Չինաստանի մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է երեխաներին թունավորելու մեղադրանքով

2Չինաստանի մանկապարտեզի  տնօրենը ձերբակալվել է եր եխաներին թունավորեՉինաստանի ոստիկանությունը ձերբակալել է մանկապարտեզի տնօրենին և նրա տեղակալին հարևան մանկապարտեզի երկու երեխաների մահվան պատճառով:

Հեբեյ նահանգի հինգ և վեց տարեկան աղջիկները իրենց տատիկի հետ դպրոց գնալուց ճանապարհին լքած պայուսակի մեջ յոգուրտներ են գտել: Ուտելով յոգուրտները՝ երեխաները մահացել են:

Պարզվել է, որ յոգուրտների մեջ ներարկված է եղել առնետների դեմ թույն:

China Daily-ի փոխանցմամբ` մանկապարտեզի տնօրենը և տեղակալը խոստովանել են, որ իրենք են ներարկել թույնը յոգուրտների մեջ և պայուսակի մեջ դնելով, թողել այն փողոցում:

Նրանց նպատակն էր վարկաբեկել մրցակից մանկապարտեզին:

Տեղական անվտանգության աշխատակիցն ասել է, որ թույնը առնետների դեմ օգտագործվող տետրամին միջոցն է:

Երկուսն էլ ձերբակալվել են:Նույն օրը հիվանդանոցում մեկ շաբաթ պայքարելուց հետո, մահացել է կրտսեր աղջիկը: Ավագ քույրը մահացել է ապրիլի 24-ին` յոգուրտը ուտելուց  մի քանի ժամ անց:

Դարֆուրի հանքահորում մահացածների թիվը գերազանցում է 100-ը

դարֆուրԴարֆուրի ոսկու հանքում մահացածների թիվը հասել է 100-ի: Ինը փրկարարներ, ովքեր փորձում էին օգնութան հասնել ողջ մնացածներին, նույնպես խցանվել են փլատակներում:

«Ինը փրկարար կորել է գետինը փուլ գալուց հետո», – ասել է դեպքի վայում գտնվող հանքափորներից մեկը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի փլուզվել է Ջաբել Ամիր տարածաշրջանի ոսկու հանքը, որը գտնվում է Հյուսիսային Դարֆուրի մայրաքաղաք Էլ Ֆաշերից 200 կմ հեռավորության վրա:

Մահացածների գարշահոտը սփռվել է ողջ տարածքով մեկ:

Համաձայն հանքի աշխատակիցների` մահացածների քանակը գերազանցում է 100-ը:

ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Սիրիա

obama  Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերքել է Սիրիա ամերիկյան ցամաքային զորքեր մտցնելու հավանականությունը: Այս մասին նա հաղորդել է Կոստա Ռիկայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ որևէ շտապողական որոշում ընդունել՝ կապված վերջին շրջանում Բաշար Ասադի կողմից քիմիական զենք օգտոգործելու հավանականության մասին հաճախակի դարձած լուրերի հետ: Օբամայի խոսքերով՝ Վաշինգտոնը առաջին հերթին մտադիր է հանգամանորեն ուսումնասիրելու իրադրությունը և համոզվելու Ասադի դեմ առաջ քաշված մեղադրանքների իսկության մեջ:

Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում տեղակայված զինամթերքի բազան

i1Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հաստատել են
Սիրիայի՝ Լիաբանանի Հզբոլահ խմբավորմանը հրթիռներ մատակարարող կետի ռմբակոծման փաստը:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, որի թիրախ է դարձել կարևոր զենքերի բազան:

Դեռևս հայտնի չէ, թե հատկապես երկրի որ հատվածի վրա է հարձակում կատարվել և արդյո՞ք ռմբակոծումը կատավել է Լիբանանի, թե Սիրիայի օդային տարածքից:

Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանություններ չեն արել հարձակման վերաբերյալ, Սիրիայի պետական լրատվամիջոցները ևս լռում են այս փաստի կապակցությամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն վերջին շաբաթների ընթացքում զգուշացրել էր, որ Հզբոլահի հետ ուժերի հավասարակշռությունը խախտող քիմիական կամ այլ տեսակի զենքերի տրամադրման դեպքում  Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի:

Սա Իսրայելի վերջին պատրվակն էր շիա ռազմական խմբավորման՝ Իսրայելի օդային ուժերից պաշտպանվելու և հրեական պետության վրա հարձակումներ գործելու համար զինամթերքի կուտակման փորձերին խանգարելու նպատակով:

Հունվարին իսրայելական օդային ուժերի թիրախ էր դարձել Հզբոլահի համար նախատեսված հակաինքնաթիռային հրթիռների խմբաքանակը: Չնայած Իսրայելը պաշտոնապես չէր ընդունել, որ ինքն է իրականացրել այդ հարձակումը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն  իրենց խոսքում ակնարկում էին, որ դրա հետևում իրենք են կանգնած:

Համակարգչային մասնագետը, օգտագործելով համակարգիչների վրա տեղադրված ֆոտոխցիկները, իր հարևաններին լուսանկարել էր ինտիմ վիճակներում

m2Համակարգչային մասնագետը, իր հարևանների համակարգիչները վարակելով հատուկ վիրուսով, դրանց ֆոտոխցիկների միջոցով բազմաթիվ ինտիմ լուսանկարներ է արել:

Իսպանիայի Զարագոզա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա տղամարդուն և բռնագրավել նրա համակարգիչը, որտեղ հայտնաբերվել են հարյուրավոր մարդկանց լուսանկարներ, որոնք անգամ տեղյակ չէին, որ իրենց հետևում են:

Նա կարողացել է  նրանց համակարգիչներ մուտք գործել wi-fi կապի միջոցով և դրանք վարակել իր կողմից ստեղծված վիրուսով:

Այժմ գրեթե բոլոր նոթբուքները ունեն ֆոտոխցիկներ, ուստի նա կարողանում էր այդ մարդկանց հետևել իրենց իսկ տանը՝ առօրյա գործերով զբաղվելիս:

Այդ նկարներում հիմնականում անտեղյակ բնակիչները պատկերված են լոգասենյակում կամ ննջասենյակում:

Տղամարդը նաև կարողացել է վերցնել այնպիսի կարևոր ինֆորմացիա, ինչպիսին գաղտնաբառերն են:

Գործի քննությամբ զբաղվողների տեղեկություններով՝ տղամարդը հրաշալի տեխնիկական հմտություններ ունի  և շատ քիչ ընկերներ, իսկ մարդկանց հետևելու համար ստեղծել է  շատ զարգացած համակարգչային վիրուս:

 

Պաղեստինցիներն անհամբեր սպասում են Էրդողանի այցին

paxestinԱնկարայում Պաղեստինի դեսպան Նաբի Մարուֆը հանդիպել է թուրքական լրատվամիջոցներից «Anadolu» գործակալության տնօրեն Քեմալ Օզթյուրքի հետ: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գազա կատարելիք առաջիկա այցին՝ դիվանագետը նշել է, որ պաղեստինցիները անհամբեր սպասում են այդ իրադարձությանը և իրենց համար մեծ պատիվ են համարում ընդունել եղբայրական երկրի պատվավոր հյուրին: Բարձր գնահատելով Պաղեստինին Թուրքիայի տրամադրած բազմապիսի օգնությունը՝ դեսպանը ընդգծել է տարբեր ուղղություններով երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Մարուֆը անդրադարձել  է նաև իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների խնդրին: Նրա խոսքերով՝ դեսպանությունը Ռամազան տոնի ժամանակ Թուրքիայում ուզում է բարեգործական ակցիա՝ «Պաղեստինցի բանտարկյալների շաբաթ» անցկացնել, որի ընթացքում նվիրատվություն կհավաքվի իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ընտանիքիների համար:

Եվրոպայում ևս մեկ մզկիթ են բացում

horvatԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  այսօր խորվաթական Ռիեկա քաղաքում, որը տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին, տեղի է ունենալու Իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությունը: Սա իսլամական առաջին կառույցն է այս տարածաշրջանում այն ժամանակներից ի վեր, երբ այստեղ օսմանյան տիրապետություն էր հաստատված:

Իսլամական կենտրոնի և մզկիթի կառուցումը նախաձեռնվել էր դեռևս 1984 թվականին, սակայն փաստացիորեն շինարարությունը սկսվեց երեք տարի առաջ, Քաթարի ֆինանսական աջակցությամբ: Շինարաության համար ծախսվել է 10 մլն եվրո: Բացման արարողությանը ներկա է գտնվելու Ռիեկա քաղաքի բնակչությունը, որտեղ մոտ 10 հազար մուսուլման է բնակվում: Այսպիսով Ռիեկան մայրաքաղաք Զագրեբից և Գունյայից հետո կդառնա խորվաթական երրորդ քաղաքը, որտեղ մինարեթով մզկիթ կա:

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցելԵրեկ երեկոյան Ադրբեջանի Նարիմանովի շրջանում ոստիկանների և բնակիչների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, Բաքվի մետրոպոլիտենի Նարիման Նարիմանովի անվան կայարանի տարածքում զինվորական անձը փորձել է անթույլատրելի հատվածով հատել փողոցը, ինչի համար ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և ցանկացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար արձանագրություն կազմել: Զինծառայողի և ոստիկանի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչին միջամտել են քաղաքացիական անձիք:

Տուրուդմբոցի մասնակիցներից ոմանք ձերբակալվել են: Միջադեպի առնչությամբ պաշտոնական տեղեկություն չկա:

 

 

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը փորձել է օգնել նրան ազատվել թմրանյութերից

ջեքսոնՄայքլ Ջեքսոնի ընտանիքը մի քանի անգամ փորձել է օգնել երգչին ձերբազատվել թմրանյութեր ընդունելու սովորույթից, սակայն նա վստահեցրել է, որ դրա հետ կապված ոչ մի խնդիր չունի:

Նրա մայր Թեթրին Ջեքսոնը 2009թ.` նախքան փոփ արքայի մահը, մի քանի անգամ փորձել է համոզել որդուն ետ կանգնել թմրամիջոցների օգտագործումից:

Ջեքսոնի մայրը քննադատում է Anschutz Entertainment Group-ին Ջեքսոնի համար բժիշկ Կոնրադ Մարիին վարձելու համար: Նրա կարծիքով բժիշկն անտեսել է այն փաստը, որ երգիչը լավ կարգավիճակում չի գտնվում:

Anschutz Entertainment Group-ի իրավաբան Մարվին Պուտնամը  պնդում է, որ երգիչը թաքցրել է բոլորից, որ հակվածություն ունի թմրանյութերի հանդեպ:

 

Հոնգ Կոնգը պայքարում է աղբի ճգնաժամի դեմ

աղբՀոնգ Կոնգի ակտիվիստները բողոքում են, որ ի տարբերություն քաղաքի կենտրոնի, ծայրամասային շրջաններում արդեն սովորական է ականատես լինել աղբից գոյացած կույտերի:

Համաձայն Շրջակա միջավայրի պաշտպանության վարչության` աղբավայրերն  արդեն լիովին լցված են և հնարավոր չի լինի դրանք շահագործել մինչև  2020թ., ինչպես նախատեսված էր:

Որոշ կանխատեսումների համաձայն` աղբավայրերի առավելագույն տարողությունը սպառված կլինի մեկ կամ երկու տարուց հետո:

«Մենք պետք է ունենանք թափոնների նվազեցման հստակ ճանապարհային քարտեզ, այլապես   ստիպված կլինենք յոթ տարի անց փողոցներում տեսնել մեր աղբը»,- լրատվական գործակալությանն ասել է բնապահպան-գիտնական  պրոֆեսոր Ջոնաթան Ուոնգը :

Ամեն օր Հոնգ Կոնգի աղբավայրերում թափվում է 13,000 տոննա աղբ:

Hotmail-ը վերջնականապես փոխարինվեց Outlook.com-ով

hotmailՀարյուր միլիոնավոր օգտատերերի կողմից օգտագործվող Microsoft-ի Hotmail էլ. նամակների ծառայությունն  ուրբաթ վերջնականապես փոխարինվեց Outlook.com-ով:

«Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ ավարտին ենք հասցրել Hotmail-ի արդիականացումը Outlook.com-ի»,- ասել է Microsoft-ի այդ հարցերով պատասխանատու Դիք Քրադոքը:

Այժմ Outlook.com-ն ունի ավելի քան 400 միլիոն հաշիվներ:

Անցումային աշխատանքներն  սկսվել էին  փետրվարից:

Hotmail-ը աշխարհում ամենաշատ օգտագործվող ծառայություններից է: Մինչ անցումը այն ուներ 300 միլիոն հաշիվներ:

Outlook.com հասցեները ավելի լավ կսինխրոնացվեն Microsoft-ի այլ ծառայությունների հետ:

Իսրայելը ռմբակոծել է Սիրիան. ԱՄՆ լրատվամիջոցներ

1Իսրայելը ռմբակոծել է Սիրիային. ԱՄՆ լրատվամիջոցներԱՄՆ-ի լրատվամիջոցների փոխանցմամբ` այս գիշեր Իսրայելը Սիրիայի վրա իրականացրել է օդային հարձակում` նշան բռնելով Հզբոլահի կողմից տեղափոխվող ռազմամթերքի վրա:

CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ  և արևմտյան հետախուզական գործակալությունները հավանական են համարում, որ Իսրայելը հարձակումներ է գործել երեքշաբթի օրվանից  մինչը հինգշաբթի, քանի որ այս ընթացքում Լիբանանի օդային տարածքով թռչող Իսրայելի ինքնաթիռների քանակն  ավելացել է:

ԱՄՆ-ը չի հավատում, որ Իսրայելի ինքնաթիռները ներխուժել են Սիրիայի տարածք հարձակումներ իրականացնելու համար:

Սպիտակ տունն ու Պենտագոնը չեն մեկնաբանել կատարվածը:

Հարավային Կարոլինայի Հանրապետական սենատոր Լինզի Գրահամն ասել է, թե Իսրայելը իսկապես ռմբակոծել է Սիրիան:

Ստոկհոլմում կբացվի աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը

World's tallest chair swing carousel opens at Grona Lund, Stockholm, Sweden - 23 Apr 2013121 մետր բարձրության վրա 64կմ/ժ արագությամբ պտտվելուց առաջ նույնիսկ ամենաքաջ մարդը մի պահ կմտածեր:

Այս հանգստյան օրերին Ստոկհոլմում կբացվի Էքլիպսը՝ աշխարհի ամենաբարձր նստարան կարուսելը:

Կարուսելը կհենվի 121 մետր բարձրություն ունեցող սյան վրա և այցելուների համար կբացի Շվեդիայի մայրաքաղաքի գեղեցիկ տեսարանները, եթե իհարկե նրանք վախից չփակեն աչքերը:

Կարուսելը կբացվի քաղաքի կենտրոնում գտնվող Gröna Lund այգում, որի 12 ճոճանակները կպտտվեն 64 կմ/ժ արագությամբ:

Զվարճանքների այգին զբաղեցնում է 6 հեկտար տարածություն, որի վրա տեղակայված են 30 կարուսելներ: Այն տարեկան ունենում է 1,2 միլիոն այցելու:

Էքլիպսը արդեն փորձարկվել է Շվեդիայի առաջին (և միակ) տիեզերագնաց Քրստեր Ֆուգլեսանգի կողմից, որը կարուսելի առաջին այցելուն էր դրա բացման արարողության ժամանակ:

Նստարանները երկու տեղանի են, ուստի դա հնարավորություն է ստեղծում տեղացիների հետ առավել մոտիկից շփվելու համար.  անցած տարի Travelers Digest ամսագիրը Ստոկհոլմը ճանաչել էր որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց և երկրորդ ամենագեղեցիկ կանանց քաղաք:

Ավստրալիայում տարօրինակ գողի հավաքածուն հետ է հանձնվել սեփականատերերին

a2Ավստրալիայի գյուղական համայնքներից մեկում տարօրինակ հանցանք է գրանցվել՝ գողացել են բազմաթիվ տների շքամուտքի ուղեգորգերը:

Վիկտորիա նահանգի Արարատ փոքրիկ քաղաքի ավելի քան 40 շփոթված բնակիչներ անցած շաբաթ առավոտյան արթնացել են և պարզել, որ իրենց ուղեգորգերը բացակայում են:

Սակայն ով էլ որ լինի այս գողության հետևում, երևում է, որ այդ ուղեգորգերն  իրեն պետք չեն եղել, քանի որ նա ուղեգորգերի մեծ կույտը թողել է տեղի ոստիկանությունում:

Արարատի ոստիկանությունը հեղեղվել էր քաղաքի տարբեր փողոցներից այդտեղ բերված ուղեգորգերով:

Կոնստեբլ Մաքս Մաջը հայտնում է, որ ոստիկանության սպաների կարծիքով այդ գողությունը կատարել է ինչ-որ կատակասեր մարդ:

Ուղեգորգերի գողության զոհ դարձած բնակիչներն  իրենց ուղեգորգերը կարող են վերցնել տեղական ոստիկանությունից:

Իտալական ավիաուղիների տասնյակ աշխատակիցներ ձերբակալվել են՝ ուղևորների ճամպրուկներից իրեր գողանալու համար

i5Իտալական ավիաուղիների՝ Alitalia-ի տասնայկ ուղեբեռ փոխադրողներ ձերբակալվել են ճամպրուկներից գողություն կատարելու համար:

29 մարդ ձերբակալվել է երկրի տարածքում կազմակերպված օպերացիայի ժամանակ, ևս 57-ը տարվել են հարցաքննության:

Այս ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի ութ օդանավակայաններում  մեկ տարի տևած հսկողությունից հետո, սակայն հիմնական հսկողությունը իրականացվել է Հռոմի օդանավակայանում՝ օդանավից իջեցվելուց հետո ուղևորների ճամպրուկներից տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ իրեր գողացվելուց հետո:

Ոստիկանության սպաների համաձայն՝ իրենք Alitalia-ի հետ հետաքննություն են սկսել, երբ օդանավակայանը բազմաթիվ բողոքներ էր ստացել տեղական և օտարերկրյա ուղևորներից՝ իրենց ուղեբեռի  կորչելու կամ բացված լինելու, և նույնիսկ որոշ իրերի բացակայության վերաբերյալ:

Ոստիկանության տեղեկություններով՝ հիմնականում գողացվել են ալկոհոլային խմիչքներ, գումար, էլեկտրոնային ապրանքներ, ինչպես նաև բրեդային հագուստներ: Գողերը գործել են Իտալիայի այլ քաղաքների՝ Միլանի, Նեապոլի, Վենետիկի օդանավակայանների ուղեբեռ փոխադրողների հետ համատեղ՝ միմյանց հետ ճամպրուկներ գողանալու հնարքների վերաբերյալ ինֆորմացիա փոխանակելով:

Հռոմի օդանավակայանի ոստիկանության պետը հայտնում է, որ սա շատ կարևոր օպերացիա էր, որի արդյունքում որոշ մարդիկ ձերբակալվել են, և նրանց սպասվում է վեց տարվա ազատազրկում, ինչպես նաև աշխատանքից հեռացում: Ըստ նրա՝ գողերի թիվը ամբողջ երկրի տարածքում հասնում էր 100 և նրանց հաջողվել էր գողանալ հարյուր հազարավոր եվրոների ապրանքներ:

Իտալական օդանավակայանները հայտնի են ճամպրուկների գողությունների դեպքերով և ոստիկանությունը հաճախակի է նման օպերացիաներ իրականացնում գողություններ բացահայտելու համար: Գողության հայտնի դեպք տեղի էր ունեցել 2002թ-ին, երբ ավելի քան 40 աշխատակիցներ ձերբակալվել էին ուղևորների ճամպրուկները բացելու և իրեր վերցնելու համար:

Թուրքիան և Ճապոնիան համատեղ ատոմակայան կկառուցեն

Erdogan-abeԹուրքիայի և Ճապոնիայի իշխանությունները պայմանագիր են ստորագրել Սև ծովի ափի թուրքական տարածքում 22 միլիարդ դոլար արժողությամբ ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին:

Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ճապոնացի գործընկեր Սինզո Աբեի միջև ստորագրված պայմանագրի` ատոմակայանի կառուցումը կվստահվի ճապոնաֆրանսիական կոնսորցիումին:

Ինչպես հաղորդում է “T24” կայքը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայում հիմնադրվելու է Թուրք-ճապոնական տեխնիկական համալսարան:

Բաքվում հայտնաբերվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնդապետի դին

Ադրբեջանի պնԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտնաբերվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնդապետ  Մեհման Մուսաևի դին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երեկ առավոտյան գնդապետի ընտանիքի անդամները դիմել են Նիզամիի շրջանի ոստիկանություն և տեղեկացրել Մուսաևի անհետացման մասին:

Նիզամիի ոստիկանության աշխատակիցները գնդապետ-լեյտենանտ Մուսաևի դին` դաստակի երակների կտրվածքով, հայտնաբերել են Բաքվի “Շաֆա” մարզադաշտի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ գնդապետն ինքնասպանություն է գործել, սակայն չի բացառվում նաև սպանության վարկածը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննությունը:

Պորտուգալիայի նախագահը հայտարարել է 30 հազար պաշտոնյայի կրճատման մասին

iՊորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոլյոն հայտարարել է  պետական սեկտորում աշխատատեղերի կրճատման մասին:

Ինչպես նա է պարզաբանել, տվյալ միջոցը պետք է բավարարի միջազգային վարկատուների պահանջները: Իր երկրի բնակչությանը դիմելով, Կոելյոն նշել է, որ պաշտոնյայի թոշակի տարիքը կնվազեցվի մինչև 66 տարի` ինչպես նախկինում էր:

Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

KanikaՀնդկաստանի խոշորագույն Air India ընկերության ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է 2 օդաչուներին ու 2 բորտուղեկցորդների` ապրիլի 12-ին Բանգկոկից Դելի թռիչքի ժամանակ կատարվածի պատճառով:

Թռիչքից կես ժամ անց, երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա էր, կապիտանի օգնական  Ռավինդրա Նաթը դուրս եկավ  օդաչուների խցիկից ու իր տեղը  նստեցրեց բորտուղեկցորդ Ջեյ Բաթին:

“Կանոնների համաձայն, եթե օդաչուն հեռանում է խցիկից, պարտավոր է այնտեղ ապահովել անձնակազմի մեկ այլ անդամի ներկայությունը, որն անհրաժեշտության դեպքում կարող է կանչել օդաչուին, եթե  կառավարման հետ ինչ որ բան լինի”,մեկնաբանել է Air India  ընկերության ներկայացուցիչը:

Սակայն, օդանավի հրամնատար Բ.Կ.Սոնին նույնպես հետևեց իր գործընկերոջ օրինակին ու մի քանի րոպեից իր տեղը նստեցնելով բորտուղեկցորդուհի Կանիկա Կալին, ինքն էլ դուրս եկավ:

Ավագ բորտուղեկցորդի խոսքով, որը հետևել է իրադարձություններին, Սոնին նախապես միացրել է ավտոպիլոտն ու  իր “տեղակալներին” կարճ  բացատրել, թե ինչպես պետք է կառավարել:

Ըստ երևույթին, հոգնած օդաչուները տեղավորվել են բիզնես կլասի  սրահում ու հասցրել 40 րոպե լիարժեք քնել, մինչև Կանիկա Կալը պատահաբար անջատել է ավտոպիլոտի կոճակն ու վտանգի տակ դրել 166 ուղևորների կյանքը:

Սոննին ու Բատան վազել են իրենց աշխատախցիկ ու մնացած թռիչն քանցկացրել այնտեղ: Կատարվածի մասին Դելիի  հասնելուն պես  իսկույն  տեղեկացվել է օդանավակայանի տնօրինությանը:

“Բոլոր աշխատակիցները կոպտորեն խախտել են անվտանգության կանոնները, դրա համար էլ հեռացվել են թռիչքից: Մենք հետաքննում ենք կատարվածը”, ասել է  քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Արուն Միշրան:

Բանգլադեշում շենքի փլուզման պատճառն են պարզել

1367609038_0180.250x200Դաքքայի մոտ  ավելի քան 500 մարդու կյանք խլած շենքի փլուզման պատճառը կարծում են  կուտակիչներն են: Նման եզրահանգման են եկել ողբերգությունը հետաքննող փորձագետները: Կառավարական հանձնաժողովի ղեկավարի խոսքով,  էլեկտրաէներգիայի անջատումից հետո միացված 4 կուտակիչները հանգեցրել են ամբողջ շենքի տատանման, որին ավելացել է նաև կարի մեքենաների ուժը: Այդ ամենն ի վերջո բերել է շենքի փլուզման, որն առանց այդ էլ կառուցվել էր ոչ ամուր կոնստրուկցիաներից: Վերջին տվյալներով, փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը, ևս 100 մարդ համարվում է անհետ կորած: