Հույն ֆուտբոլիստների բախտը մի փոքր չբերեց

ֆաա խռ 2221111Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում  C խմբում ընդգրկված Կոլումբիայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ:

Կոլումբիայի ընտրանին իր պատրաստականությամբ լավ տպավորոևթյուն թողեց, իսկ հույն ֆուտբոլիստների բախտը մի փոքր չբերեց:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը (նկարում):

 

Տեխնիկական արդյունքներ

 

Կոլումբիա – Հունաստան՝ 3:0

Պաբլո Արմերո, 5, Թեոֆիլյո Գուտյերես, 58, Խամես Ռոդրիգես, 90+3

Մեկ ամիս է` անձրևը Տավուշից դուրս չի գալիս` խոչընդոտելով ճանապարհի կառուցմանը

10462467_756472597708665_1213984644702584883_nՏավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն այլընտրանքային ճանապարհի շահագործման ժամկետները դեռևս հստակ չեն:

Ծրագրի համաձայն, այն կբացվի մեկ ամսից: 2013-ի հոկտեմբերին Պառավաքար-Վազաշեն ճանապարհի գնդակոծությունից հետո որոշվեց հանրապետական նշանակության ճանապարհի վտանգավոր հատվածին շրջանցիկ` 3,4 կմ ճանապարհ կառուցել: Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի հողային աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս մյուս աշխատանքներն ինտենսիվ և արագ ավարտել: <<Մեկ ամիս ա` անձրևը մեր մարզից դուրս չի գալիս: Պառավաքարի հատվածի կառուցման համար պայթեցումներ պետք է արվեն: Աշխատանքներն այսօր էլ ընթանում են, որոնց խոչընդոտում է անձրևոտ եղանակը: Հենց որ եղանակը տաքանա, խոնավությունը չխանգարի, արդեն կսկսենք ճանապարհի ասֆալտապատման, ծածկի աշխատանքները>>:

10409496_756472337708691_2238422917776929524_nՃանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հուլիսին: Նորակառույց շրջանցիկ ավտոճանապարհը հակառակորդից պաշտպանված կլինի հենապատով: Իսկ առայժմ սահմանամերձ Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհն  է շահագործվում: Վարորդները, ռիսկի դիմելով, նախընտրում են երթևեկել բարեկարգ, բայց հակառակորդի տեսադաշտում գտնվող ճանապարհով: Բնակիչների խոսքով, այս հատվածում, բարեբախտաբար, վերջին շրջանում կրակոցներ չեն հնչել:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին

6945Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից:

Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից և նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու և փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգևորելով միմյանց:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և մի շարք այլ հարցերով:

Իրաքյան բանակը օդային հարձակման է անցել Մոսուլում

mosul Թուրքական մամուլը ուշադրությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին: Ահա «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Մոսուլ քաղաքի հյուսիսային հատվածների վրա: Տեղական աղբյուրների համաձայն՝ զինված խմբավորումները մեծ կորուսtներ են կրել, սակայն զոհվածների և վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություն չկա: Ռազմական գործողության թիրախը դարձել է ալ Արաբի թաղամասում տեղակայված օբյեկտը, որը զինված խմբավորումների կողմից օգտագործվում է որպես շտաբ: Ավելի վաղ այդտեղ գտնվում էր իրաքյան բանակի երկրորդ դիվիզիայի շտաբը, որը քաղաքը լքեց հունիսի 10-ին:

 

Հերթական ադրբեջանցի զինյալ է սպանվել Սիրիայում

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել: Թեև սպանվածի լուսանկարը տարածվել է զինյալների կայքերում, սակայն նրա անունը դեռևս հայտնի չէ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Հայտնի է, որ ադրբեջանցի զինյալը սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի կողմից Ռաքքա քաղաքի այսօրվա ռմբակոծության ընթացքում։

 

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Սիրիա և կռվում են Բաշար ալ Ասադի դեմ մարտընչող ծայրահեղական խմբավորումների շարքերում։ Այդ ընթացքում սպանվել են բազմաթիվ ադրբեջանցիներ։

 

 Անկախ

Առաջիկա օրերին՝անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝

հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում՝
Հունիսի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:
Հունիսի 17-19-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
 

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

DSC_9168Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։ Հայաստանը որդեգրել է եվրասիական ինտեգրման քաղաքականությունը, և այդ շրջանակներում անելիք ու ասելիք ունեն նաև երիտասարդները։ Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին՝ Կարեն Ավագյանը նկատեց, որ մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, ամրապնդել կապերը հասարակական աշխատանքի ոլորտում, ձեռք բերել նոր ընկերներ, փոխանակվել ծրագրերով։

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որպեսզի համաժողովի անդամները, վերադառնալով իրենց երկրներ, ստեղծեն համախոհների խմբեր, առաջ մղեն այն գաղափարները, որ ծնվել են այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը դարձնել ամենամյա։

Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովի արդյունքում ընդունվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական համաժողովի մշտական գործող աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն։ Այն քննարկելու, վերլուծելու, առաջարկելու է եվրասիական ինտեգրման գաղափարներ, դրույթներ։ Մշակելու է երիտասարդների շրջանում եվրասիական ինտեգրման զարգացման մեթոդներ։

Արձանագրությունը ստորագրել են համաժողովի մասնակից երկրների բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ։

Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, ԼՂՀ-ի մոտ 150 ներկայացուցիչներ։

Մարտունու շրջանի՝ կարկտից տուժած համայնքներն աջակցություն կստանան

Սարդարապատ գյուղում  կարկուտ է տեղացելԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջան՝ կարկտից տուժած գյուղացիներին հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը և համայնքապետերը կառավարության ղեկավարին ներկայացրել են վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Ըստ նրանց՝ հիմնական վնասը հասցվել է ցորենի դաշտերին և խաղողայգիներին՝ համապատասխանաբար շուրջ 400 և 100 հեկտարի չափով: Ավելի փոքր ծավալով տուժել են նաև թթի այգիները և եգիպտացորենի ու գարու դաշտերը:
Վարչապետը համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունը տեղումներից տուժած գյուղացիներին աջակցելու է ցորենի անվճար սերմացուով, ինչպես նաև դրամական օգնություն է տրամադրելու խաղողայգիների սրսկման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ տուժածների գյուղատնտեսական վարկերի ժամկետները երկարաձգվելու են, իսկ գլխավորապես անասնապահությամբ զբաղվող համայնքներին աջակցություն է ցուցաբերվելու անասնակերի տեսքով:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեղումներից նշանակալիորեն տուժած համայնքներում սկսել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք կբարելավեն ոչ միայն ճանապարհների վիճակը, այլ նաև բնակչության սոցիալական դրությունը: Նա հորդորել է բնակիչներին ըմբռնումով մոտենալ պետության կողմից տրամադրվող աջակցության ծավալներին՝ նշելով, որ առկա սուղ միջոցների և տասնյակ տուժած համայնքների պայմաններում կառավարությունը ձգտում է հնարավորինս սատար կանգնել գյուղացուն:
Համայնքապետերի հետ խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը հետաքրքրվել է նաև գյուղերի ժողովրդագրական դրությամբ: Որոշ համայնքներում նկատվող աշխատանքային միգրացիայի կարգավորման համար վարչապետը կոչ է արել նրանց գյուղերում առկա աշխատատեղերը տրամադրել առաջնահերթորեն տեղաբնակներին:
Քննարկվել են նաև Մարտունու շրջանում ընթացող բերքահավաքի աշխատանքների հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հոլիվուդում Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանվի

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ     Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Իմ հոգու դատարկությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում սկսված մի սիրո պատմություն ներկայացնող ֆիլմում կխաղա հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը: Վերջինս մարմնավորելու է հայ բժշկուհու կերպարը: Ուինսլեթի խաղընկերոջ դերի համար ամենահավանական թեկնածուն մեկ այլ աստղ Մարկ Ուոլբերգն է: Ֆիլմի հիմնական նպատակն է առաջ տանել  ընդհանուր ցավի գաղափարը: Ներկայացվելու է, թե պատերազմը ինչպես խաթարեց միասին ապրող հայ, թուրք և քուրդ ժողովուրդների խաղաղությունն ու բարեկամությունը:

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի հոլիվուդյան ընկերություններից մեկը: Նկարահանումների մի մասը տեղի կունենա Ախթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն 2015 թվականին:

 Անկախ

Իրաքի բանակը կամավորներ է հավաքագրում

Իրաքի բանակԻրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Սիսթանին ֆեթվա է արձակել՝ ջիհադ հայտարարելով

«Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրանց աջակցող զինված խմբավորումների դեմ:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ բոլոր կամավորները, որոնք ցանկանում են միանալ իրաքյան բանակին, ծառայության կանցնեն սահմանված պայմաններով՝ համաձայն իրենց հոգեբանական պատրաստվածության և զինվորական փորձի:

Նշենք, որ վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը բևեռված է «Իրաքի և Շավի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վրա, որին հաջողվել է իր հսկողության տակ առնել Մոսուլը, Սալահադդին մարզի կենտրոն հանդիսացող Թիքրիտ քաղաքը և մի քանի այլ բնակավայրեր:

 Անկախ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոն Ռասմուսենը կմեկնի Թուրքիա

Անդրես Ֆոն Ռասմուսեն  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոն Ռասմուսենը հունիսի 15-ին կժամանի Թուրքիա: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ: Հունիսի 16-ին տեղի կունենա Ռասմուսենի և Դավութօղլու համատեղ մամլո ասուլիսը: Հանդիպումների գլխավոր թեման կդառնա սեպտեմբերի 4-5-ը Ուելսում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ կքննարկվեն իրաքյան Մոսուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

 Անկախ

Վերականգնվել է Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածը

լարսՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, և ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:

Տեղեկացնենք նաև, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Անկախ

Վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի նախարարը մեկնել է Վերին Լարս

գագիկ բեգլարյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում. Սպառողների ասոցիացիայի նախագահ

Միլետա Արիստակեսյան«Պետք է ազգովի ոտքի կանգնել ու թույլ չտալ բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, այլապես թանկացումները շարունակական լինեն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կոչով հանդես եկավ Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը` ասելով , որ չի զարմանա,  եթե շուտով  օդ համար էլ մարդիկ ստիպված լինեն վճարել

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

Ըստ Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանի՝ այն պատճառաբանությունները, որ բերվում են այս նոր թանկացումների համար անհեթեթ են և արդարացված չեն: «Առաջին անգամը չէ, որ ատոմակայանի աշխատանքը կանգ է առնում: Պատճառաբանում են  ՋԷԿ-ի ֆինանսական ճեղքվածքը: Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթ բերող ձեռնարկությունը  հանկարծ սնանկ ճանաչվեց: Այսօր ամեն մի ճեղքվածքի բեռը կրում է ազգաբնակչությունը»,- նշեց  նա` ընդգծելով, որ չկա մի ոլորտ, որ չունենա էլեկտրաէներգիայի կարիք, և այդ թանկացումը Հայաստանը դատարկելու ևս մեկ քայլ է, քանի որ այս ամենից հետո բնակչության արտահոսքը երկրից ավելի  մեծ թափ է առնելու:

«Տեղական արտադրողներն առանց այդ էլ վատ վիճակում են: Ես միշտ ասել եմ, որ հիմա մեր երկրում սպառողների դեֆիցիտ կա: Այսպիսով ջուր են լցնում ներկրողների ջրաղացին: Ծանր վիճակում գտնվող տեղական արտադրողները կրկնակի ծանր վիճակում կհայտնվեն, նրանց դրդում են փակվել կամ իրենց արտադրանքի գինը բարձրացնել», – իր հերթին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա նշեց , որ իր համար մինչև այժմ առեղծված է , թե ինչպես են հայաստանցի սպառողերը ամեն ամիս 60 հազարից ավելի վճարումներ կատարում` ատանալով 45 հազար նվազագույն աշխատավարձ կամ նույնքան թոշակ. «Ստացվում է, որ հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում», – ասաց նա:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

«Փյունիկը» և ԲԿՄԱ-ն իրավունք ստանացան մասնակցելու շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը

շախմատ445-chess-fed1-271x271Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնությունը, որին մասնակցում էր 17 թիմ:

Ի վերջո, մասնակիցները տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ.

1. «Փյունիկ»՝ թիմային 10 միավոր (անհատական՝ 22 միավոր)

2. ԲԿՄԱ ՝8  (19,5)

3. Շախամատի օլիմպիական դպրոց՝ 7 (20, 5)

4. ՖԻՄԱ`  6 (19,5)

5. «Ինստիգեյթ» (Գյումրի)` 6 (18)

6. «Պոլիտեխնիկ» (Երևան)` 6 (16,5)

7. «Ծաղկաձոր»` 6 (11,5)

8. «Երևան»` 5 (17,5)

9. «Վետերաններ»` 5 (15, 5)

10. «Կոտայք»` (5, 14)

11. «Ուրարտու»` 4 (17, 5)

12. ԼԵԲՕ   4 (13,5)

13. «Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան»` 3 (13)

14. «Հայդուկ»`  3 (12)

15. Աբովյանի շախմատի դպրոց  3 (10,5)

16. «Զաթոնք»`  3, 8,

17. «Երիտասարդ հույսեր»`  1 (6)

1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը՝ «Փյունիկը» և ԲԿՄԱ-ն իրավունք ստանացան մասնակցելու սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:

Փրկարարները լճակից դուրս են բերել 15-ամյա երեխայի դին

այրված դիակՀունիսի 14-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.03 Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ երեխան ընկել է արհեստական լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ՝ 1999թ. ծնված Ն. Ջ.-ի դին:

Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

11381_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:

 

ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 ավտոմեքենաներից 17-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում

ճոՀունիսի 13-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա. 17 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Թմրամիջոցով ծանրոց` Ֆրանսիայից

ԹմրամիջոցՀունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Խուզարկությամբ` նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ` «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում` 7 դեղահաբ, ընդամենը` 70 դեղահաբ:
Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին` Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Գյումրիում դարձյալ աշխատատեղեր են ստեղծվել

բալասանյանԱյսօր՝  հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց   «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում  կաճի:

Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  ընկերության ղեկավարությանը Գյումրիում  աշխատատեղեր ստեղծելու համար և վերահաստատեց իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց  քանակից:  Այնուհետև քաղաքապետը շրջեց նորաբաց գրասենյակում  և ծանոթացավ վերջիններիս գործուներության հիմնական ուղղություններին: