Լիբանանի ընտրությունները կհետաձգվեն

1Լիբանանի ընտրությունները կհետաձգվենԼիբանանի խորհրդարանը ուրբաթ ընդունել է ընտրությունները հետաձգելու մասին որոշում: Որոշումը պայմանավորված է նոր ընտրական օրենսգիրք չընդունելով:
17 ամսվա երկարաձգման մասին օրենքի նախագիծը առաջադրվել է Նիկոլաս Ֆատուշի կողմից: Օրինագծի օգտին քվեարկել է քվեարկությանը ներկա գտնվող բոլոր 98 պատգամավորները:
Օրենքի փոփոխությունները կկատարվեն մինչև 2014թ նոյեմբերի 20-ը:
Չորս տարին մեկ տեղի ունեցող ընտրությունների հետաձգումը պայմանավորված է նաև անվտանգության ամրապնդմամբ:
Խորհրդարանի գլխավոր ընդդիմության ղեկավարն ասել է, որ իրենք ստիպված էին եղել քվեարկել օրինագծի օգտին, քանի որ ցանկանում են խուսափել որոշ շրջաններում տեղի ունեցող խռովությունների և առավել բացասական տրամադրությունների տարածումից :

 

Շակիրան այնքան է հավանել իր մայր լինելու կարգավիճակը, որ որոշել է երեխային մինչև դպորց հաճախելը կրծքով կերակրել

sh2Շակիրան հայտնել է, որ իրեն հրաշալի է զգում որպես մայր:

36-ամյա երգչուհին և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն իրենց առաջնեկին ունեցել են չորս ամիս առաջ և Շակիրան պնդում է, որ ինքը երեխայի հետ կապված սիրում է ամեն բան՝ ներառյալ նրան խնամելը:

Նա Us Weekly-ին տեղեկացրել է, որ կրծքով կերակրելը իր կյանքի լավագույն փորձառություններից մեկն է, և իրեն թվում է, որ ինքը չի կարողանա զսպել իրեն և մինչև երեխայի դպրոց գնալը կշարունակի կրծքով կերակրել:

Շակիրան նաև նշում է, որ կրծքով կերակրելը նրան օգնում է արագ վերականգնել իր մարմնի կառուցվածքը:

Եգչուհին ավելացնում է, որ սկզբից ինքը կարծում էր, որ չափազանց խիստ կլինի երեխայի հետ, սակայն այժմ նա իրեն շատ հանգիստ է զգում և դա իրեն զարմացնում է:

 

Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել

2Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: Զինծառայող Սամիր Վագիֆօղլու Մեխտիևն ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Զինծառայողը կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել:

Ինքնասպանության շարժառիթները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել: Հարուցվել է քրեական գործ:

Հավելենք, որ համաձայն պաշտոնական տվյալների` Ադրբեջանի զինված ուժերում 2012թ. 76 զինծառայող է մահացել: Ադրբեջանի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ նրանցից 17-ը ինքնասպան է եղել:

 
 

 

Ադրբեջանում ԿԸՀ-ն և ՎՊՀ-ն չեն կարողանում ստույգ տվյալներ տրամադրել երկրի բնակչության թվի մասին

1Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ընտրողների թվի վերաբերյալ ԿԸՀ-ի կեղմից ներկայացված տվյալները չեն համապատասծանել Վիճակագրության պետական հանձնաժողովի (ՎՊՀ) տվյալներին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագգին.ազ” կայքը, ԿԸՀ-ի անդամ Ակիֆ Գուրբանովը դատապարտել է ԿԸՀ-ին անպատասխանատու վերաբերմունքի համար:

“Վիճակագրության պետական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 9 մլն 356 հազար է, ընդ որում՝ 20 տարեկանից բարձր տարիքային խմբում 6 մլն 467 հազար մարդ կա: Մինչդեռ ԿԸՀ-ի հաշվետվությունում նշված է, որ ընտրողների թիվը 4 մլն 986 հազար է: Թվերում տարբերությունը մոտ մեկուկես միլիոն է: Որտե՞ղ են այդ ընտրողները”,-հարցրել է Գուրբանովը:

Վերջինս միաժամանակ հայտարարել է` եթե ԿՀԸ-ի տվյալները ճիշտ են, ապա անհասկանալի է, թե ինչու է Վիճակագրության պետական հանձնաժողովը մեծացնում երկրի բնակչության թիվը:

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
 

 

 

Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը

kumtortravn1Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը, ցուցարարները, որոնք պահանջում են Կումտոր ոսկու հանքավայրի ազգայնացումը, ներխուժել են հանքը հոսանքով ապահովող «Տամգա» ենթակայան և անջատել են անջատիչը (рубильник)»,-հայտնում է «Ղրղզստանի լուրեր» կայքը: Հանքը շահագործվում է ղրղզա-կանադական խոշորագույն ներդրումային ծրագրի շրջանակներում:
Եթե մի քանի ժամվա ընթացքում հանքավայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնվի, ապա տեղի կունենա հանքի աշխատանքների արտակարգ վթարային դադարեցում: Աշխատողները հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են նախագահին կամ վարչապետին` մինչև ուրբաթ` ժամը 16:00:
Հանքավայրի աշխատողների գործադուլը սկսվել է դեռևս երեքշաբթի, երբ ցուցարարները դեպի հանք տանող ճանապարհը արգելափակել են յուրտաներով (վրանատիպ շարժական տնակներով): Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կանադական ներդրողների հետ պայմանագիրը, մեծացնել տեղի բնակչության սոցիալական նպաստների քանակը և կառուցել նոր մասնաշենք`շրջանային հիվանդանոցի համար:
Լեռնահանքային արհմիության կենտրոնական կոմիտեի տնօրեն Էլդար Տաջիբաևը հայտնում է, որ եթե մոտակա ժամերին ենթակայանի էներգասնուցումը չվերականգնվի, ապա ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի կունենա աշխատանքների վթարային դադարեցում (իսկ աշխատանքներն իրականացվում են «առանց դադար» ռեժիմով): Սա իր հերթին կհանգեցնի արտադրատեխնիկայի վնասման, որի վերանորոգումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների: Այս պահին ենթակայանը սնուցվում է սեփական գեներատորներից:
Կումտորը աշխարհում ոսկու ամենաբարձրադիր հանքավայրերից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 4 հազար մետր բարձրության վրա: Հանքի պաշարները կազմում են շուրջ 700 տոննա: Հանքի ակցիաների 100% սեփականատերը Տորոնտոյում գրանցված Centera Gold (Սենտերա Գոլդ) ընկերությունն է: Այս տարվա գարնանը ղրղզական մամուլում հայտնվեցին տեղեկություններ բազմաթիվ էկոլոգիական խախտումների մասին, որ կանադական ներդրողը թույլ է տվել հանքավայրի շահագործման ընթացքում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ հանքարդյունաբերող «Կումտոր» ընկերության: Բողոքի ցույցի արդյունքում Բիշքեկի Ալա-Տոո կենտրոնական հրապարակում տուժեց վեց ոստիկան:
«Համահայկական բնապահպանական ճակատ»
Թարգմանեց` Գոհար Սարոյանը
Աղբյուրները`
http://www.bfm.ru/news/217794?doctype=news
http://www.gazeta.ru/politics/news/2013/05/30/n_2943933.shtml

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցը ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցը ինքնասպանություն է գործելԱդրբեջանի Ներքին գործերի նախարարության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին: 1966թ.-ին ծնված Շահբազով Մուհթար Զաքիրօղլուն տաբելային զենքից կրակել է գլխին:

Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:

 

Ստամբուլում շարունակվում է լարված պայքարը «Gezi» այգու պահպանման համար (տեսանյութ)

gezi parkԱրդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլի քաղաքացիները հերթապահում են Թաքսիմում գտնվող «Gezi» այգում՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի այգու մի մասը ծառահատվելու և քանդվելու է, որպեսզի այստեղ ճանապարհ կառուցվի, իսկ որոշ տվյալներով առևտրի կենտրոն: Ինչպես Թուրքիայում բողոքի գրեթե բոլոր ցույցերը, այնպես և այգու պահպանման համար իրականացվող հավաքը դաժանորեն ճնշվել է թուրքական ոստիկանության կողմից՝ ավանդական դարձած արցունքաբեր գազի կիրառմամբ: Ցուցարարներին աջակցում են բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ, ճանաչված դեմքեր, ֆուտբոլային թիմերի ֆան-ակումբներ: «Թաքսիմը մերն է, Ստամբուլը մերն է», «Ուս ուսի՝ընդդեմ ֆաշիզմի» ահա այս օրերին Ստամբուլում հնչող արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»՝ այս պահին ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Թաքսիմի հրապարակում և դրա շրջակայքում հավաքվել փորձող ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանության գործողությունների հետևանքով ուղիղ հեռարձակում իրականացնող որոշ լրատվամիջոցների ավտոմեքենաներ են վնասվել: Մինչ այս պահը «Gezi» այգու պահպանման համար պայքարող 64 ցուցարար է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ կին:
Այգու համար ցույցի դուրս եկած քաղաքացիներին այսօր առաջկցելու էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը և մի շարք կուսակցականներ: Ոստիկանությունը նրանց վրա ևս արցունքաբեր գազ և ճնշիչ ջուր է բացել, սակայն Թեքինը չի հեռացել իր կանգնած տեղից: Ավելի ուշ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գյուրսել Թեքինը նրանից օգնություն է խնդրել՝ նշելով, որ ոստիկանները իրենց թշնամու զինվորների պես են պահում՝ անասելի ճնշումների ենթարկելով հավաքվածներին:
Սպասվում է, որ ցուցարարների ու թուրքական ոստիկանության միջև պայքարը կշարունակվի նաև երեկոյան ժամերին:

 

Հունաստանի խորհրդարանը քննարկելու է ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

antonisՀունաստանի խորհրդարանին քննարկմանն է ներկայացվելու երկրի վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորած Նոր ժողովրդավարություն կուսակցության պատրաստած օրինագիծը, ըստ որի քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր հրապարակավ, գրավոր կերպով կամ էլեկտորնային մեդիայում կժխտեն Հունաստանի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված իրողությունները: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը հունական խորհրդարանը ճանաչել է 1996 թվականին:
Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Հունաստանում ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է 3-36 ամսվա ազատազրկում և 5-20հազար եվրո դրամական տույժ:

Հաագայի դատարանը արդարացրել է Սերեբրենիցայի կոտորածների հավանական կազմակերպիչներին

srebrenitsa Հաագայի միջազգային դատարանը արդարացրել է Սերբիայի արտգործնախարարությանն առընթեր Պետական անվտանգության ծառայության պետ Յովից Ստանիշիչին և հատուկ նշանակության գործողությունների բաժանմունքի հրամանատար Ֆրանկո Սիմատովիչին, որոնք մեղադրվում էին ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ վերջիններս կապ են ունեցել Հարավսլավիայում էթնիկ բոսնիացիների և խորվաթների զանգվածային սպանությունների, տանջանքների և աքսորի կազմակերպման հետ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  երկու մեղադրյալի համար պահանջվել էր ցմահ բանտարկություն, սակայն դատարանը բավարար ապացույցներ չէր գտել Ստանիշիչին և Սիմատովիչին մեղավոր ճանաչելու համար:

Սերեբրենիցայի դեպքերը տեղի են ունեցել Հարավսլավական պատերազմի ընթացքում՝ 1995 թվականին, որի հետևանքով Բոսնիայի սերբերը մեղադրվում են տեղի բոսնիացիների զանգվածային  ջարդեր կազմակերպելու մեջ: Շատերը այդ դեպքերը որակում են որպես ցեղասպանություն:

Հայրը լացի պատճառով նորածնին սառցախցիկ է մտցրել

130527_Tyler_Deutsch_lgԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 25-ամյա Թայլեր Դոյտչին, որը փորձել էր իր 6 շաբաթական երեխային հանգստացնել սառցախցիկ մտցնելով:

Փոքրիկ աղջիկը սառցախցիկում է անցկացրել մեկ ժամ: Հայրը նրան դուրս  բերեց այն ժամանակ, երբ տուն վերադարձավ երեխայի 22 տարեկան մայրը:

Կինը,  նկատելով դա, իսկույն ոստիկանություն  կանչեց: 25-ամյա տղամարդուն ձերբակալեցին, իսկ փոքրիկին տեղափոխեցին հոսպիտալ:

Երեխայի մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 280: Մասնագետները կարողացան կայունացնել նրա վիճակը, սակայն դեռևս պարզ չէ, թե սառեցումից ինչ հետևանքներ կլինեն:

Չնայած հոր մեղանչանքին, իշխանությունները նրա նկատմամբ երեխային ֆիզիկական վնաս ու ընտանեկան բռնություն գործադրելու  մեղադրանք առաջ քաշեցին: Հիմա նա հսկողության տակ է, նրա ազատման համար 12 մլն դոլար գրավ է պահանջվում:

Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ երեխայի մարմնի վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել ու մի քանի կոտրված ոսկրեր:

Հարևաններն ասում են, որ տղամարդու պահվածքն իրենց երբեմն կասկածելի էր թվում: Դեպքը դեռևս հետաքննվում է:

 

Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են բոտոքսի վրա աննպատակ ծախսերի մեջ

50d2d541-b434-664c-b434-664318f7b6cf.photo.0Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են աննպատակ ծախսերի մեջ: Քննիչները քաղաքական գործչին այդ գործով կկանչեն հարցաքննության:

Փաստաթղթերի համաձայն, նախագահը 11400 դոլար է ծախսել Նյու Յորքում  բոտոքսի երկու ներարկման համար: Բացի այդ, նա 9 հազար դոլար է ծախսել ամերիկյան դերասանուհու մերկ  նկարը   ձեռք  բերելու նպատակով: 4,5 հազար դոլար է ծախսել  բիզնես-լեդի Քրիստինա Վուսավավի հետ “Ռեդիսոն” հյուրանոցում բնակության  ու նրա համար սպորտային կոշիկ գնելու համար:

Ավելի վաղ խորհրդարանական  մեծամասնությունը նախագահ Սահակաշվիլուն մեղադրեց  իր զվարճանքի, ընտանիքի ու ընկերների վրա խոշոր աննպատակ ծախսեր կատարելու մեջ` պետական պաշտպանության ծառայության փակ բյուջեի միջոցներով: Պատգամավոր Իրմա Իմերիշվիլու խոսքով, Սահակաշվիլու իսպանացի խոհարարի վրա ծախսվել է ավելի քան մեկուկես մլն լարի (300 հազար դոլար): 150 հազար դոլար էլ նա ծախսել է Դուբայում  ամանորյա զվարճանքի վրա, 70 հազար դոլար` նիհարելու ու  քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ  թանկարժեք առողջարանում հանգստանալու և հարյուր հազարավոր դոլարներ էլ սպասարկման ու օտարերկրյա հյուրերի վրա:

 

“Ֆրանսիական համբույրը” գրանցել են բառարանում

pic_2aa9afe791b710931de4659bac8a17dbՖրանսերենի Le Petit Robert բառարանի նոր հրատարակությունում կազմակերպիչները ներառել են մի բառ, որը նշանակում է ֆրանսիական համբույր:

Բառարանում ներկայացված է «galocher»  բայը, որը նշանակում է համբույր` լեզուների  մասնակցությամբ ու «galoche» գոյականը, որ նման համբույր է նշանակում: Ժարգոնային բառերից  ներառված է «bombasse» բառը, որ նշանակում է   գրավիչ արտաքինով գռեհիկ աղջիկ, ինչպես նաև «plan cul» դարձվածքը, որը նշանակում է առանց պարտավորությունների սեքս:

Le Petit Robert-ը լույս է տեսնում 1967-ից ու Ֆրանսիայի ամենահեղինակավոր 2 բառարաններից մեկն է համարվում: Նրա մրցակից  Le Petit Larousse-ն էլ  լույս կտեսնի հունիսի սկզբին:

Ուսուցչուհին վաճառում է իր մերկ լուսանկարը` տորնադոյից տուժածներին օգնելու նպատակով

1Անգլերենի ուսուցչուհի Օլիվիա Սփրաուերը իր մերկ լուսանկարներից ստացված գումարը նվիրաբերում է Օկլահոմայում պտտահողմից տուժածներին:

26-ամյա ամերիկուհին  իր էրոտիկ լուսանկարների բարեգործական վաճառք է կազմակերպել հանուն ավերիչ տորնադոյից տուժածների:

Գայթակղիչ աղջիկն իր երկրում ճանաչված է դարձել անցած ապրիլին: Այն ժամանակ հանրակրթական դպրոցն Օլիվիային խնդրեց հրաժարվել  ուսուցչությունից` կիսամերկ լուսանկարվելու հակման պատճառով:

“Դպրոցի տնօրենն ինձ հարցրեց, թե այդ լուսանկարներն իսկական են: Ես հաստատեցի ու նա ինձ փաստի առջև կանգեցրեց ասելով,  որ ես պետք է հեռանամ դպրոցից:Դա ինձ համար իսկական ցնցում էր: Ես չէի կարծում, որ ղեկավարությունը նման միջոցներ կձեռնարկի”:o-VICTORIA-VALENTINE-THATS-HOT-MAGAZINE-570-2

Աղջիկը լուսանկարներում ներկայանում է Վիկտորյա Ջեյմս կեղծանունով: Հիմա նա մտադիր է իր ստեղծագործական ջանքերով ստացված գումարի մի մասը ծախսել տորնադոյի զոհերին օգնելու նպատակով:Նա վճռականորեն է տրամադրված ու մտադիր է գրավել շոու բիզնեսի աշխարհը, քանի դեռ իր անձի շուրջ հետաքրքրությունը չի նվազել:

Թուրքմենստանի նախագահն Աբդուլլահ Գյուլին «Ընկեր» մականունով ձի է նվիրել

dziԱյս օրերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեովի հրավերով երկու նախագահները այցելել են Պետական ձիարշավարանային համալիր, որտեղ հետևել են ձիավազքին: Այնուհետև Թուրքմենստանի նախագահը իր պաշտոնակցին է նվիրել նշանավոր ցեղական ահալթեքինյան ձի՝ «Arkadaş»  (ընկեր) մականունով: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ  Գյուլը իր շնորհակալությունն է հայտնել նման թանկագին նվերի համար:

Ահալթեքինյան ցեղատեսակի ձիերը հիշատակվում են թյուրքական այնպիսի էպոսներում, ինչպիսիք են «Մանաս»-ը և «Դեդե Քորքուդ»-ը: Համարում են, որ վայրի ցեղաստեսակի այս ձիերը մարդու կողմից ընտելացվել են ավելի քան 3 հազար տարի առաջ: Ներկայիս անվանումը նրանք ստացել են Ահալ օազիսի անունից, որտեղ և սկսել են նրանց բուծել:

Ռիհաննան Ստամբուլում համերգ է տվել

rihannaՆշանավոր փոփ-աստղ Ռիհաննան իր «Diamonds World Tour» համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգով հանդես է եկել Ստամբուլում՝ Իսմեթ Ինենյուի անվան մարզադաշտում: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երգչուհին Ստամբուլ է ժամանել սեփական ինքնաթիռով: Համերգին ներկա են եղել Ռիհաննայի երկրպագուները ինչպես Ստամբուլից, այնպես էլ Թուրքիայի տարբեր շրջաններից:

Համերգը կազմակերպված է եղել «Vodafone Istanbul Calling» փառատոնի շրջանակներում: Ռիհաննան իր շնորհակալությունն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ շատ է սիրում Թուրքիան և թուրքական պարերը:

Սկլերոզի բարձրագույն աստիճան. Մերկելը մոռացել է Ֆրանսիայի նախագահի անունը

angela-merkelԳԴՀ-ի կանցլերը հատնվել է զավեշտալի իրավիճակում: Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի ներկայացուցիչն իր գործընկերոջն անվանել է Ֆրանսուա Միտերան`  շփոթելով ներկայիս նախագահին  1981-1995-ին հանրապետության ղեկավարի հետ:

Նրա կողքին կանգնած էր Օլանդը, որը սկզբում չնակատեց սխալմունքը:

“Ֆրանսուա Միտերանն  արդեն հնչեցրեց այն թեմաները, որոնց վրա աշխատում ենք: Դա առաջին հերթին զբաղվածության մակարդակի բարձրացումն է, աշխատունակության, տնտեսական աճի տեմպերի խթանումը: Հիմնական ուշադրությունը մենք հատկացնում ենք  երիտասարդության շրջանում գործազրկության խնդիրներին”,-հայտարարել է Մերկելը:

Թարգմանիչը փորձել է  սառը տոնով շտկել սխալը, սակայն վերջինս ինքն է արել դա.”Իհարկե Ֆրանսու Օլանդը, ոչ թե Ֆրանսուա Միտերանը”: Օլանդը լսելով` բարեսրտորեն ժպտացել է:

Փարիզում  Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների  միջև բանակցությունները նախորդել են հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին:

Իրանում առաջին անգամ օրինական կերպով թույլատրվել է iPhone վաճառել

i (1)Իրան առաջին անգամ բջջային հեռախոսներ ու հեռահաղորդակցային կապի սարքավորումներ կարող են ներկրել: Վերջին մի քանի տարին ԱՄՆ-ը խստացրել է պատժամիջոցները, որոնք դրվել են Իրանի վրա Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: Հիմա ԱՄՆ-ի իշխանությունները թուլացրել են դրանք, ինչի արդյունքում Իրանն առաջին անգամ կարող է օրինական Applе հեռախոսներ ձեռք բերել:

ԱՄՆ-ի իշխանությունները հույս ունեն, որ համացանց, սոցցանցեր ու ԶԼՄ-ներ մուտքն իրանցիներին կօգնի պայքարել մեծ քաղաքական ազատության համար, և Թեհրանին թույլ չի տա միջուկային ծրագրեր իրականացնել:

 

 

Ծխելուց հրաժարվելու համար 3 շաբաթ են տվել

226bigՎաղվանից ՌԴ-ում սկսում է գործել հակածխախոտային օրենքը,որը լրջորեն կսահմանափակի ծխողների իրավունքները:

Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է: Ռուսաստանում հակածխախոտային օրենքը մտնում է ուժի մեջ վաղվանից: Դրա համաձայն,  արգելվում է ծխել տրանսպորտում, կայարաններում , օդանավակայաններում, մետրոյի մուտքի , բոլոր կրթական ու սոցիալական հիմնարկների մոտ: Օրենքի խախտման դեպքում 1-1,5 հազար  ռուբլի կգանձվի: Մոսկվայի իշխանությունները տեղեկացնում են, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 շաբաթ դրամական տուգանք չի գանձվելու:

Օրենքը քննադատողներն ասում են, որ սարսափելի հիվանդությամբ ոչ ոքի չես վախեցնի,   ծխախոտի հակաքարոզը ևս չի օգնի:

Հաջորդ տարվանից արգելված վայրերի ցուցակում կավելանան նաև հեռավոր ուղևորությունների գնացքները,  նավերը, հյուրանոցներն ու ռեստորանները: Հատուկ ծխարաններ կգործեն միայն հիմնարկներում ու գրասենյակներում:

Կենդանի է մնացել 60մ խորության մեջ ընկնելով

iՀնդկաստանում Հարյան նահանգում երեխան հրաշքով կենդանի է մնացել` 60մ խորությամբ ջրհորն ընկնելով, ինչը համապատասխանում է 20- հարկանի շենքի բարձրությանը:

Ոստիկանության տվյալներով, 4-ամյա աղջիկը հյուր էր եկել իր քեռուն` Ամարպուր գյուղ:

Փրկարարական աշխատանքները տևեցին 8 ժամ: Երեխային հասնելու համար էքսկավատորով քանդեցին փոսի եզրերը: Տուժածը գիտակից վիճակում էրև ընդամենը քերծվածքներ էր ստացել: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Բրիտանիայում գործադուլ են արել թանգարանների աշխատողները

stounkhendzh-velikobritaniya_72Մեծ Բրիտանիայում ավարտին է մոտենում  թանգարանների աշխատողների վերջին տարիների ամենախոշոր բողոքի ակցիան: Նախնական տեղեկությունների համաձայն, ողջ երկրով մեկ աշխատավարձերի  ու թոշակների կրճատման, ինչպես նաև  աշխատանքի պայմանների վատացման դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ:

24-ժամյա գործադուլի պատճառով մասնակի կամ ամբողջովին կաթվածահար է եղել թագավորության թանգարանային համալիրների աշխատանքը: Այսպես, Լոնդոնում փակվել են  Ազգային պատկերասրահի, Tate Modern-ի սրահները:

Որոշ քաղաքներում, օրինակ` Լիվերպուլում գործադուլն ուշ է սկսվել, ուշ էլ կավարտվի: Կիրակի այդ ակցիային կմիանան պատմական ու հնագիտական հուշարձանների, այդ թվում նաև Սթոունհենջի պահպանությունն ապահովող կազմակերպությունների աշատողները:

Այս գործադուլը մարտի 20-ին մեկնարկած բողոք-քարոզի բաղկացուցիչ մասն է, որը կտևի 3 ամիս: Կազմակերպիչներից է PCS (Public and Commercial Services)-ը , որը հայտնի է իշխանությունների վարած կոշտ տնտեության քաղաքականության նկատմամբ անհաշտ դիրքորոշմամբ: Ղեկավար Մարկ Սերվոտկու խոսքով, պետծառայողներն այսուհետ էլ մտադիր են առավելագույն ճնշում գործադրել կառավարության վրա, որն ամեն անգամ հրաժարվում է երկխոսություն սկսել իրենց հետ: