Նա սեքսի ուսուցիչ է (լուսանկարներ)

2Թուրքական «Haberler»-ը պատմում է շատ արտասովոր մասնագիտություն ունեցող մի մարդու մասին: Ռուսական արմատներ ունեցող Ալեքս Մեյը սեքսի ուսուցիչ է: Վերջինիս 18 դասաժամից բաղկացած դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ վճարելով համապատասխան գումար: Ալեքսը հավաստիացնում է, որ իր գիտելիքները օգտակար են սեռական հարաբերություններում անվստահություն ունեցող մարդկանց համար: Ահա որոշ լուսանկարներ Ալեքսի անցկացրած պարապունքներից:

«Avatar» ֆիլմի աստղ Զոյի Սալդանան զզվել է տղամարդկանցից և կին զուգընկեր է ուզում

zoe-saldana-allure«Avatar» ֆիլմի հոլիվուդյան աստղ Զոյի Սալդանան հայտնվել է նշանավոր «Allure» ամսագրի շապիկին: Իր տված հարցազրույցում Սալդանան հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա նշել է, որ արդեն հոգնել է իր նման հոլիվուդյան դեմքերի հետ շփվելուց և այլևս չի ուզում տղամարդկանց հետ լինել: Դերասանուհին ասել է, որ սեռական այլ կողմնորոշման հարցում բաց հայացքներ ունի:
Սալդանան պատմել է իր սիրային կյանքի տարբեր դրվագների մասին և նշել, որ տղամարդկանցից հոգնածությունը իր մոտ առաջացել է Բրդելի Կուպերի հետ հարաբերություններից հետո: «Ապագայում կին զուգընկերոջս հետ միասին կարող եմ մեծացնել երեխաներիս»,-նշել է Զոյին:

Մոսկվայում ամերիկյան հատուկ գործակալ է ձերբակալվել

moskvaՌուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական բյուրոյի մի գործակալի: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական «ITAR-TASS»-ին:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի՝ Մոսկվայում տեղակայված դեսպանատանը քաղաքական հարցերով զբաղվող գրասենյակում որպես քարտուղար աշխատող Քրիստոֆեր Ֆոգլը, հարցաքննությունից հետո հանձնվելու է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին:

 

PKK-ի հետ քաշվող առաջին խումբը 7 օր քայլելով հասել է թուրքական սահմանին

pkkՔրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Նովրուզի ժամանակ արած հետ քաշվելու կոչից հետո PKK-ի մարտիկների առաջին խումբը մոտեցել է Թուրքիայի սահմանին: 13 հոգանոց խումբը, որոնցից 6-ը՝ կին, շրջանի մյուս մարտիկների հետ միասին հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել նաև հայտնի լրագրող Հասան Ջեմալը և «Ակօս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինը:

PKK-ի մարտիկների խմբի խոսնակները լրագրողներին ասել են, որ Օջալանի կոչի հիման վրա հետ քաշվելու որոշում են ընդունել, սակայն ԱԶԿ-ի նկատմամբ վստահություն չունեն: Նրանք նշել են, որ հետ քաշվելու ընթացքում ռազմական գործողություններին են դիմել, ինչը դանդաղեցնում է գործընթացը: Մարտիկների խումբը «Ակօս»-ի թղթակցին պատմել են, որ յոթ օր շարունակ քայլել են: Խմբի որոշ անդամներ 2-3 տարի է, ինչ սարերում են, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արդեն 15 տարի է քրդական պայքարի մեջ են: Նրանք նշել են, որ իրենց համար շոկ էր հետ քաշվելու կոչը, քանի որ երկար ժամանակ պատերազմի էին նախապատրաստվել: Սպասվում է, որ մի քանի օրից սահմանին կմոտենա PKK-ի երկրորդ խումբը:

 

Գերատեսչական պարգեւների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից

SONY DSCՄայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգեւներ եւ արժեքավոր նվերներ հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի եւ  Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ նշեց, որ նրանց  սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար:

 

Խանութի սառցախցում գտել են նորածինների դիակներ

o_766745ՌԴ Վերին Պիշմայի կենտրոնական  մթերային խանութի նկուղի սառցախցում  մայիսի 14-ին հայտնաբերել են  երկու նորածնի մարմին: Առևտրային կետում աշխատանքը դադարեցվել է:

“Интерфакс” գործակալության տվյալների համաձայն, մարմինները խորը սառեցված վիճակում են և ներկայում հնարավոր չէ որոշել ոչ երեխաների սեռը և ոչ էլ վնասվածքների առկայությունը: Փորձագետները պատրաստվում են հերձել մարմինները, պարզվում են հանգամանքները, թե ինչպես են դրանք հայտնվել սառցախցում:

ԵՄ-ի մշակույթի 14 նախարարներ կոչ են անում ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում չներառել աուդիովիզուալ սեկտորը

2ԵՄ-ի մշակույթի 14 նախարարներ կոչ են անում ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցուԳերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական 12 երկրների մշակույթի նախարարները կոչ են արել չներառել   աուդիովիզուալ սեկտորը ԱՄՆ-ԵՄ  ազատ առևտրային հարաբերություններում:

Ֆրանսիայի կողմից ներկայացրած նախաձեռնությունը հետևել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այցին Վաշինգտոն, որից հետո որոշվել է քննության առնել բոլոր ապրանքները ազատ առևտրային գոտու ստեղծման համար:

Սպիտակ տանը տեղի ունեցած իր ելույթում Քեմերոնը նշել է, որ իրատեսական հնարավորություններ կան բանակցությունները սկսել գալիք ամսվա սկզբին:

Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան , Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան համատեղ ստորագրել են նամակ, որտեղ արտացոլված է  ԵՄ-ի մշտական դիրքորոշումը, համաձայն որի՝ աուդիովիզուալ ծառայությունները ներկայացված չեն եղել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և առևտրի ազատականացման ցանկացած բանակցություններում:

 

Երեք տիեզերագնացներ վերադարձել են Երկիր

1Երեք տիեզերագնացներ վերադարձել են ԵրկիրՏիեզերագնացներ Քրիս Հադֆիլդը (Կանադա), Թոմ Մարշբուրնը (ԱՄՆ) և Ռոման Ռոմանենկոն (ՌԴ) տիեզերքում կես տարի անցկացնելուց հետո երեքշաբթի վերադարձել են երկիր:

Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանում:

Տիեզերանավը ցամաքին է հասել 02:31-ին Կարագանդա քաղաքի տափաստանում, ասել են Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավարությունը և NASA-ի հեռուստաընկերությունը:

Երեք տիեզերագնացները գտնվում են լավ վիճակում:

Հադֆիլդը ձեռք է բերել հանրային ճանաչում Twitter-ում կատարող պարբերաբար թարմացումներով, որի միջոցով հնարավոր էր հետևել տիեզերական կյանքին:

Նրա կողմից կատարված «Տիեզերական ոդիսական»  երգը YouTube-ում դարձել է ամենահայտնի և դիտվող հիթերից մեկը:

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

1 (5)Ադրբեջանի զինված ուժերն այսօրվանից լայնածավալ զորավարժություններ են սկսել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալները, զորավարժություններին մասնակցում է երկրի ցամաքային և ռազմաօդային ուժերի անձնակազմը:

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև այս շաբաթվա վերջ, ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Հունգարիայում բռնցքաչափ կարկուտ է տեղացել

53_mainՀունգարիայի տարածքում հզոր պտտահողմ է եղել: Բնության նման երևույթներն այս կողմերին հատուկ չեն:

Տարերքից ամենաշատը տուժել է երկրի հյուսիսարևելյան հատվածը, որը սահմանակից է Ռումինիային: Տարերքը վնասել է  տասնյակ տներ, տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրալարեր:

Վիրավորվել է 2 մարդ: ԱԻ փրկարարների խոսքով,  բարեբախտաբար տարերքը պատուհասել է  նոսր բնակեցված շրջանները, հակառակ դեպքում տուժածներ շատ կլինեին: Պտտահողմը ուղեկցվել է բնության բացառիկ երևույթով. որտեղով անցել է, այդ տեղերում բռնցքաչափ կարկուտ է տեղացել:

 

Անջելինա Ջոլիի կուրծքը հեռացրել են

bb_horizontal_bigger19268914Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը ցնցող խոստովանություն է արել. չարորակ քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի պատճառով նա վճռել է ենթարկվել մասթէկտոմիայի` կրծքագեղձի լրիվ հեռացման: Խոստովանության ամբողջական տեքստը հայտնվել է New York Times-ի հերթական համարում: Դերասանուհու խոսքով, ում մայրը` Մարշելին Բերթրանը,  ձվարանների քաղցկեղից մահացել է 6 տարի առաջ,  բժիշկները նրա մոտ BRCA1  գեն են հայտնաբերել ու տեղեկացրել, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը կազմում է 87%, իսկ ձվարաններինը` 50%:

“Դրա մասին իմանալով` ես իսկույն որոշեցի նվազեցնել ռիսկն այնքան, որքան հնարավոր է ու մասթոէկտոմիա կատարել: Ես որոշեցի սկսել կրծքից, քանի որ ինձ մոտ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծ է”:

Ընդհանուր առմամբ բժշկական պրոցեդուրան 3 ամիս է տևել` փետրվարի 2-ից  ապրիլի 27-ը: Արդյունքում, կուրծքը փոխարինել են իմպլանտներով: Այս ամբողջ ընթացքում նա շարունակել է ակտիվորեն աշխատել: Նրան հաջողվել է ամեն ինչ գաղտնի պահել, սակայն վիրահատության ավարտից հետո որոշել է իր փորձը կիսել ողջ աշխարհի կանանց հետ:

“Ես գրում եմ դրա մասին, քանի որ կարծում եմ, որ իմ փորձը օգուտ կտա ուրիշ կանանց: Քաղցկեղը  բառ է, որն առաջվա պես սարսափ է տարածում ու անկարողության զգացում: Սակայն, մեր օրերում հնարավոր է արյան անալիզ  կատարել ու իմանալ, թե որքանով եք դուք ենթակա   կրծքագեղձի  ու ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգին  ու միջոցներ ձեռնարկել: Հիմա ես իմ երեխաներին ասում եմ, որ նրանք կարող են չվախենալ, որ կարող են ինձ դրա պատճառով կորցնել”:

Ջոլիի խոսքով, իր որոշումը պաշտպանել է նաև ընտրյալը` Բրեդ Փիթը: Ամենը հեշտությամբ չի տրվել, սակայն հիմա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազել է , հասել  5%-ի:

 

Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

haxtanaki orՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության հովանու ներքո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 21-ամյակին, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման տոնին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված արարողություն եւ հիշատակի միջոցառում:

Արարողությանը ներկա էին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին ոգեկոչման խոսքեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման հերոսների եւ զոհերի, ովքեր իրենց կյանքով պայքարեցին հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության համար:

Հաղթանակին նվիրված միջոցառումների շարքում նախորդ շաբաթ Վաշինգտոնի Արլինգտոնյան հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած միջոցառում՝ նվիրված 1945թ. Էլբայի ափին խորհրդային եւ ամերիկյան զորքերի պատմական հանդիպմանը:

Ի թիվս երկրորդ աշխարհամարտի դաշնակից երկրների դեսպանների եւ դիվանագետների՝ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության, պաշտպանության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ վետերանների միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատմական այդ իրադարձության մասնակիցներ:

Միջոցառմանը մասնակցեց եւ Էլբայի ափին տեղի ունեցած խորհրդային եւ ամերիկյան զորքերի հանդիպմանը նվիրված հուշատախտակի մոտ ծաղկեպսակ դրեց նաեւ դեսպան Մարգարյանը:

Ամերիկացին հավատացնում է, թե բացահայտել է կոկա-կոլայի բաղադրությունը և պատրաստ է վաճառել այն

o_605540Ամերիկյան Ատլանտա քաղաքի բնակիչ Քլիդ Կլուգը  հավատացնում է, թե գտել է կոկա-կոլայի գաղտնի պահվող բանաձևի պատճենը, որը ներկայացրել է  համացանցային E-bay աճուրդում ու հույս ունի այն վաճառել 5 մլն դոլարով:

Նրա խոսքով, ինքը կնոջ հետ գազավորված ըմպելիքի 1943-ով թվագրված  բաղադրատոմսը գտել է հին նամակների ու թղթերի հետ. ամուսնական զույգն այն գնել է հնոտիքի շուկայում:

“Կոկա-կոլայի” ներկայացուցիչները հերքել են բաղադրատոմսի բացահայտման  մասին  լուրը, հայտարարել, որ ըմպելիքի (7Х) բաղադրատոմսն առաջվա պես պահպանվում է Ատլանտայի “Կոկա-կոլայի աշխարհ” թանգարանում:

“Շատերն են փորձել հասկանալ ու բացահայտել այն, սակայն չի հաջողվել”,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: Մեկուկես մետր բարձրություն ունեցող չհրկիզվող պահարանը, որում պահվում է բաղադրատոմսը, երբեք չի բացվում, թանգարանի աշխատողներին նույնպես  մեկ մետրից  ավելի մոտիկ չեն թողնում:

Կլուգեն հավատացնում է, որ գտնված բաղադրատոմսը շատ նման է չհրկիզվող պահարանում պահվածին: 2011-ին ԱՄՆ-ի Էն-փի-ար ռադիոն համացանցում հրապարակեց գաղտնի բաղադրատոմսը. բանաձևին ծանոթանալ ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կայքը պարզապես դադարեց աշխատել:

Կայքը հավատացնում էր, որ 7Х հավելանյութը սպիրտի, նարնջի, կիտրոնի, մշկընկույզի ու ֆլյորդորանժի յուղից է կազմված, դարչինից ու համեմից: Եթե դրան ավելացվի նաև կոկայի տերևների մզվածք, կիտրոնաթթու, կոֆեին , շաքար, ջուր, վանիլին ու կարամել, ապա, իբր թե կստացվի ըմպելիք, որն Ամերիկայի խորհրդանիշն է ու աշխարհի ամենաթանկ բրենդը:

Կոկա- կոլայի բաղադրատոմսը ստեղծվել է 1886-ին: Հեղինակն Ատլանտայի դեղագործ Ջոմ Պեմբերտոնն է: Այդ ժամանակից սկսած  այն գաղտնի է պահվում: Չնայած ըմպելիքում ընդամենը 1%-ն է կազմում  7Х հավելիչը,  այնուամենայնիվ, հենց այդքանն էլ ապահովում է ըմպելիքի առանձնահատուկ համը:

ՁԻԱՀ-ով հիվանդը 7 տարի արտագրել է Աստվածաշունչը

b_64734263-ամյա ամերիկացի Ֆիլիպ Պետերսոնի համար տոն է, քանի որ նա ավարտել է Աստվածաշնչի` 1611-ին լույս  տեսած Սբ գրության անգլերեն տարբերակի արտագրությունը: Այդ դժվարին աշխատանքը ձեռնարկելուն  (տևել է 7 տարի) Պատերսոնին մղել է սերն աստծու  ու իր  բախտակից ընկերների հանդեպ: Վերջին պարբերությունը նա արտագրեց   Սփենսր Թաունի Սբ Պետրոս տաճարի 100 ծխականների ներկայությամբ: Վերջին գրառած բառը` “ամենը”  բարձրաձայն արտաբերեց, նրան հետևեցին նաև  ներկա գտնվողները:

“Միշտ պետք է սեփական գլխով մտածել”,- հայտարարեց նախկին դիզայներն ու տաքսու  վարորդն ի պատասխան լրագրողների` իրեն ուղղած այն հարցին, թե ինչ դասեր քաղեց 7 տարի ավելի քան 785 000 բառ արտագրելով: Պատերսոնը նշել է, որ աշխատանքի ընթացքում ուշադրություն է դարձրել բռնության տեսարանների առատությանը:

Նա խոստովանել է, որ դրա մասին իմանալն անհրաժեշտ է.”Մենք պետք է մանրամասն իմանանք, թե ինչով են ապրել  այն օրենքները ստեղծող մարդիկ, որոնցով մենք մինչ օրս աշխատում ենք ապրել”:

Ի դեպ, Աստվածաշունչն արտագրելու գաղափարը նրան տվել է իր հանգուցյալ զուգընկեր,   մահմեդական Մուհամեդը, ում հետ ամերիկացին ապրել է 20 տարի: Ավելի վաղ Ֆիլիպն ամուսնացած է եղել ու մեկ դուստր ունի:

Նա հիվանդ է ՁԻԱՀ-ով, տեղաշարժվում է ձեռնափայտերի օգնությամբ, սակայն խոստովանել է , որ անսահման բավականություն է ստացել իր ձեռնարկն ավարտին հասցնելով: Նա խոստովանել է, որ սկզբից էլ գիտեր, որ չնայած առողջական վիճակի վատթարացմանը, ձեռնարկած գործը կհասցնի ավարտել:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատարի տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել

o_773985 (1)Տիեզերքում ստեղծված առաջին տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց մեկ օրից քիչ պակաս ժամանակահատվածում ավելի քան  մեկուկես մլն դիտում է ունեցել: Այն միջազգային տիեզերակայանում  նկարահանել է հրամանատար Քրիս Հեդֆիլդը. Նա կատարում է  Դևիդ Բոուիի “Տիեզերական ոդիսական” երգը:

Փսիխոդելիկ կոմպոզիցիան, որը 1969-ին  բրիտանացի երգչին ճանաչում բերեց, այս անգամ  հռչակ է բերել կանադացի տիեզերագնացին, որը երգը կատարել է ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Նա փոքր-ինչ փոփոխել է  երգի տեքստը` հարմարեցնելով այն այսօրվա տիեզերական իրականության հետ: Երգում հայտնվել է “Փակիր “Սոյուզի” դիտանցքը և սաղավարտ հագիր” տողը: Երգի կատարման ժամանակ տիեզերական սարքի իլյումինատորներից երևում են  տիեզերական տարածություններ ու հեռավոր Երկիրը: ”Երկիր մոլորակը երկնագույն է ու ես արդեն ոչինչ չեմ կարող անել”,-խոստովանում է այս պատմության հերոսը:

 

Կիրկորովը Եվրատեսիլում պաշտպանելու է Ադրբեջանը

3fe0961d40dad8f835ad7bff748751c0Կիրկորովը, որին ռուսական շոու-բիզնեսում համարում են “Եվրոյի” գլխավոր մասնագետը, մասնակցել է ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամմեդովի համարի պատրաստմանը:

Նա ադրբեջանական թիմին է տրամադրել իր կոլեկտիվի լավագույն պարող Ալեքսանդր Կուզմենկոյին:

Hold me երգի բեմադրության հեղինակը հույն խորեոգրաֆ Ֆոկաս Եվանգելինոսն է:  Ֆոկասը Կիրկորովի վաղեմի բարեկամն է :

Բելիզում մայաների բուրգ են քանդել

maya400Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է  Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:

Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել  են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:

“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում,  հավանական է, քրեական գործ կհարուցվի:

Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է  պետության պաշտպանության ներքո:

Գերմանացի ձկնորսը, բռնելով 47կգ ձողաձուկ, սահմանել է աշխարհի նոր ռեկորդ, ինչը 2 կգ-ով գերազանցում է նախորդին

g4Գերմանացի ձկնորսը անցել է աշխարհի նախորդ ռեկորդը՝ բռնելով երբևէ որսացված ամենամեծ ձողաձուկը:

47 կգ զանգված ունեցող ձողաձուկը 44 տարի պահպանված նախորդ ռեկորդը գերազանցում է 2 կգ-ով:

Գերմանացի Մայքլ Այզելը ձուկը բռնել է Նորվեգիա կատարած ձկնորսական ճամփորդության ժամանակ:

44-ամյա ձկնորսը և իր թիմը ձկնորսական անհաջող օրից հետո ցանկանում էին վերադառնալ նավահանգիստ, երբ նա պատահականորեն բռնում է ձկանը:

 

Ձկնորսը հայտնում է, որ ձուկը ջրից հանելու համար պահանջվել է 30 րոպե:

Ձողաձուկը այնքան մեծ էր, որ նրա ընկերներից երկուսը տղամարդուն մեջքից պահել են՝ վախենալով, որ ձուկը նրան կքաշի ջուրը:

Ձկանը նավակի մեջ դնելուց հետո՝ Այզելը հազիվ է կարողացել նրան միայնակ բարձրացնել նկարվելու համար:

160 սմ երկարություն ունեցող ձուկը կշռում էր 47 կլիոգրամ:

Այզերի բռնած ձողաձուկը ոչ միայն անցել է աշխարհի ռեկորդը, այլև աշխարհում միակն է, որ անցել է 45 կգ-ի սահմանը:

Ձկնորսական նավասարքերի արտադրության գործադիր տնօրեն Այզերը ձուկը նվիրել է Բերգենում գտնվող Նորվեգական ձկնորսական թանգարանին, որտեղ այն կվերածվի մանեկենի և կցուցադրվի:

 

Մահմեդական ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին վատ վիճակում է հայտնվել, երբ Բավարիա Մյունխենի իր թիմակիցը նրա գլխին գարեջուր է լցրել (տեսանյութ)

f2Մյունխենի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին երդվել է երբեք չխոսել իր թիմակցի հետ` իր գլխին գարեջուր լցնելու համար:

Աուգսբուրգի նկատմամբ Բավարիա Մյունխենի 3-0 հաղթանակը տոնելու ժամանակ Ֆրանսիացին իր խաղընկերներին խնդրել է ալկոհոլը իրենից հեռու պահել:

Չնայած ալկոհոլից խուսափելուն՝ Ռիբերիի թիմակից Ջերոմ Բոատենգը նրա գլխին մի մեծ գավաթ գարեջուր է լցրել:

Սա Ռիբերիի անվան հետ կապված միակ հակասությունը չէ՝ 30-ամյա ֆուտբոլիստը հունիսին դատարանի առաջ էր կանգնել անչափահաս մարոկացի մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու համար՝ չնայած նա պնդում էր, որ տեղյակ չի եղել, որ աղջիկը 17 տարեկան է եղել:

Չնայած Ռիբերին իր թիմակցի արարքը այդ պահին լավ է ընդունել՝ այնուամենայնիվ հետագայում սառը արձագանք է տվել կատարվածին՝ հատնելով, որ այլևս չի խոսի Բոատենգի հետ՝ ավելացնելով, որ նա շատ լավ գիտեր իր մահմեդական լինելը:

Ֆուտբոլիստը մահմեդականություն ընդունել է իր մանկության սիրեցիալի հետ ամուսնանալու համար: Այժմ զույգը ունի երկու դուստր:

Ռուսաստանը օտարերկրյա մարզիկների համար հանել է վիզային ռեժիմը

r1Նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է վիզային ռեժիմը Ռուսաստանում կայանալիք սպորտային իրադարձությունների մասնակից մարզիկների, մարզիչների և անձնակազմի մյուս անդամների համար:

Հաջորդ տարի Ռուսաստանը կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ 2018-ին ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը: Օգոստոսին Մոսկվայում տեղի կունենան  թեթև ատլետիկայի աշխարհի մրցումները:

Պուտինը հրամանը ստորագրել է երեքշաբթի օրը, և նրա խոսքերով՝ այն անհապաղ մտնում է ուժի մեջ:

Առանց վիզայի մուտք ունենալու համար մարզիկները և անձնակազմի մյուս անդամները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և սպորտային միջոցառման կազմակերպիչների կողմից տրամադրված պաշտոնական հավատարմագիր:

Ամերիկացիները, եվրոպացիները և մյուսները Ռուսաստանի վիզա ստանալու համար ստիպված էին լինում դիմել մեկնելուց մի քանի շաբաթ առաջ: