Կամբոջայում 7 մարդ մահացել է 75 ցենտի պատճառով

Կամբոջա

Կամբոջայում 7 մարդ է մահացել՝ խեղդվելով ջրհորի մեջ: 11, 13 և 15 տարեկան երեխաները փորձել են գյուղի ջրհորից հանել այնտեղ ընկած 75 ցենտը: Սկզբում գյուղի տղամարդկանցից մեկն է փորձել հանել ջրհորն ընկած մետաղադրամը, սակայն դա նրան չի հաջողվել: Այնուհետև նա այդ մասին պատմել է իր երեխաներին, որոնք էլ գաղտնի կերպով որոշել են ինքնուրույն փորձ կատարել հանել գումարը: Երեք երեխա իջել են 5 մետր խորությամբ ջրհորի հատակը և այնտեղ խեղդվել են թթվածնի պակասից: Նրանց փրկել փորձող 4 գյուղացի ևս խեղդվել է ջրհորում: Գյուղապետը լրագրողներին պատմել է, որ 75 ցենտի տերը ուներ 8 երեխա և նրանց ընտանիքը շատ աղքատ է: Նշենք, որ Համաշխարհային բանի տվյալներով Կամբոջայում բնակչության քառորդից ավելին ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Թուրքիայում հայազգի օճառագործը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք գավառից Ստամբուլ տեղափոխված հայազգի Զաքարիա Սաբունջուն 38 տարի անց որոշել է վերադառնալ հայրենի Դերիք՝ այնտեղ սկսելով օճառի արտադրություն այս տարածաշրջանում հայտնի ձիթապտուղներից: Արտադրամասի բացման արարողությունը բավական մարդաշատ է անցել, որին մասնակցել է նաև Դերիքի արհեստագործների և արվեստագետների պալատի նախագահ Աթման Էլիթաշը: Վերջինս հաջողություն է մաղթել գործարարին՝ նշելով. «Նախկինում, երբ հայերն այստեղ էին ապրում, մեր շրջանում բերրիություն էր: Շատ ուրախալի է, որ 38 տարի անց այստեղ վերադառնալով մեզ նման ծառայություն է մատուցվելու»:

օճառագործ

Զաքարիա Սաբունջուն հայրենի Դերիք վերադառնալու մասին նշել է. «Օճառի պատրաստմամբ զբաղվել է հայրս և այդ գործին կյանք տալու համար որոշեցի վերադառնալ: Երբ ավելի լայն տարածք գտնենք, ավելի մեծ արտադրամաս կունենանք և ավելի շատ մարդիկ կարող են այնտեղ աշխատել: Մեր արտադրած օճառները քիմիական հավելումներ չեն պարունակում և բուժիչ են ինչպես մաշկի, այնպես էլ մազերի համար: Ուզում եմ, որ իմ այս ներդրումը առիթ հանդիսանա, որպեսզի շատերը վերադառնան այստեղ և ներդրում կատարեն իրենց ծննդավայրում»:

Բաքվում հետիոտնային վերգետնյա անցում է փլուզվել, կան վիրավորներ

պատահար

“Բաքվում քանդվել է հետիոտնային վերգետնյա անցում: Պատահարը հաստատել են Սաբայիլի շրջանային ոստիկանությունից”,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցնեը:

Ըստ տեղեկության` դեպքը գրանցվել է Բաքու-Սալյան մայրուղու տարածքում: Ծանր վերամբարձ կռունկը, բարձր արագությամբ սլանալով, բախվել է հետիոտնային անցմանը, ինչի պատճառով այն փլվել է: Փլատակների տակ են մնացել անցնող մեքենաները, այդ թվում` նաև “MAN” բեռնատարը: Փլուզման հետևանքով 6 մարդ վիրավորվել է: Վերջիններս հոսպիտալացվել են:

57

Ալիևը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան ԼՂ կոնֆլիկտի համար դրական միտումների զարգացման է բերելու

Այսօր` հունիսի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Շվեյցարական Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ:

Ալիև- Բուրկհալտեր հանդիպում

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը Իլհամ Ալիևը ընդգծել է տարբեր ոլորտներում`քաղաքական, տնտեսական, ներդրումային, մշակութային, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման առկայությունը: Ալիևը հույս է հայտնել, որ Դիդյե Բուրկհալտերի այցը հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից տարածաշրջանում դրական տենդեցների զարգացման է բերելու:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան: “Այն մանրազնին ծանոթության համա չէ: Վստահ եմ`”մենք ևս մեկ անգամ կգանք և շատ ժամանակ կունենանք` տարածաշրջանին, Ձեր երկրին և Բաքվին մոտիկից ծանոթանալու համար: Պահն առանձնահատուկ է մեր երկրների համար: Նախ`  մենք լավ բարեկամական կապեր ունենք և կարող ենք ավելի խորացնել դրանք: Համոզված եմ, որ մասնավոր ներդրումների ոլորտում հսկայական ներուժ կա: Շվեյցարական ընկերությունները Ձեր երկրում ներդրումներ անելու շահագրգռվածություն ունեն”, – ընդգծել է նախագահը:

Սիրիայում երեք ադրբեջանցի զինյալ է սպանվել

“Իրաքի և Դամասկոսի իսլամական հանրապետություն” զինյալ խմբավորման շարքերում կռվող 3 ադրբեջանցի զինծառայող է սպանվել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկության` նրանցից մեկը Շեքիից է, և նրան կոչել են Աբու Ջաֆար, մյուսը՝ Խաչմազից. նրան անվանում են Աբդու Շաքիր, իսկ երրորդին անվանել են Օսման։

Զոհերի ինքնությունը դեռևս հայտնի չէ: Տարածվել է միայն նրանցից մեկի լուսանկարը։

Ադրբեջանցի զինյալ

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և տարբեր խմբավորումների շարքերում մասնակցում են բախումներին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`այս ընթացքում սպանվել է ավելի քան 200 ադրբեջանցի զինյալ։

Ստամբուլի Գեզի այգում տղամարդու դիակ է հայտնաբերվել

 Գեզի

Ստամբուլի ոստիկանությունը Թաքսիմի Գեզի այգում այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերել: Այգու խոտածածկի վրա գտնված դիակը ծնունդով Ստամբուլից 27-ամյա Թուղրուլ Թուրնալըն է եղել: Ոստիկանությունը փակել է քաղաքացիների մուտքը տարածք: Հայտնի է դարձել, որ Թուրնալը էպիլեպսիկ հիվանդություն է ունեցել և հավանաբար նրա մահվան պատճառը դա է եղել: Սակայն հաշվի առնելով, որ օրերս այս տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրնալի մահվան հստակ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական քննությունից հետո:

Հումանիտար ականազերծման ծրագրերը շարունակվում են

ականազերծում

Ս.թ. մայիսի 31-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս:

Աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից:

2

ԱՄՆ և ԵԱՀԿ կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:

3

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել միջազգային աջակցության տրամադրումը ՀՀ-ում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին:

Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Միքայել ՊողոսյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի և թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարձր գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ Միքայել Պողոսյանն առանձնակի կարևորել է Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հոգածությունը և ընդգծել, որ այն իրավամբ նպաստում է մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Խզբզած անձնագրի պատճառով զբոսաշրջիկը չի կարողանում տուն վերադառնալ

chen-prosit-o-pomoshhi-zastryav-v-yuzhnoy-koree-iz-za-svoego-malenkogo-syina-01Չինաստանի քաղաքացուն չեն թողել երկրից դուրս գալ անձնագրի պատճառով: Բանն այն է, որ նրա 4-ամյա որդին մի լավ «սիրունացրել» էր հոր անձնագիրը:

Խնդիրն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ տղամարդը ընտանիքով Հարավային Կորեայից պետք է վերադառնար Չինաստան: Սակայն նրան թույլ չտվեցին հեռանալ երկրից, քանի որ չկարողացան նույնացնել նրա անձը փաստաթղթի հետ:

img_6311777810_159f29f4cd_z_300_199Փոքրիկը հոր անձնագրի վրա տարբեր կենդանիներ էր նկարել սև գրիչով ու ծաղիկներ, դա դեռ բավական չէ, հորը մազեր էր ավելացրել ու մորուք:

Հայտնի է, որ տուժածի անունը Չեն է: Նա իր  անձնագրի լուսանկարը հրապարակել է Weibo միկրոբլոգի չինական սերվիսում ու  նաև հաղորդագրություն թողել Չինաստան վերադառնալու խնդրանքով:

Անկախ

Հայտնաբերվել են Նագասակիի ռմբակոծության հաջորդ օրն արված լուսանկարներ

Ճապոնացի ռազմական լուսանկարիչ Յոսուկ Յամահատան լուսանկարել է ռմբակակոծության հետևանքով Նագասակիում տեղի ունեցած ավերածությունները:  Այս լուսանկարները վաճառվելու են այս շաբաթ Նյու Յորքում կազմակերպված աճուրդի ժամանակ: 

Nagasaki 1Nagasaki-2Nagasaki-3Նագասակի
Nagasaki-5 (1)

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

6623ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկցնում են՝

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն են ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

 Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետՑավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծել է, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Կանգառասրահներն ու կանգառանշանները մաքրվում են գովազդային բովանդակությամբ թերթիկներից

Կանգառասրահներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կանգառասրահների ու  կանգառանշանների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու հանձնարարականին համապատասխան՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են կանգառասրահներն ու կանգառանշանները փակցված տարատեսակ հայտարարություններից ու գովազդներից մաքրելու աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին հայտարարություններն ու գովազդային նյութերով թերթիկները փակցնել միմիայն  հայտարարությունների ցուցատախտակներին։

Ի դեպ, այս տարի Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրով  հայտարարությունների 100 ցուցատախտակ է տեղադրվելու՝ այդպիսով 2014 թվականին դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Այս «առաջադեմ» աշխարհը կայանում է բացառապես մարդկության թերմացքի հաշվին

 Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի բաց նամակը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Իսկ թյուրք-ղազախական լամուկը Զանգեզուրն էր պահանջում Ադրբեջանի համար…

Աշխարհում իշխում է բիրտ ուժը, որն իր բնույթի համաձայն ավերիչ է ու կործանարար, սարսափազդու նրանց համար, ովքեր խորքային չեն հասկանում իրողությունը: Դեռ այսպես է, քանզի այդ ուժն ինքնին անդեմ լինելով՝ ծածկում է բազմադեմ երանգներով: Եվ տրամաբանական է, որ մեկ կենտրոնից ղեկավարվող այդ ուժը մարդկության տարաստեղծ հատվածներում մշտապես փնտրում է խառնածին ու անուղեղ զանգվածների, որոնց կարող է առանց լրացուցիչ խնդիրների ծառայեցնել իր համապարփակեցնող քաղաքականությանը, մարդկային ուղեղների ընդհանրական համահարթեցմանը: Եվ այդ զանգվածներին էլ է կոչել ազգեր, իբր կարեւորելով նրանց, նաեւ տրամադրել է (այդ ուժի վերահսկողության տակ գտնվող) հսկայական կենսատարածքներ, ինչն էլ զանգվածներին կարծել է տալիս, թե դա իրենց շնորհն ու ձեռքբերումն է…

Վստահ եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես ծանոթ է այդ մեկաշխարհական ուժին, եւ զգացել է մեկ կենտրոնի բազմաբեւեռային խաղերի խաբուսիկ լինելն ու մամլիչ ծանրությունը: Ուստի՝ ոմանց նման չեմ բացի պարսավանքի ու զազրախոսության տոպրակի բերանը հենց նամակիս նախաբանից, քանզի գիտակցում եմ, թե որքան դժվար է լինել դեռ կայացող պետության ղեկավար եւ պայքարել այդ կենտրոնի բազմախաղ ու ճնշող քաղաքականության դեմ:

Առավել եւս, հայ արիականներն ու համախմբված ազգայնականները միշտ, եւ մեր բոլոր նախագահների օրոք, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, արտաքին քաղաքական հարցերում հայկական շահերը պաշտպանելու գործում սատարել են երկրի իշխանություններին:

Ներքին քաղաքական հարցերում մենք եւս շատերի պես ընդդիմադիր ուժ ենք, ավելի ընդդիմադիր, քան բոլոր ընդդիմությունները: Եթե ներկա ընդդիմադիրների բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր է բացառապես իշխանության հասնելու մղումով, քանի որ դավանում է նույն արժեհամակարգը, գրեթե նույն ծրագրերով է առաջնորդվում՝ ինչ ներկայիս իշխանությունները, ապա մենք ընդդիմադիր ենք ինչպես ազգային(ազգայնական)-քաղաքական, բարոյա–իրավական, լեզվա–մշակութային ու այլ ծրագրերով, այնպես էլ արիադավան–հեթանոսական մեր դավանանքով ու աստվածների արժեհամակարգով: Մենք առհասարակ դեմ ենք հանրա(յին)պետության համակարգին ու օրենքներին:

Տիար Սերժ Սարգսյան, այս ամենն ասվեց, որպեսզի Ձեզ, եւ առհասարակ բոլորին պարզ լինի, որ ներքոշարադրյալ վրդդովմունքը եւ կարծիքը տեսական ու իրատեսական հիմքեր ունի ու զուրկ է որեւէ ցուցադրականությունից: Մենք դիմում ենք միայն Ձեզ, քանզի տարիներ առաջ Հայ Արիական Միաբանությունը, որպես համահայկական հոգեւոր-քաղաքական կառույց, ճանաչել է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների վերամիավորման պետական ու իրավական որոշումները եւ դեռ Արցախի նախագահ ճանաչվող հարգարժան Բակո Սահակյանը հայ արիականներիս համար տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզի նույնքան հարգարժան մարզպետն է:

Տիար նախագահ.

Վերոշարադրյալը հավաստում է, որ արտաքին ոլորտում հնչած որեւէ այպանող խոսք, վարկաբեկող կեցվածք կամ մտադրված սադրանք՝ ուղղված մեր երկրի նախագահին, հայ արիականներս համարում ենք ուղղված հայությանն ու հայկական շահերին: Ուստի, մտահոգ ենք, որ գերտերությունների կամ գերուժերի հետ հարաբերություններում Դուք հաճախ կուլ տալով վիրավորանքներ (Հայաստանի նկատմամբ իրավիճակներ չսրելու համար), նրանց դրդում եք նորերն իրականացնել: Լավ գիտակցում եմ, հեշտ չէ անձնական պատվախնդրությունը մի կողմ դնել ու թեկուզ հանուն երկրի… Բայց կան դեպքեր, որ առիթ են տալիս փոխհատուցելու նախկին զիջումները՝ մի պատասխանով զրոյացնել դրանք, միաժամանակ ոմանց էլ իրենց չեղած տեղը դնել: Այդ դեպքերից մեկը հենց օրերս Աստանայում եղավ, որտեղ աշխատանքային այցով մասնակցում էիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Համաթուրքական դաշինքի 6 պետություններից մեկի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի սադրանքը չէր կարելի կուլ տալ: Իմիջայլոց, դա չպետք է կուլ տային նաեւ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, որոնց մոտ կարելի էր մի լավ դաս տալ ինչպես ղազախին, այնպես էլ՝ այլերին:

– Վլադիմիր Պուտինը «մոռանում» է, որ համաթուրքական դաշինքը «Մեծ Թուրանի» տարածքները «հասցրել» է մինչեւ ռուսական Սիբիր, Ալթայ ու Հեռավորարեւելյան շրջաններ, իսկ Անկարան պատրաստվում է խաղարկել թուրք-թաթարական խաղաքարտը՝ ռուսական նոր ձեռքբերման՝ Ղրիմի հարցում հակակշիռ դառնալով:

– Ալեքսանդր Լուկաշենկոն էլ «մոռացել» է, որ իր հայտարարած ռուս-բելառուսա-ուկրաինական սլավոնական դաշինքը քանդելու ծրագրի առաջին գծում է նաեւ համաթուրքական դաշինքը: Անկարան այստեղ եւս ծրագրեր ունի՝ թուրք-հունգարների եւ թյուրքական մնացյալ խառնամբոխի հետ Ղրիմին ու հունգարա-ռումինական որոշ տարածքների հասնելու առումով: Հիշեցնենք, որ Հունգարիայի կառավարությունը (որը Ադրբեջանի ղեկավարության հետ ռամիլսաֆարովյան դոլարափոխանակության նախաձեռնողն էր) դիմել է Կիեւին՝ ուկրաինական հունգարներին ինքնավարություն տալու հարցով…

– Վերոնշյալ համաշխարհային բիրտ ուժը գուցեեւ սատարի խառնածին ու անուղեղ թյուրքական զանգվածների այս հարցում էլ, քանի որ միեւնույնն է՝ ինքն է որոշելու այդ երկրների ճակատագիրն ու քայլերը: Չէ՞ որ Կոսովոն Սերբիայից խլեցին հենց դրա համար, այսօր թյուրքական տարրը Բալկաններում ամրացել է ոչ միայն տարածաշրջանի երկրներ թուրքեր առաքելով, այլեւ Բոսնիա-Հերցոգովինայի ու Կոսովոյի հետզհետե թուրքացմամբ: Ինչպես դա արվեց Կիպրոսի մի մասում եւ փորձում են իրականացնել Սիրիայում (միաժամանակ հայերի արտաքսման կազմակերպմամբ), Վրաստանում՝ թուրք-մեսխեթների ներդրմամբ եւ այլն:

Տիար Սերժ Սարգսյան.

Այս համաթուրքական ծրագրերը շարունակվում են նաեւ մեր առաջնային թշնամի Ադրբեջանի կողմից:

– Հայաստանի տարածքների նոր բռնազավթումները եղել ու մնում են ադրբեջանական ծրագրերի առանցք: Թերեւս Արցախի եւ հայկական մյուս տարածքների ազատագրումը կանգնեցրեց այդ ծրագրի արագությունը, բայց այն մնում է եւ՛ համաադրբեջանական եւ՛ համաթուրքական ծրագրերում:

– Նաեւ Իրանի տարածքներին տիրելու՝ «Մեծ Ադրբեջան» հորինելու քաղաքականություն է կիրառվում այսօր, ինչը նույնպես որոշակի աջակցություն է ստանում վերոնշյալ մեկաշխարհական ուժերի կողմից, որոնց ծառայում է նաեւ ռուսական համարվող, բայց ծպտյալ այլազգիներից կազմված քաղաքական էլիտայի մի ստար մասը:

Եվ մասոնա-բոլշեւիկյան կոհորտայի միջոցով ոչնչից հսկայատարածք (մեծ տարածքներ ստացան նաեւ Միջինասիական թյուրքական մյուս երկրներն ու Ադրբեջանը) «Ղազախստան» դարձած պետության ընդամենը թյուրքական մի լամուկ, ով իրեն այդ «պետության» «նախագահ» է հորջորջում, որ վերը նշված համաթուրքական ծրագրերի հետեւորդ է, փորձեց «դաս տալ» Ձեզ, ինչը ցավոք, անպատասխան մնաց:

Հավատացեք, այսքան մանրամասն խոսել պետք չէր Աստանայում, պարզապես պետք է նշվեր, որ Նազարբաեւ–Ալիեւ արյունակցական կապը կարիք չկար ցուցադրելու՝ դա ակնհայտ է: Իսկ եթե ցուցադրվել է, ապա թյուրքսուլթան–նուրսուլթանը պետք է ինքը պատասխան տա, թե ինչու՞ է մյուսների հետ ստորագրել համաթուրքական դաշինքի ադրբեջանամետ այն որոշման տակ, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածք Զանգեզուրը համարվել է ադրբեջանական տարածք ու «պետք է վերադարձվի Ադրբեջանին»: Դե, Արցախի ու ազատագրված տարածքների հարցը վաղուց են «որոշել» թյուրքերով…

– Եվ հայկական կողմից պետք է հստակ հնչեր հարց, թե ինչպե՞ս է, որ Արցախի դեպքում սահմանների հարցում Հայաստանի նկատմամբ այդքան նախանձախնդիր է թուրքի լամուկը, իսկ, ասենք, Զանգեզուրի հարցում՝ ոչ: Իմիջիայլոց, թուրքական այդ խառնաժողովը՝ Զանգեզուրն ուզող, կայացել է բռնազավթված մեկ այլ հայապատկան տարածքում՝ Նախիջեւանում:

– Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներն էլ պետք է պատասխանեին այն հարցին, թե ԱՊՀ ՀԱՊԿ–ն ի՞նչ է անելու, եթե համաթուրքական դաշինքը (որի կազմում են նաեւ Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը) պահանջի Զանգեզուրը՝ հակաա–ԱՊՀ–ական Ադրբեջանին տալ: Եվ սա առաջին դեպքը չէ, որ ԱՊՀ-ական այս երկրները դավադիր որոշումներ են կայացնում Հայաստանի նկատմամբ՝ հօգուտ Ադրբեջանի կամ Թուրքիայի:

– Եվ ահա, մի նման որոշում էլ պարտադրվում է այն կառույցում, որտեղ ի սկզբանե չի եղել ու չի էլ լինելու Ադրբեջանը:

 

Տիար նախագահ.

Այսօրինակ հոխորտանքներ եղան նաեւ ուկրաինական վերջին զարգացումների ժամանակ, երբ Կիեւը եւ արեւմտամետ ուժերը որոշակի լուտանքներ տեղացին Հայաստանի ուղղությամբ՝ Ռուսաստանի որոշակի որոշումներին սատարելու առումով: Ցավոք, հայկական դիվանագիտական ոլորտը ի ցույց չդրեց ուկրաինական ադրբեջանամետ այն քայլերը, որոնք կատարվել են ԱՊՀ-ին հակառակ ստեղծված ՎՈւԱՄ կոչվածի շրջանակներում՝ ՄԱԿ-ում ու եվրակառույցներում ընդդեմ Հայաստանի բազմաթիվ որոշումներն իրականացնելիս:

Ես՝ որպես հայ, ազգայնական արիադավան արորդի, պարզապես խնդրում եմ Ձեզ, հաշվի առնել այն հանգամանքը, որ Ձեր նկատմամբ արտաքին հոխորտանքները նաեւ հայությանն են վերաբերում, գոնե հայության այն ստվար մասին, ում համար Հայաստանը անօտարելի ու անմասնատելի Հայրենիք է, ու երբեք պետության կամ իշխանության սխալները չեն վերագրվում Հայության Օրրանին: Ինձ համար Ազգը իմ գերագույն ծնողն է, եւ ոչ մի պետական կամ իշխանական թե ընդդիմադիր կողմի որոշումներ չեն կարող նսեմացնել ազգային պատկանելության ու արժանապատվության զգացումը, քանզի տարբերակում եմ եսակենտրոն որոշումներն ազգակենտրոն ձեւակերպումներից:

Այսինքն, օտարի՝ Ձեզ հասցված վիրավորանքը կամ Ձեր նկատմամբ նախաձեռնած սադրանքը, իմ եւ հայ արիականների դեպքում անձնավորվում է: Կարծում եմ՝ նաեւ շատ հայորդիների մոտ, որ մտահոգ են ազգային շահերով եւ գործում են արտաքին ճնշումներին դիմակայելով:

Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետեւյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: Ավելի պարզ՝ Հայաստանը սահմանները փակելու է իր մի մարզի՝ Արցախի առջեւ…

Սա կարող է ասել խելապակաս կամ համաթուրանական ստրուկ՝ մի կիսաթյուրք-ղազախ  թուրքսուլթան-նուրսուլթան, բայց չի կարող հաստատել որեւէ նորմալ հայ: Հավատում եմ, որ Դուք իմ իմացած հայն եք: Կարող եք նաեւ մեկ այլ տարբերակ առաջ քաշել, որ Ռուսաստանը Եվրասիական միություն մտնի առանց Ղրիմի… Ղազախստանն էլ՝ մինչ խորհրդային միության կազմավորումը (ինչը Արեւմուտքի կողմից մինչեւ իսկ կազմաքանդվելը համարվում էր արհեստական պետություններով ու սահմաններով ստեղծված երկիր) եղած տարածքներով միայն…

Ի դեպ, երբ Հայաստանը միջազգային պայմանագրեր է ստորագրում, ոչ ոք չի պարտադրում կետ ավելացնել, թե Արցախը Հայաստանի հետ չէ կամ՝ հակառակը… Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական միության մեջ մտնում է իր սահմաններով, որ ներկա դրությամբ, ցավոք, կապ չունի Արցախի հետ: Աշխարհի կողմից Արցախը չճանաչված պետություն է եւ ի՞նչ կապ ուներ այս հարցը այդպես շահարկելը: Այսինքն՝ ոմն թյուրք-ադրբեջանցու նամակը Եվրասիական միությանը, այնքան կարեւոր էր, որ անտեսվում է դաշնակից ու ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը: Իսկ թուրքամետ եվրասիականությունը փորձանք չի՞ դառնա Հայաստանի գլխին, եթե ի սկզբանե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնի՝ կառույցին չառնչվող մի երկրի նախագահի պահանջով:

Իլհամ Ալիեւի նամակը ստացել են նաեւ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, սակայն բարձրաձայնել է միայն ղազախը: Արդյո՞ք այս դեպքում նա եռյակի մամուլի խոսնակն է եղել, թե՞ միտումնավոր են թողել նրա վրա՝ մի կրակոցով երկու նապաստակ խփելու համար: Եվ մի բան էլ՝ այդ մամուլի խոսնակն ինչու՞ չի հնչեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին, ուր նա առաջարկում է զերծ մնալ Եվրասիական միություն ստեղծելուց, քանի որ դա կարող է վնասել հիմնադիր երկրների տնտեսություններին:

Այս ամենն ամփոփելով, տիար Սերժ Սարգսյան, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ Եվրասիական միությունը ստեղծվում է Եվրոպակամ միության դեմ, սակայն չի գիտակցվում, որ համաթուրքական խաղերը վերահսկվում են բացառապես Արեւմուտքի կողմից: Այս տրամաբանությամբ Եվրասիական ուղղությունը ապագա չունի: Իսկ ժամանակավոր միացումը մի թուրքահաճ կառույցի, թերեւս չի կարող օգտակար լինել հայկական նպատակների համար: Դուք Ձեր ելույթում նշել եք, որ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը շատ սեղմ է եւ վստահ եք, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանաք միասնաբար գտնել փոխընդունելի որոշումներ, «որոնք կբավարարեն մեզ եւ մեր գործընկերներին»:

Հուսամ, որ հայության գրեթե բոլոր շրջանակներում զայրույթ առաջացրած համաթուրքական ու ռուս-բելառուսական խաղերն անպատասխան չեն մնա, իսկ այսպես կոչված բարեկամական Ռուսաստանն ու Բելառուսն էլ կստանան իրենց պատասխանները՝ համարժեք վերաբերմունքով: Հատկապես, որ բարեկամի բարդույթով հանդես եկող Վլադիմիր Պուտինը, ըստ մեր տեղեկությունների, Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահին, իսկ Ձեզ՝ «մոռացել» է…

Ամենայն անկեղծությամբ՝

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

02.06.2014թ.-քաղաքամայր Երեւան

Քրիս Բրաունը ազատվել է բանտից

chris-brown

 

Քրիս Բրաունը երկուշաբթի վաղ առավոտյան ազատվել է բանտից՝ այնտեղ անցկացնելով դատավճռով սահմանված 131 օրից 108 օրը:

Երգիչը ազատազրկվել էր մարտի 14-ին: Նրան կրկին բանտ էին ուղարկել, երբ դատավորը վճռել էր, որ նա խախտել է փորձարկման շրջանի կանոնները: Բրաունի նկատմամբ փորձարկման շրջան էին սահմանել 2009թ-ին այդ ժամանակ իր ընկերուհի Ռիհաննայի վրա հարձակվելու համար:

Նրա հետ կապված դատական գործընթացները այսքանով չեն ավարտվում: Երգիչը դեռևս պետք է Վաշինգտոնի դատարան ներկայանա հոկտեմբերին մի տղամարդու վրա հարձակվելու մեղադրանքով: Դատավարությունը կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Բանտից ազատվելուց հետո Բրաունը Twitter կայքում թողել էր հետևյալ գրառումը «Խոնարհ և օրհնված»:

Աշխարհում ամենահին տաբատը հայտնաբերվել է Չինաստանում

02134857.976195.4579Հնագետները Չինաստանում հայտնաբերել են աշխարհում ամենահին տաբատը, որի տարիքը մոտավորապես 3,4 հազար տարի է, հայտնում է ScienceNews.-ը: Տաբատը հայտնաբերվել է  Չինաստանի ծայր արևմուտքում գտնվող Տաիմյան իջվածքի գերեզմանոցում: Մասնագետները ենթադրում են, որ այն պատկանելիս է եղել ասիական քոչվորներից մեկին: Բացի այդ, նրանք համոզված են, որ այն աշխարհում ամենահին տաբատն է:

Սակայն գտածոյում ամենաարժեքավորն այն է, որ տաբատի գոյությունը ցայտուն կերպով  ապացուցում է` քոչվորներն այն ստեղծել են ձի քշելու համար ու, որ այն շատ վաղուց է ստեղծվել:

Հետաքրքրական է, որ այն պատրաստված է բրդյա գործվածքից ու  առատորեն զարդարված ձեռագործով ու տարբեր օրնամենտներով:

Անկախ

Շիկահեր բրազիլացին 10 վիրահատություն է անցել ասիացու տեսք ունենալու համար

ՍիանՍպիտակամորթ, շիկահեր և կապույտ աչքերով բրազիլացի տղամարդը վիրահատություն է անցել ասիացու տեսք ստանալու համար:

Կորեական դրամաների սիրահար 25-ամյա Սիան ասիացու տեսք ունենալու գաղափարով համակվել էր Հարավային Կորեայում ուսանողական փոխանակման ծրագրով սովորելու տարիներին:

Հարավային Կորեայի Դոնսիու համալսարանում մեկ տարի ուսանող եղած ժամանակ նրա մոտ շեղ աչքեր և մուգ գույնի մազեր ունենալու ցանկություն էր առաջացել:

Սիանը ավելի քան 10 վիրահատություն է անցել ցանկալի տեսքը ունենալու համար՝ ծախսելով ավելի քան 3000 դոլար և զարմանալիորեն բնական ասիացու տեսք ստանալով:

Իրականում Մաքս անունով Սիանի նախկին տեսքի մասին մատնում է միայն նրա քթի ձևը:

Աչքերի ձևը փոխելու նպատակով վիրահատություններ անցնելու հետ մեկտեղ՝ Սիանը մուգ գույնի կոնտակտային լինզաներ է կրում և մազերը սև գույն ներկում:

 Անկախ

Նոր ավերածություններ և վիրավորներ Հալեպում

սիրիա,հալեպՀունիսի 1-ի ուշ գիշերից մինչև  մինչեւ Հունիսի 2 -ի վաղ առավոտ, Հալեպի տարբեր շրջաններում  հրթիռակոծությունը շարունակվել է: Հատկապէս Նոր Գյուղի շրջանում ահաբեկչական խմբերի նետած գազի շշերից  պատրաստված հրթիռները մեծ ավերներ են գործել: Վնասվել են  շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու վաճառատները:

Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ, անոնք ստացած են համապատասխան բուժումն ու դարմանումը:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

ԿԳՆ հայտարարությունը բուհերում անվճար տեղերը նվազագույնի հացնելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀայտարարությունում խոսվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը նվազագույնի հասցնելու մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Մասնավորապես, ասվում է`

“Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն  որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ (<<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենք, <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման  ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող”:

 

Նոր վիրավոր Հալեպում. Վիճակի ահավորությունը շարունակվում է

հալեպՆՈՐ Գյուղի  վիճակը հետզհետե ավելի է վատթարանում, ավելի վտանգավոր է  դառնում: Հրթիռները շարունակում են  տեղալ: Վայրկեանններ առաջ (2 Յունիս 2014, 12.55 p.m.) 4 հրթիռ է ընկել  Զվարթնոց եկեղեցու  մոտ:

Վիրավորվել է  Յարութ Իսկենյանը: Վիրավորի վիճակը վատ չէ:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

ԱՄՆ պետդեպ. Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ

Ջեն ՓսակիՈւրբաթ օրը բրիֆինգի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում գրանցված ողբերգական կորուստները մեզ հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ: Միայն տևական և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանում կայունություն, բարգավաճում և հաշտություն հաստատել» հայտնել է նա:

Ջեն Փսակին որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում երկու կողմերի հետ համագործակցության միջոցով խաղաղության հաստատմանը:

 Անկախ