«Իմ կարծիքով` շահերը հավասարակշռված չեն». Վազգեն Մանուկյանը «գազային համաձայնագրերի» մասին

վազգեն մանուկյան«Գազային համաձայնագրերի» մասին  «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 

– Պարոն Մանուկյան, կարդացե՞լ եք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, Ձեր կարծիքով ի՞նչ խնդրահարույց դրույթներ կան այնտեղ ամրագրված:

– Կարդացել եմ և, ի դեպ, նշեմ, որ էլեկտրոնային տարբերակն այդպես էլ չկարողացա գտնել: Համաձայնագիրը, մեղմ ասած, իմ սրտով չէ: Ընդհանրապես, երբ պայմանագիր ես կարդում, տեսնում ես երկու կողմերի շահերի բախում, բանակցությունների միջոցով կոմպրոմիսներ և այլն: Այս պայմանագիրը կարդալիս լավ հասկանում ես, որ “Գազմպրոմը” կարող էր  դա պատրաստել, բայց չես հասկանում, թե մերո՞նք ինչ խնդիր են իրենց առջև դրել, ինչի՞ համար են պայքարել: Երևի շատ բան մնացել է չասված, շատ բարի ցանկություններ չեն մտել պայմանագրի մեջ, բայց այդ բարի ցանկությունները վաղը կարող են փոխվել, և երկիրը մտնի ծանր վիճակի մեջ: Իմ կարծիքով՝ պայմանագրի վրա պետք էր էլի աշխատել, հետո մտցնել Ազգային ժողով: Հիմա երևի ուշ է, չնայած, ինչպես իմացա, ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու խորհրդարանում այդ համաձայնագրի վավերացման օրինականությունը: Եթե Սահմանադրական դատարանը հանկարծ որոշի, որ իսկապես պետք է հարցը նորից ուղարկել Ազգային ժողով, ապա դա առիթ կլինի, որ խորհրդարանական մեծամասնությունն էլ միջամտի, և կարողանան շտկել որոշ կետեր:

Ընդհանուր առմամբ համաձայնագրում, իմ կարծիքով, շահերը հավասարակշռված չեն: Պայմանագիր կնքելիս երկու կողմերը պետք է ատամներով պաշտպանեն իրենց շահերը: Ես, անկեղծ ասած, մեր կողմից դա չտեսա:

– Երբ այն այս ձևով մտնի շրջանառության մեջ, ի՞նչ կտա Հայաստանին:

– Կարծում եմ, այնուամենայնիվ, ըստ որոշ պայմանավորվածությունների, գազի գինն այնքան թանկ չի լինի, որքան մյուս երկրներին է մատակարարվում, իհարկե այնքանով, որքանով Ռուսաստանը կցանկանա, բայց դա միշտ ճնշման ձև կարող է լինել Հայաստանի վրա: Սա ինձ մի քիչ հիշեցնում է “Արմենտելի” հետ կնքած պայմանագիրը, երբ մենք ամեն ինչ մոնոպոլ իրավունքով՝ հեռախոսի ցանցով, բաշխիչ ցանցերով, ամեն ինչով տվեցինք Հունաստանին: Նույնիսկ դժգոհությունն այնքան մեծ էր, որ Ազգային ժողովում ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, ես էլ հանձնաժողովի նախագահն էի, և սկսեցինք կառավարությանն առաջարկներ ներկայացնել: Մեր հիմնական պահանջը, իհարկե, դեմոնոպոլիզացիան էր, մանավանդ որ դրան ուղղված ցանկացած քայլ կողջունվեր նաև միջազգային դատարաններում, եթե “Արմենտելը” որոշեր մեզ դատի տալ: Դա ինչ-որ չափով օգնեց, բայց կատարվեց նաև մեկ այլ հետաքրքիր բան. նոր տեխնոլոգիաները,  նոր մտածողությունը հնարավորություն տվեցին մասամբ շրջանցելու այդ պայմանագիրը, այսինքն` ստացվեց, որ այդ հեռախոսային գծերը նրանց պատկանելն այնքան էլ  կարևոր չէր: Հետո մտավ  Skype-ը, արտասահմանի հետ հեռախոսային կապի տարբեր էժան ձևեր, և կամաց-կամաց խնդիրը տրոհվեց-գնաց, մինչև որ լուրջ որոշումներ ընդունվեցին: Բայց մենք կորցրեցինք ժամանակ: Հիմա այս գազային համաձայնագիրը. ես կարծում եմ, որ այն արժի վերամշակել, չթողնել այս վիճակում, բայց եթե նույնիսկ այս վիճակում էլ մնա, համոզված եմ, որ կգտնվեն այն օրինական ձևով շրջանցելու ճանապարհներ` խտացված գազ բերել Իրանից, օգտագործել խնայողական նոր տեխնոլոգիաներ, գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ և այլն, եթե գնային քաղաքականությունը դա դարձնի շահավետ:

– Դո՞ւք էլ ունեք այն մտահոգությունը, որ այդ համաձայնագրերը սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը:

– Գետեք, այնքա~ն բան է սպառնում այն երկրի ինքնիշխանությանը, որը  տնտեսապես թույլ է: Մեր տնտեսությունն այնքան մեծ կախվածության մեջ է, որ ինքնիշխանության նվազումը թաքնված է նաև դրա մեջ, քանի որ քաղաքականը տնտեսականի հետևանքն է: Այնպես որ, ինքնիշխանության հարցերը քննարկելիս պետք է խոսենք ոչ միայն այս համաձայնագրի մասին, այլև մեր քսան տարվա տնտեսական քաղաքականության, որը մեղմ ասած, փայլուն չէր:

 

     Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Անկախ

Կազմակերպեք ձեր երեխաների Ամանորյա ժամանցն «Անկախի» օգնությամբ. Տոնական միջոցառումների ժամանակացույցը

santaԱմանորյա տոները մոտ են: Բացի Ամանորյա եռուզեռից և պատրաստություններից, ծնողներին, տատիկներին ու պապիկներին հուզում է մեկ հարց` ինչպես անմոռանալի դարձնել տոնական օրերն իրենց սիրելի փոքրիկների համար, ինչպես արդյունավետ ու հետաքրքիր ժամանց կազմակերպել նրանց համար: Եթե մարզերում փոքրիկի ժամանցը տնից դուրս կազմակերպելը խնդրահարույց է և ընտրությունն էլ շատ մեծ չէ, ապա Երևանում հակառակ պատկերն է. տոնական օրերին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն` նախատեսված մանուկների և և նրանց ուղեկից մեծերի  համար:

«Անկախը» կփորձի ամփոփ ներկայացնել, թե այս տարի որտեղ ինչ միջոցառում կա, որպեսզի կարողանաք ձեր ժամանցը ճիշտ կազմակերպել ու ցանկալի որևէ իրադարձություն բաց չթողնեք:

Այսպես, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 9-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի Ամանորյա համերգը: Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները կշարունակվեն արդեն  հունվարի 5-ին` մանկական ծրագրով: Հունվարի 6-ին արդեն Հանրապետության հրապարակում տոնական համերգ-միջոցառումով կնշվի Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին` Հին նոր տարին:

Տոնական միջոցառումներ նախատեսված են նաև  Երևանի վարչական շրջաններում:

Բացի այդ, փոքրիկների համար կլինեն նաև վճարովի Ամանորյա միջոցառումներ:

ամանորյա ներկայացումԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  դեկտեմբերի 27-28-ը կբեմադրվի «Ամանորյա ներկայացում» հեքիաթը: Տոմսի արժեքը` 800 դրամ:

ամանորյա թատերականացված հանդեսՀ. Մալյանի կինոդերասանի թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և նոր տարում արդեն հունվարի 3-10-ը  կբեմադրվի «Ամանորյա թատերականացված հանդես»  մանկական երաժշտական ներկայացումը: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Երգի պետական թատրոնում մինչև դեկտեմբերի 29-ը և 2014-ի հունվարի 4-13-ը  կբեմադրվի կախարդական դաշնամուրԱրթուր Գրիգորյանի Ամանորյա «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 26-28-ը  և հունվարի 3-12-ը կբեմադրվի համեցեք լապլանդիաԼիլի Էլբակյանի Ամանորյա երաժշտական ներկայացումը, որը կոչվում է «Համեցեք Լապլանդիա»: Տոմսի արժեքն է 600 դրամ:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  այս տարի մինչև դեկտեմբերի 29-ը, իսկ նոր տարում` հունվարի 3-12-ը, փոքրիկների համար կբեմադրվի «Նոր տարվա նվերը» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքը 700-900 դրամ է:

«Մետրո» թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և հունվարի 3-10-ը կբեմադրվի Ամանորյա լուսերեսն ու վարդերեսըհեքիաթ-ներկայացում` «Լուսերեսն ու Վարդերեսը»: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Արամ Խաչատրյան համերգասրահում  դեկտեմբերի 30-ին կներկայացվի «Ամանորյա ուրախ ներկայացում» խորագրով մանկական ժամանցային ծրագիրը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 26-29-ը խեղկատակի ուրախ ներկայացումըև հունվարի 3-11-ը կարող եք դիտել «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացումը` ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Մինչև դեկտեմբերի 30-ն ամեն օր  ԵԹԿՊԻ-ում (Թատերական ինստիտուտ) կբեմադրվի «Ձյունանուշը հեքիաթների աշխարհում» մանկական ներկայացումը:  Տոմսի արժեքն է 500-750 դրամ:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական կախարդական մատանիթատրոնում մինչև դեկտեմբերի 31-ն ամեն օր, իսկ նոր տարում` մինչև հունվարի 10-ը,  կբեմադրվի  Գրիգոր Խաչատրյանի «Կախարդական մատանի» երաժշտական հեքիաթ-ներկայացումը: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Դեկտեմբերի 27-29-ը մանուկներին ժպիտ կպարգևի շրջիկ կրկեսը: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-3000-ի միջև:

«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 26-27-ին The-Croods-Familyմանուկների համար կցուցադրվեն  «Երեք հսկաները հեռու ափերում»  և «Քրուդսների ընտանիքը»  մուլտֆիլմերը: Տոմսի արժեքն է 500-1000 դրամ:

«Նաիրի» կինոթատրոնում փոքրիկների համար դեկտեմբերի 27-30-ը կցուցադրվի մանկական «Զամբեզիա» մուլտֆիլմը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Իսկ եթե կորոշեք ձեր փոքրիկի Ամանորն անմոռանալի դարձնել Ձմեռ պապին ձեր տուն հրավիրելով, ապա ստիպված կլինեք  վճարել 20-40 հազար դրամ` կախված ժամից, թե երբ կնախընտրեք հյուրընկալել Ձմեռ պապին ու Ձյունանուշին:

«Անկախը» մաղթում է անմոռանալի Ամանորյա ժամանց:

Գյումրիում կրկին ամփոփեցին տարին

IMG_1636Այսօր Գյումրիում պաշտոնապես փակվեց “Գյումրի 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը, արարողություն, որը կարծես մի քանի անգամ է կատարվում: Այդ նպատակով կրկին անգամ Գյումրիում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տեղի ունեցավ նաև պարգտևատրման արարողությունը:

“Կամա թե ակամա հայտնվեցինք մի տեսակ պարտավորված վիճակում, և ապագայում էլ մենք չենք կարող դուրս գալ այս մշակութային կարգավիճակից: Այսինքն, եղածի ուժն այնքան զորեղ է, որ բոլորին առաջ կմղի ու պահանջ կդառնա շատ միջոցառումներ դարձնել ավանդական”, – իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ ահա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դարձյալ կրկնեց, որ այսքանով չի ավարտվում մշակութային մայրաքաղաքը. “Այս տարվա ընթացքում ես բազմաթիվ անգամներ եղա Գյումրիում և երբ գալիս էի, գալիս էի ոչ թե պարտավորված, ինչ-որ մի բան կատարելու, այլ այնպես, ինչպես քո աշխատանքի տեղում ամփոփում ես տարին` մտերիմների հետ: Այսօր, փակում բառը չեմ սիրում օգտագործել, ընդամենը դնում ենք միջակետ, այն բոլոր ապագա գործողությունների առջև, որոնց ականատեսը մենք մոտ ապագայում կդառնանք: Գյումրին շարունակելու է կրել մշակութային մայրաքաղաքի տիտղոսը”:
Պաշտոնյաների ելույթներին հաջորդում էր նաև մշակութային մայրաքաղաքի անցկացմանն աջակցած բոլոր անհատներն ու կազմակերպությունների ղեկավարների պարգևատրումները: Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին Հասմիկ Պողոսյանն ու Սամվել Բալասանյանը: Եղան նաև փոխադարձ պարգևատրումներ, իսկ քաղաքապետը մեկ առ մեկ պարգևատրեց նաև հասարակ աշխատակիցների` բանվորների, վարորդների, որոնց շնորհիվ ամբողջ տոնական տարվա ընթացքում ապահովվել էր Գյումրու մաքրությունը:
“Այսօր ևս մեկ տոն է Գյումրիում: Քանի որ ծրագիրն ամփոփելու պատիվն ինփ է վստահվել` առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնենք մեր համաքաղաքացիներին, որ կարողացան այդքան ակտիվ մասնակցել մշակութային մայրաքաղաք ծրագրին: …Ես համոզված եմ, որ Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք ու մնալու է: Երբ դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նույնպես հնարավորություն տվեց Գյումրի քաղաքի անունը բարձրացնելու աշխարհում”, – ասաց Սամվել Բալասանյանը և խոստացավ, այն միջոցառումները, որոնք մեծ արձագանք գտան և ինքնին շատ գեղեցիկ էին, կիրականացվեն նաև հաջորդ` 2014 թվականում:

Անկախ

Նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստ

պուտին,սարգսյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:

Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:

Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով:

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում,բայց սառնամանիքը կշարունակվի

Եղանակը Հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին

 

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:Քամին արևմտյան 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝Դեկտեմբերի 25-29-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան 10.80C (1938 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1932 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.30C

Անկախ

Հանրային խորհուրդը վերահաստատեց իր դիրքորոշումը. «Զվարթնոց»-ի կլոր շենքը չպետք է քանդել

IMG_2295Այսօր Հանրային խորհրդում կրկին թեժ քննարկում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի վերաբերյալ: ՀԽ չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի վարած համատեղ նիստում վերահաստատեցին խորհրդի դիրքորոշումը, այն է` պահպանել կառույցը և միջոցներ գտնել այն վերագործարկելու:

Շենքը քանդելու դեմ հանդես եկան նիստին մասնակից մի շարք ճարտարապետներ, արվեստաբաններ, մտավորականներ: Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նիստին եկել էր ուղերձով` ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին և հայրենանվեր ողջ հանրությանը: Ուղերձում մասնավորապես ասված էր, որ ՀՀ մտավորականության ներկայացուցիչները խորապես վրդովված են քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումից, որը, ի հեճուկս Հանրային խորհրդում տեղի ունեցած բազում քննարկումների և մերժումների` ամեն գնով ձգտում է ձեռք բերել «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու թույլտվություն:

«Առաջարկում և պահանջում ենք` մերժել շենքի քանդման թույլտվություն ստանալու վերաբերյալ քաղավիացիահյի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումը` որակելով այն որպես հակամշակութային և հակաազգային քայլ: Ճարտարապետական արժեք հանդիսացող, սակայն կոնցեսիոների կողմից վթարային ու անպիտան ճանաչված կլոր մասնաշենքը որպես լքյալ կառույց սահմանված կարգով օտարել` բաց աճուրդի կազմակերպմամբ` պայմանով, որ գնորդը կառույցն ամրացնի, վերանորոգի և օգտագործի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման բոլոր օրենքներին համապատասխան»,-հայտարարեց ճարտարապետը:

Սաշուր Քալաշյանը նաև դիմեց  ազգային մշակույթի հանդեպ սրտացավ  ողջ հանրության այս պահից սկսած զգոնություն ցուցաբերել և  Ծածկած շուկայի դառը փորձից զերծ մնալու համար հսկողության ռեժիմ սահմանել  «Զվարթնոցի» կլոր շենքի նկատմամբ ապօրինի ոտնձգությունները կանխելու և նրա անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Արվեստաբան Ռուբեն Արևշատյանն անդրադարձավ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի` Արտյոմ Մովսեսյանի կողմից ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ հնչեցրած որոշ տեսակետներին` դրանց մի մասը որակելով աղավաղումներ: Ըստ Արևշատյանի` անցյալ տարի տեղի է ունեցել Վիեննական 15-րդ կոնգրեսը, որը նվիրված է եղել խորհրդային մոդեռնիզմին, և ներկայացվել է  տասը տարվա ուսումնասիրության արդյունքում ի մի բերված մեծածավալ ցուցահանդես: Արվեստաբանի ձեռքի տակ էր նաև կոնգերեսի գիրք-կատալոգը, որտեղ ներկայացված էին նախկին խորհրդային  հանրապետություններում 1955-1991 թթ. ընթացքում ստեղծված  ուշ, արդի կամ մոդեռնիստական ճարտարապետության նշանակալի կառույցներ:  Կատալոգը գլխավորում էր Գևորգ Քոչարի կողմից 1965 թվականին Սևանում ստեղծված ճաշարանի մասնաշենքը, հետո գալիս էր գեոդեզիայի ինստիտուտի ճակատը, Ամառային թատրոնը, Երիտասարդական պալատը, որն արդեն չկա, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքն ու այլ կառույցներ: Ի դեպ, ցուցահանդեսում ներառված կառույցների գերակշիռ մասը Հայաստանից է եղել` 30-ից ավելի կառույց:

Ռուբեն Արևշատյանը զարմացած է Արտյոմ Մովսեսյանի այն մտքից, թե իրենք համացանցից փորձել են տեղեկությունենր հավաքել` արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը  եղե՞լ է սովետական մոդեռնիզմի նշանակալի կառույց, թե ոչ և նման տեղեկություն չեն գտել. «Հետաքրքիր է, փաստորեն «գուգըլ» մտնելով` կարելի է դառնալ նաև ավիաակոնստրուկտոր կամ օդաչու»,-հեգնեց արվեստաբանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի կոնգրեսին, ապա արվեստաբանի կարծիքով` այդ հարցում նույնպես Մովսեսյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել. «Ասեց, որ Վիեննայի կոնգրեսը հատուկ բանաձև է ընդունել միայն Երևանի մարզահամերգային համալիրի պահպանման վերաբերյալ»:

Արևշատյանը ընթերցեց Վիեննայի կոնգրեսի ժամանակ հետխորհրդային երկրների կառավարություններին, մշակութային և հասարակական կազմակերպություններին ուղղված կոչը` խորհրդային ժամանակաշրջանի կառույցները մշակութային արժեք ճանաչելու և դրանք պահպանելու վերաբերյալ:

Արվեստաբանը միջազգայնորեն ճանաչված կառույցը քանդելու մտադրությունը վանդալիզմ որակեց:

Ի դեպ, նա նշեց, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած մշակութային մի կոնֆերանսի ժամանակ իր կողմից այս խնդրի մասին բարձրաձայնվել է, և կոլեգաներն առաջարկ են ներկայացրել.  քանի որ կառույցը սիրված ու ճանաչված է, հայտարարել միջազգային մրցույթ, որպեսզի այլ երկրների ճարտարապետներն էլ հնարավորություն ունենան հանդես գալու նախաձեռնություններով:

ՀԽ նիստին ներկա էր նաև «Զվարթնոց»-ի կլոր շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվումն է բաց նամակ հղել նաև Սփյուռքին, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեն այս երևույթի նկատմամբ: Նա նշեց, որ բազմաթիվ են օրինակները, երբ հանդես գալով Սփյուռքի անունից` որպես մեծ «բարերարներ», ներդրողներ են գալիս Հայաստան և, արհամարհելով մեր ժողովրդին, մեր պատմամշակութային արժեքները, փորձում են քանդել ու վերացնել դրանք. «Պետք է Սփյուռքի առջև բարձրացնել այն հարցը, թե ի՞նչ խնդիրներ է լուծում պարոն Էռնեկյանը քանդելով այս շենքը»,-ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահի կարծիքով` այս ամենում մեղավոր է կառավարությունը, որը սեփականության կամ վարձակալության տրվող իր գուքի նկատմամբ իրեն իրավազուրկ է դարձնում: «Մենք կորցրեցինք Ծածկած շուկան, և հիմա որքան էլ որ այն փայլփլի, մի´ խաբվեք, դա սովորական խանութ է, արժեքավոր այն շուկան այլևս չկա»:

big_c231e3523ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ  ընդգծեց, որ այս ամենը մեծ շղթային փոքրիկ մի հատված է, և այս ամենը ամեն ինչ կապիտալին ծառայեցնելու գլոբալիզացիայի գխավոր նպատակն է: Նա կոչ արեց միավորվել և պայքարել ազգային արժեքները պահպանելու համար:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հանրային խորհուրդը հարցը քննարկելով համապատասխան ենթահանձնաժողովներում, այնուհետև կազմակերպելով շահնագրգիռ քննարկումներ նաև կառավարության, քաղավիացիանի գխավոր վարչությանն և «օդանավակայանի տնօրինության հետ, նոյեմբերի 11-ի լիագումար նիստում որոշել էր` դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հոշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների կողմից ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և իր եզրակացությունն ուղարկել ՀՀ կառավարություն:

Եթե կառավարության կողմից էլ մաստեր պլանը հաստատվի, ապա կառույցի քանդումն անխուսափելի է:

Ամանորն անցկացնելու լավագույն 10 երկրներն ու հյուրանոցները

Ամանորն արդեն մոտենում է,  և ժամանակն է մտածելու, թե որտեղ անցկացնել ամանորյա տոներն ու երկար սպասված արձակուրդը՝ դրանք դարձնելով հաճելի ու հիշարժան: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի այն քաղաքների և հյուրանոցների ցանկը, որոնք լավագույն պայմաններն են առաջարկում  տոներն անմոռանալի դարձնելու համար: Կախված նախասիրություններից ու հնարավորություններից՝  կարելի է ընտրել ներկայացված տարբերակներից որևէ մեկը:

Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, ԲրազիլիաԱմենաաղմկոտ Ամանորը Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա

Ամենաաղմկոտ և ուրախ Ամանորն անցնում է Բրազիլիայում:Աշխարհի ամենագեղեցիկ  4  կիլոմետրանոց  Կոպակաբանա ծովափին կազմակերպվում է  հսկայական դիսկոտեկ մի քանի միլիոն մարդու համար: Porto Bay Rio հյուրանոցը գտնվում է շատ մոտ ծովափին, և, կանգ առնելով այնտեղ, հնարավոր է մասնակցել Ամանորի գիշերվա համընդհանուր «գժությանը»: Այստեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակն արժե  200  եվրո, որը պետք է նախապես պատվիրել, քանի որ  Ամանորին Բրազիլիան և հենց այս հյուրանոցը նախընտրողները բավական շատ են:

Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս Ամանորը ծովափին Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս

Այստեղ Նոր Տարին  դիմավորում են կապույտ երկնքի տակ ու տաք արևի ներքո, իրենց հանգիստը վայելում Եգիպտոսի ամենամեծ ջրաշխարհներից մեկում: Բացի այդ,  Titanic Beach-ի ամանորյա ծրագիրը միշտ տպավորիչ և վառ է լինում: Ուշագրավ է նաև, որ Եգիպտոսի ամենաշքեղ հյուրանոցներից  մեկում նման հանգիստ անցկացնելը այնքան էլ թանկ չէ:

Luna Hotel Baglioni  հյուրանոցում, ՎենետիկԱրքայավայել Ամանոր Luna Hotel Baglioni  հյուրանոցում, Վենետիկ, Իտալիա

Անտիկ իտալական մշակույթի, թագավորական պալատների ու դասական շքեղության սիրահարների համար Վենետիկը լավագույն ընտրությունն է: Այստեղ Ամանորի գիշերն անցնում է պարահանդեսային շքեղ դահլիճում, որտեղ պահպանված է նախորդ հարյուրամյակների ինտերիերը, իսկ պատերը նկարազարդ են միջնադարյան իտալական մշակույթի տարրերով:  Այստեղ հյուրերի համար հրավիրվում են երաժիշտներ և կազմակերպվում են պարեր:  Իսկ հունվարի 1-ին բոլորին սպասում են ավանդական  բրանչի (տոնական ճաշ, որը մատուցվում է առավոտյան  11.00-ից  մինչև ժամը 16.00 ): Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում այս հյուրանոցի երկու տեղանոց համարը մեկ գիշերվա համար  արժե 860 եվրո:

Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ ԲրիտանիաԱմանորը Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ Բրիտանիա

Մանկության տարիներին արդյոք չեք երազել գոնե մի քանի օրով ապրել արքայական դղյակում: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ Նոր Տարվա  նախաշեմին Augill Castle  հյուրանոց-դղյակում:  Այստեղ ծննդյան տոներն  անցնում  են կախարդական, ինչպես ֆիլմերում է: Գեղեցիկ ծառուղով շքեղ դղյակում դուք կարող եք դիմավորել Ամանորը հանգիստ, խաղաղ ու անաղմուկ միջավայրում, առանց հրավառությունների ու բարձր երաժշտության, ինչպես սեփական տանը: Դեկտեմբերի  30-ից հունվարի 1-ն  այս հյուրանոցում առաջարկվում է ամրագրել երկտեղանոց  սենյակ երկու գիշերվա համար 514 եվրոյով: Այս գումարով դուք կարող եք օգտվել «ամեն ինչ մեկում»  (all inclusive) համակարգից՝ նախաճաշ, ճաշ, կոկտեյլներ, ընթրիք և բարձրորակ շամպայն ամանորյա գիշերը: Մինչև 12 տարեկան երեխան կարող է ձեզ հետ մնալ նույն սենյակում անվճար:

 Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել Ամանորը գուրմանների համար Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել, Բելգիա

Նվիրեք ձեզ անմոռանալի Ամանոր՝ ճամփորդելով յուրատեսակ ու նրբահամ խորտիկների երկիր: Կզարմանաք, բայց Բրյուսելի ռեստորանները կարող են ձեզ առաջարկել շատ ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, քան Ֆրանսիայում: Եթե որոշեք մեկնել Բրյուսել, կարելի է ընտրել Hotel Amigo հյուրանոցը, որը բավական մոտ է տեղակայված քաղաքի կենտրոնին: Այստեց կարող եք զբոսնել քաղաքի տոնական փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ ու սրճարաններ: Հենց այս հյուրանոցում է տեղակայված քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը՝  Bocconi–ին: Amigo-ում  վճարված գումարի դիմաց բարձրակարգ ծառայությունների մատուցումը երաշխավորված է: Դեկտեմբերի 17-ից  հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում երկօրյա բնակությունն այստեղ կարժենա 460 եվրո: Նշենք, որ այս հյուրանոցում մինչև 12 տարեկան երեխաները  մնում և սնվում են անվճար, իսկ մինչև 16 տարեկանները՝ կես գնով:

Mandarin Oriental–ում, ՊրահաՇքեղ Ամանոր Mandarin Oriental–ում, Պրահա, Չեխիա 

Արևելյան շքեղությունը վայելելու համար ամենևին  էլ պարտադիր չէ մեկնել արևելյան երկրներ, քանզի Պրահայի Mandarin Oriental հյուրանոցային համալիրը կապահովի ձեզ արևելյան հանգիստ: Այն կառուցված է Վլտավա գետի ափին՝ ոչ հեռու Պրաժական ամրոցից: Եթե դուք Նոր տարվա համար ընտրեք հենց այս հյուրանոցը, ապա ձեր հանգիստը կանցնի հիանալի պայմաններում: Դուք հնարավորություն կունենաք զմայլվելու անմոռանալի հրավառությունով, որը, սովորաբար, տեղի է ունենում ամանորյա գիշերը՝ ամրոցի շուրջ: Տոն օրերին նախընտրելի է այցելել Սուրբ Ծննդյան շուկաններ, որոնք չեխական մայրաքաղաքում գործում են մինչև հունվարի  1-ը: Այս հյուրանոցում երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար սկսում է 300 եվրոյից:

 Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա Լեռնագնացներն  Ամանորին ընտրում են Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա

Սանտ-Մորիսի լուսավորված ճանապարհները, շքեղ ռեստորաններն ու կազինոները, բարձրակարգ հյուրանոցները գրավում են աշխարհի ամենահարուստ և հանրահայտ մարդկանց:  Եթե ցանկանում եք  անցկացնել  Ամանորը նրանց հետ միասին, Kempinski Grand Hotel des Bains–ը ձեզ է սպասում: Այստեղ ապրելու նվազագույն տևողությունը տոների ընթացքում 10 օր է: Այս հյուրանոցի  երկտեղանոց սենյակի համար պատրաստ եղեք վճարելու 12 հազար եվրո: Փոխարենը կստանաք  հնարավորություն պարբերաբար այցելել հսկայական ջերմային համալիր և զբաղվել դահուկավազքով  աշխարհի ամենահայտնի մարդկանց ընկերակցությամբ:

The Glass House հյուրանոցում,  ԷդինբուրգԱմանորը էսթետների համար  The Glass House հյուրանոցում,  Էդինբուրգ, Շոտլանդիա

Էդինբուրգի շքեղ  հյուրանոցը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրատեսակ դիզայներական լուծումներով և  դեպի քաղաք բացվող  հիասքանչ տեսարանով, այսինքն այստեղ կա այն ամենը,  ինչ կուրախացնի ու կգոհացնի  էսթետներին: Ավելին, կարելի է  ամանորյա գիշերը  բարձրանալ հյուրանոցի տանիքում տեղավորված այգի և վայելել տոնական  հիանալի հրավառություն: Այս հյուրանոցն առանձնանում է գնի և որակի շահավետ համադրությամբ: Էդինբուրգի հյուրանոցում  երկու գիշերվա համար՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, երկտեղանոց սենյակը կարժենա 345 եվրո: Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուրին մեկ շիշ շամպայն է մատուցվում:

Banyan Tree հյուրանոցում, ԹայլանդԷկզոտիկ Ամանոր Banyan Tree հյուրանոցում, Թաիլանդ, Բանգկոկ 

Չնայած բուդդիստները Նոր տարին տոնում են այլ ժամանակահատվածում, Թաիլանդում քիչ չեն այնպիսիք, որոնք Ամանորը նշում են եվրոպական ժամանակացույցով: Տոների ժամանակ Բանգկոկի փողոցները լի են ուրախ և աղմկոտ պարախմբերով, լույսերով ու հրավառություններով: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկվում է Banyan Tree հյուրանոցը: Այստեղ կարելի է հանգիստն  անցկացնել ընտանիքի հետ միասին: Հյուրերը Նոր տարին դիմավորում են հյուրանոցի 61-րդ հարկում, որտեղ տոնական ընթրիք է մատուցվում:

  Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, ԴուբայՀարմարավետ Ամանոր Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, Դուբայ, ԱՄԷ

Եվս  մի հնարավորություն Ամանորը շքեղության մեջ դիմավորելու համար:  Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն վաղուց են խոստովանել, որ Դուբայը և ընդհանրապես էմիրությունները վերջին ժամանակներում դարձել են աշխարհի շքեղության կենտրոնը: Դուբայը նախընտրած զբոսաշրջիկներին սպասվում է հետաքրքիր ամանորյա շոու ծրագիր Le Meridien Seyahi հյուրանոցում: Ամանորյա գիշերը ձեզ սպասվում են թատերականացված բեմականացումներ, զբոսանք առագաստանավով, շքեղ ճաշկերույթ Դուբայի վերնախավի հետ միասին:

Ահա աշխարհի ամենագեղեցիկ այն քաղաքները, որոնք առաջարկում են Ամանորը տոնել իրենց երկրի բարձրակարգ հյուրանոցներում: Թե որտեղ կդիմավորեք տարեմուտն  այս անգամ, որոշեք ինքներդ: Սակայն մի մոռացեք, որ կարևորն  ոչ թե շքեղությունն ու ճոխությունն  է, այլ համերաշխ ընտանիքը, ընկերական ջերմ միջավայրն ու տոնական տրամադրությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով:

Ամանորյա լավագույն մաղթանքներով՝

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

ԵղիսաբեթII թագուհին հետմահու արդարացրել է հոմոսեքսուալիստ գիտնական Տյուրիգին

եղիսաբեթ 2-րդԵղիսաբեթII թագուհին առասպելական մաթեմատիկոս Ալան Տյուրիգի ներման   հրամանագիր է ստորագրել: Գիտնականը 1952թ դատապարտվել էր  հոմոսեքսուալիզմի համար և քիմիական ամորձատման ենթարկվել,  որից հետո ինքնասպան էր եղել: Տյուրինգի արդարացման համար հայտնի գիտնականներ էին միջնորդել, հաղորդում է Sky News-ը:

Անցյալ տարվա վերջին բրիտանական գիտության աստղերը, որոնցից են հայտնի ֆիզիկոս Ստիվեն Հոկինգը, բիոքիմիկոս Պոլ Ներսը և տիեզերագետ Մարտին Ջոն Ռիսը իշխանություններից պահանջել են անցյալ դարի հանճարեղ մաթեմատիկոսի արդարացումը: Չնայած, որ 2009թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Տյուրինգի տառապանքների համար իր նախորդների անունից հանրային ներողություն խնդրեց, գիտնականի ներման առաջարկությունը Լորդերի պալատ մտավ միայն 2012թ մարտին:

Արդարությունը հաղթեց միայն կես տարի հետո: Տյուրիգի արդարացման որոշումը ուժի մեջ մտավ անմիջապես ընդունվելուց հետո: Հետաքրքիր է, որ 1940-ականներին  այդ պատվին արժանացել են ևս չորս մարդ:

Ալան Տյուրինգը հայտնի էր , որ մասնակցել է գերմանական “Էնիգմա” կոդի ապակոդավորմանը և  ստեղծել է առաջին ծրագրավորվող համակարգիչը: Բացի դրանից  գիտնականը պատմության մեջ է մտել որպես արհեստական ինտելեկտի տեսաբան և հաշվողական մեքենաների մտքի առկայությունը ստուգող թեստի հեղինակ:

1950-ականների սկզբին մաթեմատիկոսին մի տղամարդու հետ կապի մեջ էին բռնացրել, որից հետո  նրա կարիերան գահավիժել էր, նրան հեռացրել էին աշխատանքից: Հանճարեղ գիտնականը գերադասել էր հոմոսեքսուալիզմից հարկադիր “բուժումը” բանտային ժամկետից, բայց այդ որոշումը նրա համար ճակատագրական էր եղել: 1954թ 41-ամյա Ալան Տյուրինգը թունավորված խնձոր ուտելով ինքնասպան է լինում:

 Անկախ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

  Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:
   Հրաչ ՄուրադյանՀանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
  Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
  Հանրությանը վստահեցնում ենք, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել եզդիների ՀԿ-ների դիմումն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

մանվել բադեյանՀՀ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացել է  «Փաստինֆո»-ն, որոշումը կայացվել է հանձնաժողովի` այսօրվա դռնփակ նիստում, իսկ գործով զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը։
Նշենք, որ դիմումներն էթիկայի հանձնաժողովն ստացել է դեկտեմբերի 13-ին, որից օրեր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով հանրապետական պատգամավորի կողմից հնչեցված արտահայտությունը։  Եզդիների համայնքին բանավոր ներողությունները չեն գոհացրել եւ նրանք պահանջում են ձեռնարկել պատասխանատվության միջոցներ՝ իրենց ազգի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ թույլ տված պատգամավորի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս է եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Այս արտահայտությունը վիրավորել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
Այս միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաեւ՝ թղթի վրա նկարված էշ:
«Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին: Մենք պարոն Բադեյանի համար բերել ենք ավանակ մեր ձեռքով նկարած, ինչպես նաև զուգարանի թուղթ, որովհետև պարոն Բադեյանը չի խոսում, այլ գործողություն է անում, իսկ այդ գործողության դեպքում պետք է գալիս զուգարանի թուղթ»,- նշել էին երիտասարդները:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների շուրջ մամուլի հրապարակումների վերաբերյալ

դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը, յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչը իմպերատիվ պահանջ է ցանկացած իրավական, ժողովրդավարական հասարակարգում, նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազի առաջարկությանը հետևած արագ արձագանքները:
Խուսափելու համար հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելուց, որ մամուլում տպագրված նյութերը չեն արժանանում պատշաճ ուշադրության և չեն ստանում համապատասխան լուծում` պարզաբանում ենք, որ համապատասխան տեղեկատվությունը, հոդվածը, տեսաձայնագրությունը, լուրը, որպեսզի առիթ հանդիսանա քրեական գործ հարուցելու համար, պետք է համապատասխանի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական նորմերին:
Մասնավորապես, եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախևառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:

Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է.
ա/ անձը իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը
բ/` եթե լրացել է նրա 16 տարին, միաժամանակ նաև նախազգուշացվի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
Եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձը ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող վերոնշյալ հաղորդման կարգին համապատասխան:
Անդրադառնալով, մամուլում, որոշ դատավորների և դատախազության աշխատակիցների վերաբերյալ հրապարակված հոդվածների, մասնավորապես՝ “Վիզկոն” ՍՊԸ-ի նախկին տնօրեն Պավել Անդերսոնի 2012թ. հուլիսի 10-ի տեսաձայնագրության, դրա սղագրության, և 1in.am լրատվական կայքում 2013թ. դեկտեմբերի 13-ին ”Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին” վերտառությամբ, փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ տպագրված հարցազրույցի վերաբերյալ, տեղեկացնում ենք.

Պավել Անդերսոնի ելույթի տեսագրության բովանդակությունը պատշաճ ուսումնասիրվել է, ստուգվել են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը, և պայմանավորված Պավել Անդերսոնի բացակայությամբ Հայաստանի Հանրապետությունից, հնարավոր չէ վերջինիցս, որպես հանցագործության մասին հաղորդում տվող ֆիզիկական անձի, վերցնել պատշաճ հաղորդում հանցագործության վերաբերյալ, կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հիմնավորելու կամ հերքելու համար նրա կողմից մատնանշված հանգամանքերը:
Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը հուսով է և ակնկալում է վերջինիս արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցները:
”Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին” հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ այդ հարցազրույցում նշված հանգամանքները ուսումնասիրման առարկա են դարձել դեռևս 2013թ. օգոստոսի 23-ին “Հրապարակ” օրաթերթում տպագրված “Կոռուպցիան Երևան քաղաքի դատախազությունում” հոդվածի և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը օգոստոսի 24-ին Հ. Ճարոյանի ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստած նյութերով, որի ընթացքում Հակոբ Ճարոյանը իր բացատրությամբ ներկայացրել է միայն քրեական գործով ձեռք բերված ապացույցների և կայացված դատավարական որոշումների կապակցությամբ իր վերլուծությունները, չնշելով տեղեկություն կամ փաստ, որը կվկայեր քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի և նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազների ոչ օրինաչափ նկատառումներ, նյութական շահագրգռվածություն ունենալու մասին:
Անկախ փաստերի բացակայությունից, փաստաբանի ներկայացրած դիտարկումների կապակցությամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությանը մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանց արդյունքում ևս տեղեկություններ ձեռք չեն բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի կամ դատախազների կողմից կաշառք ստանալու, նյութական այլ շահագրգռվածություն, ինչպես նաև քրեական գործով անցնող անձանց հետ ոչ դատավարական հարաբերություններ ունենալու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա 2013թ. սեպտեմբերի 25-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Կայացված որոշումը Հ. Ճարոյանը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի բողոքարկել, դրա փոխարեն դարձյալ հրապարակային անդրադարձ է կատարել այն նույն հանգամանքներին, որպիսիք արդեն իսկ քննության առարկա են եղել:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը գնահատական է տվել նաև Հակոբ Ճարոյանի արարքին, եզրահանգելով, որ վերջինս, հանդիսանալով քրեական գործով ամբաստանյալի շահերի պաշտպանը, ընդամենն իր ներքին համոզմունքով գնահատել է պաշտպանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացած ապացույցների բավարարությունը, ինչպես նաև նրա հետ շահերի հակասություն ունեցող, մեղադրող ցուցմունքներ տված անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու օրինականությունն ու հիմնավորվածությունը, որպիսի պայմաններում, ընդամենը սուբյեկտիվ մեկնաբանություն տալու համար փաստաբանը ենթակա չէ քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար
Սակայն, 2013թ.դեկտեմբերի 13-ի հարցազրույցում Հակոբ Ճարոյանը, բացի վերոնշյալից, նշել է նաև մեկ այլ քրեական գործի մասին, ինչի վերաբերյալ հայտնում ենք, որ փաստաբանը, իր վերլուծությունները և դատողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու դեպքում, դատախազությունը պատրաստ է պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ այդ հարցերին ևս:
Այնուամենայնիվ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործելու և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ընթացքում օրենքով սահմանված ընթացակարգերը հստակ պահպանելու նպատակով հարկ ենք համարում նաև պարզաբանել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ինչպես նաև դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, ինչպես նաև նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ և 344-րդ հոդվածներով նախատեսված արարքներ են:

 Անկախ

Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

10932_am_3 (1)ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով: Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Խորհրդի անդամներն իրենց ելույթներում գոհունակությամբ են խոսել համալսարանում հաշվետու տարում իրականացված բարեփոխումների մասին՝ կարևորելով, մասնավորապես, ամբիոնների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների տրամադրման համակարգի ներդրումը, օտար լեզուների դասավանդման ծավալի ավելացումը, ամբիոնների տեխնիկական վերազինումն ու հագեցվածությունը և այլն:
Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին ծննդյան առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

 Անկախ

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝
 Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան     11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.20C

 

Պուանսետիա (Մոլոչայ,էուֆորբիա)

էուֆորբիաՍա պատկանում է  սուկուլենտ բույսերի ընտանիքին  և  ունի 2000-ից ավելի  տարատեսակ:  Շատ տեսակներ  աչքի են ընկնում իրենց մեծությամբ  և այդ պատճառով  նրանց հնարավոր չէ  տանը  բազմացնել:  Տանը  աճեցվող  մոլոչայը  կամ էուֆորբիան (euphorbia)   սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ  տեսք ունի  և պահանջկոտ չէ:  Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է մոլոչայԱֆրիկայից, Ամերիկայից,Մադագասկարից:
պուանսետիաՄոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ`  Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի, իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

էուֆորբիաԾաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն,  սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս  ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

Ջրել  չափավոր  գարնանը և ամռանը,  պակասացնել ջրելը  ձմռանը:  Աճի ընթացքում  հողը չպետք է  ամբողջովին  չորանա:

Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:

Անկախ

ԱՄՆ-ում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

o_858717ԱՄՆ-ի Կենտուկի, Միսիսսիպի ու Միսսուրի նահանգներում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:Պատճառը` եղանակային պայմաններով պայմանավորված ավտովթարներն են:

Կենտուկիի Նոյւ Հոուլ քաղաքի մոտ գետն է ընկել 5 ուղևորով մի ավտոմեքենա.ուղևորներից 3-ը սառը ջրի մեջ զոհվել են, 2-ին հաջողվել է լողալով դուրս գալ: Նույն նահանգում Քերոլթոն քաղաքի մոտ գետն է ընկել կվադրոցիկլը. զոհվել է վարորդը:

Միսսուրիում ձնամրրկի ու մերկասառույցի պատճառով ավտովթար է եղել, զոհվել է մեկ մարդ: Իսկ Միսիսսիպիում,որտեղ պտտահողմն անգամ բեռնարատներ է շրջել, զոհվել է 2 մարդ:

Տարերքը մոլեգնում է նաև Նյու-Յորքում, Վերմոնտում ու Մենում: Էլեկտրալարերի վնասման պատճառով հազարավոր տներ են հոսանքազրկվել:

Անկախ

 

Ամանորյա աղցան

նոր տարի, խոհանոցՆոր Տարին սարերի ետևում չէ ու կարելի է  հետաքրքիր բաղադրատոմսեր փորձել` ամանորյա  տոնական սեղանը համեղ ու գունագեղ դարձնելու համար:

Բաղադրությունը

միջին չափսի 3-4 կարտոֆիլ

2 հատ գազար

թարմ վարունգ` 2 հատ

մարինացված վարունգ` 3 հատ

մարինացված սունկ` 150գ

կաղամբ բրոքքոլի

ձու` 3 հատ

50 գ կոշտ պանիր

կիտրոն

մայոնեզ` 150 գ:

Պատրաստման եղանակը

Կաղամբը մասնատել ցողուններով ու խաշել. սկզբում եռման աղաջրում եփել կոթունները: Խաշել 4 րոպե, ապա հանել ու նույն ջրի մեջ եփել մնացած կաղամբը:  Եռման պահից հաշված 2 րոպե հետո հանել, ապա ափսեի մեջ շարել: Կես կիտրոնի հյութով առատորեն ցողել կաղամբը: Կարտոֆիլը, ձուն ու գազարը խաշել, ապա կտրատել: Կարտոֆիլը` մեծ կտորներով, իսկ գազարը` անհամեմատ փոքր: Կտրատած բանջարեղենը լցնել թասի մեջ, ապա ավելացնել կտրատած  թթու վարունգը, խորանարդներով կտրատած մաքրած թարմ վարունգը: Խաշած ձվի սպիտակուցները մի կողմ դնել (դրանք հարկավոր են աղցանը զարդարելու համար), մնացածը կտրատել խորանարդներով: Ամբողջը լցնել թասի մեջ: Խորանարդներով կտրատել սունկը, նույն կերպ` պանիրը: Կաղամբի ավելի խոշոր ցողունները պահել աղցանը զարդարելու համար: Կտրատած բաղադրիչների վրա մայոնեզ ավելացնել ու ամբողջը լավ խառնել: Աղցանը պետք է լցնել ոչ խորը ամանի մեջ ու մակերեսը հարթեցնել: Շարունակությունը կարդալ հետևելով հղմանը:

Անկախ

Կանաչն ու կապույտը` նորաձևության գագաթնակետ Ինչ են թելադրում համաշխարհային միտումները

hagustԱմեն տարի փոխվում են նորաձևության միտումները, և համաշխարհային դիզայներները փորձում են: Ասում են` հմայիչ է այն կինը, որը գեղեցիկ, խնամված արտաքին ունի: Կանայք ձգտում են նաև իրենց անհատականությունն ընդգծել հագուստի և զանազան աքսեսուարների միջոցով:

Մեր երկրի դիզայներներն ու ոճաբանները սովորաբար նոր միտումներին հետևում եմ համաշխարհային հարթակներից, քանի որ Հայաստանը աշխարհին նորաձևություն թելադրող երկրներից չէ: Ֆրանսիացի և իտալացի դիզայներներն արդեն հասցրել են հետևություններ անել, թե Կապույտ փայտե ձիու տարում, որ գույներն են նորաձև, այդ թվում նաև հագուստի տարրերն ու սանրվածքները:
նորաձևությունՔանի որ ձիու տարի է, նախ և առաջ կանանց խորհուրդ է տրվում ոճային փոփոխություններ մտցնել, ամենևին չկաշկանդվել և մի փոքր կերպարանափոխվել: Նույնաձև երևալը միշտ չէ, որ գեղեցիկ ու հետաքրքիր է: Ինչպես նշում է”ՙԱտեքս”նորաձևոթյան կենտրոնի դերձակ-մոդելյոր Ժենյա Նազարյանը, այս տարի կնոջ պահարանում պետք է գերիշխեն կաշվե աքսեսուարները` գոտի, տարբեր վզնոցներ, մազակալներ, փայտե բիժուտերիա, կովբոյի գլխարկ, և ամազոնուհու կերպարի մի քանի տարրեր: Դրանք կարելի է ժամանակ առ ժամանակ համադրել տարբեր հագուստների հետ:
Հիմնական գույներն են կապույտի և կանաչի բոլոր երանգները: Կապույտը խորհրդանշում է կազմակերպվածություն, ֆանատիզմ, համարձակություն, իդեալիզմ, հոգևոր ուժ, խաղաղություն, երևակայություն, իմաստություն և լռություն: Երեկոյան զգեստները, բացի կապույտի և կանաչի երանգներից, կարող են լինել նաև մանուշակագույն: Բավական նորաձև են նաև պաստելային, ծովային ալիքների երանգներն ու մոխրագույնը: Այս տարի առաջնային են բնական կտորները:

Ամանորի երեկոյան աշխատեք ցնցող տեսք ունենալ և մի վախեցեք մի փոքր արտառոց երևալուց: Բացի հագուստի համապատասխան գունային երանգներից, կարևոր է դրանց մի փոքր երևակայություն հաղորդելը: Էլեգանտ ու ինքնատիպ երևալու համար նվազագույնի հասցրեք արհեստական տարրերի համադրումը:

Նորաձևության փորձագետ Արմեն Գալյանն Ամանորի երեկոյան խորհուրդ է տալիս կանանց հագնել կարմիր զգեստ. ըստ նրա` այդ գույնը միշտ տրենդային է, արդիական և տոնական: Որպես այլընտրանքային տարբերակ` փորձագետն առաջարկում է հագնել փայլուն զգեստներ և առաջնահերթությունը տալ արծաթագույնին, ոսկեգույնին և պողպատագույնին, որոնք համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին: Դրանք կարող են տարբեր ոճերի լինել, ինչպես երեկոյան, այնպես էլ կոկտեյլային: Իսկ թավշա զգեստները, ըստ նրա, էլ ավելի շքեղ են և ազնվական: Այս սեզոնի հավաքածուներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մուգ կանաչ, կապույտ, մանուշակագույն և գինեգույն թավշյա զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում զարդերի շքեղությունը:

Դիմահարդարումը չպետք է շատ արտահայտված լինի և բնական երանգներից շատ չտարբերվի: Նորաձև են մի կողմի վրա սանրված կամ ընդհանուր օղակի մեջ հավաքված վարսերը` առանց այլևայլ աքսեսուրաների: Ինչ վերաբերում է համաշխարհային միտումներին, ապա եթե Ամանորի գիշերը որոշել եք այլ վայրում անցկացնել, ցանկալի է, որ երեկոյան զգեստ ընտրեք սև կամ դեղին, ոսկեգույն երանգներով: Վարսերը պետք է բաց թողնել, էլեգանտ երևալու համար` չպետք է հավաքել, իսկ եթե երկար մազեր չունեք, ապա գոնե այդ օրը կեղծամ կրեք, երկար մազերը ձեզ հաջողություն կբերեն: Կոշիկ ընտրելիս համադրեք այն երեկոյան զգեստի երանգների հետ և աշխատեք, որ այն բարձրակրունկ լինի: Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել բնության գրկում կամ քաղաքից դուրս` այլ միջավայրում, ապա տոնական հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն արդեն դուրս են մղվում: Ընտրեք մարմինն ընգծող որևէ երկար հագուստ` կովբոյի երկարաճիտ կոշիկներով: Օգտագործեք կաշվե իրեր և հավատացեք, որ ձեր կերպարը Ձիու կողմից անտեսված չի մնա: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը դիմավորել, ապա գեղեցիկ կլինի թեթև, թափանցիկ և ռոմանտիկ հագուստը, հատկապես` կարված բնական կտորներիցª մետաքսից, թավշից և բրդից:

Քանի որ Ձին ազնվազարմ է, ձեր հարդարանքի մասին պետք վաղ մտածել և մանրակրկիտ ու ճիշտ ընտրել հագուստը, դիմահարդարումն ու արդուզարդը: Կարելի է ողջ տարվա ընթացքում ըտրել նաև հագուստներ բնական մարմնագույնի երանգներով: Կիպ հագուստը լիովին ընդգծում է կնոջ կազմվածքը և շքեղություն հաղորդում: Ցանկալի է կիսաշրջազգեստ հագնել` առավել արտահայտիչ դարձնելու համար ձեր ոտքերը: Ներքնազգեստ ընտրելուց ևս նախընտրությունը տվեք ատլասին և թավիշին: Եթե ռեստորան այցելելիս չցանկանաք կապույտ կամ կանաչ երանգներով երեկոյան զգեստ հագնել առավել արտահայտիչ չերևալու համար, ապա խորհուրդ է տրվում դասական սև կիսաշրջազգեստ հագնել` թավշե շարֆի հետ, ինչը նույնպես շատ նորաձև է:
Էքստրավագանտ ոճը նախընտրող կանանց խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել բնական կաշվե հագուստով: Ներդաշնակ կլինեն լայն գոտիներով տաբատները կամ կիսաշրջազգեստերը:
Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում պահպանել տարվա տրենդային գույները և հագնել մուգ կապտավուն երանգների դասական կոստյումներ, փողկապ ընտրելիս էլ նախապատվությունը տալ կապույտ, կանաչ երանգներին:

մատնահարդարում, եղունգներՄատնահարդարում

Ինչ վերաբերում է խնամքին և նորաձև երևալու միտումներին, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև եղունգներին: Նորաձև են բնականին մոտ եղունգները:
Այս տարի արդիական են օվալ և նշաձև ձևավորված եղունգները` կարճ և միջին երկարությամբ: Իսկ սուր և քառակուսի ձևավորված եղունգների մասին կարող եք այլևս չմտածել, եթե ցանկանում եք լինել նորաձև: Գերիշխող գույները կլինեն ալ կարմիրը` իր բոլոր երանգներով, իսկ մուգ գինու երանգները կլինեն նորաձևության գագաթնակետը: Ձմեռային սեզոնին և գալիք աշնանը նորաձև կլինեն սմբուկի, սալորի, շագանակագույնի և սևի երանգները:

Ամանորյա հանդերձանքը լավագույնս կլրացնեն կաշվե և թավշե աքսեսուրաները, կանացի փոքրիկ պայուսակները և լայն ու մետաղե ապարանջանները: Դրանք կարելի է կրել բավական վառ գույներով արտահայտված հագուստի պարագայում:

Լ.Ն

 Անկախ

Սոչիից մեծ թվով հայերի՞ են արտաքսում. մեկնաբանում է Գագիկ Եգանյանը

Գագիկ ԵգանյանըՌուսաստանից, հատկապես Սոչիից, մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոչիից վտարված Հայկազը: Նա նշել է նաև, որ կոնկրետ Սոչիում մեծ թվով հայերի են մեքենաներով հետ ուղարկում՝ այդ հանգամանքը կապելով Սոչիի օլմպիական խաղերի հետ:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը արձագանքելով խնդրին, նշել է, որ Ռուսաստանում խստացվել է եւ օրենսդրությունը, եւ պատասխանատվությունը օրենսդրությունը խախտելու համար: «Արդյունքում շատերին ոչ միայն վտարում են, այլեւ եթե խախտում է օրենսդրությունը, հետագա մուտքը արգելում են ՌԴ 3-5 տարով:

Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչեւ հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»,- նշեց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ մարդուն վտարում են, եթե նա օրենսդրություն է խախտում:

«Մեր քաղաքացիներին հորդոր, որ շատ լավ իմանան այլ երկրի օրենսդրությունը: Եթե խախտվում է իրենց գրանցման, հաշվառման հարցը կարգավորելու համար տրված ժամկետը, դրա պատճառով կարող են արգելել մուտքը 3 տարով: Անգամ վարչական իրավախախտումների օրենքը եթե խախտեն, կրկին խիստ պատիժներ են սահմանվում: Օրինակ,  եթե օտարերկրացին երկու անգամ անցնի կարմիր լույսի տակով, դա էլ հիմք է, որ նրա մուտքը արգելեն: Բայց չեմ կարծում, որ հայերին հետ ուղարկելը պայմանավորված է Սոչիի օլիմպիական խաղերով»,- ավելացրեց Գագիկ Եգանյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

Բաքվի և Աթենքի միջև գազային պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով. SOCAR-ի նախագահ

Բաքու, Աթենք,գազային պայմանագիր,SOCARSOCAR-ի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման պայմանագրի ստորագրումը խափանվել է տեխնիկական պատճառներով, ադրբեջանական “ԱՆՍ” հեռուստաալիքի եթերում  հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, փոխանցում է “Կոնտակտ” կայքը:

Նա հերքել է հունական և ռուսական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ գործարքը խափանվել է ռուսական “Գազպրոմ”-ի կողմից Աթենքին ներկայացված նոր առաջարկի  պատճառով: “Կարող եմ պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա: Հունաստանի վարչապետի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական անհարթություն”, -ասել է Աբդուլաևը՝ փաստաթղթի ստորագրման համար Բաքվում հունական կողմի բացակայության պատճառները ներկայացնելիս: Վերջինս ընդգծել է, որ պայմանագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չկան:

 

Ըստ Աբդուլաևի՝ հունական կողմին այս համաձայնագիրը շատ ավելի հարկավոր է, քան SOCAR-ին:

Դեկտեմբերի 17-ին Բաքվում ձախողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի գնման պայմանագրի ստորագրումը: Կարծիք էր շրջանառվում, որ ռուսական “Գազպրոմ” գազային հսկան Աթենքին այլ շահավետ՝ DESFA-ի փոխարեն Հունաստանի գազաբաշխիչ պետական ընկերության՝ DEPA-ի գնման առաջարկ է ներկայացրել: