսնացել է, պայքարել տրանսսեքսուալների իրավունքների համար, իր կերպարանափոխման մասին գիրք է գրել ու նկարահանվել ֆիլմում:

Անժելա Մորլին ծնվել է 1924-ին որպես Ուելլի Սքոթ: 70-ականներին նա փոխեց սեռը և դարձավ հաջողակ կոմպոզիտոր ու դիրիժոր: Հեռուստահաղորդումների համար գրած իր  երաժշտության համար 3 «Էմմիի» է արժանացել:

Ամանդա լիրԱմանդա Լիրը` հայտնի երգչուհին ու Սալվադոր Դալիի մուսան, թաքցնում է իր տղամարդկային անցյալը: Դա բացահայտվել է Դալիի կենսագիր  Գիբսոնի փնտրտուքների արդյունքում: Նա գտել է մարդկանց, որոնք Ամանդային դեռևս հիշում էին գիշերային ակումբի պարող  Ալան Տեպ անունով: Դալին հիանում էր Ամանդայով, որն իր համար  կատարյալ հերմոֆրոդիտի մարմնացում էր:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը