Երկու ադրբեջանցի դատապարտվել է ցմահ ազատազրկման պետական դավաճանության համար

2 (9)Օգոստոսի 1-ին Ադրբեջանում Բաքվի դատարանը հրապարակել է երկու քաղաքացիների վերաբերյալ դատավճիռը, ովքեր մեղադրվում են Իրանի օգտին լրտեսության մեջ. տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

 

Դատարանը Հաֆիզ Վելիևին ու Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցման ազատազրկման` մեղավոր ճանաչելով Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ “Պետական դավաճանություն”:

Դատական գործընթացը փակ ռեժիմով է իրականացվել: Գործի այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Դատարանն արդարացրեց մարզիկին

загруженноеԴատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար առաջադրված մեղադրանքում՝ նրանց  արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նախաքննական վարկածի համաձայն՝ Մ.Բաղդասարյանը, 2013թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Ա.Հայրապետյանի հետ, բռնության գործադրմամբ, այն է` գրկելով իր նախկին նշանած Ջուլիետտային, նրա կամքին հակառակ նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բացահայտ առևանգել: Աղջիկն ավտոմեքենայի մեջ համոզել է նրան, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք աղջկան կրկին վերադարձրել են նույն վայր:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքում: Մ.Բաղդասարյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2013թ. ապրիլի 3-ին սոցիալական կայքերից մեկի միջոցով ծանոթացել է Ջուլետտայի հետ, վերջինս իր նամակներին պատասխանել է այն բանից հետո, երբ ինքը նշել է, թե գտնվում է Անգլիայում՝ թեև գտնվել է ՀՀ-ում: Ինքը Բուլղարիայում անցկացրած բռնցքամարտի մարտերից հետո նոր էր վերադարձել Հայաստան և այդ ժամանակ պատրաստվում էր մեկնել Անգլիա:
Այդպես որոշ ժամանակ համացանցի միջոցով շփվել են միմյանց հետ, որից հետո որոշել են հանդիպել: Սկսել են հաճախակի հանդիպել, օրվա մեծ մասը միասին անցկացնել, ապա տեղի է ունեցել իրենց նշանադրությունը, որից հետո սկսել են պատրաստվել իրենց հարսանեկան արարողությանը:
Նշանադրությունից մի քանի օր անց ինքնակամ խոստովանել է Ջուլետտային, որ Անգլիայից չի եկել, իսկ վերջինս ասել է, որ քանի որ իրեն ստել է, կարող են չամուսնանալ, ապա մտածելուց հետո մեկ շաբաթ անց հարսնացուն  պատասխանել է, որ այդ ամենն իրեն չի հետաքրքրում, իրենք երկուսն էլ սիրում են միմյանց և ինքը ցանկանում է լինել իր հետ:
Երբ ավարտված են եղել հարսանիքի բոլոր նախապատրաստական աշխատանքները, Ջուլետտան իրեն ու իր մորը հրավիրել է իրենց տուն և աղջկա մայրը հատարարել է, որ հասանիք չի լինելու, իրենք այդպես են որոշել, Ջուլետտան իրեն չի ներել՝ ստելու համար:
Ինքը մեկ տարի ժամանակ է խնդրել, որպեսզի գնա և բռնցքամարտեր անցկացնելու միջոցով գումար աշխատի, քանի որ համոզված է եղել, որ այդ ամենը տեղի է ունենում գումարի պատճառով: Նրանք  դրան համաձայնել են, սակայն մի քանի օր անց Ջուլետտան զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ իրենց մեջ ամեն ինչ վերջացած է:
Նշանակված հարսանեկան արարողության օրը զանգահարել է Ջուլետտային, ով լաց է եղել ու ասել է, որ չի ցանկացել, որպեսզի նման բան լիներ և անջատել է հեռախոսը: Դրանից հետո ինքը ոչ մի կերպ չի կարողացել կապվել նրա հետ, քանի որ վերջինս փոխել էր իր հեռախոսահամարը:
Բացի այդ 2 անգամ այցելել է նրանց տուն, սակայն իրեն թույլ չեն տվել խոսել աղջկա հետ: Ապա  2013թ. հոկտեմբերի 27-ին ինքը փողոցում պատահական հանդիպել է Ջուլետտային, խնդրել խոսել, բացատրել իրենց բաժանման պատճառը: Ինքը բացել է մեքենայի դուռը, և իրենք նստել են մեքենան, Ջուլետտան իրեն ասել է, որ իր քրոջ ամուսինն ինչ-որ մարդկանց միջոցով պարզել է, թե Մ.Բաղդասարյանը Բուլղարիայում հանցագործ է ու նման բաներ:
Ինքը պահանջել է վաղն ևեթ հանդիպել այդ մարդկանց հետ ու ապացուցել, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում: Ջուլետտան համաձայնվել է և անգամ հայտնել է, որ իր իրավացիությունը ապացուցելու դեպքում ինքը բոլորի ներկայությամբ ծնկաչոք ներողություն կխնդրի նրանից: Ապա Ջուլետտային իջեցրել են իր քրոջ տան մոտ ու նրանք հեռացել են:
Հաջորդ օրն առավոտյան զանգահարել է Ջուլետտան ու խնդրել է գալ իրենց առաջին հանդիպման վայրը, այնտեղ իրենց են մոտեցել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ու հայտնել, որ ոստիկանությունում Ջուլետտայի ներկայացրած բողոքի համաձայն՝ ինքը պետք է ներկայանա ոստիկանության բաժին:
Ամբաստանյալը հայտնել էր, որ ինքը Ջուլետտային առևանգելու մտադրություն չի ունեցել, նման ցանկություն ունենալու դեպքում հեշտությամբ կարող էր այն իրագործել: Իր միակ նպատակը եղել է Ջուլետտայի հետ խոսելը ու իրենց բաժանման պատճառն իմանանալը: Երբ ինքը բռնել է Ջուլետտայի ձեռքից ու նրան ուղեկցել դեպի մեքենան, վերջինս չի բղավել ու չի դիմադրել, իսկ այդ ժամանակ տարածքը եղել է մարդաշատ: Ջուլետտան ունեցել է հնարավորություն՝ ցանկության դեպքում ցանկացած պահի հեռանալու:
Հարսանեկան նախապատրաստությունների ժամանակ Ջուլետտայի քմահաճույքներն ու ցանկություններն իրականացնելու համար, քանի որ գումարը չի բավականացրել, վաճառել է իրենց բնակարանը և ներկայումս բնակվում է վարձակալությամբ: Բացի բնակարանի արժեքից, որը կազմել է մոտ 15000 ԱՄՆ դոլար, Ջուլետտայի վրա ծախսել է շուրջ 25000 ԱՄՆ դոլար:
Գումարներ աշխատել է Բուլղարիայում բռնցքամարտեր անցկացնելով, որի համար բավականին բարձր վարձատրվել է: Իր համար մինչ օրս անհայտ է իրենց բաժանման հիմնական պատճառը, կարծում է, որ այդ պատճառն ավելի լուրջ է, քան գումարը և մյուս պատճառները:
Դատարանն արձանագրել է, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին, Մ.-ն ու Ջուլետտան համարվել են նշանադրված, քանի որ նշանադրության մատանին աղջկա հոր կողմից Մ.Բաղդասարյանի մորը հետ է վերադարձվել 2013 դեկտեմբերի 22-ին, այսինքն՝ տվյալ դեպքում չեն  հիմնավորվել նախաքննական մարմնի հետևությունները և մեղադրանքում տրված այն ձևակերպումը, թե «…գրկելով իր նախկին նշանած Ջուլետտային …»:
Նման պայմաններում դատարանը գտել է, որ գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն և չեն ապացուցել, որ ամբաստանյալ Մ.Բաղդասարյանը նախնական համաձայնություն է ունեցել ամբաստանյալ Ա.Հայրապետյանի հետ բռնության գործադրմամբ Ջուլետտային  բացահայտ առևանգելու շուրջ, ապա բռնություն գործադրելով՝ Մ.Բաղդասարյանը աղջկան  նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարվող ավտոմեքենան:
Վերլուծելով ամբաստանյալների, վկաների՝ դատաքննության ժամանակ հետազոտված ցուցմունքները, դրանք մյուս ապացույցների հետ համադրելով՝ դատարանը գտել է, որ դրանք ըստ էության հանդիսանում են հավաստի ապացույցներ, որոնցով անհերքելիորեն ապացուցվում է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը:

 

Որո՞նք են դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

դատարանԴատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները`
1) նախազգուշացում,
2) նիստերի դահլիճից հեռացնելը,
3) դատական տուգանք,
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը: Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին: Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:
Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:
Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել . Փաստինֆո

դատարանԴատարանը ճանաչել ու հռչակել է  ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել:  Խոսքը  բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է:  Ալեքսանդր  Ցվերիանովի  նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է  և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա  Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ.  նոյեմբերի 30–ից: Դատարանը  հանգել է  հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր  Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ

Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով՝  դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ  Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել  30.11.2012թ. ,  սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ.  արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով   ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:

Դատարանի նախաձեռնությամբ որպես վկա հրավիրված թարգմանիչ Անահիտ Գրիգորյանի հարցաքննությամբ պարզվել է, ինչպես նշվում է դատավճռի վերլուծություններում,  որ վերջինս որպես թարգման ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ վերջինս եղել է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում և այդ կապակցությամբ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել: Վկա Ա.Գրիգորյանը միաժամանակ դատարանին հայտնել է, որ 01.12.2012թ. Ալեքսանդր Ցվերիանովի որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության վերջում թարգմանչի գրառումները իր կողմից չէ կատարված և բացի նախորդ օրվա դեպքից, այլ անգամներ ինքը Էրեբունու քննչական բաժնում կամ որևէ այլ քննիչի մոտ չի եղել, այսինքն՝  կասկածյալ Ա.Ցվերիանովի հարցաքննությունն իրականացվել է թարգմանչի բացակայության պայմաններում, որը դատավարության լեզվին չտիրապետող կասկածյալ Ա.Ցվերիանովի իրավունքների էական խախտման փաստ է: Դատարանի նախաձեռնությամբ իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության 29.11.2013թ. եզրակացությամբ չնայած փորձագետը հանգել է հետևության, որ հետազոտելի ձեռագիր գրառման և ստորագրության կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելիությունը (այն Ա.Գրիգորյանի կողմից է կատարված, թե ոչ), սակայն ելնելով վկա Ա.Գրիգորյանի դատաքննական ցուցմունքից, դատարանի մոտ հիմնավոր համոզմունք է ձևավորվել, որ նախաքննական մարմնի կողմից թույլ է տրվել պաշտոնական կեղծիք:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված կասկածյալ Ա.Ցվերիանովի 01.12.2012թ. հարցաքննության արձանագրությունը դատարանը ճանաչել  է որպես անթույլատրելի ապացույց և հանել  ապացույցների շարքից:

Նույն հիմքով, դատարանն անթույլատրելի է ճանաչել  նաև նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ներկայացված քննչական փորձարարություն կատարելու մասին 01.12.2012թ. արձանագրությունը, քանի որ թարգմանիչ Ա.Գրիգորյանն իրականում մասնակից չի եղել քննչական գործողությանը, սակայն որպես   «մասնակից»  ներառվել է արձանագրության մեջ: Քննչական փորձարարությանը թարգմանչի բացակայության մասին է հայտնել նաև պաշտպան Ա.Հոբոսյանը, ով դատարանում հայտարարել է, որ 2012թ.  դեկտեմբերի 1–ին նախաքննական մարմնի կողմից իր մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ողջ ընթացքում որևէ թարգման քննչական գործողությանը չի մասնակցել: «Այսինքն, դատարանն արձանագրում է, որ այս ապացույցը նույնպես նախաքննական մարմինը ձեռք է բերել քրեադատավարական օրենսդրության նորմերի կոպիտ խախտմամբ, ավելին պաշտոնեական կեղծիքի միջոցով, որը չի կարող դրվել ապացույցների շարքում»:

Նախաքննությունն իրականացվել է մեղադրական թեքումով

Թեև քրեական հետապնդում իրականացնող մարմինը  պարտավոր է ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու արատավոր պրակտիկայով: 2013թվականի հունվարի 17–ին նախաքննական մարմինը կատարել է քննչական գործողություն, այն է՝ առարկաների ճանաչում  և տուժող Իզաբելլա Հարությունովային ճանաչման է ներկայացրել 1– 4 թվերով համարակալված էլեկտրական դռելի տուփեր, սակայն տուժող Ի.Հարությունովայի կողմից ճանաչվել է 2–րդ համարի տակ առկա 12 հատ պտուտակները (ինչ պտուտակների մասին է խոսքը, այդպես էլ անհասկանալի է, քանի որ տուժողին տուփեր են ճանաչման ներկայացվել, այլ ոչ թե պտուտակներ): Դատարանն արձանագրում է, որ որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան: Ընդ որում,  ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան:  Առարկաների ճանաչում կատարելու քննչական գործողության ընթացքում, նախաքննական մարմնի կողմից չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն և կասկածյալ Ա.Ցվերիանովի մատնահետքերը համեմատվել են նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Համաձայն մատնադրոշմային փորձաքննության 09.01.2013թ.  եզրակացության, Ա.Ցվերիանովի մատնադրոշմները չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության մեջ, նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպես կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:

Այսպիսով, դատարանի գնահատմամբ, դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում, մեղադրանքի կողմը բացառապես և ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին մեղադրանքի ծավալում ներառված 16 դրվագ գողությունները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Դատախազը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել նախկին պաշտոնյա Սամվել Հովհաննիսյանին.pastinfo.am

սամվել հովհաննիսյանԴատախազն այսօր միջնորդեց 14 տարվա ազատազրկման դատապարտել՝ 2001-2006թթ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանին, հաղորդում է Փաստինֆոն։ 
Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից դատապարտյալի սպանության փորձ պատվիրելու եւ խարդախության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներն ամբողջությամբ պնդեցին Ս.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախաքննական մարմնի մեղադրանքները հիմնավորվել են դատարանում ձեռք բերված ապացույցներով։
Հաջորդ նիստում պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Անկախ

Երգիչ Քրիս Բրաունի թիկնապահը դատարանի առջև կկանգնի

Քրիս ԲրաունԵրգիչ Քրիս Բրաունի թիկնապահը Վաշինգտոնում կկանգնի դատարանի առջև, որին կհաջորդի նաև երգչի դատը:

Քրիստոֆեր Հոլոսիի դատը կսկսվի հինգշաբթի օրը:

Քրիս Բրաունին և նրա թիկնապահին մեղադրում են հոկտեմբերին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի առջև անծանոթ տղամարդու հարվածելու համար: Հոլոսին ոսիտիկանությանը հայտնել էր, որ ինքը տղամարդուն հարվածել է, երբ նա փորձել է բարձրանալ Բրաունի շրջագայությունների ավտոբուս: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ Բրաունը և Հոլոսին իրեն հարվածել են, երբ ինքը փորձել է Քրիս Բրաունի և երկու կանանց հետ միասին նույնպես երևալ լուսանկարում:

Դատական փաստաթղթերում նշված է, որ տղամադրու քիթը ջարդված է եղել:

Հոլոսիի դատը կտևի մեկից երկու օր, որից հետո կսկսվի Բրաունի դատավարությունը: Բրաունը ժխտել է տղամարդուն հարվածելու փաստը:

Անկախ

 

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները.hetq.am

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույը, որտեղ անդրադարձել է դատական կաշառքի սակագներին,հաղորդում է  hetq.am-ը:

«Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվ ել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:
Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
Դատական կաշառքի սակագներ
 
Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
  •  առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
  •  վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
  • Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը»,- գրել է ՄԻՊ-ը: Մանրամասները` զեկույցում:

Բեկանվել է Խոսրովի անտառում որսագողության աղմկահարույց գործով դատավճիռը.Փաստինֆո

որսագող«Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության մեջ մեղադրվող  ամուսիններ Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռն այսօր բեկանվել է, և գործն ուղարկվել է  նույն դատարան՝  նոր քննության, հաղորդում է Փաստինֆոն:    Հիշյալ մարզային դատարանը 21.05.2013թ. դատավճռով Նորիկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմի նախնական համաձայնությամբ ապօրինի որսը), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և դատապարտել նրան ազատազրկում 2 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ` նույնքան ժամանակով որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Իսկ նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով` 2 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Դատավճռով քաղաքացիական հայցվոր` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000  ՀՀ դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի. Նորիկ Սարգսյանից և Մարինե Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 9.600.000 ՀՀ դրամ` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը՝ 28.000.000 ՀՀ դրամ գումարը, թողնվել է առանց քննության՝ այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:    Գործով մեղադրվում են ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը:   Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Սարգսյանը, օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների, 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս:    Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքով (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն):   Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս:    Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Ներսիսյանի բացահայտումները:   Նրանք «Խոսրովի անտառ» պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել:   Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով:   Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Բիլալ Էրդողանը հայց է ներկայացրել ստամբուլյան դատախազության դեմ

bilal-erdoganԻնչպես հաղորդում է թուրքական «Միլիյեթը», Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հայց է ներկայացրել ստամբուլյան դատախազության դեմ: Բողոքի պատճառը զրպարտանքն է, որի թիրախում Բիլալ Էրդողանը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի ժամանակ: Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ կոռուպցիոն գործի մեջ խառնված է նաև վարչապետի որդին և նույնիսկ լուրեր տարածվեցի նրան հարցաքննության կանչելու մասին:Բիլալ Էրդողանն էլ իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունք տալ կոռուպցիոն սկանդալի գործով:

167 ֆերմեր է տուժել Գյուղնախարարության կողմից տրամադրված անորակ սերմնացուի պատճառով

ֆերմերներԱնորակ ցորենի հետ կապված Գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացն ավարտվել է ի օգուտ ֆերմերների:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը:

Նրա խոսքով` 2010 թվականին ընդունվեց “Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիր”: Ծրագրի հիմնական նպատակն էր` կանխել ցորենի ցանքատարածությունների նվազման տենդենցը: 2010-ին հանրապետություն է  ներկրվել 1010 տոննա ցորենի սերմնացու 7 սորտերով: Ներկրված սերմնացումները բաժանվել են 15 հա և ավելի հողատարածքներ ուեցող շահառուներին:

Ծրագիրը նախատեսում էր` շահառուների կողմից մշակված սերմնացուն համապատասխան ստանդարտներով ետ վերցնել և բաժանել փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսություններին:

2011-ի բերքահավաքի ժամանակ վերոնշյալ երեք մարզերի շահառուները 100 %-ով վերադարձրել են սերմնացուն ½ փոխհարաբերությամբ, որը բաժանվել է փոքր հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին:

«Սերմնացուն չեն կարողացել վերադարձնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզի շահառուները, ովքեր 2013-ի հոկտեմբերի վերջը ներառյալ պետք է կարողանային ետ վերադարձնել համապատասխան գումարները: Ծրագրի համաձայն` այն շահառուն, ով չի կարողանա ապահովել ½ փոխհարաբերությամբ վերադարձը, պետք է վճարի ½ փոխհարաբերությամբ կրկնակի գումարով` 1 կիլոգրամի դիմաց 700 դրամ:

Արարատի մարզում հոկտեմբերին ցանքերը կատարելուց և մեկ անգամ ոռոգելուց հետո նոյեմբերին ջերմաստիճանի կտրուկ նվազում է նկատվել: Չնայած պայմանագրում չկա նախատեսված որևէ դրույթ ֆորս-մաժորային իրավիճակի մասին, սակայն հաշվի առնելով եղանակային կտրուկ նվազումը, Գյուղատնտեսության նախարարությունը որոշեց, որ շահառուները 700 դրամի փոխարեն 1 կիլոգրամը փոխհատուցեն 400 դրամով»,- ասաց Սամվել Գալստյանը: Նախարարի տեղակալի խոսքով` շահառուները համախմբվել են և չեն ցանկանում պայմանագրով նախատեսված դրույթներն իրականացնել, չեն ցանկանում փոխհատուցել գումարները: Եվ, քանի որ դատական գործընթացն ավարտվել է ի օգուտ ֆերմերների, Գյուղնախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

Իսկ ահա ֆերմերները դժգոհում են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ է եղել և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի տակ են ընկել: 167 ֆերմեր այս բախտին է արժանացել, իսկ դատական գործը մի քանիսն են միայն շահել:

Անկախ

Նախարարությունը դիմել է դատարան` ապօրինի զավթած բնակարաններն ազատելու պահանջով

դատարանՔաղաքաշինության նախարարությունը դիմել է  ընդհանուր իրավասության դատարան`  պետական սեփականություն հանդիսացող բնակարաններն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով, հաղորդում է Փաստինֆոն:    Նախարարությունն այսօրինակ 2 հայց է ներկայացրել:    Դրանցից մեկի համաձայն՝ Հասմիկ Նազարեթյանի ընտանիքն, օրինակ, բավական չէ, որ մի բնակարան ապօրինի է զավթել, ևս մեկ 2 սենյականոց բնակարան էլ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում է ստացել` Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:    Եվ այժմ քաղաքաշինության նախարարությունը, փաստորեն, այդ ընտանիքից պահանջում է ազատել անօրինական զավթած բնակարանը:   Նախարարությունը պարզաբանում է, որ Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում՝ մինչ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան ստանալը:   Սակայն նույնիսկ բնակարան ստանալուց հետո Նազարեթյանի ընտանիքը չի ազատել ապօրինի զավթած բնակարանը:    Քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընտանիքը դեռ շարունակում է ապօրինաբար բնակվել վիճելի բնակարանում:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

Զարուհի-ՓոստանջյանԵրևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող  հուշարձանի` ‹‹Ծածկած շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ  «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ  ՀՀ իրավապահ մարմինների կողմից  դրսևորած անգործությունը  վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը` 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Ծածկած շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:

2.Շինարարության  թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:

3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:

4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:

Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› և ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:

Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում  ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը:

Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 1), որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաև քանդման թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 2), գործում առկա է միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:

Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Ինչպես նաև, Երևանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել ‹‹Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին›› ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետևաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման և վերականգնման բնագավառում վերջինիս փորձի և համապատասխան լիցենզիայի բացակայությունը:

Սույն գործով վաղը՝  հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23) նախագահող դատավոր՝ Գ.Մելիք–Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի  վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկելու Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2013թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը:

Հայտարարվեց Ա.Կիվիրյանի գործով նախաքննության ավարտի մասին

կիվիրյանՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարել է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ գործով նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ա.Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, իրենց տրամադրվել են մեկ հատոր կազմող գործի նյութերը:   Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանին օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 333-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և հանցագործության մասին սուտ մատնություն անելը:   Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության, ստացվում է, որ Ա. Կիվիրյանը  հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ:   Ըստ Ա. Կիվիրյանի՝ Հայաստանում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ և այս մեղադրանքի առաջադրումը նա գնահատել է որպես քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ  գործելաոճով փորձ է արվում հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին: Ըստ նրա՝ այդ կեցվածքը շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, նա  պատահական չէր համարել Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերը՝ քաղաքացուն այլ բան չի մնում, քան դիմել ինքնապաշտպանության: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Քեռին ու քեռակինը շահագործել են 4 երեխաներին ու նրանց մորը

մուրացկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթացքող դատավարությանը մեղադրյալի աթոռին ամուսիններ են՝ Արամ Ներսիսյանն ու նրա կինը՝ Անահիտ Օհանյանը:   Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-2013թթ. ընթացքում շահագործման են ենթարկել իրենց հետ նույն հարկի տակ՝ տնակում, բնակվող քրոջ՝ Աղավնի Ներսիսյանի 4 անչափահաս երեխաներին՝ 1999թ. ծնված Ռուզաննային, 2002թ. ծնված Իսպիրին, 2001թ. ծնված Սիրանուշին և 2008թ. ծնված Արսենին: Ըստ մեղադրանքի` քեռին ու իր կինը ծեծելով ու ծեծի սպառնալիքով երեխաներին հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ և նրանց վաստակած գումարներով հոգացել իրենց ընտանիքի կարիքները,հաղորդում է Փաստինֆոն:

Ի դեպ, սեփական երեխաներին մուրացկանության դրդողն առաջինը հենց հարազատ մայրն է եղել: Այս պատմությանն արդեն անդրադառձել է «Փաստինֆոն» նախորդ հրապարակումներում:   Բանն այն է, որ 4 անչափահաս երեխաների մայրը` 41-ամյա Աղավնի Ներսիսյանը, սկզբնական շրջանում հենց ինքն է զբաղվել մուրացկանությամբ, ապա նաև մարդկանց մոտ էլ ավելի խղճահարություն առաջացնելու համար իր հետ տարել է նաև իր անչափահաս երեխաններին:    Ի դեպ, իր այս արարքի համար Աղավնի Ներսիսյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ նշանակել է ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառել է համաներում  և նրան ազատել պատժի կրումից:   Ինչ վերաբերում է երեխաներին մոր օրինակով մուրացկանության դրդած քեռուն և նրա կնոջ, ապա նրանց նկատմամբ դատաքննությունը դեռ չի ավարտվել: Բայց այդ ընթացքում բացահայտվել են մի շարք էական հանգամանքներ:   Պարզվել է, որ  Արամ Ներսիսյանն ու իր կինը՝ Անահիտ Օհանյանը, մինչ երեխաներին մուրացկանության հարկադրելը, տարիներ շարունակ նրանց մորն են ստիպել փող մուրալ ու հավաքած գումարը հանձնել իրենց:   2008թ. նրանք, ծնողներից ժառանգություն մնացած Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը վաճառելու նպատակով գնորդից որպես կանխավճար վերցրած 7000 ԱՍՆ դոլարից 5000-ը ծախսելով և չկարողանալով վերադարձնել, սկսել են շահագործել իրենց խնամքի տակ գտնվող Աղավնի Ներսիսյանին, ապա նաև` նրա երեխաներին: Ու դարձյալ սկզբնական շրջանում ծեծելով, այնուհետև սպառնալով` 2009-2012թթ. ընթացքում հարկադրել են մուրացկանությամբ վաստակած գումարներով մարել իրենց ունեցած պարտքը: Եվ Աղավնի Ներսիսյանը, շուրջ երեք տարի մուրացկանությամբ վաստակած գումարներից օրական 3000 դրամ վճարելով, ամբողջությամբ մարել է այն:  Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց

Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան»  ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման  կիրառմամբ:

համասեռամոլներՎերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,  կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:

Ամբաստանյալներն իրենց  բողոքներում միջնորդել էին  բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել,հաղորդում էՓաստինֆոն:

Հիշեցնենք, որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով`  նրանք մեղավոր են ճանաչվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով ՝  Սուտ մատնությունը, և դատապարտվել  300.000-ական  ՀՀ դրամի  տուգանքի:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան. դատարանը բավարարեց միջնորդությունը

շանթ հարությունյանԵրևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու, հաղորդում է  news.am-ը:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։

Երբ Շանթ Հարությունյանին ոստիկանները դուրս բերեցին դատարանի շենքից, դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Պապ ոնց ես, պապ։ Մենք լավ ենք, դու դուխով էղի, անհանգիստ չլինես»,- բղավեց նրա որդին՝ Շահենը Հարությունյանը, ինչին հայրը պատասխանեց. «Ամեն ինչ լավ ա, ուղղակի սիգարետս պրծել ա»։

 

Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով

f9-main_0Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա  Արփինե Մայսուրյանը  2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան  է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի  շուկայում և համաձայնության եկել  բնակարանը 28 հազար դոլարով  գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ  հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով  գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27  500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տորագրել: Երեք փաստաթղթերն էլ  ներկայացվել  են դատաձեռագրաբանական փորձաքննության:

Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին  10 180 000 դրամ վաճառքի գումարի  որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով  տվել է իր տան վարպետին՝  ոմն Արմենակ Հովհաննիսյանին:

Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000  դոլար տա՝ որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ  7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով  «գնալ  քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   178-րդ հոդվածի  3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր  8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչու  փոխառության  պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:

Հիշյալ  քաղաքացիական գործի շրջանակում վկա Արմենակը  դատարանում  ասել է, որ «Զարուհին ինձ տվեց այդ գումարը, պետք է վերադարձնեի ավելի շատ գումար, փոխառության պայմանագրում այլ կերպ ենք գրել, որովհետև չի կարելի տոկոսով գումար տալ»:

Ըստ պաշտպանի, նախաքննական  մարմինը միակողմանի քննություն է վարում բացառապես շահագրգիռ կողմի՝ Զարուհի Պողոսյանի, նրա հարազատների ու տնվորների ցուցմունքների հիման վրա Արփինեն գործում ներգրավվել է որպես  մեղադրյալ:

Պաշտպանական կողմն էլ իր հերթին  մասնավոր հարցումներ է  կատարել: Ըստ Արփինեի  հարևան, նախկին դասախոս Աիդա Հարությունյանի, ինքը եղել է Արփինեենց տանը, երբ  Զարուհու եղբորորդին եկել  ու դուռը թակելով՝ ասել է, «բաց,  մենք կհաշտվենք, եթե դու 7000 դոլարը վճարես»,Արփինեենք  դուռը չեն բացել, որովհետև իրենց շատ էին անհանգստացնում: Հարևանուհին  հարցրել է, թե ինչ խնդիր կա, Արփինեն ասել է` «դե, ասում են 28 հազարով էժան ենք վաճառել, տվեք, կհաշտվենք»:

Արփինեի  քեռու  դուստրը  մասնավոր հարցման արդյունքում հայտնել է, որ ինքը տեսել է Արփինեի հոր ուղարկած գումարը, միասին հաշվել են այն, նա զգուշացրել է իր զարմուհուն՝ «երբ գումարը տաս,  հայտարարություն ու ստացական կվերցնես»:

Ըստ Ամալյա Ավագյանի, իր պաշտպանյալի վիճակը բարդացել է նաև նրա նախկին պաշտպան Մակբեթ Կարապետյանի կողմից իր պարտականություններն ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նա, մասնավորապես, Արփինեին ու մորը չի բացատրել քննության մարմին  չներկայանալու հետևանքները, բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ուղարկվել Արփինեին, սակայն  Մ.Կարապետյանը հայտարարել է, որ  պարտադիր չէ գնալ, «դու քաղաքացիական գործով շահել ես»: Ինչի հետևանքով դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «կալանավորումը», ավելի ուշ, սակայն,նույն դատարանը բավարարել է գրավ կիրառելու միջնորդությունը և ըստ ամենայնի շուտով Ա.Մայսուրյանը կազատվի կալանքից և լիարժեք կկարողանա պաշտպանի հետ միասին զբաղվել իր պաշտպանությամբ:

Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

 

Որո՞նք են վերաքննիչ դատարանի լիազորությունները

վերաքննիչՆախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների և վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Իսկ միջանկյալ են համարվում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, օրինակ` գործի վարույթի կասեցման, գործի վարույթի հետաձգման մասին որոշումները և այլն:

Դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Հարկ է նշել, որ այս դրույթն էապես տարբերվում է նախկին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթից, որի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող էր գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերաքննիչ դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածով, համաձայն որի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ,

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը,

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից,

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում

դատական նիստԹվում էր, թե 90-ական թվականների հետ միասին վաղուց անցյալ են դարձել այն ժամանակները, երբ Հայաստանի բնակչության մի կեսը «տոկոսի տակ էր», մյուս կեսն էլ՝ խաբված պարտատեր: Թվում էր, թե վաղուց արդեն անցել ենք քաղաքակիրթ հարաբերությունների, մանավանդ որ Հայաստանի բանկերը գրեթե ամեն օր սիրաշահում են մեզ՝ առաջարկելով վարկերի տրամադրման հրապուրիչ համակարգեր:

Բայց պարզվում է, որ վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում: Մինչ բնակչության մեծ մասն աշխատանք է փնտրում ու եթե գտնում է, օրնիբուն տքնում է, որ մի կերպ հասնի հարաճուն թանկացումների հետևից ու ծայրը ծայրին հասցնի, չգտնելու դեպքում էլ բռնում է պանդխտության ճանապարհը՝ օտարության մեջ հազարումի փորձանքի հանդիպելով, որոշ մարդիկ, ոչինչ չանելով, միայն ունեցած գումարը սրան-նրան տոկոսով պարտք տալով, հսկայական շահույթներ են ստանում: Եվ թող փորձի այս իրավիճակում որևէ կրպակատեր մի քանի դրամ առևտրի  ժամանակ մոռանալ կտրոն տալ հաճախորդին` բոլորս գիտենք, թե ինչ կանեն:

Այդպիսի հեշտ վաստակող անձանցից է  Տիգրան Մարտիրոսյանը, որը Երևանի տարբեր համայնքների դատարաններում ընթացող դատավարությունների գլխավոր գործող անձ է: Նրա բազմաթիվ պարտապանները սեփական բնակարաններից զրկվելու վտանգի տակ են, թեպետ վաղուց արդեն իրենց վճարած տոկոսներով շատ ավելի գումար են տվել պարտատիրոջը, սակայն այն օրվանից, ինչ այլևս չեն կարողացել վճարել տոկոսները, պարտքը աճել-աճել ու մի քանի անգամ ավելի մեծ գումար է դարձել, որը նրանք կարող են մարել միայն գրավ դրած բնակարանով:

Անշուշտ, առաջին «մեղավորները» հենց այդ պարտապաններն են,  որ ընկնում են վաշխառուների ծուղակը: Բայց, ինչպես ասում են` լավ օրից չէ: Հիմնական պատճառը նրանց միամտությունն է, ավելի ճիշտ՝ անգիտությունը, և մանավանդ նրանց նեղ վիճակը, տվյալ պահին նրանց կյանքում առաջացած ծանր կացությունը, որից էլ այնքան վարպետորեն օգտվում են վաշխառուները:

Տիգրան Մարտիրոսյանի երկու պարտապանները դիմել են իրավապահ մարմիններին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2013 թ. հունվարի 25-ին քրեական գործ է հարուցվել Տիգրան Մարտիրոսյանի կողմից որպես արհեստ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ «2009-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, Անահիտ Դոխոյանին, Արմեն Մկրտչյանին, Լաուրա Սարգսյանին և Սուրեն Սադոևին է տրամադրել ընդհանուր 170 000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որից հետո մինչև 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում որպես տոկոսագումար նրանցից ստացել է ընդհանուր 37 584 500 ՀՀ դրամին համարժեք 101 700 ԱՄՆ դոլար գումար (այդ անձանց նկատմամբ որպես արհեստ վաշխառություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է դատաքննություն)։ Նույն ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը, որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, դեռևս ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Անահիտ Կարապետյանին և Աղասի Վարդանյանին է տրամադրել տոկոսով գումարներ և դրանց դիմաց տևական ժամանակ ստացել տոկոսագումարներ…»:

Հուլիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր` Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, քննեց Տիգրան Մարտիրոսյանի գործը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վաշխառությունը որպես արհեստ):

Ե՛վ Անահիտ Կարապետյանի ու Աղասի Վարդանյանի վկաներն ու ներկայացուցիչները, և՛ Տիգրան Մարտիրոսյանը բերել են իրենց ապացույցներն ու առարկությունները: Սակայն, որքան էլ որ ակնառու են եղել տուժողների վկայություններն ու ապացույցները, որոնք վեր են հանում բազմաթիվ խարդախություններ ու օրինազանցություններ, դատավորը դրանք այնքան էլ հիմնավոր չի համարել և ի վերջո եզրակացրել է. «Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։ Տուժող Անահիտ Կարապետյանի` Երևան քաղաքի Ն.Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի թիվ 42 բնակարանի և վկա Սեդա Վարդանյանի` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի թիվ 46 բնակարանի վրա նախաքննության մարմնի 2013 թ. ապրիլի 2-ի և ապրիլի 5-ի որոշումներով դրված կալանքը վերացնել»:

Այսքանից հետո, ինչո՞ւ պիտի չծաղկի վաշխառությունը մեր երկրում, եթե մարդը քաղաքի տարբեր ծայրերում բնակվող տասնյակ մարդկանց, որոնք մինչ այդ երբևէ կապ չեն ունեցել իր հետ, տոկոսով պարտք է տալիս նրանց, օգտվելով նրանց նեղ վիճակից ստիպում պայմանագրում ավելի մեծ գումարների դիմաց ստորագրել, այնուհետև գրավ է վերցնում բնակարանը բավական էժան գնով ու հետագայում ավելի թանկ վերավաճառում: Ինչո՞ւ չանի, եթե այսպիսի գործողությունների համար մեղավոր ճանաչվելու դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգիրքն ընդամենը նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք է նախատեսում կամ առավելագույնը երկու տարի ազատազրկում:

Այսօր Նոր Նորք համայնքի դատարանում տեղի է ունենալու քաղաքացիական հայցով դատավարությունը: «Անկախը» կհետևի դատավարությանը և հաջորդ համարում  կներկայացնի տուժողների հետագա ճակատագիրը, ինչպես նաև նրանց պաշտպանների մեկնաբանությունները: