Թուրքական ընդդիմությունը պահանջել է վերահաշվարկել ՏԻՄ ընտրությունների ձայները

սարըգյուլԹուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողորդա-հանրապետական կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել Ստամբուլում իր թեկնածու Մուստաֆա Սարըգյուլի հավաքած ձայները: Սարըգյուլը գտնում է, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում ընտրախախտումներ են գրանցվել: Սարըգյուլը իրեն հաղթած ԱԶԿ-ին կոչ է արել վերահաշվարկել ձայները, որպեսզի ստամբուլցիները ներքին հանգստությամբ կարողանան ընդունել ընտրության արդյունքները:

Էրդողանի դեմ դատական գործ է հարուցվել Բերքին Էլվանին ահաբեկիչ անվանելու համար

unnamedԹուրքիայի «Ժողովրդական տներ» հասարակական կազմակերպությունը Ստամբուլի դատախազություն հայց է ներկայացրել վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ատելության ու թշնամության հրահրման մեջ: Էրդողանը մարտի 14-ին իր նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր գիտակցության չգալուց հետո մահացած 15-ամյա Բերքին Էլվանին անվանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ: Էրդողանը հայտարարել էր, որ ոստիկանները գործել են օրենքի շրջանակներում և չէին կարող իմանալ, թե տղան քանի տարեկան էր, քանի որ նրա երեսը ծածկված է եղել թաշկինակով:

Հիշեցնենք, որ երեխայի մահից հետո Թուրքիայի տասնայակ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան Էրդողանի վարչակարգի դեմ: Բերքին Էլվանի թաղման արարողությանը մասնակցեցին  հազարավոր մարդիկ: Ի պատասխան սրան` Էրդողանը հայտարարեց. «Մի՛ խաբվեք, այդ մարդիկ երեխային հրաժեշտ տալու համար չեն հավաքվել: Նրանց նպատակը մեր տնտեսությանը վնասելն ու հաշտեցման գործընթացը խոչընդոտելն է»:

 

Անկախ

Թուրք ոստիկանը հեռացվել է աշխատանքից սոցցանցային գրառման պատճառով

PolisՍտամբուլի ոստիկանական բաժանմունքերից մեկի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից սոցիալական ցանցերից մեկում արված գրառման համար: Ոստիկանը իր դժգոհությունն է հայտնել գործող իշխանություններից և երկրի ներքաղաքական լարված վիճակից: Արդյունքում ոստիկանին ոչ միայն աշխատանքից են հեռացրել, այլ նրա նկատմամբ դատական գործ է հարուցվել: «Մենք անհապաղ միջոցներ ենք ձեռնարկել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը սոցցանցում անթույլատրելի գրառում է կատարել՝ քննադատելով իշխանություններին»,-իր «Twitter»-ի էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:

 

Անկախ

Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ցուցարարների ու ոստիկանության միջև զանգվածային բախումներ են

էլվան Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների միջամտության հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 15-ամյա Բերքին Էլվանը 269 օր կոմայի մեջ մնալուց հետո այսօր առավոտյան մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: Սա պատճառ է հանդիսացել, որպեսզի ցուցարարները կրկին հավաքվեն քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում և թաքսիմբողոքի ցույց անցկացնեն՝ հիշելով ՙՙԳեզիի՚՚ դեպքերի ժամանակ բոլոր զոհվածներին: Ցուցարարների երթը վերածվել է զանգվածային անկարգության: Ոստիկանությունը զգուշացրել է, որպեսզի հավաքվածները ցրվեն, սակայն դրությունը էլ ավելի է լարվել:

Այս պահին թուրքական ոստիկանությունը փակել է Իսթիքլալ պողոտայի բոլոր մուտքերը: Փողոցում հնչում են ցուցարարների բղավոցները՝ ՙՙԲերքին Էլվանը անմահ է՚՚, ՙՙՈւս ուսի՝ ընդդեմ ֆաշիզմի՚՚, ՙՙՄարդասպան պետությունը պատասխան է տալու՚՚, ՙՙԱմեն տեղ Թաքսիմ, ամեն տեղ դիմադրություն՚՚: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Արցունքաբեր գազին ու ջրաշիթերին ցուցարարները պատասխանել են քարերով ու մահակներով, փողոցի աղբարկղերով ոստիկանների դեմ բարիկադներ կառուցել: Իրավիճակը շարունակում է մնալ լարված, ցուցարարները չեն ցրվում, ոստիկանությունը պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել:

 

Տաթևիկ Սարգսյան՝ Իսթիքլալ պողոտայից հատուկ «Անկախ»-ի համար

Ստամբուլում բացվել է ՙՙՄԱԿ-Կանայք՚՚ կառույցի տարածաշրջանային գրասենյակը

mak (1)Ստամբուլում բացվել է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների լայնացման հարցերով տարածաշրջանային գրասենյակ: Համապատասխան փաստաթուղթ ստորագրվել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիդ Չևիքի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, «ՄԱԿ-Կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո Նգուկայի միջև:

ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ Չևիքը նշել է, որ այս կառույցի ստեղծումը մեծ դերակատարություն ունի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում, գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության գործում: Ստամբուլի գրասենյակը կգործի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աշխատանքներին զուգահեռ:

 

Անկախ

Հայերին վիրավորած թուրք մարզիկը հնարավոր է պատժվի և չմասնակցի 2016 թվականի Օլիմպիական խաղերին

Ռըզա Քայալփ  Ստամբուլի «Գեզի» այգու ցույցերի ժամանակ հայերին վիրավորած թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփը հարցը քննարկման է դրվելու Միջազգային օլիմպիական կոմիտեում: Հնարավոր է, որ մարզիկի արարքը գնահատվի որպես ռասիստական և նա որակազրկվի՝ չկարողանալով մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին: «T24»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 28-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան քննելու է թուրք մարզիկի հարցը, ինչից հետո նա կսպասի Օլիմպիական կոմիտեի որոշմանը:

Նշենք, որ Ռըզա Քայալփը, «Գեզի» այգու իրադարձությունները անվանել էր «հայերի ձեռքի գործը»:

Անկախ

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթը Ստամբուլում է

ֆիֆա   Ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթը հասել է Ստամբուլ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլային ամենակարևոր մրցաշարին կմասնակցի 32 հավաքական աշխարհի տարբեր երկրներից: Այսօր ՖԻՖԱ-ի գավաթը, Կոկա-Կոլայի կազմակերպած շրջագայության շրջանակներում հասել է Խորվաթիա, ապա Ստամբուլ, որտեղից ճանապարհ կընկնի դեպի Շվեդիա: Առաջինը գավաթը տեսնելու հնարավորություն են ունեցել լրագրողները: Ընդհանուր առմամբ գավաթը կշրջի 90 երկրներով, իսկ ապրիլի 21-ին կհասնի Բրազիլիա:

Անկախ

 

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ «Ակօս»-ի հաղորդմամբ՝ երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ և թուրք ազգայնականներ են հավաքվել և բողոքի ակցիա իրականացրել կապված Խոջալուի դեպքերի հետ: Ցուցարարների խումբը ցանկացել է երթով շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ, սակայն թուրքական ոստիկանությունը խոչընդոտել է նրանց առաջընթացը: Ցուցարարները ազգայնամոլական բովանդակությամբ պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը, Ողջույն Արբեջանին, շարունակություն պայքարին»: Ցուցարաները պահանջել են, որպեսզի Թուրքիան Խոջալուի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»:

 

Անկախ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության հաղթող

լա2f50426d00029c1b3f403a3ae99a19f1Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, որին մասնակցում էին 15 երկրների հավաքականներ, 2013 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը, եռացատկելով 16 մ 16 սմ,  դարձավ հաղթող:

Նույն մրցաձևի կանանց մրցաշարում երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով 3-րդն էր:

Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛կանանց հավաքականները գրավեցին 6-րդ տեղը: 

Անկախ

Թաքսիմ հրապարակում հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն

շիշլի  Անցած տարի Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում շինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմանաքարեր էին հայտնաբերվել, ինչը հաստատվել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից: Հայկական տապանաքարերը հայտնաբերվել էին Թաքսիմում ջրագծերի վերանորոգման ժամանակ: Մասնավորապես հողի տակ գտնվել էին 16 հայկական գերեզմանաքար, որոնք ժամանակին Սուրբ Հակոբ գերեզմանատան մաս են կազմել: Այն ոչնչացվել է 1930-ական թվականներին:

Ահա «Ակօս»-ի հաղորդմամբ՝ հայկական գերեզմանաքարերը Ստամբուլի հնագիտական թանգարանում անցկացված ուսումնասիրությունից հետո տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն և տեղադրվել ազատ տարածությունում:

 Անկախ

Ստամբուլում բացվել է առաջին մետրո-կամուրջը

ստամբուլ,մետրո,կամուրջ   Ստամբուլում տեղի է ունեցել առաջին մետրո-կամուրջի բացման արարողությունը: Բեսֆորի նեղույցի վրայով անցնող մետրոյի գիծը իրար է կապում Շիշհանե և Հալիչ թաղամասերը: Մետրո-կամուրջի բացման հանդիսությանը ներկա է գտնվել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս իր ելույթի ժամանակ նշել է, որ մետրոյի նոր գիծը 3,5 կմ երկարություն և ջրի մակերեսից 13 մ բարձրություն ունի, որի վրա տեղակայված է երեք կայարան:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ մետրո-կամուրջի շինարարությունը սկսվել է 2009 թվականի հունվարի 2-ին՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Շինանարության համար պետական բյուջեից ծախսվել է 180 մլն թուրքական լիրա:

Անկախ

Ստամբուլում ԱԶ կուսակցության անդամ է սպանվել

istanbulԹուրքական «Սաբահը» տեղեկացնում է, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլում տեղակայված գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել: Հարձակման արդյունքում սպանվել է կուսակցության անդամներից Ջոշքուն Դեմիրքոլը, որի անունը ներկայացված էր մարտ ամսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրացուցակում: Դեպքի վերաբերյալ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ունեցածը քաղաքական որևէ ենթատեքստ չունի:

 

Անկախ

Հերթական հարձակումը թուրքական ԱՇ կուսակցության ստանբուլյան շտաբի վրա

մոլոտովԻնչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»՝ անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլով շշեր են նետել Ստամբուլում տեղակայված Ազգայնական շարժում կուսակցության նախընտրական շտաբի վրա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երկրորդ նման դեպքն է: Հունվարի 27-ին կուսակցության նախընտրական շտաբի վրա իրականացված զինված հարձակման արդյունքում մեկ կուսակցական էր զոհվել, չորսը՝ վիրավորվել էին:

Անկախ

Երկրորդ զինված հարձակումը Ստամբուլում

ստամբուլԱյսօր առավոտյան անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի Շիշլի վարչական մասի թաղապետարանի վրա: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7»-ը: Թաղապետարանի շենքի վրա կրակ է բացվել: Բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ երեկ էլ զինված հարձակում էր իրականացվել Թուքիայի Ազգայնական շարժում կուսակցության Ստամբուլում գտնվող նախընտրական շտաբի վրա, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, 4-ը՝ վիրավորվել էին:

Անկախ

Ցույց Ստամբուլում՝ ի պաշտպանություն ինքնասապան եղած ադրբեջանցի միասեռականի

միասեռականԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Ադրբեջանում «ԼԳՏԲ» (Լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ և բիսեքսուալներ) կազմակերության 21-ամյա նախագահ Իսա Շահմարլըն հունվարի 22-ին ինքնասպանություն էր գործել: Ահա պարզ դարձավ, որ ժամեր անց Ստամբուլում նրա պաշտպանության համար ցույցի դուրս կգան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջին տարիների թուրքական հասարակական կառույցները բավական ակտիվ գործունեություն են ծավալում «ԼԳՏԲ»-ների պաշտպանության գործում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր և արշավներ: Թուրք ռեժիսորի կողմից նույնիսկ ֆիլմ էր նկարահանվել, որտեղ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ծնողները պատմում էին իրենց ընտանեկան պատմությունները:

Անկախ

Կոնֆերանս Ստամբուլում հայատառ թուրքերենով հրատարակությունների վերաբերյալ

հայատառՍտամբուլում գտնվող Հունաստանի հյուպատոսարանը Հունաստանի ուսումնասիրությունների ազգային միության հետ համատեղ կազմակերպած կոնֆերանսի թեման է Օսմանյան կայսրության մուսուլման և ոչ մուսուլման համայնքների լեզուներն ու այբուբենները: Այսօր կայանալիք համաժողովի երկրորդ նիստը կրում է «Հայատառ թուրքերենով հրատարակություններ» անունը:

Հայատառ թուրքերեն գրականության երկու` ձեռագիր եւ տպագիր շրջաններում (շուրջ 600 տարի) գրվել ու տպագրվել են բովանդակությամբ հարուստ, թեմատիկ առումով ամենատարբեր, բազմաժանր, գիտական, կրոնադավանաբանական, գեղարվեստական, բարոյախոսական բնույթի արժեքավոր բազմաթիվ գրքեր: Թե հայատառ թուրքերեն գրականությունը, թե մամուլը (54 անուն) հայ ժողովրդի ազգային, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքը համախմբելու առաքելություն են ունեցել:

Անկախ

Ստամբուլում հիշում են Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը (լուսանկարներ)

հրանտ դինքի հիշատակըԱյսօր լրանում է Հրանտ Դինիք մահվան 7-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել: Առավոտյան Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում տեղակայված Սուրբ Հովհաննես եկեղեցում Դինքի հոգու հանգստության համար կիրակնօրյա պատարագ է մատուցվել: Այնուհետև Դինքի ընկերներն ու հարազատները այցելել են Բալըքլը հայկական գերեզմանատանը գտնվող Դինքի շիրիմին:

Թաքսիմի հրապարակում հազարավոր մարդիկ հավաքվել են մասնակցելու Դինքի համար, արդարության համար քայլերթին: Ցուցարաները բացականչել են ավանդական դարձած «Մարդասպան պետությունը պատասխան կտա», «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի» արտահայտությունները: Դինքի սպանության վայրում մարդիկ կարմիր մեխակներ են թողել: «Թաթավլա» նախաձեռնությունը Էրգենեքոնի անվան պողոտայում գետնի վրա գրել է «Հրանտ Դինքի պողոտա» գրությունը: Դեպի «Ակօս»-ի խմբագրատուն շարժվող քայլերթը շարունակվում է:

 Անկախ

Ստամբուլում երեք հարկանի շենք է փլվել, կան տուժածներ

ստամբուլ, փլուզումՍտամբուլի Ֆաթիհ թաղամասում երեք հարկանի շենք է փլվել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Դեպքի վայր են հասել փրկարարները, շտապ օգնության և ոստիկանական ծառայությունը: Նախնական տվյալներով երեք մարդ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել:

 

Անկախ

Ստամբուլցիները բողոքում են սիրիացի մուրացկաններից

Ստամբուլ, սիրիացի մուրացկանՎերջին ժամանակներս թուրքական մեծ քաղաքները բախվել են լուրջ խնդրի հետ՝ այն է սիրիացի փախստականների թվի աճը: Ժամանակին փախստականների ներգաղթը վերահսկող միջոցներ ձեռք չառնելու հետևանքով, այս խնդիրը օրեցօր ավելի հրատապ է դառնում: Այսպես Ստամբուլի ոստիկանությունը ամեն օր բազմաթիվ բողոքներ է ստանում, որոնց մոտ 60 տոկոսը ուղղված է սիրիացի մուրացկանների դեմ: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ միլիոնավոր սիրիացի փախստականներից միայն 200 հազարն է ապաստան գտել վրանային ճամբարներում: Մյուսները նախընտրել են ինքնուրույն ապրել մեծ քաղաքներում՝ իրենց գոյությունը պահպանելու համար ընտրելով մուրացկանության ուղին: Հաճախ այս գործը հանձնարարվում է երեխաներին:

Ստեղծված իրավիճակը առաջացրել է ստամբուլցիների դժգոհությունը: Ոստիկանությունը սկսել է ձերբակալել մուրացկանությամբ զբաղվողներին: Արդեն մոտ 500 ընտանիք հայտնվել է բաժանմունքում «փողոցային բիզնեսով» զբաղվելու համար: Չնայած թուրքական ոստիկանությունը շաբաթական մոտ 30-40 սիրիացի մուրացկան է ձերբակալում, այնուհանդերձ այս երևույթի կանխման համար հիմնարար քայլեր չեն ձեռնարկվում: Կալանավորված սիրիացիներին կարճ ժամանակ անց բաց են թողնում, վերջիններս էլ վերադառնում են իրենց գործին: