Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է նոր մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտը կրում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի անունը: Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որի ժամանակ Էրդողանը հագել էր 12 համարի նարնջագույն մարզաշապիկ: Այս համարը խորհրդանշական է Էրդողանի համար, քանի որ նա համարվում է Թուրքիայի 12–րդ նախագահի գլխավոր թեկնածուն: Ֆուտբոլային հանդիպման արդյունքում Էրդողանը դարձել է 3 գոլի հեղինակ:
Daily Archives: July 27, 2014
Երևանում տոնում են Վարդավառը, լուսանկարներ
Վարդավառի տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է ջրցան մեքենաների շքերթով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին`Վարդավառին նվիրված միջոցառումների ցանկը: Վարդավառյան օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում սկսվել է տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով, որի ընթացքում լվացվել ու մաքրվել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներ:
Իսրայելը թույլ չի տալիս բժշկական օգնություն տրամադրել Գազայի հատվածին
Չնայած Գազայի հատվածում 12-ժամյա զինադադար է հաստատվել, այնուհանդերձ իսրայելական բանակը շտապ օգնության մեքենաներին թույլ չի տալիս մտնել ռազմական գործողությունների տարածք: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`ժամանակավոր զինադադարի սկզբից 8 րոպե անց Գազայի բնակչությանը հեռախոսային հաղորդագրություն է ուղարկվել, որով նրանց զգուշացվել է ոչ մի դեպքում չվերադառնալ իրենց լքած տները մինչև համապատասխան հայտարարությունը: 13 րոպե անց իսրայելական կողմը դադարեցրել է կրակը, սակայն հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել ռազմական գոտում:
Թուրքական ավիաուղիները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդմամբ` թուրքական ավիաընկերությունները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել: Նման որոշում կայացվել է Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի հաստատումից հետո: Թուրքական ինքնաթիռները կշարունակեն իրենց թռիչքները դեպի Թել Ավիվի միջազգային օդանավակայան` կախված իրսայելա-պաղեստինյան հետագա զարգացումից:
Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` 1915 թվականի ֆիլմը կներկայացվի Վենետիկի 71–րդ կինոփառտոնին, տեսանյութ
Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը օգոստոսի 27–ին Վենետիկի 71–րդ կինոփառտոնին կներկայացնի 1915 թվականի մասին պատմող «Սպի» («The Cut») ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը` հայազգի Նազարեթ Մանուկյանն է, որին մարմնավորել է դերասան Թահան Ռահիմը: Մարդինցի հայը հազարավոր տղամարդկանց նման ենթարկվում է աքսորի և ստիպված է լինում թողնել իր ընտանիքին: Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հետո անլեզու հայի փնտրտուքների մասին, որը փորձում է գտնել իր երկվորյակ դուստրերին: Ֆաթիհ Աքընի ֆիլմը կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանանալու համար կմրցի 20 հայտնի ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի հետ:
Հրաձգության կազմալուծված ազգային հավաքական և հուսադրող երիտասարդական թիմ
Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին նախապատրաստվում են նաև մեր երկրի հրաձիգները: Թե ովքեր են նրանք` խնդրեցինք պարզաբանել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:
– Հայաստանը կներկայացնի այդ ստուգատեսում երկու մարզիկի: Հրաչյա Բաբայանը հանդես կգա օդամղիչ հրացանով, և Զավեն Իգիթյանը` ատրճանակով հրաձգության կրակահերթերում: Ներկայումս նրանք պարապում են Երևանի հրաձգության դպրոցում: Հրաձիգներին օգնում են նախապատրաստվելու մարզիչներ Անդրանիկ Այվազյանը և Խորեն Իգիթյանը: Երկու նշանառուներն էլ խաղերին մասնակցելու ուղեգրերը նվաճել են 2014-ի փետրվարին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զավենը դարձել է չեմպիոն, իսկՀրաչյան զբաղեցրել է 5-րդ տեղը: Երկուսն էլ հանդես են գալու 10 մ հեռավորությունից կրակահերթերում: Մոսկվայում խաղարկվում էին նաև մարզուհիների ատրճանակով և հրացանով հրաձգության պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր լավագույն մարզուհին վարկանիշային ստուգատեսից առաջ անսպասելիորեն վիրահատվեց:
– Ի՞նչ սպասելիքներ կան մեր նշանառուներից:
– Մրցումներից առաջ միշտ էլ լավի մասին ենք մտածում, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեր հրաձիգները նորմալ մարզավիճակում են: Երկուսն էլ հեռանկարային են, բայց ֆինանսների պակասի պատճառով միջազգային քիչ մեկնարկների են մասնակցել: Այդուհանդերձ, Բաբայանը և Իգիթյանը միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ունեն: Բաբայանը 600 հնարավորից խոցել է 599 նիշ: Փաստը խոսուն է և վկայում է, որ նա շատ բանի է ի վիճակի:
– Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ վերջին շրջանում մեր նշանառուները մարզասերներին քիչ են ուրախացնում:
– Ընդհակառակը, այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մերոնք 5 մեդալի են արժանացել` 1 ոսկե, 4 բրոնզե: Նախկինում այսպիսի հաջողություն չենք ունեցել, առաջընթացն ակնառու է: Իսկ ահա մեծահասակների Հայաստանի հավաքականը կազմալուծվել է: Մեր ամենափորձառու հրաձիգը` Նորայր Բախտամյանը, անվերադարձ մեկնել է ԱՄՆ: Մյուսները ընտանիք են կազմել, այլ աշխատանքի են անցել: Ապրուստի խնդիր է, վիճակը լավ չէ: Գերմանիայից Հայաստանի հավաքականը համալրել է Քրիստիան Լաուերը, նրա կինը` Իրինա Աղաջանյանը, նույնպես հրաձգուհի է, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Լաուերը Հայաստանի քաղաքացիություն ստացել է, բայց դրանից նոր խնդիրներ են ծագել: Գերմանիայում երկքաղաքացիությունն ընդունված չէ: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և այդ մարզիկը հոգեբանական ծանր վիճակում է: Նա բարձրակարգ հրաձիգ է, սակայն սթրեսային վիճակը թույլ չի տալիս, որ բարձր արդյունքներ ցույց տա: Քրիստիանը գրեթե մարզվելու ժամանակ չի ունենում, դատական նիստերը հաջորդում են իրար: Հուսով են, որ ամեն ինչ կհարթվի և նա նորմալ կմասնակցի միջազգային մեկնարկներին: Արդեն մեկ տարի է, ինչ նշանառուների ընտանեկան զույգը Գերմանիայում է, ծնվել է առաջնեկը` աղջիկ: Դմիտրի Օռլովը փորձառու ստենդային հրաձիգ է: Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս: Լաուերը և Օռլովը կմասնակցեն սեպտեմբերին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
– Ռուսաստանում բնակվող տիտղոսակիր հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Ռուսաստանի թիմի կազմից դուրս է եկել և կրկին համալրել է մեր երկրի ընտրանին: Նա ներկայումս ինչո՞վ է զբաղված:
– Երջանիկը, ինչպես նաև նրա երկու որդիները լավ հրաձիգներ են, սակայն տեսադաշտում չկան: Հեռախոսազանգեր են եղել, նամակ է ուղարկվել, մի քանի անգամ եկել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, և դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:
– Իսկ եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն առաջանա:
– Արդեն ուշ է, հնարավոր չէ: Պետք էր նախապես հայտ ներկայացնել:
– Նորից խնդիրներ առաջանո՞ւմ են, երբ մրցումներից առաջ անհրաժեշտ է լինում զենքեր տեղափոխել:
– Թերևս միակ երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներն ենք, որ այդ առումով տարբեր փորձություններ ենք կրել և նույնը շարունակ կրկնվում է: Համակարգը բարդ է, բայց կարելի է այնպես անել, որ այդ ամենը հեշտ կարգավորվի:
– Մեր մարզիկներն ապահովվա՞ծ են ժամանակակից զենքերով և զինամթերքով:
– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր երկրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների համար գնել է ավստրիական «Շտայեր» ֆիրմայի ժամանակակից հրացան և ատրճանակ: Մարզիկները ստացել են համապատասխան հանդերձանք: Միայն Իգիթյանի մարզակոշիկների հարցն է առայժմ մնացել չլուծված: 14-ամյա պատանի հրաձիգը 45 համարի մարզակոշիկ է հագնում… Փափուշտներ նույնպես տրամադրվել են: Գոհ ենք, որ ՀԱՕԿ-ն աջակցում է:
– Նշանառուների կարիքները հոգալու համար Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի միջոցները բավականացնո՞ւմ են:
– Ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է: Կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանն օգնում է: Լուծված է մասնագետների, պարապողների վարձատրության հարցը:
– Խորհրդային տարիներին հավաքականի հրաձիգների համար անվանական փամփուշտներ էին արտադրվում: Ներկայումս նման բան արվո՞ւմ է:
– Արտասահմանացի հրաձիգները, մեծ ֆինանսներ վճարելով, օգտվում են այդ հնարավորությունից: Դրա համար պետք է զենքը ներկայացնել ռազմական գործարան, այն թեստավորել և համապատասխան զինամթերք ստանալ:
– Տարիներ են եղել, երբ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հրաձիգներ են եղել: Այժմ կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման բան էլի կարող է լինել:
– Հույսը մեր երիտասարդներն են: Վերջին 2-3 տարում նկատելի աճ կա, նույնիսկ մեր արտասահմանցի գործընկերներն են զարմանում:
– Մերոնք դրսում ուսումնամարզական հավաքներ անցկացնելո՞ւ են:
– Նախատեսված էր, բայց չի կայացել: Սովորաբար, այդ հավաքներն անցկացնում էինք Ուկրաինայում, այդ երկրում միջազգային մեկնարկների էինք մասնակցում, բայց 2014-ին բաց ենք թողել: Ուկրաինայում պատերազմական վիճակ է: Մերոնք նախապատրաստվում են Նոր Նորքում գտնվող հրաձգության դպրոցի հարմարավետ մարզաբազայում: Կան նաև խնդիրներ: Օրինակ` պարապմունքների համար սահմանափակ քանակով փամփուշտներ ունենք, 50 մ-ոց հրաձգարանի թիրախակալներն են շարքից դուրս եկել: Այդ էլեկտրոնային սարքավորումները նորոգելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ:
Արտակարգ պատահար Գյումրիում
Գյումրիում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել. մոտ մեկ ու կես տարեկան երեխան ընկել է շենքի չորրորդ հարկից: Դեպքը տեղի է ունեցել ժամը 19-19:30-ի սահմաններում Գյումրու Գ.Նժդեհ հրապարակի 1 շենքում:
Բարաբախտաբար, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխել են Գյումրու ՙԱվստրիական մոր և մանկան՚ հիվանդանոց, որտեղ բուժզննումից պարզվել է, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն փոքրիկի ծնողները որոշել են նրան տեղափոխել Երևան՝ բժիշկների հսկողության տակ լինելու և լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար:
Փոքրիկի՝ Չարլի Դոդդիի ընտանիքը Կանադայից է, ինչպես տեղի բնակիչները նշեցին՝ նրանք պարզապես հյուրընկալվել են Գյումրիում:




