Պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, երեկ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և բազմաթիվ տարողունակ հարցեր եք բարձրացրել: Հետաքրքիր է, թե նա ինչ պատասխաններ է տվել: Օրինակ` ի՞նչ է ասել սահմանադրական փոփոխությունների մասին Ձեր բարձրացրած հատկապես այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունը «հեղափոխական» փոփոխություն է:

– Մեր բարձրացրած հարցերն այնքան մեծածավալ էին, որ չէր ենթադրվում, թե դրանք պետք է վերջնական լուծում ստանան: Դրանք այն հարցերն են, որ անընդհատ պետք է քննարկվեն, որոնց մասին պետք է մտքեր փոխանակվեն, ապա փորձեն ինչ-որ բան իրականացնել: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մենք այդ մասին մի քանի հարց ենք բարձրացրել, բայց  կարևորագույն հարցը, իհարկե, նախագահի ընտրությունն է Ազգային ժողովի՞, թե՞ ժողովրդի կողմից: Մենք ԱԺՄ կուսակցությունում միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց հիմա ես մտահոգություն ունեմ, որ ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին այնքան էլ լավ չի վերաբերվում, շատ չարաշահումներ են լինում: Կարծես թե ինչ-որ մարդկանց լավություն անելու հարց է, և չի ընկալվում, որ ԱԺ-ն է իշխանությունը: Ընկալվում է թագավորի, նախագահի ընտրությունը: Եվ պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական:

Այս փոփոխություններով, փաստորեն, ժողովուրդը զրկվում է այդ մի միջոցառումից: Նախագահն ասում էր, թե այն, ինչ ներկայացվում է, դեռ վերջնական չէ, և ամեն ինչ ենթակա է քննարկման: Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահ կամ վարչապետ, պարզապես Հայաստանի շահերից ելնելով՝ կարծում եմ, իսկապես պառլամենտականը ավելի լավ համակարգ է: Եվրոպայի մեծ մասը պառլամենտական է, բայց մյուս կողմից էլ` մեր պայմաններում այդ անցումը բավականին բարդ կլինի: Եվ ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը պետք է էապես փոխել, բացառել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինեն: Իհարկե, միայն օրենքը չի կարող ապահովել, որ կեղծիքներ չլինեն, բայց կարող է նպաստել, որ նվազագույն կեղծիքներ լինեն:

– Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում այն պահանջը, որ ընտրություններից հետո անհրաժեշտ է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը: Եվ գտնում են, որ դա կնպաստի ընտրակեղծիքների վերացմանը:

– Համաձայն եմ, որ դա իսկապես պետք է անել, դա ինձ մոտ կասկած չի առաջացնում:

– Անդրադարձել եք արտագաղթին և նշել, թե դրան նպաստող պատճառներից է օրենքի «թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր»: Վստահաբար կարելի է ասել՝ Ս. Սարգսյանը տեղյակ է, որ մեր երկրում օրենքները բոլորի նկատմամբ հավասար չեն կիրառվում, և կան օրենքից դուրս արտոնյալ մարդիկ: Ձեր բարձրացրած այդ հարցին ի՞նչ պատասխան ստացաք:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը անավարտ պատերազմն է, և այդ մասին նախագահն էլ հնչեցրեց: Երբ անընդհատ խոսակցություններ են հնչում, թե այսօր-վաղը պատերազմ է լինելու, ծնողը ձգտում է իր երեխային փրկել: Օրինակ` դեպքերը սահմանի վրա: Ինչու են ժամանակ առ ժամանակ սահմանի վրա Ադրբեջանի կողմից դեպքեր հրահրվում: Մի կողմից` նրանք անընդհատ հայ ժողովրդին պահում են լարվածության մեջ, վախեցնում, թե հեսա պատերազմ կսկսվի, որպեսզի Հայաստանը դատարկվի: Մենք էլ շատ անգամ ներսում նույն քարոզչությունն ենք անում, Ալիևի ջրաղացին ջուր լցնում և մեր մարդկանց համար դեպի դուրս ճանապարհ ենք բացում: Մյուս կողմից՝ Ալիևը դա անում է իր ժողովրդի համար, որն այնքան էլ պատերազմ չի ուզում: Այսինքն` Ադրբեջանի ժողովրդի մեջ պետք է անընդհատ լարվածության մեջ պահել այդ զգացողությունը, և Ալիևը նաև այդ խնդիրն է լուծում:

Գնացողների մի զգալի մասի համար պատճառ են հանդիսանում սոցիալական հարցերը, աշխատանք չունենալը, կամ աշխատավարձն այնքան ցածր է, որ չեն կարողանում ապրել: Մարդիկ ուզում են լավ ապրել: Դրանք հիմնական պատճառներն են, որոնց ավելանում է մարդկանց վրա օրենքի ոչ հավասար կիրառումը: Ընդ որում` սա կախված է մեզանից: Եթե շրջափակման այս պայմաններում տնտեսության կտրուկ զարգացումը բարդ է, ապա օրենքների կիրառումը, ազատ մրցակցությունը մեզանից է կախված: Դրա համար մենք նախագահի ուշադրությունը ուզում ենք գրավել այդ հարցի վրա, որ այդ ուղղությամբ է պետք հարցեր լուծել: Ասեմ, որ այնտեղ նույնիսկ կարմիր գծերի վերաբերյալ վիճաբանություն եղավ: Մեր կարծիքն էր, թե ինչ իմաստ ուներ այդպիսի բան մտցնել, որովհետև մարդկանց համար ամեն մի այսպիսի երևույթ կարծես թե մի լրացուցիչ կաթիլ է: Լցվում է բաժակը, ու մարդ թողնում՝ գնում է:

– Ս. Սարգսյանը տեղյա՞կ է, որ ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների այնպիսի մեխանիզմ է ներդվել, որ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից:

– Մենք այդ մասին էլ խոսեցինք: Նախագահի ասածն այն էր, որ դա բավականին բարդ համակարգ է, բայց հիմա հաղթահարվում է այդ դժվարությունը: Ես մարդկանց գիտեմ, որ գնացել են արտերկիր բուժվելու, հասել են այնտեղ ու պարզել են, որ այստեղ վերջին օրը ինչ-որ խախտում են արել, որի պատճառով նրանց քարտերի վրա կալանք է դրվել, ու չեն կարողանում գումար հանել: Սա աննորմալ երևույթ է: Երկրորդը կարմիր գծերի տեխնիկական ապահովումն է, երրորդը 70 տոկոս մասնավոր/30 տոկոս պետություն համաչափությունն է: Որքան էլ բացատրվի, թե այնտեղ պետք է միլիոնավոր դոլարներ ներդրվեն, պետությունը, քաղաքապետարանը կարող էր վարկ վերցնել, և ինքն իրականացնել: Ամեն մի այսպիսի հարց դառնում է լրացուցիչ մի հոգու հեռանալու պատճառ:

Իհարկե, մենք առաջարկություն էինք անում, որ կառավարությունն իր ամենամյա հաշվետվության մեջ ներկայացնի, թե ինչ է արել և ինչքանով է զսպել արտագաղթը: Եվ ես ասացի, որ հետագա ընտրություններում ամենակարևորագույն թեզը դա է լինելու: Ժողովուրդը ձայն է տալու այն քաղաքական ուժին, որը կխոստանա, որ արտագաղթը նվազեցնելու միջոցներ է ձեռնարկելու:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մի քանիսը անմիջապես կապ ունեն իշխանությունների գործունեության հետ: Աշխատատեղերի, տնտեսության մեջ ազատ մրցակցության բացակայություն, մենաշնորհների գերակայություն և այլն: Եվ այդ մասին տեղյակ է նաև Ս. Սարգսյանը:

– Համաձայն եմ: Թե դա ինչքան կավելացնի աշխատատեղերը` այլ հարց է, բայց գոնե մարդկանց մոտ վստահություն կառաջանա, որ պետությունը երկու-երեք հոգու չի պատկանում:

– Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը:

– Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետև դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն: Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է  Հայաստանին ձեռնտու լինել: Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարևորն այն է, որ քաղաքականությունը լինի հետևողական:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` մեր տեսանյութում:

Հակառակորդը Չինարիում կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ

13.10.6_0Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ  նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենաների ուղղությամբ, և վերջիններս, անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել կիսատ թողնել իրենց առաքելությունը և հեռանալ:

Սաղոյանն ու հնձվորները դեռևս հացահատիկի դաշտում էին՝ ասելով, որ պատսպարվել են ծառի հետևում: Հեռախոսազրույցի ընթացքում էլ լսելի էր կրակոցների ձայնը:

“Փաստորեն, ադրբեջանական կողմը խախտեց անգամ Կարմիր խաչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղացիները հավաքեին ցորենի բերքը”,-ասաց Չինարիի գյուղապետը:

Ինչ վերաբերում է երեկվա կրակոցներին, գյուղապետը հայտնեց, որ կրակոցներից հրդեհվել են գյուղի արտերը, Չինարիի տներից մեկը, և գյուղացիներն իրենց ուժերով կրակը մարել են:

 

Անկախ

 

Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ և նրանց ծնողները հանդիպել են Երևանում

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է:

001 (1)

Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:

Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ:  Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:

Բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով:  

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: 

Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել և զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ուկրաինայում սպանել են ծագումով ադրբեջանցի քաղաքապետի

Օլեգ Բաբաև

Այսօր առավոտյան սպանվել է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի քաղաքապետը Օլեգ Բաբաևը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով Ուկրաինայի իր աղբյուրներին, վերջինս ծագումով ադրբեջացի է:

Ավելի ուշ պարզ են դարձել սպանության որոշ մանրամասներ:

Ըստ այդմ՝ Բաբաևն առավոտյան վերցրել է աղբը, մարզահագուստով դուրս եկել տնից, մոռանալով բջջայինները տանը, և իր մեքենայով գնացել է իր գործերով զբաղվելու: Երբ նա ցանկացել է թափել աղբը, նրան է մոտեցել ВАЗ 2108 մեքենան, որից դուրս եկած մարդասպանը խլացուցիչ ատրճանակով կրակել է քաղաքապետի ուղղությամբ: Քաղաքապետ Օլեգ Բաբաևի վրա կրակել են երեք անգամ:

Ստացած վնասվածքներից քաղաքապետը տեղում մահացել է:

Ըստ ադրբեջանական կայքի` Բաբաևը վայելում էր քաղաքի բնակիչների մեծ մասի աջակցությունը և Եվրամայդանի կողմնակիցներից մեկն էր:

Ռուսաստան. ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները թուլացնում են հակաահաբեկչական պայքարը

Պուտին

Ռուսաստանը քննադատել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով երկրի նկատմամբ Եվրամիության կիրառած վերջին պատժամիջոցները՝ պնդելով, որ դրանք վտանգում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Վերջին պատժամիջոցները հրապարակվել են ուրբաթ օրը, որոնց միջոցով ճամփորդական արգելքներ և հաշիվների սառեցում է կիրառվել 15 անձնաց նկատմամբ՝ ներառյալ Ռուսաստանի դաշնային անվտագության ծառայության ղեկավարը և միջազգային հետախուզության գործակալության ղեկավարը: Ցուցակում ընդգրկված են նաև Ռուսաստանի ազգային անվտանգության չորս անդամների անուններ:

Շաբաթ օրը արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունը ԵՄ-ի պատժամիջոցները քննադատել է՝ նշելով, որ այդ կերպ ԵՄ-ն ամբողջովին երես է թեքում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքից՝ ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածաման, ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարը:

Նախարարությունը համոզված է, որ այս որոշումը միջազգային ահաբեկիչները խանդավառությամբ կընդունեն:

 

Նախանձը համընդհանուր խնդիր է

shalՌուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված էր 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում: Այն խորհրդածություն է Կայենի և Աբելի պատմության թեմայով: Ֆիլմի սյուժեն երկու ծեր մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ հիվանդանոցում են: Ներկայացնում ենք պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի հետ հարցազրույցը:

– «Նախանձը» շատ հետաքրքիր և մտածել ստիպող ֆիլմ էր:
– Շնորհակալ եմ, սակայն մի քիչ բարկացած եմ, քանի որ ֆիլմը կոնտրաստներով էր և պատկերների մեծ մասն այնպես չէին երևում, ինչպես պետք էր: Այն շատ մութ էր: Ուզում եմ իմանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է եղել դահլիճում…

– Ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը, ձեր կարծիքով:
– Այն դիմացինին չկամենալու, նախանձի մասին է: Դեպքերը սկսվում են հիվանդանոցում` մեկ սենյակում: Երկու հիվանդ մարդ պառկած են հիվանդանոցում, և նրանց մեջ նախանձ է առաջանում: Նրանցից մեկը գամված է անկողնում, չի կարողանում ինքնուրույն շարժվել, պառկած է պատուհանից հեռու պատի տակ, կանչի զանգի կողքին: Մյուսը կարողանում է քայլել, և նրա մահճակալը միակ պատուհանի մոտ է, որով կարողանում է տեսնել դրսի աշխարհը: Եվ առաջին տղամարդը սկսում է նախանձել երկրորդին: Երբ քայլել կարողացող հիվանդը հանկարծ շատ վատ է զգում և խնդրում է մյուսին բժիշկներին օգնության կանչել, առաջինը, որին մոտ է կանչի կոճակը, չի սեղմում, և երկրորդ տղամարդը մահանում է: Ֆիլմի վերջում անկողնուն գամված տղամարդուն տեղափոխում են պատուհանի մոտ: Նա դանդաղ բարձրանում է և վերջապես շունչ քաշում` գլուխը դուրս հանելով պատուհանից:

– Ի՞նչ է հիշեցնում ֆիլմը:
– Ֆիլմի սցենարն ինձ հիշեցնում է Օ՚ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Այսինքն` այդ երկու թեմաներն էլ հավերժական են:

– Իսկ ինչո՞ւ է ռեժիսորն ընտրել հենց ծեր մարդկանց կերպարը: Կարծում եք` երիտասարդների մեջ նախանձը չի՞ խոսում:
– Ոչ, պարզապես ծեր մարդիկ շատ են ցանկանում ապրել, շարունակել, ամեն գնով յուրաքանչյուր պահ վայելել և ոչ մի պահ բաց չթողնել: Ֆիլմի կերպարներն ապրում են մեկ հիվանդանոցի ընդամենը մեկ սենյակում և ոչինչ չունեն, բացի ապրելու ցանկությունից: Նախանձը մարդկության համընդհանուր դիլեմա է:

– Ի՞նչ ազդեցություն կարող է այս ֆիլմն ունենալ հանդիսատեսի վրա:
– Կարծում եմ` մարդիկ ֆիլմը կընկալեն տարբեր կերպ` ելնելով իրենց գաղափարներից, մտածելակերպից: Հետևաբար, դիտածից կարող են դաս քաղել, խորհել կամ ոչինչ էլ չսովորել:

 

 Ելենա Չոբանյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

Սեն Արևշատյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

Կապանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀՀ Սահմանադրություն

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները  ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա  էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային  մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով,  սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

7 օր առաջնագծում…շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ

հրադադար

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

 

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները  ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների,  ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ  անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը,  ևս մեկ անգամ զգացվել  է  հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:Հովհաննես Մանուկյան

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման  ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք  և  Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի,  որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Հովհաննես Մանուկյան

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան  մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է  Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի:  Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

Բաց նամակ ՇՄԱԳ օրենքի ընդունման վերաբերյալ

Բաց նամակ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրինագծի (ՇՄԱԳ օրենք) մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչների բաց նամակը՝

 

Հենրի Կերալիին, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային

 տնօրեն

 

Ժան-Միշել Հապպիին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն

 

Ռաշմի Շանկարին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրային ղեկավար

 

Ուլրիխ Բարչին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար

 

Գոհար Գյուլումյանին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար

 

Ադրիանա Դամիանովային, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցերով առաջատար մասնագետ

 

Պատճենը՝ Էլլա Բեհլյարովային, ՄԱԿ-ի ԵՏՀ Շրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության

մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և

արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի քարտուղար

 

Թեա Աուլավուոյին, ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի քարտուղար

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում երեք ընթերցմամբ՝24-ժամյա ռեժիմով, ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը(այսուհետ՝ ՇՄԱԳ օրենք):Թեև մի խումբ հասարակական կառույցներ դիմել էին ՀՀ նախագահին` խնդրելով չստորագրել հակասություններով լի օրենքը և հետ վերադարձնել Ազգային ժողով, սակայն ս.թ. հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից այն ստորագրվել է:

ՇՄԱԳ օրենքն առանցքային նշանակություն ունի մարդու կենսագործունեության կանոնակարգման ոլորտում, քանի որ ամրագրում է տնտեսական գործունեության, այդ թվում՝ ընդերքի շահագործման, քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ գործունեությունների զարգացման կայունության հիմքերը, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց ազդեցության կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը և բացառումը, հանրության մասնակցության և պետական մարմինների պատասխանատվության հարցերը: Այս օրենքի հնարավորինս շուտ ընդունումը խիստ կարևոր էր՝ հաշվի առնելով մասնավորապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովիՇրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) և ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) ղեկավար մարմինների կողմից ընդունված որոշումները և առաջարկությունները ՀՀ գործող օրենսդրությունը բարելավելու վերաբերյալ:ՇՄԱԳ օրենքի ընդունումը հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բյուջետային աջակցության վարկային ծրագրի նախապայման:

2012 թվականի փետրվարին ձեռնարկվել էր անհաջող փորձ փոփոխելու 1995թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը ՀՀ նախագահի կողմից հետ էր վերադարձվել: Դրան հաջորդել էրՇՄԱԳնոր օրենքինախագծի մշակման գործընթաց: Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի գլխավորությամբ, որում ներգրավվել էին նաև շահագրգիռհասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ ձեռք բերելով պայմանավորվածություն, որ նախագիծը կմշակվի առաջարկների փոխադարձ համաձանեցմամբ:

Աշխատանքային խմբի կողմից մշակվեց մի օրինագիծ, որով նախատեսվել էին լուրջ բարելավումներ, ինչպես օրինակ՝ ՇՄԱԳ-ի ընթացակարգերի հստակեցում, գնահատման գործընթացում էկոհամակարգային մոտեցում, պատճառված վնասի տնտեսական գնահատում և փոխհատուցման պայման, գործունեության տեսակների դասակարգում և այլն: Օրինագծի դրույթների գերակշիռ մասի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, դրական կարծիք էին տվել նաև Համաշխարհային բանկի փորձագետները: Չնայած որ ՇՄԱԳ օրինագծում դեռևս առկա էին լուրջ թերություններ, մասնավորապես, հասարակության մասնակցության մեխանիզմների առումով, սակայն 2013թ. օգոստոսի 5-ին այնհապշտապ կերպով ՀՀ կառավարության կողմից ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու նպատակով: Այդուհանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվեցին խոստումներ, որ օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո իրենց միջնորդությամբ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ և հնարավորություն կընձեռեն բարելավելու հանրության մասնակցությանն ու ՇՄԱԳ ընթացակարգին վերաբերող դրույթները:2013թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրինագիծը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում:Սակայն, խոստացված խորհրդարանական լսումներնանցած 9ամիսների ընթացքում այդպես էլ չկազմակերպվեցին, իսկ օրինագծի ընդունման գործընթացը փաստացի դադարեցված  էր մինչև ս.թ. հունիսի 21-ը: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունման գործընթացում անտեսվեցին աշխատանքային խմբի մասնագիտական առաջարկություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ի լրումն շտապողականության և հասարակական կարծիքի նկատմամբ քամահրանքի դրևորման, օրինագծի ընդունման ֆորմալ գործընթացն ընթացել է կեղծիքներով, ինչի ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված օրենքի նախագծի պատմությունը: Այսպես, իրականում ս.թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվել մի նախագիծ, որն էապես տարբերվում է ՀՀ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկված ու դրական եզրակացություն ստացած օրինագծից: Փաստաթղթի նոր տարբերակը նախապես չի հրապարակայնացվել և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված կարգով չի դրվել հանրային քննարկման:

ԱԺ ներկայացված ՇՄԱԳ օրենքի նախագծում գաղտնի կերպով կատարված փոփոխությունները փաստացի արժեզրկում ենմինչ այդ օրինագծումներառված բոլոր դրականզարգացումները: Մասնավորապես, ամբողջությամբ այլակերպվել է օրինագծի 14-րդ հոդվածը.ընտրվել են այնպիսի մեծության սահմանային չափեր, ինչպիսիք Հայաստանում առհասարակ իրատեսական չեն, իսկ առավել հաճախ իրականացվող գործունեության տեսակների համար ազդեցության գնահատում անցկացնելու պայմանը կամ թեթևացվել է կամ հանվել:Այսպես, մեծացնելով սահմանաչափերը կամ տեղափոխելով մի կատեգորիայից մյուսը, թեթևացվել են մի շարք գործունեության տեսակների (օրինակ՝ նավթի, գազի և քիմիական նյութերի խողովակաշարերի կառուցում, ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ, ոչ մետաղական հանքավայրերի օգտագործում, հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն, թափոնների մաքրման կայաններ և այլն) ազդեցության գնահատման գործընթացները: Շրջակա միջավայրի ազդեցության ենթակա ցուցակից հանվել են գործունեության որոշ տեսակներ (օրինակ՝ մինչև 1 մվտ հզորության հիդրոէլեկտրակայանները, սննդի արդյունաբերության համարյա բոլոր տեսակները, մինչև 10հա տարածքների հակասողանքային և հակասելավային միջոցառումները, դեղագործական արտադրությունը, ձկնաբուծությունը, անասնաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և այլն): Վերացվել է հողի կատեգորիաների փոփոխման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու պահանջը՝ այն դեպքում, երբ գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստացի որոշումներն ընդունվում են հենց այդ փուլում: Հանվել է համայնքի կամ շահագրգիռ հանրության պահանջով փորձաքննություն իրականացնելու պահանջը և այլ կարևոր դրույթներ: Վերացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում այլընտրանքային լուծումները դիտարկելու պահանջը:

Փոխարենը, օրինագծում ավելացվել էհասարակության համար անընդունելի մի դրույթ, որըխառնաշփոթ է ստեղծումշրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման մոտեցումներում և վտանգում դրանց արդյունավետությունը: Մասնավորապես, ավելացված դրույթի համաձայն փորձաքննության կարող են ներկայացվել ոչ թե գործունեության տեսակները, այլ այն սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում ենհամապատասխան նախագծերը: Այլ կերպ ասած, այս նորամուծության հետևանքով փորձաքննության կարող է ներկայացվել ոչ թե Սևանա լճի ավազանում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեությաննախագիծը, այլ, օրինակ՝ Սոթքի հանքավայրի ջարդիչ-տեսակավորող սարքը՝ որպես «որակի միջազգային ստանդարտին համապատասխանող սարքավորում»՝ առանց հաշվի առնելու, որ տվյալ սարքը պետք է աշխատի տարածաշրջանի խմելու ջրի ամենամեծ ջրամբարի ջրհավաք ավազանում՝ համապատասխան հնարավոր բացասական հետևանքներով:Նման մոտեցման պարագայում այլևս ամբողջովին անիմաստեն դառնում օրինագծի բոլոր, այդ թվում՝ հասարակության մասնակցության ապահովման, դրական գործընթացները:

Մենք՝ ՇՄԱԳ օրինագծի մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և  հուլիսի 23-ին ՀՀ նախագահի  կողմից ստորագրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է կեղծիքներով և մասնավոր շահերի թելադրմամբ, հակասում է առողջ շրջակա միջավայրում ապրելու հանրային շահին և առանձին դրույթների պատճառով լրջագույն հետընթաց է 1995թ. ընդունված օրենքից:

Հաշվի առնելով այն, որ ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունումը պայմանավորված էր Համաշխարհային բանկի նախապայմանը բավարարելու մղումով և վարկային միջոցների ստացմանակնկալիքով՝ դիմում ենք Համաշխարհային բանկին և խնդրումաջակից լինել Հայաստանի հանրությանը՝ վերանայելով իր դիրքորոշումը  բյուջետային վարկային ծրագրի գումարը տրամադրելու կապակցությամբ՝ մինչև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և տնտեսական զարգացման հավասարակշռված մոտեցման, շրջակա միջավայրի ու մարդու առողջության պահպանության համապատասխան հիմքերի երաշխավորումը: Մոտ  20  տարի  տարբեր դոնորներից միլիոնավոր դոլարների աջակցություն և խորհրդատվություն ստանալուց, հարյուրավոր սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելուց հետո ՇՄԱԳ օրենքի նման տարբերակը չի կարող ընդունելի լինել Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այն չպետք է ընդունելի լինի նաև այնպիսի նշանակալի կառույցի համար, ինչպիսին Համաշխարհային բանկն է, որը տարիներ շարունակ հետևողաբար բարձրաձայնել է օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին:

Մեր կարծում ենք, որանհապաղ՝ ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում, պետք է փոփոխություններ և լրացումներ կատարվեն 2014թ. հունիսի 21-ի ՇՄԱԳ օրենքում՝ հաշվի առնելով վերոնշյալ մտահոգությունները:Այս օրենքի թերությունների շտկումը օրվա հրամայական է, ևՀամաշխարհային բանկն այլևս չպետք է հանդուրժի ՀՀ կառավարության սին խոստումները և անհիմն հետաձգումները՝ սեփական վարկանիշը չվտանգելու համար:

Սույն նամակով դիմում ենք նաև շահագրգիռ միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին՝ ի գիտություն ընդունելու«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման ընթացքում տեղ գտած կեղծարարությունը և հասարակական կառույցների մասնագիտական տեսակետների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը:

Աշխատանքային խմբի անդամներ՝

 

Արթուր Գրիգորյան

«Էկոդար» ՀԿ անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Էլ. փոստ՝[email protected]

 

 

Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ փոխտնօրեն

Էլ. փոստ՝ [email protected]

Հայ թենիսիստուհիները եվրոպական ուսանողական խաղերում գրավեցին 9-րդ տեղը

հայ թենիսիստուհիներ

Ռոտերդամում ընթացող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում սեղանի թենիս մարզաձևում հանդես է գալիս նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների թիմը։

Մեր ուսանողուհիներն ընդգրկվել էին C խմբում, բավականին բարդ խումբ, որտեղ խաղում էին նաև Գերմանիայի Հանովերի, Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանների ու Կազանի տնտեսագիտության կառավարման և իրավունքի ինստիտուտի թիմերը։

Առաջին փուլում մեր թենիսիստուհիները 1:3 հաշվով զիջեցին Հանովերի, իսկ երկրորդում 0:3 հաշով՝ Կազանի թիմերին (Կազանի թիմը, ի դեպ, հետագայում դարձավ առաջնության հաղթող)։ Այնուհետև մեր մարզուհիները 3:1 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանի թիմի նկատմամբ ու խմբում գրավեցին 3-րդ տեղը՝ իրավունք ստանալով պայքարը շարունակելու 9-16-րդ տեղերի համար:

Հուլիսի 25-ին եզրափակիչ փուլում հայ մարզուհիները տարան 2 անընդմեջ հաղթանակ։ Նախ մեր մարզուհիները 3:0 հաշվով պարտության մատնեցին D խմբում հանդես եկող Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի թիմին, ապա նույն 3:0 հաշվով հաղթեցին A խմբում ելույթ ունեցող և Հոլանդիան ներկայացնող Ամստերդամի համալսարանի թիմին ու 16 թիմերի պայքարում գրավեցին 9-րդ տեղը:

Հուլիսի 26-ին և 27-ին մեր փոքր ռակետի ուսանող վարպետները խաղալու են զույգերով, այնուհետև լինելու են անհատական մրցելույթներ։

 

Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնման ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

Նախագահը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)

 ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:

Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Նախագահի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

 

 

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

 

 

 

Այսօր, իհարկե, նշանակալի օր է մեզ համար: Նշանակալի այն առումով, որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման քսանամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի սպաների ուսումնառության ավարտը:

 

 

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հիրավի պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով Արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով` այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոցն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը: Կարող եմ վերհիշել, թե այժմ արդեն հեռավոր 1994 թվականի ամառային օրերին ինչպես էր իր առաջին մանկական, բայց և հաստատուն քայլերը կատարում բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը` ապագա ռազմական ինստիտուտը: Դրանք այն օրերն էին, երբ անհրաժեշտ ուսումնանյութական բազան բառի բուն իմաստով մեկիկ-մեկիկ հավաքում էինք պատերազմը նոր ավարտած զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, երբ պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման համար շրջում էինք հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններով, երբ հրամանատարական կազմի համալրման համար ընտրում էինք պատերազմի բովով անցած լավագույն սպաներին, իսկ առաջին հոսքի կուրսանտները նորաստեղծ ինստիտուտի կառուցապատման աշխատանքներին ստիպված էին հատկացնել ուսումնական գործընթացից ոչ պակաս ժամանակ: Հայի ճակատագիրն է սա, միաժամանակ կառուցել և սովորել, կերտել և մարտնչել` արևի տակ ապրելու իրավունքն իր քաջությամբ, խելքով և աշխատասիրությամբ պաշտպանելու համար:

 

 

 

Այժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հայոց բանակի շարքեր հմուտ, բանիմաց, բայց ամենակարևորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին:

 

 

 

Շնորհավորելով բոլոր ռազմաուսում¬նական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին՝ ցանկանում եմ, որ պատվով կրեք հայոց բանակի սպա լինելու նվիրական կոչումն ու առաքելությունը: Լինի դա մեր սահմանները պաշտպանելու, թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներ եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողներ, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Երբեք չընկրկեք, քանի որ ձեր թիկունքին մշտապես զգալու եք ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգի և ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր աջակցությունը:

Հատկապես ցանկանում եմ շնորհավորել ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտ¬ներին: Դուք եք, որ հանդիսանալու եք այսօրվա երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև կապակցող օղակը: Ուստի ցանկանում եմ, որ ամենաեռանդուն կերպով զինված ուժերի բոլոր գործառութային ոլորտներում տարածեք ձեր ստացած ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով արդիական մարտարվեստի, պլանավորման, ղեկավարման, կառավարման, առաջնորդման ու զինվորական էթիկայի լավագույն փորձի կիրառման առաջամարտիկներ:

Հարգելի՛ շրջանավարտներ.

 

 

 

Վստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը՝ գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք:

Բարի երթ եմ մաղթում ձեզ դեպի մեր փառապանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի պայքարի կիզակետում: Բարի ծառայություն: Եվ թող Աստված բոլորին հաջողություն տա:

 

 

 

Շնորհակալություն:

MHM89437 copy - Copy


MHM89438 copy - Copy
MHM89441 copy - CopyMHM89442 copyMHM89443

 

 

Չինաստանում գետը առեղծվածային կերպով կարմիր գույն է ստացել

Չինաստանի գետ

Չինաստանում ջրուղին առեղծվածային կերպով կարմիր գույն է ներկվել:

Չժեցզյան նահանգի բնակիչների տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան գետը սովորական տեսք ուներ: Մեկ ժամ անց ամբողջ գետը կարմիր երանգ էր ստացել: Բնակիչների խոսքով տարածքում նաև տարօրինակ հոտ է տարածվել:

Վենչժոուի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի հետազոտողները հայտնել են, որ իրենք չեն կարողացել պարզել պատահարի պատճառը՝ չնայած ջրի նմուշի հետազոտությունը ցույց է տալիս, որ գետի տարօրինակ գունավորումը առաջացել է այնտեղ անօրինական կերպով թափոններ թափելու հետևանքով:

Չինաստանի գետ

Նրանք կասկած են հայտնել, որ ինչ-որ մեկը արհեստական գունանյութ է թափել գետում՝ կարծելով, որ երեկ տեղի ուենցած թայֆունի հետևանքով հորդառատ անձրև կլինի և կմաքրի գետի գունավորումը: Սակայն երեկ ուժեղ անձրև չի գրանցել, իսկ ապացույցները ակնառու կերպով մնացել են գետում:

Ըստ տեղեկությունների՝ գետի մոտակայքում թղթի արտադրամաս, սննդի գունավորման ընկերություն և հագուստ արտադրող գործարան կա: Բյուրոն դեռևս հետաքննություն է անցկացնում միջադեպի կապակցությամբ:

Թեհրանում ձերբակալվել է ամերիկյան «Վաշինգթոն փոսթի» լրագրող

Վաշինգտոն Փոստ

 

 

 

 

 

 

 

Թեհրանի արդարադատության նախաարության ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին հաստատել է, որ «Վաշինգտոն փոսթ» ամերիկյան օրաթերթի լրագրողի և նրա ուղեկիցների ձերբակալման մասին տարածված լուրը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

 

Սևյանը հնարավորություն ունի մրցանակակիր դառնալու

սսimagesԿանադայի Քվեբեկ քաղաքում  անցկացվող շախմատի Կանադայի բաց առաջնությունում 2012-ի մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը (ԱՄՆ) 8-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց կուբացի 41-ամյա միջազգային վարպետ Օսկար Պերեսին: Հայ շախամատիստն ունի 5 միավոր և 6-13-րդ տեղերը  բաժնողների խմբում  է: Նա վերջին` 9-րդ տուրում սևերով մրցելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ջեֆերի Քյսոնգի հետ:

6-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանում են գրոսմայստերներ, հոլանդացի Ռոբին վան Կամպեն և իրանցի Ղաեմ Մահամին: Եվս երեք շախմատիստ  ունի 5,5-ական միավոր:  Սևյանը հնարավորոթյուն էպահպանում մրցանակակիր դառնալու:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար». Հոսեին Դեհղան

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտնել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք չի համարում Իրանի համար:

«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեջ բաղկացած է մի շարք վարձկաններից, ովքեր Սիրիայում տեղի ուեցած իրադարձություններից հետո հաստատվեցին նաև Իրաքում և այժմ ցանկանում են սարսափի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Դեհղանը, ընդգծելով Իրանի արևմտյան սահմաններում անվտանգության պահպանման կարևորությունը, ասել է, որ Իրանի զինված ուժեր կատարում են անհրաժեշտ հսկողությունները և լիովին վերահսկում են սահմանները:

Հոսսեին«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար և վստահ եմ, որ Իրաքի ժողովուրդը կոչնչացնի այդ խմբավորումը և թույլ չի տա, որ նրա անդամները խաթարեն այդ երկրի անվտանգությունը»,- հավելել է Հոսեին Դեհղանը:

Տեղեկացնենք, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները վերահսկողություն են հաստատել Թալաֆար քաղաքում, որը գտնվում է Մոսուլ քաղաքի արևմուտքում: Թալաֆարի բնակչության մեծամասնությունը թուրքմեններ են և խոսում են թուրքերեն: Քաղաքը զինյալների ձեռքում է հայտնվել թեժ մարտերից հետո: Քաղաքի տասնյակ շիա ընտանիքներ փախուստի են դիմել դեպի արևմուտք, իսկ սուննիները` արևելք:

Ուշագրավ է, որ ԴԱԻՇ խմբավորումը նպատակադրվել է իր իշխանությունն ամրապնդել երկրի հյուսիսում և սպառնում է բաժանել Իրաքը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իտալիան շահագրգռված է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ

Իտալիա-Իրան

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը Թեհրանում հանդիպել է Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնիի հետ:

Մոհամմեդ Նահավանդյանը նշել է, որ միջուկային բանակցությունների երկարաձգման արդյունքում ստեղծված չորսամսյա  ժամկետը  ոսկե առիթ է Իտալիայի համար Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնելու իր նախկին դիրքը:

«Եթե Իտալիայի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասնի մոտ 10 մլրդ դոլարի, ապա դա կնպաստի իրանական ընկերությունների ակտիվ համագործակցությանն իտալական ընկերությունենրի հետ, ինչը համատեղ տնտեսական առիթներ ստեղծելուց բացի կմոտեցնի կողմերի քաղաքական դիրքորոշումները»,- ասել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նահավանդյանը, ցավ հայտնելով որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կապակցությամբ, հայտնել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջը միասին կարելի է այնպիսի ելքեր գտնել, որոնք կնպաստեն Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնին, ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իտալիայի շահագրգռվածությունը, ասել է, որ Իտալիա վերադառնալուց հետո երկրի արդյունաբերական և տնտեսական ոլորտների գործարարների հետ կգումարի`  Իրանի հետ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Գազայում 12 ժամ տևողությամբ հրադադար է հաստատվել

Շաբաթ օրը Իսրայելը և Համասը 12 ժամ տևողությամբ մարդասիրական հրադադար են հաստատել Գազայում:

Գազա

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամանակավոր հրադադարը որևէ փոփոխություն չի մտցնի ներկայիս թշնամանքում՝ հաշվի առնելով Արևմտյան ափին պատերազմի տարածման նշանները և Իսրայելի պաշտպանության ուժերի նախազգուշացումը այն մասին, որ իրենք հնարավոր է շուտով մեծամասշտաբ գործողություններ սկսեն Գազայում:

Իսրայելի տեղեկություններով 12 ժամ տևողությամբ հրադադարը սկսվել է շաբաթ օրը առավոտյան 8:00-ին: Իսրայելը նշել է, որ իրենց զորքերը պատասխան հարված կհասցնեն, եթե ահաբեկիչները օգտագործեն ժամանակավոր հրադադարը Իսրայելի զինվորների կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար: Երկրի զինված ուժերի տվյալներով՝ Գազայի հատվածում թունելների հայտնաբերման և չեզոքացման իրենց գործողությունները կշարունակվեն:

Իսրայելը հուլիսի 8-ին լայնածավալ օդային հարձակում է սկսել Գազայում, իսկ ավելի ուշ ցամաքային զորքեր ուղարկել այդ տարածաշրջան՝ փորձելով կասեցնել Պաղեստինի հրթիռային կրակը և ոչնչացնել մերձսահմանային թունելների ցանցը, որոնք զինյալները օգտագործում են հարձակումներ իրականացնելու համար: