Իսրայելի բանկում դժգոհ հաճախորդը 4 մարդ է սպանել

iԲեէր -Շևա քաղաքում, վարկի ժամկետի երկարաձգման  դիմումի մերժում ստանալով, տղամարդը կրակ է բացել, սպանել 4 մարդու:

Ոստիկանության տվյալներով, տղամարդը հույս է ունեցել, որ իր հիպոթեկային վարկի ժամկետը կերկարաձգեն,սակայն մերժում է ստացել: Դրանից հետո նա  զենքով վերադարձել է բանկային բաժանմունք ու կրակ բացել:

Սկզբում սպանել է 2 աշխատակցի, ապա խուճապի ժամանակ սպանել է ևս 2 հաճախորդի: Լրջորեն վիրավորվել է 5 մարդ, իսկ մի կնոջ պատանդ է վերցրել:

Մի քանի ժամից տղամարդն այդ կնոջն ազատ է արձակել ու ինքնասպանություն գործել:

Վենեսուելայի նախագահը “ոստիկանական հեղափոխության” կոչ է արել

5176d342-90ed-e9ce-90ed-e9c1a4344fe1.photo.0Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում “ոստիկանական հեղափոխություն”իրականացնելու անհրաժեշտության մասին,տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:

“Մենք պետք է շարունակենք “կոմանդանտե” Չավեսի սկսած “ոստիկանական հեղափոխությունը”:

Վենեսուելական բանակի  ստորաբաժանումները հսկողություն են սահմանել Կարակասի փողոցներում ու մի քանի նահանգներում` նախագահի “Անվտանգ հայրենիք” պլանի իրականացման նպատակով, որն ուղղված է հանցագործությունների դեմ: Այդ առաքելության մեջ ներգրավված է 15 հազար սպա ու զինվոր:

Երկուշաբթի,  օպերացիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն ասել է, որ ակցիայի հիմնական նպատակը ողջ Վենեսուելայուն անվտանգ տարածք դարձնելն է:

Փորձագետները նշում են, որ բանակը հանցավորության դեմ պայքարում ներգրավելուն դրդել է ծայրահեղ քրեական իրավիճակը, որ ստեղծվել է վերջին տարիներին: Պաշտոնական տվյալների համաձայն, 2012-ին երկրում սպանությունների թիվն աճել է 14%-ով, գերազանցելով 16 հազարը (100 հազար բնակչից` 54-ը) ու, ըստ Observatorio Venezolano de Violencia  հրապարակած զեկույցի տվյալների, նախորդ տարի Վենեսուելայում կատարվել է 21,7 հազար սպանություն կամ` 100 հազար բնակչից սպանվել է 73-ը:

Թուրքիայում ռուսների թունավորման գործով մեղավորները դատապարտվել են 90 տարվա ազատազրկման

pic_1369076822Թուրքիայում Բոդրում առողջարանային քաղաքում 2011-ին ռուս զբոսաշրջիկների թունավորման գործով մեղավորների նկատմամբ դատավճիռ է կայացվել:

Ինչպես հայտնել է պաշտպանը,  գործով մեղավոր ճանաչված 4 մարդ ստացել է 90 տարվա ազատազրկում: Եվս 3-ը, որոնց թվում առագաստանավի տերը, որի վրա ռուսներն իրենց հանգիստն էին անցկացնում, ստացել են 7 տարվա բանտային պատիժ:2011-ին ռուս զբոսաշրջիկների խումբն առագաստանվով զբոսանքի ժամանակ թունավորվել էր ալկոհոլային խմիչքներից, ինչի հետևանքով նրանցից 5-ը մահացան, իսկ մի քանիսն էլ սուր սննդային թունավորում ստացան: Ավելի ուշ պարզվեց, որ զբոսաշրջիկներին հրամցրած ալկոհոլի մեջ մեծ քանակությամբ մեթանոլ կա: Թուրքական իշխանությունների տվյալներով, խմիչքը բերվել էր Հյուսիսային Կիպրոսից: Դեպքից օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին կատարվածը սպանություն որակելու մտադրության մասին, պարզաբանելով, որ խմիչքը պատրաստողները` ավելացնելով մեթանոլը, հնարավոր չէ, որ չիմանային դրա վտանգավորության մասին:

Օկլահոմայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

pic_1369112420Զոհերի թվում առնվազն 20-ը երեխաներ են, քանի որ  պտտահողմի հարվածի տակ է հայտնվել տարրական դպրոց: Ականատեսների վկայությամբ, շենքն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Տուժածների թիվը ներկա դրությամբ 233 է: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Նախագահ Օբաման կատարվածն աղետ է անվանել ու կարգադրել տեղական իշխանություննեին դաշնային օգնություն ցուցաբերել հետևանքները վերացնելու գործում:  Reuters գործակալության տվյալներով, նման օգնությունը կարող է ներառել սուբսիսդիաներ ժամանակավոր կացարաններ կառուցելու, վնասված տները նորոգելու ու չապահովագրված ունեցվածքի կորստի դիմաց որպես փոխհատուցում տրամադրելու համար:

Լայպցիգում գոթական փառատոն է

-Այս օրերին Լայպցիգում գոթական ամենամյա ավանդական փառատոն է անցկացվում:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում է ժամանակակից երաժշտության ծանր ոճի ու հագուստի  “գոթական” ոճի 20 հազար երկրպագու:

 

 

Չիլիում Մարիխուանայի գլոբալ քայլերթ է անցկացվել

CHILE-CANNABIS-LEGALIZATION-MARCHՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում զանգվածային ցույցեր են եղել ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման:

Նշվում է, որ ակցիան Global Marijuana March.  համախարհային միջոցառման մաս է կազմել:

Օկլահոմայում առնվազն 37 մարդ է զոհվել պտտահողմի պատճառով

21055929.584401.310Առնվազն 37 մարդ է զոհվել Օկլահոմային պատուհասած տոռնադոյի հետևանքով: Ամենից շատ տուժել է Օկլահոմայի Մուր քաղաքը: Հիմա փրկարարները փորձում են  դպրոցի ավերակների տակից դուրս բերել երեխաներին: Օդերևութաբանական ծառայության աշխատակիցներից մեկն ասել է, որ սա  20 տարվա մեջ ամենաուժեղ պտտահողմն է: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրում է նահանգի ծայրամասերում ավերված տասնյակ տներ: Որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել:

Հանգստյան օրերին Օկլահոմա, Քանզաս ու Այովա նահանգներին ավելի քան 20 պտտահողմ էր   պատուհասել.ավերվել էր ավելի քան 100 տուն:

Ռուսաստանում ուսանողը ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ սեքս տիկնիկի հետ լուսանկարվելու համար

r2Ռուսաստանում ուսանողուհին ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ փչված սեքս տիկնիկի հետ նկարվելու համար:

r323-ամյա Անաստասիյա Պոլինկովան մեղադրվել է խուլիգանության մեջ իր երեք ընկերների հետ տիկնիկը Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի Դաշնային համալսարանի մոտակայքում գտնվող հուշակոթող տանելու համար:

r1Հարբած ուսանողները, իրենց գլխներին դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործված գլխի հարմարանքներ և ռուսական դրոշը ծածանելով, իրենց ընկերոջից վերցրել էին տիկնիկը և շարժվել դեպի հուշակոթող, որտեղ արված լուսանկարները նրանք տեղադրել էին ինտերնետում:

Այժմ հետախույզները որոնում են Պոլինկովայի երեք անանուն ընկերներին, ովքեր փախել էին, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալելու իրավունք էր ստացել:

Ներքին գործերի նախարարի ներկայացուցիչ Եվգենի Նյուկինը տեղեկացրել է, որ նկարում պատկերված բոլոր անձանց ինքնությունները իրենց հայտնի են, և նրանք բոլորն էլ պատժվելու են:

Համալսարանից հաստատել են, որ բոլոր չորս ուսանողները, ինչպես նաև լուսանկարիչը, հեռացվել են:

Միասեռական երեխաների ծնողների մասին պատմող «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը ցնցել է նաև Դիրաբեքիրը (տեսանյութ)

benim_cocugum_afisԹուրք ռեժիսոր Ջան Ջանդանի հեղինակած «Իմ երեխան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է լեզբի, առվամոլ, բիսեքսուալ և տրանս երեխաներ ունեցող հինգ ծնողների ապրումների մասին, երեկ պրեմիերա է ունեցել Դիարբեքիրում: Ֆիլմը, որի ցուցադրությանը ներկա են եղել հասարակական մի շարք կազմակերպությունների և տեղական կառույցների ներկայացուցիչներ, մեծ տպավորություն է թողել լսարանի վրա:

Ինչպես գրում է «Ակօս»-ը՝ Թուքիայում մեծ աղմուկ հանած ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի էր, քանի որ Դիարբեքիրի 350 հոգանոց դահլիճը լի էր հանդիսականներով, որոնք եկել էին նաև շրջակա քաղաքներից՝ Մալաթիայից, Մարաշից, Թունջելիից (Դերսիմ) և այլ շրջաններից: Վերջիններս երկար ծափահարում և գովեստի խոսքեր էին ասում ֆիլմը ստեղծած անձնակազմին: Ցուցադրությանը ներկա գտնված Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության փոխհամանախագահ իրավաբանը Դանըշ Բեշթաշը «Twitter»-ում կիսվել է իր տպավորություններով: «Շատ արժեքավոր է այն պայքարը, որը ընտանիքները մղում են իրենց երեխաների համար: Մենք միասին ենք կանգնելու խտրականության և օտարման դեմ»,-նշել է Բեշթաշը:
Ֆիլմի ռեժիսոր Ջան Ջանդանը նշել է, որ Դիրարբեքիրում տեղի ունեցած ցուցադրությունը նվիրվում է 2012 թվականին այդ քաղաքում միասեռական լինելու համար սպանված 17-ամյա Ռոժին Չիչեքի հիշատակին:

Իրաքյան Քուրդիստանի սահմանադրությունը քվերակության կդրվի

kurtԻրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի ինքնավարության ղեկավարությունը որոշում է կայացրել քվեարկության դնել Իրաքյան Քուրդիստանի շրջանային ղեկավարության սահմանադրությունը, որը նախապատրաստման վրա համապատասխան հանձնաժողովը աշխատել է յոթ տարի:
Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով քրդական կայքերում տեղ գտած լուրերը, հաղորդում է, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուտ Բարզանին հանդիպել է սահմանադրական հանձնաժողովի հետ և ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ սահմանադրության մեջ իրավական ոչ մի թերություն չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ որոշվել է այն քվեարկության դնել: Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Ֆիրսեթ Ահմեդը նշել է, որ Քուրդիստանում բնակվող կրոնական և էթնիկական բոլոր խմբերը հանձնաժողովում ունեն իրենց ներկայացուցիչները: «Նոր սահմանադրության պատրաստման ընթացքում օգտվել ենք 40 երկրի սահմանադրությունից: Դիմել ենք տեղացի և արտասահմանցի մասնագետների, Քուրդիստանի խորհրդարանում ընդունվելուց առաջ 5 հազար առաջարկ և մեկնաբանություն ենք ստացել»,-նշել է Ֆիրսեթ Ահմեդը:

 

Վերջին երեք տարում Թուրքիայում 666 կին դարձել է ընտանեկան բռնության զոհը

fatma sahinԹուրքիայի սոցիալական հարցերի և ընտանիքի նախարար Ֆաթմա Շահինը հայտնել է, որ 2009-2012 թվականների ընթացքում թուրքական ընտանիքներում բռնության հետևանքով 666 կին է մահացել: Նախարարը, մեջբերելով ներքին գործերի նախարարության տվյալները, նշել է, որ ընտանեկան բռնության հետևանքով 2009 թվականի մահացել է 171 կին, 2010-ին՝ 177, 2011-ին՝ 163, իսկ 2012 թվականին 155 կին:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ նախարար Ֆաթմա Շահինի խոսքերով՝ ներկայացված թվերը վերաբերվում են ոչ միայն ընտանիքում տղամարդկանց բռնության զոհը դարձած կանանց, այլ նաև ընտանիքի որևէ անդամի կողմից բռնության ենթարկվելուց արդյունքում մահացած բոլոր կանանց:

Նյու Յորքում տեղի է ունեցել թյուրքական ժողովուրդների շքերթ

shqertՆյու Յորքում տեղի է ունեցել թյուրքական ժողովուրդների շքերթ, որը կազմակերպել է Թյուրք-ամերիկյան ֆեդերացիաների ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցել է Եվրոմիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը, բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր Թուրքիայից, Հյուսիսային Կիպրոսից, Ադրբեջանից:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Էգեմեն Բաղըշը ընդգծել է, որ միջոցառման գլխավոր առանձնահատկությունը թյուրքական աշխարհի մշակույթի ներկայացումն է: Նրա խոսքերով՝ միջոցառումը ցույց է տալիս թյուրքական աշխարհի միասնությունը: Թուրք նախարարը նշել է, որ արդեն 32 տարի է, ինչ թյուրքական աշխարհը մասնակցում է այս շքերթին:

Իսլամական աշխարհը արթնության կարիք ունի. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկյան այցի շրջանակներում Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է թուրքական համայնքի և Իսլամական հանրության հետ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մահմեդականները պատմական նշանակություն են ներկայացնում ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ ողջ իսլամական աշխարհի համար: Էրդողանի խոսքերով՝մահմեդական համայքի գործունեությունը այս երկրում օգնում է ամերիկացիներին իսլամը ճիշտ ներկայացնելու գործում, ինչպես նաև հանդիսանում է ԱՄՆ-ը և իսլամական աշխարհը իրար կապող օղակ: «Մահմեդական երկրները պետք է արթնանան»,-հայտարարել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանը խոսել է նաև իսլամաֆոբիայի մասին: Նրա խոսքերով՝ մի քանի օրինակի հիման չի կարելի պատկերացում կազմել բոլոր մահմեդականների մասին: Ընդգծելով, որ մահմեդական համայնքի դեմ հաճախ վտանգավոր քարոզչություն է ծավալվում, Էրդողանը նշել է, որ մահմեդականներին որպես ահաբեկիչներ որակելը սխալ և անարդար է:

Ռեյհանլըում պայթյուններ իրականացնողները թուրքեր են. Բեշիր Աթալայ

1Թուրքիայի վարչապետի օգնական Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Ռեյհանլըում պայթյուններ իրականացնողները թուրք են:

Ինչպես հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Բեշիր Աթալայը, ընդգծելով, որ միջոցներ են ձեռնակվել թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովման ողղությամբ,  ասել է. “Դժբախտաբար, Ռեյհանլըում այդ պայթյունները իրականացնողները, մեր քաղաքացիների կյանքը խլողները բոլորը Թուրքիայի, ոչ թե Սիրիայի քաղաքացիներ են: Ձերբակալվածները, բանտարկվածները, նրանք, ովքեր փնտրվում են, բոլորը թուրք են: Այս դեպքին սիրիացի փախստականները ոչ մի առնչություն չունեն: Նրանք էլ են զոհեր ունեցել”:

Անրադառնալով այն հարցին, թե որքան սիրիացի է Թուրքիայիում ապաստան գտել, Աթալայը նշել է, որ նրանց թիվը ճամբարներում մոտ 200.000 է, իսկ քաղաքներում`ամենաքիչը 100.000:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային:

 

Իսրայելում բանկ են կողոպտել, կա 4 զոհ և 7 վիրավոր

israjelԻսրայելական Բեեր-Շևա քաղաքում բանկի կողոպուտի ժամանակ չորս մարդ է սպանվել, ևս յոթը վիրավորվել են :

Բանկի մասնաճյուղի վրա հարձակված հանցագործը ինքնասպան է եղել:  Ըստ որոշ տվյալների`  կողոպտիչն ուներ հանցակից. տեղական հեռուստալիքներով ցուցադրել են, որ վիրավորներից մեկին հիվանդանոց են տարել ձեռնաշղթաներով: Սակայն առայժմ ոստիկանությունը խոսում է միայն մեկ հանցագործի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանկի մասնաճյուղ են մտել երկու տղամարդիկ  և առանց նախազգուշացնելու սկսել են կրակել հաճախորդների վրա: Դրանից հետո հատուկջոկատայինները գրավել են շենքը:

Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գաբալայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ բիզնես ֆորում է տեղի ունենալու

Գաբալայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ բիզնես ֆոÖՄայիսի 25-ին Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալա քաղաքում տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հանդիպման ընթացքում կքննարկվեն 3 երկրների միջև տնտեսական կապերի հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Սա արդեն երրորդ եռակողմ հանդիպումն է: Նախորդները տեղի են ունեցել Թբիլիսիում և Կարսում:

Համաձայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների`2013թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 245.8 մլն դոլար, Թուրքիայի հետ`617 մլն դոլար:

Ադրբեջանառուսական սահմանին համատեղ գործողություն է իրականացվում

Ադրբեջանառուսական սահմանին համատեղ գործողություն է իրականացվումՌուսաստանի հետ սահմանակից ադրբեջանական հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում սկսվել է “Սահման-Վահան” կոչվող լայնածավալ գործողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ՆԳՆ-ի հետ միասին գործողությանը մասնակցում են Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Ադրբեջանի Զագաթալայի շրջանի բնակիչները գործակալության հետ զրույցում պատմել են, որ իրենց շրջանում պահակակետեր են տեղակայվել: Ոստիկանության աշխատակիցները մանրամասն զննում են ավտոմեքենայով շրջան մուտք ու ելք անող անձանց: Գախական Շրջանի ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են համատեղ գործողություն անցկացնելու փաստը, սակայն հրաժարվել են այլ տեղեկություն տրամադրել:

Գուբայի շրջանային ոստիկանությունից էլ հայտնել են, որ գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա: Համաձայն գործակալության` գործողության նպատակն է պայքարել  անդրազգային կազմակերպված հանացավորության, ապօրինի գաղթի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ:

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույց են ունեցել:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը`ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Հեռախոսային բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային նշանակության մի շարք խնդիրների վերաբերյալ:

Ըստ գործակալության` Իրանի արտգործնախարը հեռախոսազրույցի ժամանակ ցանկություն է հայտնել մոտ ապագայում պաշտոնական այցով Ադրբեջան այցելել:

Նա հայտնել է, որ Իրանը ցանկանում է մայիսի 29-ին Թեհրանում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս կազմակեպել, և Ադրբեջանի արտգործնախարարին հրավիրել է մասնակցել դրան:

Իրանի իշխանությունները կախաղան են բարձրացրել ԱՄՆ և Իսրայելի համար աշխատող երկու լրտեսների

i1Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի Մոսսադի և ԱՄՆ-ի ԿՀՎ-ի համար լրտեսության մեջ մեղադրված երկու տղամարդու:

Մուհամեդ Հեյդարին մեղադրվել է Մոսսադի գործակալներին գումարի դիմաց անվտանգության հետ կապված տեղեկություններ հայտնելու,  իսկ Կուրոշ Ահմադին՝ ԿՀՎ-ի համար ինֆորմացիա հավաքելու համար:

Մահվան դատավճիռը կայացվել է Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից և հաստատվել գերագույն դատարանի կողմից:

Զեկույցում նշված չէ, թե երկու տղամարդիկ երբ են ձերբակալվել կամ երբ է նրանց դատավարությունը տեղի ունեցել:

Ավելի շուտ Իրանը տեղեկացրել էր, որ հաջողությամբ բացահայտել է երկրի ներսում գործող լրտեսական ցանցեր:

Թեհրանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է իր կենսական նշանակության ծրագրերի՝ հատկապես միջուկային ծրագրի վերաբերյալ լրտեսելու հարցում:

Իրանը արևմուտքի լրտեսական գործակալություններին՝ հատկապես Մոսսադին, մեղադրում է իր միջուկային ծրագրում ներգրավված գիտնականների սպանության մեջ: Միացյալ նահանգները ժխտել է սպանությունների հետ իր կապը: Իսրայելը ոչ մի մեկնաբանություն չի արել:

Անցած ամիս Ամնեսթի ինթերնեյշնլը զեկույց հրապարակեց, ըստ որի  2012թ-ին Իրանում իրականացվել էին պաշտոնապես հաստատված 314 մահապատիժներ, ինչի արդյունքում Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղցենում այս հարցում:

Լրտեսության համար Իրանում ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետը ազատ է արձակվել

Լրտեսության համար Իրանում ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետը ազԻրանում ձերբակալված ադրբեջանցի գրականագետ Խալիդա Խալիդը և նրա վարորդը մայիսի 19-ին ազատ են արձակվել, հաղորդոմ են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաջիկա օրերին նրանք հետ կուղարկվեն Ադրբեջան:

Իրանական կողմը չի նշում, թե ինչի հիման վրա են ազատ արձակվել ձերբակալվածները, սակայն դա ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջանորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումից հետո:

Հիշեցնեք,որ Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա  Խալիդը և իր վարորդը ձերբակալվել են ապրիլի 30-ին Թավրիզում:

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները  փորձել են “ոչ օրինական կոնտակտներ” հաստատել, սակայն հստակ փաստեր չեն նշվել:

Ադրբեջանի արտգործնախարարությունը երկու բողոքի նոտա էր  հղել՝ պահանջելով ազատ արձակել իր քաղաքացիներին:

Իրանական մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Խալիդը զբաղվել  է լրտեսությամբ: