Եվգենի Պլյուշչենկո. «Պտուտակները, որոնք ամրացրել են ողնաշարիս, 35 տարվա երաշխիք ունեն»

Ռուսաստանցի գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն պարզաբանել է, թե մեջքի վիրահատությունից հետո իրեն  ինչպես է զգում:

ԵՎԳՊshhenko-v-korotkoj-programme-byl-bespodoben«Անընդհատ ներարկումներ են կատարում, ցավազրկող միջոցներ տալիս, այնպես որ, դիմանում եմ: Պտուտակները, որոնք ամրացրել են ողնաշարիս, 35 տարվա երաշխիք ունեն: Փաստորեն, կարող եմ սահել, վազել, թռչել: Բժիշկներն ասում են, որ եթե ավտոմեքենան ինձ չհարվածի, ապա դրանց հետ ոչինչ չի պատահի: Հնարավոր է շարունակեմ  մրցելույթներս: Մեդալների տիրանալու համար  զոհողություններ են պահանջվում: Ես տվել եմ առողջությունս: Գուցե մեկը ասի, որ հիմար եմ, մյուսը` հերոս, բայց ես մարզիկ եմ, ով սիրում է սպորտը, այսինքն սիրում է համարձակությունը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»,- ասել է Պլյուշչենկոն:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ և մտորելու նոր առիթներ

ՇալանդՄարզասերները երկար ժամանակ սպասում էին, թե ով է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: Բանն այն է, որ ընտրական վերջին տարիների մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները հաջողության են հասել հեղինակավոր մի քանի թիմերի հետ մրցամարտերում: Ոմանք դա պատահականություն են համարում, մյուսներն էլ ենթադրում են, որ եթե հավաքականը բարձրակարգ մասնագետ ղեկավարի, հնարավոր է, որ դուրս գանք Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եզրափակիչ: Փորձը ցույց է տվել, որ անգամ նույն մարզիչը, տարբեր երկրների թիմեր գլխավորելով, այդ առաջադրանքը կատարել է:

Եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տևական փնտրտուքից, իր իսկ վկայությամբ` 49 մարդու հետ բանակցելուց հետո հայտնել է, որ այդ պատիվը վստահել է շվեյցարացի 63-ամյա մասնագետ Բեռնարդ Շալանդին:
Այսպիսով, Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ ունեցավ, սակայն մտահոգությունը չպակասեց: Բանն այն է, որ նա նախկինում որևէ երկրի ազգային հավաքական չի մարզել: Ավելին, Շալանդն աշխատել է միայն Շվեյցարիայում, մարզել այդ երկրի մի շարք ակումբներ, նաև երիտասարդական հավաքականը:
Եվ նա հրաշքով միայն կարող է մեր երկրի հավաքականը դուրս բերել Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ: Ընդ որում, մարզիչն ինքն էլ հայտնել է, որ դա իր համար նորություն է, մարտահրավեր, զարմացած է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկից, ռիսկային պայմանագիր է կնքել և ձախողվելու, հավաքականը հաջորդ փուլ դուրս չբերելու դեպքում կարող է պարզապես տուժել, ֆինանսական որևէ փոխհատուցում չստանալ:
«Սակայն, միևնույն է: Այս մարտահրավերը հնարավոր է` վերջինն է ինձ համար: Ցանկանում եմ այն ընդունել»,- ասել է Շալանդը շվեյցարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ վիճակահանությամբ մերոնց բաժին է հասել մեկ մրցակից պակաս ունեցող խումբ, և խաղեր են սպասվում Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի ներկայացուցիչների հետ:
Թերևս միայն հայկական ֆուտբոլում է, որ թաքցվում է, թե ինչ ֆինանսական գործարք է կատարվել, հրավիրված մասնագետի վարձատրության չափն ինչքան է: Մի բան է հայտնի, որ նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրն ընտրական մրցաշարի ավարտից հետո երկարաձգվելու է միայն այն դեպքում, եթե մեր ընտրանին պայքարը շարունակելու իրավունք ստանա:
Նախատեսվում է, որ շվեյցարացի մասնագետին օգնեն իր երկրից հրավիրված մարզիչներ: Չի բացառվում, որ նրանց թվում լինի նաև Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արթուր Պետրոսյանը, որ Շվեյցարիայում է աշխատում:

Քանի որ Շալանդը համակարգելու է նաև Հայաստանի մյուս տարիքային խմբերի հավաքականների աշխատանքը, Երևանում է մնալու: Ասում են, որ նա խստապահանջ է, կարգապահություն սիրող, այդուհանդերձ հավանականությունը դարձյալ քիչ է, վստահություն չկա, որ նա կարող է մեր երկրի ընտրանին դուրս բերել հաջորդ փուլ: Պարզապես նախկինում շվեյցարացի մարզիչն այդ կարգի որևէ թիմի չի օգնել, որ հասնի:
Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչու այնպիսի մասնագետ չի ընտրվել, որը կարող էր ավելի մեծ հույսեր ներշնչել:
Իրականում շատ բարձրակարգ մարզիչները ֆինանսական համապատասխան պահանջներ են ներկայացնում: Մասնավորապես, ՀՖՖ նախագահը տեղեկացրել է, որ առնվազն 5 մլն դոլարի խնդիր է: Որոշ մասնագետներ հրապարակավ հայտարարում են, որ աշխատելու համար տարեկան շատ բարձր, անգամ կրկնակի կամ ավելի վարձատրություն են ստանում, և մեծ մասը կատարում է պարտավորությունը: Մինչդեռ Հայրապետյանը չի թաքցնում իր կարծիքը, որ չարժե համարձակ քայլի դիմել և այդպիսի գործարքներ կատարել այն դեպքում, երբ բացարձակ երաշխիք չկա, որ հաջողություն կլինի:
Մինչդեռ Եվրոպայի, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկած հավաքականները որպես փոխհատուցում մեծ փողեր են ստանում, և այդ ծախսերը փակվում են:
Ի դեպ, այս տարի Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հետ բարեգործական խաղ անցկացնելու համար մեր թիմին 150 հազար եվրո է հատկացվել: Մեկ անգամ ևս խորհելու առիթ է առաջանում` արժե՞ խնայել բարձրակարգ մարզչի հրավիրելու համար…
Ի դեպ, երկրների մեծ մասում ֆուտբոլն ազգային քաղաքանություն է համարվում և առանց որևէ ափսոսանքի ամեն ինչ արվում է հաջողության հասնելու համար: Օրինակ` որոշ պետություններում հրավիրված ֆուտբոլի մարզիչներին վճարում է տվյալ երկրի սպորտի նախարարությունը: Գուցե Հայաստանո՞ւմ էլ այդ սկզբունքը կիրառվի:

Ընկերական խաղեր. Չիլիի ֆուտբոլի հավաքականը զարմացրեց

գերմ53179f50ec5c3_smallՀայաստանի հավաքականից բացի,  ընկերական խաղեր անցկացրին  տարբեր երկրների, նաև Եվրո-2016-ի խմբային մրցաշարի մեր թիմի մրցակիցները` Ալբանիայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Դանիայի հավաքականները:

Տպավորությունները տարբեր են:

Մասնավորապես, թվում էր, թե Գերմանիայի ընտրանին հեշտորեն կհաղթի Չիլիի ներկայացուցիչներին, սակայն այն դժվարությամբ առավելության հասավ նվազագույն տարբերությամբ` 1:0 հաշվով: Ընդ որում, տանտերերին միայն հրաշքով հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Չիլիի հավաքականը  սուր գրոհներով մեծ ճնշում էր գործադրում: Եվ դա անակնկալ էր գերմանական թիմի, նաև Գերմանիայի հավաքականի մարզասերների համար:

Արգենտինայի ընտրանին էլ չկարողացավ հայուրընկալվելիս հաղթել Ռումինիայի թիմին, թեև իր կազմում ուներ համաշխարհային ֆուտբոլի մի շարք աստղեր: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Գերմանիա – Չիլի՝ 1:0

Գոլը՝ Գյոտցե 16

Ճապոնիա – Նոր Զելանդիա՝ 4:2

Գոլերը՝  Օկազակի 4, 18, Կագավա 8 (11 մ), Մորիշգ 11 – Վուդ 40, 80

Մալավի – Զիմբաբվե՝ 1:4

Հնդկաստան – Բանգլադեշ՝ 2:2

Բուրունդի – Ռուանդա՝ 1:1

Կոսովո – Հայիթի՝ 0:0

Իրան –Գվինեա 1:2

Գոլերը՝ Ռեզա 55 – Կոնստանտ 35, Տրաորե 37

Վրաստան – Լիխտենշտեյն՝ 2:0

Գոլերը՝ Չանտուրիա 25, Անանիձե 75

Զամբիա – Ուգանդա՝ 2:1

Գոլերը՝ Կանգավա 65, 77 – Կիլզա 52

Լիտվիա – Ղազախստան՝ 1:1

Գոլերը՝ Սպալվիս 5 –Նուրբոլ 68

Ադրբեջան – Ֆիլիպիններ՝ 1:0

Գոլը՝ Յունուսաձե 27

Բուլղարիա – Բելառուս՝ 2:1

Գոլերը՝ Միլանով 15, Գաջև 66 – Կրիվետց 86

Բուրկինա Ֆասո – Կոմորոս՝ 1:1

Մոզամբիկ – Անգոլա՝ 1:1

Ալբանիա – Մալթա՝ 2:0

Գոլերը՝ Բաշա 26, Մեհա 53

Մավրիտանիա – Նիգեր՝ 1:1

Չեռնոգորիա – Գանա՝ 1:0

Գոլը՝ Դամյանովիչ 1 (11 մ)

ՀԱՀ- Բրազիլիա` 0:5

Գոլերը՝ Օսկար 10, Նեյմար 41, 49,90: Ֆերնանդինյո 79

Հունգարիա – Ֆինլանդիա՝ 1:2

Գոլերը՝ Ռուդոլֆ 13 – Ջոել 74, Երեմենկո 85

Ալժիր- Սլովենիա` 2:0

Գոլերը՝ Սուդանի 45, Տայդեր 56

Հունաստան – Հարավ. Կորեա՝ 0:2

Գոլերը՝ Պարկ 18, Սոն 55

Բոսնիա և Հերցոգովինա – Եգիպտոս՝ 0:2

Գոլերը՝Գեդո 82, Սալահ 64

Իսրայել – Սլովակիա՝ 1:3

Գոլերը՝Բուզգալո 80 – Յակուբկո 37, Դյուրիցա 69, Մակ 86

Չեխիա – Նորվեգիա՝ 2:2

Գոլերը՝Ռոսիցկի 11, Վիդրա 39 – Տարիկ 88, Մորտեն Գամստ Պեդերսեն 88

Կիպրոս – Հյուս. Իռլանդիա՝ 0:0

Սենեգալ – Մալի՝ 1:1

Գոլերը՝ Մանե 62 – Դիաբտե 78

Բոտցվանա – Հարավ. Սուդան՝ 3:0

Մակեդոնիա – Լատվիա՝ 2:1

Գոլերը՝ Կոստովսկի 29, Իբրահիմի 73 – Ջորջեւսկի 65

Կոլումբիա – Թունիս՝ 1:1

Գոլերը՝Ռոդրիգես 20 – Խաժրի 35

Նամիբիա – Տանզանիա՝ 1:1

Անդորրա – Մոլդովա՝ 0:3

Գոլերը՝ Եպունյարու 13, 63, Լուվանոր 22

Թուրքիա – Շվեդիա՝ 2:1

Գոլերը՝ Էրդինկ 2, Ադին 58 – Տոյվոնեն 55

Լյուքսեմբուրգ – Կապո Վերդե՝ 0:0

Ջիբրալթար – Էստոնիա՝ 0:2

Գոլերը՝ Կրուգլով 11, Հանտ 81

Ռումինիա- Արգենտինա` 0:0

Մարոկո – Գաբոն՝ 1:1

Գոլերը՝ Էլ Արաբի 27 – Էվունա 61

Ուկրաինա – ԱՄՆ՝ 2:0

Գոլերը՝ Յարմոլենկո 12, Դևիչ 68

Շվեյցարիա – Խորվաթիա՝ 2:2

Գոլերը՝ Դրմիչ 34, 41 – Օլիչ 39, 55

Ավստրիա – Ուրուգվայ՝ 1:1

Գոլերը՝ Յանկո 14 – Պերեյրա 66

Լեհաստան – Շոտլանդիա՝ 0:1

Գոլը՝ Բրաուն 77

Ուելս – Իսլանդիա՝ 3:1

Գոլերը՝ Կոլինս 12, Վոսկե 64, Բեյլ 70 – Գուդմուդսոն 26

Բելգիա – Կոտ դ’ Իվուար՝ 2:2

Գոլերը՝ Ֆելաինի 18, Նայնգոլան 51 – Դրոգբա 74, Գրադել 90

Իռլանդիա – Սերբիա՝ 1:2

Գոլերը՝ Լոնգ 8 – Մաքարտի 48(ինք.), Ջորջեւիչ 60

Ավստրալիա – Էկվադոր՝ 3:2

Գոլերը՝ Կեհիլ 8, 32, Յեդինակ 16, – Մարտինես 57, Կաստիլյո 61, Վալենսիա 77, Մենդես 90

Անգլիա – Դանիա՝ 1:0

Գոլը՝  Սթարիջ 82

Իսպանիա – Իտալիա` 1:0

Գոլը՝ Պեդրո 63

Պորտուգալիա – Կամերուն՝ 5:1

Գոլերը՝ Ռոնալդու 21, 83, Մեյրելեշ 66, Կոենտրաո 67, Էդինյո 77 – Աբուբակր 43

Ֆրանսիա – Հոլանդիա՝ 2:0

Գոլերը՝ Բենզեմա 32, Մատյուիդի 42

Անկախ

 

 

 

 

 

Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին»

ֆուտբոլԱվարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը: Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին», իսկ «Շիրակը» և «Գանձասարը»  ոչ-ոքի խաղացին:

 

«Շիրակ»-«Գանձասար» 1:1 (1:0)

 

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 31 («Շիրակ»), Շոթա Ջիքիա, 65 («Գանձասար»)

 

«Ուլիս»-«Ալաշկերտ» 0:3 (0:1)

 

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 42, Միհրան Մանասյան, 63, Դարկո Վուչիչ, 89

                                                ԱՂՅՈՒՍԱԿ

N     Թիմեր Խ               Մ
1.     Արարատ 15              30
2.     Շիրակ 15              23
3.     Բանանց 15              22
4.     Գանձասար 15              21
5.     Փյունիկ 15              20
6.     Միկա 15              19
7.     Ուլիս 15              13
8.     Ալաշկերտ 15              12

Հրատապ հարց. ի՞նչ կարող է անել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

ֆուտբոլ2016-ին Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում I խմբում հայտնված Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի ներկայացուցիչները:

Ընտրական խմբերում թիմերը տեղաբաշխվեցին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կատարված վիճակահանությամբ:

Ցավոք, մեր երկրի ընտրանին դեռևս գլխավոր մարզիչ չունի, որը կարող էր ըստ էության տեսակետ հայտնել, թե որոշակի ինչ հնարավորություններ կարող ենք ունենալ, ինչ կարող է անել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Իսկ եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար պետք է պայքարել խմբերում առաջին երկու տեղերից մեկը զբաղեցնելու համար: 9 ընտրական խմբերից մեկ ուղեգիր կստանա նաև 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն արդյունքն ունեցող ընտրանին: 3-րդը ճանաչված մյուս 8 թիմերը 4 զույգ կկազմեն և միմյանց հետ անցումային խաղեր կանցկացնեն: Կազմակերպիչ երկրի` Ֆրանսիայի հավաքականը զերծ է ուղեգրի համար պայքարելու հոգսից և կդառնա եզրափակիչ մրցաշարի 24-րդ մասնակիցը:
Ընդ որում, Հայաստանի հավաքականն իր վարկանիշով ներկայումս առաջ է միայն Ալբանիայի թիմից, որը 55-րդ տեղում է: Մերոնք 30-րդն են: Պորտուգալացիները 4-րդ, դանիացիները` 20-րդ, սերբերը 29-րդ հորիզոնականներում են:
Ահա թե մյուս խմբերում ինչպես են տեղաբաշխվել տարբեր երկրների հավաքականները.
A խումբ` Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան
B խումբ` Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա
C խումբ` Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ
D խումբ` Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
E խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո
F խումբ` Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ
G խումբ` Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեռնոգորիա, Մոլդովա, Լիխտենշտեյն
H խումբ` Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա:

Հայաստանի հավաքականի խաղերի օրացույցը

2014

Դանիա – Հայաստան (սեպտեմբերի 7)
Հայաստան – Սերբիա (հոկտեմբերի 11)
Հայաստան – Ֆրանսիա (հոկտեմբերի 14, ընկերական)
Պորտուգալիա – Հայաստան (նոյեմբերի 14)

2015

Ալբանիա – Հայաստան (մարտի 29)
Հայաստան – Պորտուգալիա (հունիսի 13)
Սերբիա – Հայաստան (սեպտեմբերի 4)
Հայաստան – Դանիա (սեպտեմբերի 7)
Ֆրանսիա – Հայաստան (հոկտեմբերի 8, ընկերական)
Հայաստան – Ալբանիա (հոկտեմբերի 11):

 

 

Յուրա Մովսիսյանը` հաղթական գոլի հեղինակ

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Ռուսական ակումբը Իսպանիայում ոուսումնամարզական հավաք է անցկացնում: Այն ստուգողական խաղում ուժերն է չափել նորվեգական «Ստրյոմգոդսետի» հետ և առավելության հասել 3:2 հաշվով:

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Յուրա Մովսիսյանը 70-րդ րոպեին հաղթական գնդակն է խփել մրցակցի դարպասը: Հայ ֆուտբոլիստը 68-րդ րոպեին չի կարողացե լհստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը:

86-րդ րոպեին Մովսիսյանը վիճել է  Ժունիորի հետ: Մրցակիցն կոպիտ խաղ էր ցուցադրել: Մրցավարը երկու խաղացողներին էլ հեռացրել է:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Ստրյոմգոդսետ»՝ 3:2

Բարիոս, 12, 42, Մովսիսյան, 70 – Ստորֆլոր, 28, Վիկհեյմ, 43

Անկախ

Վերջապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ ունեցավ, սակայն մտահոգությունը չպակասեց

բշ Bernard_ChallandesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: 62-ամյա մասնագետը մեր ընտրանին մարտի 5-ին խաղադաշտ դուրս կբերի Ռուսաստանի հավաքականի հետ Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ:

Նա նախկինում խաղացել է շվեյցարական ոչ ուժեղ թիմերում:

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին և մարզել է շվեյցարական ակումբներ: 2001-2007 թվականներին Շալանդը գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, 2007-ից մարզել է «Ցյուրիխը»,  2009-ին թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: Իսկ 2011-ին «Սիոնը» մարզչի օգնությանբ դարձել է այդ երկրի գավաթակիր: Շալանդը հետո գլխավորել է «Թուն», «Յանգ Բոյզ» ակումբները: Նախկինում նա մարզել է նաև «Սերվեթը»:

Անկեղծ ասած, սպասելիքներն այլ էին: Ակնկալվում էր, որ Հայաստանի ազգային ընտրանին կգլխավորի այնպիսի մասնագետ, որը հավաքականների հետ  աշխատելու փորձ կունենա:

Անկախ

Անմոռանալին և տխուրը` ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում

օլիմպիադա (1)Պատմություն դարձան Սոչիում կազմակերպված ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը: Դրանք 18 օր շարունակ համայն աշխարհի ուշադրության կենտրոնում էին:
Խաղերի մայրաքաղաքում բոլոր պայմանները ստեղծված էին մրցումները բարձր մակարդակով անցկացնելու, նաև մասնակիցների, հյուրերի անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստատեսությամբ աներևակայելի թվով մարզասերներ էին ամեն օր հետևում խաղերի ընթացքին: Հիրավի, կազմակերպիչներին հաջողվեց զարմացնել, նաև կատարել խոստումը` հաղթել:

Ընդ որում, մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով տանտերերը երկար ժամանակ առաջատարներին հետապնդողների դերում էին, սակայն վերջին պահին կարողացան հավասարվել, հետո էլ առաջ անցնել և գրավել առաջին տեղը: Տանտերերի հավաքականը տիրացավ բոլորից շատ` 33 մեդալի: Ռուսաստանի ներկայացուցիչների համար հաղթանակը սկզբունքային էր: Այդ պարգևներից 13-ն ունի ոսկու, 11-ը` արծաթի, 9-ը` բրոնզի փայլ: Կա նաև քաղաքական ենթատեքստ: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում էին համոզել, որ հզոր, նաև մարզական առումով էլ բոլորից ուժեղ երկիրն են: Իսկ մեդալներով վերադարձան 26 պետությունների պատվիրակներ:

Հայաստանի ներկայացուցիչները թեև դրանց թվում չէին, գոհանալ կարելի է, որ տհաճ անակնկալներ չմատուցեցին: Համենայն դեպս, մեր երկրի չորս մասնակիցներից (2 դահուկավազորդ, 1 դահուկավազորդուհի, 1 լեռնադահուկորդ) ոչ ոք կիսատ չթողեց մրցությունը, չորակազրկվեց:
Ստուգատեսի բացման և փակման թատերականացված հանդիսավոր արարողությունները տպավորիչ էին, անկրկնելի, նախկինում նման բաներ չէին ներկայացվել: Այդուհանդերձ, կային նաև թերություններ, ստվերոտ միջադեպեր, բայց այդ ամենի մասին` հերթականությամբ:

Նախ` խաղերի բացման արարողության ավարտին չվառվեց և չմեծացավ օլիմպիական խորհրդանիշ համարվող հինգ մեծ օղակներից մեկը: Հեռարձակողները հնարամտորեն գտան ելքը: Անմիջապես ներկայացվեց փորձի ժամանակ տեսագրված նորմալ ընթացքը: Հետագայում կազմակերպիչները խոստովանել են, որ ընդհանրապես չեն կասկածել, որ այդ դրվագում որևէ բան կարող է ձախողվել, քանի որ տեխնիկական առումով, որևէ բարդություն չի եղել: Ի դեպ, փակման հանդիսավոր արարողության ժամանակ նույն բանը բեմականացվեց, և արդեն միտումնավոր փակ մնացած 5-րդ օղակը միայն որոշ ժամանակ անց բացվեց: Դա հումորով արվեց` հուշելով, որ կյանքում ամեն ձախողում պետք է թեթև ընդունել և շտկել:

Այդուհանդերձ, խաղերի անցկացման օրերին անհավանական բան տեղի ունեցավ` փլուզվեց «Ադլեր արենա» սահադաշտի կախովի առաստաղի մի մեծ հատված: Այն փշրվեց և թափվեց: Բարեբախտաբար, գիշեր էր եղել, երբ սահադաշտում մարդիկ չկային: Կատարվածը բացահայտվել է անվտանգության համար տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Փլուզումը տեղի է ունեցել, երբ առաստաղի վրայով սև կատու է անցել, առաստաղը չի դիմացել անգամ այդ ծանրությանը: Թե ինչն է դրա պատճառը, դժվար թե պարզվի: Հայտնի է, որ «Ադլեր արենան» կառուցելու համար 38 մլն եվրո է ծախսվել:

Գաղտնիք չէ, որ կազմակերպիչները ցանկանում էին` հնարավորինս շատ երկրների ներկայացուցիչներ մասնակցեն խաղերին: Պատվիրակներ գործուղելը դժվար էր հատկապես տնտեսական վատ վիճակում գտնվող պետությունների համար: Ահա ընդամենը մեկ մարզիկ էր Տաջիկստանից` լեռնադահուկորդ Ալիշեր Կուդրատովը: Եվ նրա կողքին հպարտորեն քայլում էր ռուսաստանցի գործարար, Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Վլադիմիրովը: Թե ինչ կապ ուներ նա Տաջիկստանի, ընդհանրապես այդ ամենի հետ` հայտնի չէ:

Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը պատվիրակներ էր մրցասպարեզ հանել բոլոր 15 մարզաձևերում: Հսկայական բնակչություն և մարզական ներուժ ունեցող երկրի համար դա արտասովոր չէ: Ուշագրավն այն էր, որ ռուսաստանցիները միայն տափօղակով հոկեյում այլազգիների օգնությանը չէին դիմել, մյուս մարզաձևերում այդ երկրի հավաքականների անդամների կողքին էին ամերիկացի, գերմանացի, ավստրիացի, հոլանդացի, իտալացի, նորվեգացի, շվեդ, կուբացի 65 մասնագետներ, չենք ասում նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչների մասին: Անկասկած, նրանցից ամենատիտղոսակիրը շորթ տրեկի օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ան Հյոն Սուն էր, որը, Հարավային Կորեայի հավաքականին փառք բերելուց հետո, Ռուսաստանի թիմի կազմում նույնպես օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ, սակայն Վիկտոր Ան անունով: Ի դեպ, Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս նաև սևամորթ մարզիկ: Նիգերիացի Նկեիրուկա Եզիդն այդ երկրի կյորլինգի հավաքականի կազմում էր:

Արդեն նշվեց, որ օլիմպիական խաղերը դիտարկվում էին որպես ոչ միայն մարզական միջոցառում, բայց թե ինչ կատարվեց բացման հանդիսավոր արարողության ընթացքում, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երթի ժամանակ ցուցադրվում էր նրանց երկրների մեծադիր քարտեզը` տիեզերքից արված լուսանկարի պատկերով, վեր էր ամեն սպասվածից:

Մասնավորապես, Ադրբեջանի պատվիրակության քայլերթի ժամանակ, երբ այդ երկրի քարտեզն էր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը փակել էր սև ամպը: Նույն բանը կատարվեց նաև, երբ Վրաստանի քարտեզն էր: Տարբերությունն այն էր, որ արդեն երկու ամպ էր, և դրանք ծածկել էին Աբխազիան և Հարավային Օսիան: Կազմակերպիչներն ասես ցանկացել էին ընդգծել, որ հակամարտությունների կիզակետում հայտնված այդ հարավկովկասյան հանրապետությունները ոչ թե տվյալ երկրների, այլ միջազգայնորեն չճանաչվածների սահմաններում են: Ադրբեջանցիները կատարվածին չեն արձագանքել, մինչդեռ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ամպերի հայտնվելը չի կարելի սադրանք համարել:

Զարմանալի է, որ Սոչիում ուկրաինացի մարզիկներին սուլոցներով էին դիմավորում, իսկ երբ նրանք ռուսաստանցիների հետ մրցում էին մեդալների համար, նաև վիրավորական խոսքեր էին ասում, «խորհուրդ էին տալիս» անմիջապես հեռանալ իրենց երկիր և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում իշխանության համար պայքարում:

Ուկրաինայում ծավալված իրադարձությունների թեժացման պատճառով Սոչի ժամանած ուկրաինացի մարզիկների մի մասը լքեց օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ստուգատեսին մասնակցելու էր եկել 43 մարզիկ: Իսկ Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հավաքականի անդամներին մնալ-չմնալու ընտրություն կատարելու հարցում լիակատար ազատություն էր տվել: Ի վերջո, ուկրաինացիները նվաճած 1-ական ոսկե և բրոնզե մեդալներով զբաղեցրին 20-րդ տեղը:

Խաղերում եղան իրադարձություններ, որոնք խոսակցությունների առիթ տվեցին: Սկելետոնում հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Տրետյակովը: Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան Լատվիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Եվ ահա, անհավանական իրողություն է պարզվել, չեմպիոնը 4 մեկնարկի առաջին մասում, անգամ հարյուրերորդական վայրկյան ճշգրտությամբ ցույց է տվել նույն արդյունքը: Նման բան այս մրցաձևում առաջին անգամ է կատարվում: Կասկած կա, որ տեխնիկական միջոցները հօգուտ ռուսաստանցի մարզիկի են աշխատել: Եվ լատվիացիները պաշտոնական բողոք են ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը: Բողոքել էին նաև Հարավային Կորեայի ներկայացուցիչները:

օլիմպիադա (2)Բանն այն է, որ ռուսաստանցի մենասահորդուհի Ադելինա Սոտնիկովան 2010-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոնուհի դարձած հարավկորեացի Յու Նա Կիմին շրջանցել է, որը Սոչիում էլ ազատ ծրագրով փայլուն մրցելույթ է ունեցել, սակայն մրցավարներն ավելի բարձր են գնահատել վերջին մրցելույթի ժամանակ սխալ կատարած ռուսաստանցի մարզուհուն: Հարավային Կորեայի գեղասահքի ֆեդերացիան նույնպես պաշտոնական բողոք է ներկայացրել ՄՕԿ-ին` անհամաձայնություն հայտնելով, որ գեղասահորդների արդյունքն արդարացի չէ: Այդուհանդերձ, բողոքները դեռևս որևէ բան չեն փոխել, և սպասելիք էլ չկա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա մերոնք այդպիսի գլխացավանքից հեռու էին: Նրանք խնդիր էին դրել տեղ զբաղեցնել որևէ մրցաձևի 30 պայքարողների շարքում: Մոտ էր դրան ԱՄՆ-ում բնակվող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, որը ոլորավայրէջքում 34-րդն էր: Նա հսկա ոլորվայրէջքում 46-րդն էր: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը նույն տեղը գրավեց սկիատլոնի (30 կմ) մրցումներում: Արթուր Եղոյանն էլ 63-րդն էր: Միքայելյանը դասական ոճով 15 կմ դահուկավազքում ևս 46-րդն էր: Իսկ Կատյա Գալստյանը դասական ոճով 10 կմ դահուկավազքում 64-րդն էր:

Մեր դահուկորդները հայտավորված էին նաև տղամադկանց ազատ ոճով արագավազքում և 50 կմ վազքում, սակայն երկուսն էլ հրաժարվեցին մասնակցել:
Այդուհանդերձ, աղմկահարույց իրադարձություններ կատարվեցին նաև մեր փոքրիկ պատվիրակության ճամբարում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Հրաչյա Ռոստոմյանը «առաջարկել էր» դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանին խաղերը դեռ չավարտված հեռանալ օլիմպիական ավանից: Պատճառն այն է եղել, որ նա մարզուհուն մեկնարկի չի հանել նոր գնված դահուկներով: Սարգսյանը պարզաբանել է, որ դա հնարավոր չէր, քանի որ նոր դահուկները պետք է հղկվեին, իսկ Ռուստոմյանն իրեն «մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում»: Դա էլ ճակատակագրական է եղել. նրան, իր իսկ խոսքով, վռնդել են Սոչիից, այն էլ, երբ մեր դահուկավազորդներին ևս մեկ մեկնարկ էր սպասում: Սարգսյանին նաև հայտնվել է, որ այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:

Նշենք, որ դա պետք է որոշի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որի նախագահն է Արմեն Երիցյանը: Սարգսյանն այն կարծիքին է, որ ալիքները խառնողը ֆեդերացիայի նախագահության անդամ Գագիկ Սարգսյանն է, որը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Արթուր Միքայելյանին: Սլավիկ և Գագիկ Սարգսյանների տարաձայնությունները նոր չեն, այնպես որ դժվար է ասել, թե այս ամենն ինչ ընթացք կստանա: Ունենք այն` ինչ ունենք:

Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչները բոլոր առումներով զարմացրին աշխարհին, նաև տպավորիչ կազմակերպելով վերջին ակորդը` խաղերի փակման թատերականացված հանդիսավոր արարողությունը: Ավարտին էլ հպարտորեն հայտարարվեց` մենք արեցինք դա…

2018-ին ձմեռային հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Զենիթի» հետ խաղում տարած հաղթանակը

հմ36261Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի  «Զենիթին» և Մխիթարյան  էլ  առաջին գնդակն է խփել մրցակցի դարպասը:

Հայ ֆուտբոլիստը, մեկնաբանելով հանդիպման ընթացքը, ասել է . «Դժվարին խաղ էր: Կարողացանք երկու արագ գոլեր խփել, և, կարծում եմ, դա մեզ օգնեց: Ամեն դեպքում, մենք գիտեինք, թե ինչպես պետք է գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Տանտերերը երկու անգամ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այն կարծիքին չեմ, որ առաջին երկու գոլերը որոշիչ էին: Չէի ասի, որ «Զենիթը» շատ թույլ էր: Մեր մրցակիցը լավ էր խաղում, պարզապես, մենք ավելի լավ հանդես եկանք: Հիմա մեզ բարդ հանդիպում է սպասում Դորտմունդում: Մեզնից ոչ ոք չի մտածում, որ դիմակայության ելքը վճռված է: Ամեն ինչ էլ հնարավոր է: Արդյո՞ք այն «Շախտյորը» որտեղ ես խաղում էի այս «Զենիթից» ուժե՞ղ է:, թե՞ որ: Կարծում եմ` այո: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես էի այնտեղ խաղում, պարզապես,  իսկապես այդպես եմ կարծում»:

Անկախ

Ինչով կտարբերվեն Հայաստանի ուսանողական մարզական հերթական խաղերը նախորդներից

ռազմիկՀայաստանի ուսանողական մարզական խաղերը բուհերի սովորողների համար երրորդ քննաշրջան են: Մեր երկրում այդպիսի հաստատությունների թիվն անցնում է ութ տասնյակից, սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ ոչ բոլորի սովորողներն են մասնակցում խաղերին: Տարիներ ի վեր սա մտահոգող հարց է, այն դեպքում, երբ մեր երկրի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե Հայաստանի ԿԳ նախարարն է: Թե ինչու վիճակը չի շտկվում, երբ են սկսվելու առաջիկա խաղերը, փորձեցինք պարզել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանից:

– Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն խաղերի կազմակերպչական հարցերով է զբաղվում: Բուհերի ռեկտորները փորձում են աջակցել, սակայն պատկերը կրկնվում է: Չմասնակցելու պատճառները տարբեր են: Մարտի վերջին կմեկնարկի շախմատի մրցաշարը: Ապա պայքարի ոլորտ կներգրավվեն հանդբոլիստների հավաքականները: Խաղերի բացումն էլ կկայանա ապրիլի 1-ին` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացվելիք հանդբոլի մրցաշարի ժամանակ: Շախմատի մրցաշարը թիմային է, սակայն կկայանա նաև արագ շախմատի անհատական մրցաշար:
Խաղերի ծրագրում 9 մարզաձև է, դրանց թիվն ավելացել է: Հարաբերությունները որոշելու հնարավորություն կունենան նաև ձյուդոյիստները, հրաձիգները: Հրաձգության մրցումներին օդամղիչ զենքով ամեն բուհից մասնակցելու է 3 մարզիկ: Նշանառուներն առաջին անգամ են մրցելու խաղերում, այդ է պատճառը, որ հնարավորն արվել է, որպեսզի դժվարություններ չառաջանան և մասնակիցների թիվը մեծ լինի: Ձյուդոյի մրցաշարում միայն մարզիկները հանդես կգան: Կկազմակերպվի ձյուդոյի անհատական մրցաշար:
Կանցկացվեն նաև վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտզալի, սեղանի թենիսի, հանդբոլի մրցաշարեր: Բացառությամբ վերջինի, մյուս մարզաձևերի մրցումներում կարողությունները կփորձեն ուսանողները և ուսանողուհիները: Եթե մի քանի թիմ հանդբոլիստուհիների մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացնի, ապա այդ մրցաձևի ստուգատես էլ կկազմակերպվի: Ինչ վերաբերում է ֆուտզալին, ապա նախորդ խաղերին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 6 հավաքական է մասնակցել: Փաստը խոսուն է և վկայում է, որ այդ մարզաձևը բուհերում տարածում ունի: Աթլետիկայի ծրագրում մի քանի մատչելի մրցաձևեր են:
Այս խաղերը տարբերվում են նախորդներից ոչ միայն նրանով, որ ծրագրում նոր մարզաձևեր կան: Հարցն այն է, որ թույլատրվել է մասնակցել բուհերի բոլոր սովորողներին, անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն մարզիկն ինչպիսի պատրաստականություն ունի: Նախկինում սահմանափակումներ էին կիրառվում: Ստացվում էր, որ եթե ուսանողը բարձրակարգ մարզիկ է, չի կարող օգնել իր բուհի հավաքականին: Այնպես որ, այս անգամ մարտական կազմով մասնակցելու են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը:

խաղ– Սուպերեզրափակիչներ կայանալո՞ւ են:
– Եթե ցանկություն կլինի, ապա այդպիսի լրացուցիչ մրցամարտեր կացկացվեն. կմրցեն տարբեր մարզաձևերի թիմային մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավողները: Ի դեպ, խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ բուհերի ներկայացուցիչներ, և այդ կարգի ամեն խնդիր քննարկվել է: Մինչև փետրվարի վերջը շարունակվելու է խաղերի մասնակցության հայտերի ընդունումը: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե քանի բուհ է մասնակցելու խաղերին:

– Կա՞ն դժվարություններ:
– Համապատասխան մարզակառույցներ ընտրելու խնդիր ունենք: Նպատակն այն է, որ ամեն բան բարձր մակարդակով կազմակերպվի: Անհրաժեշտ չափերի ֆուտզալի մարզասրահներ գտնելու հարց կա: Մասնակցել ցանկացող թիմերի թիվը շատ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվի երկու մարզասրահի առկայություն: Հնարավոր է` եզրափակիչն անցկացվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի` Ավանում գտնվող դահլիճում:

– Բացի Երևանի բուհերից, խաղերին կմասնակցե՞ն Հայաստանի մյուս բնակավայրերի ներկայացուցիչները:
– Տարիների փորձը ցույց է տվել, որ Գյումրիի, Վանաձորի, Արցախի բուհերը պարտադիր մի քանի մրցաձևերում մասնակցում են: Գավառի ներկայացուցիչները միայն այս կամ այն մրցաձևերում են հանդես գալիս: Ֆինանսական խնդիրների պառճառով է, որ հաստատությունների ներկայացուցիչները չեն կարողանում մեծ թվով պատվիրակներ գործուղել մրցաշարերին մասնակցելու:

– Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Գերատեսչությունն ինչո՞ւ չի ուսումնասիրում և պահանջ ներկայացնում, որ բուհերում սովորողների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանաններ ստեղծվեն, հաստատությունների ղեկավարները մարզաբազաները բարեկարգեն, սարքավորեն նորերը կամ էլ պարզապես դրանք վարձակալեն:
– Մի քանի տարի առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ ԿԳ նախարարությունները համատեղ ուսումնասիրություններ կատարել են: Պատկերը, մեղմ ասած, գոհացնող չէր, սակայն հետագայում անդրադարձ չեղավ:

– Բայց ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է զրկել բուհերին աշխատելու արտոնագրից:
– Դա կարող է կիրառվել այն դեպքում, երբ հաստատությունը մարզական պայմաններ չունի և դրանք չի էլ վարձակալում: Իրականում բուհերը մեծ հնարավորություններ չունեն: Ներկայումս «Հայաստան» մարզական միության սեղանի թենիսի մարզասրահից վարձակալությամբ օգտվում է երեք բուհ և ամիսը վճարում 20 հազար դրամ: Դա բավարար չէ անգամ էլեկտրաէներգիայի, դահլիճը մաքրելու վճարների համար:

– 2015-ի հոկտեմբերին Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի ուսանողների առաջնությունը: Այդ ստուգատեսի մասնակիցներին հավուր պատշաճի հյուրընկալելու հնարավորություններ կա՞ն:
– Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են: Դեռևս հստակցված չէ, սակայն հավանական է` այն անցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Աջակցելու է կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, կպահանջվի 20-25 մլն դրամ: Ի դեպ, այս տարի Հայաստանի ժողտնտեսության համալսարանի հավաքականը մասնակցելու է Եվրոպայի ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցաշարին: Ֆիզիկական կուլտուրայի հավաքականն էլ խաղալու է սեղանի թենիսի մրցաշարում: Արդեն այդ թիմերի հայտերն ուղարվել են, և մերոնց մասնակցությունը հաստատել ենք, կանխավճարներն էլ` մուծել: Երկու տարին մեկ կազմակերպվող այդ խաղերն այս տարի կայանալու են օգոստոսին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:

– Սակայն, խաղերի ծրագրում շատ մարզաձևեր կան, բացի այդ, ամեն տարի կազմակերպվում են Եվրոպայի, աշխարհի ուսանողական տարբեր մարզաձևերի առաջնություններ, որոնց Հայաստանից պատվիրակներ չեն լինում: Ո՞րն է մեր երկրի ներկայացուցիչների խաղերից դուրս մնալու պատճառը:
– Այդ առաջնություններին մասնակցում են տարբեր երկրների բուհեր, և ամեն երկրից կարող են նաև մի քանի բուհեր մասնակցել նույն մրցաձևի առաջնություններին: Իսկ միջազգային ֆեդերացիաները առաջնություններ են անցկացնում ուսանողների ազգային հավաքականների միջև: Մեր երկրից, որպես կանոն, մասնակցում են ծանրորդները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հնարավորություններ ունի, այդ է պատճառը, որ այդ նպատակով ֆինանսներ են առանձնացվում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն հաստատում է և երաշխավորում, որ երկաթախաղի մեր վարպետները հանդես գան այդ մեկնարկներում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ` 2013-ի դեկտեմբերին ստիպված էինք բաց թողնել Համաշխարհային ձմեռային ուսանողական մարզական խաղերը:

– Մի՞թե միայն փողի պակասն էր պատճառը:
– Մասնակից մարզիկներ էլ չկային:

– Այդուհանդերձ, քաղաքական առումով ճիշտ չէ՞ր լինի, որ մեր երկիրը թեկուզ մեկ պատվիրակ ուղարկեր, որպեսզի մասնակից երկրների դրոշների կողքին նաև Հայաստանի եռագույնը փողփողար:
– Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավարության հետ այդ մասին նախապես խոսել էինք: Պայմանավորվել էինք նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Համապատասխան գեղասահորդ չգտնվեց: Կար մեկը, սակայն ուսանող չէր, տարիքն էլ փոքր էր: Վստահեցնում էին, որ «հայկական» տարբերակով այդ հարցը կարելի է կարգավորել, բայց բան դուրս չեկավ: Դահուկավազորդի մասնակցության համար էլ ֆինանսներ չգտնվեցին:

– Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է, լուծում օլիմպիական խաղերի մեր պատվիրակների մասնակցության հարցերը: Հնարավոր չէ, որ ուսանող մարզիկներին էլ նույնպիսի աջակցություն դրսևորվի:
– Հայաստանի կառավարությունն առայժ ֆինանսավորում է միայն Համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերի մասնակիցների ծախսերը: Հավելենք, որ 2013-ին Հայաստանի ձյուդոյիստները և թհեքվանդոյիստները նորամուտ են ունեցել, մասնակցել են Եվրոպայի ուսանողական առաջնություններին: Դրանք անցկացվել են Պորտուգալիայում և Ռուսաստանում` Մոսկվայում: Վերջինիս արդյունքում մերոնք տիրացել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի:

Ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին ուշագրավ իրադարձություններ են սպասում

Սոչի, օլիմպիական ճամփորդությունՍոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին ուշագրավ իրադարձություններ են սպասում:

Հայաստանի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը հանդես կգա ոլորավայրէջքի մրցումներում։

Կխաղարկվիկվի մեդալների 7 հավաքածու:

Պարգևները տերերին կգտնեն լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, դահուկավազքի, չմշկավազքի, բիաթլոնի,  մրցումներում։

Կանցկացվի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալների համար հանդիպումը. կխաղան ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի հավաքականները։

Ահա թե որ մրցաձևերում մարզիկները կչափեն ուժերը.

Սնուբորդ

զուգահեռ ոլորավայրէջք, կանայք

զուգահեռ ոլարավայրէջք, տղամարդիկ

Դահուկավազք

30 կմ, կանայք

Չմշկավազք

թիմային հետապնդում, կանայք

թիմային հետապնդում, տղամարդիկ

Բիաթլոն

փոխանցավազք, տղամարդիկ

Լեռնադահուկային սպորտ

ոլորավայրէջք

Հոկեյ

երրորդ տեղի համար՝ տղամարդիկ

ԱՄՆ- Ֆինլանդիա

Անկախ

Համահայկական ձմեռային մարզական առաջին խաղեր. փողի մասին ավելորդ է, մեր մեջ խոսելն էլ` ամոթ է

ձմեռային խաղերԱռաջին ագամ կկայանան Համահայկական ձմեռային խաղեր: Ստուգատեսի ծրագրում 4 մարզաձև է` դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ և տափօղակով հոկեյ: Հոկեյի մրցաշարը կայանալու է Երևանի մարզահամերգային համալիրում, իսկ մյուս մարզաձևերի մրցումների մասնակիցներին հյուրընկալելու է Ծաղկաձորը: Ծաղկաձորում փետրվարի 24-ին ժամը 20-ին կայանալու է խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Համահայկական 5 ամառային խաղեր են անցկացվել, բայց առաջին անգամ է, որ ձմեռային ստուգատես է կազմակերպվում:
Կազմակերպիչները կարևորում են ոչ թե արդյունքը, այլ մասնակցությունը: Նպատակն այն է, որ հնարավորինս շատ սփյուռքի հայրենակիցներ հանդես գան: Նախատեսվում է, որ երկու տասնյակ երկրների շուրջ 300 մարզիկ-մարզուհի մասնակցի խաղերին:
Ինքնին հարց է առաջանում, թե ի՞նչ միջոցներով են կայանալու խաղերը:
Ի դեպ, սկզբում, երբ որոշվել էր համահայկական խաղեր կազմակերպել, նպատակն այն էր, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անկախ մարմին լինի և ինքնուրույն հոգա բոլոր ծախսերը: Ճանաչված դիվանագետ, վաղամեռիկ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, որի մտահղացմամբ են այս խաղերը 1997-ին ծնունդ առել և կյանքի կոչվել (նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ է եղել), դա էր համարում առանցքային նպատակը: Բայց այդ սկզբունքային հարցը հետագայում վերանայվեց:
Ի դեպ, նախորդ ամառային խաղերը գրեթե ամբողջովին հովանավորների միջոցներով են կազմակերպվել, և անգամ պետության տրամադրած ֆինանսների մեծ մասը խաղերի ավարտից հետո վերադարձվել է:
Որպես կանոն, մարզիկների փոխադրամիջոցների, մարզական գույքի և հանդերձանքի ծախսերը հոգում են այն կազմակերպությունները, որոնք նրանց գործուղում են:
Կազմակերպիչները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռային խաղերն առաջին անգամ են անցկացվելու, խոստացել են լուծել գիշերավարձի, սննդով ապահովման, մարզաբազաների տրամադրման, խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, մրցումների անցկացման հարցերը: Որպես ընդառաջ քայլ` պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիայի մեր հայրենակիցներն էլ ֆինանսական բոլոր խնդիրներում են աջակցություն ստանալու:
Այս ամենը կարգավորվելու է հովանավորների միջոցներով: Իսկ թե ովքեր են նրանք, առայժմ չի հրապարակվում: Ակնհայտ է, որ նպատակ կա ամեն ինչ տեղը տեղին կատարելու:
Նշանակվել է խաղերի հանդիսությունների բեմադրիչ ռեժիսոր` Ռուբեն Հովհաննիսյանը: Ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, նկարիչ-ձևավորողը` Բագրատ Դիվանյանը: Խոսք չկա նաև այն մասին, թե ինչքան փող է պահանջվելու կազմակերպչական աշխատանքի համար: Մինչդեռ դա պետական գաղտնիք չէ, թափանցիկությունն ընդունված կարգ է: Թարմ օրինակ` Ռուսաստանի ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, թե ինչպիսի ահռելի ծախսեր են կատարել ձմեռային ընթացիկ օլիմպիական խաղերը կազմակերպելու համար: Դրանում արտասովոր ոչինչ չկա: Զարմանալի կլիներ, եթե այդ մասին ոչինչ չհայտնվեր:

Կանադայի տափօղակով հոկեյի կանանց հավաքականը` ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն

սոչի36820Սոչիում անցկացվող տափօղակով հոկեյի  կանաց մրցաշարում չեմպիոն դարձավ Կանադայի հավաքականը:

Վճռական  խաղում կանադուհիներն առավելության հասան 3:2 հաշվով: Ընդ որում, ամերիկուհիներն  3-րդ խաղափուլում առջևում էին 2-0 հաշվով, սակայն կանադուհիները հավասարեցրին հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակցի դարպասը նետեցին նաև հաղթական տափօղակը:

Կանադայի հոկեյիստուհիները 4-րդ անգամ անընդմեջ դարձան օլիմպիական խաղերի չեմպիոններ:

Բրոնզե մեդալակիր դարձավ Շվեյցարիայի հավաքականը, որը 4:3 հաշվով առավելության հասավ շվեդ հոկեյիստուհիների  թիմի նկատմամբ:

Հավելենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել` մեկական արկղ գարեջրի վրա: Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերիու երկու երկրների ներկայացուցիչները ակնկալում են, որ հոկեյի կանանց և տղամարդկանց մրցաշարերում կհաղթեն  իրենց պետությունների հավաքականները:

ԱՄՆ-ի և Կանադայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքականների  հանդիպումը կկայանա կիսաեզրափակիչում` փետրվարի 21-ին։

Տեխնիկական արդյունքներ

Տափօղակով հոկեյ, կանայք

Կանադա – ԱՄՆ՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 0:1, 2:1, 1:0)

Անկախ

Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպում. մրցակիցը բացում է խաղաթղթերը

ՀՌ-1 exJAt2S0zGooxwwwwZ3eObW7jZՄարզասերները տեղյակ են, որ մարտի 5-ին Կրասնոդարում ընկերական հանդիպում են անցկացնելու Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները:

Եվ ահա, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրապարակել է թիմի ընդլայնված կազմը:

Ընտրության հնարավորությունը մեծ է:

Հավաքականը նախապատրաստությունը սկսելու է մարտի 3-ին:

Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ, Մոսկվա), Յուրի Լոդիգին («Զենիթ», Սանկտ Պետերբուրգ), Սերգեյ Ռիժիկով («Ռուբին», Կազան), պաշտպաններ. Ալեքսանդր Անյուկով, Իգոր Սմոլինիկով (երկուսն էլ` «Զենիթ»), Մաքսիմ Բելյաև, ( «Լոկոմոտիվ,» Մոսկվա), Ալեքսեյ Բերեզուցկի, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ, Գեորգի Շեննիկով (բոլորն էլ` ԲԿՄԱ),  Վլադիմիր Գրանատ («Դինամո », Մոսկվա), Անդրեյ Եշչենկո ( «Անժի», Մախաչկալա), Ալեքսեյ Կոզլով («Կուբան Կրասնոդար), Դմիտրի Կոմբարով, Եվգենի Մակեև (երկուսն էլ` «Սպարտակ», Մոսկվա), Անդրեյ Սեմյոնով («Լոկոմոտիվ», Մոսկվա), Ջամալդին Խոջանիյազով («Ամկար», Պերմ), կիսապաշտպաններ` Դենիս Գլուշակով («Սպարտակ») Մաքսիմ Գրիգորև, Ալեքսեյ Միրանչուկ (երկուսն էլ` «Դինամո», Մոսկվա), Ալան Ձագոև (ԲԿՄԱ ), Ալեքսանդր Ռյազանցև, Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով, Ռոման Շիրոկով (բոլորն էլ` «Զենիթ»), հարձակվողներ` Վլադիմիր Բիստրով, Ֆյոդր Սմոլով (երկուսն էլ` «Անժի»), Կոստանտին Բազելյուկ (ԲԿՄԱ), Արտյոմ Ձյուբա («Ռոստով»), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ` «Դինամո», Մոսկվա), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ», Դենիս Չերիշև («Սևիլյա», Իսպանիա):

Անկախ

 

«Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը» ՉԼ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրին

բարս968d1bf4_60ab_3a6f_9c61_da8030378406Ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարի  1/8 եզրափակչում «Մանչեսթեր սիթին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Բարսելոնային»: Կատալոնական ակումբը հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Պատասխան խաղը կայանալու է մարտի 12-ին «Նոու Կամպ» մարզադաշտում:

Լևերկուզենի «Բայերը»  հյուրընկալելիս 0:4 հաշվով պարտվեց «Պարի Սեն Ժերմենին»:

Փարիզյան ակումբը  նույնպես չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը ևգործնականում լուծեց քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը:

Հավալենք, որ թիմերի  պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 12-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա»՝ 0:2

Գնդակները խփեցին՝ Մեսսին, 53 (11 մ), Ալվեշը , 89

Հեռացվեց `Դեմիկելիսը, 53:

«Բայեր»-«Պարի Սեն Ժերմեն»՝ 0:4

Գնդակները խփեցին՝ Մատուիդին, 3, Իբրահիմովիչը, 39 (11 մ), 44, Կաբայը, 88:

Որոշվել է Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի անցկացման ժամկետը

chess-5Հունիսի 15-25-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի ավանդական մրցաշար՝ նվիրված գրոփսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին։

Մասնակիցներն ուժերը կչափեն շվեյցարական մրցակարգով: Կխաղացվի 9 տուր։ Մրցանակային հիմնադրամը 22,5 հազար դոլար է, հաղթողը կստանա 5000 դոլար։

Հավելենք, որ նախորդ մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը։

Անկախ

Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորմա

ռաՌոբերտ-ԱղասարյանԵրևանցի երիտասարդ շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է գրոսմայստերի նորմա:

Նույն մրցաշարում պատանի շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Անկախ

Ինչո՞ւ են մարմնամարզության Հայաստանի մարզիչները գերադասում բախտ որոնել արտասահմանում

Հայոբ սերոբյանՄարմնամարզության Հայաստանի մարզիչների աշխատանքն արտասահմանում բարձր է գնահատվում, և մեծ թիվ են կազմում մեր երկրից հեռացողները: Փաստն այն է, որ դրսում, անգամ սկսնակների խմբերի հետ պարապողները, լավ են վարձատրվում:

Արդեն կես տարի է` Ֆրանսիա է տեղափոխվել Ալբերտ Ազարյանի անվան Երևանի մարմնամարզության դպրոցի մասնագետ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Նա աշխատում է Փարիզում, ամիսը ստանում է 1300 եվրո, որն ամենացածր աշխատավարձն է: Նա ավելի կբարելավի իր ֆինանսական վիճակը, երբ սաները վարպետանան, լավ արդյունքներ ցույց տան: Այդ երկրի մարմնամարզության ակումբների դրվածքն այդպիսին է: Մարզչի աշխատավարձը պայմանավորված է նաև այն հանգամանքից, թե քանի սան ունի: Այնպես որ, ժամանակի ընթացքում տեղաշարժեր ինքնին լինելու են:

Մեր ճանաչված մարմնամարզիկներից Վահագն Ստեփանյանն արդեն 30 տարեկան է և որոշել է թողնել մեծ սպորտը, անցնել մարզչական աշխատանքի: Ստեփանյանն օրերս Սաուդյան Արաբիայի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարության հրավերով մեկնեց այդ երկիր: Նախատեսվում է, որ նա փորձնական աշխատելու է երեք ամիս: Դրանից հետո, եթե կողմերը համաձայնության գան, աշխատանքային ավելի երկարատև պայմանագիր կկնքվի: Ստեփանյանն ամիսը ստանալու է 1500 դոլար, սակայն, ի տարբերություն Հովհաննիսյանի, նա զերծ է մնալու ուղևորության, կեցության հետ կապված խնդիրներից: Հոգացել են նրա ինքնաթիռով տեղափոխման ծախսը, ապահովել բնակարանով, փոխադրամիջոցով և այլն:

Մի շարք արաբական երկրներից շատ են խնդրում, որ Հայաստանից մասնագետներ աշխատանքի տեղափոխվեն: Այժմ էլ նոր առաջարկներ են ստացվելՀորդանանից և Քուվեյթից:

Հրայր Գասպարյանը, որ աշխատում էր Սիրիայում, պատերազմական իրավիճակի պատճառով վերադարձել է Հայաստան, բայց հավանական է, որ աշխատանքի անցնի Քուվեյթում: Այդ մասին արդեն նախնական համաձայնություն կայացվել է: Հայ մասնագետի վարձատրությունն ամիսը կարող է հասնել մինչև 3 հազար դոլարի:
Իրաքի հավաքականի մարզիչ, երևանցի Կարեն Բաղդասարյանի աշխատավարձը 3 հազար դոլարից էլ բարձր է, նրան նաև բնակարան են տրամադրել, հոգում են ապրելու բոլոր պայմանները:

Քաթարի հավաքականը գլխավորում է նախկինում ճանաչված մարմնամարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Էդվարդ Գևորգյանը: Նա նախկինում Սիրիայում է աշխատել:

Անգամ հեռավոր Բրազիլիայում Հայաստանից գնացած մարզիչներ ունենք` Վարդան Սարգսյանը և Վարդան Մովսիսյանը:
Իսկ Հայաստանից տեղափոխված մարմնամարզության մասնագետներ ամենից շատ` շուրջ երեք տասնյակ, Միացյալ Նահանգներում են: Ուշագրավ է, որ այդ երկրում մարմնամարզությունը բարձր մակարդակում է, կան օլիմպիական խաղերի աշխարհի չեմպիոններ: Կարճ ասած, ամերիկացի մարմնամարզիկները և մարմնամարզուհիներն աշխարհում եղանակ են ստեղծում: Եվ հայ մասնագետների սաները ոչ միայն հաջողությամբ են մրցակցում աշխարհի տարբեր պետություններից ԱՄՆ-ում գործի անցած լավագույն մասնագետների աշակերտների հետ, այլև շրջանցում են նրանց:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդվարդ Ազարյանի սանը ներկայումս ԱՄՆ-ի հավաքականում է և մեծ հույսեր է ներշնչում: Աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարապող մարզուհին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ ԱՄՆ-ի մարմնամարզուհիների հավաքականի մարզիչներից է միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմինե Բարությանը:

Ինչ խոսք, այպիսի կարգավիճակ ունեցող հայ մասնագետների վարձատրությունը շատ բարձր է: Մինչդեռ Հայաստանում մարզիչը լավագույն դեպքում ամիսը վաստակում է 80 հազար դրամ: Թերևս այդ է պատճառը, որ առանց երկմտանքի մերոնք գերդասում են բախտ որոնել արտասահմանում:

Երբ ֆինանսները սահմամափակ են

մարմնամարզիկ2013-ը հաջող էր մեր երկրի մարմնամարզիկների համար: Վահագն Ստեփանյանը նժույգի վրա կատարել էր մի տարր, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանել է նրա անունով: Ընդ որում, նա հայ չորրորդ մարմնամարզիկն է լեգենդար Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից և Արթուր Հակոբյանից հետո, որ այդպիսի նվաճման է հասնում:

Արթուր Դավթյանն էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր: Բազմամարտում նա մրցանակակիր չդարձավ, սակայն Եվրոպայում ճանաչվեց 8-րդը, որը նույնպես բարձր և հուսադրող ցուցանիշ է:

Նրա կողքին կա՞ն մարզիկներ, որոնք հաջողությունների հասնելու հույսեր են ներշնչում առաջիկա խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

– Փորձառու Հարություն Մերդինյանն էլ ավելի է բարդացրել իր նախասիրած մարզագործիքի` նժույգի վրա կատարվող վարժությունների ծրագիրը: Իր բարդությամբ այն աշխարհում երկրորդն է: Ավելի բարդ ծրագիր է կատարում անգլիացի Մաքս Վիտոկը: Նրա ծրագրի բարդության գործակիցն է 17,3, իսկ Մերդինյանի ծրագրի բարդությունը մեկ տասնորդական միավորով պակաս է: 29-ամյա հայ մարմնամարզիկը 2013-ի Եվրոպայի առաջնությունում լավ կատարեց նժույգաթափերը և իր մարզական կենսագրությունում այս մրցաձևում իր ամենաբարձր գնահատականին արժանացավ` 15,366 միավոր: Պարզապես ուժեղ պայքար էր, և նա ստիպված էր բավարարվել 5-րդ տեղով: Ընդ որում Մերդինյանի կատարած վարժությունների ծրագրի գործակիցը 16,4 էր: Եթե նա կարողանա նոր ծրագիրը լավ կատարել, ինչպես դա անում է պարապմունքների ժամանակ, մեդալի հավակնորդ կլինի ցանկացած մրցաշարում: Ի դեպ, աշխարհի առաջնությունում Մերդինյանը 16,9 բարդությամբ ծրագրով հանդես եկավ, սական փոքր-ինչ թափթված կատարեց, և ցանկալի արդյունքը չստացվեց: Չանտեսենք, որ Հարությունը նժույգաթափերի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, արդեն թրծված մարմնամարզիկ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնությանը նա նպատակադրված է մասնակցելու, որպեսզի պարգևի արժանանա: Այդ ստուգատեսի մասնակիցները հանդես են գալու միայն բազմամարտի առանձին մրցաձևերում: Զուգահեռ մրցելու են նաև երիտասարդները: Նրանք վիճարկելու են Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրեր: Իրատեսական հույսեր կան, որ մեր երկրի ներկայացուցիչը վարկանիշ ձեռք կբերի:

– Քանի՞ մասնակից ենք ունենալու Եվրոպայի առաջնությունում:
– Կարող էինք 6 մարմնամարզիկ մրցասպարեզ հանել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կունենանք 4 մեծահասակ և 1 երիտասարդ մարմնամարզիկ: Հայաստանը կներկայացնի երիտասարդ Վիգեն Խաչատրյանը: Եթե անգամ նա իր միջին կարողություններով հանդես գա, ուղեգրի կտիրանա: Դրա համար պահանջվում է, որ երևանցի մարմնամարզիկը 1-19-րդ տեղերը գրավողների խմբում լինի: Իսկ մեծահասակներ Արթուր Դավթյանից, Հարություն Մերդինյանից բացի, հանդես կգան նաև Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ մրցանակակիր է, իսկ Թովմասյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ճանաչվել է 3-րդը: Այնպես որ, մեր բոլոր մարզիկներն էլ լուրջ հավակնություններով են ուղևորվելու մրցավայր, բոլորն էլ պայքարելու են:

– Նախապատրաստական շրջանում խնդիրներ ծագո՞ւմ են:
– Արթուր Դավթյանը ծառայում է բանակում: Նա կանոնավոր մարզվելու հնարավորություն չունի: Այդ է պատճառը, որ դադարից հետո, երբ կրկին սկսել է պարապել, ձեռքի կոշտուկներից վերքեր են առաջանում: Հնարավոր չէ, որ միշտ Արթուրը պարապմունքներում ներգրավվի: Հետևաբար, նա բաց թողեց 2013-ի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 29-ին հավաքականը մրցավայր` Բելգիա էր մեկնել առանց Դավթյանի, քանի որ նա զորամասից իր թիմակիցներին էր միացել միայն սեպտեմբերի 25-ին, չէր հասցրել նախապատրաստվել. երկու ամիս չէր մարզվել:

– Մերոնց էլ ի՞նչ փորձություններ են սպասում:
– Մարտի 6-10-ը Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում միջազգային մրցաշարի կմասնակցի: Մարտի 25-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Եվրոպայի առաջնությանը մեր 4 նախապատրաստվողներն էլ պետք է հանդես գան: Երիտասարդական մրցաշար չի կազմակերպվելու: Քաթարում աշխատող մարզիչ Էդվարդ Գևորգյանը խոստացել է աջակցել, և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու` կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնենք: Դոհայում հիանալի մարզաբազա կա: Արթուր Դավթյանը հնարավորություն կստանա փորձարկելու հենացատկերի իր նոր` բարդ ծրագիրը, Հայաստանում դա անելու համար պայմաններ չկան: Դոհայում մարզիկները մրցելու են բազմամարտի առանձին մրցաձևերում: Իսկ բազմամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը կայանալու է նոյեմբերին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որին մասնակցելու են միայն աշխարհի 8 ուժեղագույնները: Հոկտեմբերին էլ Նանջինում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանից սահմանափակ թվով` միայն 2-3 մարզիկ կմասնակցի. ֆինանսների խնդիր է: Նախատեսում ենք Արթուր Դավթյանի և Հարություն Մերդինյանի մրցելույթը: Տարեվերջին էլ մերոնք հանդես կգան Միխայել Վորոնինի ավանդական դարձած հուշամրցաշարում, որն անցկացվում է Մոսկվայում: Հունիսին մեր երիտասարդ մարմնամարզիկներն էլ կարողությունները կփորձեն Պենզայում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների առաջնությունում: Միջազգային մրցաշարերի մասնակցելու հրավերներ շատ կան, բայց փող չկա: Միայն դա չէ, մարզագործիքներն էլ տարիներ շարունակ չեն թարմացվել: Խոստանում են, որ կօգնեն, բայց տեղաշարժ չկա:

 

Ֆուտբոլում թիմ գտնելը բարդ է

ֆուտբոլՓետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում կկայանա 2016-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի մրցաշարերի վիճակահանությունը, սակայն դեռևս հապաղում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցում: Դա շահավետ է, քանի որ, եթե աշխատող չկա, ապա կարելի է փող խնայել: Փաստն այն է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչ չկա, ուրեմն ազգային ընտրանի լինել չի կարող: Թերևս սպասում են, թե մերոնք ինչ խմբում կհայտնվեն, որպեսզի ըստ այդ էլ որոշվի` արժե՞ բարձրակարգ, հետևաբար բարձր վարձատրվող մարզչի հրավիրել, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետագա ճակատագրին, ապա շարունակ խոսվում էր, որ նա կարող է աշխատանքի անցնել ռուսական, ղազախական որևէ ակումբում, սակայն նա այդպես էլ որոշակի ոչ մի գործարքի շուրջ անգամ չբանակցեց:
Մի շարք երկրներում վերսկսվել են ֆուտբոլային առաջնությունները, մյուսներում էլ առաջիկայում են սկսելու, և օրեցօր սահմանափակվում է մեր երկրի հավաքականի թեկնածու մի շարք ֆուտբոլիստների` նոր թիմ գտնելու հնարավորությունը: Ովքեր որոնումների մեջ են, պետք է շտապեն, հակառակ պարագայում կարող են անգործ մնալ, պարապուրդի մատնվել:
Հեշտ չէ նաև բարձրակարգ թիմերում հայտնվածների ճակատագիրը:
Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում երկու գնդակ խփեց Բրեմենի «Վերդերի» դարպասը: Նրա թիմը հաղթեց 5:1 հաշվով, Մխիթարյանն էլ վերջ դրեց իր գոլ խփելու տևական «երաշտին» և ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ ստիպեց մրցակիցներին իրենց դարպասը գնդակ ընդունելուց հետո խաղը վերսկսել կենտրոնից: Այդուհանդերձ, նա պետք է փորձի դրսևորել իրեն: Գերմանացիները հաշվենկատ են և շատ են խոսակցությունները, որ թանկ գնով ձեռք բերած Մխիթարյանն իր խաղով դեռևս հեռու է սպասումներն արդարացնելուց:
Փոխարենը շատ գոհ են Մոսկվայի սպարտակցիներն Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղից: Ընդ որում, վերջինիս ցանկանում են իրենց թիմերում տեսնել անգլիական մի շարք ակումբների ղեկավարներ: Յուրան էլ չի թաքցնում, որ ձեռնտու առաջարկների դեպքում կարող է նաև այդ ուղղությամբ մտածել:
Լևոն Հայրապետյանը, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղի ժամանակ ստացած վնասվածքն ապաքինելուց հետո երկար ժամանակ է` չի կարողանում հունի մեջ մտնել, դասավորել իր մարզական գործունությունը, փորձում էր հաստատվել Գերմանիայի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, անգամ ոչ ուժեղ ֆուտբոլի առաջնություններ ունեցող երկրների թիմերում (ղազախական «Իրտիշ», «Ակտոբե»), ստուգողական շատ խաղերի է մասնակցել, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Ցավալին այն է, որ չեխական «Պրիբրամի» կազմում անցկացրած խաղի ընթացքում նա նոր վնասվածք է ստացել:
Գևորգ Ղազարյանն էլ երկար դեգերելուց հետո վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգ»:
Իսկ Արթուր Սարկիսովը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմից դուրս մնալուց հետո ճարահատյալ վերադարձել և մարզվում է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» խաղընկերների հետ:

Իսկ ահա Մարկոս Պիզելին գոհ է, որ ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»: Հայաստանի հավաքականի մարզազգեստը կրող բրազիլացի ֆուտբոլիստը ֆինանսական առումով ձեռնտու աշխատանքային պայմանագիր է կնքել: «Կրասնոդարում» նա քիչ էր հանդիպումների մասնակցում, թերևս այժմ ավելի շատ մարզադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա և խաղային փորձի պակաս չի զգա:

Արարատ Զաքարյանը սպասում էր, որ Պլյուշչենկոն նախշեր կնկարի օլիմպիական սահադաշտի սառույցի վրա, սակայն նա դուրս եկավ մրցաշարից

Ազ36497Մարզասերները տեղյակ են, որ  օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Սոչիում ընթացող  ձմեռային օլիմպիական խաղերում հրաժարվել է մենասահորդների մրցաշարին մասնակցել` պատճառաբանելով, որ վնասվածքը խանգարում է: Մինչդեռ, նր հետ մեծ հույսեր էին կապում: Եվ վերջին երեք տասնամյակում առաջին անգամ Ռուսաստանն այս մրցաձևի օլիմպիական մրցաշրում կմնա առանց մեդալի:

Պլյուշչենկոյի մենեջեր, նախկինում գեղասահորդ Արարարտ Զաքարյանը պարզաբանել է, որ թիմային մրցումներից հետո պարզ չի եղել` կարո՞ղ է մենասահորդը շարունակել մրցելույթները, թե՞ ոչ: Այդ թ պատճառը, որ նա անմիւապես չի հրաժարվել մրցումներին մասնակցելուց։

Զաքարյանն ասել է. « Երբ Պլյուշչենկոն ավարտեց թիմային մրցաշարը, չորս ժամ շարունակ անկումային վիճակ էր: Անհրաժեշտ էր հստակեցնել` հաջորդ օրը, առավոտյան 8-ին կարո՞ղ է նա մասնակցել, թե՞ ոչ: Մարդը դեռ ոչինչ չէր հասկացել, մարմինը տաք էր,  նրա ուղեղը դեռ մրցման մեջ էր, գիտակցում էր, որ հանդիսականները, նախարարությունը, նախագահը ոգևորում էին, նաև`սպասում: Եթե կես օր ավելի լիներ դադարը… Մինչև վերջին վայրկյանը ես սպասում էի, որ նա կպայքարի»:

Անկախ