ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրեց ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը` Ուկրաինային տնտեսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այդ նախագիծը նախատեսում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ:
Նախագծի ֆինանսական կողմը նախատեսում է Ուկրաինային վարկային երաշխիքների տրամադրում` 1 մլն դոլարի չափով: Նաև օրենքի կարգավիճակ է ստացել լրացուցիչ ֆինանսների տրամադրումը` ամերիկյան հեռուստաալիքներն ու ռադիոկայանները Ուկրաինայում ու հարևան տարածաշրջաններում հեռարձակելու համար:
Գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է Մեքսիկայի մայրաքաղաքում: 87-ամյա գրողի առողջական վիճակի ու հոսպիտալացման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նախնական տվյալներով, հնարավոր է, որ Մարկեսի մոտ թոքաբորբ լինի:
Գաբրիել Գարսիա Մարկեսը հռչակվել է ողջ աշխարհում.ստեղծագործություններից հատկապես հայտնի են «Հարյուր տարվա մենությունը»,» Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում» գործերը:
Ապրիլի 4-ին նշվում է Վեբ-վարպետի օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: Եթե նայենք թվային տեսքին` 4.04, ապա կտեսնենք, որ այն գրությամբ հիշեցնում է 404 սխալը («Էջը գտնված չէ»), որն անմիջական կապ ունի վեբ-վարպետի աշխատանքի հետ: Ու , բացի այդ, ամսաթիվը համընկնում է Համացանցի միջազգային օրվա հետ:
«Վեբ-վարպետ» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց Համացանցի «նախահայր» Թիմ Բերներս-Լին` «Օնլայնում հիպերտեքստի ոճի ձեռնարկ» փաստաթղթում, 1992-ին:1990-ին «համահասանելի» համացանցը նոր էր սկսել զարգանալ ու առաջին վեբ-վարպետների աշխատանքը խիստ բազմազան էր` վեբ-դիզայներ, հեղինակ ու կայքի մոդերատոր, ծրագրավորող ու ցանցային ադմինիստրատոր, կոնտենտ-մենեջեր (նա ով պատասխանատու է կայքի բովանդակային լրացումների համար), կայքի տեխնիկական աջակցության աշխատակից:
Թայլանդում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի մասնատման ընթացքում զոհվել են շինհրապարակի յոթ աշխատակիցներ, իսկ 19-ը վիրավորվել:
Սարքը գտել էին Բանգկոկի շինհրապարակներից մեկում աշխատող շինարարները:
Մտածելով, որ այն անվնաս է՝ նրանք սարքը վաճառել էին մետաղի ընդունման կետին:
Մետաղի ընդունման կետի աշխատակիցները սկսկել էին ռումբը մասնատել վաճառելու համար, որից հետո ռումբը պայթել էր և ավերել խանութը՝ վնասելով նաև հարակից տասնյակ կառույցներ:
Ոստիկանության տեղեկություններով՝ հինգ մարդ տեղում մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ սարքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցած նետված ռումբ է:
Մինչ Թուրքիայում քննարկվում են օրերս կայացած ՏԻՄ ընտրություններն ու դրանց արդյունքները, «Ակօս»-ը որոշել է այս թեմային անդրադառնալ մեկ այլ տեսանկյունից: «Ակօս»-ը փորձել է ներկայացնել, թե մինչև 1915 թվականը Թուրքիայում հայերով բնակեցված քաղաքներում այսօր որ կուսակցությունները ինչքան ձայն են հավաքել: Ուսումնասիրության արդյունքնում պարզվել է, որ ժամանակին հայաբնակ քաղաքները այսօր ընտրել են հիմնականում ԱԶ և ԱՇ կուսակցություններին:
Քոզան-(Սիս, Ադանա) ԱՇԿ 47%, ԱԶԿ 42%
Կիլիկիայի սրտում տեղակայված Քոզանի վիլայեթի վարչական կենտրոն հանդիսացող Սիսը հայ թագավորների մայրաքաղաքն էր: 1914 թվականին այստեղ ապրող 8 հազար բնակիչներից 5600-ը հայեր էին: 1902 թվականին Սսի 7 հայկական դպրոցներում 641 աշակերտ էր սովորում:
Թալաս (Կայսերի) ԱԶԿ 47%, ԱՇԿ 41%
Կայսերիից 5 կմ հարավ-արևելքում տեղակայված Թալաս քաղաքում 20-րդ դարասկզբին 1894 հայ էր բնակվում՝ կազմելով բնակչության 42 տոկոսը: Չնայած ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների՝ այսօր քաղաքում դեռ շատ բան է հիշեցնում երբեմնի հայկական անցյալի մասին:
Շապինգարահիսար (Գիրեսուն) ԱԶԿ 41%, ԱՇԿ 32%
17-րդ դարասկզբին այս քաղաքում 1600 հայկական տուն կար: Հայերը բավական բարեկեցիկ էին ապրում և զարմանալի չէ, որ 1895 թվականին 5 հազար հայի սպանությունից հետո թուրքերի սահմանափակ ունեցվածքը մեծապես ավելացավ: Այնուհանդերձ, մինչ Առաջին համաշխարհային պատերազմը այստեղ դեռևս 4918 հայ էր ապրում՝ կազմելով բնակչության մեծամասնությունը:
Մելիքղազի (Գերմիր/Կայսերի) ԱԶԿ 61%, ԱՇԿ 25%
Գերմիրը 365 հոգանոց հայկական բնակչություն ունեցող մարդաշատ մի քաղաք էր: Հիասքանչ գմբեթով Սուրբ Ստեփանոսի եկեղեցին տարածաշրջանի ամենահին կառույցներից էր: Գյուղի բնակիչները, հայտնի լինելով որպես հմուտ վաճառականներ, առևտուր էին անում ողջ Անատոլիայի հետ:
Քեմալիյե (Ագն/ Էրզինջան) ԱԶԿ 52%, ԱՇԿ 43%
Քեմալիյում՝ 7700 հայ և 6 հազար թուրք բնակիչ ունեցող քաղաքում, 20-րդ դարասկզբին մոտ 300 վաճառական կար: Գյուղատնտեսության համար հարմար տարածքների բացակայությունն ու շուկաներում տեղական արհեստի գործերի սակավությունը պատճառ էին դարձել, որպեսզի հայերը զբաղվեն առևտրով և ֆինանսական գործերով:
Բայբուրդ ԱԶԿ 52%, ԱՇԿ 38%
Բաբերդ/Բայբուրդում 3500 հայ, 2200 թուրք և 500 հույն էր բնակվում: Քաղաքում մեծ և փոքր մոտ 400 արհեստավոր էր գործում՝ կտորի ներկարարներ, մոմագործներ, մետաքսյա և բրդյա գորգագործներ, զինագործներ, ոսկերիչներ և այլն: Բացի 3 կրթօջախներից, որտեղ 420 աշակերտ էր սովորում, ավանի կենտրոնում հայերին պատկանող բազմաթիվ կրոնական կառույցներ կային:
Էլյազըգ (Հարփութ) ԱԶԿ 55%, ԱՇԿ 29%
Հարփութում 39 հազար 788 հայ էր ապրում: Այստեղ կար 67 եկեղեցի, 9 վանական համալիր և երկու դպրոց, որտեղ սովորում էր 8660 աշակերտ:
Վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սենյակային ջերմաստիճան ունեցող շամպայնը ավելի համեղ է, քանի որ այն ավելի շատ պղպջակներ ունի:
Պղպջակները համային կարևոր դերակատարություն ունեն, քանի որ դրանցում առկա ածխածնի երկօքսիդը ակտիվացնում է բերանի համային ռեցեպտորները:
Ֆրանսիայի Ռեյմս Շամպայն-Արդենի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տաք՝ շուրջ 18°C ջերմաստիճան ունեցող շամպայնը ավելի երկար է պահպանում պղպջակները:
Շամպայնի սիրահարներին ֆիզիկոս Ժերար Լիգեր Բելերը խորհուրդ է տալիս խմիչքը լցնելիս թեքել գավաթը, ինչի շնորհիվ խմիչքը քիչ պղպջակներ կկորցնի:
Ավելի վաղ անցկացված հետազոտության համաձայն՝ շամպայնի համը փոխվում է՝ կախված գավաթի ձևից, որից այն ըմպում են:
Երկար, նեղ գավաթը հնարավորություն է տալիս ավելի շատ պղպջակներ պահպանել, քան լայն և փոքր գավաթը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը անցել է 1 միլիոնը՝ կազմելով երկրի բնակչության մեկ քառորդ մասը:
Գործակալության տվյալներով՝ Լիբանանը սիրիացի փախստականների թվով աշխարհում առաջին պետությունն է:
Սիրիացի փախստականների թիվը ամբողջ աշխարհում 2,58 միլիոն է: Մեծ թվով սիրիացի փախստականներ կան նաև Հորդանանում և Թուրքիայում:
Լիբանանում երկու տարի առաջ սիրիացիների թիվը կազմում էր 18,000:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2011թ-ի հայտնի քաղաքացիական պատերազմի սկսվելուց մինչ այժմ ավելի քան 100,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք:
Լիբանանում ՄԱԿ-ի աշխատակիցները յուրաքանչյուր օր 2,500 սիրիացի փախստական են գրանցում:
ԱՄՆ-ում վերջին փուլի հասած քաղցկեղով հիվանդ Ջիմ Զեցը մասնակցել է իր դստեր 11-ամյա Ժոզիի բեմադրված հարսանիքին, որպեսզի կյանքի վերջին ամիսներին տեսնի իր երեխայի երջանկությունը: Այս հուզիչ պատմությունը ներկայացնում է թուրքական «Հյուրիյեթը»: Լուսանկարիչ Լինդսի Վիլատորոյի կազմակերպած հարսանիքի բոլոր ծախսերը կատարվել են հավաքված բարեգործական հանգանակության միջոցներով:
62-ամյա Զեցը և նրա կնոջ՝ 54-ամյա Գրեյսի համար ընտանիքի ընկեր հանդիսացող Վիլատորոյի ծրագրած հարսանիքը մեծ անակնկալ է դարձել: Հաշված օրերի կյանք ունեցող Զեցը նշել է, որ շատ տպավորված է, այնքան, որ կարծես երկնքում լինի: «Միգուցե դուստրս 20 տարվա ընթացքում իսկապես կամուսնանա և այսօրվա պես երջանիկ կլինի»,-ասել է Զեցը: Իսկ 11-ամյա Ժոզին հարսանյաց արարողության ողջ ընթացքում հուզմունքից լաց է եղել: Այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում:
Թուրքիայում լույս է տեսել մի գիրք, որը պատմում է վարչապետ Թայիփ Էրդողանի 11 տարվա վարչապետության շրջանում կատարած 305 արտասահմանյան այցելությունների մասին: Գիրքը կրում է «Մի ճանապարհորդության պատմություն» վերնագիրը, որը, հեղինակների խոսքերով, խորհրդանշում է «Թուրքիայի ճանապարհը դեպի արդիականացում և ժողովրդավարություն»: 460 էջանոց գրքի նախապատրաստումը տևել է 2 տարի: Գրքում ընդգրկվել են Էրդողանի ճամփորդություններից 2 հազար լուսանկար: Իր վարչապետության 11 տարիների ընթացքում Էրդողանը անցել է 2 մլն 150 հազար կմ, կատարել 305 արտասահմանյան այց աշխարհի 93 երկրներում:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ գրքում հետաքրքիր մանրամասներ են բերվում դիվանագիտական հանդիպումներից, բանակցություններից, համաժողովներից, որոնց մասնակցել է Էրդողանը: Վերջինս ամենից շատ այցելել է եվրոպական քաղաքներ, մասնավորապես Գերմանիա, որտեղ նա եղել է 15 անգամ: ԱՄՆ-ը վարչապետը այցելել է 14 անգամ, իսկ Ադրբեջան և Բելգիա 12 անգամ:
Վայոմինգ նահանգում գտնվող Յելոուսթոուն սուպերհրաբուխն ակտիվության նշաններ է ցույց տալիս: Այն 4 հազար քկմ տարածք է զբաղեցնում, ինչը հավասար է մոտավորապես, ճապոնական երկու կղզիների տարածքին: Եթե այս հրաբուխն արթնանա, ապա վատ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ մոլորակի համար, հայտնում է CBS-ը:
Ամերիկացի երկրաբանները վերջերս չափումներ են արել յելոուսթոունյան պարկում ու սարսափել են: Տեղի շատրվանող լճակների ջերմությունը հասել է 20 աստիճան Ցելսիուսի, դա զգալիորեն գերազանցում է նորմը: Սակայն դա չէ ամենակարևորը:
Անհանգստության հիմնական պատճառը ստորգետնյա ցնցումներն են, որոնք վերջին շրջանում ավելի են հաճախացել արգելոցի տարածքում: Այս դրությամբ այնտեղ 60 ցնցում է գրանցվել, իսկ դրանցից ամենաուժգինը կազմել է 4,8 բալ:
Մասնագետները տագնապած են. կենդանիները լքում են տարածքը, իսկ Յելոուսթոունում մագմայի տեղաշարժ է սկսվել: Եթե աշխարհի ամենահզոր գործող հրաբխի խառնարանը ժայթքի, ապա էկոլոգիական հետևանքներն աղետալի կլինեն: Յելոուսթոունի ժայթքումը համեմատելի կլինի հազարավոր ատոմային ռումբերի դետոնացիայի հետ: Այդ դեպքում ամբողջ երկիրը կծածկվի բազմատոննանոց մոխրաշերտի տակ:
Ներկայում մասնագետները Յելոուսթոունը վտանգի շատ բարձր մակարդակով է նշվել, սակայն ԱՄՆ իշխանությունները դեռևս ոչ մի միջոց չեն ձեռնարկել հնարավոր աղետը կանխելու ուղղությամբ:
Իրանի կառավարության որոշմամբ սահմանվել են նավթամթերքի նոր գներ: Ընդհանրապես, Իրանում նոր տարվա գալուստը նշանավորվել է թանկացումներով:
Մասնավորապես, 1 կգ հեղուկ գազի գինը բարձրացել է 8 տոկոսով՝դառնալով 2500 իրանական ռիալ, 1 լ կերոսինի գինն աճել է՝ 16 տոկոսով և հասել 1500 իրանական ռիալի:
Բացի նավթամթերքից, մեր հարևան պետությունում սննդամթերքը ևս թանկացել է: Մի քանի անգամ բարձրացել են մսեղենի, կաթնամթերքի, բանջարեղենի, ձավարեղենի գները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանում հացի գինը թանկացել է 14,7, կաթի, պանրի և ձվի գինը՝ 7,3 տոկոսով:
Իրանի կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճը երկրում կազմել է 25,8 տոկոս:
2013թ.-ին ռուսական «Ռոսվերտոլ» ընկերությունը Ադրբեջանին վաճառել է մոտ 300 մլն դոլար արժողությամբ 12 հատ Mi-35M մարտական ուղղաթիռներ: Այս մասին նշված է «Ռոսվերտոլ»-ի տարեկան զեկույցում, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ դեռևս 2010թ.-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը Ռուսաստանում պատվիրել էր նշված մոդելի 24 ուղղաթիռ, որի մատակարարումը սկսվել էր դեռևս 2011թ.-ի դեկտեմբերին:
Քեսաբի դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը լայն թափ է ստացել մարտի 29-ին «Ինստագրամ» սոցիալական ցանցում և արդեն մարտի 30-ին տեղափոխվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց: Մարտի 29-ին «Ինստագրամում» սկսեց ակտիվանալ Քեսաբի թեման: Այդ ժամանակ այդ ցանցում առկա էր մոտ 4 հազար փոստ Քեսաբի թեմայով, որին զուգահեռ օգտագործվում էր savekessab հեշթագը` մոտ 600 անգամ, կիրառվում էին նաև Armenian genocide և Genocide հեշթագերը: Մարտի 30-ի առավոտյան ակտիվությունը փոխանցվեց արդեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, որտեղ սկսեցին բացվել էջեր Քեսաբի պաշտպանության վերաբերյալ և հավաքել լայքեր: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տարոն Պապիկյանը` շեշտելով, որ հիմնական ակտիվությունը նկատվել է Ռուսաստանի երիտասարդության կողմից:
«Ակտիվությունն ավելի մեծ թափ առավ, երբ սկսեցին տարածել տեսանյութեր, որտեղ իբր գնդակահարում են քեսաբահայերին: Այնուհետև տարածվեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Քեսաբի հարցին վերաբերող ստորագրահավաքը, որն այնքան էլ ակտիվորեն չի ստորագրվում, այս պահին կա ընդամենը 18 հազար ստորագրություն: Կարելի է ասել, որ տարածված ապատեղեկատվությունն ունի հուզական բնույթ, քանի որ հիշյալ տեսանյութերը տարածվել են, հիմնականում, 13-20 տարեկան իգական սեռի ներկայացուցիների կողմից»,- նկատեց Տարոն Պապիկյանը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, խոսելով Քեսաբի դեպքերի առնչությամբ տարածված կեղծ տեղեկատվության մասին, խորհուրդ տվեց հայկական լրատվամիջոցներին խայծը կուլ չտալ ու փորձել մաքսիմալ ճշգրտված ինֆորմացիա տրամադրել հանրությանը:
«Շատ կարևոր է պահել զգոնությունը, երբ թեման այլ երկրների կողմից շահարկվում և օգտագործվում է պաշտոնական մակարդակով: Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Քեսաբում տեղի ունեցածի մասին կա երեք տարբեր պաշտոնական տեղեկատվություն»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ Քեսաբի թեման պետք է ակտիվ պահել`չտարածելով ապատեղեկատվություն:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կազմակերպված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Բելոքանի շրջանի ոստիկանության կապիտան Վուգար Ֆիլիևը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ ականատեսների՝ վարչության աշխատակիցները Ֆիլիևին ձերբակալել են Բելոքան քաղաք բենզալցակայաններից մեկի մոտ:
Բրիտանական “The Independent”-ը իրավապահ “Human Rights Watch”-ին հղում անելով , տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայում մի շարք նոր օրենքներ են ուժի մեջ մտնում, որոնցով աթեիստներին կարգում են ահաբեկիչները դասը: Օրենքներն ուղղված են հասարակական բոլոր բողոքները, որոնք կարող են”վնասել հասարակական կարգը” ճնշելուն: Սկզբում օրենքները որոշել էին ուղղել սաուդացիների դեմ, որոնք պատրաստվում էին մասնակցել Սիրիայի քաղաքացիական կռվին` ապստամբների կողմից: Սակայն, դրանք հետագայում ավելի ընլայնված նշանակություն ստացան ու հիմա ահաբեկչությունը որակվում է որպես “աթեիստական մտածողության կոչեր կամ էլ իսլամի հիմքերը, որի վրա հիմնված երկիրը, կասկածի տակ առնելու փորձեր”:.isra.com
Ֆրանսիայի նախագահ Օլանդի հարաբերություններն իր կանանց հետ նոր մակարդակ են տեղափոխվել, որոնք նշանավորվել են պետության ղեկավարի` նախկին քաղաքացիական տիկնոջ հետ հաշտեցման փաստով:
Դա փորձառու քաղաքական գործիչ Սեգոլեն Ռուայալին թույլ է տվել նախարարների նորացված կաբինետի անդամ դառնալու:
Երբ Օլանդը դարձավ նախագահ, Սեգոլեն Ռուայալը ֆրանսիական քաղաքականությունից դուրս մղվեց Օլանդի սիրուհի Վալերի Տրերվեյլերի պահանջով, որը կտրականապես դեմ էր, որ իր մրցակցուհին հայտնվեր իր տղամարդու կողքին: Սակայն, վերջերս Օլանդին բռնեցին տիկին Տրիերվեյլերին դավաճանության մեջ, ու նա ստիպված էր Առաջին տիկին տիտղոսին հրաժեշտ տալ: Ամենայն հավանականությամբ, Վալերիի ազդեցությունից ազատվելով, Օլանդը կարողացել է ընդհանուր լեզու գտնել Սեգոլեն Ռուայալի հետ: Ի դեպ, նրանք միասին 30 տարի են ապրել և ունեն համատեղ 4 երեխա:isra.com
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Մուհամադ Քարդաշի հետ: Երկու երկրների ներկայացուցիչները փորձում են ելք գտնել տարածաշրջանում ստեղծված վիճակը բարելավելու համար:
«Սիրիայում առկա ներկայիս անկայուն վիճակը վտանգավոր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Չի կարելի լավատես լինել, որ սիրիական խնդիրը կկարգավորվի, քանի դեռ չի դադարեցվել երկրում գտնվող ահաբեկիչներին զենքի մատակարարումը և զինյալների նոր խմբերի այնտեղ ուղարկումը: Իրանի կառավարությունը պատրաստակամ է տարածաշրջանի երկների հետ համագործակցել և բանակցել`Սիրիայում վիճակը կայունացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Առաջնահերթ անհրաժեշտ է, որ Սիրիայում վերջ տրվի եղած ծայրահեղականությանը»,- հանդիպման ժամանակ ասել է Հոսեին Ամիր Աբդոլլահը:
Մինչ փորձում էինք համացանցի միջոցով Քեսաբի հայերին սատարել, մի հետաքրքիր զրույց գտանք http://scgnews.com/ կայքում, որտեղ թուրք պաշտոնյաներն ամենաանկեղծ մտքեր էին փոխանակում: Ահա թե ինչ էին քննարկում նրանք:
Ահմեդ Դավութօղլու – Վարչապետն ասել է, որ ընթացիկ կոնյունկտուրայում այս հարձակումը (Սուլեյման շահ գերեզմանի) պետք է դիտարկվի որպես ևս մեկ հնարավորություն մեզ համար:
Հական Ֆիդան – Ես չորս մարդ կուղարկեմ Սիրիայից, եթե հարկ լինի: Պատերազմի մի պատճառ կհորինեմ` հրթիռային հարձակում կարգադրելով Թուրքիայի վրա: Անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև Սուլեյման շահ գերեզմանի վրա հարձակում կազմակերպել:
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Մեր ազգային անվտանգությունը դարձել է ընդհանուր, էժանագին ներքին քաղաքականության սարքավորում:
Յաշար Գյուլեր – Դա պատերազմի ուղղակի պատճառ է: Նկատի ունեմ` այն ինչ պատրաստվում ենք անել, պատերազմի ուղղակի պատճառ է:
Առաջին տեսարան
Ահմեդ Դավութօղլու – Ես չեմ կարողանում մի բան լիովին հասկանալ: Ի՞նչ պետք է անի մեր արտաքին գործերի նախարարությունը: Կան նաև այնպիսի բաներ, որոնք պետք է անենք: Հենց որոշենք, պետք է տեղեկացնենք ՄԱԿ-ին և Սիրիական ռեժիմի Ստամբուլի հյուպատոսությանը: Ճիշտ չե՞մ:
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Բայց, եթե մենք որոշենք այնտեղ որևէ գործողություն անել, ուրեմն այն պետք է ցնցող ազդեցություն ունենա: Եթե, իհարկե, դա պատրաստվենք անել: Չգիտեմ`՝ ինչ ենք պատրաստվում անել, բայց անկախ նրանից, թե ինչ որոշենք, չեմ կարծում, որ նպատակահարմար լինի նախապես դրա մասին տեղեկացնել որևէ մեկին:
Ահմեդ Դավութօղլու – Շատ լավ: Բայց պետք է պատրաստվենք ինչ-որ ձևով, խուսափենք ցանկացած բանից, ինչ վերաբերում է միջազգային իրավունքին: Այն ժամանակ, երբ խոսում էի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հասկացա, որ եթե թուրքական տանկերն անցնեն այնտեղով, դա կնշանակի, որ մենք ամեն դեպքում այնտեղ ենք:
Յաշար Գյուլեր – Դա նշանակում է, որ մենք ներսում ենք: Այո:
Ահմետ Դավութօղլու – Այո, բայց օդանավերով և տանկերով ներս գնալու միջև տարբերություն կա:
Երկրորդ տեսարան
Յաշար Գյուլեր – Գուցե մենք կարող ենք ասել, որ Սիրայի գլխավոր հյուպատոսությունը, Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը ներկայումս աշխատում են ռեժիմի հետ միասին, որը Թուրքիան է: Մենք դա պետք է անպայման անենք:
Ահմեդ Դավութօղլու – Բայց դա արդեն ասել ենք: Նրանց մի քանի դիվանագիտական նշում ենք ուղարկել:
Յաշար Գյուլեր – Սիրա..
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Ճիշտ այդպես:
Ահմեդ Դավութօղլու – Այո, նրանց ուղարկել ենք անթիվ անհամար անգամ: Այնպես որ կուզենայի իմանալ` ինչ է մեր աշխատակազմի ղեկավարը ակնկալում մեր նախարարությունից:
Յաշա ր Գյուլեր – Գուցե նրա նպատակն էր ասել, որ հանդիպել է պարոն Ֆիդանի հետ.. Հաստատ չգիտեմ:
Հական Ֆիդան – Դե, նա նշել է այդ մասը, սակայն մենք այլևս չմանրացանք:
Յաշա ր Գյուլեր – Գուցե դա հենց այն էր, ինչ նկատի ուներ… Դիվանագիտական նշում Սիրիայի՞ն:
Հական Ֆիդան – Գուցե արտաքին գործերի նախարարությունը նշանակված է համակարգման համար… Երրորդ տեսարան
Ահմեդ Դավութօղլու – Նկատի ունեմ, որ կարող եմ համակարգել դիվանագիտությունը, սակայն քաղաքացիական պատերազմը… Ռազմական…
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Հենց դա էլ ասացի այնտեղ: Իրավիճակն այլ է: Իրաքի և Լևանտի իսլամական պետության գործողությունը միջազգային իրավունքի ամուր հիմք ունի: Մենք մտադիր ենք ընդօրինակել Ալ-Քաիդային, այնտեղ ոչ մի մտահոգություն չկա, եթե դա Ալ-Քաիդաին վերաբերող հարց է: Իսկ եթե այն վերաբերում է Սուլեյման շահ գերեզմանի պաշտպանությանը, ապա դա նշանակում է մեր երկրի պաշտպանություն:
Յաշա ր Գյուլեր – Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չունենք:
Հական Ֆիդան – Երկրորդ, երբ դա տեղի ունենա, այն միջազգային ահռելի ներքին իրարանցում կառաջացնի. մի քանի ռմբակոծության դեպք և այլն: Սահմանը վերահսկելի չէ…
Ֆերիդուն Սինիրլիօղլուն – Ես նկատի ունեմ` ռմբակոծություններ, իհարկե, կլինեն: Բայց ես հիշում եմ երեք տարի առաջվա մեր զրույցը…
Յաշար Գյուլեր – Պարոն Ֆիդանին պետք է անհապաղ օգնենք, որպեսզի զենք մատակարարի ապստամբներին: Պետք է խոսենք նախարարի հետ: Մեր ներքին գործերի նախարարի, մեր պաշտպանության նախարարի: Պետք է խոսենք այդ մասին և լուծման հանգենք:
Ահմեդ Դավութօղլու – Բայց ինչպե՞ս կարողացանք հատուկ ուժեր ներդնել գործողության մեջ, երբ Հյուսիսային Իրաքում վտանգ կար: Այնտեղ էլ այդպես պետք է անեինք: Պետք է այդ մարդկանց պատրաստեինք, մարդիկ ուղարկեինք: Ինչևէ, չենք կարող դա անել, բացի նրանից, ինչ դիվանագիտությունը…
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Ես այն ժամանակ ձեզ ասացի, Աստծո սիրուն, Դուք գիտեք, թե ինչպես կարողացանք տանկերը տեղակայել այնտեղ: Դուք էլ էիք այնտեղ:
Յաշար Գյուլերը – Ի՞նչ է, դուք նկատի ունեք մեր աշխատակա՞զմը:
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Այո, ի՞նչ եք կարծում, մենք կարողացա՞նք մեր տանկերը համախմբել Իրաքում: Ինչպե՞ս մեզ հաջողվեց հատուկ ուժեր, գումարտակներ տեղակայել այնտեղ… Ես ներգրավված էի դրա մեջ: Թույլ տվեք ավելի պարզ լինել: Կառավարության ոչ մի որոշում չկար, բայց մենք դա արեցինք ընդամենը մեկ կարգադրությամբ:
Ծանոթություն.
Հական Ֆիդան- Թուրքիայի մտավոր սեփականության գործակալության ղեկավար
Ֆերիդուն Սինիրլիօղլու – Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ
Յաշար Գյուլեր- գեներալ-լեյտենանտ, 2013 թվականից Թուրքիայի ԶՈՒ Գերագույն շտաբի երկրորդ գեներալ, փոխղեկավար
Ահմեդ Դավութողլու- Թուրքիայի ԱԳ նախարար
ՌԴ-ի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ չի քննարկել Ուկրաինայի սահմանից զինված ուժերի հեռացման հարցը. խոսվել է միայն մեկ գումարտակը մշտական տեղակայման վայր վերադարձնելու մասին, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է УНИАН-ը:
«Ինչ վերաբերում է կանցլեր Մերկելի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցին /մարտի 31-ին/, ապա դրա ընթացքում խոստում չի հնչել: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը տեղեկացրել է Անգելա Մերկելին, որ Ռոստովի շրջանում տեղի ունեցող ռազմական ուսուցմանը մասնակցող գումարտակներից մեկը վերադարձել է Սամարայի շրջան` մշտական տեղակայման վայրը»,- նշել է նա:
Նրա խոսքերով, Ռուսաստանի տարածքում ռուսական զինվորական ստորաբաժանումների տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ չկան և արևմտյան գործընկերներն ընդունում են, որ իրավական իմաստով ոչ մի խնդի չի կարող առաջանալ:
Գերմանիայի Ազգային-դեմոկրատական ուլտրաաջ կուսակցության ներկայացուցիչները իրենց շարքերը արական սեռի նոր կողմնակիցներով համալրելու գերազանց միջոց են գտել: Նրանք սկսել են համագործակցել ճանաչված պոռնոաստղ ու ազգայնական Իննա Գրոլի հետ, որը նկարահանվում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում` Կիտի Բլեր կեղծանունով : Նա ակտիվորեն մասնակցել է կուսակցության գովազդային բոլոր հնարավոր քարոզարշավներին: Օրինակ, ընտրությունների ժամանակ 28-ամյա աղջիկն իր անսովոր հանդերձներով կանգնել է ընտրատարածքների մուտքերի մոտ ու կողքից անցնող տղամարդկանց կոչ արել քվեարկել ազգայնականների օգտին: Կուսակցության ներկայացուցիչների հետ նա մեկնել է ագիտացիոն ուղևորությունների ու հասցրել է ծանոթանալ կուսակցության բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ:Վերջերս Գրոլի կուսակցական կարիերան հենց այդպես` սկանդալով էլ ավարտվեց:
Բանն այն է, որ վերջերս կուսակցության ներկայացուցիչները դիտեցին պոռնոաստղի վերջին ֆիլմը, որտեղ նա սեքսով էր զբաղվում սևամորթի հետ: Ազգայնականները սարսափեցին տեսածից ու իսկույն աղջկան հեռացրին կուսակցությունից: Աղջիկը չէր հասցրել այդ հարվածից ուշքի գալ` գերմանական պոռնոարտադրության ներկայացուցիչները նրան «հակամարդկային հայացքների» համար բոյկոտ հայտարարեցին:
«Մեր գործում մենք ողջունում ենք ցանկացած ազգության ներկայացուցիչներին: Միակը, ում չենք սպասում` նացիստներն են: Եթե մենք առաջ իմանայինք, թե ինչ հայացքներ ունի Գրոլը, մենք երբեք նրան աշխատանքի չէինք վերցնի»,-հայտարարել է GGG խոշոր բեռլինյան պոռնորարտադրության մամլո քարտուղար Ջոն Թոմսոնը: Թե ինչպես հիմա պիտի Գրոլը վաստակի կյանքի համար` անհայտ է: Նրա մեկնաբանությունները չեն բերվում: