Կլուծվեն Վերին կարմիրաղբյուր գյուղի կոմբայնի և ոռոգման ջրի հարցերը

10488221_767555346600390_8429509934151176818_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը ՀՀ վարչապետից կոմբայն նվեր կստանան:

Ընդհանրապես Շամշադինի շրջանի գրեթե բոլոր գյուղերն այս սեզոնին մշտապես կանգնում են այդ խնդրի առաջ: Ցորենի դաշտերը հնձելու ժամանակ գյուղտեխնիկայի խնդիր է առաջանում: Չորաթան գյուղի ղեկավար Վարուժան Բաղմանյանն այսօր մեր թղթակցին ասել է, որ իրենց գյուղը կոմբայնի խնդիր չունի, տեխնիկան օգնության է հասնում նաև հարևան համայնքներին՝ Չինարիին, Այգեձորին, Վերին կամիրին: Չորաթանը 150 հեկտար ցորենի արտ ունի:

10518866_264182950453973_712937838_nԲացի Վերին կարմիրից, կոմբայնի խնդիր ունի նաև Մովսեսը: Վերին կարմիրաղբյուրին պատկանող հողամասերը գտնվում են համայնքից բավական հեռու՝ Մաֆլար կոչվող հատվածում, որը նաև սահմանամերձ է: Այնտեղ հասնելու համար վերինկարմիրցի մշակները երկար ճանապարհ են կտրում, հոգնած հասնում այգի:

10303744_767555179933740_7171802923095576416_nԱյդ մասին նրանց խնդրանքին ընդառաջ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոստացել է գյուղին նվիրել բանվորական ավտոբուս, որը այգեգործներին հանդ կտեղափոխի: Գրեթե լուծվել է նաև Վերին կարմիրաղբյուրի ոռոգման ջրի հարցը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ կային ջրատարի նորոգման և պոմպակայանի կազմակերպման խնդիրներ, որոնց վերաբերյալ որոշումները ներառված են կառավարության այս տարվա ծրագրում: Առաջիկայում կսկսեն իրականացնել ոռոգման ջրի անցկացման ծրագիրը:

 

Անկախ

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը սպասում է կիսաեզրափակչի մրցակցին

37717_nԱրգենտինայի հավաքականն իրավունք ստացավ խաղալու Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում:

Արգենտինացիները  1/4 եզրափակչում նվազագույն առավելությամբ`1:0 հաշվով հաղթեցին Բելգիայի թիմին:

Հաղթական գնդակը հանդիպման 8-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Գոնսալո Իգուաինը:

Կիսաեզրափակչում արգենտինացիները կհանդիպեն Հոլանդիա – Կոստա Ռիկա մրցամարտի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

1/4 եզրափակիչ

 

Արգենտինա – Բելգիա՝ 1:0

Գոնսալո Իգուաին, 8

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Խոսե Մարիա Բաստանա, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Անխել Դի Մարիա (Էնցո Պերես, 33), Էզեկյել Լավեսի (Ռոդրիգո Պալասիո, 71), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ֆերնանդո Գագո, 81):

 

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոբի Ալդերվեյրելդ, Դանիել վան Բույտեն, Վենսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Ակսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Կևին դե Բրույնե, Էդեն Ազար (Նասեր Շադլի, 75), Կեւին Միրալյաս (Դրինս Մերտենս, 60), Դիվոկ Օրիջի (Ռոմելու Լուկակու, 59):

Հակառակորդն ամեն օր կրակում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շինարարների և շինտեխնիկայի ուղղությամբ (լուսանկարներ)

10351741_767543089934949_4997053039261644227_nՏավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային նոր ճանապարհը կգործարկվի այս տարվա օգոստոսի վերջին:

Ճանապարհի հողային աշխատանքներն ավարտվել են, այժմ ճանապարհաշինարարները կառուցում են գաբիոնե շարվածքը՝ հենապատը, որն ապահովելու է ճանապարհի անվտանգությունը՝ փակելով 600 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքից հետևող հակառակորդի տեսադաշտը:

10313188_767543299934928_8283570206917784869_nՊարսպապատ հատվածն ունենալու է 250 մետր երկարություն, մինչև հինգ մետր բարձրություն: Ճանապարհաշինարարներն ասել են, որ ճանապարհի կառուցումը փոքր-ինչ երկարել է նախ եղանակային անբարենպաստ, անձրևային պայմանների պատճառով, ապա նաև հակառակորդի պարբերական կրակոցների:

10500501_767543813268210_8496851473010656137_n<<Ամենաբարձր տեղը հինգ մետր է լինելու, ռելիեֆով գալիս է՝ չորս մետր է դառնում, մի տեղ երեք, մի տեղ՝ երկու: 1400 մետր արել ենք, պայթեցում ենք արել: 3,2 կմ է ճանապարհի երկարությունը: Ամեն օր էլ կրակոց է լինում, շատ են կրակոցները: Տրակտորիստին հրել եմ, ընկել ծառերի արանքը, դրա համար ձեռքերս վնասվածներ կան, մոշի թփերն են վնասել: Վերջին օրերին կրակոցներն այս ճանապարհի ուղղությամբ շատացել են: Հենց կռունկավարը սկսում է աշխատել, կրակում են: Ճանապարհի շինարարության աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին, բայց եթե կրակոցները շատ խանգարեն, չեմ կարող ասել>>,-ասաց <<Իջևանի ճանշին>> ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը:

10359899_767543616601563_1899510608112488704_nՀիմա ճանապարհի հողային աշխատանքների ավարտման փուլն է, շուտով կսկսվեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Շինարարների խոսքով՝ հենապատը կառուցվում է ամենավտանգավոր երկու հատվածներում, որտեղ թշնամու համար պարզ տեսանելի է ճանապարհահատվածը:

10488165_767543843268207_5676570456520574968_n

10481170_767544073268184_6166080002595342760_nՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին:

 

Անկախ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի օրվա վերջին հանդիպումը` Հոլանդիա-Կոստա Ռիկա

054054Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակչի օրվա վերջին հանդիպումը կայանալու է Բրազիլիայի Սալվադոր քաղաքի «Արենա Ֆոնտե Նովա» մարզադաշտում: Միմյանց հետ ուժերը կչափեն Հոլանդիայի և Կոստա Ռիկայի հավաքականները։

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 00:00-ին:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռովշան Իրմատովը (Ուզբեկստան):

Բրազիլիայում խաղադաշտ դուրս կգան Արգենտինայի և Բելգիայի ֆուտբոլի հավաքականները

27440100-2560-1440Այսօր Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջինը խաղադաշտ դուրս կգան Արգենտինայի և Բելգիայի հավաքականները:

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 20:00-ի:

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը,

Արգենտինա. Ռոմերո, Դեմիկելիս, Սաբալետա, Գարայ, Բասանտա, Մասկերանո, Բիլյա, Դի Մարիա, Մեսսի, Իգուաին, Լավեսի

Բելգիա. Կուրտուա, Ալդերվեյրելդ, Վան Բույտեն, Կոմպանի, Վերտոնգեն, Վիտսել, Ֆելաինի, Դե Բրույնե, Ազար, Միրալյաս, Օրիգի

Հաջողությունը թհեքվանդոյիստ Արման Երեմյանին ուղեկից չէր

աերեմյան9282Չինաստանի Սուժոու քաղաքի մարզապալատում կայացավ թհեքվանդոյի այս տարվա առաջին «Գրան պրի» մրցաշարը, որը վարկանիշային էր 2016-ի օլիմպիական խղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը, հանդես գալով 80 կգ քաշային 32 մարզիկների պայքարում, անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Նախ, նա պարտության մատնեց Եվրոպայի եռակի չեմպիոն, թուրք թհեքվանդոյիստին, ապա առավելության հասավ Մեքսիկայի պատվիրակի նկատմամբ: Բայց մեր երկրի ներկայացուցիչն անհաջողության մատնվեց ֆրանսիացի մարզիկի հետ մրցամարտում:

Սփոփանք պետք է համարել այն, որ Երեմյանը 2016-ի օլիմպիական խաղերի վարկանիշային 10 միավոր վաստակեց:

Հավելենք, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու յուրաքանչյուր քաշային կարգի 16 ուժեղագույնները:

Նեյմարնը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այլևս չի խաղա

43262Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի ընտրանին, 2:1 հաշվով հաղթելով Կոլումբիայի հավաքականին, դուրս է եկել կիսաեզրափկիչ: Տանտերերի քիմը ստիպված է պայքարը շարունակել առանց առաջատարի`կատալոնական «Բարսելոնայի»  հարձակվող Նեյմարի: Նա ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կոլումբացի պաշտպան Խուան Սունիգայի հետ պայքարում կոտրել է գոտկատեղի երրորդ ողը։

22-ամյա ֆուտբոլիստին չեն վիրահատի, սակայն նա պարապուրդի մատնված կլինի մի քանի շաբաթ և չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնության վերջին խաղերին։

Հիշեցնենք, որ բրազիլացիները կիսաեզրափակչում մրցելու գերմանացիների հետ։

Հայ շախմատիստուհիները կխաղան Եվրոպայի առաջնությունում

շախմատ445-chess-fed1-271x271Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Հայ գրոսմայստերները Բարսելոնում

chess3Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված շախմատի միջազգայի մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և 91 մասնակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար 11-րդ և 13-րդ տեղերը: Նրանք մեկ միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):

Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.

երկաթգիծՉինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող  «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:

«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:

Նախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը

դատավճիռԴատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու  նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ապօրինի կերպով գազային զենք կրելու մեղադրանքի մասով Էդգար Խլոյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013թ. որոշումը: Այս մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել։
Շարունակությունը կարդացեք այստեղ

 

7500 կրակոց

կրակոցԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից «Անկախին» տեղեկացնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Թայիփ Էրդողանը պատրաստվում է քաղաքականապես ակտիվ նախագահ լինել

ԷրդողանԹուրքիայի հաջորդ նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միայն հեղափոխականներն են ցանկանում այնպիսի նախագահ ունենալ, որը չի զբաղվում քաղաքականությամբ: Վարչապետի խոսքերով` նախագահը պետք է ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ: «Ընդդիմությունը ուզում է այնպիսի նախագահ ունենալ, որը կներկայացնի կառավարությանը, ոչ թե ժողովուրդին»,-ասել է Էրդողանը` նշելով, որ նման նախագահը մարդկանց պահանջներին, ցանկությանն ու ընտրությանը համապատասխան չի լինի: «Այսօր երկրում հեղափոխություն անելու ձգտումներ ունեցող մարդիկ են միայն ուզում այնպիսի նախագահ, որը ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականության մեջ»,-նշել է Էրդողանը` այսպիսով ակնարկելով, որ նախագահի պաշտոնում ունենալով սահմանափակ լիազորություններ, ինքը չի պատրաստվում հրաժարվել երկրի քաղաքականության կառուցման գործում ստանձնած ակտիվ դերից:

Զզվելի տեսարաններ` Բաքվի լողափերում

OLYMPUS DIGITAL CAMERAԼողափի սեզոնի բացման կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին ստուգում են իրականացրել մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղակայված լողափերում:

Ինչպես տեղեկացնում է “Մինվալ” լրատվական կայքը, այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության համար ստեղծվել է լուրջ սպառնալից իրավիճակ. բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ կա :

Բաքվի Խազարի շրջանի լողափերում ստուգումներ իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ խախտվել են արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման կանոնները: Դրանք չեն ոչնչացվել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան: Բացասական դեպքեր և օրենքի խախտումներ են գրանցվել նաև Բինագադի և Գարադաղի շրջանների լողափերում:

Ադրբեջանում տղամարդիկ մահացու ծեծի են ենթարկում կանանց. 2 ամսում` 28 զոհ

Բռնություն կանանց նկատմամբԸնդամենը 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։ Այս մասին հայտարարել է “Կանանց նախաձեռնություն և օգնություն` սոցիալական խնդիրների լուծմանը” հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաևան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նրա` օրեցօր ավելանում է գյուղացից քաղաք կանանց փախուստը` ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով ։

“Ադրբեջանում միշտ եղել է ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: Ընդամենը երկու ամսում` 28 սպանված կին. սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում և խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից և այլ մարզերից: Նրանց շարքում կան նաև մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք:  Նրանք ամուսնուց փախչում են, միայն թե փրկեն իրենց կյանքը:  Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք”, – տեղեկացրել է կազմակերպության ղեկավարը:

Զեմֆիրա Մուսթաֆաևան ընդգծել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական և սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկականը, և ամենից հաճախ դրանք գրանցվում են հարավային շրջանում:

ԵՐԳՈՒՄ Է ՏԻՐՈՒՀԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

տիրուհիՄասնագիտական տոների ցանկը հետզհետե մեծանում է, ընդարձակվում է նաև տոների աշխարհագրությունը: Հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության համաշխարհային օր: Այդ օրվանն էր նվիրված Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը:

Միջոցառմանն իր օհնությունն էր բերել Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:
Համերգային ծրագիրը բացեց Սարահարթի մշակույթի տան պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Աննա Շախպազյան)` կատարելով «Կժերով պարը»: Հետո դահլիճի ծափերը հասցեագրվեցին համույթի մեներգիչ, ունկնդիրների կողմից «Լոռվա սոխակ» կոչմանն արժանացած Նազիկ Աղաջանյանին: Համույթի հետ իր համագործակցությունը սիրով շարունակելու էր եկել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Նանե Խեչիկյանը` համույթի ակորդեոնահար Մարտին Խեչիկյանի դուստրը: Նրան ևս սպասում են մեծ բեմեր և մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ երիտասարդացող համույթին Վանաձորից իր մասնակցությունն է բերում Անգելինա Իսրայելյանը, որ այդ օրը ծափերի ու ծաղիկների հետ շնորհավորանքներ ստացավ նաև ծննդյան օրվա առիթով:
Բավականին երկար ժամանակ արվեստասեր ալավերդցիների և ոչ միայն նրանց ուշադրության կենտրոնում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» 4-րդ նախագիծը, նաև` Տիրուհի Մելիքսեթյանի (Լոռու մարզ, գյուղ Շնող) հաջող ելույթի շնորհիվ:
«Երգում է Տիրուհի Մելիքսեթյանը» ազդագիրն էր ցանկանում տեսնել նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը (նրա կատարողական արվեստի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով է պայմանավորված հոդվածիս վերնագրի ընտրությունը):
Հանդիսատեսը նախապես իմանալով, որ Տիրուհին հոժարակամ ընդունել է տոնական համերգի մասնակցության հրավերը, սպասում էր: Ու եկավ «Շանթի» բեմի տիրուհու հերթը: Նա «Իմ ուղին» երգեց եղբոր` շնորհալի կատարող Պերճ Մելիքսեթյանի դուդուկի ուղեկցությամբ: Հետո ծափերի արժանացավ նաև համույթի նվագակցությամբ իր մյուս կատարումների համար: Օրվա հայտնությունը դարձան տոնահանդեսի կրտսեր մասնակիցները` դպրոցական, երգիչ Արեն Դավթյանը, ջութակահար, քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սան, «Ոսկե կարապ» մրցույթի դափնեկիր Սյուզաննա Գասպարյանը և 10-ամյա երգիչ Սոս Խառատյանը, որ առաջին անգամ էր բեմում: Իր գեղեցիկ կատարումներով օրը տոն դարձրեց նաև համույթի մեներգիչ Ռաշիդ Կոստանդյանը:
Երկրորդ անգամ բեմ ելավ Նազիկ Աղաջանյանը ու սեր երգեց, Տիրուհի Մելիքսեթյանն էլ իր երգով բարձրաձայնեց Գուսան Աշոտի հարցադրումը` «Ասա, ինչո՞ւ դու լուռ ես», Արեն Դավթյանը բեմ բերեց սիրո ամառը, Սոս Խառատյանը` Սայաթ-Նովայի ինքնատիպ կատարումով նվեր արեց նրա հոբելյանին: Երաժշտական կատարումները մեծ մասամբ ուղեկցվում էին պարի համույթի ինքնատիպ կատարումներով:
Երկարատև ծափերով ուղեկցվող համերգի հանդիսավարներ Նունե Ասլիկյանը և Արտակ Հովասափյանը ներկայացրին երաժիշտներին: Բոլոր կատարողները ծաղկեփնջեր ստացան, իսկ Տիրուհի Մելիքսեթյանը նաև հուշանվեր` ի նշան առաջին համագործակցության: Ներկաներին օրվա խորհուրդով շնորհավորական խոսքեր հասցեագրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը` շնորհակալություն ուղղելով համույթի գեղարվեստական ղեկավար-քանոնահար Լուսինե Հովասափյանին և համույթի հիմնադիր և երկարամյա ղեկավար, «Ալավերդու պատվավոր քաղաքացի» Լազր Խեչիկյանին: Ունկնդիրների անունից շնորհակալական խոսք ասաց Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:
Սովորականից դանդաղ էր դատարկվում դահլիճը, ես ժպիտների հետ ներկաների աչքերին նաև արցունքներ տեսա` ուրախության արցունքներ ու մտածեցի, որ հոդվածիս վերնագիրը կարող էր լինել «Երգում ու տոնում է Ալավերդին»:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի

Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:

iphoneԱմերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:

Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման  պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:

Անկախ

Դանակահարություն` ադրբեջանական բանակում

դանակահարությունԱդրբեջանականա բանակի զինծառայողը դանակահարել է իր ծառայակցին: Զորամասերից մեկում զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի արդյունքում դանակահարել է իր ծառայակցին` Գաբիլ Բայրամովին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, և կոնֆլիկտի պատճառը ինչն է եղել, չի հաղորդվում:

Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել

babyԿանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:

«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին: