Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանությանը

 ԱՄՆ դեսպանԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանությանը Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի և գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի դատավճիռների կապակցությամբ, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

 

“Այդ ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է”, – ասված է ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույն ժամկետով պայմանական ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներ յուրացնելու, լիազորություններն ու պաշտոնը չարաշահելու մեղադրանքներով:

 

 Անկախ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 31-ին կմեկնեն Բաքու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) մայիսի 31-ին կայցելեն Ադրբեջան՝ երիկրի ղեկավարության հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հայտնում է “Թրենդ” գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությանը:

 

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը քննարկելու նպատակով: Նրանց հետ տարածաշրջան էր այցելել նաև դեսպան Պիեր Անդիոն՝ ֆրանսիացի նոր համանախագահը, որը իր լիազորություններ կստանձնի հունիսին:

 

Հիշեցնենք, որ Բաքվում համանախագահները սովորաբար հանդիպում են նախագահի և արտգործնախարարի հետ։ Սակայն համանախագահների վերջին այցելության ժամանակ նրանք երկուսն էլ ապրիլի 18-ին պաշտոնական այցով մեկնել էին Վիետնամ` իրենց հետ տանելով նաև նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին:

Անկախ

Ուկրաինայում պայթեցրել են ՆԳՆ պահեստը

pic_1358725938 (1)Լուգանսկի մարզի Ալեքսանդրովսկ քաղաքում աշխարհազորայինները սպառնացել են պայթեցնել Ուկրաինայի ՆԳՆ-ի ներքին զորքերի պահեստը:

Մարտերի ժամանակ, որոնք շարունակվել են  մեկուկես ժամ, ռեակտիվ նռնակներից մեկն ընկել է զինամթերքի պահեստի վրա: Դետոնացիայի հետևանքով պահեստը պայթել է, իսկ զենքն ու զինամթերքը` ոչնչացել: Գրոհի ժամանակ ոչ մի զինծառայող չի տուժել:

Չինաստանում երկրաշարժից 29 մարդ է տուժել

287615729 մարդ է վնասվածք ստացել Չինաստանի հարավում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ երկրաշարժից:

Տեղի իշխանությունների տվյալներով, 29-ը տուժածից 5-ի վիճակը ծանր է:

Երկրաշարժի էպիկենտրոնը Ինցզյան մարզում է գտնվում, որը սահմանակից է Մյանմարին: Բնակչությունը 300 հազարի է հասնում:

Անկախ

Սաուդյան Արաբիայում կանանց արգելվել է գիշերն աշխատել

3399815Սաուդյան Արաբիայում կանանց արգելել են աշխատել մինչև առավոտյան 9 և երեկոյան 11-ից հետո:

Նման որոշում է կայացրել տեղի  աշխատանքի նախարարությունը: Ինչպես պաշտոնյաները պարզաբանել, որոշումը կանանց  ապահովելու   ու նրանց   ամայի փողոցում տնից դուրս գտնվելն արգելելու   նպատակով է ընդունվել:

Հետն էլ, նախարարությունում գործատուներին կոչ են անում ավելի ակտիվ կանանց ներգրավել աշխատանքի, հատկապես այն հիմնարկներում, որտեղ սպասարկում են միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Խոսքըմիայն կանանց համար խանութների, գեղեցկության սրահների ու սպորտային ակումբների մասին է:

Մինչ ներկա պահը կրթության փոխնախարարը մնում է ամենաբարձր պաշտոնը, որ Սաուդյան Արաբիայում հաջողվել է հասնել Սաուդյան Արաբիայի հպատակ  կնոջը, իսկ 30 կին կարողացել է նույնիսկ  պատգամավորական  մանդատ ստանալ : Օրենսդրական խորհրդատվակամ կառույցում:

Անկախ

Կգաղտնազերծեն Ջորջ Բուշի ու Թոնի Բլերի միջև նամակագրությունը

Խոսքը գնում է 25 նամակների ու ավելի քան 130 հեռախոսային հաղորդագրությունների մասին։

George-Bush-and-Tony-Blai-007

Բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել գաղտնազերծելու այն  նամակագրությունը, որն ընթացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապես Թոնի Բլերի ու ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի միջև 2003թ.-ին՝ Իրաք ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի  կառավարության հայտարարության մեջ։

Շուրջ 25 նամակ և ավելի քան 130 հեռախոսազրույց են փոխանակել Բլեերն ու Բուշը պատերազմից առաջ։ 2011թ.-ին Բրիտանական նախարարների կաբինետի քարտուղար Գաս Օ’Դոննելը հրաժարվել է այդ փաստաթղթերը հրապարակել` բացատրելով, որ այդ քայլը “կարող է անդրադառնալ Միացյալ Թագավորության միջագային հարաբերությունների վրա”։  Ներկայումս այդ հաղորդագրությունները, նամակները հասանելի են պառլամենտական Հատուկ հանձնաժողովի անդամների համար. հանձնաժողովը ստեղծվել է 2009թ.-ին՝ բրիտանական զորքերը Իրաք մտցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար։

Իսկ թե երբ այս փաստաթողերը մատչելի կդառնան լայն հանրությանը, հայտնի չէ։

Կեդրոնականցիներն այսօր կհիշեն Հակոբ Սիրունուն

siruni Ստամբուլի Կեդրոնական վարժարանի սաներն  այսօր կհիշեն նշանավոր հայ արձակագիր, հրապարակախոս և լեզվաբան Հակոբ Սիրունուն (1890 Ստամբուլ-1973 Բուխարեստ): Վարժարանի ուսուցիչների և աշակերտների կողմից նախապատրաստված միջոցառման ժամանակ կներկայացվեն հատվածներ Ստամբուլում, Ռումինիայում և Սիբիրում նրա ապրած կյանքից: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն  անցկավելու է հայերենով: Ներկայացվելու են 20-րդ դարի արևմտահայ գրականության ականավոր գործչի ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն պարերով և բեմականացումներով:

Հակոբ Սիրունին սովորել է Ստամբուլի Եսայան նախակրթարանում, ապա Կեդրոնական վարժարանում՝ այն ավարտելով 1909 թվականին: Դեռ Կեդրոնականում սովորելու տարիներին Սիրունին հիմնում և ղեկավարում է Եսայանի և Կեդրոնականի սաների  միությունները, որոնք գործում են մինչ օրս: Դպրոցն ավարտելուց հետո Սիրունին ընդունվել է Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Տարիներ շարունակ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն  է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստիտուտներում: 2012 թվականին հետմահու դարձել է Ռումինիայի ակադեմիայի անդամ:

 

Թուրքիայում փլուզվել է երկաթգծի կայարանի շենքը

sakarya   Թուրքիայի Սաքարիայի շրջանում արագընթաց գնացքի համար գծի շինարարության ժամանակ փլվել է երկաթգծի վարչական շենքը: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթը»: Նախնական տեղեկությունների համաձայն՝ շենքի փլուզման հետևանքով զոհեր չեն եղել: Փլատակներում  մնացած 5 բանվորներին հաջողվել է դուրս բերել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Որոշ լուրերի համաձայն՝ փլատակներում  դեռ մարդիկ են մնում:

Թուրքիայում կդադարեցվի «Youtube»-ի արգելափակումը

yutoube Թուրքիայի Սահմանադրական դատարանը  «Youtube» կայքի արգելափակումը հանելու վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը գտել է, որ այսպիսով խախտվում են ազատ խոսքի և արտահայտման մարդու իրավունքները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի որոշումը շուտով կուղարկվի Կապի և հեռահաղորդակցության վարչություն, ինչպես նաև Կապի նախարարություն: Ըստ որոշման՝ կարգադրվելու է անմիջապես դադարեցնել «Youtube»-ի արգելափակումը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին «Youtube» կայքում հրապարակվեց Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի, հետախուզության ղեկավարի, արտգործնախարարի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սիրիայի հարցով գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, ինչից հետո Թուրքիայում «Youtube»-ն  արգելափակվեց:

Այս տարօրինակ արարածները հարստացնում են կանադացի ձկնորսներին (լուսանկարներ)

1Կանադացի ձկնորսները հարստանալու լավ միջոց են գտել: Այս տարօրինակ արարածների շնորհիվ նրանք տարեկան 4,5 մլն դոլար են աշխատում: Գեոդաք կոչվող այս հետաքրքիր ջրային կենդանիները մատուցվում են Ասիայի բարձրակարգ ռեստորաններում բավական թանկ գնով: Միդիայի մի տարատեսակ հանդիսացող գեոդաքները ապրում են ծովի հատակում: 2Մինչև 20 սմ երկարություն ունեցող այս ծովային բնակիչները համարվում են աշխարհի ամենատարօրինակ տեսքն ունեցող արարածներից մեկը: Ամեն տարի կանադացի ձկնորսները տոննաներով գեոդաք են որսում և ուղարկում Հոնկոնգ, Պեկին և Տոկիո: Այս քաղաքների ռեստորաններում նման ծովային խորտիկը մեծ պահանջարկ ունի: Այնտեղ գեոդաքի մեկ կիլոգրամը վաճառվում է մոտ 30 դոլարով:

 

«Ծառերի հիշողությունը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին կպատմի լուսանկարների լեզվով

girq    Վերջերս հրատարակվել է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» գիրքը, որը մի հուզիչ պատմություն է Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ այն ընթերցողին իր ասելիքը փոխանցում է լուսանկարների միջոցով: Քեթրինը շրջել է Թուրքիայի տարբեր վայրերով և լուսանկարել մի շարք տեղեր և մարդկանց, որոնք տուժել են ցեղասպանությունից և մինչ օրս կրում են այդ հիշողությունը: «Կարծում եմ՝ նկարները պատմությունը ներկայացնելու հիանալի միջոց են: Որոշ դեպքերում լուսանկարները խոսքերից ավելի լավ կարող են պատմել: Ես հույս ունեմ, որ գիրքը կդառնա մի բացառիկ մոտեցում այս հարցին»,-նշել է Քուքը:

Ամերիկյան «Wired» ամսագիրը  գրում է, որ Քուքը 2006 թվականին տեղափոխվելով Թուրքիա, սկսում է հետաքրքրվել պատմությամբ: Նա տեսնելով, թե ցեղասպանության հարցը ինչ նշանակություն ունի Թուրքիայում, որոշում է այն ուսումնասիրել լուսանկարների միջոցով: Քուքի գործունեության վրա մեծ ազդեցություն թողեց նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Հրանտ  Դինքի մահը ստիպեց, որ ես սկսեմ ուսումնասիրել հայկական ինքնությունը Թուրքիայում»,-խոստովանում է Քուքը: Վերջինս նաև ունի Թուրքիայում լքված և անտեսված վիճակում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի և այլ շինությունների լուսանկարներ: Հեղինակը գտնում է, որ հայկական շինությունների նման վիճակը խոսում է թուրքական կառավարության որդեգրած պետական քաղաքականության մասին,  այն է` ի սպառ վերացնել հայկական հետքը: «Ծառերի հիշողությունը» գիրքը իրենց գրառումներով հարստացրել են Ֆրանսուա Շեվալն ու Քարին Քարաքաշլըն:

 

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել   Անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի և ադրբեջանցի երիտասարդների  միջև զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով` կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ նրանց վրա հարձակվել են փողոցում, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Բայրամովի խոսքով` ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ մահակներով զինված հարյուրից ավել մարդիկ են հայտնվել: Նրանց են միացել նաև Միացյալ ազգային շարժման անդամները:

Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Հարձակումները դադարեցնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել օդ կրակել նախազգուշացման համար: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջև ընդհարումը քաղաքական, այլ ոչ թե էթնիկ բնույթ է կրել: Այն կապ ունի մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ըստ կայքի` Գարդաբանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են:

Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: Հավաքվել է մոտ 300 ադրբեջանցի: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, և իրադրությունը կրկին թեժանում է:

Քաղաքի կենտրոն է եկել նաև Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ:

 

 Անկախ

 

 

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Լոնդոնում

 համերգ ԼոնդոնումՄայիսի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Խաչատուրյան Տրիոյի» համերգը, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղի հովանավորությամբ և բրիտանահայ համայնքային խորհրդի աջակցությամբ:

Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Անկախ

Ցուցարարին ծեծի ենթարկած Էրդողանի խորհրդականը անպատիժ է մնացել

Յուսուֆ Երքել,ծեծ     Այսօր թուրքական լրատվամիջոցները անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելի հարցին, որը Սոմայում ծեծի էր ենթարկել բողոքի ցույցի դուրս եկած հանքափորին, երբ վարչապետը այցելել էր աղետի վայր: Երքելը մի քանի անգամ ոտքով հարվածել էր գետնին ընկած ցուցարարին, և այդ դրվագը չէր վրիպել ֆոտոլրագրողների ուշադրությունից: Խորհրդականի արարքը մեծ քննադատության էր արժանացել, հանրությունը պահանջել էր հեռացնել նրան պաշտոնից:

Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Երքելը շարունակում է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը, այնինչ տեղի ունեցած միջադեպից հետո հնչած պաշտոնական հայտարարության համաձայն նրան պետք է հեռացնեին: Սակայն այնուհետև Երքելի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշում է կայացվել: Նրան զրկել են վարչապետ Էրդողանի հետ գործուղումների մեկնելու հնարավորությունից: Այս որոշումը, իհարկե, մեծ դժգոհություն է առաջացրել:

Նշենք, որ օգոստոս ամսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ նման միջադեպերը ուղղակիորեն սպառնում են Էրդողանի վարկանիշին:

Անկախ

Թուրք նախարարը խոստացել է սափրել բեղերը, եթե Ստամբուլը ջրի խնդիր ունենա

naxarar Թուրքիայի ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի մերձակա ջրամբարը, որը ապահովում է քաղաքի ջրամատակարարումը, գրեթե դատարկ է: Նախարարի խոսքերով՝ ջրամբարը լցված է միայն 28 տոկոսով:

Դեռ փետրվար ամսին նախարար Էրօղլուն հայտարարել էր, որ քաղաքի ջրամատակարարման հետ ոչ մի խնդիր չի լինի՝ հակառակ դեպքում խոստանալով սափրել բեղերը: Հավանաբար թուրք նախարարը շուտով կմնա առանց բեղերի, քանի որ այսօր նա քաղաքացիներին խնդրել է ավելի խնայողաբար օգտագործել ջուրը: «Ամեն յոթ տարին մեկ Ստամբուլը կանգնում է նման խնդիրների առաջ: Քաղաքում օգտագործվող ջրի ծավալները անհամեմատ աճել են: Ամեն օր մոտ 2 մլն 650 մ3 ջուր է սպառվում: Այս տարի խիստ երաշտ է, տեղումների քանակը 27,5 տոկոսից պակաս է եղել: Սակայն մենք քաղաքացիների հետ միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,-նշել է Էրօղլուն:

Անկախ

Ջասթին Տիմբերլեյքի լուսանկարը զայրացրել է պաղեստինցի երկրպագուներին

justin-timberlakeՈրոշ պաղեստինցի երկրպագուների զայրացրել է Ջասթին Տիմբերլեյքի՝ Instagram կայքում կատարած գրառումը: Նախքան մայիսի 28-ին Թել Ավիվում կայանալիք համերգը՝ երգիչը տարածել էր Արևմտյան պատի մոտ արված իր լուսանկարը: Նա լուսանկարի մեկանբանություններում գրել էր, որ ինքը երբեք չի մոռանա սուրբ երկիր՝ Իսրայել, կատարած այցը:

Որոշ երկրպագուներ, որոնց այդ մեկնաբանությունը դուր չի եկել, իրենց դժգոհությունը արտահայտել են մեկնաբանությունների մեջ: Նրանցից մեկը հայտնել է, որ դա երբեք Իսրայելը չի եղել, այլ միշտ Պաղեստինն է եղել, մեկ այլ դժգոհ երկրպագու նշել է, որ Իսրայելը սուրբ երկիր չէ, քանի որ նրանք յուրաքանչյուր օր սպանում են անմեղ պաղեստինցիների:

Համերգի կազմակերպիչը Թել Ավիվում տեղի ունեցած համերգի համար 44,000 տոմս է վաճառել:

Անկախ

Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել

japan-tankerՀինգշաթի օրը Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել՝ նավի կապիտանը անհետ կորած է համարվում:

Հիմեձի նավահանգստից 5 կմ հեռավորության վրա կանգնած 998 տոնա կշռով նավթատարի հրդեհը մարելու համար նավեր և ինքնաթիռ է ուղարկվել:

Փրկարարները փրկել են ութ մարդուց բաղկացած անձնակազմի յոթ անդամների, իսկ նավի 64-ամյա կապիտանը դեռևս անհետ կորած է համարվում:

Բոլոր յոթ փրկվածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից չորսը լուրջ վնասվածքներ են ունեցել:

Նավթատարը պայթյունի ժամանակ դատարկ է եղել, ինչը նվազեցնում է բնապահպանական աղետի վերաբերյալ կասկածները:

Հետաքննություն է կատարվում Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում գտնվող ընկերությանը պատկանող նավի պայթյունի պատճառը պարզելու համար:

Անկախ

Apple-ը 3 միլիարդ դոլարով կգնի Beats-ը

dr-dre-beats1Apple ընկերությունը 3 միլիարդ դոլարով գնում է Beats-ը:

Apple-ը սահմանված գումարի 2,6 միլիարդ դոլարը կվճարի տեղում, իսկ մնացած 400 միլիոն դոլարը կվճարի ժամանակի ընթացքում: Apple-ը Beats Electronics-ից կստանա նորաձև սարքեր և Beats Music-ի հեռարձակման ծառայությունը:

Apple ընկերությունը անցած տարվա տվյալներով ունի 159 միլիարդ դոլար բյուջե:

Ամեն դեպքում շատերը կարծում են, որ Apple-ը պարզապես ժամանակ է վատնում Beats-ի հետ կապված նախագծերով: Երաժշտություն հեռարձակող ծառայությունը շուրջ 500,000 օգտատեր ունի, ինչը բավականին քիչ է Spotify-ի 4 միլիոն օգտատերերի համեմատությամբ:

Apple-ը հույս ունի պայմանագիրը կնքել ամառվա վերջին կամ աշնան սկզբին:

Beats-ի համահիմնադիրներն են Ջիմի Յովին և Դոկտոր Դրեն, որոնք հաջողության են հասել երաժշտության հեղինակման ոլորտում, իսկ ընկրությունը ստեղծել են 2006թ-ին:

Ոչ մի երկիր չի ցանկանում հյուրընկալել 2022թ-ի Օլիմպիական խաղերը

Almaty_KazakhstanԱյս շաբաթ Լեհաստանի Կրակով քաղաքը դուրս է եկել 2022թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար առաջադրված քաղաքների ցուցակից, քանի որ քաղաքի բնակիչները դեմ են քվեարկել խաղերը այդտեղ անցկացնելու նախագծին:

Այժմ խաղերը հյուրընկալելու համար առաջադրված են միայն չորս քաղաքներ:

Կրակովը առաջարկել էր հարևան Սլովակիայի հետ խաղերը հյուրընկալելու նախագիծ, սակայն քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել դրան:

Հունվարին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքը, պատճառաբանելով մեծ ծախսերը, նույնպես դուրս էր եկել ցուցակից, իսկ Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչները նախագծին «ոչ» էին քվեարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի ագահության պատճառով:

Այս մերժումները  հիմնականում պայմանավորված են խաղերի մեծ ծախսերով:

2014թ-ին Սոչիում կազմակերպված Օլիմպիական խաղերի վրա ծախսվել է շուրջ 51 միլիարդ դոլար, իսկ 2008 թ-ի Պեկինի խաղերի վրա՝ 40 միլիարդ դոլար:

Նորվեգիայի Օսլո քաղաքում խաղերը անցկացնելու առաջարկին մեծապես ընդդիմանում են քվեարկողները և կառավարության կոալիցիայի կեսից ավելին, իսկ Ուկրաինայի Լվով քաղաքում խաղեր անցկացնելու նախագիծը անհավանական է՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:

Ղազախստանի Ալմաթի քաղաքը և Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մնում են խաղերը հյուրընկալելու համար առաջադրված հիմնական քաղաքները:

Միջազգային օլիմպիական կոմիտեն վեց շաբաթվա ընթացքում հանդիպում կունենա Շվեյցարիայում խաղերը հյուրընկալող քաղաքը ընտրելու համար:

 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

3 (1)Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել արդարության սկզբունքները և փոխել բացասական տենդենցները:

Հայտարարությունն ընդունվել է քաղաքացիական երեք ակտիվիստների նկատմամբ մայիսի 26-ին կայացված դատավճռի կապակցությամբ: Ավելի վաղ կայացել էր NİDA շարժման և ընդդիմության ակտիվիստների դատավճիռը, հաղորդում է “Հագին” կայքը:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանի և Էլնուր Մամեդովի բանտարկության վերաբերյալ դատարանի ընդունած որոշման կապակցությամբ:

Արտգործնախարարությունը կարծում է, որ անկախ դիտորդները, որոնք կարևոր դեր ունեն ժողովրդավար հասարակության զարգացման գործում, պետք է հնարավորություն ունենան առանց վախի աշխատելու: