Թուրք պատգամավորը որոշել է Անջելինա Ջոլիին առողջանալու համար Մալաթիայի ծիրան ուղարկել

joli ciranԹուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը որոշել է վերջերս քաղցկեղի վտանգի պատճառով վիրահատության ենթարկված հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիին առողջանալու համար Մալաթիայի ծիրան ուղարկել: Այս մասին պատգամավոր Օզը հայտնել է «Anadolu» գործակալության թղթակցին, նշելով, որ ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի բարի կամքի դեսպան հանդիսացող Ջոլիի հիվանդության և վիրահատության մասին մամուլից է իմացել: Այդ պատճառով էլ նա որոշել է Ջոլիին Մալաթիայի ծիրան ուղարկել, քանի որ այն բուժիչ հատկություններ ունի և օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում:

Թուրք պատգամավորը Ջոլիի համար ԱՄՆ-ում գտնվող թուրքական հյուպատոսարան է ուղարկել 6 կգ ծիրան և 2 կգ ծիրանի կուտ և նշել, որ դերասանուհու ցանկության դեպքում կրկին նրան ծիրան կուղարկվի: Օզը հայտնել է, որ նվերի հետ միասին Անջելինա Ջոլիին նաև նամակ է ուղարկել: «Նրան առողջություն ենք մաղթել և խնդրել, որ ընդունի մեր այս նվերը»,-նշել է ԱԶԿ-ի պատգամավորը:

 

Պատմաբանը Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան է եղել՝ բողոքելով նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ

n3Աջակողմյան հայացքներ ունեցող պատմաբանը հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առջև ինքնասպան է եղել Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում՝ բողոքելով նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:

դոմինիկ վեներԴոմինիկ Վենները հանգիստ դուրս է եկել 850 տարվա վաղեմություն ունեցող տաճարում գտնվող ամբոխից՝ նախքան ատրճանակը հանելը:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ 78-ամյա տղամարդը ատրճանակը պահել էր իր բերանի մեջ և կրակել:

Վեները իր պատմական աշխատանքներից մեկի համար պարգևատրվել էր հեղինակավոր l’Académie française կոչմամբ և Գաղտնի բանակ կազմակերպության նախկին անդամ էր, որը ռազմականացված խմբավորում էր և պայքարում էր Ֆրանսիայի կողմից Ալժիրի  գաղութացմանը վերջ դնելու դեմ:

Նա 18 ամսով բանտարկվել էր խմբավորմանը անդամակցելու համար և ազատ էր արձակվել 1962թ-ին:

Դեպքի պահին տաճարը բազմամարդ է եղել: Ականատեսներից մեկը հայտնել է, որ մարդիկ շատ են վախեցել և խառնաշփոթ դուրս վազել տաճարից:

Ոստիկանության տեղեկություններով՝ Վենները ոչ մի հայտարարություն չի կատարել դեպքից առաջ, սակայն իր մոտ նամակ է ունեցել:

Աստվածամոր տաճարը եղել է համասեռամոլների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարների հիմնական հավաքատեղին:

 

Չինացին գնել է աղավնուն 310 հազար եվրոյով

Китаец купил почтового голубя за 310 000 евроԵվրոպայում ամենաարագ փոստային աղավնին սահմանել է գնի ռեկորդ.  Անտվերպենում  բազմացնողից 310 հազար եվրոյով աճուրդում թռչունը գնել է Չինաստանից մի գնահատող : Աղավնու անունը Բոլտ է` ի պատիվ հայտնի ” մարդ-կայծակի”`  Ջամայկայից կարճ տարածության Օլիմպիական չեմպիոն Հուսեյն Բոլտի :

Սպորտային թռչունների սիրահարները այդպիսի աճուրդները համեմատում են նկարների և արվեստի այլ գործերի վաճառքի հետ: Նախկին ռեկորդը`  250 հազար եվրո մեկ աղավնու համար, սահմանվել է անցյալ տարի: Գնորդը, ի միջի այլոց, նորից ձեռնարկատեր էր Չինաստանից :

Նոբելյան մրացանակակիրը հերքել է պանդեմիայի տարածման լուրերը

A Nobel prize-winningՆոբելյան մրացանակակիրը երեքշաբթի հերքել է տարածված այն խուճապը, որ օրեցօր զարգացող թռչնագրիպը կարող է վերածվել պանդեմիայի և սպանել միլիոնավոր մարդկանց:
1996թ Նոբելյան մրցանակ շահած Պիտեր Դոհերթին ասել է, որ ծայրահեղ դեպքում վիրուսը իր հետ կարող է բերել մահացության բարձր մակարդակ:
Ավստրալիացի գիտնականը նաև ասելէ, որ այդպիսի պանդեմիա աշխարհում եղել է 1918թ, երբ հարբուխի հետևանքով մահացավ շուրջ 50 միլիոն մարդ: Դա գերազանցում էր Առաջին աշխարհամարտի զոհերի թվին:
Դոհերթիի կարծիքով` հնարավոր է գրիպի տարածում, սակայն այն չի ունենա կործանիչ հետևանքներ:

 

 

Էվերեստ մագլցելիս մահացել են երկու լեռնագնացներ

everest-graphic-620Այսօր Էվերեստը մագլցելիս մահացել են բանգլադեշցի և հարավկորեացի լեռնագնացներ, ասել է Նեպալի զբոսաշրջության պաշտոնյաները:
«Երկու տղամարդ երկուշաբթի լեռան գագաթից ցած իջնելիս  մահացել են»,-հաղորդել են տուրիզմի նախարարությունից:
34-ամյա հարավկորեացի Սունգ Հո-Սեոն Էվերեստ էր մագլցել առանց լրացուցիչ թթվածնի:
35-ամյա բանգլադեշցի Մուհաեդ Հուսեինը մահացել է վրանում՝ գագաթ մագլցելուց հետո:
Դեռևս պարզ չէ` ինչն է եղել լեռնագնացների մահվան պատճառը, սակայն ակնհայտ է, որ բարձրությունը իր դերն է ունեցել:
Մագլցման սեզոնի ժամանակ մահացել է հինգ մարդ` գտնվելով 8,848մ բարձրության վրա:

Ինդոնեզիայի ֆուտբոլը խառնաշփոթ վիճակում է. պաշտոնյա

Indonesia football official admitsԻնդոնեզիայի ֆուտբոլը գնտվում է խառնաշփոթ վիճակում : Սրա մասին ասել է Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիայի  ավագ պաշտոնյա Ռուդոլֆ Եսայասը:
Երկուշաբթի Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիան ինդոնեզիական ֆեդերացիային  տուգանել է 15,000 դոլարով  երկրպագուների  դրսևորած անկարգապահության համար: Նրանք մի քանի խաղերի ժամանակ ֆուտբոլի դաշտ են նետել պլաստմասե  շշեր, թղթե բաժակներ և արձակել  հրավառություն:
«Ֆուտբոլային կառավարումը Ինդոնեզիայում գտնվում է այնպիսի խառնաշփոթ վիճակում, որ մենք ունակ չենք որևէ կերպ պայքարել այս ամենի դեմ: Մենք ավելի հրատապ խնդիրներ ունենք»,-ասել է Եսայասը AFP լրատվական գործակալությանը:
Ամբոխի անկարգությունների պատճառով երկիրը ընթացիկ և նախորդ տարվա մեջ մի քանի անգամ տուգանվել է: Վերջինը եղել է մարտի 23-ի Սաուդյան Արաբիայի հետ խաղում:

Թուրքիայում քրդերենով դասավանդող առաջին բուհը կբացվի

Թուրքիայում քրդերենով դասավանդող առաջին բուհը կբացվիԹուրքիայում` Դիրաբեքիր քաղաքում, առաջին անգամ կբացվի համալսարան, որտեղ դասավանդումը կիրականացվի քրդերեն լեզվով:
Ինչպես հաղորդում է “Bianet.org”-ը, նման համալսարան բացելու համար նախ ստեղծվել է “Մեզոպօտամիա” (Միջագետք) հիմնադրամը, որը ունի շուրջ 300 հիմնադիր անդամ` մարդու իրավունքների պաշտպաններ, գիտնականներ, գործարարներ, հասարակական կազմակերպություններ:Համալսարանը, որը հավանաբար կկոչվի “Մեզոպոտամիա,” նախատեսվում է բացել 2016թ.-ին:Սկզբնական շրջանում համալսարանում կրթությունը իրականացվելու է քրդերենով, թուրքերենով և անգլերենով: Հետագայում նախատեսվում է ավելացնել նաև հայերեն և ասորերեն լեզուներով ուսուցում:
“Մեր ամենամեծ նպատակը բազմալեզու և բազմամշակութային կրթությամբ ապահովելն է: Թուրքիայում գոյություն ունեցող մայրենի լեզվի արգելքի պատճառով այդ հարցը լուծելու ենք այս հատուկ համալսարանի միջոցով”,-նշել է “Մեսոպոտամիա” (Միջագետք) հիմնադրամի ղեկավար Ռամազան Թունչը:

 

Վանի բանտում 12 բանտարկյալներ արդեն 8 օր հացադուլ են անում

Վանի բանտում 12 բանտարկյալ արդեն 8 օր հացադուլ են անումԹուրքիայում`Վանի F տիպի բանտում, 12 բանտարկյալներ  անժամկետ հացադուլ են հայտարարել: Այսօր հացադուլի 8-րդ օրն է:

Ինչպես հաղորդում է “Bianet.org”-ը, 12 բանտարկյալները PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և KCK-ի (Քրդական համայնքների միություն) գործով ձերբակալվածներ են: Հացադուլի մասնակիցները բողոքել են, որ բանտապահները իրենց վատ են վերաբերվում, սպառնում են, օրվա ընթացքում մի քանի անգամ ստուգում են իրենց բանտախցերը: Բացի այդ, բանտապահները ընտանեկան այցելությունների ընթացքում անհանգստացնում և վատ են վերաբերվում բանտարկյալների հարազատներին:

Պահանջելով վերջ դնել իրենց նկատմամբ նմանատիպ վարմունքեին`նրանք միևնույն ժամանակ կոչ են արել ապահովել այնպիսի սննդով, որը հնարավոր կլինի գոնե ուտել:

Մարդու իրավունքների միության Վանի մասնաճյուղի նախագահ Օմեր Ըշըքը հայտարարել է, որ բանտի ղեկավարության հետ բանակցություններ են ընթանում, և ակնկալվում է, որ այդ հարցում դրական արդյունք կգրանցվի:

 

Հավանաբար Ռուսաստանը և Ադրբեջանը նավթի տարանցման վերաբերյալ նոր համաձայնագիր կստորագրեն

լավրով-մամեդյարովՌուսաստանն ու Ադրբեջանը հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրեն Նովոռոսիյսկ նավթի տարանցման վերաբերյալ:

Մոսկվայում նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մոսկվա-Նովոռոսիյսկ ուղով նավթի տարանցման վերաբերյալ համաձայնագիրը խզվել էր մայիսի սկզբին Մոսկվայի նախաձեռնությամբ։ Ըստ Լավրովի` նման որոշման պատճառները զուտ տնտեսական են:

“Այժմ մեր էներգետիկ գերատեսչությունները զբաղվում են նոր համաձայագրի պատրաստմամբ, որը կարտացոլի ներկայիս իրողությունները”,- նշել է Լավրովը, հաղորդում է “Vesti.az”-ը:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը կոչ է արել չքաղաքականացնել նավթի տարանցման հարցը։

Արդյո՞ք պապ Ֆրանցիսկոսը էկզորսիստ է

v2pope-exorcismԱրդյո՞ք պապ Ֆրանցիսկոսը կարողանում է քշել չար ոգուն:

Այս հարցը անընդհատ շրջանառության մեջ է այն պահից սկսած, երբ կիրակի օրը սուրբ Պետրոսի հրապարակում պատարագից հետո Ֆրանցիսկոսը իր ձեռքերը դրել է մի երիտասարդի գլխին: Երբ Ֆրանցիսկոսը սկսել է աղոթել, երիտասարդը կես դյուժին չափով վեր է բարձրացել, ձգվել, ցնցվել և ընկել իր անվասայլակի մեջ:

Իտալական եպիսկոպոսների կոնֆերանսի հեռուստաալիքը դա որակել է որպես չար ոգու հեռացում և համաձայնել են, որ Ֆրանցիսկոսը կա´մ չար ոգուն քշել է, կա´մ աղոթելու միջոցով մարդուց հեռացրել է չարքին:

Վատիկանը երեքշաբթի առավել զգույշ է արտահայտվել՝ նշելով, որ Ֆրանցիսկոսը չի ցանկացել չարքին վանել, նա, ինչպես միշտ անում է հիվանդաների դեպքում, պարզապես աղոթել է ինչ-որ մեկի համար:

Դուբայի Բուրժ ալ Արաբ հյուրանոցի այցելուներին կտրամադրվեն 24 կարատ ոսկյա պատյանով iPad-եր

d1 (1)Հայտնի որպես «աշխարհի միակ յոթ աստղանի» հյուրանոց Դուբայում գտնվող Բուրժ ալ Արաբ հյուրանոցը որոշել է իր յուրաքանչյուր հյուրին հյուրանոցում մնալու ողջ ընթացքում տրամադրել 24 կարատ ոսկե պատյանով iPad:

Դուբայի հյուրանոցը հայտնի է իր թանկարժեք համարներով՝ ներառյալ անդրծովյան ակվարիում ռեստորանը և տանիքին գտնվող թենիսի կորտերը:

Ոսկե պատյանով iPad-երը կծառայեն որպես վիրտուալ օգնական՝ ծանոթացնելով հյուրանոցի տուրերի, ռեստորանի մենյուի, ինչպես նաև սպա սրահի և անձնական ծառայակցի ծառայությունների հետ:

iPad-ը միակ ոսկգույն իրը չէ հյուրանոցում, որտեղ համարները զարդարված են ծիրանագույնի, կարմիրի տարբեր երնագների հարուստ համադրությամբ և սկեզոծ դրվագներով:

Հյուրանոցի երկու անձի համար նախատեսված համարների գները մեկ գիշերվա համար սկսվում են 985 ֆունտ ստեռլինգից, իսկ թագավորական համարների գները՝ 12,000 ֆունտ ստեռլինգից:

Թբիլիսիում միասեռականների շքերթը զանգվածային անկարգություններով է ավարտվել

geo_anti_gay_riotՎրաստանի իշխանությունների համար ամոթալի ու տհաճ միջադեպի վերածվեց Թբիլիսիում միասեռականների առաջին շքերթը, որը ծեծկռտուքով ավարտվեց:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում միասեռականների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ անցկացված շքերթը վերաճեց զանգվածային անկարգությունների, երբ շքերթի մասնակիցների վրա հարձակվեց զայրացած ամբոխը`ճեղքելով մասնակիցներին պաշտպանող ոստիկանների շարքերը:

Ծեծկռտուքի ու զանգվածային անկարգությունների ժամանակ տասնյակ վիրավորներ եղան, այդ թվում`լրագրողներ եւ ոստիկաններ, որոնք փորձում էին շքերթի մասնակիցներին պաշտպանել հարձակումներից:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատապարտեց մայիսի 17-ին տեղի ունեցածը`հայտարարելով. «Խաղաղ հավաքների եւ սեփական կարծիքն արտահայտելու ազատության իրավունքը մեր ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»:

Հոմոֆոբիայի դեմ կազմակերպված շքերթի հակառակորդները դեռ նախորդ օրը սկսել էին հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական`Ռուսթավելի փողոցում եւ մինչեւ շքերթի անմիջական սկիզբը, նրանց թիվը հասնում էր մի քանի հազարի:

Ոստիկանությունը պաշտպանական օղակ էր կազմել Թբիլիսիի Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ հավաքվել էին մի քանի տասնյակ ակտիվիստներ, ովքեր լի էին միասեռականների շքերթն  անցկացնելու վճռականությամբ: Միջոցառումը դեռ չէր սկսվել, երբ զայրացած ամբոխը շարժվեց դեպի հրապարակ, եւ ոստիկանությունը ստիպված եղավ շքերթի մասնակիցների մեծամասնությանն ավտոբուսներով առավել անվտանգ վայր տեղափոխել, մինչեւ ամբոխը կհասցներ ներխուժել հրապարակ:

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականների ուղեկցությամբ շարժվող, մահակներով, քարերով եւ այլ իրերով զինված ցուցարարները հարձակվեցին շքերթի մասնակիցներին տեղափոխող երթուղայինի վրա`կոտրելով պատուհանների ապակիները եւ քարկոծելով ներսում եղած ակտիվիստներին:

Կատարվածից ոգեւորվելով`շքերթի հակառակորդներից ոմանք գրավեցին հրապարակը, տոնելով իրենց հաղթանակը, մինչդեռ մյուսները շարժվեցին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով:

Միասեռականների դեմ բողոքողների համար քաջալերող դեր էր ունեցել նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությունը, որտեղ վերջինս միասեռականությունը համեմատում է հիվանդության հետ եւ կոչ է անում քաղաքապետին  արգելել շքերթը:

Ի պատասխան`մայրաքաղաքի իշխանությունները հայտարարեցին, որ ցույցեր անցկացնելու համար նախնական թույլտվության կարիք չկա, եւ որ կազմակերպիչները պարզապես պետք է տեղեկացնեն իշխանություններին իրենց ծրագրերի մասին:

Մինչ այդ, Իվանիշվիլին խոստացել էր, որ հոմոֆոբիայի դեմ անցկացվելիք շքերթի մասնակիցների պաշտպանության մասին հոգ կտարվի անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքի են մյուսները միջոցառման մասին:

«Կան մարդիկ, ովքեր չեն կարող սա ընդունել, բայց մենք կանենք ամեն հնարավորը`ցանկացած փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար: Ահա թե ինչ պետք է լինի նման պարագայում», – հայտարարել էր վարչապետը:

Սակայն տեղի ունեցածից հետո, Իվանիշվիլին հավանության արժանացրեց ոստիկանության ձեռնարկած միջոցառումները եւ վստահեցրեց, որ բռնությունների ու անկարգությունների մեղավորները կպատժվեն: Վարչապետի խոսքերով` միասեռականների շքերթի ընթացքում անցանկալի պատահարները կանխելու նպատակով ոստիկանության 2 000 աշխատակիցներ են աշխատել այդ օրն Ազատության հրապարակում, սակայն ոստիկանների շարքերը պարզապես տեղի էին տվել մի քանի հազարի հասնող հակամիասեռական ցուցարարների ճնշմանը:

Այնուամենայնիվ, Իվանիշվիլու կառավարությանը մեղադրում են նրանում, որ ոստիկանությունը չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին:

«Վրաստանի որոշ քաղաքացիների հնարավորություն չտրվեց օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից: Պետությունն ի վիճակի չէր եղել միջոցառման անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել կամ բռնությունը կանխել», – հայտարարել էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին`դեպքի վայր ժամանելով:

Թբիլիսիում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ալեկո Ցկիթիշվիլին նշում է, որ շատերը կարծում էին, թե հոմոֆոբիայի դեմ նախատեսված շքերթը պետք է խաղաղ ընթանար, հատկապես երբ վարչապետը խոստացել էր ապահովել մասնակիցների անվտանգությունը:

«Խաղաղ եւ հստակ բովանդակությամբ հայտարարություններ տարածվեցին, որտեղ կառավարությունը խոստանում էր հոգալ կարգուկանոնի պահպանման մասին: Սակայն, դժբախտաբար, ողբերգություն տեղի ունեցավ, եւ մարդիկ տուժեցին», – ասում է Ցկիթիշվիլին`հավելելով, որ ականատեսների վկայությամբ, ոստիկաններն ունեին համապատասխան միջոցներ անկարգությունները կանխելու համար:

«Վստահ եմ, որ պետք է բարձրացնել ներքին գործերի նախարարի ու ոստիկանության  համապատասխան պաշտոնյաների պատասխանատվության հարցը», – նշում է նա:

Այլ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ընդդիմադիր ուժերն այն կարծիքին են, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով`կառավարությունն ու ոստիկանությունը հեղինակազրկվեցին:

«Մեզ պետք է պետություն, որը պատրաստ է արձագանքել ագրեսիային», – ասում է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Չիորա Տակտակիշվիլին:

Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ստիպեցին շատերին մտահոգվել կրոնական անհանդուրժողականության հնարավոր վերելքի եւ երկրի հեղինակությանը հասցված վնասի կապակցությամբ:

«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես են հոգեւորականները մասնակցում այդ ամենին եւ անամոթաբար թույլ տալիս, որպեսզի երեխաներն իրենց մասնակցությունն ունենան այդ բռնություններին», – ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Տակտակիշվիլին:

«Ցավոք, տեղի ունեցածի պատճառով կառավարության հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել, եւ որ ամենացավալին է`ողջ պետության հեղինակությանը նույնպես», – ասում է Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ցկիթիշվիլին:

«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության մեջ, պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն: Ո’չ քահանայի սքեմը, ո’չ թագավորական թագը, ո’չ էլ նախագահի աթոռը չպետք է անպատժելիություն երաշխավորեն», – եզրակացնում է նա:

 

Թինա Ժվանիա, Կովկաս

Կովկասյան լրատու # 688

Թինա Ժվանիան ազատ լրագրող է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net

 

 

Ալիևի հրամանով հետաքննություն է սկսվել`պարզելու, թե ուր են Ադրբեջանի կողմից Ռուսաստանին տրված եվրատեսիլյան միավորները

Ալիևի հրամանով հետաքննություն է սկսվել`պարզելու, թե ուր են Ադրբեջանի-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե ինչու իր երկիրը ոչ մի միավոր չի տվել Ռուսաստանին մայիսի 18-ին կայացած “Եվրատեսիլ 2013” համաեվրոպական երգի մրցույթի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական “Vesti.az” կայքը։

 

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն պարզաբանել է, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում ձայների վերահաշվարկ։ Դեսպանն ընդգծել է, որ քվեարկությանը մասնակցած ադրբեջանցիների մեծ մասն իրականում աջակցել է հենց Ռուսաստանին։

 

“Ներկայում տեղի է ունենում ձայների վերահաշվարկ: Ըստ իմ ունեցած տեղեկության`Ադրբեջանում շատ շատերը իրենց ձայնը տվել են Ռուսաստանի ներկայացուցչին: Քվեարկության իրական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանն Ադրբեջանից պետք է ստանար 10 միավոր”,-ասել է Բյուլբյուլօղլուն։

 

Հավելենք, որ մայիսի 14-18-ը Շվեդիայում տեղի ունեցած “Եվրատեսիլ 2013” մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը`Դինա Գարիպովան, զբաղեցրել է 5-րդ տեղը: Ադրբեջանը Ռուսաստանի ներկայացուցչին ոչ մի միավոր չէր տվել, մինչդեռ Ռուսաստանը առավելագույն 12 միավորը տվել էր Ադրբեջանի ներկայացուցչին:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ադրբեջանում “բռնազավթված տարածքների” մասին օրինագիծ չի պատրաստվում. Միլլի մեջլիս

Ադրբեջանում “բռնազավթված տարածքների” մասին օրինագիծ չի պատրաստվուÕ

Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ադրբեջանցի օրենսդիրները “Ադրբեջանի բռնազավթված տարածքների” մասին  օրինագիծ են պատրաստել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

 

Այդ օրինագծի մասին տեղեկությունը տարածել էին ադրբեջանական իշխանամետ պետական լրատվամիջոցները`մեջբերում անելով նույնիսկ օրինագծի տեքստը:

 

 

“Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ խորհրդարանում նման օրինագծի պատրաստման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Խորհրդարանի հանձնաժողովներից և որևէ մեկում չի քննարկվել և չի նախատեսվում նման օրինագծի քննարկում”,-ասված է Միլլի մեջլիսի տարածած հաղորդագրությունում:

 

Նշենք, որ այդ օրինագծով նախատեսվում էր քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հասարակական և այլ կազմակերպություններին, ինչպես նաև անհատ քաղաքացիներին (բացառությամբ պաշտոնական պատվիրակության անդամների)` “մինչև բռնազավթված տարածքների ազատագրումը” Հայաստանի հետ համագործակցելու համար:

 

Գողերի թիրախ դարձած զբոսաշրջիկներին պաշտպանելու համար Վատիկանը ստիպված է խստացնել Սիքստինյան կապելլայի անվտանգությունը

Crowd Touring the Sistine ChapelՍիքստինյան կապելլայում Միքելանջելոյի գլուխգործոցով հիացող զբոսաշրջիկները դառնում են գողերի թիրախ:

v2Զբոսաշրջիկները տարբեր ինտերնետային կայքերի միջոցով նախազգուշացնում են Վատիկան այցելողներին զգույշ լինել կողոպտիչներից՝ այդպիսով կոչ անելով Վատիկանին բարելավել անվտանգության պայմանները և  սահմանափակել օրվա ընթացքում այցելուների թիվը:

Պաշտոնական էքսկուրսավարները սպառնացել են, որ ցույց կկազմակերպեն, եթե այս կապակցությամբ որևէ բան չարվի: Նմանատիպ ցույց տեղի է ունեցել նաև Փարիզի Լուվրի թանգարանում:

Էքսկուրսավարներից մեկը The Times-ին հայտնել է, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ Վատիկանը յուրաքանչյուր օր մինչև 30,000 մարդու ներս մտնելու թույլտվություն է տալիս, ինչը հավասար է Տոկիոյի մետրոյից յուրաքանչյուր օր օգտվողների թվին:

Սիքստինյան կապելլան իր անունը ստացել է պապ Սիքստուս IV-ի անունից, ով նախաձեռնել էր նրա կառուցումը:

Յուրաքանչյուր օր 25,000 կամ տարեկան հինգ միլիոն մարդ է այցելում Սիքստինյան կապելլա:

Մուտքը դեպքի Վատիկանի թանգարան և Սիքստինյան կապելլա արժե 16 եվրո. թանգարանի եկամուտը տարեկան կազմում է 80 միլիոն եվրո:

Սիքստինյան կապելլան առավելապես հայտնի է Միքելանջելոյի որմնանկարներով, սակայն նրանից առաջ այստեղ որմնանկարել են նաև այլ նկարիչներ, ինչպես օրինակ Բոտիչելլին, ով որմնանկարնել է կապելլայի երկու երկար պատերը:

 

Թուրքիայում բազմազգ և բազմակրոն երգչախումբը խաղաղության կոչեր է անում

xumb  Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը խաղաղության և հանդուժողականության մշակույթի հետ աշխարհին ծանոթացնելու համար թուրքերեն, արաբերեն, եբրայերեն, հայերեն, քրդերեն երգերի ու կրոնական երգեցողության ճանապարհն է ընտրել: Կրոնների հետևորդներից կազմված այս կառույցում արտացոլվում է Թուրքիայի մշակույթային խճանկարը: Երգչախմբի հիմնադիր նախագահ Յըլմազ Օզֆըրաթը նշելով, որ այս հողերի բնակիչները դարեր շարունակ միասին ապրել էլ մշակույթային ընդհանուր ժագանգությամբ, ասել է. «Ոչ թե երկու հատ, այլ նույնիսկ երկու հազար ռումբ էլ պայթեցնեք, չեմ հավատում, որ կարող եք վերջ դնել այս եղբայրությանը:»

Բուրսա քաղաքում համերգ տալուց հետո տեղական «Bursada bugün» կայքը անդրադարձել է խմբի գործունեությանը: Ահա կայքը գրում է, որ երգչախմբում ներկայացված են 3 կրոնի և 6 տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ՝ մուսուլմաններ, քրիստոնյա հայեր, կաթոլիկներ, ուղղափառներ, ալևիներ, հրեաներ: Սրանք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր ծնվել են հենց այդ երկրում, այսինքն այս հողի զավակներն են: Խմբի ղեկավար Յըլմազ Օզֆըրաթը նշել է, որ իրենք աշխատում են աշխարհում ամենամեծ անհրաժեշտության՝ խաղաղության համար: «Մեզ մոտ դա հաջողվել է, նշանակում է, յուրաքանչյուրը կարող է դա անել»,-ասել է Օզֆըրաթը:

Իրաքում օրը պայթյուններով է սկսվել

irak Իրաքի Սալահադդին և Քիրքում քաղաքներում օրը պայթյուններով է սկսվել: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով տեղական ոստիկանության փոխանցած տեղեկությունը, հաղորդում է, որ Սալահադդինում առավոտյան ժամը 6-ին 5 րոպե տարբերությամբ երկու ավտոմեքենա է պայթել: Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել, 38 հոգի վիրավորվել է:

Միևնույն ժամանակ երկու պայթյուն է տեղի ունեցել Քիրքուքում: Պայթուցիկները տեղարված են եղել քաղաքի կենտրոնում գտնվող մսի վաճառակետի մոտ: Քիրքուքի պայթյունը խլել է 6 մարդու կյանք, 27-ը՝ վիրավորվել է:

Ստոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում են զանգվածային անկարգությունների հետքերը

ստոկհոլմՍտոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում  են զանգվածային անկարգությունների հետքերը:

Նախօրեին, երեկոյան ցուցարարները, հիմնականում պատանիներ, այրել են մոտ 100 ավտոմեքենա: Երբ դեպքի վայր են հասել իրավապահները, նրանց ուղղությամբ քարեր և շշեր են նետել: Մի քանի սպաներ  վիրավորվել են: Ցույցի պատճառը, ըստ միտինգավորների, ոստիկանության ավելի քան կոշտ գործողություններն են եղել: Նախորդ շաբաթ մի տղամարդ սառը զենքով սպառնացել է ոստիկաններին, և վերջինները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ: Ընդ որում,  իշխանությունները հերքում են, որ իրավապահների գործողությունների հետ կապված բողոքներ են ստացել:

 

Սև լաբրադորը կատարում է Ադելի հիթը

labradorՇնորհիվ բրիտանական երգչուհի Ադելի երգի նկատմամբ արձագանքի, ցանցի նոր աստղ է դարձել Ռև  անունով սև լաբրադորը: Տեսանյութը, որի գլխավոր հերոսը շունն է, տեղադրվել է YouTube և հավաքել մեկ միլիոն դիտում: 

“Սա Ռևի  սիրած երգն է, որը նա լսել է, երբ լակոտ էր: Նրա արձագանքը շատ  ազդեցիկ է”,- գրում է շան տիրուհին superdatsun նիկի տակ ` նկարագրելով երկու րոպեանոց հոլովակը: Տեսանյութում երգչուհու սանիկը, հազիվ լսելով սիրած երաժշտության առաջին նոտաները, ձայնակցում է “Make You Feel My Love” հիթին և վազում նոութբուքի մոտ: Ամբողջ երգի ընթացքում շունը ինքնամոռաց գռմռում է :

Հոլովակը համացանցում է հայտնվել մայիսի 15-ին: Մի շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում այն դիտել է մոտ 3 միլիոն մարդ:

Կոլորադոյի բնակչուհին մի  փոքր պատմել է իր սիրելիի մասին. նա հաղորդել է, որ շանը վերցրել է ապաստարանից: Նա կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են ունենալ այդպիսի հիանալի զգացմունքային բարեկամ , փրկել փորձանքի մեջ հայտնված կենդանիներին:

Ընդհանրապես, երգող կենդանիները հաճախ են գրավում ցանցի օգտատերերի ուշադրությունը: Այպիսով մեծ ուշադրության արժանացավ  այծը, որը ձայնակցում էր հայտնի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի  “I Knew You Were Trouble” երգին: Հիթի ոչ սովորական կատարումը գրավեց ավելի քան 2 միլիոն մարդու ուշադրությունը: