G խմբից պայքարը կշարունակեն Գերմանիայի և ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականները

33333Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբում երրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին: Բայց ԱՄՆ-ի ներկայացուցիչնեև նույնպես պայքարը կշարունակեն: Բանն այն է, որ նույն խմբում հանդես եկող պորտուգալացիներն առավելության հասան Գանայի ընտրանիի նկատմամբ`2:1 հաշվով:

1/8 եզրափակիչում գերմանացիները կհանդիպեն H խմբում երկրորդ տեղը գրաված թիմին, իսկ ամերիկացիները կմրցեն այդ խմբի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

երրորդ տուր

 

G խումբ

 

ԱՄՆ – Գերմանիա՝ 0:1

Թոմաս Մյուլեր, 55

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն, Օմար Գոնսալես, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Կայլ Բեքերման, Բրեդ Դեյվիս (Ալեխանդրո Բեդոյա, 59), Մայքլ Բրեդլի, Գրեմ Ժուսի (Դեանդրե Յեդլին, 84), Քլինթ Դեմփսի:

 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Մատս Հումելս, Պեր Մերտեզակեր, Ժերոմ Բոատենգ, Բաստիան Շվայնշտայգեր (Մարիո Գյոտցե, 76), Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոոս, Մեսութ Օզիլ (Անդրե Շյուրլե, 89), Լուկաշ Պոդոլսկի (Միրոսլավ Կլոզե, 46), Թոմաս Մյուլեր:

 

Պորտուգալիա – Գանա՝ 2:1

Ջոն Բոյե, 31 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 79 – Ասամոա Գյան, 57

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Պորտուգալիա. Բետու (Էդուարդո, 89), Ռուբեն Ամորիմ, Պեպե, Բրունու Ալվեշ, Ժոաու Պերեյրա (Սիլվեստրե Վարելա, 61), Միգել Վելոզու, Վիլյամ Կարվալյո, Ժոաու Մոուտինյու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու, Էդեր (Վիեյրինյա, 69):

 

Գանա. Ֆատաու Դաուդա, Ջոնաթան Մենսա, Ջոն Բոյե, Հարիսոն Աֆուլ, Կվադվո Ասամոա, Էմանուել Բադու, Մոհամեդ Ռաբիու (Աֆրիե Ակուա, 76), Անդրե Այու (Մուբարակ Վակասո, 81), Կրիստիան Ատսու, Մաջիդ Ուորիս (Ջորդան Այու, 71), Ասամոա Գյան:

Հրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի հարսանիքի տեսանյութը (տեսանյութ)

beyonce-jay-zՀրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի՝ 2008թ-ին տեղի ունեցած հարսանիքի տեսանյութը: Այն ցուցադրել են զույգի On the Run համատեղ համերգային շրջագայության շրջանակներում Մայամիի Sun Life Stadium կազմակերպված համերգի ժամանակ:

Տեսանյութը տեղադրվել է նաև համացանցում: Տեսանյութում Բեյոնսեն և ռեպերը խորանի մոտ մատանիներ են փոխանակում:

2011-ին Բեյոնսեն ցուցադրել էր իր հարսանեկան զգեստը:

Զույգը համերգի ժամանակ համատեղ մի քանի երգ է կատարել:

Նրանք մինչև օգոստոսի 6-ը կշարունակեն իրենց համերգային շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ նախքան Եվրոպայում համատեղ համերգներով հանդես գալը:

 

 

Անկախ

Լուիս Սուարեսին արգելելն են չորս ամիս մասնակցել որևէ ֆուտբոլային մրցման

Luis Suarez1Իտալիայի ֆուտբոլային թիմի պաշտպանին կծելուց հետո Լուիս Սուարեսին չորս ամսով արգելել են մասնակցել որևէ ֆուտբոլային մրցման, ինչպես նաև ՖԻՖԱ-ի ինը միջազգային մրցումների:

ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է հրապարակված տեսնյութը ուսումնասիրելուց հետո, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Աշխարհի առաջնության ժամանակ Ուրուգվայի հարձակվող Սուարեսը կծում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը:

Սա նշանակում է, որ նա չի մասնակցի Աշխարհի առաջնության մյուս խաղերին՝ ներառյալ շաբաթ օրը տեղի ունենալիք Ուրուգվայ- Կոլումբիա հանդիպմանը, ինչպես նաև բաց կթողնի Պրեմիեր լիգայի հաջրոդ սեզոնի սկզբնական խաղերը:

Չորս ամիս արգելքը նշանակում է, որ Սուարեսը մինչև հոկտեմբերի 26-ը չի կարողանա խաղալ իր ակումբի՝ Լիվերպուլի համար:

Բոլոր ֆուտբոլային խաղերին մասնակցելուց բացի՝ ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելել է նույնիսկ մտնել Աշխարհի առաջնության որևէ մարզադաշտ:

Նա նաև մինչև հոկտեմբերի վերջ չի կարողանա մարզվել Լիվերպուլի հետ:

Նրան նաև տուգանել են 65,000 եվրոյի չափով:

 

Անկախ

Ադրբեջանը նոր ռազմական տեխնիկա է ձեռք բերում Ռուսաստանից

3Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։

 

Տանկային կամուրջ պատրաստող այդ սարքերը, որոնց արտադրությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով ներկայում շարունակվում է, ստեղծվում են Т-90 տանկերի շասսիների բազայի հիման վրա։

 

Նախատեսվում է, որ Ադրբեջանը տեխնիկան ձեռք կբերի այս տարվա օգոստոսին։

 

 Անկախ

Մամիկոն Խոջոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է

images (1)Ադրբեջանում մեկ ամիս գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Հարուցված քրեական գործի շրջանակում մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մամիկոն Խոջոյանի ստացած մարմնական վնասվածքները, ինչպես նաև Խոջոյանի կենդանության ժամանակ արյան և մեզի մեջ հայտնաբերված նավթամթերքը և հոգեմետ ապաուրի տեսակի դեղամիջոցը և կատարված բժշկական միջամտությունները չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ: Մամիկոն Խոջոյանի դեպքով իրականացվել է երեք փորձաքննություն` նախ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո վնասվածքների բացահայտման, ապա դատաքիմիական փորձաքննություն, որի ժամանակ մեզի փորձանմուշներում հայտնաբերվել էր նավթամթերք, հոգեմետ դեղամիջոց և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Անկախ

Կծան Սուարեսը չի խաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Սուարես542830Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատժվեց: Նա որակազրկվեց 9 խաղով և Բրազիլիայում անցկացվող  ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո էլ չի մասնակցի ազգային հավաքականների խաղերի: Ֆուտբոլիստը  4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:

Անգլիական «Լիվերպուլի» խաղացողը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրի Ուրուգվայի և Իտալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ կծել էր  Թուրինի «Յուվենթուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի  ուսը:

Պատիժը կկիրառվի աշխարհի առաջնության Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումից: Սուարեսը 1/8 եզրափակիչում չի խաղա կոլումբացիների դեմ: Սուարեսը տուգանք կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ:

Հարձակվողը 4 ամսով  ընդհանրապես հեռացվել է ֆուտբոլից և չի կարող մարզվել թիմակիցների հետ, այցելել մարզադաշտ:

Հավելենք, որ Սուարեսը նույնատիպ արարք էր թույլ տվել 2013-ին, Անգլիայի առաջնության շրջանակում կայացած խաղում նա կծել էր Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչին, որից հետո  որակազրկվել էր 10 խաղով:

Մագնուս Կառլսենը տպավորված է Հայաստանով

Carlsen 2-րդ նյութՇախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:

Մեծ անակնկալ գրանցվեց, երբ Դուբայում կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Կառլսենը երևանյան կայծակնային պարտիայում պարտվեց ՀՀԿ-ական Տաճատ վարդապետյանին:
Ապա նա Լևոն Արոնյանի ընկերակցությամբ ուղղաթիռով ուղևորվեց Տաթևի վանական համալիր:
Երևանի «Գաֆեսճյան» կենտրոնի «Խանջյան» սրահում, հանդիպելով լրագրողներին,
չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է դրսևորվում շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:
Ասվեց նաև, որ համակարգչային վերլուծություններ կատարելու հնարավորությունը չի սպառել շախմատը: «Այդպիսի խոսակցություններ եղել են բոլոր ժամանակներում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ շախմատին վախճան չի սպառնում: Ավելին, այն այժմ բուռն զարգանում է, քանի որ ավելի են շատացել ուշագրավ մրցաշարերը»,-ասաց նա:
Հետաքրքիր էր, թե շախմատի արքան ինչպես կբնութագրի աշխարհում իրենից հետո երկրորդ վարկանիշն ունեցող մեր լավագույն գրոսմայստերին:
«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ` 2007-իաշարհի առաջնության մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»- հայտնեց Կառլսենը:
Ֆուտբոլի թեման ևս տեսադաշտից դուրս չմնաց: Գաղտնիք չէ, որ անգամ պատասխանատու մրցաշարերի օրերին Մագնուսը գերադասում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ և այդ ճանապարհով լիցքաթափվել: Նա նաև այդ մարզաձևի մեծ երկրպագու է և ուշիուշով հետևում է Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ծավալվող իրադարձություններին:
Ինքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ նա Կոտ դ’ Իվուարի հավաքականի երկրպագուն է: Շախմատիստները կարողանում են հաշվարկել քայլերը: Թե նորվեգացի գրոսմայստերը վերլուծական իր հնարավորություններով ինչքանով է ճիշտ կանխագուշակում ֆուտբոլում կատարվելիք իրադարձությունների հետագա ընթացքը,կպարզվի առաջիկայում: Մասնավորապես, նա վստահ է, որ չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը:

 

Նոր տրակտոր Բերդ համայնքին

տրակտորՀայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում «Քեյր» միջազգային գործակալության Կովկասի մասնաճյուղի տրամադրած դրամաշնորհի, Բերդ քաղաքի ու ՀՕՖ-ի ֆինանսական ներդրումների համատեղությամբ Բերդ համայնքը նոր տրակտոր է ձեռք բերել, որի միջոցով առաջիկա 5 տարիներին հնարավոր կլինի օգտագործելի դարձնել քաղաքի ավելի քան 300 հա 10 տարուց ավելի չմշակվող վարելահողերը:

53 հազար դոլար արժողությամբ ռուսական Ագրոմաշ ՏԳ 75 մոդիֆիկացված թրթուրավոր տրակտորը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու արդեն այս աշնանը դրանով ավելի քան 40 հա չմշակվող հողատարածք օգտագործման ենթակա կդառնա:

«Էս տրակտորի կատարած աշխատանքը արդեն աշնանը կերեւա,- ասում է Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: – Իմ նպատակն այն է, որ ամեն տարի 50-60 հա հող վերադարձնենք բնակիչներին»:

«Բայց մեր նպատակը միայն տևրակտոր ունենալը չէ: Եթե այս քաղաքում հողը վարում են, իմ կարծիքով, մարդիկ դառնում են սեփականատեր, իսկ եթե մարդիկ մի տեղ սեփականություն են ունենում, ավելի դժվար են դա թողնում, հեռանում»,- հավելում է քաղաքապետը՝ խոստանալով առաջին տարում քաղաքի անվճարունակ բնակիչների հողատարածքները վարելու համար տրակտորը տրամադրել անվճար:

Տրակտորի ձեռքբերման համար ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակը «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներքում գրեթե մեկ տարի հետեւողական ջանքեր է գործադրել:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

000Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ճարտարապետների հետ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հանդիպումների շրջանակում քննարկվում են թեքահարթակների կառուցման հետ կապված հարցեր: Հերթական հանդիպման ժամանակ նշվել է, որ մայրաքաղաքի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում, քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության շրջանակում, հնարավոր է իրականացնել անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակների կառուցում: Նշված բոլոր կառույցներին Երևանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվել են համապատասխան նախագծերը: Ավելին, նշված հասցեներից 171-ում արդեն իսկ իրականացվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետի օգնականը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թեքահարթակների կառուցման ընթացքի նկատմամբ հսկողությունը ամենօրյա է, ընդ որում՝ այդ հարցում իրենց ակտիվ և գործուն մասնակցությունն են ունենում նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հատկանշական է, որ նման աշխատակարգը հաջողությամբ իրականացվում է 2013թ.-ից սկսած, երբ համայնքային բյուջեից առաջին անգամ գումար տրամադրվեց մայրաքաղաքի փողոցները թեքահարթակներով ապահովելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ բոլոր հասցեները, ինչպես նաև թեքահարթակների չափորոշիչների համապատասխանությունը հաստատվում է շահառու  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Նույն սկզբունքով 2014 թվականին  արդեն կրկնապատկված գումարով նախապես հաստատվել են այն շուրջ 200 առաջնային հասցեները, որտեղ 40 մլն դրամի սահմանում հնարավոր է թեքահարթակների կառուցումը: Ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի ամբողջ տարածքը: Ըստ այդմ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 76 թեքահարթակ, որոնք  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում  ստացել են դրական գնահատական:

Հիշեցնենք նաև, որ «Հարմարավետ քաղաք բոլորի համար» սկզբունքով վերը նշված և մի շարք այլ ծրագրերին զուգահեռ, 2014 թվականին շահագործման կհանձնվի սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան  խմբային փուլի վերջին հանդիպումները:

G խմբում կմրցեն Պորտուգալիայի և Գանայի,   ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականները: Չորսական միավոր վաստակած ԱՄՆ-ին եւ Գերմանիային բավական կլինի ոչ-ոքի խաղալ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։ Ի դեպ, Գերմանիայի հավաքականը մարզում է գերմանացի Յուրգեն Կլինսմանը:

Իսկ կեսգիշերին կկայանան H խմբի Ալժիր – Ռուսաստան, Հարավային Կորեա – Բելգիա մրցամարտերը։

 

Տեխնիկական արդյունքներ

 

երրորդ տուր

 

G խումբ 

Պորտուգալիա – Գանա

ժամը 20:00-ին

«Ազգային» մարզադաշտ, Բրազիլիա

 

ԱՄՆ – Գերմանիա

ժամը 20:00-ին

«Արենա Պերնամբուկու» մարզադաշտ, Ռեսիֆի

 

H խումբ

 

Ալժիր – Ռուսաստան

ժամը 00:00-ին

«Արենա Բայշադա» մարզադաշտ, Կուրիտիբա

 

Հարավային Կորեա – Բելգիա

ժամը 00։00-ին

«Արենա Կորինտիանս» մարզադաշտ, Սան Պաուլու

Մարզիե Աֆհամ. «Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել»

Մարզիե ԱֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, մեկնաբանելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության վերսկսումը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

«Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել: Հուսով եմ, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները կարագացվեն«»,- հայտնել է մամուլի խասնակը:

Մարզիե Աֆհամը հավելել է, որ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք առնչվում են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատճառված վնասին, որոնց շուրջը քննարկումներն արդեն իսկ սկսվել են:

Ուշագրավ է, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսելու Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատանքները վերսկսել նույն մակարդակով, ինչպես մինչև 2011-ի նոյեմբերն էր:

Այս ամենը կատարվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ժամանակահատվածում, քանի որ Արևմուտքը ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում թափ առնող սուննի զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011-ի վերջին, որից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ 2014-ի փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանատունը, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցի:

Վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:

Թերևս, պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը միջազգային համաձայնության ձեռքբերումը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը միայնակ չի կարող պայքարել թմրադեղերի ապօրինի առևտրի դեմ

Թմրադեղերի դեմ պայքարԻրանի  ներքին գործերի նախարար  Ռահմանի  Ֆազլին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության  դեմ  պայքարում  Իրանի  անվտանգության  ուժերի աշխատակիցներն  անձնազոհ աշխատանք են կատարում, չնայած եվրոպական երկների կողմից տրամադրվող  ֆինանսական օգնությունը  չնչին  է։

Ռահման Ֆազլին ընդգծելով,  որ  Իրանը  մինչ  այժմ  թմրաբիզնեսի  դեմ  պայքարում    մեծ թվով զոհեր է ունեցել և  անհաշիվ  գումարներ  ծախսել, հայտնել է, որ Թեհրանը ցանկանում է, ոսրպեսզի Իրանի  ժողովրդի  մարդասիրական  գործունեությունը  արձագանք  գտնի  Եվրոպայում  և, ընդհանրապես,  ողջ աշխարհում։

«Հունիսի 1-ի Իրանում եվրոպական մի շարք  երկրների դեսպանները, Իրանի  արևելյան  շրջաններ այցելելով և ծանոթանալով  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ  պայքարում ուղղված քայլերին, խոստացել  են  այդ  մասին  մանրամասն  տեղեկություններ  փոխանցել  իրենց  երկրների պետական  այրերին»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Հավելենք, որ Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ » լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Շանրորոդուհի Անի Սարգսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ծանրամարտweightlifting-320x213Կազանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  69 կգ քաշային 19-ամյա Անի Սարգսյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, երկամարտի 226 կգ (100+126) արդյունքով  դարձավ բրոնզե մեդալակիր:

 

 

Մադոննան իսլամական հագուստով սկանդալային լուսանկար է հրապարակել

madonna   Հայտնի փոփ աստղ Մադոննան «Instagram»-ում չարշավով (մուսուլմանական գլխաշոր, որը ծածկում է ողջ դեմքը) լուսանկար է հրապարակել, որը մեծ քննարկումների պատճառ է դարձել: Իր կարիերայի ողջ ընթացքում մի շարք  սկանդալների կենտրոնում հայտնված 55-ամյա երգչուհին լուսանկարի վերաբերյալ որոշել է մեկնաբանություն անել: Ի պատասխան երկրպագուների քննադատություններին՝ Մադոննան նշել է, որ իրենից առաջ Լեդի Գագան էլ է կրոնական հագուստներ հագել: Իսկ Լեդի Գագան, օգտագործելով այս առիթը, Մադոննային մեղադրել է իրեն կրկնօրինակելու մեջ:

Անկախ

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Արսեն ՄկրտչյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
***
Արսեն Մկրտչյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն 
1990 – 1996 թթ. – Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. – «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիս-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 26-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր

Յուրա Մովսիսյանը միացավ սպարտակցիներին

51332Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի խաղացողները սկսել էին նոր մրցաշրջանի նախապատրաստությունը, սակայն նրնց հետ չէր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Եվ ահա, հայ ֆուտբոլիստը  Գերմանիայում միացել է իր խաղընկերներին:

Նա ճաշին ողջունել է թիմակիցներին և զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ:

Հայաստանի գրոսմայստերը` միանձնյա առաջատար

chess3Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված  յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ադրբեջանում ոչնչացվել է մոտ 10 տոննա կակաչ և կանեփ

2Ադրբեջանում՝ Լերիկի և Գյանջայի (Գանձակ) տարածքում, հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի և կակաչի վայրի թփեր, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը:

Ըստ տեղեկության՝ Լերիկի շրջանի Միստան գյուղի տարածքում ոչնչացվել է կակաչի 17 հազար վայրի թուփ՝ 7.5 տոննա քաշով:

Գյանջայում (Գանձակ) էլ ոչնչացվել է կանեփի 18 հազար վայրի թուփ՝ ավելի քան 2 տոննա քաշով:

Նախագահը ստորագրել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:

Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպան

գրիգոր հովհաննիսյանՆախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած երկու հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է  Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպանի նստավայրը Մեխիկոն է: