Եգիպտոսում ևս 10 հոգի մահապատժի է դատապարտվել

egiptosԵգիպտոսում ռազմական հեղաշրջման ևս 10 հակառակորդ մահապատժի է դատապարտվել: Նրանց թվում է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամներից Աբդուրահման ալ Բիրը: Շիբրա ալ Հայմայի քրեական դատարանը քննել է 48 ամբաստանյալի գործ, որոնք մեղադրվում են բռնության գործադրման մեջ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ 10 ամբաստանյալի մահվան դատավճիռները ուղարկվել են Եգիպտոսի մուֆթիի հաստատմանը: Մինչև հուլիսի 5-ը պարզ կդառնա հաստատման հարցը:

2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումից հետո դրա հակառակորդները արգելափակեցին դեպի Ալ Քալյուբ քաղաք տանող մայրուղին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով 2 մարդ էր զոհվել, 35-ը՝ վիրավորվել:

 

Կորեայում շենքի փլուզման պատճառով մահապատժի են ենթարկել ինժեներներին

53675-390x290 (1)ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել 4 ինժեներներին, որոնք նախագծել էին մայիսի 13-ին Փհենյանում փլուզված շենքը:

Նրանց ձերբակալել են ողբերգությունից անմիջապես հետո: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, հստակ պարզ չեն փլուզման պատճաները, սակայն ենթադրվում է, որ մեղքը շինարարներինն է ու կապալառուներինը, որոնք գողացել են պողպատը, ցեմենտը` սև շուկայում վաճառելու նպատակով:

Շենքի շինարարությունը դեռևս չէր ավարտվել, սակայն մարդիկ արդեն նոյեմբերից տեղափոխվում էին նոր բնակարան: Փլուզման պահին շենքում 92 ընտանիք էր ապրում: Որոշ տվյալներով, այնտեղ բնակվում էին հետախուզության  ու ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ, ինչպես նաև` Աշխատանքային կուսակցության էլիտան, ինչով էլ բացատրվում է Կիմ Չեն Ընի զայրույթն ու հաշվեհարդարը:

Անկախ

Խաբեությամբ վարկ վերցրած իրանցի գործարարը գլխատվել է

Իրանցի գործարար դատատկա գործՄայիսի 24-ին Թեհրանի «Էվին» բանտում գլխատվել է իրանցի գործարար Մեհաֆերդի Ամիր Խոսրավի Մանսուրը: Վերջինս ապօրինի կերպով Իրանի «Սադերաթ» բանկից յուրացրել էր 2,8 մլն դոլար:

Գործի քննությունը սկսվել էր դեռևս 2011-ին: Այդ ընթացքում ձերբակալվել է 27 կասկածյալ:

Պարագլուխը` Ամիր Խոսրավին, «Ամիր Մանսուր Արիա» ընկերության ղեկավարն է: Նա,  փաստաթղթերը կեղծելով, կարողացել«Սեդարաթ» բանկից մեծ վարկ ստանալ:

Ուշագրավ  է, որ այս քրեական գործի ընթացքում հրաժարական է տվել Իրանի ազգային բանկի կառավարիչը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Մահվան են դատապարտել հավատուրացության համար

f5e1ae95a246783e197f5024ecc71ef6Սուդանում հղի կնոջը դատապարտել են մահվան` քրիստոնեությունից չհրաժարվելու համար:

26-ամյա Մերիամ Իբրահիմը հայտարարել է, որ ոչ միայն ինքն է քրիստոնեություն դավանում, այլև ամուսնացել է  քրիստոնյայի հետ: Նրա մայրը նույնպես Եթովպիայում քրիստոնյա է եղել, իսկ հայրը` իսլամ է դավանում: Սակայն, հայրը թողել է ընտանիքն այն ժամանակ, երբ Մերիամը դեռ երեխա էր ու մայրը նրան քրիստոնյա է դաստիարակել: Սուդանի իշխանությունները, որտեղ պաշտոնական կրոնն իսլամն է համարվում, կնոջը կրոնադավ են հայտարարել: Նրան 4 օր են տվել, որ հրաժարվի իր հավատքից ու դրանով իսկ` խուսափի մահից: Սակայն, Մարիամը  չի հրաժարվել քրիստոնեությունից:

Amnesty International միջազգային կազմակերպությունը արդեն քննադատել է դատավճիռը, անվանելով այն «մարդու իրավունքների  ոտնահարման աղաղակող փաստ»: Դատը տեղի է ունեցել մայրաքաղաք  Խարտումում: Դատարանի վճռով քրիստոնյա կինը պետք է նաև մարմնական պատիժ կրի` 100 մտրակահարվածի տեսքով:

Այդ պատասխանատվությունը իր ամուսնու` Հարավային Սուդանի քաղաքացու` քրիստոնյա Դանիել Վանի հետ կապի համար է , որն ամերիկյան քաղաքացիություն ունի: Վանիին սկզբում մեղադրել են հավատուրացին թաքցնելու համար, սակայն, արդյունքում, նրան անմեղ ճանաչեցին:

Վանին երեխա հասակում ԱՄՆ է տեղափոխվել ապա որոշել է հայրենիք վերադառնալ: Նա ամուսնացել է Մերիամ Իբրահիմի հետ 2011-ին: Ամուսինները բիզնես ունեն ու ֆերմա Խարտումի հարավում:

Նրանք մեկուկես տարեկան որդի ունեն, որը հիմա մոր հետ ճաղերի ետևում է գտվում:

Մարիամ Իբրահիմի անունը հայտնի դարձավ անցած տարվա օգոստոսից, երբ նրա հոր հարազատները հայտարարեցին, որ նա այլադավանի հետ է ամուսնացել: Նրանք հայտարարեցին նաև, որ   աղջկա անունը ծնվելուց եղել է Աֆդալ, սակայն նա հետո ինքն է այն փոխել ու դարձել Մերիամ: Կնոջ փաստաբանը վստահեցնում է, որ հարազատները  կեղծ փաստաթուղթ են ներկայացրել, որն իբր վկայում է, որ իր պաշտպանյալը մահմեդական անուն է ունեցել:

Սկզբում նրան նույնիսկ մեղադրում էին արտաամուսնական կապի համար, իսկ  հետո` հավատուրացւթյան մեջ:

Սուդանի օրենսդրության համաձայն, մահմեդականներին արգելվում է այլ կրոնների դիմել: Նման արարքները մահապատժով են ավարտվում: Սուդանի կանանց արգելված է ամուսնանալ ոչ մահմեդականների հետ, չնայած այդ երկրի տղամարդիկ կարող են ամուսնանալ այլադավան կանանց հետ: Սակայն , օրենքի համաձայն, նրանց երեխաները պետք է հոր կրոնն ընդունեն:

Անկախ

Օկլահոմայում անհաջող մահապատիժ են իրականացրել

pic_c761b33d4795dc41c87bc1f8112fdb07ԱՄՆ-ում հնարավոր է ժամանակավոր դադարեցնեն մահապատիժների ի կատար ածումը, Օկլահոմայի բանտերից մեկում անհաջող փորձի հետևանքով դատապարտյալի տանջանքների պատճառով: Մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթը մահացել է  դատավճռի ի կատար ածումից 40 րոպե անց: Բժիշկներն այդ ընթացքում մտածել են, որ փորձն անհաջող է եղել և պետք է դատապարտյալին փրկել, սակայն դա նույնպես չի հաջողվել: Նա, վերջիվերջո, մահացել է տառապալի մահով, ինչը հակասում է ամերիկյան սահմանադրությանը: Դա իշխանություններին հարկադրել է մտածելու մահացու ներարկումների նպատակայնության մասին:

Լոքեթը սասրափեցրել է բանտի անձնակազմին. Երբ բժիշկը նրան մահացու ներարկում կատարեց, տղամարդը բարձրացրեց գլուխն ու սկսեց ինչ որ բան փնթփնթալ: Մահապատժին հետևողներն ականատես եղան նրա տանջալի հոգևարքին.նրանց խոսքով, տղամարդը ցավից կծկվում էր: Եվ միայն մահապատժի սկզբից 40 րոպե անց նա մահացավ սրտի անբավարարությունից: Բժիշկները պարզաբանեցին, որ ներարկումից հետո Լոքեթի զարկերակը բառացիորեն պայթել է ու «մահացու կոկտեյլն» ազդել է ինչպես, որ պետք էր:

Լոքեթը դատապարտվել էր 2000-ին` անչափահասի առևանգման ու բռնաբարության, ապա  նրա վրա կրակելու ու կենդանի թաղելու համար: Մի բանտարկյալ էլ է մահապատժի դատապարտվել մեկամյա աղջնակի բռնաբարության, ապա սպանության համար: Նա պետք է նույն մեթոդով մահապատժի ենթարկվեր Լոքեթից 2 օր հետո: Սակայն. Չարլզ Ուորների մահապատիժը հետաձգվել է առնվազն 2 շաբաթով, մինչև կպարզեն անհաջող  ներարկման հետ կապված խնդիրը:

Անկախ

Իրանում մահապատժի են դատապարտել ինքնապաշտպանության համար մարդ սպանած աղջկան

iran (1)Իրանում 26-ամյա Ռեյհանեհ Ժաբարին մահապատժի է դատապարտվել իրեն բռնաբարել փորձած մարդուն սպանելու համար: 2007 թվականին այն ժամանակ դեռ 19-ամյա Ռեյհանեհը գնացել է ազգային անվտանգության նախկին աշխատակից Մորթեզա Սարբանդիի գրասենյակ, որպեսզի այնտեղ դիզայներական աշխատանք կատարի: Այնուհետև տղամարդը աղջկան իր տուն է կանչել և փորձել բռնաբարել նրան: Ինքնապաշտպանության դիմած Ռեյհանեհը դանակահարելով սպանել է տղամարդուն: Սպանության մեղադրանքով նա 2 ամիս անցկացրել է Թեհրանի բանտում՝ չհանդիպելով ոչ իր փաստաբանի, ոչ էլ ընտանիքի հետ: Արդյունքում դատարանը միանձնյա որոշում է կայացրել՝ աղջկան դատապարտելով մահապատժի: «Հյուրիյեթը» հաղորդում է, որ եթե գործը չվերանայվի, ապա մահապատիժը կիրականացվի առաջիկա օրերին: ՄԱԿ-ը և Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններն արդեն միջամտել են գործին:

Իրանում կինը վերջին րոպեին մահապատժից փրկել է իր որդուն սպանողին

iran    Իրանցի Բիլալը 7 տարի առաջ, սպանելով 18-ամյա Աբդուլահ Հուսեյնզադեին, Իրանի դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել, որի համաձայն հրապարակավ կախաղան էր բարձրացվելու: Սպանված տղայի մայրը ներկայացել է մահապատժի իրականացման հրապարակ, որպեսզի անձամբ մասնակցի այդ գործողությանը: Սակայն կինը վերջին րոպեին հայտարարել է, որ ներում է որդու մարդասպանին և նրան պատժել է ընդամենը մի ապտակով:

«Ռադիկալը» գրում է, որ Բիլալի մայրը արտասվելով գրկել է որդուն ներում շնորհած կնոջը: Վերջինիս այս որոշմանը մղել է ավտովթարից զոհված մյուս որդին, որը, հայտնվելով կնոջ երազում, ասել է, թե եղբոր հետ միասին լավ տեղում են գտնվում: Չնայած Բիլալը փրկվեց մահապատժից, այնուհանդերձ նա շարունակելու է մնալ բանտում:

Թուրքիայում մի խումբ երիտասարդներ բողոքել են Եգիպտոսում 529 հոգու մահապատժի դեմ՝ հրապարակավ «կախաղան բարձրանալով» (լուսանկարներ)

m2Եգիպտոսում 529 մարդու մահապատժի դատավճիռը բողոքի մեծ ալիք է առաջ բերել աշխարհում: Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Գազիանթեփում, Քյութահիայում, Անթալիայում, Բոլուում, Իզմիրում, Այդընում, Դենիզլիում ԱԶ կուսակցության երիտասարդական թևի անդամները հավաքվել են քաղաքային կենտրոնական հրապարակներում՝ բեմադրելով մահապատժի տեսարաններ:

m1  «Ռադիկալի» հաղորդմամբ՝ իրենց բողոքն  արտահայտելու համար երիտասարդները հագել են մահապարտներին հատուկ շորեր, պարանոցներին պարան են փաթաթել՝ առաջացնելով քաղաքացիների հետաքրքրությունը: Յուրատեսակ ցույցի մասնակիցները աշխարհին կոչ են արել լուռ չմնալ այս որոշման առաջ՝ բացականչելով «Մուսուլման, մի՛ քնիր, եղբորդ տե՛ր կանգնիր» արտահայտությունը: Ցուցարարները մահապատժի որոշման դեմ ստորագրահավաք են անցկացրել՝ իրենց դիմումը ուղարկելով Եգիպտոսի մուվթիություն:

Հյուսիսային Կորեայի նախագահը իր մերձավորների նկատմամբ նոր պատիժներ է կիրառում

kim Հյուսիսային Կորեայի թերթերից «Chosun Ilbo»-ն լուրեր է տարածել նախագահ Կիմ Չեն Ինի հերթական դաժան վճռի մասին: Ըստ թերթի՝ նա 11 բարձրաստիճան զինվորական պաշտոնիայի վերաբերյալ անհապաղ մահվան դատավճիռ է կայացրել: Նշվում է, որ վերջիններիս պատիժը ամենակարճ ժամանակում կյանքի է կոչվելու՝ անմարդկային մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, դատապարտվածների շարքում գտնվող հանրային անվտանգության ծառայության փոխնախագահ Սանգ Հոնին, որը մեղադրվել է պետական դավաճանության և նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ, այրել են վառարանում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ մահապատժի ենթարկվածների շարքում են նաև Չենի ավագ քույրը, նրա ամուսինը և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանը: Սակայն նման լուրերի իսկությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Կորեան համարվում է արտաքին աշխարհի համար փակ երկիր և հաճախ ոչ ստույգ ինֆորմացիայի արտահոսք է գրանցվում:

Անկախ

Շրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար 2 ավստրալացի է դիմել

pic_9381e10286b2cfb6fdd71a5884739cdcՇրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար Ավստրալիայի 2 բնակիչ է արձագանքել, հայտնել է հանցագործների պատժահամակարգի  գործով իրավասու Չանդրարարտրա Պալեգաման: Նրա խոսքով, դիմորդներից մեկը հայրենիքում աշխատում է ցանցային ադմինիստրատոր, իսկ երկրորդի մասնագիտության մասին ոչինչ հայտնի չէ:  Reuters-ը հայտնում է, որ Շրի-Լանկայում այնքան էլ կողմ չեն օտարերկրացի դահիճ ունենալուն ու չեն կարող նրանց աշխատանք  առաջարկել: Դրա համար էլ մահապատիժն իրականացնողի տեղը մնում է թափուր:

Վերջին 2 տարում դահիճ ընդունվելու համար դիմել է Շրի Լակայի 176 բնակիչ: Ընդ որում, փորձի հնարավորություն տրվել է նրանցից 3-ին, որոնցից 2-ն այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել, իսկ երրորդը հրաժարվել է :

Նախորդ դահիճը հեռացել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ կախաղանի տեսքը նրան ահավոր ճնշում էր: Ընդ որում, նա ոչ մի մահապատիժ այդպես էլ չի իրականացրել: Հիմա բանտերում 405 մարդ սպասում է իր մահապատժին, քանի որ 1976-ից այստեղ դեռևս ոչ ոքի չեն պատժել:

Անկախ

Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել

մահապատիժ Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ Շամրին հայտարարել է, որ դատապարտվածներից երեքը Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Նախարարը ընդգծել է, որ Իրաքում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած բոլոր ահաբեկիչներն ու մարդասպանները կստանան իրենց արժանի պատիժը:

Միևնույն ժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են իրաքյան իշխանություններին, որ մահապատժի որոշում կայացնելը հղի է վտանգներով:

Անկախ

Մահապատժի դատապարտված մարդկանց նախընտրած վերջին կերակուրները (լուսանկարներ)

4Ամերիկացի լուսանկարիչ Հենրի Հարգրևսը մի հետաքրքիր ֆոտոշարք է պատրաստել՝ ներկայացնելով մահապատժի դատապարտված մարդկանց նախընտրած վերջին 5կերակուրները: «Ռադիկալը» պատմում է, թե ինչպիսին է եղել այս մարդկանց կյանքի վերջին ճաշը:

7   Այսպես 41-ամյա Թերեզա Լևիսը սպանության համար դատապարտվել է մահապատժի: Մահից առաջ Լևիսը տապակած հավ և խնձորով թխվածք է խնդրել: 33-ամյա Թիմոթի Մաքվեիգը մահապատիժ է ստացել 168 հանցագործության և հանցակցության համար: Նա 8վերջին անգամ անանուխով և շոկոլադով պաղպաղակ է կերել: Մյուս հանցագործների նախընտրած ուտելիքներից են բիֆշտեքսը, ելակը, տապակած հացը, կարտոֆիլը, ձվածեղը, պանիրով թոստը, միսը, թեյը, ապուրը և այլն: Հետաքրքրական է, որ մահվան դատապարտվածներից մեկը բոլորովին հրաժարվել է իր վերջին ճաշից, իսկ 28-ամյա Վիկտոր Ֆոջերը մահից առաջ ընդամենը մեկ ձիթապտուղ է կերել:

Մահապատիժ`«Facebook»-ում գրանցվելու համար

ol3001392806147Դեռահաս աղջիկը կանգնել է դատարանի առջև, մեղավոր ճանաչվել “անպատկառ վարքի համար” ու մահապատժի ենթարկվել «Facebook»-ում գրանցվելու պատճառով:

Դժբախտ Ֆաթում Ալ-Ջասեմի` Սիրիայի բնակչուհուն դատի են տվել “Իրաքի ու Սիրիայի իսլամական պետություն” կուսակցության զինյալները: Դատարանը նրան մեղադրեց շարիաթի օրենքներով, հայտարարեց, որ սոցիալական ցանցն օգտագործելը պետք է պատժվի:

Ինչպես հայտնում է «Al-Rai Al-Youm»ռեսուրսն ու լրատվական «Fars» գործակալությունը, վճիռը կայացվելուց հետո, աղջիկը, որի տարիքը չի նշվում, դատապարտվել է քարկոծման: Վճիռն ի կատար են ածել զինյալ-իսլամիստները:

 Անկախ

 

Մահապատիժ` սեքս-ստրկուհիների սպանության համար

pic_106fe110095aeb79f8b10249f1729542 (1)Չինաստանում իշխանություններն ի կատար են ածել  գրասենյնկի նախկին ծառայող,  36-ամյա տղամարդու նկատմամբ մահապատիժը. Նա մեղադրվել էր սպանության, բռնաբարության ու կավատության, ինչպես նաև պոռնոգրաֆիական նյութեր ստեղծելու մեջ:

2009-ին Լի Հաոն ընդլայնեց իր տան նկուղը` իսկական ընդհատակ ստեղծեց ու այնտեղ տեղավորեց իր առևանգած 16-23 տարեկան  6 կանանց, որտեղ պարբերաբար բռնաբարում էր նրանց ու նկարահանում կատարվածը:

Կանանցից  6-ից 5-ը մարմնավաճառներ էին, որոնց նա կեղծիքով  ինքնաշեն բանտ էր հասցրել, իսկ 6-րդը “ծնելիությունը կարգավորող հսկողության միջոցներ” տարածող էր: Բոլորը այդ ժամանակահատվածում ապրել են Լիի նկուղում, մետաղական դռան ետևում փակված: Ինչպես քննիչները պարզեցին, 2010-ին նա իր 3 ստրկուհիներին ստիպեց սպանել մյուս երկուսին: Կանայք, որոնք մասնակցել են սպանություններին, ազատ արձակվելուց հետո 3 տարի ազատազրկման, իսկ մեկն էլ պայմանական ժամկետի են դատապարտվել: Կենդանի մնացած կանանց Լին ստիպել է պոռնոգրաֆիական բնույթի նյութ տեսանկարահանել, ինչպես նաև` իր իսկ ընտրած հաճախորդների հետ սեքսով զբաղվել:

Հանցագործին բռնել հաջողվեց միայն 2013-ի սեպտեմբերին, երբ ստրկուհիներից մեկին հաջողվեց փախչել ու ամենի մասին պատմել ոստիկաններին: Դատական գործընթացը վարող դատավորն էլ նրա նկատմամբ մահապատժի վճիռ կայացրեց:

Անկախ

Փորձարարական մահապատիժն Օհայոյում անհավանական երկար է տևել

pic_4b034dfb333a98f0737663ae2664d918 (1)Օհայո նահանգում  հանցագործի` հունվարի 16-ին  փորձարարական դեղամիջոցով իրականացված մահապատիժը, էականորեն երկար է տևել սովորականից և ուղեկցվել հոգևարքով:

Հղի կնոջ բռնաբարության , ապա սպանության համար  դատապարտված Դենիս Մաքգուայերը սովորական` մի քանի րոպեի փոխարեն, մահացել է գրեթե կես ժամում: Ինչպես ականատեսներն են պատմել, դեղամիջոցի ներարկումից հետո սկզբում նա հանգիստ տեսք է ունեցել, իսկ հետո սկսել է  հոգևարքի մեջ ցնցվել, բերանով օդ վերցնել:

Ներարկման համար առաջին անգամ է կիրառվել սեդատիվ միդազոլամ և ցավազրկող հիդրոմորֆոն պենտոբարբիտալի փոխարեն, որը արտադրող ընկերությունները մերժել են հատկացնել հանցագործների մահապատժի համար:

Մահապատժի ենթարկվածի փաստաբանի խոսքով, իշխանությունների գործողությունները դատարանում կբողոքարկվեն` ամերիկյան այն օրենքի համաձայն, որով արգելվում է “դաժան ու անսովոր” մահապատիժը: Ավելին, Մաքգուայերի պաշտպանությունը փորձել է խոչընդոտել մահապատժի համար չստուգված միջոցի կիրառումը, պնդելով, որ այն կարող է թթվածնի քաղց առաջացնել ու տաժանագին մահվան բերել, սակայն դատական իշխանությունները դեղամիջոցի կիրառումը թույլատրել են:

Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Դատախազի տեղակալը միայն ասել թէ`” անցավ մահապատիժ ոչ ոք չի երաշխավորել”:

Ամերիկյան բանտերում պենտոբարբիտալն ու նման դեղամիջոցները վերջացել են 2013-ին: Արտադրող ընկերությունը,  իրավապաշտպանների ճնշման ներքո, հրաժարվել է այն մատակարարել  մահապատիժ իրականացնելու նպատակով:

Անկախ

ԱՄՆ-ում տղամարդը մահապատժի է ենթարկվել 19 տարի առաջ կատարած սպանության համար

մահացու սիճուկԱՄՆ-ի Օկլոհոմա նահանգում 19 տարի առաջ խանութի աշխատակցին սպանած 38-ամյա Մայքլ Լի Ուիլսոնը մահապատժի է ենթարկվել: Պատիժը իրականացվել է հանցագործին մահացու սիճուկի ներարկմամբ: Ուիլսոնը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին կատարած սպանության համար: Վերջինիս օգնել էին նաև ընկերները, որոնք սպանցածին ծեծի էին ենթարկել՝ գողանալով խանութի դրամարկղի գումարը: Ուիլսոնի երկու հանցակիցները իրենց մահապատիժը կրել են 2009 և 2011 թվականներին, ևս մեկը՝ 16-ամյա Ռիչարդ Հարջոն դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Անկախ

Իրանցի հանցագործին երկրորդ անգամ մահապատժի կենթարկեն՝ հանրային կերպով կախաղան բարձրացվելու ընթացքում ողջ մնալուց հետո

Iran-murderer bieng hunged

 

Մահապատժի դատապարտված իրանցի բանտարկյալը երկրորդ անգամ կախաղան կբարձրացվի արդեն մեկ անգամ իրականացված մահապատժի ժամանակ ողջ մնալուց հետո:

Մ. Ալիրեզա անունով 37-ամյա տղամարդուն անցած չորեքշաբթի մահապատժի էին ենթարկել Բոջնուրդ բանտում՝ թմրանյութերի հետ կապված իրավախախտումների մեղադրանքով:

Մահապատժից 12 րոպե անց հաստատել էին նրա մահացած լինելը և տղամարդու մարմինը տեղափոխել բանտի դիարան:

Սակայն երբ նրա ընտանիքը հաջորդ օրը գնացել էր տղամարդու մարմինը վերցնելու, նրանք նկատել էին, որ նա շնչում է, որից հետո մահապատժի ենթարկվածին տեղափոխել էին հիվանդանոց:

Ոստիկանները, իմանալով Ալիրեզայի ողջ լինելու մասին, նրա հիվանդասենյակի մոտ զինված պահակախումբ են կարգել, որպեսզի նրան հսկեն մինչև երկրորդ մահապատժի իրականացումը:

Դատական համակարգի պաշտոնյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ տղամարդուն կրկին մահապատժի կենթարկեն հենց որ առողջանա:

Այս տարի Իրանում 560 մարդ է մահապատժի ենթարկվել, որից 200-ը հունիս ամսից ի վեր՝ Հասան Ռուհանիի պաշտոնավարման շրջանում:

 

Ճապոնիայում այս տարվա 6-րդ մահապատիժն են իրականացրել

o_769977Ճապոնիայում 73-ամյա հանցագործին կախաղան են բարձրացրել.նա մեղավոր էր ճանաչվել թալանի ու սպանության համար:

Տոկուխիսա Կումագայը այս տարվա մահապատժի ենթարկված 6-րդ հանցագործն էր: Նա Յոկոհամայում ռեստորանատեր 77-ամյա Ֆումիո Շիմիցուին կրակելով սպանել էր 2004-ին: Նրանից խլել էր  փողով պայուսակն ու թաքնվել: Նույն տարում նա մեկ այլ հանցագործություն էլ էր կատարել.  Չստացված թալանից հետո, նա ծանր վիրավորել էր Տոկիոյի մետրոպոլիտենի աշխատակցին:

Այս տարվա ապրիլին մահապատժի էին ենթարկել 2 տղամարդու, որոնք մեղադրվում էին սպանության մեջ: Դրանից առաջ, փետրվարին 3 մահապատիժ էր իրականացվել: 2012-ին Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 7 մարդ: Հիմա երկրում ավելի քան 130 մարդ սպասում է իր հերթին: Նրանց նախապես պատիժն իրագործելուց առաջ տեղյակ չեն պահում: Սովորաբար,  մահապատիժն իրականացվում է դատավճիռը կայացնելուց հետո, տարիներ անց, կախաղանի միջոցով: Իրավապահներն այդ եղանակը մարդասիրական չեն համարում: Սակայն, բնակչության մեծամասնությունը կողմ է դրան:

Բանգլադեշում 10 իսլամիստ են մահապատժի ենթարկելու

i (2)Բանգլադեշի դատարանը 10 իսլամիստի մահապատժի ենթարկելու որոշում է կայացրել.նրանք 2005-ին մասնակցել են մահապարտին  նախապատրաստելուն:

Դա Բանգլադեշում առաջին մահապարտի գրոհն էր. Գազիպուր քաղաքի իրավաբանական գրասենյակում  պայթյունից 8 մարդ զոհվեց, այդ թվում` 4 փաստաբան:

Դատարանի որոշման համաձայն, իսլամիստները  կախաղան կհանվեն:

ԱՄՆ-ում մեկ օրում 2 մարդ են մահապատժի ենթարկել

Վան ՊոյկՀունիսի 12-ին Ֆլորիդայում ու Տեխասում երկու մահապատիժ է ի կատար ածվել: Երկու դատապարտյալներին էլ մահացու ներարկում են կատարել:

Ֆլորիդայում 58-ամյա Ուիլյամ վան Պոյկին մահվան են դատապարտել 1987-ին բանտային պահակին սպանելու համար: Վան Պոյկն ու  նրա բանտակից  Ֆրանկ Վալդեսը փորձել էին ազատավել բանտից`  բանտային ֆորգոնն առևանգելով,սակայն  դրան խանգարել էր բանտային պահակը, որը մեքենայի բանալիները նետել էր թփերի մեջ: Քաշքշուկի ժամանակ պահակը սպանվեց, իսկ բանտարկյալները փորձեցին փախչել, սակայն բռնվեցին:

Կալանավայրում վան Պոյկը 3 գիրք գրեց ու սեփական բլոգն էր վարում:

Տեխասում մահապատժի ենթարկվեց Էլրոյ Չեսթերը, որը 1998-ին 5 մարդ էր սպանել, Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել նաև 3 բռնաբարությունների, թալանի գործով:

Տեխասն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար է մահապատիժների առումով: Իսկ Ֆլորիդան նույն ցուցանիշով 4-րդ տեղում է` Վիրջինիայից ու Օկլահոմայից հետո: Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում ԱՄՆ-ը միակ երկիրն է, ուր մինչ օրս պահպանվում է մահապատիժը: 2012-ին ԱՄՆ-ում 43 մահապատիժ է ի կատար ածվել: