Իրանում ձերբակալված 10 թմրավաճառների խմբից առգրավել են 7 տոնա թմրանյութ

drugԻրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իրենք ձերբակալել են միջազգային մաքսանենգ խմբավորման 10 թմրավաճառների և առգրավել ավելի քան 7 տոնա թմրանյութ:

Կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը, մեջբերելով Իրանի թմրավաճառության դեմ վարչության պետ Ալի Մոայեդին, նշել է, որ միջազգային մաքսանենգ ցանցը բացահայտվել է Միացյալ արաբական էմիրությունների հետ համատեղ վեց ամիս իրականացված գործողությունների արդյունքում:

Իրանը գտնվում է Աֆղանստանի և Եվրոպայի, ինչպես նաև Պարսկական ծոցի երկրների միջև իրականացվող թրաֆիքինգի հիմնական ճանապարհին:

Մոայեդի տվյալներով՝ իրենք միայն վերջին հինգ ամիսների ընթացքում առգրավել են 215 տոնա թմրանյութ:

Բոլիվիայի բանտում տեղի ունեցած հրդեհից տասնյակ բանտարկյալներ են մահացել

Բոլիվիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուրբաթ օրը երկրի արևելյան հատվածում տեղակայված բանտերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի և հրդեհի արդյունքում մահացել է 29 բանտարկյալ, կան տասնյակ վիրավորներ:

Սանտա Կրուզում տեղակայված դեպքը սկսվել էր երկու խմբերի միջև վեճով:

Ըստ ABI պետական լրատվական գործակալության՝ մեհացածների շարքում եղել է նաև մեկ երեխա: Ավելի քան 50 մարդ վնասվածքներ է ստացել:

Բոլիվիան երեխաներին թույլատրում է ապրել բանտարկված ծնողների հետ:

Նախագահ Էվո Մորալեսը ցավակցել է զոհվածների ընտանիքներին: Նա պահանջել է հետաքննել դեպքը, որը իշխանությունները բնորոշվել են որպես Բոլիվիայում տեղի ունեցած ամենամահաշատ բանտային բռնություն:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ուրբաթ բանտարկյալների երկու խմբերի միջև ծագած վեճի ժամանակ նրանք հեղուկ գազով երկու տարա էին վառել, որից էլ  պայթյուն էր առաջացել:

Բանտի անվտանգության ուժերին ևս 100 աշխատակիցներ են ավելացվել:

Բանտը երկրի խիստ վերահսկողության տակ գտնվող հաստատություններից մեկն էր հանդիսանում:

 

 

Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով` ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար

1Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով՝ “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ նվաճումների և ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար”, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

Ըստ լրատվական կայքի՝ “Գրիգորիուն Թյուրքախոս պետությունների քաղաքականության աջակցության հիմնադրամի պատվավոր այս մրցանակին առաջադրվել է Կենտրոնական Ասիայի ադրբեջանական ՀԿ-ների ներկայացմամբ”:
2007թ.-ից ի վեր “Հեյդար Ալիև” ոսկե մեդալին արժանացել են Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ղրղըզ հայտնի գրող Չինգիզ Այթմատովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Մրցանակը շնորհվում է այն “կարկառուն ներկայացուցիչներին, որոնց արժանիքներն ամրապնդում են թյուրքալեզու և այլ ազգերի բարեկամությունը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, ինչպես նաև մշակութային զարգացման գործում”։
Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն անցյալ ամիս ԱԺ-ում իր  զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”

Կոպենհագենում նշել են Ջրահարսի 100-ամյակը

pic_4d43fd04b3580a44ad7f7b7c43f722f9Երեկ Կոպենհագենում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել Ջրահարսի արձանի 100-ամյակի կապակցությամբ: Հանդիսության շրջանակներում հատուկ շքերթ է անցկացվել, ու մանկական երգչախմբի համերգ է տեղի ունեցել: Իսկ աղջիկները արձանի շուրջ լողալով պատկերել  են 100: Հանս Քրիստիան Անդերսենի “Ջրահարսը” հեքիաթի հերոսուհուն նվիրված արձանը բացվել է 1913-ի օգոստոսի 23-ին: Մոնումենտի հեղինակը քանդակագործ Էդվարդ Էրիքսենն է: Ամեն տարի այն դիտելու է գալիս շուրջ 1 մլն զբոսաշրջիկ:

Ողջ 100-ամյա պատմության ընթացքում այն միայն մեկ անգամ է լքել Կոպենհագենը: 2010-ին մի քանի ամիս քանդակը ցուցադրվել է Շանհայում կազմակերպված Համաշխարհային  ցուցահանդեսի դանիական տաղավարում:

Բոլիվիական բանտում ծեծկռտուքի ժամանակ 29 բանտարկյալ է զոհվել

i (1)Քաշքշուկը սկսվել է ուրբաթ օրը, տարբեր հատվածներում բանտարկվածների միջև:

Կռիվը ծայր է առել այն ժամանակ, երբ մի հատվածի բանտարկյալները պրոպանով հրկիզել են մյուս հատվածը:  Կռվի պատճառով  խիստ ռեժիմի գաղութի 29 բանտարկյալ է զոհվել, 50-ը վիրավորվել են:

Զոհվածների մեջ փոքրիկ երեխա է եղել, որն իր ծնողների հետ ապրում էր բանտում.նրանք իրենց  պատիժն էին կրում  այնտեղ:

Չինաստանն ուշքի է գալիս ավերիչ թայֆունից

o_799005Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում “Թրամի” թայֆունից տուժել է 361 հազար մարդ, 30,5 հազարն էլ տարհանվել է:

Տարերքի հզոր հարվածի բաժին է հասել արևելյան շրջաններին, որտեղ, օդերևութաբանների տվյալների համաձայն, 281,6 մմ տեղում է եղել: Թայֆունը վնասել է հասցրել գյուղատնտեսությանը: Գետերը բարձրացել են կրիտիկական մակարդակի:

Մի քանի գավառներում   փոթորկի նախազգուշացում է արվել, քանի որ տեղատարափ անձրևներ են սպասվում: ՉԺՀ-ի պետական օդերևութաբանական վարչության կանխատեսումներով, օգոստոսի 25-ին հնարավոր է 300 մմ տեղում լինի:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն, արևելյան Ֆուցզյան ու Չժեցզյան նահանգներում թայֆունից տուժել է շուրջ 1,4 մլն մարդ:

Փոստի աշխատակիցներին սարսափի է մատնել ֆալոիմիտատորը

o_527631Կիրովում, ոստիկանության աշխատակիցները  բզզացող ծանրոցի պատճառով տարհանել են փոստային բաժանմունքը: Ավելի ուշ պարզվել է, որ տուփի մեջ ամենևին էլ ռումբ չի եղել, այլ “կենցաղային” սարք, որը չգիտես, թե ինչու` միացել է: Փոստի աշխատակիցները, ձայնից վախեցած, ոստիկանություն են  կանչել:

Երբ հայտնաբերվել է կասկածելի իրը, ոստիկանները տարհանել են մարդկանց, ապա որոշել են խոսել ծանրոցն ուղարկողի հետ: Կինը եկել է փոստային բաժանմունք ու փորձել վերցնել իր փաթեթը` առանց բանալու այն: Սակայն ոստիկանները ստիպել են բացել.”Երբ բացեցին ծանրոցը` պարզվեց, որ բզզացողը ֆալոիմիտատոր է: Պարզվեց նաև, որ կինն այն ուղարկել է իր ընկերուհուն, սակայն մոռացել է մարտկոցները հանել”,-պատմել են ոստիկանությունում:

Ծանրոցն, այնուամենայնիվ ուղարկվեց ըստ նշանակության:

Սան Դիեգոյի քաղաքապետը մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների կատարելու մեջ

iՍեքս սկանդալի պատճառով,Բոբ Ֆիլները հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Կալիֆոռնիական Սան-Դիեգոյի քաղաքապետը օգոստոսի 30-ին կհեռանա պաշտոնից` սեքսուալ ոտնձգությունների բազմաթիվ մեղադրանքների պատճառով: Որոշումն ընդունվել է քաղսովետի նիստից հետո, որի ընթացքում բոլոր անդամներն ընդունել են Ֆիլների` իր հեռանալու դիմաց առաջ քաշված պայմանները:

Ֆիլները պահանջել է, որ դատական հայցի ու ոտնձգությունների զոհերին  հնարավոր փոխհատուցման ծախսերի մի մասը կատարվի քաղաքային բյուջեից:

Ֆիլների դեմ վերջին մեկուկես ամսում 18 բողոք է ներկայացվել:

Ցեղասպանության արծարծումը Առաջին աշխարհամարտի 100-ամյակի շրջագծում

շահանԹուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամաւորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: Նշյալ արարողությունները նվիրված են նույն քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակին եւ պիտի իրականանան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինվորական ուժերի` Անզաք-ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնությամբ:

Այստեղ ճիշտ է, որ Նյու Սաութ Ուելսի խորհրդարանականների կատարած քայլը Ցեղասպանության ճանաչման իրադրային նշանակություն ունի: Բայց խնդիրը միայն ցեղասպանության ճանաչման քաղաքական քայլերին Անկարայի դրսեւորած հակադարձությանը չի վերաբերում: Այլապես, նման մակարդակի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների, հայտարարական հակազդեցությունների արժանացել են: Ամենայն հավանականությամբ նրանցից շատերը էլ Անկարայում գտնվել են նմանատիպ ձեռնարկների կամ խորհրդաժողովների մասնակցելու համար:

Այս արգելքը, որ Անկարան դնում է ավստրալիացի խորհրդարանականների նկատմամբ դիտարժան մի քանի  շարժառիթներ կարող է ունենալ: Նյու Սաութ Ուելսն այն նահանգն էր, որ վերջերս ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Այս երկկողմանի ճանաչումն է հավանաբար առաջին շարժառիթը, որ Անկարային մղում է հայտարարականից անդին քաղաքական քայլ առնելու եւ ուղղակի հակադարձելու ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Չմոռանանք նաեւ տեղի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անցյալ ամիս կատարված ավստրալիացի պետական անձնավորությունների այցելությունները Երեւան եւ Ստեփանակերտ, ինչը որ բնականաբար աննկատ չէր կարող անցնել ինչպես Բաքվի, այնպես նաեւ Անկարայի կողմից:

Արարողություններին մասնակցելու արգելքը, որ արծարծում է Անկարան, խորքում  համազոր է Թուրքիայի մուտքի արգելքի: Եթե ավստրալիացի խորհրդարանականները Թուրքիա պիտի մեկնեին նման միջոցառումների մասնակցելու համար եւ որոնց արգելվում է այդ մասնակցությունը, նշանակում է, թե նրանք նոն գրատա են թուրքական իշխանությունների համար: Ինչը որ իր հերթին հուշում է սեւ ցուցակում ընդգրկված լինելու փաստը: Իսկ այդ սեւ ցուցակը միայն Անկարան չէ, որ կիրառելու փորձ է կատարում, այլ նաեւ Բաքուն:

Ուրեմն երկկողմանի այս ճանաչումը խորքում երկկողմանի նոն գրատա իբրեւ ընկալվելու տեղի տված է, ինչը որ նաեւ իր հերթին մտածել է տալիս, որ իրոք Նյու Սաութ Ուելսի կատարած քայլերը անհանգստացրել են թե՛ Բաքվի եւ թե՛ Անկարայի ղեկարարներին:

Բայց անկախ հայկական հարցերի վերաբերյալ քաղաքական աշխատանքներից եւ նոն գրատայականների non grata դասակարգման Բաքվի հետ համակարգելու Անկարայի դրսեւորած այս վարքագծից, կա այլ կարեւոր խնդիր, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իբրեւ որդեգրված մարտավարական կարեւոր մոտեցում անպայման մանրադիտակի տակ պետք է առնել:

Ի վերջո առաջադրված արարողությունների բնույթն ու հայտարարված անունը` Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակը, ո՛չ հատուկ ցեղասպանություն բառն է օգտագործում, ո՛չ էլ ուղղակի դրա նշումն է կատարում։

Ի՞նչն է, որ Անկարային մտահոգել է այսքան, եւ մղում է, որ նման քայլի գնա ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Թվում է, որ հարցը Բաքվի հետ միացյալ անբաղձալիների սեւ ցուցակ ճշտելուց եւ Բաքվին տուրք տալու մղումից ավելին է: Անկարան ի՜նքն է  վտանգը տեսնում նման համատեքստում Հայոց ցեղասպանության արծարծման երեւույթի մեջ:

Այս մեկը իր հերթին իբրեւ մարտավարական մոտեցում մտածելու առիթ է տալիս հայկական կողմին։ Աշխարհը նախապատրաստվում է նշելու Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Նշումի այդ տարողությունը ինքնին հուշում է նաեւ պատերազմի ընթացքին պատմական նշանակություն ունեցող պատահարների, պետությունների կիրառած  քաղաքականությունների, եւ … կանխամտածված, պետական մակարդակի վրա կազմակերպված ցեղասպանությունների մասին:

Այստեղ արդեն միայն հայկական կողմի նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ ներգրավվելու համաշխարհային տարողությամբ ծրագրերի: Այնպիսի նախաձեռնությունների, որտեղ գերտերությունները իրենք առաջադրանքներ ունեն գործադրելիք, ուր իրենք ուղերձներն ունեն փոխանցելիք, ուր իրենք ժամանակակից պատմության կապված խնդիրների այժմեականացման կարգով հրատապ թեմաների անդրադարձ կատարելու հրամայականը ունեն: Այդ ուղերձներն ու առաջադրելի թեմաներից շատերը աշխարհաքաղաքական ներկա պայմանների բերումով կարող են կապ ունենալ Անկարայի հետ: Ուրեմն Առաջին աշխարհամարտի 100-ամյակը ճիշտ ու պատեհ շրջագիծն է, որի մեջ պետք է տեղավորել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Անկարայի մերժումը խորքում ա՛յս մոտեցման կանխարգելման փորձն է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Կանադացի զույգը մեղադրվել է մոթելի սենյակում 40 պիթոն պահելու համար

pythonԿանադացի զույգը մոթելի սենյակում 40 պիթոն պահելու համար մեղադրվել է կենդանիների նկատմամբ դաժանության մեջ:

Այս բացահայտումը ավելի է մեծացրել Կանադայում օձերի տարածման նկատմամբ վախը, քանի որ այս ամսվա սկզբին Նյու Բրանսուիկում վանդակից փախած պիթոնի կծելուց երկու տղաներ էին մահացել:

Սողունները, որոնցից մի քանիսը մեկ մետր երկարություն ունեին, անցած շաբաթ հայտնաբերվել էին Օնտարիո նահանգի Բրանթֆորդ քաղաքի մոթելներից մեկում:

Օնտարիոյի կենդանիների նկատմամբ հասրակության դաժանության կանխարգելման վարչությունից ուրբաթ հայտնել են, որ օձերը ջրազրկված վիճակում են եղել և գոյատևելու համար բավականաչափ տարածք չեն ունեցել: Տղամարդուն և կնոջը մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժանության մեջ: Նրանց անունները չեն հրապարակվել:

Իսրայելում անց է կացվել նացիստական ցեղասպանությունից փրկված կանանց գեղեցկության մրցույթ

Miss Holocaust Survivor Beauty Pageant in Israel1Իսրայելում անց է կացվել միս ցեղասպանությունից փրկված գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 70-նն անց, հրեաների ցեղասպանությունից փրկված 16 կանայք:

Մրցույթը անց է կացվել Հայաֆա քաղաքում հինգշաբթի օրը: Անցած տարի կազմակերպվելուց հետո սա երկրորդ անգամն էր, որ նման մրցույթ էր անցկացվում:

Այն կազմակերպվել էր միջազգային քրիստոնեական դեսպանության և ցեղասպանությունից փրկվածների կազմակերպության հովանավորությամբ:

Այս մրցույթի նպատակն է բարձրացնել մասնակից կանանց ինքնագնահատականը՝ շքեղության որոշ մասնիկ մտցնելով նրանց կյանք:

Մրցույթի կազմակերպիչները գնահատում էին մասնակիցների ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությունը:

Այս տարվա հաղթողը 93-ամյա Շոշանա Կոլմերն էր, որը մեծացել էր Չեխոսլովակիայում՝ նախքան Աուշվիցում բանտարկվելը: Նա դեռևս կրում է այն անձնական համարը, որը նրա մաշկին դաջել էին նացիստական ճամբարում:

Մրցույթի քննադատները, սակայն, պնդում են, որ խոցելի ծերերին ժամանցային շոուի ժամանակ ցուցադրելը վատ գաղափար է:

 

Ռուսաստանից արտաքսվել է 12.000 ադրբեջանցի

2 (1)Այս տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 200.000 ներգաղթյալ։ Նրանց թվում եղել է 12.000 ադրբեջանցի, տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

 

Ռուսաստանից արտաքսվածների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներ են՝ 41%։ Երկրորդը Տաջիկստանի (21%), ապա Ղրղզստանի (9%) և Ադրբեջանի (6%) քաղաքացիներն են։

 

“Եվս 120.000 օտարերկրացիներ ԱՊՀ-ից սպասում են Ռուսաստանում մնալու հետագա թույլտվությանը”,- նշել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ռուսաստան արգելված է մոտ 300.000 քաղաքացիների մուտքը, որոնք խախտել են այնտեղ գտնվելու ռեժիմը։

 

“Եթե նման իրավիճակը շարունակվի, մենք ստիպված կլինենք օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները”. Սաֆար Աբիև

4Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ընդունել է Բաքվում գտնվող Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ընդգծել են, որ վերջին տարիներս Ադրբեջանի և Ճապոնիայի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում հարաբերությունները արագ զարգանում են:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակը։

Նա հայտարարել է, որ “Հայաստանը շարունակում է ագրեսիան” նաև այժմ։ “Չնայած հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու փորձերին՝ ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան”,-ասել է նա։

Նախարարի խոսքով՝ “Հայաստանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը”։

Սաֆար Աբիևը հայտարարել է, որ եթե նման իրավիճակը շարունակվի, իրենք “ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները”։

 

Ռուսաստանը Սիրիայում իրականացված ենթադրաբար քիմիական զենքով հարձակման դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու կոչ է արել

sergey lavrovՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի մասնագետների խմբին ուսումնասիրել Դամասկոսի մոտակայքում սիրիական ապստամբների խոսքով՝ կառավարական ուժերի կողմից իրականացված քիմիական զենքով հարձակման դեպքը:

Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի հեռախոսով քննարկել են ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ իրենք դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու երկկողմանի հետաքրքրություն ունեն:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը օժանդակել հետաքննությանը, սակայն այս կապակցությամբ ընդդիմության տրամադրվածությունը պարզ չէ՝ արդյո՞ք նրանք կապահովեն առաքելության անվտանգ մուտքը դեպքի վայր, թե ոչ:

Ռուսաստանը միջազգային հարթակում հանդիսանում է Ասադի հիմնական դաշնակիցներից մեկը:

 

Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Լիբանանի ուղղությամբ

israel-lebanon-attack (1)Ուրբաթ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իսրայելի օդային ուժերը ի պատասխան հինգշաբթի Իսրայելի ուղղությամբ Լիբանանից արձակված հրթիռներին՝ հարվածել են Լիբանանի Բեյրութ և Սիդոն քաղաքների միջև ընկած տարածքներին:

Իսրայելի պաշտպանության ուժերը երկրի ուղղությամբ արձակված հրթիռները բնութագրել են որպես ահաբեկչական ագրեսիա Լիբանանի տարածքից:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաստատել է ուրբաթ իսրայելական ռազմական ինքանթիռների հարձակման փաստը:

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակումը իրականացվել է հինգշաբթի Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս հրթիռներին ի պատասխան, որոնցից երկուսը հարվածել էին բնակելի հատվածների:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոստացել էր, որ իրենք կպատասխանեն այդ հարվածին:

Իսրայելալիբանանյան սահմանը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հինգշաբթի ուղղաթիռ էին ուղարկել Իսրայելի նկատմամբ Տիր քաղաքից իրականացված հարձակումը ուսումնասիրելու համար:

Հայտարարության համաձայն երկու կողմերն էլ հաստատել են իրենց հետաքրքրությունը իրավիճակը հսկողության տակ պահելու վերաբերյալ և խոստացել համագործակցել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ:

 

Թուրքիայի վարչապետը ուղիղ եթերում արտասվել է

o_815089Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեկեկացել է ուղիղ եթերում Եգիպտոսի շուրջ լարված իրադրության վերաբերյալ հաղորդման ժամանակ: Քաղաքական գործիչը լաց է եղել, երբ ծրագրի հեղինակները սկսել են  ընթերցել  “Մահմեդական եղբայրներ” շարժման ներկայացուցչի նամակը, որը հուզումների ժամանակ կորցրել էր 17-ամյա դստերը: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, Կահիրեում:  Մուհամեդ ալ-Բեթաղի` դստերը`Ասմային  հասցեագրված   ուղերձի ձայնագրությունը, որը զոհվել է Եգիպտոսում, հուզումների ժամանակ, վարչապետին ցնցել է: Հետո նա հեկեկացել է:

Ավելի ուշ, թուրքական Ülke TV Էրդողանը բացատրել է իր վարքագծի պատճառը:

“Ես իմ երեխաների հետ քիչ ժամանակ եմ անցկացնում: Սովորաբար  տուն եմ վերադառնում գիշերվա 1-2-ին, երբ նրանք արդեն քնած են” Ալ Բեթաղիի ուղերձը լսելով, ես մտածեցի իմ երեխաների մասին: Ես հույս ունեմ, որ այդ դաժան փորձը դաս կլինի իսլամի ներկայացուցիչներից շատերի համար, հույս ունեմ նաև, որ այն դաս կլինի երիտասարդների համար: Ու ես հիմա խոսում եմ ոչ որպես վարչապետ, այլ որպես իմ երկրի քաղաքացի”:

Բելգորոդի հրաձիգը դատապարտվել է ցմահ բանտարկության

i (1)Այսօր Բելգորոդում դատարանը 6 մարդու սպանության մեջ մեղավոր ճանաչված Սերգեյ Պոմազունին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դատարանը,դրանից բացի, Պոմազունին պարտավորեցրել է մեկ մլն ռուբլի վճարել տուժածներին` երկու երեխաներին ու զոհի այրուն:

Պոմազուն մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով.երկու և ավելի անձանց սպանություն, անօրինական փոխադրում, առևանգում ու զենքի կրում, հարձակում ոստիկանների վրա:

Պետական մեղադրողն ու սպանվածների հարազատները ը դատարանում պահանջել են մեղավորին դատապարտել  ցմահ բանտարկության, իսկ  փաստաբանները` 25 տարվա կալանք: Փորձագիտությունն ապացուցեց Պոմազունի մեղսունակությունը  հանցանքի պահին:

Ապրիլի վերջին Պոմազունը Բելգորոդում, զենքի խանութում սպանել է 3 մարդու, ապա  դուրս գալով, կրակել է  ևս 3 մարդու վրա` այդ թվում` 2 դպրոցահասակ աղջկա: Տեսահսկման խցիկների օգնությամբ ոստիկանությունը պարզեց հանցագործի ինքնությունը և ձերբակալեց հաջորդ իսկ օրը: Ձերբակալության պահին նա դանակով վիրավորեց ոստիկաններից մեկին:

Սիրիացի փախստական երեխաների թիվը հասել է մեկ միլիոնի

iՄԱԿ-ի  փախստականների ու երեխաների գործերով զբաղվող գործակալության տվյալներով(ՅՈՒՆԻՍԵՖ), Սիրիայից փախստական-երեխաների թիվը հասել է մեկ մլն-ի:

ՄԱԿ-ի փորձագետներն այդ նիշն անվանել են “խայտառակություն”:

Սիրիայից դուրս եկած երեխաներից բացի, ՄԱԿ-ը ևս շուրջ 2 մլն երեխա է հաշվվում, որոնք մնացել են երկրում, սակայն ստիպված հեռացել են հարազատ վայրերից:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բոլոր փախստականների կեսը երեխաներ են, որոնց ¾-ի  տարիքը ցածր է 11-ից:

Ադրբեջանում մանկապիղծին փողոցներով ման են տվել շան վզկապով

1Բաքվի Խազարի շրջանի Դյուբենդի գյուղում բնակիչները ինքնադատաստան են տեսել մանկապիղծի հետ`հասցնելով նրան մահվան շեմին, տեղեկացնում է “Հաքքին” կայքը:
Մանկապղծության համար մեղադրվել է 33-ամյա ոմն Ա.Է.-ն, որը հետամտել է գյուղի բնակիչներից մեկի տղային:
Նա տղային տանել է իր տան բակը`շանը ցույց տալու պատրվակով, և սեռական ոտնձգության է ենթարկել: Այդ մասին իմանալով` գյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել նրան, ապա շան վզակապ հագցրել ու այդպես ման տվել փողոցում:
Կայքը տեղեկացնում է, որ ավելի ուշ մանկապիղծը ստացված վնասվածքներից մահացել է:

 

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծին մասնակցած 3 հոգի ձերբակալվել է:

 

Ռուսաստանի Հեռավոր Արևելքը պետական աջակցության կարիք ունի

i (1)Հեռավոր Արևելքում ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցում է 50 հազարը:Ջրհեղեղի հետևանքով Արևելքի զարգացման նախարարության ղեկավար Վիկտոր Իվաշևը դիմել է Ռոսռեզերվի ղեկավարությանը` տուժած շրջաններին մթերք  ու ջրահեռացման պոմպեր տրամադրելու խնդրանքով: Բացի այդ, նախարարությունում նշել են, որ մոտալուտ ձմեռվա պատճառով մարդկանց պետք է տեղավորեն այլ տներում: Ջրհեղեղից տուժած շենքերը պիտանի  կլինեն բնկության համար միայն մեկ տարի անց,  այն էլ`լավ չորացնելուց հետո: