Սիրիական բանակը մեծ առաջխաղացում արձանագրեց Քեսապում

սիրիական բանակԱյսօր, սիրիական բանակը մեծ առաջխաղացում  արձանագրեց Քեսապում, ամբողջովին իր վերահսկողության  տակ առնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսապի կողմից  Գարատուրանի խաչմերուկը։

 

Սիրիական զորքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին  հաղորդում է shamtimes.net-ը՝ վկայակոչելով սիրիական զինովորական աղբիյուրները:

Առաջիկա ժամերում  նախատեսվում է  Քեսապի ամբողջական ազատագրման պաշտոնական լուրի հաղորդումը, գրում է Ասպարեզը:

Անկախ

Փրկարարները գտել են կորած 5 քաղաքացիներին

աինՀունիսի 15-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:

Դեպք վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ժամը 13.08-ին փրկարարները գտել են քաղաքացիներին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը Քութաիսիում

Գևորգ ՊետրոսյանՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ երիտասարդ բռնցքամարտիկները: Նարեկ ՄանասյանՈւրախությամբ պետք է նշենք, որ Վրաստան մեկնած մեր բոլոր  մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ-որում մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվոր հարթակի ամենավերին աստիճանին :  Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը : Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը և 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

Անկախ

8 փաստ դեմենցիայի մասին

դիմենցիաՓաստ 1
Երկարակեցությունն ու դեմենցիան
Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն,Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն ևն: Դրանք հաճախ ախտահարում են այն մարդկանց, որոնք երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:
Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:
Նման տվյալները խնդիր են ոչ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` դեմենցիայի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը:
Փաստ 2
Վաղ դեմենցիան
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:
Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Հարաբերական երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Սակայն մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:
Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի:
Փաստ 3
Դեմենցիան ու ավելորդ քաշը
Դրանք սերտորեն կապված են: Դա հաստատ է: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ոչ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, որոնք հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:
Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ոչ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:
Ծխելը, հակառակը, բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը:
Փաստ 4
Ճիշտ տրամադրությունը
Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:
Հոգեկան դիսկոմֆորտը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում ու խնդիրներ աշխատանքում): Համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սիրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ:
Փաստ 5
Մտավոր աշխատանքը
Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:
Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:
Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ոչ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը:
Փաստ 6
Էստրոգեն հորմոնն ու անեմիան
Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էստրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էստրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էստրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:
Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:
Փաստ 8
Երաժշտությունը և հիշողությունը
Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական պրոցեսները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:
Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:
Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի (թրնջխոտ) յուղի կիրառումը) նույնպես հարմար է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, գերգրգռվածությունն է թուլացնում, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան նույնպես ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:

Դեմենցիայի թեստ
Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:
Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխող միջոցառումների դիմել: Գիտնականները դեմենցիան հայտնաբերելու արդյունավետ միջոցներ մշակելու վրա են աշխատում:
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:
Նույնիսկ սիրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:

Ա. Խաչատրյանի անվան մրցույթի ավարտը և “ստարոդուբցևապաշտության” սկիզբը Հայաստանում. լուսանկարներ

DSCN5448Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտվեց  հունիսի գլխավոր մշակութային իրադարձությունը. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը:

Փակման արարողությանը ներկա էին ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարարը և այլք:

DSCN5413Հատկանշական է, որ այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունն  ավելի էր ընդլայնվել. նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:

Կիսաեզրափակիչ փուլ անցել էին չորս մասնակից, ովքեր  հունիսի 12-ին և 13-ին ներկայցրին DSCN5591Ֆրեդերիքկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

 

Շաբաթ երեկոյան տեղի ունեցած գալա համերգի ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները: Այս տարի ժյուրին, որը գլխավորում էր դաշնակահար Արմեն Բաբախանյանը, որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհել. Երկրորդ տեղը կիսեցին Ռուսաստանը ներկայացնող երկու երիտասարդ կատարողներ ` Անաստասիա Նեստերովան և Եվգենի Ստարոդուբցևը:

DSCN5594Երրորդ տեղը զբաղեցրեց մեր հայրենակից, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Սիմոնյանը, չորրոդը` Ռան Ջիան Չինաստանից:

Մրցույթի հաղթողները  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ կատարեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Հարկ է նշել, որ, թեև պաշտոնապես երկու դաշնակահար հաղթեց, սակայն հայ երաժշտասեր հասարակությունը ակնհայտորեն «սիրահարվել է» Եվգենի Ստարոդուբցևին. համերգից հետո նրան երկար ժամանակ շրջապատել էին երկրպագուները` նկարվելու և մակագրություն ստանալու համար: Եվգենին այդ վերաբերմունքից հուզվել էր և նա պատրաստակամությամբ և սիրալիր ժպիտը դեմքին էր դիմավորում  յուրաքանչյուր երկրպագուի: Ընդ որում` դաշնակահարի երկրպագուների շարքում կարելի էր տեսնել տարբեր տարիքի և սեռի երաժշտասերների: Երկրպագուները մի քանի րոպե շարունակ վանկարկում էին նրա անունը և խնդրում վերադառնալ Հայաստան հյուրախաղերով:

Անկախ

Ինչպե՞ս է աշխարհը դիտել Աշխարհի գավաթի խաղարկությունը

outer spaceԵրեկ սկսվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը Բրազիլիայի և Խորվաթիայի միջև խաղով: Ամբողջ աշխարհը ցնցվել էր Մարսելոյի խփած գոլից, որը եվրոպացիներին առաջ մղեց, սակայն խաղի վերջում բրազիլացիները հաղթեցին 3-1 հաշվով:

Rio de JaneiroԱշխարհի գավաթի խաղարկությունը դիտում էին սկսած տիեզերքից, Սիրիայի ապստամբներից մինչև քաջ քենյացիները:

1.FC Union stadium in BerlinՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները դադարեցրել են իրենց փորձարկումները խաղը դիտելու համար, Հալեպում Սիրիայի զինյալները վայր են դրել զենքերը, իսկ Պարագվայում Ասունսոնի հոգեբուժական հիվանդանոցի ավելի հավասարակշիռ հիվանդներին թույլատրել են Աշխարհի գավաթի խաղարկության խաղը հին հեռուստացույցով դիտել ճաղերի հետևից:

Asuncion ParaguayՌիո դե Ժանեյրոյի անօթևանները հավաքվել են խանութների առջև այդտեղի հեռուսատացույցներով խաղը դիտելու համար, իսկ Նայրոբիյում՝ Քենիայում, երկրպագուները հավաքվել են խաղը դիտելու՝ անտեսելով իսլամիստ ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին նախազգուշացումները:

Գերմանացիները խաղը դիտել են Բեռլինի 1.FC Union ստադիոնում:

 

Իրաքում պատանդ մնացած թուրք վարորդը փախել է ԻՇԻՊ-ի ահաբեկիչներից

թուրք վարորդ Օրերս Մոսուլ քաղաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ վերցված թուրք բեռնատարի վարորդներից մեկին հաջողվել է փախչել ահաբեկիչների մոտից և հասնել Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալեի շրջան: Բեռնատարի վարորդ Իբրահիմ Քայնաքը պատմել է, որ իրենց պահում էին ինչ-որ պահեստում: Նա, օգտվելով այն հանգամանքից, որ զինյալները մոտակայքում չեն գտնվել, մեկ այլ թուրք վարորդի օգնությամբ կարողացել է փախչել պահեստից: Քայնաքը նշել է, որ պատանդ մնացած վարորդները ուժասպառ և քաղցած են: «Աստված թող ոչ ոքի թույլ չտա ընկնել այդ դաժան մարդկանց ձեռքը: Թող Աստված օգնական լինի այնտեղ մնացած վարորդներին»,-ասել է Քայնաքը:

 Անկախ