Պապ Ֆրանցիսկոսը ընդդիմացել է զվարճացնող թմրանյութերի օրինականացմանը

pope-francisՊապ Ֆրանցիսկսոը ուրբաթ օրը ուղերձ է հղել օրենսդիրներին՝ նշելով, որ զվարճացնող թմրանյութերի օրինականացումը շատ վատ գաղափար է:

Պապի այս հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ նա թմրանյութերի օգտագործման վտանգներին նախկինում ևս անդրադարձել էր:

Այս կերպ պապը օգտագործում է իր ձայնը և կաթոլիկ եկեղեցու իշխանությունը զվարճացնող թմրանյութերի՝ հատկապես մարիխուանայի օգտագործման օրինականացմանն ընդդիմանալու համար:

ԱՄՆ-ի երկու նահանգներ՝ Կոլորադոն և Վաշինգտոնը, մարիխուանայի օգտագործումը օրինականացրել են, իսկ մի շարք նահանգներ, քաղաքներ և երկրներ ապաքրեականացրել են դրա օգտագործումը կամ հայտարարել են նման քայլի դիմելու ծրագրերի մասին:

 

Անկախ

Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը

загруженноеՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

“Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների  վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը”:

 

Անկախ

 

Իրանից Հնդկաստան օրական ներմուծվել է 358 հազար բարել նավթ

iran_india oil exportՎերջին ամիսներին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների նվազեցման շնորհիվ Հնդկաստան արտահանվող նավթի ծավալը ավելացել է:
Հնդկաստանն աշխարհում սև ոսկու ամենամեծ պահանջարկ ունեցող երկիրն է: 2014-ի առաջին եռամսյակում օրական Հնդկաստան է ներմուծվել 358 հազար բարել նավթ: Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, 43 տոկոսով ավելի է:
Հուլիսի սկզբին հրապարակավ ներկայացվելու են երկրորդ եռամսյակի ցուցանիշերը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Իրանն է որոշելու ուրանի հարստացման մակարդակն ու մասշտաբները

nuclearԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միայն Իրանի իշխանություններն են իրավասու որոշել, թե մինչև որ մակարդակի և ինչ մասշտաբով պետք է հարստացնել ուրանը:
«Իր կարիքներին համապատասխան` Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե ուրանի հարստացման ինչպիսի մակարդակ ու մասշտաբներ պետք է կիրառի»,- ասել Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավարը:
Ալի Աքբար Սալեհին իր այս հայտարարությամբ պատասխանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուենդի Շերմանի վերջերս  հնչեցրած այն հայտարարությանը, որ ցանկալի է Իրանում ուրանի հարստացումը գտնվի զրոյական մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից  ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ստորագրված համաձայնագրի կիրառման սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո էլ Իրանը դադարեցրել է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է իրական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Անկախ

Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով

1262-390x290Հայտնի նկարիչ,մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով, հաղորդում է Газета.Ru-ն: Այն զբաղեցնում է 3,2 հազար քմ տարածք, ունի 8 ննջասենյակ, 17 լոգարանռա Տարածքում լողավազան կա, թենիսի կորտ, մառան: Տունը վաճառքի էր հանվել 90 մլն դոլարով:

Դիսնեյն այն գնել էր 1949-ին: 90-ականներին ներդրող Գաբրիել Բրեներն առանձնատունը 8,5 մլն դոլարով գնել էր մուլտիպլիկատորի կնոջից: Դրանից հետո այն վերակառուցվել էր, տարածքն էլ` ընդլայնվել:

Անկախ

Մեծ սկանդալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

brazilԱշխարհի առաջնության խաղերին հետևելու համար ՖԻՖԱ-ն հաշմանդամների, թոշակառուների և ուսանողների համար առանձին տոմսեր էր սահմանել, որոնք համեմատաբար ավելի մատչելի գին ունեին: Այս տոմսերը հիմնականում չեն հասել իրենց հասցեատերերին, այլ շրջանառության մեջ են մտել սև շուկայում: Նման  տոմսերի գինը հասնում է մոտ 1500 եվրոյի:

Այս խաբեությունը բացահայտվել է մի լուսանկարի միջոցով, որտեղ երևում է, թե ինչպես է հաշմանդամ ֆուտբոլասերը կանգնում անվասայլակից այն պահին, երբ դաշտում գոլ են խփում: Սոցիալական մեդիայում հրապարակված այս լուսանկարը մեծ քննարկման առարկա է դարձել: Բրազիլական ոստիկանությունը հարցի շուրջ հետաքննություն է սկսել:

 

Անկախ

Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել

o_970853 (1)Հունիսի 23-ը Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ  Վառնայի ջրհեղեղի զոհերի: Այստեղ 9 մարդ է զոհվել ու ևս 3-ն անհետ կորած են համարվում: Կառավարությունը զոհերի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն է հայտնել:

Պաշտոնապես հաստատված զոհերի մեջ 2-ը երեխաներ են, նշել է ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Ընդամենը 4 ժամում Վառնայում 35 լ տեղում է եղել մեկ քմ-ի վրա 35 լ տեղում է եղել: Ասպարուխովի շրջանում բազում տներ են ավերվել: Ջրասույզ են եղել ավտոմեքենաներ, մի քանի մեքենա էլ ծովն է լցվել:

Բարդ իրավիճակ է նաև մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Մի մարդ էլ  զոհվել է Դոբրիչ քաղաքում:

Անկախ

«Ծերուկը դարձել է անտանելի».Կարեն Ավագյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը “Ծերուկը դարձել է անտանելի, կամ մեծ բեմը դերասան է կորցրել” վերնագրի ներքո իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հոգեհացի արարողությանը քաղաքական ելույթներ դեռ չէինք տեսել։ Լ.Տ.-Պ-ի լսարանն այնքան է կրճատվել, որ սկսել է օգտագործել հոգեհացի սեղանը։ Միայն հրեշը, գազանը, սրբություն չունեցող մարդը կարող է գնալ նման քայլի։ Ցավում եմ, որ երբեմնի քաղաքական «գիգանտը» վերածվել է բանսարկու, տեղի ու ժամանակի գիտակցումը կորցրած զառամյալի։
Եթե մահացած ընկերոջ հիշատակը հարգելու էր եկել, ապա այնքան բան կար նրա մասին ասելու, որ հերթը իշխանություններին չպետք է հասներ։

Հ.Գ.- Լ.Տ.-Պ.-ին նախկինում իմ դրած դիագնոզն էլ մնում է ուժի մեջ”։

 

Անկախ

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորում և Հանքավանում

007Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի  մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:
Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզահագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում  տեղերում ճանապարհել և ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի  ևս 425 –ական երեխա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վահագնը Դեբեդ գետն անցնելով մի քանի անգամ առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պետական սահման

դեբեդՀունիսի 19-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013 թ. մայիսի 11-ին, ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով` առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Մանվելը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բջջային հեռախոս է գողացել

«Զվարթնոց» օդանավակայանՀունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղևորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Զենք-զինամթերք` աղբարկղի մեջ

զենք-զինամթերքՀունիսի 19-ին, ժամը 09.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 64 և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Գարիկը անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից բջջային հեռախոս է գողացել

գողությունՀունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը նույն օրը 40.000 դրամով Մալաթիա գյուղմթերքների շուկայում վաճառել է մի տղամարդու:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը կազմում է 150.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահար

Հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 13.20-ին, Երևանի Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 09.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և Բաբաջանյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, կողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Լիդա Խ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Դիլիջան քաղաքում ավտովթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով ուղևորուհի Լիդա Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ավարտին է մոտենում Չափար գյուղի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) երկհարկանի դպրոցի կառուցումը

Չափար գյուղի (ԼՂՀ  Մարտակերտի շրջան) երկհարկանի  դպրոցՖինանսավորումը` Հայաստանաբնակ բարերար Վարուժան Գրիգորյան, ԼՂՀ կառավարություն

 

Չափար գյուղի կիսավեր միջնակարգ դպրոցը` կառուցված 1932թ.ին այլեւս հիշողություն է: Փոխարենը գյուղի 52 դպրոցականները սեպտեմբերից կհաճախեն այս նոր հյուրընկալ դպրոցը, որի կառուցումը հովանավորել է գյուղի նախկին բնակիչն ու դպրոցի շրջանավարտը: Իսկ մեկդարյա մետաղաձույլ զանգը կտեղափոխվի նորակառույց եւ կշարունակի ղողանջել դպրոցականների վերջին զանգի օրը` ազդարարելով նաեւ 1-ին դասարանցիների մուտքը նոր դպրոց:

«Օպել Աստրայի» ուղևորը մահացել է

ավտովթարՀունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 19-ից 20-ը)

 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 3, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


օպերատիվ իրավիճակ

Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն նոր օրինագծի վերաբերյալ

դեմ եմՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:

Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Այս շաբաթ իրականացվել է 11,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀունիսի 16-20-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

 USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,351,435 դոլար 410.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 106,475,573 ԱՄՆ դոլար 411.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,846,069 EUR 555.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,523,061 EUR 558.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 887,051,175 ՌԴ ռուբլի 11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 145,698,065 ՌԴ ռուբլի 11.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար: