ԱՄՆ Տեխաս նահանգում Հյուսիսային Կարոլինայում ծնված անձը կրակ է բացել անցորդների նվրա: Որի հետևանքով երկու մարդ է զոհվել և հինգը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС -ը, վկայակոչելով CBS, 23-ամյա տղամարդը միանգամից մի շարք հարձակումներ է իրականացրել Դալասից ոչ հեռու մի քանի բնակավայրերի բնակիչների վրա, որից հետո զոհվել է իրավապահների հետ փոխհրաձգության արդյունքում: Որի հետևանքով վիրավորվել է նաև Կոնչո շրջանի շերիֆը: Հրաձիգը զինված է եղել շտուրմային հրացանով և ատրճանակով, ունեցել է հարյուրավոր փամփուշտներ: Քննիճները պարզում են հանցագործության շարժառիթը:
Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից
Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից : Դեբբի Մարտինը 61 տարեկան էր: Նա Ջոլիի մոր` Մարշելին Բերթրանի կրտսեր քույրն էր: Ջոլիի մայրը նույնպես մահացել էր ձվարանների քաղցկեղից, 2007-ին, 56 տարեկան հասակում: Մոր մահն ազդեց Ջոլիի որոշման վրա : Իր` կրծքագեղձերի լրիվ հեռացման վիրահատության մասին նա հայտարարեց մայիսի 14-ին:
Դեբբին, ինչպես և Անջելինան BRCA1, գենի կրող էր, ինչը խիստ մեծացնում է քաղցկեղի հավանականությունը:
37-ամյա աստղը պատմել է իր վիրահատության մասին ու հավելել, որ դրանից հետո քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազել է` 87%-ից հասնելով 5%-ի: Հիմա նա պատրաստվում է հեռացնել ձվարանները:
Մեկուսիչ` սիլիկոնի փոխարեն
Լոս Անջելեսի բնակչուհին զրկվել է վերջույթներից իմպլատ տեղադրելու ներարկումից հետո: Սիլիկոնի փոխարեն բժիշկները կիրառել են շինարարական մեկուսիչ:
46-ամյա Էյփրիլ Բրաունն իր կառուցվածքից դժգոհ էր մանկուց: Դպրոցում դասընկերները նրան վիրավորական մականուններով էին կնքում ու ձեռք առնում փոքր կրծքի ու տափակ հետույքի համար: Տարիներ շարունակ ամերիկուհին երազում էր այդ “թերությունները” շտկելու ուղղությամբ:
2004-ին նրա համար ստեղծվեց հնարավորություն: Այն վարսավիրանոցը, որտեղ Էյփրիլը վարսահարդար էր աշխատում, եկավ մի հաճախորդ, որը պատմեց, թե ինչպես կարելի է սիլիկոնային ներարկումով փոփոխել մարմնաչափերը:Կնոջ խոսքով, այդ միջոցը մի քանի անգամ ավելի մատչելի էր ու անվտանգ ցանկացած վիրահատությունից, դրա համար էլ Էյփրիլը սիրով համաձայնեց:
Կինը ներկայացել է մասնագետ ու առաջարկել ներարկում կատարել տանը: Նա Էյփրիլին է ներկայացրել մի հիվանդի, որն իբր նման կերպ մեծացրել էր հետույքը:”Արդյունքը տպավորիչ էր ու ես համաձայնեցի:Սակայն, չգիտեի, թե ինչ ռիսկի եմ գնում”:
Նա 650 ստեռլինգ վճարեց երկու ներարկման համար. դրանից անմիջապես հետո նրա մոտ սուր ալերգիա սկսվեց:
“Հետույքս քարացավ ու սևացավ: Ես դիմեցի բժշկի ու, հիվանդանոցում պարզվեց, որ իմ մարմնի մեջ կենցաղային սիլիկոն է, որով սովորաբար մեկուսացում են ջրատար խողովակները”:
Հետագա 4 տարիներին Էյփրիլը բժիշկների հսկողության ներքո է գտնվել: Իմպլանտների հեռացման ժամանակ վերքի մեջ ինֆեկցիա է ներթափանցել.”Ցավն ահավոր էր, ասես ծնննդաբերեի, միգրեն կամ էլ սուր ատամնացավ ունենայի: Այն վիճակում էի, որ Աստծուն աղոթում էի շուտ մահ գտնելու համար”:
Բժիշկները նրան արհեստական կոմային վիճակի մեջ գցեցին.միակ միջոցը հետույքի անդամահատումն էր: Սակայն, շուտով, ամերիկուհու մոտ սկսվեց ծայրանդամների փտախտ: Բժիկները ստիպված էին անդամահատել վերջույթները` ձեռքերը, ոտքերը:
Հիմա նա զբաղվում է սպորտով, լողում է ու գիմնաստիկա պարապում:
“Վիրահատությունից հետո օրերով լաց էի լինում: Հիմա լավ եմ: Ես չեմ պատրաստվում դատարան դիմել. Պարզապես ցանկանում եմ ապրել: Իմ պարտքն եմ համարում բոլոր աղջիկներին զգուշացնել` ձեր առողջությանը վերաբերվեք զգուշորեն”:
“Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են”
Փարիզում կիրակի մեկնարկել էր միասեռ ամուսնությունների հակառակորդների խոշոր ցույցը: Մայրերի օրը, մայիսի 26-ին համասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները դուրս ելան Փարիզի փողոցներ:
Կազմակերպիչների որոշմամբ, “Ցույց բոլորի համար” անվամբ երթին քաղաքի տարբեր ծայրերից քայլերթով շարքերը միանալու էին կենտրոնում, որտեղ պետք է զանգվածային ցույց լիներ:
Ամեն ինչ խաղաղ էր սկսվել: Փողոց էր ելել ավելի քան մեկ մլն մարդ, շատերը հարևան երկրներից հատուկ ժամանել էին դրա համար:”Ես այստեղ եմ, որ պաշտպանեմ ընտանիքս:Մեծ ընտանիք ունեմ ու կարծում եմ, որ երեխաները պետք է մայր և հայր ունենան”: Սակայն ցույցը գնալով թեժացավ.բորբոքված ակտիվիստները Փարիզը վերածեցին մարտի դաշտի:
“Ոչ սոցիալիստների բռնապետությանը” վանկարկում էր ուլտրաաջ երիտասարդությունը, որը նույնպես միացել էր ցուցարարների` գեյ-ամուսնությունների դեմ բողոքի ակցիայի ավարտին: Ոստիկանության ոււղությամբ քարեր ու շշեր են նետվել: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է կիրառել: “Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են” գոչել են դիմակավորված դեռահասները: Նրանք հարձակվել են բոլոր նրանց վրա, ում մոտ տեսախցիկ են նկատել:
Հաշմանդամների հրապարակը վերածվել է մարտի դաշտի: Ծուխ, պետարդ.դրանց կողքին հոգնած այսուայնկողմ են արել զբոսաշրջիկները.փակ է մետրոն, երթևեկությունը կանգնեցված: Երիտասարդության գլխավոր ու միակ պահանջը միասեռ ամուսնությունների վերացումն է:
Ըստ օրենքի, Փարիզում հիմա “հայր” և “մայր” հասկացություններ չկան: Դրանք փոխարինվել են ծնող Ա” և “ծնող Բ”-ով”: Նույնասեռ զույգերին թույլատրված է երեխա որդեգրել ու գրանցել միությունը: Դրա դեմ են ելույթ ունեցել շատ քաղաքական գործիչներ ու կրոնական համայնքներ:
4 ու կես հազար ոստիկան է հավաքվել ցույցի հրապարակում, 2 անգամ ավելի շատ, քան սովորաբար: Նրանք ուլտրաաջերին ժամանակ են տվել, որ կարողանան իրենց դժգոհությունն արտահայտել ու ցրվել,ապա սկսվել են ձերբակալությունները:Շուրջ 300 մարդ է ձերբակալվել:
Ավստրիացին աշխարհի նոր ռեկորդ սահմանելու նպատակով անցել է 185 մետր բարձրության վրա կապված պարանով
Ավստրիացի Ռեյնհարդ Կլեյնդլը փորձել է աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ քայլելով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող 185 մետր բարձրություն ունեցող երկու երկնաքերերի միջև կապված պարանի վրայով:
32-ամյա Կլեյնդլը 30 մետր երկարություն ունեցող պարանի վրա քայլելիս իր հավասարակշռությունը պահել է միայն ձեռքերի օգնությամբ, իսկ ներքևում նրան ուշադիր հետևում էին հարյուրավոր աջակիցներ:
Կլեյնդլը նշել է, որ փորձում է քաղաքային ամենաբարձր հատվածով քայլելու նոր ռեկորդ սահմանել, սակայն Սլակլայնի համաշխարհային ֆեդերացիայից ոչ ոք հասանելի չի եղել ռեկորդը հաստատելու համար:
Ըստ Կլեյնդլի նախորդ ռեկորդը երկու տարի առաջ սահմանել էր ֆրանսիական մի խումբ. նրանք անցել էին Փարիզում գտնվող 120 մետր բարձրություն ունեցող երկվորյակ աշտարակների միջև ամրացված պարանի վրայով:
Ի տարբերություն թայթրոփերների՝ սլակլայներների դեպքում պարանը ամբողջությամբ ձիգ չի կապվում, ինչը բարդացնում է հավասարակշռություն պահելու գործը:
Կլեյնդլը շաբաթ օրը մեկնարկած, երկու օր տևող երկնաքերերի թեմայով փառատոնի շրջանակներում ստիպված էր երեք անգամ կրկնել իր անցումը:
Երկակի մաստեկտոմիայից հետո Անջելինա Ջոլիի կիսամերկ նկարը վաճառքի կհանվի
Անջելիան Ջոլիի երկակի մաստեկտոմիայից ոգեշնչված՝ Էմի Ուայնհաուսի հետմահու նկարով հայտնի շվեդացի նկարիչ Յոհան Անդերսոնը կտավի վրա յուղաներկով պատկերել է կիսամերկ Անջելինա Ջոլիին վիրահատությունից հետո:
Սպասվում է, որ նկարը կվաճառվի 22,000 դոլարով: Նկարը վաճառքի հանած ArtBelow ցուցասրահի տեղեկություններով՝ նկարի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Կոնգոյում խաղաղության հաստատմանը, ինչի վրաբերյալ անհանգստանում է նաև Անջելինա Ջոլին:
Անդերոսնը հայտնել է, որ ինքը ինչ-որ չափով ապրել է Ջոլլի փորձը, քանի որ իր մայրիկը ևս մահացել է քաղցքեղից՝ ավելացնելով, որ ինքը այդ ժամանակ 15 տարեկան է եղել, և իր մայրիկը մաստեկտոմիայի փոխարեն ընտրել է վիրահատությունը:
Անջելինայի քայլի վերաբերյալ նորությունը նրա մեջ աստղին նկարելու փափագ է առաջացրել:
Սթինգը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել է իր 16-րդ դարի վիլլայի դռները
Այն հարսնացուները, որոնք շքեղ ռոք աստղային ոճի հարսանեկան վայր են փնտրում, ապա շատ հեռու փնտրելու կարիք չկա:
Երգիչ Սթինգը և իր կին Թրուդի Ստիլերը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել են Տոսկանայում գտնվող իրենց ընդարձակ սեփականության դռները:
50 հյուրի համար նախատեսված Սթինգի վեց քոթեջներից յուրաքանչյուրի վարձակալումը շաբաթական կարժենա յոթ հազար եվրո:
Մինչև 200 երեկույթի մասնակիցներ կկարողանան վայելել Իտալիայում գտնվող 3 կիլոմետր քառակուսի սեփականության ատրակցիոնները՝ ներառյալ մեծ լողավազանը, այգում տեղակայված հսկայական շախմատը, մեղուների փեթակները, անտառը, լիճը և բանջարանոցը:
Զույգին պատկանող 16-րդ դարի Իլ Պալագիո վիլլան Ֆլորենցիայից 45 րոպե տևողությամբ հեռավորության վրա է գտնվում, որտեղ գինի, ձիթայուղ և մեղր է արտադրվում:
Իտալական անշարժ գույքի գործակալությունից հայտնում են, որ հյուրերը կկարողանան ճաշել հսկայական հին տակառներով գինու մառանում:
Սթինգը սեփականությունը ձեռք է բերել 1999թ-ին, վերանորոգել է այն, ինչպես նաև հարևանից տարածքներ գնելու հաշվին մեծացրել վիլլայի տարածքը:
Հնարավոր է, որ Սթինգի այս որոշումը պայմանավորված է Իտալիայի կառավարության՝ անշարժ գույքի վարձերը բարձրացնելու փաստով:
Մաքուր ջրի պաշարները սպառվում են. գիտնականներ
Եթե ախտոտումը այսպիսի տեմպերով շարունակվի, երկրագնդի վրա մեկ կամ երկու սերնդից հետո ի հայտ կգա ջրի պակաս: Սրա մասին զգուշացրել են գիտնականները Բոննում կայացած կոնֆերանսի ժամանակ:Իսպանիայում կսկսվի հարկային հետաքննություն արքայադստեր դեմ
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը ուրբաթ կարգադրել է հետաքննություն սկսել թագավոր Խուան Կարլոսի կրտսեր աղջկա՝ արքայադուստր Քրիստինայի դեմ:Գվատեմալան նախկին նախագահին ԱՄՆ է արտահանձնում
Ուրբաթ Գվատեմալան ԱՄՆ է արտահանձնել նախկին նախագահ Ալֆոնսո Պորթիլլիոյին փողերի լվացման հարցով պատասխան տալու համար:Թուրքական «Հրաշալի դար» սերիալի Հյուրեմը հեռացել է Թուրքիայից, «TIMS» ընկերությունը նրան փոխարինող է փնտրում
Թուրքական հանրահայտ «Հրաշալի դար» («Muhteşem yüzyıl») սերիալի գլխավոր հերոսուհի Հյուրեմ սուլթանին մարմնավորած դերասանուհի Մերյամ Ուզերլին անցած կիրակի անակնկալ կերպով հեռացել էր Ստամբուլից՝ մեկնելով ընտանիքի մոտ՝ Բեռլին: Դերասանուհին չի շփվում ոչ մեկի հետ, կտրել է կապը նույնիսկ ֆիլմի իր խաղընկերների հետ: Ուզերլին չի պատասխանում հեռախոսազանգերին, այնուհանդերձ հնարավոր է եղել զրուցել նրա հոր հետ: Վերջինս նշելով, որ չգիտի, թե արդյոք դերասանուհին վերադառնալու է Ստամբուլ, թե ոչ, ասել է. «Մերյամը բուժվում է, չգիտեմ, թե երբ կապաքինվի»:
Թուրքական «Vatan» թերթը հաղորդում է, որ սերիալի արտադրությամբ զբաղվող «TIMS» ընկերությունը ամեն տեսակ իրավիճակի պարագայում միջոցներ է ձեռնարկել: Եթե դերասանուհին չվերադառնա, ապա գործի կդրվի պահեստային՝ երկրորդ սցենարը, ըստ որի Հյուրեմ սուլթանը իր որդու՝ Մեհմեդի հետ կուղարկվի Ամասիա: Մի քանի սերիայից հետո ավարտվում է սերիալի եթերաշրջանը, իսկ հաջորդի համար նախատեսվում է գտնել նոր դերասանուհի:
Խոսելով Ուզերլիի հեռանալու պատճառների մասին՝ պետք է նշել, որ վարկած կա, թե նա գոհ չէ իր ստացած աշխատավարձից, որը շաբաթական 12 հազար 500 եվրո է կազմում: Ուզերլին նշել է, որ ուզում է Սուլեյմանի դերակատար Հալիթ Էրգենչի չափ գումար ստանալ, այսինքն ներկայիս հոնորարի կրկնապատիկը:
Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի. Eurasianet.org
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հոդված է ներկայացել Eurasianet.org լրատվական-վերլուծական կայքը: “Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի” անվամբ հոդվածի հեղինակը Օնիկ Գրիգորյանն է:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
“Թբիլիսիի Հին քաղաք կոչվող թաղամասում երկար ժամանակ կողք կողքի ապրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, քրդեր, վրացիներ: Հին քաղաքի փողոցներից մեկում գտնվում է ադրբեջանական թեյատուն, որը ներկայում տնօրինում են էթնիկ հայերը, իսկ մեկ այլ փողոցում ադրբեջանցիներին պատկանող թեյատունն է, որտեղ այցելուներին սպասարկում է հայ մատուցողուհի:
Բլրի վրա գտնվում է մզկիթ, որտեղ հիմնականում այցելում են էթնիկ ադրբեջանցիներ, իսկ մզկիթից մի քանի քայլ այն կողմ հայկական եկեղեցին է, որտեղ թաղված է 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովան, որը նաև բազմաթիվ ադրբեջաներեն երգեր ու բանաստեղծություններ է գրել:
Իր վերջին ֆիլմն Ադրբեջանում նկարահանած սյուրռեալիստ ռեժիսոր, ազգությամբ հայ Սերգեյ Փարաջանովի հուշարձանը գտնվում է նարգիլեի սրճարանից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ աշխատում են հիմնականում Մերձավոր Արևելքից Վրաստան տեղափոխված էթնիկ հայեր, իսկ այցելուները հիմնականում ադրբեջանցիներ են:
Վրաստանում մեծ թվով էթնիկ հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում, և տարբեր ազգությունների ներկայացուցիչների համագոյակցությունն այստեղ սովորական երևույթ է: Բայց սա չի նշանակում, որ այստեղ արտասովոր իրավիճակներ չեն լինում: Օրինակ` վերջերս Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու մոտակայքում գտնվող մասնավոր բաղնիքի տարածքում մի հայկական դրոշ էր ծածանվում:
Դրոշը բաղնիքի տարածքում ծածանվում էր մինչև մայիսի 9-ը՝ Հեյդար Ալիևին նվիրված Ծաղկի տոնի նախորդ օրը: Մայիսի 10-ին դրոշն անհետացել էր, իսկ հաջորդ օրը կրկին հայտնվել: Ինչ խոսք, անսովոր հարևանություն է: Հեյդար Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2003թթ-ին, և հենց նա էր երկրի նախագահը, երբ Լեռնային Ղարաբաղի համար հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմն ավարտվեց և զինադադար կնքվեց 1994թ.-ին: Այդ վայրում դրոշի հայտնվելու, անհետանալու, կրկին հայտնվելու հստակ պատճառները հայտնի չեն: Բաղնիքի ղեկավարությունից բացատրություն ստանալ չհաջողվեց:
Հայկական դրոշն այդ վայրում ծածանվում էր ԱՄՆ-ի, Իսրայելի, Վրաստանի, ԵՄ-ի դրոշների կողքին՝Հեյդար Ալիևի անվան զբոսայգու անմիջական հարևանությամբ գտնվող համալիրի տարածքում:
Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության վրաստանյան գրասենյակը, որը վերահսկում է Հեյդար Ալիևի անվան զբոսայգին, նույնպես չմեկնաբանեցին, թե ինչով էր պայմանավորված դրոշի անհետացումը:
Վերոհիշյալ լուսանկարի վերաբերյալ արձագանքները “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տարբեր էին: Շատերը սկսեցին պնդել, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սակայն այս պատմությանը քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանն անձամբ է այցելել բաղնիք և տերերին խնդրել է դրոշը հանել: Ասում են, որ ադրբեջանական հեռուստաընկերությունների աշխատակիցները եղել են զբոսայգում և ցանկացել են նկարահանել կիսանդրին և դրա ետնամասում ծածանվող դրոշը, բայց նրանց թույլ չեն տվել:
Որոշ աղբյուրների համաձայն՝ երբ դրոշը կրկին հայտնվել է այդ տարածքում, Ադրբեջանի դեսպանը զայրացել է ու նորից է այցելել բաղնիքի տերերին: Բաղնիքի աշխատակիցը, որը չցանկացավ հայտնել իր անունը, հերքում է, որ իրենց համալիրի տարածքում ծածանվող հայկական դրոշն ինչ-որ խնդրի պատճառ է դարձել: Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը, ապա կողմերը դեռևս կհամոզվեն, որ հակամարտության ներուժը դեռ չի սպառվել”:
Սևան Նիշանյանը միայնակ չէ. թուրք մտավորականներ
Մի խումբ թուրք մտավորականներ “Սևան Նիշանյանը միայնակ չէ” վերնագրով հրապարակությամբ են հանդես եկել, որտեղ իրենց բողոքն են արտահայտել պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանին 13.5 ամսով ազատազրկելու դատարանի որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է “Հայ թերթը”, այդ հրապարակումը ստորագրողների թվում է նաև թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ ու լրագրող Ռագըֆ Զարաքօլուն:
“Մենք բողոքում են Սևան Նիշանյանին Իսլամի առավելությունը իսլամիստների նման չմեկնաբանելու համար 13.5 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ: Դա ցույց է տալիս, որ սուննի իսլամը պետական մակարդակով անհանդուրժողական է”,- ասված է մտավորականների տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ պոլսահայ գրող Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համա: Նման դատավճիռը դրամական տույժով փոխարինվել չի կարող: Նրա դեմ գործ էր հարուցվել “ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու” մեղադրանքով:
PKK-ի մարտիկների հետ քաշվելու ընթացքը կանգ է առել ուժեղ անձրևների պատճառով
Քրդական հարցի լուծման գործընթացում, անկասկած, ամենակարևոր քայլերից մեկը PKK-ի մարտիկների՝ Թուրքիայի տարածքից հեռանալու որոշումն էր: Աբդուլլահ Օջալանի կոչով և Քանդիլի կարգադրությամբ PKK-ի մարտիկները մայիսի 8-ից սկսած զենքերով սկսել են դուրս գալ երկրից: Մինչ օրս Վանի, Շըրնաքի և Հաքյարիի շրջաններից միայն հինգ խումբ է անցել Հյուսիսային Իրաք:
Հայտնի թուրք լրագորղ Հասան Ջեմալը հանդիպել և զրուցել է հետ քաշվելու որոշմանը գալու գործում վճռորոշ դերակատարներ Մուրադ Քարայըլանի, Սաբըր Օքի և Ջեմիլ Բայըքի հետ: «T24» կայքում հրապարակված հոդվածում վերջիններս նշել են. «Մայիսի 8-ից սկսած Թուրքիայի տարածքը լքող PKK-ի մարտիկների միայն հինգ խումբ է ելել: Այս պահին հետ քաշվելու գործընթացը կանգ է առել ուժեղ անձրևի և եղանակային վատ պայմանների պատճառով: Հիմա մի փոքր ուշանում ենք, սակայն եկող ամիս հոսքը կրկին կարագանա: Ինչ-որ ժամկետ սահմանելը սխալ է, սակայն հստակ է, որ երկու ամսում հետ կքաշվենք»:
Կարմիր սուլթան Աբդուլհամիդ 2-րդին պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Թուրքիայի Քարաբյուք համալսարանի ճանապարհային համակարգերի ինժեներության բաժինը օսմանյան սուլթան Աբդուլհամիդ 2-րդին Հիջազի երկաթուղու աշխատանքների համար պատվավոր դոկտորի կոչում է շնորհելու: Այսօր Քարաբյուք համալսարանի կոնֆերանս դահլիճում կազմակերպված հանդիսության ժամանակ դոկտոր պրոֆեսոր Բեքթաշ Աչըքգյոզը դիպլոմը կհանձնի Աբդուլհամիսի տոհմի Թուրքիայում բնակվող ամենատարեց անդամ Հարուն Օսմանօղլուին:
«ntvmsnbc» կայքը գրում է, որ համալսարանի ռեկտոր Բուրհանեդդին Ույսալը լրագրողներին ասել է, որ օսմանյան սուլթանին նման կոչում շնորհելու առաջարկը արել են պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբդուլահմիդ սուլթանը մեծ կարևորություն էր տալիս երկաթուղային համակարգին: «Օսմանյան կայսրության ամենամեծ երկաթուղու նախագիծը իրականացվել է օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլհամիդ 2-րդի ժամանակ: Քարաբյուք քաղաքն ու համալսարանը երկաթուղիների ոլորտում կենտրոնական է, քանի որ այս ոլորտում մեծ նախագծեր ունենք: Այս պարագայում նման մեծությանը պետք էր դոկտորի կոչում տալ և դա մենք արեցինք»,-նշել է համալսարանի ռեկտորը:
Տաջիկստանում YouTube-ն արգելափակվել է նախագահի որդու հարսանիքի տեսանյութի պատճառով
Տաջիկստանի իշխանությունները YouTube-ն արգելափակել են,քանի որ անցած շաբաթ նախագահի որդու հարսանիքից տեսանյութն էին հայտնվել հոսթինգում: Պրովայդերները ռեսուրսն արգելափակելու գրավոր հրահանգ ստացան: Կապի ծառայությունը նման կարգադրություններ է անում սովորաբար, առանց մեկնաբանելու որոշման պատճառը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու` Ռուստամ Էմոմալիի հարսանիքից տեսանյութեր էին հայտնվել YouTube-ում.հաղորդումը վարում էր տաջիկ ընդդիմադիր լրագրող Դոդոջոն Աթովուլոևը,որը հիմա հանարապետությունում չի բնակվում:Նա քննադատում էր հարսանիքի ավելորդ ճոխությունը:
Վերջին 2 տարին Կապի ծառայությունն անընդհատ փակում է “անպետք “ ռեսուրսները: Իշխանության տաք ձեռքի տակով են անցել և Facebook-ը, և ռուսական օնլայն ԶԼՄ-ները: Փակ կայքերն անհավանական մասսայականություն են վայելում Տաջիկստանում.երկրի բնակչությունը միշտ այդ արգելքները շրջանցելու միջոցներ է գտնում:
Մոսկվայում էքսկավատորի ղեկին բռնել են Ղուկաս ավետարանչին
Մոսկվայում ոստիկանները բռնել են էքսկավատորի վարորդին, որի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք` Ղուկաս առաքյալի անունով: Դոմոդեդովոյի 45-ամյա բնակչին կանգնեցրել են Վարշավյան ավտոճանապարհի վրա: Նրանից վերցնելով վարորդական իրավունքը, ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները կասկածեցին դրա իսկության մեջ: Հետո պարզեցին, որ տղամարդն այն տպագրել է գունավոր տպիչով ու լամինացրել:
РИА Новости-ի տեղեկացմամբ, վարորդի նկատմամբ”կեղծ փաստաթուղթ ներկայացնելու գործով մեղադրանք է առաջադրվել”: Այդ հոդվածով նրան 80 հազար ռուբլու տուգանք կամ էլ կես տարվա կալանք է սպառնում:
Բրեդ Փիթն ախտորոշել է ինքն իրեն
Բրեդ Փիթը վստահաբար հայտարարել է, որ ինքը տառապում է պրոզոպագնոզիայով, խանգարում, որին բնորոշ է դեմքերը ճանաչելու ու հիշելու ունակության կորուստը: Esquire ամսագրին նա պատմել է, որ դժվարությամբ է հիշում դեմքերը ու խոստովանել, որ այդ վիճակով պայմանավորված` մարդկանց հետ շփման դժվարություն է ունենում:
Փիթը պատմել է, որ շատերին թվում է, թե ինքը պատշաճ հարգալից չէ իրենց նկատմամբ.օրինակ` չի ողջունում ծանոթներին կամ էլ չի կարողանում անուն հիշել: Իրականում նա չի կամենում ոչ ոքի վիրավորել .պարզապես չի կարողանում մտաբերել ` ճանաչում է այս կամ այն մարդուն, թե ոչ:
Նա խոստովանել է, որ փորձել է պայքարել այդ վիճակը շտկելու համար ու սկսել է հարցնել, թե որտեղից է ճանաչում խոսակցին.”Սակայն ամեն ինչ ավելի վատթարացավ.մարդիկ սկսեցին վիրավորվել ինձնից ավելի շատ”: Դրա համար էլ դերասանը տանն ավելի շատ ժամանակ է սկսել անցկացնել:
Նա մտադիր է բժիշկների հետ խորհրդակցել ենթադրյալ հիվանդության շուրջ: Այդ վիճակի պատճառնրից մեկն էլ ծոծրակային աջ հատվածում ստացած վնասվածքն է:
Աջ պրոզոպագնոզիայով մարդիկ չեն կարողանում ճանաչել դեմքեր,սակայն ճանաչում են իրերը:
Պակիստանում ավտոբուսի գազի պայթյունից 16 երեխա է զոհվել
16 երեխա և ուսուցչուհին զոհվել են դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունից:
Ոստիկանության տվյալներով, Գուջրաթի մասնավոր դպրոց երեխաներին տեղափոխող ավտոբուսն այրվել է: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառ է դարձել կայծը, որն առաջացել է գազից բենզին վառելիքի փոխանցման ժամանակ: Զոհվածներից բացի, 7 դպրոցական էլ վիրավորվել է, նրանցից 5-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, երեխաների տարիքը 5-15 է:
Ավտոբուսի վարորդը կենդանի է մնացել ,սակայն փախել է պատահարի վայրից: Հիմա նրան որոնում է ոստիկանությունը:
Շվեդիայում անկարգությունները քաղաքից քաղաք են տեղափոխվում
Շվեդիայում արդեն մեկ շաբաթ ձգվող անկարգությունները Ստոկհոլմից Էդինբուրգ են տեղափոխվել: 25 երիտասարդներից բաղկացած դիմակավորված խումբն այրում է ավտոմեքենաներ, դպրոց, փորձել է հրդեհել նաև ոստիկանական բաժանմունքը:
Ոստիկանների կողմից դիմադրության արդյունքում ներգաղթյալ երիտասարդների խումբն աննշան է նվազել: Երեկ Ստոկհոլմի մերձակայքում գտնվում Կիստայում հրդեհվել է տարրական դպրոցը: Վանդալիզմի մի քանի այլ ակտեր ու հասարակական կարգի խանգարումներ են արձանագրվել: Հուզումներ են եղել նաև Լիպչյոգինայում, որտեղ 8 ավտոմեքենա է այրվել, դպրոց ու մանկապարտեզ: Աջ արմատականներն իրենց հերթին Տումբայից Էլբեշ ու Մելարհեյդեն 30 ավտոմեքենաներով երթ են կազմակերպել:
Չարագործների դեմ պայքարի համար ոստիկանությունը Մալմայում ու Գյոթեբորգում ավելացրել են իրենց ուժերը: Երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ` երկրում ու արվարձաններում կարգուկանոն վերականգնելու վերաբերյալ:
Ավերածությունները սկսվել են մայիսի 20-ից, Հյուսբյու շրջանում, որը բնակեցված է Մերձավոր Արևելքից,Աֆրիկայից ու Լատինական Ամեիկայից ներգաղթածներով: Այն ժամանակ 50-60 բողոքավորներն այրեցին շուրջ 100 ավտոմեքենա: Շարժառիթը Հյուսբյույում ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ 69-ամյա տղամարդու սպանությունն էր, որը հասարակական վայրում մաչետե էր հանել: Բողոքավորներն այդ միջադեպը որակեցին ոստիկանության դաժանություն: Շվեդական ու օտարերկրյա ԶԼՄ-ները տարածեցին այն կարծիքը, որ անկարգությունների իրական պատճառը ներգաղթած երիտասարդների գործազրկությունն է ու Շվեդիայի մյուս բնակչությունից մեկուսացումը: Նշվում է նաև, որ ինտեգրացիայի մակարդակն էականորեն նվազել է վերջին 10 տարում, այն բանից հետո, երբ երկրի աջցենտրիստական կառավարությունը կրճատեց ներգաղթյալներին ու փախստականներին հատկացվող սոցիալական օգնության ծավալը: Անցած տարի փախստականների թիվը կազմել է 44 հազար մարդ` երկրի բնակչության ընդհանուր 9,5 մլն-ի դիմաց: