Սպանություն Աբովյան քաղաքում

Օգոստոսի 13-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ:

սպանություն
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի և Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում` օգոստոսի 14-ին, ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ն և ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության:
Նա ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետև տեղափոխել հիշյալ վայրն ու հեռացել:
Արտյոմ Զ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

– See more at: http://www.police.am/news/view/%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4.html#sthash.ckZvzDSg.dpuf

Գետք գյուղում կատարված սպանության հետքերով

1406621768,7165Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ադրբեջանցի պատգամավոր-ատամնաբույժը մեղադրվում է իր ազգակցի սպանության մեջ

1 (9)Ուլան-Ուդեում (ՌԴ) ադրբեջանցի 44-ամյա պատգամավոր Ռասիմ Աբասովին կասկածում են 26-ամյա ադրբեջանցի երիտասարդի սպանության համաև: Ըստ քննչական հետաքննության` պատգամավորն ի երկու եղբայրների հետ հարձակվել է երիտասարդի վրա հուլիսի 23-ի գիշերը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

Սպանության դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Ընդ որում` կասկածյալը հերքում է իր մեղքը: Հանցագործություն իրականացնելուց հետո Աբասովը դեպքի վայրից փախուստի է դիմել: Նրա գտնվելու վայրը ոստիկանության աշխատակիցների կողմից է հայտնաբերվել: Աբասովը հիվանդության պատճառով ներկայումս ազատության մեջ է գտնվում, և կա մտավախություն, որ հանցագործը կվերացնի հրացանը, որից կրակել է:

Այս գործով վկաները` Աբասովի ծանոթները, դիմել են դատարան` կոչ անելով մեկուսացնել նրան հասարակությունից, քանի որ վախենում են` Աբասովն իրենց հետ հաշվեհարդար տեսնի ցուցմունք տալու համար:

44-ամյա Ռասիմ Աբասովը ՌԴ Իվոլգինի շրջանում պատգամավոր է, միևնույն ժամանակ` ատամնաբույժ շրջանային հիվանդանոցում:

 

Անկախ

Ճապոնիայում աշակերտուհին կտրել է համադասարանցու գլուխը

դանակՆագասակիում ոստիկանները ձերբակալել են 15-ամյա աղջկան, որը գլխատել է իր տարեկցին, հաղորդում է  Росбалт-ը:

Ողբերգությունը  կատարվել է Սասեբո քաղաքում: Հետաքննության տվյալներով, աղջիկն իր տուն է հրավիրել համադասարանցուն, նրա գլխին ետևից հարվածել բութ գործիքով, ապա սկսել է խեղդել: Դրանից հետո կտրել է զոհի գլուխն ու ձախ ձեռքը:

Ոստիկանության հաղորդմամբ, կասկածյալի ծնողները նույն քաղաքում են բնակվում, սակայն առանձին բնակարանում: Հարցաքննության ընթացքում աղջիկն ընդունել է, իսկ ներկա պահին ոստիկանները փորձում են պարզել սպանության դրդապատճառները:

Ընկերներն ու ծանոթները նրան բնութագրում են որպես խելացի աղջիկ; Սակայն, նրանց իսկ խոսքով, մեղադրյալին հատուկ են տրամադրության կտրուկ տատանումներն ու  բռնկումները:

Անկախ

Ուկրաինայում սպանել են ծագումով ադրբեջանցի քաղաքապետի

Օլեգ Բաբաև

Այսօր առավոտյան սպանվել է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի քաղաքապետը Օլեգ Բաբաևը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով Ուկրաինայի իր աղբյուրներին, վերջինս ծագումով ադրբեջացի է:

Ավելի ուշ պարզ են դարձել սպանության որոշ մանրամասներ:

Ըստ այդմ՝ Բաբաևն առավոտյան վերցրել է աղբը, մարզահագուստով դուրս եկել տնից, մոռանալով բջջայինները տանը, և իր մեքենայով գնացել է իր գործերով զբաղվելու: Երբ նա ցանկացել է թափել աղբը, նրան է մոտեցել ВАЗ 2108 մեքենան, որից դուրս եկած մարդասպանը խլացուցիչ ատրճանակով կրակել է քաղաքապետի ուղղությամբ: Քաղաքապետ Օլեգ Բաբաևի վրա կրակել են երեք անգամ:

Ստացած վնասվածքներից քաղաքապետը տեղում մահացել է:

Ըստ ադրբեջանական կայքի` Բաբաևը վայելում էր քաղաքի բնակիչների մեծ մասի աջակցությունը և Եվրամայդանի կողմնակիցներից մեկն էր:

Սպանությունները մանրամասնում է Շիրակի դատախազը

Շիրակի դատախազՇիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Գյումրիում կատարված սպանության գործերի մասին:

Ավելի վաղ Անկախ-ն հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի շրջակայքում հայտնաբերվել է անհայտ անձի դիակ: ՙԴեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ դիակի վրա առկա են հրազենային վնասվածքներ: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՚, – ասում է Րաֆֆի Ասլանյանը: Վերջինիս հաղորդմամբ, գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացողը Գյումրի քաղաքի բնակիչ 1964թ. ծնված Հարություն Գրիգորյանն է:

Դատախազն ասում է՝ սպանության մի քանի վարկածներ են առաջ քաշվել, որոնց ստուգման կապակցությամբ իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և կատարվում են համապատասխան քննչական գործողություններ:

Սպանության հաջորդ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում  ՙԳյումրի՚ բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և գոտկատեղի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 1978թ. ծնված Էդգար Անտիկյանը, ով հիվանդանոցում մահացել է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

ՙԱյս երկու դեպքերով էլ դատավարական կասկածյալի կարգավիճակ ունցեող անձինք չկան, կան կասկածվողներ և կան շատ վարկածներ՝ սպանության դրդապատճառների մասին: Դրանք քննության առարկա կդարձվեն, իսկ արդյունքների մասին հասարակությունը կիմանա՚, – նշում է Րաֆֆի Ասլանյանը:

Դատախազը նաև նշում է, որ դեռ անհայտ է մնում երեկոյան Գյումրիում գնացքի տակ ընկած երիտասարդի ինքնությունը: Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ է, գտել են նաև մահացածի հեռախոսը, հեռախոսային խոսակցությունները կվերծանվեն:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Գյումրի էլեկտրագնացքը ճանապարհի 272-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան տղամարդու, ով տեղում մահացել է: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Գյումրիում գրանցված նոր սպանությունների շուրջ

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած արտակարգ իրադարձությունների շուրջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ մահվան երեք դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր: Դեպքի վայրերի ուսումնասիրություններն ավարտվել են:

սպանություններ Գյումրիում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում երեք դեպք է գրանցվել՝ 15 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղան ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ, ջախջախվել է վերջինիս գլուխը և տեղում մահացել է: Հաջորդ երկուսը սպանության դեպքեր են.  Գյումրու Արցախ թաղամասում սպանվել է նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը: Տուժածին գիշերը ժամը 2-2:30-ի սահմաններում տեղափոխել են ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, շատ ծանր՝ մահամերձ վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց մահացել է: Ըստ եղած վերքերի՝ Անտիկյանին դանակահարել են գլխի, կրծքավանդակի աջ և ձախ կողմերի և գոտկատեղի հատվածներում:

Սպանության հաջորդ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ: Հայտնաբերվել է Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքով: Գյուղին կից՝ ճանապարհին գտնվող մի կիսախարխուլ շինության մոտ ընկած է եղել Գրիգորյանի դին, իսկ քիչ հեռու՝ կայանված է եղել ՙՖորդ՚ մակնիշի 88 LO 988 պետհամարանիշով մեքենան:

Հավելենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

Այս դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ուսումնասիրվում են բոլոր շրջանառվող վարկածները:

Կնոջ դավաճանության պատճառով սպանել է 3 երեխաներին

187-390x290 (1)Տղամարդը բաղնիքում սպանել է 4-ամյա որդուն ու երկու դուստրերին` 8 և 13 տարեկան: Դաժան սպանության պատճառը կնոջ դավաճանությունն է եղել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ողբերգությունը կատարվել է Խակասիայում: Սպանությունից մեկ շաբաթ առաջ կինը երեխաների հետ այլ բնակարան է տեղափոխվել: Իսկ հուլիսի 6-ին ամուսինը տաքացրել է բաղնիքն ու կնոջը համոզել երեխաներին թողնել իր մոտ` լողանալու:

«Երբ երեխաները բաղնիքում էին, կասկածյալը դանակով հարվածել է նրանց պարանոցին: Երեխաները մահացել են տեղում»,-հայտնել են քննչական կոմիտեում:

Տղամարդը կատարածից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել ու հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Քննիչները կարծում են, որ սեփական երեխաների սպանության պատճառը կնոջից վրեժն է եղել, քանի որ կինը հանդիպում էր ուրիշ տղամարդու հետ:

Կասկածյալին ցմահ բանտարկություն է սպառնում:

Անկախ

Երուսաղեմում սպանված 17-ամյա տղային տանջամահ են արել

Երուսաղեմում սպանված 17-ամյա տղային տանջամահ են արել    Երուսաղեմում հուլիսի 2-ին առևանգված և սպանված 17-ամյա պաղեստինցի Մուհամեդ Հուսեյին Աբու Հուդայրայի մարմնի դատաբժշկական քննության արդյունքնում արձանագրվել է, որ նրան տանջամահ են արել: Տղան մահացել է ներքին օրգանների այրվածքներից, քանի որ դիահերձման ժամանակ տղայի բրոնխների շրջանում վառելանյութի հեթքեր են հայտնաբերվել: Նա նաև հարվածներ է ստացել գլխի շրջանում: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`իսրայելական կողմը հարցի շուրջ ոչ մի հայտարարություն դեռ չի արել:
Անկախ

Երուսաղեմում գտնվել է առևանգված 16–ամյա պաղեստինցի տղայի մարմինը

israelԵրուսաղեմում գտնվել է պաղեստինցի դեռահասի մարմինը, որին հրեաները երեկ առավոտյան առևանգել էին: Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք հայտնաբերել են տղայի մարմինը առևանգման մասին հաղորդագրությունից մեկ ժամ անց: Այժմ ոստիկանությունը հետաքննում է առևանգման և սպանության միջև կապը: Սպանվածի ինքնությունը պարզվել է, նա ազգությամբ արաբ 16-ամյա Մուհամեդ Աբու Քադիրն է: Սպանությունից հետո Երուսաղեմի Սաֆաթ թաղամասում բախումներ են տեղի ունեցել պաղեստինյան և իսրայելական ոստիկանության միջև: Արևելյան Երուսաղեմում դադարեցվել է տրամվայների և ավտոբուսների աշխատանքը:

Նախնական վարկածի համաձայն` պաղեստինցի տղային սպանել են կրոնական դպրոցի երեք հրեա աշակերտների սպանության վրեժը լուծելու համար: Նշենք, որ սպանված աշակերտների մարմինները գտնվել էին երկու օր առաջ Հորդանան գետի ափին 18 օր տևած որոնողական աշխատանքներից հետո:

Անկախ

Ծեծ և սպանության սպառնալիքներ

սպանությունՀունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին, ապա հրել-գցել է գետին, ոտքերով հարվածներ հասցրել, ինչից հետո նստել են նրա վարած ավտոմեքենան, գնացել կրկեսի նախկին շենքի մոտ, որտեղ Վլադիմիր Վ.-ն ավտոմեքենայից վերցնելով դանակը` սպանության սպառնալիքներ է տվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վլադիմիր Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ադրբեջանում հարսնացուին գլխատել են գեղեցկության սրահում

4Ադրբեջանում դաժան սպանություն է տեղի ունեցել: Գյադաբեյի գեղեցկության սրահներից մեկում հարսնացու է սպանվել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, գեղեցկության սրահում կտրել են ամուսնության պատրաստվող, 1986թ. ծնված Ֆահրիա Ֆիրուդին քըզը Ասլանովայի կոկորդը:

Ականատեսները պատմել են, որ աղջիկը գեղեցկության սրահ էր այցելել, քանի որ այսօր նրա հարսանիքը պետք է կայանար։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այդ սպանությունը իրականացրել է Սլավյանկա գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Հասըմով Էլչին Ֆահրեդդին օղլուն: Վերջինս սպանված աղջկա նախկին ամուսինն է, նրա երեխայի հայրը:

Հաղորդվում է, որ սպանությունը իրականացվել է խանդի հողի վրա:

Անկախ

Սպանություն ռեստորանային համալիրի մոտ

Դանակով զինված Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մորը սպանած որդին ձերբակալված է

ձերբակալությունՀունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը` Ա. Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:
Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Ս. Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Դարբինյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պատանին սպանել է ծնողներին iPOD-ն իրենից խլելու համար

o_958821ԱՄՆ Վերջինիայի նահանգի Նորֆոլկի 16-ամյա  բնակիչ Վինսենտ Պարկերը սպանել է իր ծնողներին: Տղայի կարծիքով նրանք բավականին դաժան էին իրեն պատժում: Մասնավորապես , տղան բողոքել է, որ հայրն  իրենից միշտ խլել  է նվագարկիչը: Դրա համար պատանին իր ծնողներին ծեծելով  մահվան է հասցրել, հաղորդում է Mirror-ը:

Իր ծնողների վրա տղան հարձակվել է անցյալ տարի դեկտեմբերին: Նա իր մորը` Կերոլին,  առերեսվել է լոգարանի մուտքի դռան մոտ և դեմքին փչել է գազային բալոնից: Երբ կինը փակել է դեմքը, որդին դանակը խրել է նրա աչքերի արանքը, հետո գցել հատակին և մինչև մահանալը խփել բեյսբոլի  թիակով:  Մոր հարցերը լուծելուց հետո  տղան սկսել է սպասել հոր վերադարձին:

Դեռ չէր հասցրել Ուեյ Պարկերը անցնել իր տան դռան շեմը, երբ 16-ամյա Վինսենտը նրա գլխին հարվածել է  մուրճով և հետո սկսել  է ծեծել: Տղամարդուն մի կերպ հաջողվել է շտապ օգնություն կանչել, երբ վերջինները եկել են,  հայրը դեռ ողջ  է  եղել: Ուեյտ Պարկերը մահացել  է  վիրահատական սեղանին:

Հարցաքննության ժամանակ պատանի մարդասպանը սկզբում պնդել է, որ հայրն  առաջինն է հարձակվել իր վրա, սակայն հետո խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում  ծնողների հետ հաշիվ մաքրել:«Նրանք անվերջ խլում էին իմ իրերը և այլն»:-հայտարարել է պատանին: Նրան մեղադրում են սպանության մեջ:

Պատանու  պապը մոր կողմից`Ալեն Թեոյլորը, խոստովանել է, որ երբեք չի մտածել,  թե իր թոռն  ընդունակ է նման դաժան սպանության. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ էր նրա հետ կատարվել, նա դպրոցում օրինակելի աշակերտ էր»:

Վինսենտ Պարկերի դատավճիռը կհրապարակվի սեպտենբերին:

Անկախ

Պակիստանում ընտանիքի անդամները քարկոծելով սպանել են հղի կնոջը

pakistan-womanՊակիստանում բարեկամները դատարանի շենքի առջև քարկոծելով սպանել են հղի կնոջը՝ իրենց ընտրած փեսացուի հետ ամուսնանալու փոխարեն իր սիրեցյալի հետ փախչելու համար:

25-ամյա Ֆարզանա Պարվին սպանվել է իր գործողություններով իր ընտանիքի անունը արատավորելու համար:

Ապրիլին Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում երկրում 869 կին պատվի համար սպանությունների զոհ է դարձել: Ակտիվիստների տեղեկություններով՝ զոհերի իրական թիվը ավելի մեծ է:

Պարվինի դաժան սպանությունը միանգամայն հանրային կերպով է իրականացվել:

20 մարդկանցից բաղկացած խումբը՝ ներառյալ նրա եղբայրները, հայրը և զարմիկը, նրան քարերով սպանել է Լահոր քաղաքի դատարանի շենքի առջև:

Այսպես կոչված պատվի համար սպանությունները հաճախ ծագում են ցեղային ավանդույթներից և իսլամի մաս չեն կազմում: Նման սպանությունները սովորական բնույթ են կրում, սակայն մեծ քաղաքում իրականացված վերոնշյալ սպանությունը արտասովոր երևույթ էր հանդիսանում:

 Անկախ

Ադրբեջանում զինվորը սպանել է գումարտակի հրամանատարին

սպանությունԱդրբեջանի բանակում սպանություն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում։ Ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիի վրա: Վերջինս ստացած վնասվածքբերից մահացել է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հաստատել է տեղեկությունը: Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել, հարուցվել է քրեական գործ։

 

Անկախ