Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» ստուգողական խաղն ավարտեց ոչ-ոքի

մտզ38795Ֆրանսիական «Նանտը» , որի գլխավոր մարզիչն է Միշել Տեր-Զաքարյանը, նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ստուգողական խաղում ուժերը չափեց «Լյուկոն» ֆուտբոլային ակումբի հետ:

Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Օգոստոսի 2-ին «Նանտը» կմրցի իտալական «Ատալանտա» ակումբի հետ:

Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերում

չլ1346338264Մարզասերներին արդեն տեղյակ են պահել, որ ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 2։2 հաշվով է ավարտել  հանդիպումը ռումինական «Ստյաուայի» հետ:

Ահա թե ինրպիսի արդյունքներ են գրանցվել մյուս մրցամարտերում.

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2։1

ԱԷԼ (Կիպրոս) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1։0

«Դնեպր» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0։0

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 2։2

«Գրասհոպերս» (Շվեյցարիա) – «Լիլ» (Ֆրանսիա)՝ 0։2

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) – «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1։2

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)՝ 0։0

«Ստանդարտ» (Բելգիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 0։0

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա, Զագրեբ)՝ 0։1

«Մարիբոր» (Սլովենիա) – «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ)՝ 1։0

«Լեգիա» (Լեհաստան) – «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։1

Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին։

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն սկսեց նախապատրաստությունը

հեհAW7DkEXClKy9nSE3uoI8gOsx5xՖուտբոլի ակադեմիայում սկսվեց Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի ուսումնամարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին առաջին մարզմանը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն սկսեց նախապատրաստությունը օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Էդգար Մանուչարյանը` նոր համարով մարզաշապիկ կկրի

էմ53057Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը նոր  մեկնարկելիք  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում կխաղա 10 համարի մարզաշապիկով: Հնարավոր է, որ այն նոր հաջողություն բերի ֆուտբոլիստին:

Հավելենք, որ նախկինում Մանուչարյանը կրում էր 87 համարի մարզաշապիկը:

Հնարավոր է կարճատև անձրև

եղանակՀանրապետության տարածքում՝Հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝Հուլիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց՝ երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է մարզի սահմանամերձ Գոմք համայնքում, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ և մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաև դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձևավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան և 400 քմ մակերեսով ջերմոց:
Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցել է տեղի բնակչության հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին և այլ: Կառավարության ղեկավարը խոստացել է երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կազմել Զառիթափի և Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթեր և ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրել է, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարել է նաև ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:
Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար:
Վարչապետը զրուցել է նաև Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրել են, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ և անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և մաղթել բարի ծառայություն:

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին

11456_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:
Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը և առաջիկա նախագծերը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

 

Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է

 

 ​Լեյլա ՅունուսԽաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է:

Ադրբեջանական “Կոնտակտ”  կայքի հաղորդմամբ`6 ժամ հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին Գլխավոր դատախազության շենքից նստեցրել են սև գույնի ավտոմեքենա և ուղարկվել Նասիմինյան շրջանային դատարան:

Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 213 (հարկերից խուսափում), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով: Ըստ նրանց փաստաբան Ջավադ Ջավադովի` ամուսինները հերքում են բոլոր մեղադրանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի առավոտյան` ադրբեջանական ժամանակով 11:45-ին, քաղաքացիական հագուստով անհայտ անձիք կանգնեցրել էին Լեյլա Յունուսի ավտոմեքենան, ներս խուժել և ձերբակալել նրան:

 

Թուրք հեղինակի` 1915 թվականի մասին պատմող գիրքը Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու

arsineԱլի Բայրամի «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» անունով գիրքը, լույս տեսնելով 2014 թվականի մարտ ամսին, կարճ ժամանակ անց հայտնվեց ամենաընթերցված գրքերի ցանկի ստորին հորիզոնականում: Թուրքիայում ընթերցասերների միայն 2 տոկոսն էր հետաքրքրություն ցուցաբերել հայերի աքսորի մասին պատմող գրքի նկատմամբ: Գրքում դեպքերը զարգանում են 1915 թվականին Սամսունի Քավաք գավառում, որտեղ Ռաֆայել Թեյել ընտանիքը ստիպված է լինում բռնել գաղթի ճամփան: Գիրքը պատմում է ընտանիքի թոռան` Արսինեի դժվար կյանքի մասին: Մյուս կողմից ներկայացվում է նաև, թե հայերն ու թուրքերը մի ժամանակ ինչպիսի «երջանիկ» կյանք են ունեցել միասին:

Չնայած գրքի նկատմամբ սկզբում հետաքրքրությունը աննշան էր, այժմ այն անհամեմատ ավելի մեծ պահանջարկ ունի: Բացի այդ, «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» գիրքը հանդիսանում է Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու: