Տեղումների հավանականությունը փոքր է

Հսկայական սարդ էկրանին հիստերիկայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարինՀանրապետության տարածքում` 
Սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 3-4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 

Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C  (2010թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.90C        (1930թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C

Եգիպտոսում արգելվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը

televizyon«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ եգիպտական դատարանը որոշում է կայացրել դադարեցնելու «El-Cezire», «Kudüs», «Ahrar 25» և «Միլիեթ» հեռուստաալիքների հեռարձակումը:

Նշենք, որ երեկ հայտարարություն տարածվեց այն մասին, թե Եգիպտոսի նոր իշխանություններն  ուզում են արգելել երկրում «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: Եթե եգիպտական նոր իշխանությունները շարունակեն նման քաղաքականություն վարել, ապա երկրում տիրող անկայուն վիճակը էլ ավելի կբարդանա:

Թուրքիան մտադիր է սեփական ինքնաթիռ արտադրել

inqnatirԹուրքիան մտադիր է հայրենական արտադրության ինքնաթիռ ստեղծել: Այս մասին  հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովային հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը: Նախարարի խոսքերով՝ Թուրքիայի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է թուրքական ինքնաթռի սկզբնական նախագիծը: «Թուրքական արտադրության ինքնաթիռը նախատեսվում է 60-120 ուղևորի համար»,-նշել է Յըլդըրըմը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը՝ թուրքական ինքնաթռի արտադրությունը կսկսվի 2023 թվականից ոչ ուշ:

Ադրբեջանում ընդդիմադիրների հետապնդումները շարունակվում են

ձերբակալելԱդրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիրներին:

Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) Գերագույն մեջլիսի անդամ Ռամիլ Ջարչիևը, կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Սաբիր Չայլըն և կուսակցության  ակտիվիստ  Ֆազայիլ Ալիևն այսօր`սեպտեմբերի 3-ին, ձերբակալվել են և տեղափոխվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժին, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Ջարչիևի հետ կապ հաստատել չի հաջողվել. հենց որ նա պատասխանել է հեռախոսազանգին, նրա հեռախոսը խլել են:

Սակայն Ղազախի շրջանի ոստիկանությունում հերքել են ակտիվիստների ձերբակալման լուրը:

Նախորդ գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ֆ. Ալիևի տուն և նրան բռնությամբ տարել գերեզմանատուն: Այնտեղ անհայտ անձիք նրան զգուշացրել են դադարեցնել քաղաքական գործունեությունը՝ “խնդիրներ չունենալու համար”:

Ռուստամ Իբրահիմբեկովը դիմել է Գերագույն դատարան

1Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, խորհրդի կողմից նախագահի առաջին թեկնածու ներկայացված, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր թեկնածության չգրանցման հարցով, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ դատարանը հայցը դիտարկում է 3 օրվա ընթացքում: Ավելի վաղ վերաքաննիչ դատարանը մերժել էր Իբահիմբեկովի հայցը:

ԿՀԸ-ն մերժել էր գրանցել նրա թեկնածությունը օգոսոսի 27-ին՝ ներկայացնելով 3 պատճառ. Իբրահիմբեկովը ադրբեջանական անձնագրից բացի ունի նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր, չի ներկայացրել օտարկերյա պետությունների նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին անհարժեշտ քանակի փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 10 տարում մշտապես չի բնակվել Ադրբեջանում:

Իբրահիմբեկովը չի ընդունում ԿԸՀ այս հիմնավորումները:

Ֆրանսիական խորհրդարանը չի մասնակցի Սիրիայի վրա հարձակման հարցի քվեարկությանը

an3001378181328 (1)Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ խորհրդարանը, որին ներկայացվել են Սիրիայում  օգոստոսի 21-ին կատարված քիմիական գրոհի տվյալներ, չի մասնակցի Ասադի դեմ օպերացիայի հարցով քվեարկությանը: Էյրոն նշել է, որ Ֆրանսիան միայնակ չի հարձակվի ու մտադիր է Ասադին պատժելուն պատրաստ երկրների կոալիցիա ստեղծել:

Վերջին խոսքն, ամեն դեպքում, Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հնչեցնի, որը տրամադրված է  կռվել: Հարցումների համաձայն, Ֆրանսիայի բնակչության 60%-ը դեմ է սիրիական հակամարտությանը միջամտելուն:

Արիասիրտ զույգը մեկ ամսում բարձրացել է յոթ երկրներում 12 քաղաքների աշխարհի ամենաճանաչված կառույցները (լուսանկարներ)

Daredevil pair 6Արիասիրտ 20-ամյա Վիտալի Ռասկալովը և 24 Վադիմ Մախորովը բարձրացել են երկրագնդի ամենաճանաչված զբոսաշրջային զվարճանքի վայրերը:

Զույգը բարձրացել են Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիայի, Քյոլնի տաճարի տանիքները, ինչպես նաև Փարիզի Էյֆելյան աշտարակը և Աստվածամոր տաճարը:

Գիզայի աշտարակը և Դուբայի նորակառույց երկնաքերները բարձրանալուց հետո՝ ռուս ճանապարհորդներին սկսվեցին անվանել սքայուոքերներ:

Նովոսիբիրսկից և Մոսկվայից ժամանած զույգը մեկ ամսում հասցրել է նվաճել 12 քաղաքներ յոթ երկրներում՝ ներառյալ Ստոկհոլմը, Վարշավան, Պրահան, Ֆրանկֆուրտը, Քյոլնը, Ամստերդամը, Փարիզը, Բարսելոնան, Բենիդորմը, Լիսաբոնը, Պորտուն և Մադրիդը:

Ռասկալովը հայտնել է, որ իրենք պարզապես հետապնդում են իրենց երազանքին և միշտ անհամբեր սպասում են հաջորդ բարձր կետը բարձրանալուն, որպեսզի տեսնեն այն, ինչ ոչ ոք չի տեսնում:

Նրանք սովորաբար իրենց ընտրած տեղանքները բարձրանում են առավոտ կանուխ, որպեսզի անվտանգության աշխատակիցները չնկատեն իրենց:

Կոլումբիայում մարտկոցներով աշխատող տաքսիներ են հայտնվել

i (3)Երկուշաբթի Կոլումբիայի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են էլեկտրական տաքսիներ: Նոր ավտոմեքենաները չեն աղտոտի մթնոլորտը վտանգավոր նյութերով: Էլեկտրամոբիլները Կոլումբիայի ընկերություններից մեկն է գնել  Չինաստանից: Ավտոմեքենաները լիցքավորվում են հատուկ կայաններում` մարտկոցներով: 2-ժամանոց լիցքավորումը բավականացնում է 300 կմ ճանապարհ անցնելուն:

Իշխանությունները հույս ունեն, որ այս ավտոմեքենաներով կբարելավեն էկոլոգիան: Հիմա մտածում են նաև քաղաքային ավտոբուսները էլեկտրական շարժիչներով դարձնելու մասին:

Քաղաքի ադմինիստրացիան բնակիչներին կոչ է անում օգտվել էլեկտրամոբիլներից: Դրա համար նրանք պատրաստ են անգամ  որոշ զիջումներ կատարել: Բացի այդ, էլեկտրամոբիլների լրիվ լիցքավորումն ավելի էժան է, քան բենզինով լիցքավորումը:

Լոնդոնում արևի ճառագայթները վնասել են ավտոմեքենան

i (1)Լոնդոնում նորակառույց շենքի ապակիներից անդրադարձած արևի ճառագայթներից հալվել է կայանած ավտոմեքենայի  հայելիներից մեկն ու  “յագուար” էմբլեմը:

Moderna Contracts Ltd ընկերության տնօրեն Մարտին Լինսին , որը երեսպատման նյութեր է մատակարարում, կայանել է ավտոմեքենան նոր 37-հարկանի նորակառույց շենքից ոչ հեռու:

Վերադառնալով 2 ժամից`  նա հայտնաբերել է, որ մեքենան վնասված է: Դիմապակուն մի գրություն է եղել փակցված.”Ձեր ավտոմեքենան վնասվել է, զանգահարեք մեզ, խնդրեմ”:

Երկնաքերի շինարարության  կապալառուները` Land Securities և Canary Wharf ընկերություններից, մեքենայի տիրոջից ներողություն են խնդրել ու  946 ֆունտ ստեռլինգ խոստացել նորոգման համար (1400 դոլար):

Դրանից հետո  նրանք որոշել են երեք  կայանատեղիներ փակել, այն տեղերում, ուր հնարավոր է  մեքենաները վնասվեն արևի ճառագայթների անդրադարձից:

64-ամյա ամերիկուհին 53 ժամ լողալով Կուբայից ԱՄՆ է հասել

o_53533964-ամյա ամերիկացի մարզիկ Դայանա Նայադն առաջին անգամ պատմության մեջ  լողալով կտրել անցել է Ֆլորիդայի նեղուցը` հաղթահարելով Կուբայից ԱՄՆ-ի ափեր հատվածն առանց  շնաձկներից պաշտպանվելու հատուկ վանդակի: Եզրագծին նրան հարյուրավոր մարդիկ էին դիմավորում:

”Մենք երբեք չպիտի հանձնվենք:  Տարիքը երազանքին հասնելու ճանապարհին խոչընդոտող հանգամանք չէ,-ասել է Նայադը հավաքվածներին: – Կարող է թվալ, թե այս հաղթանակը մեկ մարդու վաստակ է, սակայն, իրականում, սա թիմի հաղթանակ է”:

Լողորդուհուն ամիջապես հիվանդանոց են տեղափոխել բուժզննման նպատակով:  Ծովաջրից ու թունավոր մեդուզաների այրվածքներից նրա շուրթերն ու դեմքն են բորբոքվել:

Դայանա Նայադը 166 կմ հաղթահարել է 53 ժամում, շարժվելով միջինը` 3կմ/ժամ արագությամբ:

Կուբայի ու ԱՄՆ-ի միջև ջրային տարածքն առաջին անգամ 1997-ին հաղթահարել է ավստրալուհի Սյուզի Մարոնին, որը, սակայն, իր մարաթոնի ժամանակ օգտվել է շնաձկներից պաշտպանող վանդակից:

Շվեյցարիան հրաժարվել է փոստային նամականիշներից

o_819083Շվեյցարիան հրաժարվում է փոստային նամականիշներից: Հիմա նամակի համար պետք է վճարել հեռախոսով: Բավական է ՍՄՍ-հաղորդագրություն ուղարկել “նամականիշ” բառով: Ի պատասխան` գաղտնաբառով հաղորդագրություն է ստացվում, որը պետք է լրացնել ծրարի վրա: Նախագիծը փորձնական  է ու դեռևս կգործի միայն թեստի տեսքով: Իսկ օրինակ, Գերմանիայում ,Դանիայում ու Շվեդիայում դասական փոստային նամակագրության սիրահարները վաղուց են այս ծառայությունից օգտվում: Այն այդ երկրներում արդեն մի քանի տարի հաջողությամբ ներդրվել է: Նորամուծության դեմ են բողոքում թերևս միայն հավաքորդները: Չէ որ իրենց հավաքածուները նոր, շվեյցարական նամականիշներով հարստացնել նրանք այլևս չեն կարողանա:

Եգիպտոսում 11-ամյա տղային ամուսնացրել են 9-ամյա աղջկա հետ

m_819035Եգիպտոսում վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում հայտնված կադրերը, որտեղ Էլ Մանսուր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում  հարսանիք են անում` ամուսնացնում են 11-ամյա տղային 9-ամյա աղջկա հետ:Պատանի հարս ու փեսան հագնվել են ինչպես  հարկն է` իսկական հարսանեկան հագուստ: Մանկահասակ նորապսակների ծնողներն ակտիվ մասնակցություն ունեն այս  տոնախմբությանը ու  չեն հասկանում, թե ինչու են համացանցում նման զայրալից արձագանքներ հայտնվել, որտեղ մեկնաբանությունների հեղինակները հիշեցնում են, որ իրենց օրենքի համաձայն, ամուսնությունը թույլատրելի է 18-ը լրացած երիտասարդների միջև, ու վրդովված են, որ նման միջնադարյան բարքեր են գործում երկրի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա:

Հզոր պտտահողմից Ճապոնիայում 63 մարդ է տուժել

iՃապոնիայում կործանարար պտտահողմից   տուժել է 63 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն:

Հոնսյու կղզու արևելյան հատվածով  անցած պտտահողմը, ականատեսների խոսքով, թեթև օդ էր  բարձրացնում ավտոմեքենաներն ու արմատախիլ անում ծառերը: Հիմա փրկարարները վերացնում են ավերածությունների հետևանքները:

Նախնական տվյալներով, վնասվել է ավելի քան 200 շինություն ու հոսանքալարերը: Ներկա պահին հոսանքազրկված է  Սայթամում ու Տիբայում տեղակայված 25 հազար տուն:

Թունիսի բանտից 49 բանտարկյալ է փախել

prisonԹունիսի լրատվամիջոցների տեղեկութուններով երկրի հարավային ափամերձ քաղաքներից մեկի բանտից բունտ բարձրացնելով փախել է 49 բանտարկյալ:

Երկուշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ ոստիկանությունը և զինվորները հետախուզում են Գաբես քաղաքի հարակից տարածքները՝ նրանց հաջողվել է վերաձերբակալել նրանցից 13-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ փախուստը տեղի է ունեցել առավոտյան, իսկ փախչողները հիմնականում երիտասարդներ են եղել:

Բանտարկյալները այդ նույն բանտից փախել էին նաև 2011թ-ին մեկ ամիս տևած ապստամբության ընթացքում, որի արդյուքնում գահընկեց էր արվել Թունիսի նախագահը և սկսվել Արաբական գարունը:

 

Եգիպտոսում կարող է արգելվել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը

musulmanԵգիպտոսի նոր իշխանությունները ուզում են արգելել երկրում «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ նման հայց երկրի կառավարությանը կից գործող փորձագետների խորհուրդը ներկայացրել է Եգիպտոսի նախարարների կաբինետին:
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամադ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:
1928 թվականին հիմնադրված շարժումը տասնյակ տարիներ Եգիպտոսում անօրինական էր գործում, քանի որ 1954 թվականին Եգիպտոսի զինվորական առաջնորդները արգելեցին նրանց գործունեությունը: Միայն Հոսնի Մուբարաքի վարչակարգի անկումից հետո այն աշխարհին հանդես եկավ որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

 

Տորնադոները հարվածել են արևելյան Ճապոնիային. կան տասնյակ վիրավորներ

japan_tornadoԵրկուշաբթի տորնադոները հարվածել են արևելյան Ճապոնիային՝ վիրավորելով տասնյակ մարդկանց և ավերելով տարբեր շինություններ:

Սայտամա պրեֆեկտուրայի ոստիկանությունից հայտնում են, որ տորնադոների արդյունքում 63 մարդ վնասվածքներ է ստացել: Վնասվածքներ ստացած մարդկանց վիճակի մասին ոչինչ չեն հայտնել:

Kyodo News-ը տեղեկացնում է, որ տորնադոները հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, փլվել են տների տանիքներ և ջարդվել դպրոցի պատուհանների ապակիները:

Ոստիկանության տվյալներով՝ Սայտամայում ամբողջովին փլվել է չորս տուն և վնասվածքներ ստացել 83 մարդ:

Տորնադոները հարվածել են նաև մոտակա այլ շրջանների:

Թուրքիայում շարունակվում է մանկահասակ հարսների սարսափելի ավանդույթը

harsԹուրքիայի Նիղդեի վիլայեթում պետական հիվանդանոցը մի հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե շրջանում ինչու են նվազել հղիության ստուգմանը դիմողների թիվը: Ուսումնասիրության արդյունքում մի սարսափելի վիճակագրություն է ի հայտ եկել: Պարզվել է, որ ամուսնացող և հղիացող կանանց մեծամասնությունը մանկահասակ է՝ 11-14 տարեկան:

Թուրքական «Միլիեթ» թերթից Բուրջու Քարաքաշը գրում է, որ մանուկ հասակում հղիացած աղջիկները չեն կարողանում հիվանդանոց գնալ և բժշկի հսկողության տակ գտնվել, քանի որ նրանց ընտանիքները վախենում են օրենսդրական պատասխանատվությունից: Լրագրողը զրուցել է Դյունդարլը գյուղի կանանց հետ, որոնք բոլորն էլ բողոքել են վաղաժամ ամուսնության ավանդույթից: Նրանք նշել են, որ եթե այդ մասին շատ խոսվի, հրապարակումներ արվեն, ապա հնարավոր կլինի նվազեցնել և ապա կանխել նման ամուսնությունների թիվը:
Հետաքրքրական է, որ գյուղի երիտասարդները պատմել են, թե գյուղապետի 22-ամյա որդին նշանված է 14 տարեկան աղջկա հետ, իսկ 8-րդ դասարանում սովորող գրեթե բոլոր աղջիկները արդեն նշանված են: Գյուղում աղջկան «ամուսնացնել» բայի փոխարեն «վաճառել» բայն են օգտագործում: «Դպրոցն ավարտելուց հետո աղջիկներին վաճառում են, գյուղի կարգն է այդպիսին»,-ասել է տղաներից մեկը:

 

 

ՆԱՏՕ-ն երաշխավորելու է Թուրքիայի անվտանգությունը հնարավոր հարձակման դեպքում

4ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անրադառնալով Սիրիային հրթիռային հարված հասցնելու հնարավորությանը, ասել է, որ անհրաժեշտ է միջազգային այնպիսի կոշտ պատասխան տալ, որ ապագայում քիմիական հարձակումներ այլևս չլինեն:

Թուրքիա վրա հնարավոր հարձակման հարցին ի պատասխան` Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն “Պատրիոտ” համակարգերի միջոցով ապահովել է Թուրքիայի անվտանգությունը, և այժմ այլ քայլի կարիք չկա, տեղեկացնում է թուրքական “Հաբերլեր” կայքը։

Ասուլիսի ընթացքում Ռասմուսենը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա։

Դիրարբեքիրը ինչքան քրդերին, այնքան էլ հայերին ու ասորիներին է պատկանում. Օսման Բայդեմիր

baydemirԱվստրիայի մայրաքաղաք Վիենայում հայկական և ասորական համայնքները ընթրիք են կազմակերպել Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին: Ընթրիքին ներկա են գտնվել Ավստրիայի հայկական համայքի առաջնորդ Ալի Թաղյանը, ասորական համայնքից` Յուսուֆ Գյունեյը, Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ Ասլան Էրգենը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք անվանի դեմքեր:

Ինչպես հաղորդում է «Pirsus Haber» կայքը՝ Ալի Թաղյանը Վիենայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օսման Բայդեմիրին Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար: Բայդեմիրն էլ իր հերթին նշելով, որ Դիրաբեքիրը ինչքան քրդերինն, այնքան էլ հայերին և ասորիներին է պատկանում, հայերին Դիրաբեքիր է հրավիրել: Բայդեմիրը նաև նշել է, որ եկեղեցու մի մասը վերածվելու է հայկական մշակույթի թանգարանի, իսկ Ալի Թաղյանն ու Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվելու թանգարանի բացմանը:

Նշենք, որ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար քաղաքապետարանի բյուջեից 1 մլն թուրքական լիրա էր հատկացրել: Բայդեմիրի նման պահվածքը առիթ է հանդիսացել, որպեսզի նա բազմիցս քննադատության արժանանա հայամետ լինելու համար: Այս պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ թուրքական կայքը քաղաքապետի Վիենա կատարած այցի մասին պատմող հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Բայդեմիրի հայասիրությունը մայրցամաքներ է անցնում»:

Ջասթին Բիբերը հարձակման է ենթարկվել

o-JUSTIN-BIEBER-HAIR-570Հանրահայտ փոփ աստղ Ջասթին Բիբերը Կանադայի Տորոնտո քաղաքի գիշերային ակումբներից մեկում հարձակման է ենթարկվել, որի հետևանքով կորցրել է 40 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթան:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ երբ 19-ամյա Բիբերը ակումբի VIP մասից հեռանալիս է եղել, նրա վրա է հարձակվել մի անձ և փորձել է պատռել երգչի վերնաշապիկը: Բիբերի թիկնապահները հանցագործին սովորական երկրպագուի տեղ են դրել և պարզապես դուրս են հանել ակումբից: Ավելի ուշ պարզ է դարձել, որ անհետացել է Բիբերի վզնոցը, սակայն գողին չեն կարողացել գտնել: