Աբդուլլահ Գյուլը խոսել է Թուրքիայում նոր սահմանադրության ընդունման մասին

images (3)Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսել է վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որի նախագիծը մշակման փուլում է գտնվում: «Այժմ Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ջանքեր է գործադրում այդ աշխատանքների արագացման համար: Լավ արդյունքներ ենք ակնկալում»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ երկրում հիմնական օրենք հանդիսացող սահմանադրության նոր տարբերակի ընդունմանը կողմ են գրեթե բոլորը:

Գյուլը հաղորդել է, որ վարչապետ Էրդողանը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է չգնալ արձակուրդ, այլ զբաղվել նոր սահմանադրության նախագծի քննարկմամբ: Նրա խոսքերով՝ երկրի ղեկավարությունը հետևողական է այս գործընթացի նկատմամբ, քանզի այն հիմա ամենաարդիակն հարցն է ոչ միայն պետության, կառավարության, այլ նաև իրավապահ մարմինների և յուրաքանչյուր քաղաքացու համար:

Լեդի Գագայի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 11-ին

41785685_1238393163_ledi_gagaԼեդի Գագայի երրորդ ալբոմի թողարկման օրը արդեն հայտնի է։ Երգչուհին «The Sun» պարբերականին հայտնել է, որ նոր «ARTPOP» ալբոմը կթողարկվի նոյեմբերի 11-ին։

«Իմ այս աշխատանքը նոր հորիզոններ կբացի համաշխարհային երգարվեստի համար», – հայտարարել է երգչուհին։

Ալբոմի երգերից մեկը հանդիսատեսի դատին կհանձնվի օգոստոսի 19-ին։ Նույն ժամանակից սկսած Լեդի Գագան կվերսկսի իր համերգային ծրագրերը, դրանք կլինեն նրա առաջին ելույթները փետրվարից ի վեր, երբ երգչուհին տարել էր կոնքի ծանր վիրահատություն։

Ջոն Քենեդու դուստրը Ճապոնիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել

400-12Զոհված նախագահի  55-ամյա դուստրն ԱՄՆ- ի դեսպան է նշանակվել Ճապոնիայում:

Քերոլայն Քենեդու թեկնածությունը տվյալ պաշտոնում հաստատվելու մասին են հայտնել նաև ճապոնական ԶԼՄ-ները`հղում անելով Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգային: Նա նշել է նաև, որ երկրի կառավարությունը լավատեսորեն է ընդունել այդ լուրը:1963-ին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահի միակ դուստրն ընդամենը 5 տարեկան էր, երբ սպանվեց նրա հայրը:

“Հանգուցյալը” քաղաքապետ է ընտրվել

130712205411_dead_mayor_224x280_ap2010-ին մեռած հայտարարված Լենին Կարբադելոն հաղթանակ տարավ  մեքսիկական Սան-Ագուստին-Ամաթենգոյի քաղաքապետի ընտրություններում, որբ հրապարակվեցին նրա լուսանկարներն ու “Հանուն զարգացման միավորվածները”կարգախոսը: Նա կարող է նաև չզբացենել այդ պաշտոնը: Ավելին, հիմա նրանով հետաքրքրված է ոստիկանությունը:

Բանն այն է, որ 2010-ին նրա ընտանիքը մահվան վկայական էր ներկայացրել ոստիկանություն.այն ժամանակ նա հետախուզման մեջ էր` խմբակային բռնաբարության պատճառով: Հիմա դատախազությունը ուսումնասիրում է գործը:  Ընդ որում թեկնածուին կեղծիքի մեջ է մեղադրում նաև հենց իր կուսակցությունը` Դեմոկրատական հեղափոխության շարժումը: կուսակցությունում ասում են, որ նա չի կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը,. “Երբ նա  գրանցվեց որպես թեկնածու, ներկայացրեց փաստաթղթերը` ծննդյան վկայականը և նամակ, որում ասվում է, որ նա դատվածություն չունի”,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյ Մորալեսը: Տեղի տպարանը հայտնում է, որ մահվան վկայականի համաձայն, Կարբալլիդոն մահացել է դիաբետիկ կոմայից:

Ընդ որում, փաստաթուղթը, որ ստորագրել է բժիշկը, տրվել է տեղի վարչությունում, որը նույնպես նրա մահը արձանագրել է պաշտոնական գրանցամատյանում: Հիմա նրան մեղադրում են քվեարկության օրենքը խախտելու մեջ: Բացի այդ, իշխանություններն ասում են, որ կրկին կբացեն նախկին`բռնաբարության գործը:

Պակիստանցի միլիարդատերը գնել է ֆուտբոլային “Ֆուլհեմ” ակումբը

pic_3c3522204efed0f9732478b9df68fcac (1)Պակիստանյան ծագմամբ միլիարդատեր Շահիդ Խանը գնել է լոնդոնյան “Ֆուլհեմ” ֆուտբոլային ակումբը:

Ակումբի արժեթղթերի 100%-ի գնումը Խանի վրա նստել է 200 մլն ֆունտ ստեռլինգ (303 մլն դոլար):

Խանը “Ֆուլհեմը” գնել է  84-ամյա եգիպտացի գործարար Մուհամեդ Ալ-Ֆայեդից, որը ակումբի տերն էր 16 տարի:

“Ֆուլհեմը” Լոնդոնի ամենահին ակումբներից է.այն հիմնվել է 1879-ին: Ակումբի մարզիչը Մարտին Յոլն է: ՈՒԵՖԱ-ի վարկանշային ցանկում այս ակումբը զբաղեցնում է 47-րդ տեղը:

Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

pic_34d5c89d2cad0fab158b876640d69477Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ռենեկյուին հուլիսի 12-ին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայությունների մեջ: Հետաքննության տվյաներով, 2002-2005-ին նախարարն իր եղբայրներին պատկանող ընկերությունների միջոցով գնել ու պետական տենդեռով վերավաճառել է հին տրանսֆորմատորները նորերի անվան տակ: Պաշտոնյայի գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմում է  7 մլն լեյ (մոտ 2,5 մլն դոլար):

Այդ մեքենայությունների մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա եղբայր Լուչիանն ու ևս 3  մարդ: Նրանք 5 մլն լեյ տուգանք պետք է վճարեն (մոտ 1,5 մլն դոլար): Չնայած դատավճիռը Ֆենեկյուին թույլ է տալիս բողոքարկել այն, այնուամենայնիվ,նախարարը հեռացվել է պաշտոնից: Նրա  պարտականությունները ժամանակավոր կկատարի երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան:

Ինչպես նշում է Romania-inseder, սա առաջին անգամն է, որ բանտային կալանքի է դատապարտվում գործող նախարարը:

Վերջին գտարիներին Ռւմինիայի իշխանություններն ակտիվորեն պայքարում են մեքենայությունների դեմ, փորձելով միավորվել Շենգենյան  համաձայնագրին: 2007-ին Ռումինիան ընդունվեց ԵՄ, սակայն կազմակերպված հանցագործության ու կաշառակերության մակարդակը փույլ չի տալիս, որ Ռումինիան մտնի Շենգենյան գոտի:

Փարիզի մոտ ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից

pic_fb35dd05873e2f459b0d8893f931a43bԼիմոժ մեկնող ուղևորատար գնացքը  Փարիզի մոտ գտնվող Բրետինյի-սյուր-Օրջի մոտ հուլիսի 12-ի երեկոյան դուրս է եկել ռելսերից:

Lе Monde-ի տվյալներով, արդեն 8 դիակ է հայտնաբերվել: Վիրավորները շատ են, ճշգրիտ թիվը հետո հայտնի կլինի ավելի ուշ:

Ոստիկանության ներկայացուցիչները  Le Figaro-ին պատմել են, որ վթարի պահին գնացքը երկու մասի է բաժանվել.մի մասը շարունակել է գլորվել, մյուս հատվածն ընկել է ռելսերի վրա:

Թե ինչն է վթարի պատճառը` դեռևս չի հաղորդվում: Դեպքի վայր են մեկնել բժիշկներ ու փրկարարական ծառայություններ:

Արգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել

tomatoesԱրգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել:

Կառավարությունը ուրբաթ օրը սպառողներին կոչ է արել առնվազան երկու ամիս հեռու մնալ սիրված բանջարեղենից, քանի որ եղանակային պատճառներով պայամանավորված դրա ծավալները նվազել են:

Պետական պաշտոնյաների տվյալներով՝ բանջարեղենի և մրգերի մյուս տեսակները ցանկացած ծավալով կարող են օգտագործվել: Սակայն արգենտինացիները զայրացած են այս կապակցությամբ, քանի որ լոլիկը նրանց ճաշատեսակների պարտադիր բաղադրիչն է կազմում և հաճախ օգտագործվում է պիցաների, սոուսների և աղցանների մեջ:

Վերջերս արգենտինացիների տուժել էին նաև ալյուրի սակավության պատճառով, քանի որ երկրի պատմության ընթացքում ունեցած ցորենի բերքի ամենասակավ ծավալի պատճառով երկրում հացի գինը բարձրացել է:

 

Ստամբուլի ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների ցույցին

protest in TurkeyՍտամբուլում ոստիկանությունը արգելել է լրագրողների խաղաղ երթը, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն մամուլի ազատության և անցած ամիս իրենց կոլեգաների հակակառավարական ցույցի ճնշումները բարձրաձայնելու նպատակով:

Անցած ամիս երեք շաբաթ տևող ցույց կազմակերպած լրագորղները դարձել էին ոստիկանության թիրախ, իսկ նրանց պաշտպանողները աշխատանքից հեռացվում էին:

Լրագրողները որոշել էին երթ կազմակերպել գլխավոր հրապարակում, սակայն ոստիկանությունը արգելել էր այն:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը այնքան էլ հանդուրժող չէ անհամախոհների նկատմամբ և մեկ տասնամյակ առաջ նրա իշխանության գալուց հետո տասնյակ լրագրողներ են ձերբակալվել ու հեռացվել աշխատանքից:

Այնուամենայնիվ՝ Էրդողանի կառավարությունը հայտնում է, որ իրենք հավատարիմ են ժողովրդավարական արժեքներին՝ որպես օրինակ բերելով ճնշումների նվազման և երկրի քուրդ փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով իրականացված ռեֆորմները:

 

Իրանը կոչ է արել ԱՄԷ-ին չարտաքսել իր քաղաքացիներին

Ali_Akbar_Salehi_pic_1Իրանական լրատվական գործակալության տեղեկություններով՝ երկրի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Արաբական միացյալ էմիրություններին չարտաքսել իր քաղաքացիներին:

Իրանական լարտվամիջոցները հայտնում են, որ Արաբական միացյալ էմիրությունները Սիրիայի պատերազմի կապակցությամբ Իրանի հետ լարված հարաբերությունների պատճառով իր տարածքից հեռացրել է անհայտ թվով իրանցիների: Շիա Իրանը պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ սունի մեծամասնությամբ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան սունի ապստամբներին:

ԱՄԷ-ն տեղեկություններ չի հրապարակել արտաքսումների մասին: ԱՄԷ-ն նախկինում առանց որևէ պատճառի հրաժարվել էր երկարաձգել վիզաները:

Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին այս հարցը բարձրացրել էր Էմիրաթների իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի մանրամասները չեն հրապարակվել:

Ըստ հաշվարկների՝ Էմիրաթներում բնակվում է կես միլիոն իրանցի:

Կոկա կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շշեր, որոնք ըմպելիքը խմելու ընթացքում հալվում են (տեսանյութ)

Coca Cola has released a bottle made entirely of ice1Կոկա Կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շիշ:

Այժմ այդ շշերով կոլան հասանելի է միայն Կոլումբիայում: Այս նոր դիզայնը որակավորվել է որպես էկոլոգիապես մաքուր, քանի որ ըմպելիքը օգատգործելուց հետո շշից ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին հալվում է:

Սառցե շշերի իսպանական գովազդում ցուցադրվում է, թե ինչպես են ծովի ափին հանգստացողները սառցե շշերից ըմպում ըմպելիքը, իսկ շիշը թողնում արևի տակ, որ հալվի:

Շշերը միջնամասնում փաթաթված են կոլայի կտորե կարմիր ապրանքանիշով, որոնք թույլ չեն տալիս, որ ձեռքերը սառչեն: Շշի հալվելուց հետո կտորե ապրանքանիշները օգտագործվում են որպես ձեռնաշղթա:

Ընկերության տեղեկություններով նոր շշերով ըմպելիքը դարձել է Կոլումբիայի լողափերի հիթը, որտեղ ժամում մոտավորապես 265  շիշ է վաճառվում:

Սակայն ոմանք պնդում են, որ սառցե շշերը հիգենիկ չեն, քանի որ սառույցը կլանում է շրջապատի փոշին և բակտերիաները:

Մյուսները պնդում են, որ այդ շշերը իրենց ստիպում են արագ խմել ըմպելիքը և չեն կարողանում վայելել դրա համը:

Դեռևս սառցե շշերը այլ երկներ ներմուծելու ծրագրեր չկան:

 

Մոնակոյի արքայադուստրը փրկեց փղերին

փիղՄոնակոյի թագավորական ընտանիքը մահից փրկել է երկու փղի: Մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու երկու կենդանիներին կասկածում են տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշվել էր փղերին քնեցնել, բայց Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշեց նրանց հովանավորել, հաղորդում է  The Local-ը:

Հուլիսի 12-ին մոխրագույն հսկաները հասան իրենց նոր տուն`թագավորական ընտանիքին պատկանող ռանչո:  Արքայադուստր Ստեֆանիան անձամբ էր հետևում, որ Փոքրիկ և Նեպալ փղերը տեղավորվեն կոնտեյներների մեջ և բեռնատարով ուղևորվեն ութժամանոց  ճամփորդության: Լիոնի  կենդանաբանական այգու տնօրենը`Քսավյե Վալյանը հաղորդել է, որ տեղափոխումը լավ է անցել: Նա ասել է, որ փղերը այնպիսի տեղում են, որ վտանգ չեն ներկայացնի մարդկանց և այլ կենդանիների համար: Շուտով նրանց տուբերկուլյոզով հիվանդ լինելը երկրորդ անգամ կստուգեն:

Փղերին պետք է քնեցնեին դեռ 2012թ. դեկտեմբերին: Լիոնի իշխանությունները որոշել էին, որ կենդանիները ամենայն հավանականությամբ  իրենք են վարակվել և կարող են վարակել . կենդանաբանական այգու մյուս բնակիչներին և այցելուներին: Սակայն իրավիճակով հետաքրքրվեց կինոաստղ Բրիջիտ Բարդոն, հայտնի կենդանիների պաշտպանը: Նա վերջնագիր ներկայացրեց, որ եթե փղերը սատկեն, ինքը իր գործընկերոջ Ժերար Դեպարդիեի  օրինակով մշտական բնակության կմեկնի Ռուսաստան:  Փղերին, որոնցից մեկը  42տարեկան է, իսկ մյուսը 43, փրկելու փաստաթղղթի տակ ստորագրել են ավելի քան  11 հազար մարդ: Այնպես որ քնեցնելը հետաձգվեց: Այժմ Մոնակոյի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աբյուրը հաղորդում է, որ փղերը կապրեն  3,5 հազար քառ. մետր տարածության վրա, որտեղ կունենան փայտյա ցանկապատված դաշտ   և լողավազան:

Հայերին վիրավորած թուրք մարզիկը մեծ խնդիրներ ունի

marzikՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն թուրք ըմբշամարտիկ Ռշզա Կայալփը իրեն պատժելու համար բողոք է ներկայացրել Օլիմպիական միջազգային կոմիտեին: «Ռադիկալը» գրում է, որ միևնույն ժամանակ թուրք մարզիկի արարքը քննադատող արձագանքներ են հղվել նաև Ըմբշամարտի միջազգային միությանը:

Նշենք, որ Ռըզա Քայալփը իր «Twitter»-յան էջում վիրավորական արտահայտություններ էր գրել «Գեզի» այգու ցուցարարների հասցեին, մասնավորապես հիշատակելով հայերին:

ԱՄՆ-ն թուրքական ժողովրդավարությունն օրինակելի է համարում տարածաշրջանի համար

amnԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները դաշնակցային և ռազմավարական բնույթ են կրում: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները հատկապես կարևոր են հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վարած քաղաքականության:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Նուլանդը, ելույթ ունենալով արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի նիստի ժամանակ, նշել է, որ թուրք-ամերիկյան դաշնակցությունը Վաշինգտոնին թույլ է տալիս բացեիբաց Անկարայի հետ քննարկել իրեն անհանգստացնող այս կամ այն հարցը, մասնավորապես ժողովրդավարության զարգացման խնդրի վերաբերյալ: Հետաքրքրական է Նուդլանի հայտարարությունը այն մասին, թե թուրքական ժողովրդավարության ուժը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար, որոնք ցանկանում են կառուցել իսլամական, միևնույն ժամանակ ժողովրդավար պետություն:

Թուրքիայի նախագահ Գյուլը կմեկնի Ադրբեջան

gulԱռաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, նախագահի գլխավոր խորհրդական Գյուլյա Ահմեդ Սևերը հայտնել է, որ այցը նախատեսված է օգոստոսի 15-16-ին:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գյուլը կմասնակցի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին: Սևերի խոսքով՝ այցի ընթացքում Գյուլը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Թուրքիայում հրապարակվել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման ժամանակ հայերին որպես վտանգավոր տարր ներկայացնող զեկույց

12 septemberԹուրքական «Ռադիկալը» հրապարակում է արել 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում իրականացրած Քենան Էվրանի ստորագրած և զինվորական գնդերին ուղարկված «Թուրքիայի դեմ ուղղված ներքին սպառնալիք» վերնագրով զեկույցի վերաբերյալ, որտեղ խոսվում  է երկրի քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի մասին: Զեկույցում հայերը խիստ քննադատության են ենթարկվում, ինչպես նաև պաշտպանվում է 1914 թվականի դեպքերի «օրինական և իրավացի լինելը»:

Հետաքրքրական է, որ զեկույցում նշվում է, թե հայերն ու հույները համագործակցության մեջ են մտել և խորհուրդ է տրվում ուշադրության տակ պահել նաև ասորիներին և հրեաներին: Սեպտեմբերի 12-ի հեղափոխությունից 3 ամիս առաջ Քենան Էվրենի ստորագրությամբ այս «հույժ գաղտնի» զեկույցում հետաքրքիր մեկնաբանություններ են արվում քրիստոնյա փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի ու հույների վերաբերյալ:

Զեկույցի «Կործանարար և անջատողական գործողություններ» բաժնում խոսվում է հայ ազգաբնակչության մասին՝ սկսած 1913 թվականից: Բնականաբար հերքվում է ցեղասպանության իրականացման փաստը, այն որակելով որպես տեղափոխություն դեպի պատերազմից հեռու շրջաններ:

Ադրբեջանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

2 (11)Հուլիսի 12-ին սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, տևելու են մինչև հուլիսի 28-ը:

“Այս զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունը, իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակում”,-նշվում է Գլխավոր շտաբի հայտարարությունում:

Բաքվում տեղի ունենալիք զորավարժություններին մասնակցելու է մեկ հետևակային ջոկատ, Նախիջևանում`մեկ մոտոհրաձգային գունդ:

Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

irak    Իրաքի տարբեր քաղաքներում միևնույն ժամանակ իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով 29 մարդ է զոհվել, 69 հոգի վիրավորվել է: Մեքենայի մեջ տեղադրված ռումբը պայթել է Բաղդադի թաղամասերից մեկում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել՝ ներառյալ մեկ ոստիկան: Նմանօրինակ պայթյուններ տեղի են ունեցել նաև Քիրքուքում, Մոսուլում, Հադիսեում, Էլ Ֆալուջայում և մի շարք այլ բնակավայրերում:

Ոստիկանության հաղորդմամբ՝ այն վայրերում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, խիստ հսկողություն է հաստատվել:

Սաուդյան Արաբիայում սպառնում են մտրակել պաս չպահողներին

arabiaՍաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է բանտարկել և մտրակել Ռամադանի ընթացքում պաս չպահող քաղաքացիներին և արտաքսել գործի բերումով երկրում գտնվող ոչ մուսուլման արտասահմանցիներին: Մեծ պահքի կապակցությամբ Սաուդյան Արաբիայում վերահսկողությունը մեծացել է: Նախարարությունը ոչ մահմեդականներին  զգուշացրել է հանրային վայրերում չուտել և չխմել և պահպանել աշխատանքային պայմանագրով սահմանված բոլոր կետերը:

Թուրքական «Star» թերթը, վկայակոչելով Աբու Դաբիում լույս տեսնող «Gulf News» պարբերականը, գրում է, որ Սաուդյան Արաբիայում պաս չպահող մահմեդականները կարող են բանտարկվել կամ մտրակվել, որոշ դեպքերում էլ միևնույն ժամանակ կրել երկու պատիժը:

Նկարչությունը փրկում է քաղցից

51df4872-3acd-4078-3acd-40776b52e4a7.photo.0Իտալացի փորձագետները շատակերության դեմ նոր տեխնոլոգիա են ցուցադրել: Սբ Բոնավենտուրայի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել 61 մարդու մասնակցությամբ: Կամավորներից յուրաքանչյուրին  առաջարկվել է  նկարել  այն մթերքը, որը ախորժաբեր է իր  համար: Փորձի ընթացքում պարզվեց, որ նման գործողությունները նվազեցնում են  քաղցի զգացումը: Այսինքն` քաղցը մեղմելու համար բավական է նկարել ցանկալի ուտելիքը:

 

–