Սիրիացի հարուստները տեղափոխվում են Փարիզ՝ անտեսելով փախստականների ճամբարներում գոյատևող իրենց հայրենակիցներին

paris   Սիրիայում արդեն 2,5 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը վերապրող սիրիացիները շարունակում են աշխարհին զարմացնել իրենց վարքով: Նախ երեկ մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ սիրիացի երիտասարդները զվարճանում են Դամասկոսի գիշերային ակումբներում, այնուհետև տեսարաններ, որտեղ քաղաքացիները լիցքաթափվում են մայրաքաղաքի լողավազաններից մեկում: Այսօր էլ մամուլում լուրեր են տարածվել, թե սիրիացի հարուստները սկսել են շքեղ բնակարաններ գնել Փարիզում: Մինչ սիրիացի փախստականները մեծ դժվարությամբ փորձում են նոր կյանք սկսել սահմանակից երկրներում՝ մասնավորապես Թուրքիայում և Լիբանանում տեղակայված ճամբարներում, նրանց հարուստ հայրենակիցները սկզբում տեղափոխվելով Հորդանան և Լիբանան, սկսում են  շքեղ առանձնատներ ու բնակարաններ  փնտրել Փարիզի էլիտար թաղամասերում:

«Ռադիկալը» գրում է, որ ֆրանսիացի գործակալները ամառվա ամիսներից սկսած Փարիզի ամենահայտնի պողոտաներում միլիոնավոր եվրոներ արժողությամբ բնակարաններ են վաճառել սիրիացի հարուստներին: Ահա այսպես սոցիալական անհավասարությունն ու մարդկային անտարբերությունը շարունակում է իրենն ասել նույնիսկ պատերազմի ժամանակ:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի որդին կազինոյում տանուլ է տվել 700 հազար եվրո և ներվել է

МонакоՖրանսիայում մեծ աղմուկ է առաջացրել երկրի ԱԳՆ ղեկավարի որդու `Թոմաս Ֆաբիուսի` Մոնակոյի կազինոներից մեկում 700 հազար եվրո տանուլ տալու լուրը: Սակայն այդ պատկառելի պարտքը խոշոր պաշտոնյայի որդուն ներվել է: Իշխանությունները զբաղված են դեպքի հետաքննությամբ, հաղորդում է  Le Figaro-ն:

Այժմ ոստիկանությունը հարցում է ուղարկել, որպեսզի խուզարկություն սկսի ոչ միայն  SBM ընկերությունում, որին է պատկանում “բարի”  խաղատունը,այլև Մոնակոյի ֆինանսների նախարարությունում: Նախնական վարկածով, խաղատան ղեկավարությունը որոշել է գործարք կնքել Ֆրանսիայի խոշոր պաշտոնյայի որդու հետ, որպեսզի ընտանիքին փրկի մեծ աղմուկից: Դժվար թե դա արվել է անշահախնդիր, ենթադրում է ոստիկանությունը:

Թոմաս Ֆաբիուսը երկար ժամանակ  տառապում է  մոլախաղերի նկատմամբ կախվածությունից: Երկու տարի առաջ իշխանությունները արգելել էին նրան խաղալ, երբ հայտնի  էր դարձել, որ նա իր գործընկերներից մեկին, որը զբաղվում է միկրոչիպերով պլաստիկ քարտերի արտադրությամբ, վճարել էր 90 հազար եվրո պարտք: Բացի դրանից, իշխանությունները տղամարդուն գործի վրա բռնացրեցին, երբ նա Փարիզի կենտրոնում 280 ք.մ մակերոսով  բնակարան ձեռք բերեց:

Ռուսաստանը դժգոհ է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի զեկույցից

Սերգեյ ՐյաբկովՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցից, քանի որ այն քաղաքականացված և կողմնակալ եզրահանգումներ է պարունակում: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Մեղմ ասած, մենք հիասթափված ենք, հաշվի առնելով Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի քարտուղարության և փորձագետների ցուցաբերած մոտեցումը, քանի որ նրանք զեկույցը թերի են պատրաստել՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, նյութեր չհավաքելով այն մյուս երեք փաստերի շուրջ, ինչի վերաբերյալ սիրիական ժողովուրդն ու մենք նրանց կոչ էինք անում»-նշել է Ռյաբկովը:

Փոխարտգործնախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Սիրիայից ՄԱԿ- փորձագետների վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն: «Օկե Սելստրատի գլխավորությամբ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքը չի ներկայացնում Սիրիայում տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ, այս պարագայում նրանց կայացրած եզրահանգումները քաղաքականացված, կողմնակալ և միակողմանի անվանելուց բացի այլ կերպ չենք կարող որակել»,-ընդգծել է նա:

Չինական «ըմպելիքի արքան» վրեժի զոհ է դարձել

Zong  Չինաստանում «ընպելիքի արքա» անունով հայտնի գործարար 68-ամյա Ցզուն Ցինհոուն այսօր վաղ առավոտյան Հանչժոու քաղաքում տեղակայված իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել: Երկրում զոհվացուցիչ ըմպելիքների ամենախոշոր ընկերության՝ «Վահահա»-ի սեփականատերը հարձակման հետևանքով զրկվել է ձեռքի մի քանի մատներից, սակայն բժիշկները հասցրել են դրանք կարել և այժմ գործարարի կյանքին վտանգ չի սպառնում:

Ւնչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը,  դեպքից մի քանի ժամ անց ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մեղավորին: 49-ամյա փախստական տղամարդը խոստովանել է, որ Ցզունից աշխատանք է խնդրել և մերժում ստանալով՝ որոշել է վրեժ լուծել:

Չինական «ըմպելիքի արքան» իր 20 միլիարդի հասնող կարողությամբ համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը և 2007 թվականից տեղ է զբաղեցնում «Forbes»-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Թուրքիայիում երկրաշարժ է տեղի ունեցել

1Թուրքիայում գիշերը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է Մուշում, Բինգյոլում, Էրզրումում, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա։

Մուշի նահանգապետ Վեդաթ Բույուքերսոյը նշել է, որ երկրաշարժի հետևանքով Թյութեն գյուղի 4 տներում չնչին վնասներ են ի հայտ եկել։ Մարդկային և նյութական կորուստներ չկան։

Երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապի պատճառ է դարձել, շատերը գիշերել են դրսում։ Անձրևոտ եղանակի պատճառով Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը վրաններ, ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել։

Մարոկկոյից հարյուրավոր փախստականներ գրոհով Իսպանիայի սահմանն են հատել (տեսանյութ)

m_825758Հարյուրավոր մարոկկացիներ փորձել են գրոհով անցնել Իսպանիայի սահմանը` հուսալով այնտեղ լավ կյանք գտնել: 300 աֆրիկացիները քանդել են 6-մետրանոց պատնեշը, որն իսպանական Մելիլյան բաժանում է Մարոկկոյից: Այնտեղ նրանք բախվել են ոստիկանության հետ:Տուժել է 7 մարդ: Բայց, այնուամենայնիվ, հարյուր երջանիկների հաջողվել է  բացել “Եվրոպայի լուսամուտը”: Դրա մասին հայտնել են Իսպանիայի իշխանությունները: Նրանց տվյալներով, Աֆրիկայի հյուսիսում տիրող անհանգիստ իրավիճակը ստիպում է հազարավոր մարդկանց ապաստան գտնել Իսպանիայում: Սակայն  եվրոպական երկրի տարածք գերադասում են ընկնել անօրինական ճանապարհով: Ոստիկանական ուղղաթիռից արված տեսանյութում  տեսանելի է  միգրանտների ամբոխը, որը հատում է սահմանային արգելապատնեշը:

Իրավապաշտպաններն ասում են, որ Իսպանիա են վազում ոչ միայն մարոկկացիները: Այդ ճանապարհով Իսպանիա են փախչում աֆրիկյան մյուս պետությունների քաղաքացիներ: Հաճախ նրանք փորձում են սահմանն անցնել Միջերկրական ծովով` ինքնաշեն լողասարքերով: Օրերս այդ կողմերում նման նավ է բեկվել. մեկ մարդ զոհվել է, ավելի քան տասը մարդ անհետ կորել է:

40 հազար զբոսաշրջիկ` ջրհեղեղի գերության մեջ

iՄեքսիկական Ակապուլկոյից չի կարողանում վերադառնալ 40 հազար զբոսաշրջիկ: Օդանավակայանը փակվել է ջրհեղեղի պատճառով:

Թռիչքուղին ու տերմինալներն ամբողջությամբ ջրի տակ են հայտնվել: Մեքսիկայի նախագահ Պենյա Նետտոյի ինքաթիռը վերջինն է վայրէջք կատարել, որից հետո օդանավակայանը փակվել է: Պետության ղեկավարը տուժած շրջաններ է այցելել:

Մեքսիկայում տեղատարափ անձրևները չեն դադարում: Նախօրեին տարածաշրջանին հարվածեց արևադարձային “Մանուել” փոթորիկը: Աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:

Հռոմի օդանավակայանում ծախծխում են մոռացված ճամպրուկները

o_825592Հռոմի “Ֆյումիչինո” օդանավակայանում սկսվել է ինչ-որ ժամանակ օդանավակայանում մոռացված ճամպրուկների ու պայուսակների աճուրդով վաճառքը:

Այն բեռը, որի ետևից ավելի քան 2 տարի ոչ ոք չի ներկայացել, որոշվել է վաճառքի հանել: Աճուրդը կտևի մինչև կիրակի օրը: Ամեն բան օրենքի սահմաններում է կատարվում, օդանավակայանի ադմինիստրացիան 2 տարի պահելուց հետո իրավունք ունի դրանք վաճառել կամ նվիրել: Սակայն վերջինն  այնքան էլ հետաքրքիր չէ: Մեկ ուրիշ հանգամանք է շատ հետաքրքիր, ճամպրուկը մինչև վաճառքը բացելու իրավունք չկա: Իսկ դրանց պարունակությունը նոր տերերին միշտ չէ, որ ուրախացնում է:

“Ինչպես տեսնում եք, մենք արդուկներ, սրճեփներ, ստերեո-համակարգեր ունենք”,- ասում է գնորդներից մեկը: Մեկին էլ  բաժին են ընկել լուսանկարչական ապարատներ.”Կարծում եմ, որ կկարողանամ դրանք վաճառել համացանցով ու մի քիչ գումար աշխատել”,-ուրախանում է նոր տերը:

Իսկ ամենահնարամիտները առևտուր են սկսում անմիջապես  տեղում: Երբեմն ճամպրուկների մեջ ոչ միայն հին լուսանկարչական ապարատներ են լինում, այլև ավելի թանկարժեք, ասենք` ոսկերչական զարդեր ու բիժուտերիա, նոթբուքեր ու պլանշետային համակագիչներ:

Բոստոնի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

o_790921Բոստոնի միջազգային Լոգան օդանավակայանում այսօր հրդեհ է բռնկվել վառելիքի մատակարարման պոմպերից մեկում: Հրշեջները հրդեհը մարել են կես ժամում: Անվտանգության նկատառումներով, ժամանակավորապես դադարեցվել է վառելիքի ապահովման ամբողջ համակարգի աշխատանքը:

Պատճառները պարզվում են: Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը, քանի որ վառելիքի համակարգի հանգույցների տեղակայման վայրը գտնվում է խիստ հսկողության տակ:

Լոգան օդանավակայանը տարեկան սպասարկում է տասնյակ միլիոնավոր ուղևորների ու համարվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածի տրանսպորտային խոշորագույն օբյեկտներից մեկը:

Ազատազրկման է դատապարվել երեխաների առևանգելու և ուտելու մտադրության համար

i (2)ԱՄՆ-ում դատարանը 26 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտել Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոֆրի Պորտվեյին` մի քանի երեխաների առևանգելու ու ուտելու պլանի համար:

ԱՄՆ-ում բնակվող 40-ամյա Պորտվեյը համացանցում նամակագրություն է ունեցել համախոհների հետ, նրանց հետ քննարկել երեխաներին առևանգելու և ուտելու պլանները: Բացի այդ, նա ավելի քան 4,5 հազար անգամ մանկական պոռնոգրաֆիական նյութեր է տարածել:

Այս տարվա մայիսին տղամարդը խոստովանեց իր մեղքը: Նրա փաստաբանը իր պաշտպանյալի բոլոր պլանները երևակայություն է որակել ու պնդել, որ նրան ազատազրկման նվազագույն ժամկետ տան:

Հետախուզման ժամանակ ԱՄՆ ոստիկանությունը Պորտվեյի տանը մետաղական վանդակ է հայտնաբերել, բժշկական գործիքներ ու կտրատելու սեղան:

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամաբ, Պորտվեյի արտահանձնումը Մեծ Բրիտանիա  ԱՄՆ-ում պատիժը կրելուց հետո միայն կկատարվի:

Ավստրալիայի նոր վարչապետը պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը

i (1)Թոնի Էբոթը երդվել է ու անցել Ավստրալիայի վարչապետի պարտականությունների կատարմանը:

Լիբերալ-Ազգային կոալիցիայի առաջնորդը, որը  հաղթել էր սեպտեմբերի 7-ին կայացած համընդհանուր ընտրություններում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Նրա խոսքով,  այդ կաբինետում “երկրի ամենափորձառու նախարարներն են”:

Իր հաղթանակից  անմիջապես հետո  Էբոթը խոստացավ, որ մեկ տարում կլուծի երկրի խնդիրները. կվերացնի ջերմոցային գազերի արտանետումների համար գանձվող հարկերը, Ասիայից արտագաղթող  հազարավոր նավերի առաջ արգելապատնեշ կդնի, իսկ բյուջեն  ավելցուկ կտա:

Բրազիլիայի նախագահը հետաձգել է ԱՄՆ կատարելիք այցը լրտեսության կասկածանքով

iԴիլմա Ռուսեֆը որոշել է ԱՄՆ կատարելիք այցը հետաձգել` ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված փաստաթղթերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ  Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)  գաղտնալսում է  Ռուսեֆի հեռախոսազրույցներն  ու հետևում  էլեկտրոնային հաղորդագրություններին, ինչպես նաև նախագահի օգնականների բանակցություններին: Բացի այդ, լրտեսում է բրազիլական  նավթային Petrobras ընկերությանը:

Գիշերային կյանքը պատերազմական Սիրիայում (լուսանկարներ)

1Ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվում է պայքարը Ասադի ուժերի և ընդդիմադիրների միջև, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, դարձել հաշմանդամ, մնացել անտուն և անտեր: Այս ամենին գումարվեց քիմիական զենքի կիրառումը, որն աննախադեպ է համարվում վերջին քառորդ դարում:

Մինչև երկրում կյանքի ու մահվան պայքար է գնում իշխանությանը լիակատար տիրանալու համար, շարքային քաղաքացիները աշխատում են շարունակել իրենց սովորական կյանքը: Սրանց թվում են նաև Դամասկոսի գիշերային կյանքի սիրահարները: «AFP» լրատվական գործակալությունը այցելել է Դամասկոսի Շալեն թաղամասի գիշերային ակումբներից մեկը, խոսել սիրիացիների հետ՝ լուսանկարելով նրանց խրախճանքը: Սակայն հայտնի չէ, թե գործակալությունը նման լուսանկարներ ինչու է արել և հրապարակել այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Սիրիայում լրագրողներ են սպանում:

Օբաման նամակագրական կապ է հաստատել Իրանի նախագահի հետ՝ հիմք նախապատրաստելով 1979թ-ի հեղափոխությունից հետո առաջին հանդիպման համար

President RouhaniՆախագահ Բարաք Օաբաման ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ նամակագրական կապ ունենալու փաստը, ինչը 1979թ.-ի Իրանի հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու փորձ է:

Հույս կա, որ հանդիպման կայացումը կարող է լուծել Իրանի միջուկային զենքի հարցը, ինչը, Օբամայի խոսքով, ավելի մեծ խնդիր է, քան Սիրիայի ճգնաժամը:

Ըստ տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հագը Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ հնարավոր է հանդիպում ունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:

President Barack ObamaՍակայն Օբաման ընդունել է, որ դա հեշտ չի լինելու:

Guardian –ը տեղեկացնում է, որ Օբաման հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ընդունել է Ռուհանիի հետ նամակագրություն ունենալու փաստը, սակայն նրանք ուղիղ իրար հետ չեն խոսել:

Նա նաև հայտնել է, որ իրանցիների հետ բանակցելը միշտ բարդ է եղել և ինքը չի կարծում, որ նոր նախագահի դեպքում այդ ամենը հանկարծ հեշտ կլինի:

 

Լրագրողների ազատության պաշտպանության խումբը անդրադարձել է Թուրքիայում տիրող լրատվամիջոցների ճգնաժամին

turkey press freedomԼրատվամիջոցների ազատության պաշտպան առաջատար խմբերից մեկը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է քայլեր ձեռնարկել Թուրքիայում լրագրողների ճգնաժամը վերջացնելու համար:

Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության կոմիտեի սեպտեմբերի 16-ին Էրդողանին ուղարկած նամակը նոր մտահոգությունների տեղիք է տալիս: Այնտեղ հատկապես ընգծվում է այն, որ կառավարությունը փորձում է վերահսկել վերջին շրջանի դեպքերի լուսաբանումը, ներառյալ հունիսին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը:

Անցած տարվա զեկույցում խումբը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում լրագրողներին հետապնդելու և ձերբակալելու վերաբերյալ: Գործադիր տնօրեն Ջոել Սայմենի ստորագրած նոր նամակում ասվում է, որ թուրքական կառավարությունը այդ ժամանակից ի վեր հակալրագրողական քայլեր է կատարում:

 

Առյուծը հոշոտել է եթովպիական կենդանաբանական այգու պահակին

առյուծԵթովպիայի մայրաքաղաք Ադիս -Աբեբայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Պահակը մոռացել է փակել վանդակի դուռը, որտեղ քնած էր Կենենիս անունով առյուծը, և գազանը հաշված րոպեներում գզել է խեղճ մարդուն: Պահակախումբը փորձել է վախեցնել գիշատիչին` օդ կրակելով, սակայն դա չի օգնել քշել գազանին, հաղորդում է AFP-ը:

Ողբերգությունը կատարվել է, երբ  51-ամյա պահակ Աբեր Սիսլեյը մաքրել է առյուծի վանդակը, որին  կոչել են եթովպիական հայտնի վազող Կենենիս Բեկելի անունով: Տղամարդը մոռացել է փակել այն դուռը, որտեղ քնած է եղել գիշատիչը: Արդյունքում առյուծը հարձակվել է պահակի վրա և 15 րոպեում հոշոտել   նրան:Օգնության են հասել զինված ոստիկանները, բայց ոչինչ չեն կարողացել անել:

Այժմ կենդանաբանական այգին, որտեղ օրական մինչև 2000  մարդ է այցելում,  շրջափակված է, նրա ղեկավարությունը պաշտոնապես ցավակցել է իր աշխատակցի մահվան համար:

” Մենք ցավում ենք, բայց ոչնչով չենք կարող օգնել”,-տխրությամբ հայտարարել է այգու տնօրենը:

Ադիս-Աբեբայի կենդանաբանական այգին բացվել է 1948թ.` հատուկ իմպերատոր Հայլե Սելասիեի առյուծների համար, որոնց մինչ այդ նա պահում էր իր կալվածքում`  որպես ընտանի կենդանիներ: Նախորդ ողբերգական դեպքը այդ նույն կենդանաբանական այգում, երբ առյուծը գզել է պահակին, տեղի է ունեցել 1996թ.:

Իրանի գործակալները գաղտնալսել են Էրդողանի աշխատասենյակը

iran (2) Այսօր թուրքական թերթերից մեկի առաջին էջին լուր է հայտնվել, թե իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից հանդիսացող և կուսակցության ներսում լուրջ պարտականություններ կատարող երկու կին գաղտնալսող սարքեր են տեղադրել վարչապետ Էրդողանի աշխատասենյակում և, լսելով կուսակցության  ղեկավարության խոսակցությունները, տեղեկություն են հավաքել Իրանի համար:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ այսօր փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է «ԱԶԿ-ում Իրանի երկու գործակալ» վերնագրով հոդվածը: «Գաղտնալսման սարքեր տեղադրող մարդիկ, որոնց անունները հիշատակվում են, ԱԶ կուսակցության հետ ոչ առնչություն չունեն և այդ լուրը ամբողջությամբ սուտ է: Հետաքննությունը շարունակվում է, սակայն նշված անձինք կուսակցության հետ որևէ կապ չունեն»,-ասել է փոխվարչապետ Բոզդաղը:

 

 

Արքայազն Հարրին մոտ մեկ օր սառնարանում է անցկացրել

հարրիՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին 20 ժամ անց է կացրել հատուկ սառնարանի խցիկում: Արքայազնն  այդ քայլին է դիմել Հարավային բևեռ արշավախմբին մասնակցելուն պատրաստվելու համար:

Ինչպես ճշտում է  “Интерфакс” -ը, վկայակոչելով բրիտանական The Guardian, 29-ամյա բրտանական թագաժառանգը  -35 աստիճան ցելսիուսի  և  72 կմ/ժամ “արհեստական”  քամու առկայության պայմաններում անց է կացրել 20 ժամ: Պայմանները մաքսիմալ մոտ էին Հարավային բևեռի  եղանակային պայմաններին:

Սառնարանի խցիկում արքայազն Հարրին ստուգել է իր հագուստը, որով ինքը և իր թիմը նպատակ ունեն մասնակցել դեպի Հարավային բևեռ արշավախմբի աշխատանքներին, որը կկայանա այս ձմեռ: Արքայազնի հետ միասին խցիկում պատրաստվել են նաև ապագա արշավախմբի ուրիշ անդամներ`բրիտանական զինված ուժերի նախկին ծառայողներ, որոնք կորցրել են վերջույթները Աֆղանստանում ռազմական գործողությունների  ժամանակ:

Արքայազնի արշավախումբը  կմրցի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բևեռագնացների ուրիշ թիմերի հետ. մասնակիցները ձգտելու են ինչքան հնարավոր է արագ հասնել Հարավային բևեռ:

Նախկինում արքայազն Հարրին ստիպված էր հրաժարվել նմանատիպ արշավանքներից, քանի որ  այդ ժամանակը համընկնում էր  եղբոր` արքայազն Ուիլյամի հարսանիքի հետ:

Ադրբեջանում ընտրություններն ընթանում են քաղաքական մեկ ուժի գերիշխող դիրքի պայմաններում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

5Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում հոկտեմբերիր 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրարշավի մոնիթորինգի վերաբերյալ ընթացիկ զեկույցը, հաղորդում է “Կոնտակտ”կայքը:

Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ առաջարկությունները՝ կապված ընտրական գործըթնացի բարելավման հետ, հաշվի չեն առնվել:

Բոլոր մակարդակներում ընտրական հանձնաժողովների ստեղծումը դե ֆակտո ապահովում է ընդունովող որոշումներում խոհրդարանական մեծամասնության՝ “Ենի Ազերբայջան” կուսակցության առավելությունը:

Եվրոպացի դիտորդները իրենց մտահոգությունն են հայտնել մեդիայի միջավայրի, այդ թվում՝ կառավարության կողմից համազգային հեռուստաընկերությունների նկատմամբ վերահսկողության հաստատման վերաբերյալ:

Փաստաթղթում նշվում է, որ առաջիկա ընտրությունները անցկացվում են մթնոլորտում, որտեղ գերիշխող դիրքեր ունի քաղաքական մեկ կուսակցություն: Բացի այդ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակվել է:

Խորհրդարանում, ըստ զեկույցի, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցութանը 125 տեղից պատկանում է 70-ը: 42 անկախ պատգամավորները հաճախ ևս քվեարկում են իշխող կուսակցության օգտին:

Թեկնածուների մի մասը իր մտահգությունն է հայտնել ընտրարշավի ժամանակահատավածի կրճատման և հեռուստատեսությանը մատչելիության սահամանափակման հարցով: Փաստաթղթի համաձայն՝ բացակայում են հեռուստատեսությամբ բազմակարծիք քաղաքական քննարկումները, ու թեև տպագիր մամուլն առավել բազմակարծիք է, նրանց տարածումը շրջաններում սահմանափակված է:

 

Իսպանական քաղաքում փնտրում են վիճակախաղով խոշոր գումար շահած, սակայն տոմսը կորցրած անձին

Spanish lottery winning ticket worth nearly £4m still unclaimedՀյուսիսային  Իսպանիայի քաղաքներից մեկում փնտրում են վիճակախաղով 6,3 միլիոն դոլար շահած, սակայն կտրոնը տոմսարկղում թողած անձին:

Կորունա քաղաքի տոմսարկղում գտնված տոմսը, որի խաղարկությունը տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 30-ին, հանձնվել է իշխանություններին:

Երեքշաբթի քաղաքապետարանը իր կայքում կորցված և գտնված իրերի կողքին տեղադրել է նաև այդ խաղատոմսի հայտարարությունը:

Քաղաքապետ Կառլոս Նեգրեյրան կատակել է, որ ինքը կդառնա առաջին քաղաքապետը, որ միլիոնատիրոջը փնտրում է գումար հանձնելու, այլ ոչ խնդրելու համար:

Քաղաքապետի խոսքով իրենք խիստ ստուգումներ են անցկացնելու իրական տիրոջը տարբերելու համար, իսկ եթե չգտնեն, ապա խաղատոմսը կհանձնեն այն գտնողին: