Օդեսայում մայիսի 2-ն ամենամյա սգո օր են հայտարարել

171-390x290Մայիսի 2-ը Օդեսայի հրդեհի զոհերի ու մարտերում զոհվածների Հիշատակի օր է հայտարարվել:

«2014-ի մայիսի 2-ին  մարդկանց զանգվածային մահվան հանգեցրած  ողբերգական իրադարձությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով , մայիսի 2-ը հայտարարվել է Զոհերի հիշատակի օր»,-ասվում է Օդեսայի ժամանակավոր պաշտոնակատարի կարգադրության մեջ` քաղխորհրդի կայքում:

Փաստաթղթի համաձայն, ամեն տարի հիմնարկների, ձեռնարկությունների , կազմակերպությունների ու բնակելի շենքերի վրա կիջեցվեն Ուկրաինայի ու Օդեսայի դրոշները` սգո ժապավեններով:

Մայիսի 2-ին «հակամայդանի» 46 ակտիվիստ զոհվեց Արհմիությունների տանը` Օդեսայում, ու Կուլիկովյան դաշտի մարտերում: Ավելի քան 200 մարդ տուժեց:

Անկախ

Իրանաամերիկյան հակամարտությունը դեռ երկար կշարաունակվի

օբամա, ռոհանիԻրանի միջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ հակամարտության պատճառներից միայն մեկն է: Եթե միջուկային ծրագրի վերաբեյալ հարցը լուծման փուլում է գտնվում, ապա մյուս կնճռոտ խնդիրները`կապված պաղեստինյան և սիրիական հակամարտության, Աֆղանստանում տիրող խառնաշփոթության, Իրանի և Սաուդյան Արաբիայի առճակատման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, չեն էլ քննարկվում:

Սպիտակ տունը, արգելելով Իրանին  մասնակցել սիրիական հարցի կարգավորման համաժողովին, ցույց տվեց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում կարգավորել հարաբերություններն Իրանի հետ: Վաշինգտոնը կտրականապես դեմ է Թեհրանի հետ անմիջական երկխոսությանը, քանի դեռ վերջնականորեն պայմանավորվածություն ձեռք չի բերվել Իրանի միջուկային ծրագրի հարցում:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն արդարացիորեն կարծում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս չեն թևակոխել երկկողմանի հարաբերությունների կարգավորման փուլը: Ըստ էության, այդպես էլ կա, դա է նաև վկայում Արևմուտքի կողմից  տարածվող ապատեղեկատվությունն իրանաամերիկյան «բարեկամության» մասին: Վերջինիս միայն նպատակ է հետապնդում վատացնել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները:

Օրերս էլ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հերթական անգամ պարզաբանել էր, որ չպետք է սպասել, որ առաջիկայում իրանաամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն:

 Անկախ

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականԻրանի ֆուտբոլի ազգային հավաքականը լրջորեն նախապատրաստվում է 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մասնավորապես, առաջիկայում Իրանի ֆուտբոլի ընտրանին Ավստրիայում ընկերական երեք  հանդիպում կանցկացնի:

Նախ, մայիսի 18-ին այն ուժերը կչափի Բելառուսի, ապա մայիսի 26-ին` Մոնտենեգրոյի, իսկ մայիսի 30-ին` Անգոլայի ազգային հավաքականի հետ:

Ուշագրավ է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջադիմել է 5 աստիճանով: Թիմը 715 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը:

Բրազիլիայում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Ղանեզադեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Բրազիլիայում Իրանի դեսպանատունն անելու է հնարավորը, որպեսզի օգնի ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականին:

Դեսպանը, անդրադառնալով Իրանի և Բրազիլիայի միջև եղած առկա տնտեսական հարաբերություններին,  նաև հավելել է, որ երկրներն ունեն մեծ ներուժ և հնարավոր է առևտրական հարաբերությունների ծավալը հասցվի 10 մլն դոլարի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը հակաօդային պաշտպանության նոր համակարգ է փորձարկել

MesadԻրանի ռազմաօդային ուժերը  «Խաթամ ալ-Անաբիա» հակաօդային պաշտպանական ռազմաբազայում փորձարկել են «Mersad» հակաօդային պաշտպանության նոր համակարգը` օգտագործելով սեփական արտադրության «Shalamche» հրթիռներ :  «Mersad» ՀՕՊ համակարգն ամբողջությամբ իրանական արտադրանք է:

Փորձարկման ընթացքում ոչնչացվել է պայմանական թշնամու անօդաչու սարքը:

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանական ռազմաբազայի ղեկավար  Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ «Mersad» ՀՕՊ համակարգն ունի միջին հեռահարության թիրախ խոցելու հնարավորություն և, իրանական նմանատիպ այլ սարքերի համեմատությամբ, ավելի ճշգրիտ է հարվածում թիրախին:

Ուշագրավ է, որ Իրանը, լազերային համակարգերի օգնությամբ, կատարելագործել է է իր բալիստիկական հրթիռների ճշգրտության մակարդակը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

«Սևոլ» նավի որոնողական աշխատանքների ժամանակ ջրասուզակ է զոհվել

o_931383Ապրիլի 16-ին  խորտակված հարավկորեական «Սևոլ» նավի որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ քաղաքացիական ջրասույզներից մեկն է զոհվել: Հերթական խորասուզման ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, որից հետո մոտակա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Undine Marine Industries մասնավոր ընկերության հետ աշխատող զոհված դայվերի հետ կապն ընդհատվել է 25մ խորասուզումից հետո: Արտակարգ պատահարի հետևանքով բոլոր աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:

Որոնողական 19-օրյա աշխատանքի արդյունքում հաջողվել է հայտնաբերել ընդհանուր թվով 262 մարմին: 40 մարդ առաջվա պես համարվում է անհայտ կորած:

Անկախ

Օդեսայում ավարտվել է Արհմիությունների տան զոհերի ճանաչումը

o_941281Այսօր Օդեսայում կշարունակեն Արհմիությունների մարզային տան զոհերի հողին հանձնումը, որոնց հրկիզել են արմատականները: Դատաբժշկական փորձաքննությանը ժամանակ պահանջվեց, որ ավարտեն դիակների ճանաչումը, որոնք հայտնաբերվել են հրկիզված տարածքներում ու որոշել նրանց մահվան պատճառները:

Պաշտոնական տվյալների համաձայն, զոհերից 5-ը սպանվել են, 8-ը զոհվել են հրդեհի ու հետապնդումներից փրկվելու նպատակով բարձրությունից ընկնելու հետևանքով, 24 մարդ զոհվել է այրվածքներից ու ծխից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ երկրի իշխանությունները միտումնավոր քիչ են ներկայացրել զոհերի թիվը` վախենալով ժողովրդական հուզումներից: Տեղի ԶԼՄ-երը հղում անելով անանուն աղբյուրներին,  հայտարարում են, որ զոհերի թիվը հասնում է 116-ի:

Օդեսայում անկարգությունները սկսվեցին մայիսի 2-ին, ցերեկը, երբ Խարկովից եկան ֆուտբոլային երկրպագուներն , իսկ «Աջ սեկտորի» արմատականներն ու , այսպես կոչված` «Մայդանի ինքնապաշտպանության» ներկայացուցիչները` Կիևից ու քաղաքի փողոցներում երթ սկսեցին, որն ավարտվեց դաշնայնացման կողմնակիցների հետ բախումներով:

Հետևանքը եղավ այն, որ արմատականները հրկիզեցին Արհմիությունների շենքն ու Կուլիկովյան դաշտ հրապարակի վրանային քաղաքը, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման ու ռուսաց լեզվին պետական կարգվիճակ տալու մասին  հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաք էր կատարվում: Պաշտոնական տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 46 մարդ, 200-ն էլ տուժել են:

Անկախ

Կարակասում սպանվել է Վենեսուելայի նախագահի անձնական թիկնապահը

o_841099Վենեսուելայի մայրաքաղաքում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական թիկնապահը` լեյտենանտ Մարկո Կորտեսը: Նախնական տվյալների համաձայն, նա իր ավտոմեքենայում սպանվել է կողքից ընթացող մեքենայից:

«Ունիվերսալ» թերթի տվյալներով, Կորտեսին սպանել են հանցագործները, որոնք ցանկացել են տիրանալ նրա ավտոմեքենային: Հրատարակությունը գրում է, որ Կորտեսը Մադուրոյի անձնական թիկնազորից էր ավելի քան 6 տարի.այսինքն, նա պահպանել է ոչ միայն Մադուրոյին, այլև երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին:

Անցած շաբաթ Կարակասում սպանվեց ազգային հետախուզության պետ, պաշտոնաթող կապիտան Էլիեսեր Օթաիսան: Նրա մարմինը հայտնաբերվել էր ամայի վայրում:

Թուրքիայի ամենախոշոր հարկատուն Ռահմի Քոչն է

 Ռահմի ՔոչԹուրքիայում հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցուցակը, որոնց շարքում առաջատարը նշանավոր Քոչ ընտանիքն է: Ֆինանսների նախարարության շահույթների վարչության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2013 թվականին միլիարդատեր գործարար Ռահմի Քոչը պետությանը վճարել է 120 մլն թուրքական լիրա՝ որպես շահութահարկ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Քոչի քույրը՝ Սևիմ Արդելը, որը վերջին երկու տարում գերազանցում էր եղբորը: Ռահմի Քոչն ու Սևիմ Արդելը  «Forbes»-ի գնահատմամբ ընդգրկված են Թուրքիայի ամենահարուստ մարդկանց տասնյակում:

Անկախ

 

 

Եմենում հարձակվել են ֆրանսիացի դիվանագետների վրա

եմեն     Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ զինյալները հարձակում են իրականացրել ֆրանսիացի դիվանագետների վրա: Դեպքը տեղի է ունեցել Հադա թաղամասում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Հայտնի է, որ հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Դիվանագետների ինքնությունն ու պաշտոնները չեն հրապարակվում: Սակայն ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ զոհված անձը դեսպանատան անվտանգության աշխատակիցն է եղել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Եմենում տեղի ունեցածը՝ այն անվանելով վախկոտների արարք: Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված դիվանագետի ընտանիքին և խոստացել անել հնարավոր ամեն բան մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:

Անկախ

Ֆինլանդիայում վարորդական իրավունքից զրկում են անգամ հարբած հետիոտնին

50615061Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են նաև վարորդական իրավունք հանձնող տեսչությունների հետ, ու հիմա արդեն, վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ մեքենայի ղեկին չնստած հարբած հետիոտնը:

Ինչպես նշել է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ոստիկանության կոմիսար Կատայան, վարորդական իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք պարբերաբար հայտնվում են սթափարաններում: Նա հավելել է, որ դրա համար բավարար է կարճ ժամանակահատվածում նման 3  դեպքը:

“Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ալկոհոլի հետ խնդիրներ չունի”,-ասել է նա ու հավելել, որ հարցի լուծման միջոցը կախված է  իրավիճակից:

Այդ կարգը հիմնված է վարորդական իրավունքի վկայականի կանոնով, որի համաձայն, իրավունք տրվում է այն  մարդուն, որը ալկոհոլ կամ էլ թմրամիջոց  միշտ չէ օգտագործում: Սթափարանում հաճախակի հայտնվելը մեկնաբանվում է որպես չարաշահում:

Անկախ

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում   Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած  հայ վաճառականները:

Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյա եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ, տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին:

Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը,  Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտիագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած  բարերարներ  Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին:

Ուխտագնացության խորագրով անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

 

 Անկախ

 

 

 

 

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիա, Վրաստան, ԱդրբեջանՄայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում “Թբիլիսյան գագաթաժողով 2014” խորագրով միջազգային համաժողով կանցկացվի: Միջոցառումը կբացեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կընդունի Իլհամ Ալիևեին և Աբդուլլա Գյուլին:

Գագաթաժողովին կքննարկվեն վերջին 20 տարիներին երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկական համագործակցության արդյունքները:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամները կքննարկեն ընթացիկ ու հետագայի համար նախատեսված նախագծեր: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում են նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ:

“Թբիլիսյան գագաթաժողով 2014”-ի անցկացումը պլանավորվել է Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքու և Անկարա կատարած այցերի ընթացքում:

 Անկախ

Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել

spermatozoid1_1Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել: Ստենֆորդի համալսարանի  գիտական աշխատողները առաջին անգամ տղամարդկանց մաշկի բջիջներից  ստեղծել են սպերմատոզոիդներ :

Ստենֆորդի համալսարանի բժիշկ Ռեյջիրո Պերան՝ գենային արատներով պայմանավորված անպտուղ ուժեղ սեռի ներկայացուցիչների մաշկից ստեղծել է սպերմատոզոիդներ: Նա իր աշխատանքով գրավել է այն անպտուղ տղամարդկանց, որոնց մոտ նկատվել է սպերմատոզոիդների ակտիվության անկում, ինչպես նաև Y քրոմոսոմի գենետիկական անկատարություն:

Գիտնականը վերցրել է կամավորների մաշկի բջիջների նմուշներ և հետագայում գենետիկական տեխնոլոգիաների օգնությամբ վերափոխել է դրանց մեջ ինդուկցված ցողունային բջիջները: Որից հետո արդեն դրանցից  կարելի է ՙՙաճեցնել՚՚ ամենատարբեր բջիջներ, նույնիսկ սպերմատոզոիդներ, զարգացման վաղ փուլում, տեղեկացնում է ՙՙРоссийская газета ՚՚-ն:

Նման զարգացումը շատ բարդ է և հաճախ չի ստացվում, սակայն բժիշկ Պերան հայտնաբերել է հուսալի ճանապարհը: Նա մաշկից ստացված ցողունային բջիջները տեղադրել է մկների սերմնարանների մեջ, որտեղ և նրանք վերածվում են սպերմատոզոիդների: Գիտնականը դեռևս չի շտապում իր հայտնաբերած մեթոդը անվանել տղամարդկանց անպտղությանՙՙ բուժման մեթոդ՚՚, սակայն հույս ունի, որ ապագայում վերարտադրողական բժշկության կլինիկայում կկարողանան որոշել այդ խնդիրը,և հիվանդի սպերմատոզոիդների աճեցումը կկատարեն լաբորատոր պայմաններում: Կոպիտ ասած, հավանական է, որ նոր սպերմատոզոիդները տեղադրեն հիվանդի սերմնարանների մեջ:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում անպտղությամբ են տառապում զույգերի 10-15%-ը:

 Անկախ

Թաիլանդում երկրաշարժի պատճառով ճաքեր են առաջացել ճանապարհներին ու շենքերում

o_640455Թաիլանդում երկրաշարժը մեծ վնաս է հասցրել թագավորության հյուսիսային գավառներին: Արտակարգ  պատահարից հետո Չիանգրայ գավառի բնակիչներն իրենց տներում ճաքեր են հայտնաբերել: Ճանապարհներին նույնպես ճեղքեր են հայտնվել:

Ոստիկանությունն ու կամավորներն ուսումնասիրում են տարերքի էպիկենտրոնի անմիջական մոտակայքում գտնվող շրջանները: Դեռևս լուրջ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Անկախ

Դավիթի ոտքերը ծալվում են

0f1a827c42fe18a22aeb16b8b1d5605eՄիքելանջելոյի Դավիթը երկրաշարժի կամ էլ ճանապարհային աշխատանքների դեպքում կարող է ընկնել` կոճերի հատվածում առաջացած ճաքերի պատճառով, որոնք հայտնաբերել են ուսումնասիրողները:

Հնարավոր է, որ ճաքերն առաջացած լինեն փողոցում ցուցադրության ժամանակ, երբ այն  թեքությամբ էր տեղադրվել: Վնասվածքի պատճառով Դավթի ոտքերն այլևս չեն կարողանում կրել մարմնի ծանրությունը, իսկ գիպսով դրանք լցնելն այնքան էլ արդյունավետ չէր: Մարմարի վատ որակն արձանի ընդանուր քաշի պարագայում արձանի վնասման  որոշիչ գործոն է , չնայած  հաճախ կատարվող նորոգման աշխատանքներին: Ոմանք առաջարկում են այն հատուկ սենյակ տեղափոխել, որտեղ կարելի է պաշտպանել երկրաշարժերի ու զբոսաշրջիկների քայլից առաջացող տատանումներից, կամ էլ առաջարկվում է հատուկ շինությունում տեղադրել, քաղաքից դուրս:  Դավիթի մարմարե արձանը ֆլորենտական հասարակությանն է ներկայացվել  Սինյորիայի հրապարակում, 1504-ի սեպտեմբերի 8-ին: 5- մետրանոց արձանը Ֆլորենցիայի խորհրդանիշն է, վերածննդի դարաշրջանի արվեստի գագաթներից մեկն ու  ընդհանուր առմամբ` մարդկային հանճարի դրսևորումը: 1873-ին արձանի բնօրինակը տեղափոխեցին  Ֆլորենցիայում գտնվող գեղեցիկ արվեստների թանգարան, իսկ նրա տեղում կանգնեցրեցին պատճենը: 1991-ին այդ արձանի վրա հարձակվեց մուրճով զինված մի վանդալ, որը` մինչ ոստիկանները նրան կմեկուսացնեին , հասցրեց արձանի ձախ ոտքի մի քանի մատից բեկորներ պոկել:

Գերմանական ԶԼՄ-ներն ահաբեկում են եվրոպացիներին` Էստոնիայի վրա Ռուսաստանի հարձակմամբ

o_942342Արևմուտքում ԶԼՄ-ները շարունակում են Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանել: Մինչ անգլիալեզու հրատարկություններն Օդեսայում կատարված արյունալի իրադարձություններում ինչ որ մեկի ձեռքն են որոնում, գերմանական հրատարակություններից մեկի լրագրողները եվրոպացիներին «նենգ Ռուսաստանով» ահաբեկելու մի հնարավորություն  են գտել, գրում է vesti.ru-ն:

Այսպես, մայիսի 5-ին, գերմանական Focus ամսագրում հայտնվել է մի հոդված` «Հիմա էլ Ռոսաստանն Էստոնիայի վրա է հարձակվում» վերնագրով: Հոդվածում մեջբերվում է  ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերը, որը «չի բացառում իրադարձությունների նման զարգացում»:

«ՆԱՏՕ-ն կյանքում բոլոր դեպքերի համար պահեստային պլան ունի: Մենք մշակել ենք մեր բլոկը պաշտպանելու պլան: Եթե Ռուսաստանի մտքով անցնի հարձակվել, ասենք, Էստոնիայի վրա, ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի պաշտպանելու երկիրը»,աել է նա Frankfurter Allgemeinen Sonntagszeitung (FAS).-ին տված հարցազրույցում:

Focus-ն այդ մեջբերումը վերնագիր է դարձրել: Ճիշտ է  որոշ ժամանակ անց այն փոփոխվել էր: Սակայն մնացել է այդ հրապարակման սքրինը:

Անկախ

 

Ադրբեջանում զինվորը կրակել է ինքն իրեն

3Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել է այսօր, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։

Զինծառայող Քյամրան Ռասուլովը, խախտելով զենքի օգտագործման անվտանգության կանոնները, կրակել է իր ոտքին։

Միջադեպի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում

iranԻրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիս է ունեցել Թեհրանում: Զարիֆը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև կապերը հաստատված են ընդհանուր շահերի վրա, և միջազգային ու տարածաշրջանային շատ հարցերում կողմերի դիրքորոշումները մոտ են: Նախարարն  ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հասնելու գործընթացում: Նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում, միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև մշակութային և տնտեսական համագործակցության լայնացումը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների բնագավառը, ինչպես նաև համագործակցությունը բանկային և էներգետիկ ոլորտներում:

Էգեյան ծովում ներգաղթյալների նավի խորտակումից հետո 30 մարդ անհետ կորած է համարվում

greece-coast guardsԵրկուշաբթի օրը Էգեյան ծովում շրջվել է անօրինական կերպով Հունաստան մուտք գործելու փորձ կատարող ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով խեղդվել է 2 ներգաղթյալ, 30 մարդ անհետ կորած է  համարվում:

Հունաստանի ափամերձ պահակախումբը երկու մահացած կնոջ մարմինների հետ միասին ջրից կենդանի դուրս է  բերել ևս 36 մարդու:

Թուրքիայի ափի մոտակայքում գտնվող Սամոս կղզու մոտ նավի շրջման պատճառը դեռևս պարզ չէ:

Փրկվածների տեղեկություններով Թուրքիայից դուրս եկած 10 մ երկարություն ունեցող նավի վրա 65 մարդ է եղել:

Այժմ նավերը նավաբեկության վայրում փնտրում են այլ կենդանի մնացածների:

Ներգաղթյալների ազգությունը հայտնի չէ:

Հունաստանի և Թուրքիայի միջև շուտով անցագրային ռեժիմ չի գործի

hunastan «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Հունաստանի ԱԳՆ խոսնակ Կոստանտինոս Կուտրասը հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի ԵՄ անդամակցության ամենաակտիվ կողմնակիցներից է: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև գործում է անցագրային  պարզեցված համակարգ, սակայն Անկարան և Աթենքը մտադիր են ընդհանրապես հանել վիզաները: Կուտրասը նշել է, որ այն փոփոխությունը դրականորեն կանդրադառնա ոչ միայն տնտեսության և զբոսաշրջության զարգացման, այլ նաև երկու ժողովուրդների ու երկրների հարաբերությունների վրա: Կուտրասը ընդգծել է, որ թուրք-հունական հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են գտնվում, և Թուրքիան Հունաստանի ռազմավարական դաշնակիցն է: