Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել

imagesՆախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Անկախ

Թևան Պողոսյանը մանդատը վայր է դնում

arm13824549797ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Նա մասնավորապես գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:

Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,-գրել է նա:

Անկախ

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը

ընտրություններ2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի: Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ  ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին,  ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին  նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

 

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվական մտանք ԵՄ–ով, դուրս եկանք ՄՄ–ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց ընդդեմ ՄՄ«Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ  արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ  սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն,  այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության`  մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

imagesԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված է.

1.2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»):

5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:

7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

ՀՅԴ – Արմեն Ռուստամյան (խմբակցության ղեկավար)

ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան (խմբակցության քարտուղար)

ՀԱԿ – Լևոն Զուրաբյան (խմբակցության ղեկավար)

«Ժառանգություն» – Զարուհի Փոստանջյան (խմբակցության ղեկավար)

 

 

Վիճահարույց համաձայնագիրն ընդունվեց՝ ընդդիմադիրների և լրագրողների բողոքի բուռն ակցիայի ներքո (լրացված)

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովի արտահերթ նիստի հերթական օրը բավականին լարված մեկնարկ ունեցավ: Քվեարկության դրվեց “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու միջկառավարաիան համաձայնագիրը, որին դեմ են ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները:

Նիստերի դահլիճում “Դեմ ենք” ցուցապաստառներով իրենք բողոքը հայտնեցին նաև ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, որից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

20 րոպես անց համաձայնագիրը կրկին քվեարկության դրվեց, բայց քանի որ ընդդիմադիրները վերցրել էին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի քարտերը, կոալիցիոն պատգամավորները ստիպված եղան քվերակել ձեռքով՝ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի:

Ընդդիմադիր պատգամավորները բացականչություններով լքեցին նիստերի դահլիճը, իսկ քվեարկությունըւ տեղի ունեցավ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բողոքի ակցիայի ներքով. վերջիններս, կանգնած լրագրողների համար նախատեսված օթյակում, որը բաժանված է ապակիով, սկսեցին հարվածել ապակուն՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով:

Ի վերջո 77 կողմ ձայնով համաձայնագիրն ընդունվեց:

Հիշեցնենք, որ ԱԺ դարպասների մոտ նույնպես բողոքի ցույց է տեղի ունենում այդ համաձայնագրի դեմ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարարությամբ` ասելով, որ 2013թ. դեկտեմբերի 23–ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ և ՌԴ-ի միջև «ՀայՌուսգազարդի» առուվաճառքի համաձայնագրի վավերացման մասին որոշումը չի ընդունվել», քանի որ ընդունվել է էլեկտրոնային քվեարկության բացակայության պայմաններում, հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ի բացակայության պայմաններում, ինչն ԱԺ «Կանոնակարգ օրենքի» խախտում է։

 

Բողոքի հսկայական ալիք` ընդդեմ ստորացուցիչ պայմաններով պայմանագրի

ցույցԱյսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է կայանա «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հաստատման քվեարկությունը: Այս պահին ԱԺ-ում լարված իրավիճակ է: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է խնդրել:
ԱԺ պարիսպների մոտ շարունակվում է քաղաքացիների ցույցը: Դրսի ցուցարարներին են միացել փողոցի երթևեկությունը փակած, ազդանշանող մեքենաները և ԱԺ հավատարմագիր ունեցող լրագրողները, ովքեր իրենց բողոքն են արտահայտում հենց նիստերի դահլիճից:

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը ոչ իշխանական ուժերին համեմատել շվեյցարական պանրի հետ

113005Ֆեյսբուքում բավականին ակտիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շտապել է խորհրդարանում ծավալված գազի վերաբերյալ համաձայնագրի քննարկումից հետո իր տպավորությունները կիսել ֆեյսբուքի օգտատերերի հետ: Նա գրել է.

“Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:

Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ «ընդդիմախոսներ»:
Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապես՝ տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վրա:
Եվ այսպես:
Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի «հյուսիսային» ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:

Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն «պետականասեր սյուզերենները» ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները՝ չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):

Այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ՝ մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը»` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարության դեմ:

Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով, այդ «սուրբ» գործի համար ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):

Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են, քան բովանդակությունը”,-գրել է Աշոտյանը:

«Ա´յ աղերսվող որակ…հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի». Գալուստ Սահակյանը` ընդդիմադիրներին

Galust-Sahakyan0214-e1347630764352«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով վաճառելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի քննարկումը խորհրդարանում շարունակվում է բավականին թեժ մթնոլորտում:

Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները, խիստ քննադատելով համաձայնագիրը, գտնում են, որ խորհրդարանը չպետք է վավերացնի այն: ՀԱԿ խմբակցության ղեկավարն, օրինակ համարում է, որ այդ համաձայնագրով ռուսական “Գազպրոմը” դառնում է անձեռնմելի, իսկ Հայաստանը կորցնում է այլըտրանքը` օրինակ` Իրանից կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման դեպքում Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը:

“Սա Հայաստանի սպառողների թալան է և “Գազպրոմի” շահերի պաշտապնության և երաշխավորության խարտիա` ի հաշիվ ՀՀ քաղաքացիների”,-կարծում է պատգամավորը:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը, դատապարտելով ՀՀ իշխանություների Սահմանադրության և իրավունքների ցցուն ոտնահարումը, նախապատարստվում է  այս և այլ իրավախախտումերի հիմքով ԱԺ առաջիկա նստաշրջանում բարձրացնել կառավարութան անվստահության հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ կառավարությունը որևէ կերպ չի մասնակացել այս բանակցությունների քննարկմանը: “Ռուսաստանն այս կառավարությանն առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ, որն էլ ստորագրել է այս վասալային տեքստի տակ”,-ասաց նա` հայտարարելով, որ ԲՀԿ-ն չի կարող որևէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացման, որը հարված է ՀՀ ինքնիշխանությանը:

Հանրապետական խմբակցության կողմից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը բավականին կոշտ ու վիրավորական տոնով դիմեց համաձայնագրի բոլոր ընդդիմախոսներին. “Լեզուն ոսկոր չունի, ինչ արած` Աստված այդպես է արարել, բայց Աստված նաև մարդուն ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվել: Հիվանդ, անհեթեթ խոսքը, երբ ուղեղը սիստեմատիկ չի կարողանում գործել, անհեթեթություններ է դուրս տալիս”,-ասաց նա:

Այնուհետև ավելի հեռուն գնալով` Գալուստ Գրիգորիչն անցավ կտրուկ տոնի. “Ա´յ աղերսվող որակ, դու այդ ին՞չ ես դարձել, ընդամենը քսան կգ-ի բան կարող ես վերցնել, հարյուր կգ-ի բեռ ես վերցնում: Սրանց թվաց, որ արձագանք չի լինում, ինչ ուզում են, կարող են խոսել: Դեմ եք, ասեք` դեմ ենք: Էս երկու ամիս ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ, էդ ո՞նց եղավ, որ հապշտապ էր, գաղտնի էր: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր է: Չեմ վախեցնում, բայց չափներդ ճանաչեք: Հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի, էս անկախությունը ըտենց օդից չի եկել: Ամեն ինչ բերում և կաղապարացնում եք ձեր նեղ սրտի մեջ և ժողովրդին ներկայացնում: Դոշ եք տալիս ժողովրդի համար, երկու-երեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ եք տեսնում, ասում եք` մեր մարդիկ են, տեսեք` ինչ ենք անելու: Մի ոգևորվեք, ժողովրդին էլ մի խաբեք: Ժողովուրդը պետք է գազ ստանա: Դուք ասում եք` թանկ է, ես էլ ասում եմ` տարածաշրջանի ամենաէժան գազն է”:

Գալուստ Սահակյանի խոսքով` սա մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է, և այս համաձայնագրով Հայաստանն ավելի անվտանգ է դառնում:

Իսկ վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել: Էնպես որ էս նախագիծը պտի անցնի”:

 

Անկախ

«Մեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ ձեզ». Ռուբեն Հակոբյանը հորդորում է համաձայնագիրը քվեարկության չդնել

144898Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:

Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի համար զարմանալի է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իր հարցին, թե 300 միլիոն պարտք կուտակելը չի՞նշանակում, որ կոպտորեն խախտվել են Սահմանադրությունն ու օրենքները, պատասխանեց՝ ոչ, ինչպես նաև խախտում չի համարում այն, որ պետական գույքի մասնավորեցման ցանկում չկա քսան տոկոս բաժնեմասի մասին խոսք, սակայն դրա շուրջ բանակցություններ են ընթացել:

“Դուք մեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ ձեզ,-հարցրեց Հակոբյանը,-դուք ձեռ եք առնում մեր պետությանը, որտեղ բոլորս ենք”:

Պատգամավորի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ասում է՝ ճիշտ է՝ գործարքը սև է, բայց մեջն այնքան սպիտակ բաներ կան, որ պետք է նայեք՝ որպես սպիտակ:

“Բավական է մուրացկանությունը որպես առավելություն փաթաթեք այս ժողովրդի վզին: Լավ աշխատենք, որ պարտք չունենանք”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ տրամաբանական է, որ Ռուսաստանն իր ապրանքը առաջարկել է ինչ որ գնով, հայկական կողմն էլ սակարկել է, բայց դրանից հետո ենթադրվում էր, որ բանակցող հայկական կողմը պետք է ներկայանար ժողովրդին և ասեր՝ բանակցեցինք և այս պատկերը ստացանք, համաձա՞յն եք:

“ԱԺ-ն կամ կասեր՝ այո, կամ ոչ: Բայց դուք չեք տեղեկացրել մեզ, իսկ պարտքը կուտակվել է: Ուրեմն դուք էլ անձնապես վճարեք”:

Ռուբեն Հակոբյանը նաև չի ընդունում, որ գազի գնի բարձրացման մասին հարցումներին ի պատասխան՝ տրվել են բացասական պատասխաններ, սակայն իմանալով, որ խափում են: “Ո՞ւր եք գնում այսպես: Ես չեմ կիսում հակառուսական հիստերիան. լավ էլ արել են, կարողացել են արել են, դուք էլ արեք”:

Ռուբեն Հակոբյանը մտահոգություն ունի, որ այս նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է այնքան պարտք կուտակել և գաղտնի պահել ժողովրդից, որ մի օր էլ գա և ասի. “Եկեք էս տասը հազար կիլոմետրը տանք, պրծնենք”:

Պատգամավորն ավելի ճիշտ է համարում այն, կառավարությունն ասեր ճշմարտությունը և նշեր, որ այո՝  համապետական ընտրություններ ունեինք, եթե հայտարարեինք գազի գնի բարձրացման մասին, ապա ձայն չէինք ստանա: “Դա ավելի տղամարդկային կլիներ,-կարծում է նա,-բայց դուք էս երեք ամիս է՝ մեզ ֆռռացնում եք: Ձեզ իրավունք եք վերապահել տնօրինելու պետության սեփականությունը և ասել, որ նման բան տեղի չի ունեցել: Ես էլ ձեզ հավատացի ու ծափահարեցի”,-հեգնեց նա:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իսկապես վտանգավոր բան է կատարվում մեր պետության մեջ, որը վատ հեռանկար է խոստանում ապագա սերունդներին:

Նա հորդորեց հետ տանել այս նախագիծը, քանի որ ըստ պատգամավորի՝ արտահերթ կարգով չի կարելի այսպիսի կարևոր հարց քննարկել՝ փաստաթուղթն էլ պատգամավորների սեղաններին դնելով ընդամենը երեք ժամ առաջ:

 

Այնուամենայնիվ, եթե հարցը քվերակության դրվի, ապա նա տեղեկացրեց, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու:

ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները փորձում են հասկանալ՝ որտեղ է թաքնված շան գլուխը

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “Հայռուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:

ՀՀ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ համաձայնագիրը կնպաստի գազի բնագավառում երկու երկրների միջև երկարաժամկետ փոխգործակցության զարգացմանը:

Նախարարին հարցեր տալու համար հերթագրվեց 25 պատգամավոր:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Հայաստանի կուտակած 300 միլիոն պարտքով: Բացի այդ հարցրեց. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետ ի՞նչ է մեզ սպասվում, հետագայում մենք կարողանալո՞ւ ենք այլընտրանքային գազի խնդիրը լուծել»:

Նախարարը պատասխանեց, որ 300 միլիոն դոլարի մի մասը պետք է վճարի Հայաստանը, մի մասը՝ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա նախարարը հավաստիացրեց, որ համաձայնագրով որևէ սահմանափակում դրված չէ: «Եթե որևէ այլ երկրից էժան գազ գնելու հնարավորւթյուն լինի, կարող ենք փոխարինել դա Ռուսաստանի գազով»,-ասաց նա:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց, որ եթե վաղը մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսները վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպիսի՞ լծակներ ունի Հայաստանը դա կանխելու՝ հատկապես որ համաձայնագիրը մինչև  2043 թվականն է, և դրա հետ ծագող իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխության, լրացումների, հետկանչման առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման:

Նախարարը նշեց, որ ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը կարող է այդ բաժնետոմսերը վաճառել իրեն փոխկապակցված ընկերությունների, այն էլ՝ միայն հայկական կողմի համաձայնության:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր հարցը սկսեց այն նկատառումով, որ հնարավոր է, որպեսզի պետական գործիչը միշտ չասի իրականությունը, բայց երբեք պետք չէ ստել: «Այսօր ես որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում, որովհետև Դուք անձամբ բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը բարձրացել է,-ասաց Օսկանյանը,-ակնհայտ է, որ տարիների ընթացքում կամ ամիսների, ՀՀ-ն պարտք է կուտակել, և ԱԺ-ն այսօր կանգնել է փաստի առաջ և պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը՝ մասնակից դառնալով այդ գործընթացին»:

Նախարարը պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի բարձրացել: «Ասել եմ, որ Հայաստանում գինը չի բարձրանալու և ասել եմ, որ բանակցություններ են գնում, վերջնական գինը կճշտենք և կասենք: Մենք պայմանավորվեցինք, որ ՀՀ-ում գազի սպառումը իրականացնում ենք նախկին գնով, մինչև բանակցությունները կավարտվեն: Հիմա էլ բանակցություններն ավարտվել են, և ասում ենք»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնագրում անորոշ Ղարաբաղին գազ մատակարարելու հարցը՝ միաժամանակ նշելով, որ համաձայնագրում ամրագրված է, որ Հայաստանն արտահանման իրավունք չունի:

Նախարար պարզաբանեց, որ Ղարաբաղը դիտարկվում է որպես մեկ բաժանորդ Հայռուսգազարդ ընկերության համար, և դա այդպես էլ կշարունակվի: «Ճիշտ է՝ համաձայնագրում այդ մասով դեռ չինչ չկա, բայց հետո ավելի բաց տեքստով կլինի: Որևէ խոչընդոտ լինել չի կարող»:

Քոքոբելյանը արձագանքեց ՝ ասելով, որ պայմանագրում պարտավոր էր ինչ որ կետով նշել մեկ բաժանորդ լինելու հանգամանքը՝ գործընկերներին կոչ անելով չմասնակցել այս հակապետական գործարքի կայացմանը:

Այնուհետև ելույթ ունեցավ գազի թնջուկն ամիսներ շարունակ լուծել փորձող և վերջին օրերին իր բացահայտումներն արած Արամ Մանուկյանը: Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդ 300 միլիոն դոլլարը պետական պարտք չի ձևաակերպվել և որևէ տեղ չի երևացել, բացի այդ ո՞վ է գնահատել, որ 20 տոկոսը հավասար է  155 միլիոն դոլլարի:

Նախարարը պատասխանեց, որ իրենց գնահատմամբ՝ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այդ թիվը որոշվել:

Արամ Մանուկյանը դիմեց նաև ՀՀԿ խմբակցությանն ու ԱԺ ղեկավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել այդ ոլորտի 22 արձանագրությունները, որոնք, ըստ նրա, գաղտնի են պահվում. «Ես վեց ամսվա արդյունքում տեսել եմ միայն մեկ արձանագրություն: Մինչև բոլոր արձանագրությունները չնայեք, քվեարկության մի դրեք այս հարցը, որովհետև հնարավոր է, որ շան գլուխը հենց այդտեղ է թաղված, ես համոզված եմ, որ Դուք էլ շատ բաներ չգիտեք, պարոն Աբրահամյան»,-ասաց Մանուկյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Գազպրոմի գլխավոր տնօրենի կողմից հայտարարվեց, որ գազը սահմանին լինելու է 188 դոլար, սակայն 48 ժամվա կտրվածքով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գազի սակագինը անփոփոխ է լինելու, իսկ ԱԺ փոխխոսնակը հակտարարեց, որ գազի սակագինը ՀՀ քաղաքացին սպառելու է ավելի ցածր: «Դուք ի վերջո կարո՞ղ եք ասել՝ հայ քաղաքացին ի՞նչ սակագնով է սպառելու գազը»,-հարցրեց նա:

Նախարարը վերահաստատեց, որ սակագները որևէ փոփոխության չեն ենթարկվելու ինչպես ՀՀ-ում, այնեպս էլ ԼՂՀ-ում:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ հակապետական այս ակցիայի դեմ քաղաքացիները բողոքի ցույց են անում, և ոստիկանները տասնյակ մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաներ. «Ես պահանջում եմ ազատել այդ քաղաքացիներին, որպեսզի նրանք կատարեն սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ բազմիցս նախարարին հարցրել են գազի գնի սակագնի բարձրացման վերաբերյալ, սակայն նա հերքել է: «Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց հազար ներողություն, ես չեմ կարծում, որ կրուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և Ազգային ժողովի հետ: Այս տեսակետից ես անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալը: Ես հարց չունեմ Ձեզ տալու, պարոն նախարար»,-ամփոփեց Փաշինյանը:

Անկախ

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը (Ուղիղ միացում)

ԱԺԱԺ-ում  մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Watch live streaming video from parliamentam at livestream.com

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը

ազատ դեմոկրատներԱզատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը:

Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը  և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշվում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի:

Փաստացիորեն այս կերպ «Գազպրոմ» ԲԲԸ-ն  առանց որևէ խնդրի կարող է ՀՀ տարածքում գտնվող և ՀՀ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտի բաժնետոմսերն օտարել մեկ այլ պետության ու չկա որևէ երաշխիք, որ այդ պետությունը չի լինի ՀՀ-ի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրված երկիր: Իսկ Հայկական Կողմի, այսպես ասած, գրավոր համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող ենք ասել առոչինչ է, քանզի նույն այս հոդվածում նշվում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի 4-րդ պարբերությունում նշված՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության:

Մյուս վտանգավոր կետն այն է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայկական Կողմը երաշխավորում է ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթական չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս:

Այս կետով, փաստացիորեն, հարցականի տակ է դրվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ առաքվող գազի խնդիրը, և այս ուղղությամբ որևէ երաշխիքներ այս կամ այլ համաձայնագրերով տրված չեն:

Համաձայնագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ՀՀ գազի ներմուծման բացառիկ մենաշնորհ դիրք է տալիս, սրանով իսկ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ- 37 -Ն հրամանագիրը, որում շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է  էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանացում…»:

Ակնհայտ է, որ այս համաձայնագրով ՀՀ իշխանություններն հենց իրենք են նպաստում բնական գազի ներկրման շուկայում մենաշնորհի ձևավորմանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է նման բովանդակությամբ համաձայնագրի առկայությունը: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների անհեռանկարային գործունեության արդյունքում ՀՀ կարևորագույն ռազմավարական օբյեկտները մաս-մաս տրվել են ռուսական կողմին: Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ այդ կարևորագույն օբյեկտներից վերջին մոհիկանն էր, որը տրվում է չափազանց խայտառակ և նվաստացուցիչ պայմաններում:

Անընդունելի է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, համաձայն որի վերանշյալ համաձայնագրերը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այս կերպ ՍԴ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ անաչառ ու անկախ մարմին չէ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Ազգային ժողովին չվավերացնել այս համաձայնագրերը և գործել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու բարօրության:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

աժՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը`

1.         Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի վերաբերյալ

2.         «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

(Երկրորդ ընթերցում)

3.         «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ,

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ

4.         Միջազգային պայմանագրերի վավերացում`

1)         2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր

2)         2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիր

3)   2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր:

Վիտալի Կլիչկոն հրաժարվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսից

pic_2066fb26c0222e1494b68878c70f2c84Ուկրաինացի բռցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հանուն քաղաքականության հրաժարվել է բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից:

Ինչպես Associated Press գործակալությունն է հայտնում, Կլիչկոն մտադիր է ողջ ուշադրությունը կենտրոնացնել ուկրաինական քաղաքականության վրա: Նա գլխավորում է  “Հարված” ընդդիմադիր կուսակցությունը: Բռնցքամարտի համաշխարհային միությունում հայտարարել են, որ Կլիչկոյին “Պատվավոր չեմպիոն” տիտղոսին են արժանացնում: Եթե Կլիչկոն որոշի վերադառնալ բռնցքամարտ, ապա այդ տիտղոսը նրան իրավունք է տալիս միանգամից մրցելու նոր չեմպիոնի հետ` առանց  միջանկյալ մարտերի:

 

 

 

 

Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները».Վազգեն Մանուկյան,տեսանյութ

վազգենՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։

«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:

«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]… և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։

«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։

Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:

«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Երևանում տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև, որի մանրամասները Անկախ-ը ներկայացրել էր Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցում:


Անկախ

Բացառիկ հարցազրույց Վազգեն Մանուկյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ

Վազգեն-Մանուկյան

Վազգեն Մանուկյան.   «Եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ»:

 

– Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն:

– Ոչ պաշտոնական հանդիպում էր:  Այդ օրն առավոտյան ինձ

Դավութօղլու

զանգահարեց Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության անդամներից մեկը և առաջարկեց հանդիպում կազմակերպել Դավութօղլուի հետ, եթե դեմ չեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, և երեկոյան Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի ուղեկցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պատվիրակության անդամներ, այդ թվում` ազգությամբ հայ Սամսոն Օզարարատը, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը:

 

– Ի՞նչ զրույց ծավալվեց հանդիպման ժամանակ:

– Դավութօղլուն նախ նշեց, որ ինքը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի («Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար): Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասնական ճանապարհ են անցել, նույնիսկ ձևավորել մի ընդհանուր քաղաքակրթություն: Նա կարևորեց հայերի դերը Թուրքիայի պատմության մեջ՝  նկատելով, որ այն շենքերից մեկը, որտեղ իր նստավայրն է, նույնպես հայի է պատկանել: Խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամանան, և չնայած տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք սեպ են խրել երկու ժողովուրդների միջև, պետք է առաջ գնալ և այլն:

Ես պատասխանեցի, որ մեր երկու ժողովուրդների միջև մեծ ճեղք է առաջացել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, սակայն երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ ժամանակ անց Ղարաբաղ կոմիտեն որդեգրեց նոր քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ, այն է` չանտեսելով Ցեղասպանության հարցը՝ զուգահեռ փորձել Թուրքիայի հետ իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարաբերություններ: Մենք կարծում էինք, որ եթե Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, իր հարևանների հետ պետք է կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել: Դա դարձավ ընդհանուր գաղափարախոսություն Ղարաբաղ կոմիտեի համար, և դրա վառ արտահայտությունն էր նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածը, որում ասվում էր, որ հայերն ու թուրքերը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց միջնորդի կամ ուրիշների միջամտության: Իշխանության գալով 1990 թ.` մենք փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Արվեցին որոշ քայլեր: Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը չպետք է խոչընդոտ լինի այդ քաղաքականությունը վարելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար էթնիկական կամ կրոնական պայքար չէր, այլ միայն Հայաստանի օժանդակությամբ Ղարաբաղի ժողովրդի կողմից պատմական արդարության և ազգերի ինքնորոշման, ազատության սկզբունքների իրականացում: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես լինի, այդպես գիտակցվի,և դա այդպես էր:

Բայց  մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ 1993 թվականին, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված,  Թուրքիան միակողմանի փակեց ճանապարհները Հայաստանի հետ` ծանր սոցիալական վիճակում գտնվող Հայաստանի ժողովրդին  զրկելով այդ ճանապարհով սնունդ ստանալու հնարավորությունից:

Շատերի համար Թուրքիայի այդ քայլը ապացույց դարձավ, որ «նոր քաղաքականությունը» սնանկ է և ոչ իրատեսական: Այնուհետև 2008 թ. Թուրքիայի հետ հարաբերվելու երկրորդ փորձը սկսվեց՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով, բայց նորից ապարդյուն և ոչ Հայաստանի մեղքով:

Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ: Վրաստանի հետ խնդիր չուներ, քանի որ Վրաստանը տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Օսիայի հետ, Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայի հետ կլիներ, բայց առանց Հայաստանի Թուրքիայի ներկայությունն Անդրկովկասում ամբողջական և արդյունավետ չէր լինի, ուստի Թուրքիան այդ ժամանակ պետք է փորձեր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընթացքում չեզոքություն դրսևորել Ղարաբաղի հարցում, մանավանդ որ այդ հարցն իր անմիջական պետական շահերին չէր դիպչում:

 

– Ինչպե՞ս արձագանքեց Դավութօղլուն Ձեր տեսակետին, ընդունե՞ց:

– Իմ տպավորությամբ՝ մասամբ ընդունեց՝ նշելով, որ իսկապես, երբ խզում ես հարաբերությունները, ապա հետո չես կարողանում ազդել, և եթե 1993-ին իրենք ավելի ճկուն լինեին, հնարավոր է, որ քաղաքական ազդեցություն ունենային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչի հնարավորությունն իրենք կորցրեցին: Իհարկե, մի առանձին խոսակցություն էլ եղավ  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց մասնակցության և ազդեցության  հարցի շուրջ, որին ես, բնականաբար, դեմ արտահայտվեցի՝ ասելով, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ այդ հարցում միակողմանի դիրքորոշում ունի` սկսած 1993 թվականից և դատավորի կամ կարգավորողի դեր չի կարող կատարել:

Դավութօղլուն էլ հարցրեց, թե այն երկրները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են, իրենց շահերը չունե՞ն,  անաչա՞ռ են:

Ասացի, որ այո, նրանք էլ իրենց շահերն ունեն Ղարաբաղի հարցում, անաչառ չեն, բայց Թուրքիայի հետ համեմատելի չէ: Համենայն դեպս, այդ երկրները մեզ չեն «խեղդել» մեր ամենածանր պահին՝ 1993 թվականին:

 

– Քննարկվե՞ց հայ-թուրքական արձանագրություններից հետո ստեղծված իրավիճակը, որը, փաստորեն, փակուղի է մտցրել երկու երկրների հնարավոր հարաբերությունները:

– Այո: Նախ փաստեցի, որ արձանագրությունների նախաստորագրումը քաղաքական հարց էր, քանի որ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանը բացելը տնտեսական տեսանկյունից առանձնապես մեծ բան չէր, եթե հաշվի առնենք Հայաստանի շուկայի փոքր լինելը: Հայաստանի համար էլ պարզ չէր՝ սահմանների բացումը տնտեսական առումով ավելի շատ վնա՞ս կբերի, թե՞ օգուտ, որովհետև, մի կողմից, կարող էր խթանել զարգացումը, բայց մյուս կողմից՝ թուրքական էժան ապրանքների  մեծ ներհոսքը կարող էր վնասել մեր քիչ թե շատ կայացող տեղական արտադրությանը: Այսինքն` հայ-թուրքական սահմանի բացման հարցը քաղաքական տեսանկյունից էր դրված: Եվ եթե ինքը խոսում է բարեկամության, երկկողմ հարաբերությունների մասին, ապա այդպիսի հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կար և Հայաստանի  պատճառով չէ, որ դա տեղի չի ունեցել:

Իհարկե բնական է, որ Դավութօղլուն, լինելով բարձր մակարդակի դիվանագետ, որի հետ անգամ հետաքրքիր էր զրուցել և վիճել, նման հարցադրումներին որոշակի պատասխան չտվեց և երբեք չէր տա:

 

– Իսկ Ցեղասպանության մասին խոսեցի՞ք:

– Ինչպես արդեն նշեցի, Դավութօղլուն Ցեղասպանության հարցը հիշատակեց նախ իր խոսքի սկզբում, երբ նշեց, որ տեղի են ունեցել որոշ իրադարձություններ: Այնուհետև զրույցի ընթացքում, երբ խոսեցինք երկու երկրների հարաբերությունների հաստատման մասին, ասացի, որ անկախ  այն հանգամանքից՝ Հայաստանն ինչ քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ, ինչ իշխանություններ կգան, միևնույն է, հայ ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում հետևողականորեն տանելու է Ցեղասպանության ճանաչման հարցը, հատկապես` Թուրքիայի կողմից ճանաչման: Նշեցի, որ դա հայերի համար զուտ վերացական պատմական հիշողություն չէ, և պատմեցի մեր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է պապս Վանա լճի ափից՝ Մոկսից, հինգ որդիներով գաղթել Հայաստան, սակայն տեղ է հասել միայն փոքր որդու` հորս հետ: Դա եղել է մեր ընտանիքի առօրյա խոսակցության թեման, որը մոռացված էջ չէ, և մենք պարտք ունենք մեր ծնողների և մեր պատմության առջև: Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք է նաև, որ այն այլևս չկրկնվի:  Նաև ասացի, որ հայ ժողովուրդն այդ գործընթացն առաջ է տանում առանց ատելության թուրք ժողովրդի նկատմամբ:

 

– Ինչպիսի՞ն էր Դավութօղլուի արձագանքը Ձեր դիտարկումներին:

– Բնականաբար, որպես փորձառու դիվանագետ, նա միայն ընդունեց, որ իսկապես եղել են դեպքեր, ասաց, որ եթե Մոկսում լինի, անպայման կաղոթի հորս զոհված եղբայրների համար, միաժամանակ ասաց, որ մենք էլ չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի այն բոլոր զոհերին, որ տվել են թուրքերը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե տարիներ առաջ Թուրքիայում Ցեղասպանության մասին ընդհանրապես հնարավոր չէր խոսել, ապա այսօր այդ հարցը քննարկվում է (նա, իհարկե, չէր օգտագործում ցեղասպանություն բառը):

Այդ պահին զրույցն ընդհատեց Սամսոն Օզարարատը` ինձ ու տիկնոջս ապրիլի 24-ին հրավիրելով Ստամբուլ, որտեղ հայերն ու թուրքերը միասին հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Դավութօղլուն ողջունեց այդ հրավերը:

 

– Հատուկ խոսվե՞ց Ղարաբաղի հարցի ներկա վիճակի կարգավորման մասին:

– Այո, ես ասացի, որ այդ հարցի կարգավորում ասելով` կողմերը տարբեր բաներ են հասկանում, և կուզենայի, որ Դավութօղլուն հստակ պատկերացնի իրական վիճակը: Հարցը պարունակում է երեք բաղադրիչ` փախստականների հարցը, որը, իհարկե, լուրջ հարց է, սակայն այն կարելի է բանակցելով լուծել, և մենք կարծում ենք, որ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում հայ և ադրբեջանցի փախստականները ուշ թե շուտ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը:

Երկրորդը սահմանների, տարածքների հստակեցման հարցն է, որը նույնպես հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:

Բայց հարցի մեխը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: Ղարաբաղում ապրում է մի սերունդ, որն աղոտ է հիշում այն ժամանակները, երբ անկախ չեն եղել, կամ ընդհանրապես չի հիշում: Եվ ինչո՞ւ պիտի ինչ-որ պետություններ թուղթ ստորագրեն, լինեն Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, որով իրենք կկորցնեն իրենց անկախությունը: Բացի այդ, ասացի, որ եթե անգամ ազգային հարցն էլ մի կողմ թողնենք, միջազգային մամուլով էլ այսօր փաստում են, որ Ղարաբաղում մարդու իրավունքները, ազատություններն անհամեմատ ավելի բարձր մակարդակում են, քան Ադրբեջանում: Նշեցի, որ հենց երեկ եմ բլոգերից մեկում Հայաստանի և Ադրբեջանի համեմատական վերլուծություն կարդացել` սոցիալական տեսանկյունից, որում հստակ երևում է, որ Հայաստանն անհամեմատ ավելի գրավիչ է, քան Ադրբեջանը նաև այդ տեսանկյունից: Այսինքն` և՛ ազգային հարց կա, և՛ ազատության ու անկախության, և՛ սոցիալական, և ոչ մի դեպքում Ղարաբաղը չի համաձայնի կորցնել իր անկախությունը: Նշեցի, որ Ալիևն էլ է շատ լավ հասկանում այդ ամենը, և պատահական չէ, որ խոսում է պատերազմով հարցը լուծելու մասին: Ասացի, որ ես կտրականապես դեմ եմ պատերազմին, բայց այնուամենայնիվ, եթե պատերազմ հայտարարվի, ապա նաև որպես նախկին պաշտպանության նախարար գտնում եմ, որ այն շատ կատաղի կլինի, և մենք  ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք, ինչպես նախորդ դեպքում: Նշեցի նաև, որ տարբեր պետություններ, առիթից օգտվելով, կփորձեն խցկվել այդ իրադարձությունների մեջ, և Թուրքիան պետք է մտածի՝ արդյոք իրեն պե՞տք է, որ իր հյուսիսում նման կաթսա պայթի:

Դավութօղլուն, իհարկե, պատասխանեց, որ իրենք նույնպես դեմ են պատերազմին, ուզում են՝ հարցը խաղաղ ձևով լուծվի և այլն:

 

– Ինչպե՞ս ավարտվեց զրույցը և ապագայի նկատմամբ ի՞նչ մոտեցումներ ընդգծվեցին:

– Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշեց նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիք, որտեղից որ գաղթել են իրենց պապերը: Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեղավ քննարկելու նաև այդ հարցը:

Զրույցի ավարտին նա ասաց, որ երազում է այն օրվա մասին, երբ սահմանները նշանակություն չեն ունենա, մեր ինքնաթիռները Երևանից Վան կթչռեն, Վանից՝ Երևան, երբ ողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կլինի ընդհանուր և այլն: Ես էլ ասացի, որ այո, լավ կլիներ, եթե մեր տարածաշրջանում էլ, ինչպես Եվրոպայում, նվազեր սահմանների նշանակությունը: Հետո պատմեցի, որ երբ նախագահական վերջին ընտրություններից մեկի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հրավիրել էր ճաշկերույթի, որտեղ հրավիրված էին նաև եվրոպական շատ այլ երկրների դեսպաններ, ես կեսլուրջ-կեսկատակ նրանց առաջարկեցի, որ Եվրամիությունը 20-30 տարով Ղարաբաղի ողջ տարածքի վրա սահմանի պրոտեկտորատ, մինչև որ ժամանակները մեղմանան, սահմաններին մեծ նշանակություն չտրվի,  և այդ ժամանակ Ղարաբաղի հարցին շատ ավելի հեշտ լուծում կտրվի:

 

– Պարոն Մանուկյան, Դավութօղլուի այցը Հայաստան թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական քայլը չէ՞ր, որն ընդամենը դրսում տպավորություն ստեղծելու նպատակ ունի:  

– Անկեղծ ասած՝ մեր զրույցի ընթացում նրա այցի մասին խոսք չեղավ: Համենայն դեպս,  ես կարծում եմ, որ Դավութօղլուին կարող էր փոխարինել ավելի ցածրաստիճան պաշտոնյա, սակայն դա մտածված տեղի չէր ունեցել, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

Մենք մեր ազգային շահը պետք է պաշտպանենք ու առաջ տանենք, բայց միաժամանակ պետք է կարողանանք հարևանների հետ արժանապատվորեն այս կամ այն ձևով հարաբերվել, և դա պետք է լինի ոչ միայն պետական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի միջոցով: Համենայն դեպս, ես ավելի լավատես եմ ապագայի նկատմամբ և մի կարևոր բան եմ նկատել. եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ:

 

 Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Անկախ

 

Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան, տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան

1464819_399341360199634_911150700_nԹատերագետ Լևոն Մութաֆյանը “Դար 21” երաժշտական հեռուստալիքի ամենամյա մրցանակաբաշխությունից րոպեներ անց իր ֆեյսբուքյան էջում սեփական քաղաքական մրցանակաբաշխության արդյունքներն է ներկայացրել.

“Տարվա համագործակցություն՝ Պուտին և Դավութօղլու

Տարվա կատարում՝ Արմեն Մովսիսյան՝ Գազի 300 մլն դոլար
Տարվա խումբ՝ ԲՀԿ ջահելներ

Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան

Տարվա հիթ՝ Մաքսային միություն

Տարվա երգիչ՝ Տիգրան Սարգսյան

Տարվա երգչուհի՝ Զարուհի Փոստանջյան

Տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան:

Վիրավորանք չկա, ընդհակառակը՝ Բադեյանն ասել է, որ փողոց մաքրող եզդին ավելի խելոք է

1343288018_mb

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների մոտ, անդրադառնալով իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարեց, որ ինքն իր վրա պատասխանատվություն վերցրեց հանրությանը տեղեկացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մոդելին անցնելու անհրաժեշտության մասին և հարձակումների թիրախ դարձավ. «Ինձ քաղաքական ընդիմախոս ընկալեցի, որն իհարկե, այդպես էլ կա, բայց հետո չափն անցան, անձնավորեցին և այլն և այլն»:

Ինչ վերաբերում է եզդի համայնքի հետ կապված միջադեպին, ապա Բադեյանն ասաց, ինքը մի քանի անգամ բացատրել է, թե ինչն ինչոց է, սակայն իր ուղղակի խոսքը ոչ ոք չի տպել. «Ուրեմն ձեր համար նորություն ա՞, որ կան ժուռնալիստներ, որոնք զբաղվում են բանսարկությամբ,-ասաց նա,- ես ընդամենը համեմատել եմ տվյալ լրագրողին փողոցը մաքրող եզդու հետ»:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե հատկապես ինչու՞ եզդի, Բադեյանն ասաց. «Հենց ըտենց, որովհետև դուք չգիտեք, որ փողոցները մաքրողների մեծամասնությունը եզդիներ են, առավոտները վեր կացե, մի հատ նայեք»:

Այնուամենայնիվ, «Անկախ»-ը մեկ անգամ ևս փորձեց ճշտել, թե իսկապե՞ս հանրապետական պատգամավորն իր ասածի մեջ որևէ վիրավորական տարր չի տեսնում. «Ոչ, որևէ վիրավորական տարր չեմ տեսնում,-հայտարարեց Մանվել Բադեյանը,-ընդհակառակը՝ ասում եմ, որ էդ եզդի փողոց մաքրողը էդ լրագրողից խելոք ա»:

Ինչ վերաբերում է լրագրողների կողմից կազմակերպված ստորագրահավաքին, որպեսզի Բադեյանի պահվածքը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում, ապա նա վստահ է, որ էթիկայի հանձնաժողովն իր դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, քանի որ ինքն էթիկայի նորմերը չի խախտել. «Ես էն մարդուն եմ ասել վիժվածք, ով որ բանսարկությամբ ա զբաղվել, ով որ հերյուրանք ա տարածում, իհարկե, նորից կկրկնեմ»:

Ի դեպ, նա անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ կառավարության անդամները գարշահոտ կենդանիներ են. «Ուրեմն Զարուհի Փոստանջյանի ասածի մեջ վիրավորանք չկա, բայց որ ես լրագրողին համարում եմ ավելի պակաս ունակություն ունեցող, քան եզդի փողոց մաքրողը, դրա մեջ վիրավորանք կա…»,-զարմացած հայտարարեց Բադեյանը, ինչից հետո լրագրողներից մեկը նկատեց. «Բայց կառավարությունը չի վիրավորվել»:

«Դե թող լրագրողն էլ չվիրավորվեր»,-արձագանքեց Բադեյանը:

«Անկախ»-ի հարցին, թե ինչպես է այս միջադեպից հետո շարունակելու շփվել լրագրողների հետ, Բադեյանն ասաց. «Խելացի լրագրողների հետ շատ լավ՝ ինչպես տեսնում եք, բայց հիմար լրագրողների հետ չեմ էլ շփվելու»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նորմա՞լ է համարում «Ինչ, որտեղ, երբ» հաղորդման ռուսերեն լեզվով հեռարձակումը, Բադեյանն ասել էր. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում: Փողոցը մաքրող եզդին իսկի էդ հարցը չէր տա»:

Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները պատգամավորին ավանակի պատկերով նկար և զուգարանի թուղթ էին «նվեր» բերել խորհրդարան, որպեսզի նա իր բերանը մաքրի։

 

Աշոտյանը պարզաբանում է՝ նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել

arm138278271036Այսօր խորհրդարանում մի խումբ լրագրողներ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի ոչ վաղ անցյալում ասված խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ, սակայն դեռևս տեղում է:

Աշոտյանն ասաց, որ եթե անգամ այս կառավարությունը տեսականորեն հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը կրկին ձևավորվելու է նույն քաղաքական թիմից, որը շատ լավ գիտի, թե իր ներսում ունի՞ ավելի լավ կադրային ռեսուրս, թե ոչ: «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել, և եթե ուշադիր նայենք ծրագիրը, ապա կտեսնենք, որ կառավարության կողմից դրված նվազագույն շեմը 5 տոկոս է: Հետևաբար մենք դնում են ցանկություններ, գաղափարներ, որոնց հասնելու համար գործադրում են ջանքեր, իսկ եթե այդ ցուցանիշներին չենք հասնում, ապա դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ նաև դուք եք վստահում իր քաղաքական գործունեությանը և վերլուծականներին, ուստի երբ որ ինքը հարկ համարի նման տեսակի խնդիրներ բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի առաջին ատյանը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն»:

Իսկ քանի դեռ նման գործընթաց չկա, Աշոտյանը լրագրողներին խորհուրդ տվեց վայելել հայրենի կառավարության աշխատանքները, քաջալերել քննադատություններով և օգնել իրենց ավելի լավ աշխատել: