Թաքսիմում հայկական գերեզմանների տապանաքարեր են հայտնաբերվել

taksimԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրպարակում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայկական գերեզմանատան հետքեր են հայտնաբերվել:

Թուրքական «Աքշամ» թերթը հաղորդում է, որ Թաքսիմ հրապարակում կոյուղագծերի տեղահանման ժամանակ 16 հայկական գերեզմանների տապանաքարեր են հայտնաբերվել, ինչպես նաև 19-րդ դարին պատկանող պատմական շինությունների պատերի մնացորդներ: Այդուհետ աշխատանքներին են միացել են նաև Ստամբուլի հնագիտական թանգարանի մասնագետները:

 

Ամերիկաբնակ թուրքերը բողոքում են «CNN»-ի դեմ

cnn ԱՄՆ-ում բնակվող թուրքերը մտադիր են Նյու Յորքում բողոքի ցույց անկացնել ամերիկյան «CNN» հեռուստաընկերության դեմ: Նման դժգոհության պատճառը «CNN»-ի դիրքորոշումն է «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները Նյու Յորքի թուրքական համայնքին կոչ են արել հավաքվել «CNN»-ի գրասենյակի դիմաց: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ցուցարարները բողոքելու են հետուստաընկերության աշխատակիցների դեմ, որոնք փորձում են վատաբանել Թուրքիային: «Հեռուստաընկերության թղթակիցները ժամեր շարունակ ուղիղ եթերով հեռարձակել են հաղորումներ, որոնք լի են սուտ և շինծու փաստերով»,-նշվում է հայտարարության մեջ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի կազմակերպիչները Թուրքիայի քաղաքացիներին կոչ են արել համախմբվելու «CNN»-ի դեմ: Ավելի վաղ «Ամեն ինչ Թուրքիայի համար» միությունը քննադատել էր «CNN»-ի գործունեությունը՝ սև պսակ դնելով ընկերության գրասենյակի դիմաց:

 

Եգիպտոսում շարունակվում են ցույցերն ու լարված իրավիճակը

egiptos Եգիպտոսում շարունակվում են ցույցերը, որոնք կազմակերպվել են նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ալեքսանդրետում և Նեղոս գետի դելտայի հարակից շրջաններում ռազմական բախումներ են տեղի ունեցել: Ալեքսանդրետում նման բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի ֆոտոթղթակից է եղել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրավորների ընդհանուր թիվը 500-ի է հասել: Պորտ Սայիդ քաղաքում ցույցերի անցկացման վայրի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեկ լրագրող է զոհվել, 17 մարդ վիրավորվել է:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված նախագահ Մուրսիի հակառակորդները ժամանակ առ ժամանակ բացականչել են հակաամերիկյան կոչեր, ցուցարարներին բաժանվել են նախկին նախագահ Մուբարաքի լուսանկարները, որի վարչակարգը տապալվեց 2011 թվականի ցույցերից հետո:

Հայտնի է, որ Թահրիր հրապարակում ցուցարարները ծեծի են ենթարկել մի օտարերկրացու, որը ցանկացել է լուսանկարել բողոքի ակցիան: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Որոշ ցուցարարներ էլ փորձել են փակել քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժՀունիսի 29-ին, ժամը 01.34-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 01.16-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.570 և արևելյան երկայնության 44.820:

ՌԴ-ից 3 զբոսաշրջիկ մահացել է Թուրքիայում հանգստի ժամանակ

400_rus-turist-olu-bulundu-4778236_o3 ռուս զբոսաշրջիկ այս շաբաթ Թուրքիայում հանգստի ժամանակ մահացել է: Նրանք բնակվում էին Մարմարիսի Մանավհաթ ավանի տարբեր հյուրանոցներում:

50-ամյա Վլադիմիր Ֆրոլովը մահացել է հունիսի 24-ին` սրտային անբավարարությունից: Նրա հարազատներն են տագնապ բարձրացրել.տղամարդը հանգստանում էր մոր կնոջ ու երեխաների հետ միասին:

45-ամյա Սերգեյ Բարժենովը մահացել է հունիսի 28-ին մեկ այլ հյուրանոցում: Նախնական տվյալներով` կրկին սրտային անբավարարությունից` ալկոհոլի չարաշահման հետևանքով:

46-ամյա Ալեքսեյ Ս-ի մարմինը հայտնաբերվել է հունիսի 28-ին, Մարմարիսի հյուրանոցի լոգասենյակում: Բժիշկները պարզեցին, որ տղամարդը մահացել է 5 օր առաջ: Նրանց եզրակացման համաձայն, տղամարդն ընկել է և գլխին լուրջ հարված ստացել: Սենյակում ալկոհոլային խմիչքներ են եղել:

Սերը դագաղի մեջ

tupma_475_280Դոմինիկյան հանրապետությունում տղամարդուն սիրային անսովոր խաղերի համար դատապարտել են 6 ամսվա բանտային կալանքի: Ոստիկանություն բողոք էին ներկայացրել հարևանները: Իրավապահները տեղում հատնաբերեցին տղամարդու զուգընկերուհուն` ծեծված դեմքով` դագաղի մեջ պառկած:

Կնոջ ցուցմունքի համաձայն, սիրեկանը ստիպել է սեքսով զբաղվել դագաղի մեջ: Դիմադրության դեպքում նա կնոջ նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրել: Կնոջը հոսպիտալացրին: Դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչեց ու  Դոմինիկյան հանրապետության La Victoria բանտ ուղարկեց` վերադաստիարակման:

Կտրած առնանդամի համար` ցմահ բանտարկություն

imgpreview ԱՄՆ դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել կալիֆոռնիացի Քեթրին Կյուին, որը կտրել էր ամուսնու առնանդամն ու աղբամանը նետել: 7 տարի անց 50-ամյա Քեթրին Կյուն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Նրա փաստաբանը հավատացնում է, որ իր պաշտպանյալը հոգեբանական խնդիրներ ունի,ինճը մանուկ հասակում  ու ամուսնու կողմից կրած բռնության հետևանք է:

Իր հերթին նախկին ամուսինն ասում է, որ զրկվել է կարևորագույն մարմնամասից ու դրա հետևանքով իր կյանքը ոչ լիարժեք է:

Դեպքը կատարվել է 2011-ի հուլիսին, երբ ամուսիններն ամուսնալուծվում էին: Կինն ամուսնուն քնաբեր է տվել, կապել անկողնուն ու դանակով կտրել առնանդամը: Տեղ հասած ոստիկանությանը Կյուն հայտարարել է, որ ամուսինն արժանի էր դրան:

ԱՄՆ-ում շոգը սպառնում է մոլորակի ռեկորդ սահմանել

o_530447ԱՄՆ-ում աժմ 450 շոգ է: Իս օդերևութաբանները սարսափեցնում են` դա դեռ վերջը չէ: Առաջիկա օրերին ջերմաստիճանը կրկին կբարձրանա: Շոգը կարող է մոլորակի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցել, որն արձանագրվել է Կալիֆոռնիայում, Մահվան հովտում.այնժամանակ ջերմաստիճանը հասել էր 570-ի:

Մի քանի նահանգներում սկսվել են նախապատրաստվել խեղդող տապին: Արիզոնայում ու Յուտայում բացվել են, այսպես կոչված` “զովացուցիչ կենտրոններ”,որտեղ կարելի է շունչ առնել, ջուր խմել:

Անսովոր տապի պատճառով փոփոխություն կլինի ինքնաթիռների չվերթում: Ավիափոխադրողները զգուշացնում են, որ 500 շոգի դեպքում շատ չվերթներ կհետաձգվեն:

 

Արամ Գաբրելյանովը նշանակվել է “Русская служба новостей”-ի գլխավոր տնօրեն

o_792949 (1)Արամ Գաբրելյանովը նշանակվել է ” Русская служба новостей” ռադիոկայանի գլխավոր տնօրեն: News Media հոլդինգի հիմնադիրը լուրը հաստատել է, սակայն նշել, որ ռադիոկայանը ռեակցիոն քաղաքականության հետ ոչ մի կապ չի ունենալու:

Գաբրելյանովը նոր տեղում կսկսի աշխատել 2013-ի հուլիսի 1-ից: Նա այդ պաշտոնում նշանակվել է “Ազգային մեդիա խմբի” ղեկավարության նախաձեռնությամբ:

Գաբրելյանովի  ղեկավարած News Media  հոլդինգի  մեջ են մտնում “Известия”, “Жизнь”, “Твой день” և Marker, LifeNews.ru և Heat.ru ինտերնետ-նախագծերը, ինչպես նաև “Жара” և BUBBLE-ը: Գաբրելյանովը “Национальная Медиа Группа” հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալն է, ինչպես նաև բաժնեմաս ունի “Առաջին ալիքում” (25%), “Երկրորդ ալիքում” (72,4%), РЕН ТВ-ում (68%), “Известия” (73,2%) և РСН-ում (100%):

 

Ռուսաստանում զարգանում է իսլամական նորաձևությունը

modaՌուսաստանում, որտեղ 25 մլն մուսուլման է ապրում, աճում է այն մոդելավորողների թիվը, որոնք աշխատում են իսլամական նորաձևության ասպարեզում: Ռուսաստանում իսլամական ժամանակակից հագուստի արտադրությունը սկիզբ է առել դեռևս 2000 թվականին: Այս ոլորտում ստեղծագործող մոդելավորողների ջանքերը բերեցին նրան, որ անցում կատարվեց ավանդական իսլամական հագուստից դեպի նոր ոճ: Ստեղծագործ դիզայներները աշխատում են համատեղել ավանդական տարրերը նորաձևության վերջին մոտիվների հետ: «Անադոլու» գործակալությունը պատմում է մուսուլման կանանց համար զգեստներ ստեղծող տաղանդների մասին:
Երիտասարդ մոդելավորող դաղստանցի Մադինա Կանտուլովան կարծում է, որ իր ստեղծած զգեստների յուրահատկությունը ազգային մոտիվների և գորգային նաղշերի համադրությունն է, ինչը հատուկ է Արևելքին, ինչպես նաև համեստությունն ու նրբագեղությունը: Մադինան ստեղծում է ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան զգեստներ, որոնք կարող են կրել նաև իսլամական մշակույթին չպատկանող անձինք: 16 տարվա փորձ ունեցող Դիլարա Սադրևան պատմում է, որ իսլամական նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին բավական աճել է: Նրա խոսքերով՝ իր նմուշների ստեղծման համար ներշնչանք է գտնում բնության և դասական երաժշտության մեջ:

 

Ադրբաջանական «ԱՊԱ» գործակալությունը Հրանտ Դինքի լուսանկարը օգտագործել է սպանության լուրի հրապարակման մեջ

apaԱդրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը այսօր առավոտյան մի լուր է հրապարակել Սիյազանի շրջանում 39-ամյա քաղաքացու դաժան սպանության մասին իր իսկ ընկերոջ կողմից: Առաջին հայացքից սա սովորական մի լուր է և ոչ մի հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: Սակայն ուշադիր նայելով գործակալության կայքի հրապարակմանը կարելի է հեշտությամբ նկատել, որ լուրի համար որպես լուսանկար օգտագործվել է 2007 թվականին սպանված պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի հայտնի լուսանկարը, որը հուզել էր միլիոնավոր մարդկանց: Հարց է ծագում՝ արդյո՞ք «ԱՊԱ» գործակալությունը միտումնավոր է տեղադրել հենց այդ լուսանկարը, և եթե այո, ապա ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Լարա Ֆաբիանն ամուսնացել է

Լարա Ֆաբիանը ամուսնացել էԸնդամենը վայրկյաններ առաջ ֆրանսիացի աշխարահահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը ֆեյսբուքյան իր էջում երկրպագուների հետ կիսվեց ուրախալի իրադարձությամբ: (Mes anges ….le bonheur ça se partage….je voulais vous dire ma joie…NOTRE JOIE !!!!!La vita e Bella!!!! JUST MARRIED !!!!!!) Երգչուհին ամուսնացել է և տեղադրել մեկ լուսանկար արարողությունից: Ամուսնու անունը գրված չէ, բայց, նկարից դատելով, դա աճպարար Գաբրիել դե Ջորջիոն է, ում հետ վերջին շրջանում Ֆաբիանը հանդիպում էր:

Հայելիների տունը. ֆոտոշարք

jԱրվեստագետ Լեոնարդո Էրլիքը Լոնդոնում տեղակայված իր «Դալսթոն հաուսում» օգտագործում է հայելիներ` ստեղծելու պատրանքային տուն, որում մարդիկ կարող են խաղալ և դիրք ընդունել` վիզուալ էֆեկտների համար:

Ֆոտոշարքը` Reuters-ի.

Անվճար սենյակի փոխարեն` մերկ լուսանկար

o_792729Ֆլորիդա նահանգում 37-ամյա Սամուել Օթերոն իր հարևանին էրոտիկ ֆոտոսեսիայով շանտաժի է ենթարկել: Հարևանը համաձայնել է մերկ լուսանկարվել հանուն  անվճար սենյակի: Սակայն, հանցագործի արած լուսանկարները հայտնվել են  անցանկալի տեղում:

Զոհը Օթերոյի մոտ է տեղափոխվել անցած օգոստոսին: Օթերոն էլ նրան անսովոր առաջարկ է արել.եթե կենվորը համաձայնի մերկ լուսանկարվել, ապա արդյունքում կարող է ապրել նրա տանն անվճար: Ամերիկացին առաջարկը ձեռնտու է համարել ու համաձայնել:

Պարզվեց, որ Օթերոն հեռուն գնացող նպատակներ ուներ.սկզբում նա  խանդոտ հաղորդագրություններ էր ուղարկում, իսկ հետո  բոլոր լուսանկարներն ուղարկում է  տուժածի ընկերուհուն, գործընկերներին ու նույնիսկ հարազատ տատիկին:

Ավելի շուտ, Օթերոն հույս ուներ, որ տղամարդը կդառնա իր սիրեկանը: Իհարկե, դա տուժածի ցանկությունը չէր: Այն ժամանակ շանտաժիստը հայտարարեց, որ սկզբում կսպանի տուժածին, ապա իրեն, եթե նա փոխադարձությամբ չպատասխանի:

Տուժածը ստիպված էր դիմել ոստիկանություն: Օրենքի պահապանները Օթերոյին ձերբակալեցին: Շուտով նրան 5,5 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին: Նրա նկատմամբ հետապնդման մեղադրանք  ներկայացվեց:

Ադրբեջանում բանակը շոգի պատճառով անցել է հատուկ ռեժիմի

2 (6)Եղանակային պայմանների պատճառով անձնակազմում դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով զորամասերի ամենօրյա ռեժիմում փոփոխություններ են կատարվել, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Փոխվել են ամառվա շրջանում բացօթյա զորավարժությունների ժամերը. զինվորները և սպաները ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 17:00-ը, կմնան զորանոցում:

Անձնակազմի հետ անցկացվել են նաև արևահարություն դեպքում առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ լրացուցիչ դասընթացներ: Նշվում է,որ հուլիս ամսին Ադրբեջանի որոշ շրջաններում կլինի  +40 աստիճան:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ գազը Եվրոպա կմատակարարի TAP-ի միջոցով

1 (6) Այսօր՝ հունիսի 28-ին, Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի է հայտարարել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Բրիտանական “British Petrolium” ընկերության Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  ստորաբաժանման ղեկավար Գորդոն Բիրելը հայտարարել է, որ “կոնսորցիումը երկու տարի շարունակ դիտարկել է տարանցման տարբեր երթուղիիներ և ճիշտ ընտրություն է կատարել”:  Նրա խոսքով՝ սկզբնապես գազամուղով Եվրոպա կարտահանվի 10 մլրդ խմ/տարի, այնուհետ մատակարարումները կավելացվեն մինչև 20 մլրդ խմ/տարի: Բիրելը նշել է, որ “Շահ Դենիզ”  նախագիծը կյանքի կոչելու համար ներդրվել է 40 մլրդ դոլար:

Nabucco-ի ղեկավարությունն իր հերթին հայտարություն է տարծել, որում իր անհամաձայանությունն է հայտնել  կոնսորցիումի որոշմանը՝ ընդգծելով, որ այն կայացվել է տնտեսական նպատակահարմարության, այլ ոչ երկու շուկաների և սպառողների համեմատության հիման վրա:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որը ներկա է եղել միջոցառմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է  TAP նախագծին:

Եվրոպան 2 տեսարժան վայր փակել է զբոսաշրջիկների առջև

ol3001372402891Օտարեկրյա զբոսաշրջիկները, որոնք երկար են պատրաստվել Եվրոպայով շրջագայության` երազելով վերջապես տեսնել Հռոմի ու Փարիզի ճարտարապետական, մշակութային ու պատմական տեսարժան վայրերը, դժգոհ կմնան ու ծայրահեղ կհիասթափվեն, քանի որ Կոլիզեյն ու Էյֆելյան աշտարակը լրիվ փակ են արտադրական հակասությունների ու գործադուլի պատճառով:

Այդ օբյեկտները սպասարկող անձնակազմը հրաժարվում է աշխատել, մինչև գործատուները չբարելավեն աշխատանքային պայմանները և չբարձրացնեն աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցներն օտարերկրացիներին խնդրում են  ներել իրենց պատճառված անհարմարության համար, սակայն կարծում են, որ այդ օբյեկտների փակումը  իրենց պահանջների մասին հայտարարելու  ու լսելի դառնալու միակ միջոցն է: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում ասել, թե երբ կհարթվի այդ կոնֆլիկտը, որպեսզի  զբոսաշրջիկները  կարողանան այցելել Էյֆելյան աշտարակ ու Կոլիզեյ:

Վատիկանը ներքաշվել է հերթական սկանդալի մեջ

ol3001372404812Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կարգադրել է Վատիկանի բանկի ֆինանսական գործունեության նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնել, որը հայտնվել է  փողերի լվացման ու կաշառակերության սկանդալի հետ:

Հայտնի է, որ  Հռոմի  նոր պապը հանձնաժողովի անդամներ  է նշանակել, որոնք պետք է  ուսումնասիրեն ու վերլուծեն բանկային  իրավաբանական կառուցվածքն ու գործունեությունը` Պապական աթոռի առաքելությանը ներդաշնակեցնելու նպատակով:

Պապի գործունեությունը պատասխանն է մոնսինյոր Նունցիո Սկարանոյի նկատմամբ Սալերնոյի դատախազության հարուցած գործի առնչությամբ, որը կասկածվում է  հանցագործ գործունեությամբ ստացված եկամուտներիի լվացման մեջ: Վերջերս «La Citta di Salerno» հարցազրույցում նա հայտարարել է, որ ընդամենը հետևել է իր հաշվապահի խորհուրդներին:

Առաջին անգամը չէ, որ Վատիկանը մեղադրվում է անօրինական գործարքներում:

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել իմիգրացիոն բարեփոխումը

pic_0199eb62ba9aafde16a8cc15a7556950ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հավանության է  արժանացրել իմիգրացիոն բարեփոխման մասին օրինագիծը, որը թույլատրում է ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող օտարերկրացիներին օրինականացնել իրենց կարգավիճակը: Այդ օրինագծին կողմ է քվեարկել սենատորներից 68-ը, դեմ` 32-ը:

Բարեփոխման նախագիծը 2013-ի հունվարին ներկայացվել էր Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից սենատորների կողմից ու ստացել էր Օբամայի հավանությունը: Մայիսի վերջին փաստաթուղթը հավանության արժանացավ նաև Սենատի իրավաբանական կոմիտեի կողմից:

Օրենքի նախագիծը թույլ կտա ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող 11 մլն  ներգաղթյալներին մի  շարք պայմանների կատարման դեպքում օրինականացնել  երկրում նրանց գտնվելը և  հետագայում էլ ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Անօրինական  ներգաղթյալները պետք է տուգանք վճարեն ու հարկային պարտքը մարեն: Միաժամանակ, օրինագիծը նախատեսում է 46 մլրդ դոլար հատկացնել պետական սահմաններում հսկողությունն ուժեղացնելու  և ամերիկյան վիզա հատկացնելու համակարգը կատարելագործելու նպատակով:

ԱՄն նախագահ Օբաման սենատորներին շնորհակալություն է հայտնել օրինագիծն ընդունելու համար ու հավելել, որ հիմա փաստաթղթի ճակատագիրը կախված է կոնգրեսականներից:

Երկրաշարժ Իրանում

երկրաշարժՀունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: