Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրը

Շառլ Ազնավուր

 Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում:

Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում, որին մեծ շանսոնյեն հավելել է ձեռագիր մակարգրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

Թուրքիան սպասում է Թայիփ Էրդողանի թեկնածությանը

erdogan       Վաղը Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը: Գրեթե կասկած չկա, որ ԱԶԿ-ի թեկնածուն ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը կդառնա: Անկարայի առևտրի պալատի համաժողովների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Էրդողանի տարվա ընկերը` ԱԶԿ-ի փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը, կհայտարարի իրենց թեկնածուի անունը:

7 տարի առաջ Աբդուլահ Գյուլի թեկնածությունը հայտարարել էր հենց Էրդողանը: Այն ժամանակ նա Գյուլին եղբայր էր անվանել: Այժմ այդ կարևոր գործը վստահվել է Էրդողանի վաղեմի ընկերոջը, ինչը խորհրդանշական իմաստ է կրում: Հնարավոր է, որ նախագահական ընտրություններից հետո Էրդողանի դպրոցական ընկերը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

 

Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ռումբերի պայթյունից 2 մարդ է զոհվել

Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ռումբերի պայթյունից 2 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Եգիպտոսի թագավորական պալատի առջև ռումբերի պայթյունից ոստիկանության երկու սպա է զոհվել:

Կահիրեի պալատի առջև երեք ռումբ են հայտնաբերել:

Ռումբերից մեկի պայթյունից զոհվել է մեկ սպա, իսկ երեքը՝ վիրավորվել: Երկրորդ սպան զոհվել է երկրորդ ռումբը վնասազերծելու ժամանակ, որի հետևանքով նաև մի քանիսը վիրավորվել են:

Երրորդ ռումբը հաջողությամբ վնասազերծել են:

Իշխանությունները տեղյակ չեն, թե ով է տեղադրել ռումբերը:

Անցած շաբաթ մետրոյի կայարաններում և Կահիրեյի դատարաններից մեկի առջև տեղի ունեցած փոքր պայթյունների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:

 Անկախ

Իսպանիայի նոր թագավորը և թագուհին պապին հրավիրել են Իսպանիա

Իսպանիայի նոր թագավորը և թագուհինԵրկուշաբթի օրը Իսպանիայի նոր թագավորը և թագուհին իրենց առաջին օտարերկրյա ճամփորդության ժամանակ Վատիկանում հանդիպել են պապ Ֆրանցիսկոսի հետ:

Թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան Ֆրանցիսկոսի հետ հանդիպել են պապական գրադարանում: Նրանք առանձին զրուցել են 40 րոպե, իսկ մեկնելիս Ֆելիպեն Ֆրանցիսոսին հրավիրել է այցելել Իսպանիա և խոնարհվել նրա մատանին համբուրելու համար:

Վատիկանը հայտարարել է, որ սա միապետի առաջին օտարերկրյա ճամփորդությունն էր, իսկ պապի հետ զրույցը հիմնականում վերաբերվել է Իսպանիայում եկեղեցի-պետություն համագործակցությանը և չնշված գլոբալ կոնֆլիկտների:

Ֆրանցիսկոսը մի քանի առիթներով հանդիպել է Ֆելիպեի ծնողներին՝ թագավոր Խուան Կառլոսին և թագուհի Սոֆիային:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է այս ամսվա սկզբին:

Բրազիլիա Չիլի խաղի ժամանակ Բրազիլիայի երկրպագուն մահացել է սրտի կաթվածից

բրազիլիա69-ամյա ֆուտբոլային երկրպագուն սրտի կաթված է ստացել և մահացել Չիլիի դեմ Բրազիլիայի տասնմեկ մետրանոց լարված հարվածների ժամանակ:

Տղամարդը աշխարհի առաջնության խաղը դիտելիս է եղել Բելո Հորիզոնտիի 62,000 հանդիսատեսի համար նախատեսված Mineirao մարզադաշտի բարերից մեկում, երբ բողոքել է վատ ինքնազգացողությունից:

Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց մահացել է:

Estado de Minas բրազիլական թերթի տեղեկություններով՝ տղամարդը մեկն էր այն 98 մարդկանցից, ովքեր բժշկական օգնության կարիք են զգացել մրցաշարային երկրորդ փուլի ժամանակ:

Վատ զգացողներից 60-ին բուժօգնություն են ցույց տվել հենց մարզադաշտի ներսում:

Խաղը վերջում ավարտվել է 11 մետրանոց հարվածներով, երբ Հարավային Ամերիկայի թիմերի մոտ 90 րոպե խաղից հետո գրանցվել է 1-1հաշիվը:

Խաղի ընթացքում 50 տարեկան մի կին ևս շոկ էր ապրել, իսկ 20-ամյա Բրազիլիայի երկրպագուն Չիլիի երկրպագույի հետ բախման հետևանքով քթի կոտրվածք է ստացել:

Բրազիլիայի հարձակվող Նեյմարը իր թիմին եզրափակիչ մտցրեց՝ խփելով վերջին 11 մետրանոց հարվածը:

Մարզադաշտում մահացած տղամարդու դեպքը առաջին դժբախտ պատահարը չէ Աշխարհի առաջնության ընթացքում:

Չինացի տղամարդը մահացել էր Աշխարհի առաջնության բացման խաղերը դիտելու նպատակով երեք օրը արթուն մնալու հետևանքով:

Իսկ մեքսիկացի երկրպագուն մահացել էր առաջնությունում իր թիմի հաջող մեկնարկից հետո:

 Անկախ

Տոկիոյի երկաթուղային կայարանում տղամարդ է ինքնահրկիզվել

Tokyo's Shinjuku station1Կիրակի օրը տղամարդը ինքնահրկիզվել է Տոկիոյի ծանրաբեռնված Սինձյուկու կայարանում՝ այդ կերպ արտահայտելով իր քաղաքական դժգոհությունը:

50-60-ամյա տղամարդուն լուրջ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու ինքնությունը և ինքնահրկիզման դրդապատճառները պարզվում են:

Պատահարը ցուցադրող տեսանյութում կոտյումով և փողկապով տղամարդը նստած էր հետիոտների համար նախատեսված անցուղում, իսկ կողքին երկու պլաստիկե շշեր էին դրված, որոնց մեջ, ըստ երևույթին, բենզին էր լցված:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը բարձրախոսով բողոքել է կառավարության նախագծի դեմ, որով նախատեսվում է փոխել Ճապոնիայի պաշտպանության քաղաքականությունը:

Այնուհետև նա իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ:

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Ճապոնիայի կաբինետը կհաստատի կոլեկտիվ ինքնապաշտպանության առաջարկը, որը Ճապոնիային թույլ կտա ավելի հաստատուն դեր կատարել միջազգային անվտանգության ասպարեզում: Ճապոնիան ներկայումս սահմանափակում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:

 Անկախ

Թուրքական «Beko» ընկերությունը դարձել է իսպանական «Բարսելոնայի» պաշտոնական հովանավորը

Թուրքական «Beko» ընկերություն Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հովանավորության պայմանագիր է կնքել թուրքական «Beko» ընկերության հետ: «Koç Holding»-ին պատկանող ընկերությունը հուլիսի 1-ից 4 տարի ժամկետով կդառնա կատալոնական ակումբի հովանավորը: Այսպիսով, «Beko»-ն «Nike»-ից և «Katar Airways»-ից հետո «Բարսելոնայի» ամենախոշոր հովանավորը կլինի: Պայմանագրի համաձայն`«Beko» ապրանքանիշի տարբերանշանը պատկերված կլինի կատալոնական ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկին: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեն կնքված համաձայնության մասին նշել է, որ շատ ուրախ է համագործակցել համաշխարհային այս բրենդի հետ:

 Անկախ

 

 

Հանրային խորհրդի ներկայացուցիչը Բուխարեստում հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցով

20140626_093546ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գխավորությամբ (պատվիրակության անդամներ՝ Հովիկ Մուսայելյան, Ռուբեն Սաֆրաստյան) հունիսի 25-28-ը Բուխարեստում մասնակցել է ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերը:

Հայաստանի Հանրային խորհրդի անունից թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը: Վերջինս նախ անդրադարձել է Խորհրդային Միության հանրապետություններում տեղի ունեցած 3 տիպի հեղափոխություններին՝ անկախության համար պայքարին և անկախության ձեռքբերմանը, տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարական կառավարման համակարգի անցմանը, պատմության մեջ նախադեպը չունեցող ունեցվածքային հեղափոխությանը, երբ պետական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունից կարճ ժամանակում անցում պետք է կատարվեր դեպի մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսություն:

Մուսայելյանը նշել է, որ այս վերջին հեղափոխությունը պետք է իրականացնեին պետական, քաղաքական գործիչներն ու չինովնիկները, սակայն ոչ մի երկրում նրանք  չեն  կարողացել չգայթակղվել և չօգտագործել իրենց պաշտոնները սեփականություն ստեղծելու և բիզնես դնելու համար:

ՀԽ անդամը, խոսելով կոռուպցիայի 3 տեսակների մասին, մասնավորապես անդրադարձել է պետական պաշտոնյաների կողմից նոր ստեղծվող  բիզնեսներում իրենց մասնաբաժինը ունենալուն, երբ  գործարարը ստիպված է զիջել իր բիզնեսի մի մասը բարձրագույն չինովնիկին:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ Հանրային խորհուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ ներկայացված փաստաթղթի նախագիծը կարիք ունի վերամշակման, մասնավորապես՝ չբավարարվել կոռուպցիայի ընդհանուր սահմանմամբ, այլ մանրամասնել այդ հասկացությունը, նշել բոլոր այն երևույթները, որոնց դեմ պետք է պայքարել, հստակեցնել ինչպես խորհրդի նպատակները, լիզորություններն ու պատասխանատվությունը, այնպես էլ քարտուղարությանը վերապահված համապատասխան իրավասությունները և ելնելով վերը նշված հստակեցումներից՝ համալրել խորհրդի կազմը:

Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է նաև Հանրային խորհրդի դիրքորոշումը, ըստ որի առաջին հերթին հենց կառավարությունը պետք է շահագրգռված լինի կոռուպցիոն դրսևորումների բացահայտմամբ, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը, գիտակցելով, որ երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդիմությունը և ո՛չ էլ հասարակությունը հաջողության չեն հասնի, եթե չլինի համագործակցություն, ուստի ՀՀ Հանրային խորհրդի գործունության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այդ համագործակցության ճիշտ ձևաչափը գտնելն է»,-ամփոփել է ՀԽ ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ նախևառաջ պետք է բացահայտել առաջնային մի քանի ռիսկային ոլորտներ և ուժերը կենտրոնացնել կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների վրա:

 

Անկախ 

Հակառակորդի կրակոցից վիրավորված տավուշցի Արմենին վիրահատել են

berdՀակառակորդի գնդակից հունիսի 28-ին վիրավորված Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 16-ամյա բնակիչ Արմեն Բրուտյանին մի քանի ժամ առաջ վիրահատել են Բերդի հոսպիտալում:

Հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ տղայի վիճակը լավ է, մոտ մեկ շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է գյուղի իրենց այգում` ադրբեջանական դիքապահների արձակած կրակոցից: Նրանց ընտանքը` մայրը, հայրը և քույրը միասին խաղողի այգում են եղել, երբ սկսվել են կրակոցները: «Էլ ճար չկար, ժամը հինգից սկսել են, մինչև երեկոյան 7-ը, պառկել էինք, չէինք կարողանում վեր կենալ, հետո իմ բեռնատար մեքենան մի կերպ տարել եմ, կանգնեցրել ընդեղ, սկսել են մեքենան գնդակոծել, հինգ մետրանոց ավտոն հողից մինչև վերև մաղել են: Հեռադիտակով նայում-խփում էին, հետո նոր մենք կարողացանք փախչել»,-ասաց Արմենի հայրը` Լևոն Բրուտյանը:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է ոտքից և ձեռքից: Վնասվել են տավուշցի պատանու ծնկոսկրը և ձեռքի ափը, կտրվել են նյարդերը: Բերդի հոսպիտալի պետը նշել, որ տղայի ձեռքից ու ոտքից զենքի բեկորները հանվել են: «Քանի որ վերքն ինֆեկցված էր, սպասեցինք մի քիչ լավանա, նոր: Վիրահատությունը կատարվել է դեպքից երկու օր անց»,-նշեց Էդուարդ Գրիգորյանը:

Ուշագրավն այն է, որ վերջին ամիսներին հրադադարի խախտումների, հյուսիսարևելյան սահմանին լարվածության ընթացքում հակառակորդը կարծես թե շրջանցել էր սահմանամերձ Պառավաքար գյուղը: Սակայն շաբաթ օրը` հունիսի 28-ին, հակառակորդը գնդագոծել էր ոչ միայն Այգեպարը, Ներքին կարմիրը, Այգեպարն ու Չինարին, Չորաթանը, այլև Պառավաքարը: «6-7 տարի ա` էդ պոստից` գիլասկուտի պոստ են ասում, չեն կրակել, 400-500 մ է մեր այգիներից բաժանում, թե էդ ինչից էր, որ կրակեցին»:

Ի դեպ, Լևոն Բրուտյանը նույնպես արցախյան ազատամարտի մասնակից է, տասն անգամ հակառակորդի կողմից վիրավորում է ստացել:

 

Անկախ

 

Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է հանրապետության ղեկավարի 60-ամյակը

Վազգեն ՄանուկյանՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը:

Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ամբողջական գնահատականն, անշուշտ, կտա ժամանակը, սակայն լիահույս ենք, որ բարձր պատասխանատվության ու անխոնջ աշխատանքի շնորհիվ կկարողանաք իրականացնել բոլոր այն նպատակներն ու ծրագրերը, որոնք դրված են մեր պետության ու ժողովրդի առջև:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ ու հաջողություններ»:

 

Անկախ

 

Դիմորդների 23 տոկոսը կտրվել է Ռուսերենից

քննությունՀրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:

Ինչպես ԳԹԿ-ից տեղեկացնում են Անկախին, Ռուսերենի քննությանը մասնակցել է 844 դիմորդ: Միջին գնահատականը 10,75 է:

Անբավարար է ստացել 194 դիմորդ (22,99 տոկոս): 7,5-13 միավոր է հավաքել 399 դիմորդ (47,27 տոկոս), 13-18 է ստացել 212 դիմորդ (25,12 տոկոս), 18-20 է ստացել 39 դիմորդ (4,62 տոկոս):  20 բալ է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

2013-ին Ռուսերենի միջին միավորը եղել է 11,08` այս տարվա ցուցանիշից 0,33 նիշով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 15 տոկոսը, իսկ 20 բալ ստացել էր 2 դիմորդ:

Մանկապարտեզներն ավարտած երեխաներն ստացել են քաղաքապետարանի կողմից տրամադրված պայուսակներ ու գրենական պիտույքներ

տարոնԵրևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտական հանդեսների կազմակերպման գործընթացին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներն ավարտած բոլոր երեխաներն ստացել են քաղաքապետարանի կողմից տրամադրված պայուսակներ ու գրենական պիտույքներ:

Մայրաքաղաքի բակային տարածքների նկարազարդման, շենքերի գունազարդման, ինչպես նաև նստարանների տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ նախորդ տարվա 207 տարածքների համեմատ այս տարի 276 հասցեներում նախատեսված նկարազարդումներից 60-ում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ ներկվել և գունազարդվել է 6 շենք՝ շուրջ 6710 քմ մակերեսով: Պատրաստող կազմակերպության միջոցների հաշվին թարմացվել է նաև 830 նստարան:

Հանձնարարվել է գույքագրել և վերացնել մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության ցանցում առկա թերությունները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանը Թուրքիայի արտգործնախարարություն բողոքի նոտա է ներկայացրել

4 (1)2014թ. մարտի 29-ին Անկարայում առգրավվել էր Ադրբեջանի դեսպանատանը պատկանող դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենա, որտեղ գտնվել է դիվանագետը՝ իր ընտանիքի հետ միասին: Ավտոմեքենան ոստիկանության կողմից կոպիտ կերպով կանգնեցվել է, այս մասին թուրքական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Թուրքիայիում Ադրբեջանի դեսպանությունից:

Հայտարարության մեջ նշելով, որ ադրբեջանցի դիվանագետին վիրավորել են, ընդգծել են. “Ոստիկանները դիվանագետի նկատմամբ վիրավորական արտահայտություններ են օգտագործել, ֆիզիկական ուժ է կիրառվել: Նրա նկատմամբ վերաբերմունքը հակասում է Վիեննայի կանվենցիայի դիվանագիտական կանոններին”:

Նույն օրը նոտա է ուղարկվել Թուրքիայի արտգործնախարարություն` ոստիկանների նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցման հետ զուգահեռ:

Այսօր թուրքական “Միլլիյետ” և “Վաթան” թերթերը տեղեկություն են տարածել ադրբեջանական դեսպանատան և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Նշվում է, որ Անկարայում ձերբակալվել է ադրբեջանցի դիվանագետ, ով խախտել է երթևեկության կանոնները, դիվանագետը հայտարարել է, որ, ըստ օրենքի, դիվանագիտական մեքենան չի կարող կանգնեցվել, սակայն ոստիկանները պնդել են, որ ավտոմեքենան կարող է շարունակել իր ճանապարհը միայն համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո: Այդ ընթացքում կողմերի միջև առճակատում է սկսվել:

Անկախ

Վարորդը, որ ծառից վայր չէր ընկել, ներկայացրեց իրողությունը

ոստիկանությունՀունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ավելի ուշ նա բացատրությամբ նշել է, որ վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ հունիսի 28-ին, ժամը 01.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Խաչփար գյուղում ճանապարհի եզրաքարին բախվելու և գլուխը ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ուղևորափոխադրումներ իրականացնող 12 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

մեքենաՔաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հունիսի 30-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ուղևորատար տրանսպորտային միջոց: Անկախ

Վարորդը, որ ծառից վայր չէր ընկել, ներկայացրեց իրողությունը

ավտոպատահարՀունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ավելի ուշ նա բացատրությամբ նշել է, որ վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ հունիսի 28-ին, ժամը 01.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Խաչփար գյուղում ճանապարհի եզրաքարին բախվելու և գլուխը ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Անկախ

Պատահար Երևանի Մ. Հերացու փողոցում

ավտոպատահարՀունիսի 28-ին, ժամը 00.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցում իրար են բախվել անհայտ ավտոմեքենա, «ԲՄՎ», «ՎԱԶ-21015», «ԲՄՎ 523 i», «Աուդի Ա6» և «Մերսեդես-Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց ML320»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ իր անձնական օգտագործման «ԲՄՎ 525» մակնիշի, հաշվառումից հանված ավտոմեքենայով նշված վայրում վթարի է ենթարկվել, որից հետո ավտոմեքենան թողնելով` հեռացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Աստրախանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

բերման է ենթարկվելՀունիսի 28-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Իդեալական քթերի աստղային տերերը

Актриса Кейт Бекинсэйл: фото

Քեյթ Բեքինսեյլը

Ամերիկացի գիտնականները հրապարակել են իրենց նոր հետազոտության արդյունքները:Ամերիկացի պլաստիկ վիրաբույժները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական քիթը, հաղորդում է բրիտանական  Mail Online հրատարակությունը: Պարզվել է, որ այն պետք է  թեթևակի վերև քաշված լինի ու գտնվի դեմքի նկատմամբ 106 աստիճան անկյան տակ: Նման անկյունը գոյանում է  երկու գծերի` շուրթից ու ճակատից  քթի ծայրի հետ հատման ժամանակ: Եթե այն նվազ է 90 աստիճանից, ապա քիթը չափազանց երկար  ու առնական տեսք է ունենում:

Актриса Скарлетт Йоханссон: фото Սքարլեթ Յոհանսոն
Герцогиня Кембриджская: фотоՔեյթ Միդլթոն
Актриса Джессика Бил: фото Ջեսիկա Բիլլ

Դոկտոր Օմար Ահմեդի  ղեկավարությամբ անցկացված հետազոտության համաձայն, իդեալական քթեր ունեն Քեմբրիջի հերցոգուհին, Քեյթ Բեքինսեյլը, Ջեսիկա Բիլլը, Սքարլեթ Յոհանսոնը:

Գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 4000 կանանց ու տղամարդկանց շրջանում: Նրանք առաջարկել են գնահատել 18-25 տարեկան սպիտակամորթ կանանց դիմանկարները, որոնց քթերը 96,101,106,111 և 116 անկյան տակ են գտնվում: Ամենաշատ ձայները ստացել են 106 աստիճան անկյունով քթերը:

Ким Кардашьян: фотоՔիմ Քարդաշյան
Ռինոպլաստիկայի փորձագետ Չարլզ Իսթը Պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայից, խոստովանել է, որ իրենց պացիենտներից շատերն են Սքարլեթ Յոհանսոնի նման քիթ «պատվիրում» և, այդուհանդերձ, քիչ չեն, այն պացիենըտները, որոնք Քիմ Քարդաշյյան կողմնորոշումն են նախընտրում:JAMA Facial Plastic Surgery-ում հրապարակված ուսումնասիրությունը վերաբերում է միայն սպիտակամորթ կանանց: Գիտնականների խոսքով, այդ տվյալները կիրառելի չեն տղամարդկանց և կամ էթնիկ այլ խմբերի դեպքում:Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 29-ին, ժամը 20.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածնի Մաշտոցի փողոցի թիվ 101 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 02.35-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 08.00-ին, Ստեփանավանի Բաղրամյանի և Մեղապարտի փողոցների խաչմերուկում «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Զաֆիրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բալահովիտ-Ջրվեժ ճանապարհին «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի Ա 6»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 121-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 18.20-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Կամոյի փողոցի թիվ 114 հասցեում վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Կամոյի փողոցում` Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին, «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել տներից մեկի բակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, Աշտարակի Սուրբ Սարգիս փողոցի վերջնամասում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 29-ին, ժամը 18.00-ին, Արմավիրի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» և «Սատուրն Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սատուրն Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 21.10-ին, Արմավիր-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի եզրին տեղակայված շրջադարձի նշանին, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի ճանապարհին «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
«ԵրԱԶ-762»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 17.40-ի սահմաններում վարելով ընկերոջը պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան` Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտայակքում, փոսերից փախցնելու ընթացքում, ձախ ուսով հարվածել է ավտոմեքենայի դռանը:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 22.10-ին, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Տոյոտա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ