ԱՄՆ-ում կլոնավորել են հասուն մարդկանցից վերցված բջիջները

5350734e-0ab7-16f3-0ab7-16fc24306697.photo.0

ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են հասուն` 35 և 75 տարեկան տղամարդկանցից վերցված բջիջները:

Time ամսագրի տեղեկացմամբ, վերջապես հաջողությամբ են պսակվել Advanced Cell Technology հետազոտական ընկերության բազմամյա անպտուղ փորձերը:

Նրանց հրապարակած նյութերի համաձայն, նոր մեթոդը «կարող է թույլ տալ գիտնականներին կուտակելու հիվանդ կամ էլ վնասված բջիջների առողջ  փոխարինիչներ»:

Դրանից առաջ մասնագետներին հաջողվել էր կլոնավորել միայն սաղմից կամ էլ նորածիններից վերցված ցողունային բջիջները:

Անկախ

Դիարբեքիրն սպասում է Ռիկի Մարտինի համերգին

ricky-martinԱշխարհահռչակ լատինաամերիկացի երգիչ Ռիկի Մարտինն իր համաշխարհային նոր համերգային շրջագայության քաղաքները ընտրելու համար համացանցում հարցում է կազմակերպել, որին մինչ այժմ մասնակցել է 14 հազար մարդ: Կայքում հրապարակված տեսանյութում Մարտինը դիմում է իր երկրպագուներին: «Ես այժմ զբաղված եմ իմ ձայնասկավառակի ձայնագրությամբ, սակայն իմ թիմի մյուս մասը նախապատրաստում է համաշխարհային շրջագայությունը: Ձեզնից օգնություն եմ խնդրում: Ուզում եմ, որ ընտրեք այն քաղաքները, որտեղ համերգներ կունենանք: Կայքում տեղադրված քարտեզի վրա նշեք ձեր նախընտրած քաղաքները»,-ասել է Մարտինը: «Ռադիկալը» հաղորդում է, որ քվեարկության արդյունքում Թուրքիայից հայտ են ներկայացրել երկու քաղաք՝ Ստամբուլը և, որ ամենազարմանալին է,  քրդաբնակ Դիարբեքիրը: 3400 ձայն հավաքելով` Դիարբեքիրը Բուենոս Այրեսի հետ միասին զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

 

ՏԻՄ ընտրությունները ամենադժվարն էին երկրի պատմության մեջ. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն  ամենադժվարն էին երկրի պատմության մեջ: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: Նրա խոսքերով՝ չնայած ընդդիմության գործադրած բոլոր ջանքերին, որոնք նպատակ ունեին խափանելու ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավը, ընտրողների մեծ մասն  այնուամենայնիվ իր ձայնը տվեց իշխող կուսակցությանը: Էրդողանը նշել է, որ իրենց հաղթանակը ունի մի պարզ պատճառ՝ ընդդիմությունը, ի տարբերություն ԱԶԿ-ի, ոչինչ չի արել ժողովրդի վիճակի բարելավման համար:

Ադրբեջանում փախստականների տուն է փլուզվել, կա զոհ

3Ադրբեջանի Գեյգելյան շրջանում փախստականների համար կառուցված տուն է փլվել:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, քարե շինության փլատակներում  են մնացել երկու տղամարդ, որոնցից մեկը` Այազ Նուրիևը, մահացել է, իսկ երկրորդը ծանր վիճակում շրջանային հիվանդանոց է տեղափոխվել:

Ըստ տեղեկության՝ միջադեպի պատճառ է հանդիսացել շինարարության կանոնների խախտումը: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

 

Հարավկորեական խորտակված նավից փրկված ուսմասվարն ինքնասպան է եղել

081Հարավային Կորեայի ափերի մոտ  փրկարարական օպերացիա իրականացնողները «Սևոլ» շոգենավից կենդանի մարդկանց գտնելու հույսը չեն կտրում: Նավն ապրիլի 16-ին էր  խորտակվել, ուղևորների մեծ մասը դպրոցականներ ու ուսուցիչներ էին: Իսկ այսօր հարավկորեական ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցի ուսմասվարին, որը փրկվածներից էր, կախված են գտել:

Associated Press-ի տեղեկացմամբ, նրան գտել են ծառից կախված,Ջինդո կղզում, ուր տանում էին փրկված ուղևորներին: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի բերում:

Վերջին տվյալներով, ողբերգության հետևանքով  զոհերի թիվը հասել է 28-ի: Ընդհանուր հաշվով նավում եղել է 477 ուղևոր, 325-ը` «Դանվոն» ավագ դպրոցի աշակերտներ: Նրանք  4 օրով ուղևորվում էին Չեջուդո կղզի: Ափից 20 կմ հեռավորության վրա նավն արդեն սկսել է թեքվել ու աղետի ազդանշան է ուղարկել: 179 մարդու հաջողվել է փրկել, 277-ը համարվում են անհետ կորած:

Նախօրեին եղանակային վատ պայմանները խանգարել են որոնողական աշխատանքներին: Չի բացառվում, որ նավում կենդանի մարդիկ լինեն: Աղետի վայր են հասել 3 ամբարձիչներ, որոնցով կփորձեն նավը  ջրից հանել:

Իսկ դատախազությունում պարզել են, որ վթարի պահին 39-ամյա կապիտանը ղեկավարման կամրջակի վրա չի եղել: Այդ պահին շոգենավը կառավարում էր 26-ամյա երրորդ օգնականը, որը ծովում ընդամենը մեկ տարի է աշխատել: Չի բացառվում որ նա անհաջող մանեվրել է, որի հետևանքով ծանրության կենտրոնը խախտվել է: Հնարավոր է, որ բեռն է տեղաշարժվել: Դրանից հետո նավը շեղվել է ուղղությունից ու ստորջրյա ժայռերին բախվել:

Անկախ

Վիկտոր Յանուկովիչի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

65767-390x290Իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է today.kz-ը:

Հետախուզում հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Նրան կասկածում են ծառայողական մեքենայությունների` փաստաթղթերի կեղծման ու կազմման և կեղծ փաստաթղթեր տալու մեջ: Ուկրաինայի օրենսդրությամբ, նման հանցագործության համար նրան  մինչև 5 տարվա ազատազրկում է  սպառնում:

Ալեքսանդր Յանուկովիչի գտնվելու վայրի մասին հայտնի չէ փետրվարի 23-ից:

Ղազախական «Մարդ-լեգենդը» լույս է տեսել Հիտլերի լուսանկարը շապիկին

o_932683Ղազախական «Մարդ-լեգենդ» ամսագրի ապրիլյան համարը լույս է  տեսել Հիտլերի լուսանկարը` շապիկին: Դրա հետ կապված, Ղազախստանի կապի ու տեղեկատվության պետական գործակալությունը խոստացել է միջոցներ ձեռք առնել:»Համարի բովանդակությունը  Ղազախստանի Սահմանադրության ու օրենսդրության  խախտման առանձնահատկություններ ունի սոցիալական, ազգային,սեռային,  ռասայական կամ էլ կրոնական թշնամություն հրահրելու մասով (ՂՀ Քրեական կոդեքսի 164 հոդված)»,-ասվում է այսօր գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:, որում հատկապես ընդգծվել է, որ «Գործակալությունը վճռական միջոցներ կձեռնարկի տվյալ փաստով»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մարդ-լեգենդ» ամսագիրը, որը լույս է տեսնում ղազախերեն, ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրել է Ադոլֆ Հիտլերին: Ամսագրում պատմվում է Հիտլերի կյանքը, մեջբերվում են ընկերոջ` Ավգուստ Կուբիչեկի պատմությունները նրա մասին, ինչպես նաև տպագրվել է «Իմ պայքարից» մի հատված: Բացի այդ` բազում նկարներ են զետեղվել` Հիտլերի կյանքի տարբեր փուլերից: Ներառված են  նաև Բենիտո Մուսոլինիի, Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի, Շառլ դը Գոլի կնսագրությունները: Հրատարակության տպաքանակը 25,2 հազար է:

Բացի այդ, էջերից մեկում մի հարցադրում է տեղադրված`»Հիտլերը ձեզ համար ինչպիսի անձնավորություն է»: Որոշ վերնագրեր հնչում են այսպես`»Իմ պայքարի» շատ պահեր ճիշտ են գրված»,»Հիտլերը ֆաշիստ չէ»,»Ինչի մասին է «Իմ պայքարը»,  »Հիտլերը  Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործն է»:

Ընդ որում, հրատարակության մեջ նաև քաղաքագետների, պատմաբանների ու հասարակական գործիչների մեկնաբանություններ են բերվում:

Անկախ

 

Հնդիկ գործարարի ստամոքսից 12 սալիկ ոսկի է դուրս բերվել

ոսկիՀնդիկները ավանդաբար  ոսկի են կուտակում` հավատալով, որ այն կապահովի ֆինանսական անվտանգություն:

“12 սալիկ ոսկի է դուրս բերվել հնդիկ  գործարարի ստամոքսից”.- այս մասին ըստ BBC-ի հայտնել է գործարարին բուժող վիրաբույժը:

Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում. 63-ամյա հնդիկին հիվանդանոց են տեղափոխել ստամոքսի շրջանում նրա ունեցած բողոքների հետևանքով:

Բայց բժշկին նա հայտնել է, որ կնոջ հետ ունեցած ընդհարումից հետո շշի կափարիչ է կուլ տվել և միայն վիրահատությունից հետո է հայտնաբերվել իրականությունը:

Վիրահատությունն իրականացրած բժիշկները BBC-ին հայտնել են, որ ոստիկանության և մաքսային մարմինների հարցաքննությունից հետո ոսկին առգրավվել է:

Անկախ

ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի սննդով ու զինվորներ պատրաստելով

19CCF7D3-C0AE-40C3-A45E-4919ECC2FCB8_mw1024_n_s-390x290 (1)

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Կիևին հայտնել է ԱՄՆ-ի` Ուկրաինային լրացուցիչ «ոչ թռիչքային» ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Հեյգելը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հայտնել է Բարաք Օբամայի որոշումը` կենցաղային ու բժշկական իրերի տեսքով ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մի քանի օր առաջ արդեն սննդամթերք է ուղարկվել ԱՄՆ-ից` զինվորական տիպի չոր օրապահիկ:

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի  պաշտոնաթող բրիգադային գեներալ Քևին Ռայանը հայտնել է, որ ԱՄՆ-ն այդպես է վարվում, երբ ցանկանում է օգնել երկրին ռազմական պլանով, սակայն չի կամենում այնտեղ տեղակայել իր զորքերը: Նահանգները կտրամադրեն պաշտպանական ու տրանսպորտային սարքավորում, կարող են անձնակազմին մարզչական ծառայություն տրամադրել: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի զինվորականները կմեկնեն Եվրոպա` վեապատրաստման վայրեր:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դիտարկվում են օգնության տարբեր տարբերակներ:

Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ավելի վաղ առաջարկել էր զենք մատակարարել Ուկրաինայի կառավարությանը որը պնդում է, թե  երկրի արևելքում կառավարական շենքերի գրավումը  մասնատման Ռուսաստանի պլանի մի մասն են կազմում:

Անկախ

Արտակարգ պատահար ԱՄՆ-ում.վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ

o_932569ԱՄՆ, Հարավային Կարոլինայի Իզլի քաղաքում վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ: Ողբերգությունը տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայում:

Տեղի իշխանությունների տվյալների համաձայն, զենքը թաքցված է եղել նստարանների արանքում: Ավտոմեքենայի սրահում գտնվող երեխան գտել է ատրճանակը և պատահաբար կրակել այդ մեքենայում նստած կնոջը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Կնոջը հոսպիտալացրել են, սակայն հրազենային վնասվածքը մահացու է եղել:

Հաղորդում են նաև, որ 2014թ ապրիլի սկզբին, Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ծնողների ննջասենյակում գտած ատրճանակից պատահաբար կրակել է իր 11-ամյա քրոջը:

Անկախ

Հերթական ինքնասպանությունը՝ ադրբեջանական բանակում

2Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, շարքային զինծառայող Ֆիրդովսի Նասիբովի կողմից իրականացված ինքնասպանության պատճառները հայտնի չեն։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Հարուցվել է քրեական գործ։ Նասիբովը զորակոչվել էր Բաքվից։

5-րդ անգամ ապաարգելափակվում են Իրանի սառեցված հաշիվները

դոլարԱյսօր Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Աբբաս Արազչին հայտնել է, որ արևմտյան երկրներն արդեն 5-րդ անգամ ապաարգելափակել են Իրանի սառեցված ակտիվները՝ կապված Թեհրանի կողմից «վեցնյակի» հետ ձեռքբերված  համաձայնագրի հերթական պայմանի կատարման հետ:

Ինչպես նա հստակեցրել է, ապաարգելափակվել են 450 միլիոն դոլարի չափով ակտիվներ:

Իրանական «ԻՍՆԱ»  լրատվական գործակալությունը հայտնում է, որ  ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ  Մարի Հարֆը, իր հերթին անդրադառնալով այս իրողությանը, ասել է, որ իրենք ծանոթացել են  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հաշվետվությանը`ներկայացված  կազմակերպության կառավարիչների խորհրդին, որում հաստատվել է, որ Իրանը լիովին վերջացրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի նվազեցման աշխատանքները:

Ուշագրավ է՝ հունվարին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ համատեղ ծրագրի իրականացումը  թույլ կտա Իրանին հասանելիություն ստանալ 4,2 միլիարդ դոլարին: Այս գումարը նախկինում սառեցվել էր արտասահմանյան հաշիվներում: Ս/թ. փետրվարի 1-ին Իրանը հասանելիություն էր ստացել այդ միջոցներից 550 միլիոն դոլարին:

 

Միջազգային սկանդալ Լոնդոնում

o_932740

Լոնդոնում  միջազգային աղմկալի սկանդալ  բորբոքվեց երբ տեղացի վարսավիրը որոշեց ԿԺԴՀ տղամարդկանց Կիմ Չեն Ընի սանրվածքը պարտադրելու մասին լուրն օգտագործել ու իր վարսավիրանոցի ցուցափեղկին փակցրեց հյուսիսկորեացի առաջնորդի ծաղրապատճենը: Տղամարդը հաշվի չէր առել, որ հարևանությամբ էր գտնվում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը:

«Դուք դժգոհ եք ձեր սանրվածքի՞ց: Ապրիլից մենք 15-տոկոսանոց զեղչ ենք խոստանում տղամարդկանց բոլոր տեսակի սանրվածքների համար» գրությամբ պաստառը Մո Նեբեչը փակցրել էր ցուցափեղկին, իսկ գովազդային խոսքի տակ Կիմ Չեն Ընի պատկերն էր: Բրիտանացու խոսքով, ինքը պատկերացում անգամ չուներ, որ հարևանությամբ է գտնվում ԿԺԴՀ դեսպանատունը: Իսկ զայրացած հյուսիսկորեացիների այցելությունը չուշացավ:

Բորբոքված աշխատակիցները պահանջեցին, որ վարսավիրը հանի պաստառը, որը վիրավորանք էր իրենց առաջնորդին: Իսկ երբ բրիտանացին ասաց, թե նրանց երկրում դեմոկրատիա չկա, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խոստացան ոստիկանություն դիմել: Ու իրենց խոսքը կատարեցին: Ասիացի դիվանագետները վարսավիրի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարություն բողոք ներկայացրին:

Արդյունքում, զգուշանալով հյուսիսկորեացիների կողմից սադրանքից, Նեբեչն, այնուամենայնիվ, հեռացրեց սկանդալային պաստառը, սակայն իր նպատակին հասավ: Նրա սրահը  հռչակվեց ողջ քաղաքով մեկ ու հիմա նա այցելուների պակաս չունի:

Անկախ

Կրկնահանցագործի համար բանտը հարազատ տուն է դարձել

o_778465

Կյանքի մեծ մասը ճաղերի ետևում անցկացրած ամերիկացին ստացել է բանտային հերթական ժամկետը` ինչին և ձգտում էր: Ազատ արձակվելուց հետո, 74-ամյա Ուոլթեր Ունբենհաուն տանջվում էր ձանձրույթից ու միայնությունից և դրա համար որոշեց բանտ վերադառնալ, որն իր իսկ խոսքով` հարազատ տուն է դարձել:

Դրա համար նա մտել է բանկ, դրամարկղի մոտ է անցել ու ատրճանակի սպառնալիքով փող վերցրել, ապա մոտակա մոթել  է մտել ու սպասել ոստիկանությանը: Դատարանում նա հաստատեց, որ  կարոտել է բանտը ու ցանկանում է հետ վերադառնալ և, դատավորը բավարարեց նրա ցանկությունը` դատապարտելով 3,5 տարվա կալանքի:

Դատախազի խոսքով, դատավորը կանգնել է ընտրության առջև. Մի կողմից` մեղադրյալը ստացել է այն, ինչին ձգտում էր, սակայն բանտային կալանքը նրա համար ոչ թե պատիժ է, այլ պարգևատրություն: Մյուս կողմից` դատավորը չէր կարող այլ կեպ վարել, քանի որ Ունբենհաուն կարող էր, այլ ճանապարհով գնալ` ավելի ծանր հանցագործություն կատարեր:

Անկախ

Արդյունքներ եւ պատասխանի հստակեցումներ

Շահան ԳանտահարյանՀայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:

Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ  է փոխանցում:

Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:

Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:

Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ  տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:

Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:

Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել  Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:

Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված  տասնյակ  տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:

Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:

Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:

100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Լույսի, ձայնի ազդեցությունը կերակրի համի վրա

խմիչքՄինչ այժմ համարվում էր, որ մարդիկ կարողանում են տարբերել ուտելիքի համը` շնորհիվ լեզվի վրա գտնվող համային ընկալիչների:  Մինչդեռ, վերջին հետազոտությունները վկայում են, որ մեր կողմից համի ընկալման համար պատասխանատու են ոչ միայն այդ ընկալիչները, այս մասին է վկայում BBC-ն:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սպենսի կարծիքով ուտելու գործընթացում ներգրավված են մարդկային բոլոր զգացումները` տեսողություն, համ, հոտ, լսողություն. սրանք բոլորը ազդեցություն են ունենում կերակրի համի ընկալման վրա: Հետազոտությունն անցկացվել է  Diageo ընկերության կողմից սենյակում, որտեղ գորգը բնական խոտից է եղել, կանաչ լուսավորմամբ, լսվել է թռչունների դայլայլ. այս պայմանների ազդեցության տակ վիսկին ավելի բուսական է թվացել, իսկ կարմիր լուսավորմամբ, կլոր անկյուններով սենյակը, ուր լսվում էր զանգերի ղողանջյուն, վիսկին թվացել է ավելի քաղցր: Ըստ մասնագետների` վիսկին գերազանց համ կունենա այն սենյակում, որն ունենա ճռճռացող հատակ, որտեղ կլսվի կրակի ճարճատյուն և կոնտրաբասի հնչյուններ:

Իսկ իսպանական ռեստորանի գլխավոր խոհարար  Ֆերրանը փորձ  է կատարել, որը վկայում է այն մասին, որ համի վրա ազդում է նաև սպասքի գույնը. նա ելակի դեսերտը մատուցել է մեծ սեղանի մի հատվածում սպիտակ ափսեներով, մյուսում` սև: Նրանց համար, ովքեր կերել են այն սպիտակ ափսեից, 10% -ով այն ավելի քաղցր է թվացել, քան նրանց, ովքեր օգտվել են սև ափսեից: Նաև պետք է փաստել, որ սպասքի ձևը ևս ազդում է համի ընկալման վրա. քառակուսի կամ սուր անկյուններով ափսեները ուժեղացնում են համերի հակադրությունը, իսկ կլոր ափսեները ընդգծում են համի քաղցրությունը, հաճելի լինելը: Այս ամենը վերաբերում է նաև երաժշտությանը. դաշնամուրի կամ սրինգի բարձր նոտաները ասոցացվում են քաղցրության հետ, իսկ ավելի ցածր հնչյունները` դառը համի:

Nestle ընկերությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են, որ եթե մինչև ուտելը մարդկանց ցույց տանք կալորիաներով հարուստ սնունդ, օրինակ         պիցցա կամ թխվածքներ, ապա ուտելուց հետո կերակուրը նրանց ավելի դուր կգա, քան նրանց ցուցադրվի, օրինակ` ձմերուկի կամ կանաչ լոբու լուսանկար:

Անկախ

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան

Javadan ZarifԱպրիլի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադան Զարիֆը կայցելի Ռուսաստան: Իսլամական “ԻՌՆԱ” լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախարարի այցի նպատակն է մասնակցել մերձկասպյան երկրների գագաթնաժողովին:

Այցի ընթացքում Զարիֆը հանդիպելու է մերձկասպյան երկրների ներկայացուցիչների հետ: Նրանք քննարկելու են  տարածաշրջանային և  միջազգային  կարևոր նշանակության մի շարք հարցեր:

Սպասվում է, որ այդ ընթացքում Մոսկվայում կլինեն ներկայացուցիչներ Ղազախստանից, Ադրբեջանից և Թուքմենստանից:

Մերձկասպյան 5 պետությունները ծրագրավորում են բարձր մակարդակով անցկացնել գագաթնաժողովը: Ներկայումս, նրանց միջև առկա են մի շարք պայմանավորվածություններ: Նույնիսկ երկկողմանի և եռակողմանի ձևաչափերով մի քանի պայմանագրեր կան կնքված:

Անկախ

Պերուում հայտարարվել է զանգվածային տարհանում

1266-390x290

Պերուի հարավում Ուբինաս հրաբխի ահագնացող ակտիվացման պատճառով վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 4 հազար բնակիչ:

Պերուի գյուղնախարար Խուան Բենիթսի խոսքով, հրաբխի շրջանում գտնվող շրջաններից դուրս են բերվելու նաև  ընտանի կենդանիները, ընդհանուր հաշվով` 30 գլուխ անասուն:

Տվյալ պահին Ուբինասի խառնարանից ծուխ ու մոխիր է ժայթքում: Մարտի սկզբին մասնագետները 5 ուժեղ պայթյուն են գրանցել ու  3,5 կմ բարձրությամբ գազի և մոխրի շուրջ 350 արտանետում:

Անկախ

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

երկրաշարժԱդրբեջանում՝ Գերանբոյում, երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին,երկրաշարժը գրանցվել է ապրիլի 17-ին՝ տեղի ժամանակով 19:24-ին, Գորանբոյի շրջանի տարածքում:

3.4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 12 կմ խորության վրա:

Վախճանվեց Գաբրիել Գարսիա Մարկեսը

o_932562Մեքսիկայում վախճանվեց արդի  հանճարեղ գրողներից մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Ապրիլի 16-ին Կոլումբիայի նախագահն ու գրականագետ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել էր, որ շշուկներ կան, իբր Մարկեսը քաղցկեղով է տառապում: Ու այդ խոսակցություններն անհիմն անվանեց: Մարկեսը վախճանվեց Մեխիկոյի իր առանձնատանը: Վերջին օրերին նա տանն էր բուժում ստանում:  Բժիշկներն ու նրա շրջապատից մտերիմ մարդիկ հավատացնում էին, որ գրողի վիճակը կայուն է, չնայած շատ թույլ է զգում:

Երեքշաբթի, ապրիլի 15-ին Մարկեսի ընտանիքը կոլումբիական ԶԼՄ-ներում մի հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր, որ նրա վիճակը կայուն է, սակայն տարիքի բերումով, բարդությունների վտանգը չի բացառվում: Միևնույն ժամանակ, մեքսիկական հրատարակություննեից մեկը հայտնեց, որ Մարկեսը հիվանդ է քաղցկեղով:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող է, լրագրող, հրատարակիչ ու քաղաքական գործիչ, 1982-ին արժանացել է Նոբելյան մրցանակի, “մոգական ռեալիզմ” գրական ուղղության ներկայացուցիչ է: Նրա առավել հայտնի ստեղծագործություններն են` “Հարյուր տարվա մենությունը”, Նահապետի աշունը”,”Գնդապետին ոչ ոք չի գրում” վեպերը:

Անկախ