«Closer» տաբլոիդը տուգանվել է Ֆրանսուա Օլանդի սիրային արշավանքները բացահայտելու պատճառով

da3001395936847

Ֆրանսիայի դատարանը երեկ «Closer»  պարբերականին տուգանեց 15 հազար եվրո. 2 ամիս առաջ այդ հրատարակությունը տպագրեց նախագահ Օլանդի ու դերասանուհի Ժյուլետ Գրեկոյի սիրային հարաբերությունների մասին վկայող նյութեր: Ավելի ստույգ, ամսագրի էջերում հայտնվեցին  սիրավեպի մասին վկայող լուսանկարներ:, հաղորդում է isra.com-ը:

ВВС հայտնում է, որ Գրեկոն  դատի է տվել «Closer», մեղադրելով մասնավոր կյանք ներխուժելու մեջ: Ընդ որում, դերասանուհին իրեն հասցված վնասը գնահատել էր 50 հազար եվրո, իսկ դատարանը որոշեց, որ 15-ն էլ է բավարար:

Անկախ

Օլանդն ու Օբաման քննարկել են դրությունը Ուկրաինայում

Օլանդ, Օբամա, ՈւկրաինաՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվել է դրությունը Ուկրաինայում: Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդները հայտնել են, որ Ռուսաստանի համար կարևոր է հնարավորինս արագ համաձայնություն տալ բանագնացների խմբի ձևավորմանը, որից հետո ուղիղ բանակցություններ կսկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման համար:

Անկախ

 

Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ կմեկնի առանց կնոջ

o_881734Ֆրանսուա Օլանդը փետրվարի 10-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ: Ֆրանսիայի առաջնորդներից վերջինը Ժակ Շիրակն է  1996-ին նման մակարդակի այցելություն կատարել ԱՄՆ: Սակայն, համաշխարհային մամուլը քննարկում է այցի ծրագիրը.Օբամայի օգնականներն էլ մինչև վերջ չեն իմացել, թե ով է ուղեկցելու Ֆրանսիայի նախագահին:

Ինչպես The Telegraph-ն է գրում, Վալերի Թրիերվեյլերից բաժանությունը ստիպել է, պաշտոնական այցի  հրավիրատոմսերի ամբողջ տպաքանակը ոչնչացնել: Իսկ հետո վարչության աշխատակիցները փորձում էի գուշակել, թե արդյոք  Օլանդի նոր ընկերուհին` Ժյուլի Գայեն կհայտնվի՞ հյուրերի մեջ: Դրանից էլ կախված է  Ամերիկայի առաջին տիկնոջ օրակարգը.ավանդաբար, Միշել Օբաման է զբաղեցնում օտարերկրյա առաջնորդներին ուղեկցող կանանց:

Իսկ Օլանդը որոշել է Վաշինգտոն մեկնել մենակ:

Անկախ

Զանգվածային ցույց Փարիզում

o_889299Փարիզում  ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանների ամենազանգվածային ցույցն է տեղի ունեցել: Ֆրանսիացիները ոչ միայն նույնասեռ ամուսնություններին են դեմ, այլև, ընդհանուր առմամբ, Օլանդի քաղաքականությանը: Օլանդը ոչ ավանդական հարաբերությունների օրինականացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումը` պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն ֆրանսիացիները դրա հետ համաձայն չեն:

Փարիզի փողոցներ է ելել 500 հազար մարդ : Ցուցարարներն Օլանդին մեղադրել են ավանդական ընտանիքի նկատմամբ ֆոբիայում, ինչպես նաև, կարծում են, որ նախագահը թքում է հասարակական կարծիքի վրա: Մինչ ընտրությունները, Օլանդը խոստացել էր օրինականացնել նույնասեռ հարաբերությունները ու, նա իր խոստումը կատարեց: Իսկ հասարակության զգալի մասի մոտ դա զայրույթ է առաջացնում:

“Ոչինչ չի փոխվել: Արդեն մեկ տարի ոչինչ չի փոխվել: Օլանդը չի կամենում լսել մեզ, նա չի կամենում խոսել մեզ հետ:Իսկ ՆԳ նախարարը խոստացել է ամեն բան անել, որ մեր բերանը փակի: Սակայն մենք մեր մասին հայտարարելու իրավունք ունենք: Գոյություն ունի դիմադրության իրավունք”:

Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռևս  այն ժամանակ, երբ Օլանդը նոր էր ընտրվել: Նրա ծրագրի անկյունաքարերը դարձան հարկերի կտրուկ բարձրացումն ու ոչ ավանդական միությունների օրինականացումը,ինչպես նաև նրանց երեխա որդեգրելու հնարավորություն տալը: Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում դա խմորումներ առաջացրեց: Ամեն դեպքեւմ, երկրում, ընտանիքը հասարակական մեծ արժեք է: Իսկ ցուցարարների կարծիքով, օրինական միասեռ ամուսնությունները մարդկության զարգացման մեջ `մեծ  ճեղքվածք են առաջացնում:

“Լսեք,ընտանիքը` տղամարդ, կին, երեխան են.այդպես եղել է սերնդեսերունդ: Ես չեմ կարծում, որ այդ մոդելը կտրուկ փխոելու պատճառ կա: Դա գոյություն է ունեցել այն պահից, երբ երկրի վրա առաջացել են կինն ու տղամարդը”,-ասում է ցուցարարներից մեկը:

Ֆրանսիան ԵՄ անդամ երկրներից 6-րդն է, որտեղ  նույնասեռ ամուսնություններն օրենքով են թույլատրված: Ֆրանսիացիները կատակում են`75%-անոց հարկերի պատճառով երկրից հեռացել են հարուստները, իսկ հիմա մի նոր պատճառ կա արտագաղթի:

Անկախ 

Գայթակղությունների ու դավաճանությունների աշխարհ

o_692041 (1)Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերն առաջին հարցազրույցն է տվել հայտնի սկանդալից հետո: Հիմա նա գտնվում է Հնդկաստանում` բարեգործական այցով: Մամուլը հեգնում է` Վալերին գործել է`”Երբ վատ ես, օգնիր նրան, ով քեզանից ավելի վատ է” սկզբունքով:

Paris Match-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ շատ ծանր ապրումներ է ունեցել Օլանդի դավաճանության պատճառով ու իր զգացումները համեմատել է երկնաքերից անկման հետ: “Օլանդը պարզապես չդիմացավ  իշխանությանը”,- ասել է Վալերին:

Նա հայտարարել է, որ Ելիսեյան պալատի շքեղությունն իրեն նողկանք է պատճառում, ու , եթե իր քաղաքացիական ամուսինը նախագահ չդառնար, ապա իրենք հիմա էլ միասին կլինեին: Տրիերվեյլերը մտածում է իր ու նախագահի հարաբերությունների մասին գիրք գրելու մասին:

Անկախ

Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը. Օլանդ

օլանդՖրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն էր Թուրքիա:

Անկախ

Վալերի Տրիերվեյլերը մեկնում է Մումբայ

o_878640Վալերի Տրիերվեյլերի` առաջին տիկնոջ կարգավիճակը կորոշվի մինչ նրա` Հնդկաստան մեկնելը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի: Ներկայում այդ հարցն ակտիվ քննարկվում է:

“Ինտերֆաքսը” նշում է, որ Տրիերվեյլերի ու Օլանդի հարաբերություններում անորոշության պատճառով չէ, որ Վալերին Մումբայ է մեկնելու, քանի որ առաջին տիկինը հայտարարել է, որ այդ մարդասիրական  վոյաժն “իր սրտին մոտ է”:

Ի սկզբանե տեղեկություն կար, որ նրանց հարաբերություններում պարզություն կմտնի մինչև փետրվարի 11-ը` այդ օրն է նշանակված Օլանդի ուղևորությունը ԱՄՆ, որին պետք է մասնակցեր նաև առաջին տիկինը:

Անկախ

 

Նախագահին ապաշխարել է հարկավոր

ol3001390550514Ֆրանսիա պետության սիրառատ նախագահը, որի անձնական կյանքը համաքաղաքացիների սուր քննադատությանն է արժանանում, որոշել է մի քիչ վերականգնվել ու հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

Փորձագետների կանխատեսումներով, այդ հանդիպման ժամանակ, Վատիկանի առաջնորդը պատրաստվում է սոցիալիստ Օլանդին համոզել  աբորտի մասին Ֆրանսիայի օրենքում փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունը: Ֆրանցիսկոսը կպնդի նաև, որ պետք չէ օրինականացնել էվթանազիան: Ընդ որում, Պապը, ամենայն հավանականությամբ, չի մեղադրի Օլանդին միասեռ ամուսնությունների օրինականացման համար,քանի որ ավելի վաղ Ֆրանցիոկսոսը հայտարարել էր, որ  համասեռականներին մեղադրելու ոչ մի իրավունք չունի:

Եթե 59-ամյա Օլանդի հանդիպումը պոնտիֆիկոսի հետ արդյունավետ լինի, ապա Օլանդը  իր քաղաքականությունից ու վարքից դժգոհ ֆրանսիական կաթոլիկների աջակցությունը ստանալու շանս կունենա:

Նրա քաղաքացիական կինը` Վալերի Թրիերվեյլերը ներկա չի լինի  այդ հանդիպմանը:

Անկախ

 

Ֆրանսիայի նախագահը այցելելու է Ադրբեջան

օլանդՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի հրավերով այս տարի այդ երկիր այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Ելիսեյան պալատում հանդիպումը տեղի է ունեցել ամանորի առթիվ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ամեն տարի անցկացվող հանդիպման շրջանակներում:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը այս տարի այցելելու է նաև Հայաստան ու Թուրքիա:

Անկախ

Սարկոզին Օլանդին “տխմար նախագահ” է անվանել

o_877467Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի ներկայիս նախագահ Օլանդին, ում կապը  դերասանուհի Ժյուլի Գայեի հետ բացահայտվել է վերջերս, անվանել է “տխմար”, գրում է ֆրանսիական քաղաքական երգիծական “Կանար անշենե” թերթը:

”Այն լուսանկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա տխմար է”,Սարկոզիի խոսքերն է մեջբերում թերթը:

imagesՆախկին նախագահը չարախնդությամբ նշել է, որ իրեն հաջողվել է ավելի  փայլուն ելք գտնել նման իրավիճակից, նկատի ունենալով իր մինչամուսնական հարաբերությունները Կառլա Բրունիի հետ: “Մենք հնարավորինս արագ ձևակերպեցինք մեր հարաբերությունները Կառլայի հետ, քանի որ ես չէի ցանկանում, որ մի օր ԶԼՄ-ներում հայտնվեն մեր լուսանկարները”,-մեջբերվում է նրա խոսքը:

Անցած ուրբաթ Closer  ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է սաղավարտով տղամարդը, ենթադրաբար` նախագահ Օլանդը, սկուտերով մոտենում Գայեի տանը: Closer-ի տվյալներով, լուսանկարներն արվել են դեկտեմբերի 30, 31-ին, երբ Օլանդը հերթական անգամ այցելեց իր սիրուհուն, ում համար բնակարան է վարձել Ելիսեյան պալատի կողքին:

Անկախ

 

 

Օլանդի դավաճանությունն ու առաջին տիկնոջ դեպրեսիան

o_878091Ֆրանսիայի առաջին տիկինը հայտնվել է հիվանդանոցում: Ելիսեյան պալատում փորձում են հավատացնել, որ դա պլանային հոսպիտալացում է.հարկավոր է անալիզներ հանձնել ու վերականգնողական պորացեդուրաներ անցնել: Սակայն, ԶԼՄ-ները դա կապում են վերջերս հայտնի դարձած սկանդալի հետ. մամուլում լուրեր հայտնվեցին Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեի կապի մասին:

Ֆրանսիայի առաջին տիկինը` Օլանդի քաղաքացիական կինն այնքան ցնցված էր Closer ամսագրի հրապարակումով, որ նույն օրն իսկ հիվանդանոցում հայտնվեց: Ամուսնու դավաճանության լուրը նրան դեպրեսիայի ու նյարդային նոպայի հասցրեց:

Ամսագիրը  հունվարի 10-ին  հրապարակեց սենսացիոն  լուսանկարներ, որոնցով լրագրողները րոպե առ րոպե վերականգնել են Օլանդի ու 41-ամյա դերասանուհու հանդիպման պատկերը: Նախագահը հաճախ է Ելիսեյան պալատից հետնամուտքով հեռացել, գիշերել ընկերների տանը: Նրան հետ են բերել մոտոցիկլով, սև կոստյումով, սև վերարկուով, սաղավարտով, 2 թիկնապահի ուղեկցությամբ: Նրանք են զույգին առավոտյան թարմ կրուասաններ բերել: Բուռն սիրավեպը արդեն մեկ տարվա կյանք ունի:

Ֆրանսիական մամուլը նկատել է նաև Օլանդի ու  նրա քաղաքացիական կնոջ` 48-ամյա  Վալերի  Տրիերվեյլերի 8 տարվա միությունից հետո` հարաբերությունների  կտրուկ անկում:

Տիկնոջ գրասենյակում խոսում են, որ որոշում կկայացվի շատ շուտով, գուցե` այսօր,քանի որ Վալերի Տրիեվեյլերը դուրս է գրվում հիվանդանոցից:

Անկախ

Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը

ol3001389341057Մասսայականություն վայելող «Closer» հրատարակությունը հրապարակել է մի նյութ, որի համաձայն Ֆրանսիայի նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին` հայտնի դերասանուհու հետ:

Պետության ղեկավարի սիրուհին Ժյուլի Գայեն է:  Ասվում է, որ իբր նախագահ Օլանդը թիկնազորից հրաժարվում է ու իր սկուտերն օգտագործում սիրուհուն գիշերային այցելություն կատարելու համար: Շատ ֆրանսիացիներ են հավատում այս շշուկներին, քանի որ Օլանդին դժվար է օրինակելի ամուսին համարելը: Նա հանուն քաղաքացիական կնոջ` թողեց իր 4 երեխաների մորը` Սեգոլեն Ռուայալին:

Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա վստահ հայտարարում է.նման հրապարակումները խախտում են մասնավոր կյանքի իրավունքը, ու պատրաստվում է դատի տալ «Closer»-ի խմբագրությանը:

Նախագահի վարկանիշը շարունակում է ընկնել

ol3001384419566Սոցիալիստ նախագահի վարկանիշը, որը չի կատարել նախընտրական շատ խոստումներ, ընկել է մեկ ամսում 6%-ով: Հիմա նախագահ Օլանդի քաղաքականությունը պատրաստ է պաշտպանել ֆրանսիացիների միայն 15%-ը:

Նրա քաղաքական գծից ու գործունեությունից գոհ է համապատասխան հարցման մասնակիցների 3%-ը:  Իսկ ոչ այնքան գոհ քաղաքացիների թիվը կազմում է 12%:

Հարցվածների 66%-ը հայտարարել է, որ Օլանդի քաղաքականությունն իրենց վրա վատ կամ չափազանց վատ տպավորություն է թողել: Իսկ 9%-ը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններ անելուց: Ֆրանսիացիների դժգոհության հիմնական պատճառներից են հիմնարկների փակման հետևանքով գործազրկությունը, հարկերի բարձրացումն ու պետության տնտեսական զարգացման թուլացումը:

Ֆրանսիան խոշոր փրկագնով ազատել է իր քաղաքացիներին

ol3001383209885Ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ ֆրանսիական կողմը շուրջ 20 մլն եվրո է վճարել իր 4 քաղաքացիներին “Ալ Քաիդայի” ահաբեկիչների մոտ  անցկացրած  3-ամյա գերությունից ազատելու համար:

28-ամյա Պիեռ Լեգրանի, 32-ամյա Թյերի Դոլի, 62-ամյա Դանիել Լարիբի ու 45-ամյա Մարկ Ֆերեի ազատման համար խիստ բարձր  փրկագին է վճարված, սակայն, ֆրանիսական միջուկային «Areva» կոնցեռնի աշխատակիցները վերջապես կարողացել են հայրենիք վերադառնալ: Փարիզից ոչ հեռու գտնվող ՌՕՈՒ-ի հենակայանում նրանց անձամբ դիմավորել է նախագահ Օլանդը:

Ֆրանսիայի քաղաքացիները 2010-ին էին գերի ընկել «AQIM» խմբավորման ահաբեկիչների մոտ` Նիգերում գտնվող «Areva» կոնցեռնի օբյեկտներից մեկի վրա հարձակման ժամանակ: Սկզբում  փրկագին վճարելու մասին տեղեկությունը հրապարակել է «Le Monde»-ը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները չեն  շտապում մեկնաբանություններ անել ահաբեկիչներին  խոշոր փրկագին վճարելու մասին:

Ֆրանսիա.Ասադին կռմբակոծենք առանց բրիտանական աջակցության

da3001377860632Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Ասադի վարչակարգի դեմ ռազմական   օպերացիային, չնայած Լոնդոնի կողմից աջակցության մերժմանը:

Դրա մասին է հայտարարել այսօր Ֆրանսիայի նախագահ Օլանդը  «Le Mondе»-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է նախագահը, յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն իրավունք ունի որոշելու` մասնակցել նման օպերացիային, թե ոչ:

 

Նախագահին ծիծաղելի փոքրիկ չաղլիկ են անվանել

ol3001372927220Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայիս նախագահ Օլանդին անվանել է “ծիծաղելի, փոքրիկ չաղլիկ, որը ներկում է մազերը”:

Այս արտահայտության մասին հայտնել է փարիզյան «l’Express» թերթը, որի խմբագիրը Սարկոզի և Բրունի զույգի մտերիմներից է:

Երկու քաղաքական գործիչների միջև անբարյացկամությունն ակնհայտ էր ի սկզբանե, սակայն Սարկոզին առաջներում երբեք հրապարակայնորեն իր հակառակորդին չի վիրավորել:

Երբ Սարկոզին նախագահ էր` Կառլա Բրունին հոգ էր տանում նրա արտաքինին: Սարկոզին զբաղվում էր սպորտով ու հետևում սննդին: Դրա շնորհիվ էլ 58-ամյա Սարկոզին Օլանդից շատ ավելի երիտասարդ է երևում, քան Օլանդը, չնայած նրանք հասակակիցներ են:

Անցած տարի Օլանդը դարձավ Ֆրանսիայի նախագահ: Սարկոզին սակայն, մտադիր չէ հանձնվել ու ցանկանում է մասնակցել նախագական  հաջորդ ընտրություններին:

 

Օլանդը ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ

o_775547“Ֆրանսիայի ժողովուրդն իր ցավակցությունն է հայտնում Չինաստանին”,այս խոսքերով  Օլանդը դիմել է  ճապոնացիներին: Իրականում նա մտադիր էր  2013-ին  Ալժիրում ահաբեկիչների ձեռքով սպանված 10 ճապոնացիների ընտանիքներին ցավակցություն հայտնել:

Ֆրանսիայի մամուլը նշում է, որ Օլանդի սխալը զգուշորեն ու հստակ շտկել է թարգմանիչը: Սակայն,  ի դժբախտություն Օլանդի, պարզվեց, որ Տոկիոում, մամլո կոնֆերանսին ներկա ճապոնացի լրագրողներից մեկը հրաշալի տիրապետում է ֆրանսերենին: Հենց նա էլ առաջինը բարձրաձայնեց Օլանդի սխալի մասին: