Կինը իր այգում երկու բենգալյան վագր է պահում (լուսանկարներ)

բենգալյան վագրՄինչ մարդիկ իրենց այգին հիմնականում օգտագործում են որպես հանգստի վայր, Ջենիս Հեյլին այնտեղ երկու ընտանի վագր է պահում:

Հեյլին 272կգ կշռով Սեյբր անունով սպիտակ բենգալյան վագրին և 181 կգ կշռով Յանդա անունով նարնջագույն բենգալյան վագրին պահում է Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում գտնվող իր տանը:

Յուրաքանչյուր օր 57-ամյա կինը ձեռքով կերակրում և շոյում է վագրերին:

Հեյլին 20 տարի առաջ թողել է իր ադմինիստրատորի աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա այգում աշխատելու համար, որից հետո նա հաճախել է վագրեր վարժեցնելու դասընթացների:

Դասընթացների հաճախելուց երկու տարի անց նա վագրի ձագ է բերում տուն:

Յանդային նա գնել է 2002թ-ին, որը այժմ 12 տարեկան է: Սեյբրին նա վերցրել է 2007թ-ին, որը այդ ժամանակ երկու շաբաթական է եղել:

Անկախ

 

Բաքուն հետաքրքրված “Бал-Э” առափնյա հրթիռային համակարգերով

3Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական “Бал-Э” առափնյա հրթիռային համակարգերով, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Կոմերսանտ” թերթին:

 

Ինչպես թերթին պատմել է “Տակտիկական հրթիռային սպառազինություն” կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը, “Бал-Э”-ի պրեզենտացիան տեղի է ունեցել վերջերս՝ Աստանայում KADEX 2014 ռազմական ցուցադրության շրջանակում:

 

Ըստ թերթի տվյալների՝ այդ համակարգերի մեկ դիվիզիոնի ձեռքբերման նպատակով հայտ է ներկայացվել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն։

Անկախ

Կալինինգրադում պայքարում են թանկարժեք հանքանյութի համար

shutterstock_78282943_588Սաթե սենյակի կամ նույնիսկ` սաթե միջանցքի համար, որ հայտնաբերվել է Կալինինգրադի մարզի բալթիական նավահանգստի ցուրտ ստորգետնյա այրում, որը դեռևս գերմանացիներն են կառուցել, հայտնաբերվել է  ավելի քան 30 տ բացառիկ ու թանկարժեք սաթի հանքանյութ: Իսկույն էլ գտածոն գնահատվել է 87 մլն եվրո:

Թաքստոցի հետքը օպերատիվ աշխատողները բռնել են մեքենայության հետ կապված  մի աղմկալի գործի ժամանակ: Այդ ամբողջ հարստությունը նախատեսված է արտասահմանում վաճառքի համար:

Ավելի վաղ ընկերության տերը Վիկտոր Բոգդանը, որը որոշակի շրջանակներում հայտնի է Բալետ մականունով մինչ վերջերս համարվում էր կալինինգրադյան սաթի թագավոր: Նա գնում էր մարզում արդյունահանվող ամբողջ սաթը, իսկ հետո այն   թանկ գնով  վաճառում Լիտվային, Լեհաստանին, Չինաստանին: Հիմա նա մեղադրվում է մեքենայությունների փորձի մեջ: Բոգդանը թաքնվել էր, սակայն ձերբակալվեց Գդանսկում ու հիմա Ռուսաստանը փորձում է նրա արտահանձնմանը հասնել:

Բոգդանի բիզնեսը կառուցված էր կալինինգրադյան սաթ արտահանող կոմբինատի հետ էքսկլյուզիվ պայմանագրի վրա, որը ողջ աշխարհում այդ հանքանյութի ամենախոշոր արդյունահանողն է համարվում: Իսկ հիմա կոմբինատը նոր տերեր ունի` «Ռուստեխնոլոգիա» պետական ընկերությունը, որն արմատապես փոխել է վաճառքի համակարգը:

Անկախ

Հայ հեծանվորդին Թուրքիայում հեծանիվ են նվիրել՝ ի նշան խաղաղության և բարեկամության

հեծանիվԹուրքիայի Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում կազմակերպված «Հեծանվավազքի միջազգային մրցաշարին» թուրք, ադրբեջանցի, հույն, իրանցի սերբ, բոսնիացի, սերբ մարզիկների հետ միասին մասնակցել է նաև հայ հեծանվորդ Տիգրան Վարդանյանը: Վերջինիս հեծանիվը տեխնիկական պատճառներով Հայաստանից չի տեղափոխվել Թուրքիա: Թուրք մարզիկները Վարդանյանին հեծանիվ են տրամադրել, որպեսզի նա կարողանա մասնակցել մրցաշարին:

106 մարզիկների մասնակցությամբ խաղաղությանը նվիրված մրցաշարի ավարտից հետո «Salcano» ընկերության տնօրեն Բայրամ Աքգյուլը Տիգրան Վարդանյանին է նվիրել նրան տրամադրած հեծանիվը: Աքգյուլը նշել է, որ նման դեպքերը հանդիսանում են սպորտի միջոցով բարեկամության, խաղաղության և եղբայրության զարգացման ամենագեղեցիկ օրինակներից: Հայ մարզիկ Տիգրան Վարդանյանն ու նրա մարզիչ Հրաչյա Ավետիստյանը մրցաշարի կազմակերպիչներին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված աջակցության համար: «Մենք էլ թուրք մարզիկներին սպասում ենք հայաստանյան մրցաշարերին: Նրանց նույնպիսի հյուրընկալությամբ կընդունենք, ինչպես մեզ ընդունեցին այստեղ»,-նշել է Ավետիսյանը:

Մրցաշարում հաղթել է թուրք հեծանվորդը Աբդուլքադիր Քեքեջին, երկրորդ մրցանակը նվաճել է իրանցի, իսկ երրորդը՝ սերբ մարզիկը:

 Անկախ

Ադրբեջանում հարձակվել են լրագրողի վրա և ջարդել նրա տեսախցիկը

տեսախցիկներԱդրբեջանի Իսմաիլի շրջանում ծեծել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին: Լրագրողի խոսքով՝ ինքը Բույնուզ գյուղում ռեպորտաժ պատրաստելիս է եղել, երբ իրեն են մոտեցել անհայտ անձինք, վերցրել են տեսախցիկն ու կոտրել, տեղեկացնում է “Հագին” կայքը:

 

“Տեղի բնակիչներից ահազանգ էինք ստացել, որ այդ շրջանի ռեստորաններն անօրինական ճանապարհով միանում են ջրատարին, ինչի հետևանքով գյուղում շատերը ջրի խնդրի առաջ են կանգնում։ Ես որոշեցի ռեպորտաժ պատրաստել և ուղևորվեցի Ֆազիլ Շաֆիևին պատկանող օբյեկտ։ Հենց այդ ժամանակ ինձ վրա հարձակվեցին նրա որդին և հաստատության աշխատակիցը, փորձեցին ծեծել ինձ ու կոտրեցին տեսախցիկը”,-պատմել է լրագրող   Էլչին Իսմայիլը։

 

Իսմայիլի շրջանի ոստիկանության վարչությունից հաստատել են, որ բողոք են ստացել և խոստացել են զբաղվել հարցով։

 

Մայիսի 16-ին Ադրբեջանի Բինադաղի շրջանում հարձակման էր ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի նկարահանող խումբը։

Անկախ

 

Դավութօղլուն և Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

1Մայիսի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Բաքվում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները։

 

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

 

Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում։

 

Բաքու այցի ընթացքում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ, ինչպես նաև ընդլայնված կազմով եռակողմ հանդիպում։ Դրանից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրներ, Կասպիցի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

 

 

Պյոտր Պորոշենկո. Ո ՞ վ է Ուկրաինայի նոր նախագահը,լուսանկարներ

Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում  Պետր Պորոշենկոն ընտրվեց երկրի նախագահ։  Իսկ նրա հաջողության տանող ուղին հետևյալն է.

Petro Poroshenko, 'Chocolate King', Ukrainian MP and backer of the Euromaiodan protests in Kiev

 

Պետր Ալեսեևիչ Պորոշենկոն ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 26-ին Բոլգրադում, ինժեների ընտանիքում։ Կիևի՝ Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի  ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1989թ.-ին, անմիջապես նախաձեռնում է  կակոյի վաճառքի իր բիզնեսը, իսկ 1990-ականներին արդեն հրուշակեղենի արտադրության իր ձեռնարկությունները միավորում է մեկ խոշոր “Ռոշեն” խմբի մեջ և դրանով դառնում Ուկրաինական հրուշակեղենի խոշորագույն արտադրող-գործարարներից։

Ի թիվս այլ հարստությունների՝ «Շոկոլադի թագավորին» է պատկանում ուկրաինական 5-րդ ալիք”  հեռուստաընկերությունը, որը 2004թ.-ին լուսաբանում էր նախագահական ընտրություններն ու նարնջագույն հեղափոխությունը։

Նախագահ Պորոշենկոյի խորհրդարանական ուղին սկսվել է 1998թ.-ին, երբ նա դարձավ Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որը շուտով լքեց 2001թ.-ին՝ իր անկախ ձախ-կենտրոնամետ “Համերաշխություն” կուսակցությունը ստեղծելու համար, իսկ 2001թ.-ին ղեկավարում է Վիկտոր Յուշենկոյի ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի “Մեր Ուկրաինա” միությունը։

Նախագահական ընտրություններում Յուշենկոյի հաղթանակից  հետո՝ 2004թ.-ին, Պորոշենկոն նշանակվեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Բայց շուտով  Ուկրաինայի քաղաքական գործիչների կողմից կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների արդյունքում Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած նախարարների ողջ կաբինետն, այդ թվում՝ Պրոշենկոն, ազատվեց աշխատանքից։

petro_poroshenko_0

Շուտով՝ 2006թ.-ին, Պորոշենկոն կրկին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր. այս անգամ նա ղեկավարում է ֆինանսական և բանկային գործունեության խորհուրդը։ 2007թ.-ի փետրվարից 2012թ.-ի մարտը Պորոշենկոն զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի նախագահի պաշտոնը։

2009թ.-ի հոկտեմբերին նա նշանակվում է Ուկրաինայի արտգործնախարար, սակայն ոչ տևական ժամանակով՝ մինչև 2010թ-ի մարտը։ Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նա հեռացվում է այդ պաշտոնից։ Պաշտպանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը, նա միաժամանակ նշում էր, որ “Ուկրաինայի նպատակը ոչ թե ինքնին ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է, այլ բարեփոխումների անցկացումը, երկրի անվտանգության ամրապնդումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը”։

Երկու տարի անց Յանուկովիչն առաջարկում է Պորոշենկոյին զբաղեցնել տնտեսական տարգացման ու առևտրի նախարարի պաշտոնը։ Վերադառնալով խորհրդարան՝  նա ստանում է Վիննիցկի շրջանի թիվ 12 ընտրատարածքի  ընտրողների ձայների 70%-ը և պատգամավոր ընտրվելու կապակցությամբ լքում նախարարի պաշտոնը։ Պորոշենկոն հրաժարվում է դառնալ խորհրդարանական այս կամ այն խմբակցության անդամ, այլ  ընդգրկվում է Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովում։Petro-Poroshenko_2805224b

 

 

“Եվրամայդանում” նա հաճախ ելույթով էր հանդես գալիս ու պաշտպանում ցուցարարներին, իսկ հարցազրույցներից մեկում նշում է, որ հովանավորում է հեղափոխությունը ՝ապահովելով սննդով, ջրով ու վառելափայտով։ Չնայած իր ընդդիմադիր լինելու մեծ փորձին՝ այս քաղաքական գործիչը համարում է, որ ընդդիմադիր լինելը պատվաբեր չէ. ըստ նրա եթե դա երկար տևի, կարող է դառնալ ինքնանպատակ, իմաստը լինի պարզապես քննադատություն որոնելը։

petro-poroshenko

2014թ.-ի մարտի 29-ին նա գրանցվում է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Նա վստահ է. “մեզ համար ինչ էլ որ կանխատեսեն մեր կատաղի “ընկերները” աջից ու ձախից,  Մեր Ուկրաինան ունի լուրջ ռեսուրսներ ու ապագայի ծրագրեր”,- նշել է Պորոշենկոն։

Անկախ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով 30 մարդ է զոհվել

IMG-20140526-WA0001-390x290 (1)Առնվազն 30 մարդ զոհվել է ու 100-ն էլ վիրավորվել են Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով:

Ապրանքատար ու ուղևորատար գնացքների բախում է տեղի ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում, Հալիլաբադ քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար ճեպընթացը մտել է այն գիծ, որտեղ ապրանքատար գնացքն էր:

Վթարի վայր են դուրս եկել բժիշկներ ու պաշտոնյաներ:

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն Բաքվում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

դավութօղլու-ալիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Վերջինս գտնվում է Բաքվում` մասնակցելու Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Ալիևը և Դավութօղլուն քննարկել են թուրք-ադրբեջանական, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Դավութօղլուն նշել է նման հանդիպման կազմակերպման մեծ կարևորությունը: Կողմերը խոսել են նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների մասին: Դավութօղլուն հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը աջակցելու Ադրբեջանին Եվրոպային խորհրդի նախարարների հանձնաժողովի ժամանակավոր նախագահության ընթացքում:

Ստամբուլի անհանգիստ թաղամասերից մեկում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել

okmeydan Այսօր առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել վերջին օրերին ցույցերի ու բախումների կենտրոն դարձած Օքմեյդան հրապարակի շրջակայքում: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ ոստիկանները շրջել են մի քանի հասցեներով և հարցաքննություն անցկացրել: Օպերացիային մասնակցել են «կարիճ» կոչվող զրահապատ մեքենաներ, ոստիկանական ուղղաթիռներ, 3 հրշեջ մեքենա, ջրաշիթեր արձակող մեքենաներ, ոստիկանական հատուկ ջոկատներ: Խուզարկման ենթակա փողոցները փակվել են քաղաքացիների և լրագրողների համար: Օպերացիայի արդյունքում խուզարկված տներից մի շարք փաստաթղթեր են առգրավվել, 25 հոգի ձերբակալվել է, որոնց թվում կան նաև կանայք: Նրանց տեղափոխել  են ոստիկանական բաժանմունք: Հատուկ գործողության անցկացման պատճառների մասին համապատասխան հայտարարություն առայժմ չկա:

Ստամբուլում նոր հայկական դպրոց կկառուցվի

dproc  Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասում նոր հայկական դպրոց է կառուցվում: Մոտ 500 աշակերտի համար նախատեսված դպրոցը սեպտեմբեր ամսին իր դռները կբացի նոր ուսումնական տարվան ընդառաջ: Հայկական նոր դպրոցի բացումը առաջինը կլինի հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, քանզի 1965 թ. Հատուկ կրթական հաստատությունների վերաբերյալ թիվ 625 օրենքով օտարերկրացիներին և փոքրամասնություններին արգելվել էր դպրոցներ հիմնել:

Դպրոցի շինարարությունը ֆինանսավորվում է հայ համայնքի կողմից: Նոր դպրոցը կկոչվի Տատյան, որը, ըստ էության, կդառնա Ստամբուլում գործող պատմական Տատյան դպրոցի նոր մասնաշենքը: Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրեն Մեսութ Օզդեմիը նշել է, որ 170 տարվա պատմություն ունեցող դպրոցը արդեն չի համապատասխանում իրենց կարիքներին: Նոր շենքի կառուցումը նպատակ ունի դպրոցի 400 աշակերտների համար կրթության ժամանակակից պայմաններ ապահովել:

Նոր դպրոցի շինարարության տարածքում հին դպրոցի մի շենք կա, որը դիմաց հայկական եկեղեցի է գտնվում: Չնայած տարածքը պատկանում է հայկական համայնքին, այնուհանդերձ այն հանդիսանում է ժամանակին բռնագրավված համայնքային գույք, որը, առայժմ չի վերադարձվել: Օզդեմիրի խոսքերով՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Բաքըրքյոյի նախկին թաղապետ Աթեշ Ունալ Էրզենի համաձայնությամբ իրենք կարող են օգտագործել տարածքը:

Մոտ 1750 քառ. մետր տարածքում կառուցվող դպրոցը 300 հոգու համար նախատեսված դահլիճ կունենա, ինչպես նաև ընդարձակ մարզասրահ: Արդյունքում դպրոցական հասակի մոտ 3000 երեխա ունեցող հայ համայնքը նոր ուսումնական տարին կդիմավորի նոր դպրոցով:

Նշենք, որ այսօր Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց՝ 14 առաքելական և 2 կաթոլիկ: Թաքսիմում տեղակայված Եսայան հայկական վարժարանը, Սամաթիայում գտնվող Սահակյան-Նունյան վարժարանն ու Պանգալթըի հայկական նախակրթարանն ու լիցեյը (կաթոլիկ) տալիս են եռաստիճան կրթություն՝ մանկապարտեզ, նախակրթարան և լիցեյ: 12 դպրոց նախակրթարան են համարվում, որտեղ տրվում է 8-ամյա կրթություն: Դրանք են՝ Բեզգյան, Տատյան, Մերամեթչյան, Արամյան-Ունջյան, Լևոն Վարդուհյան, Եշիլքյոյ, Քարագյոզյան, Թարգմանչաց դպրոցները, Գալֆայան ճեմարանը և կաթոլիկ դպրոցները՝ Սամաթիայի Անարատ հղության  և Բոմոնթիի Մխիթարյան: Միայն հայկական երկու վարժարան՝ Կեդրոնականն ու Սուրբ Խաչ Դպրեվանքը ունեն լիցեյի, այսինքն ավագ դպրոցի կարգավիճակ, որտեղ կրթությունը 3-ամյա է:

Կլիչկո.Սահակաշվիլին կարող է Պորոշենկոյի խորհրդականը դառնալ

5382d766-e38e-c06e-e38e-c06170326880.photo.0Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող է Պետր Պորոշենկոյի  թիմ մտնեն որպես նախագահի խորհրդականներ:

Դրա մասին երկուշաբթի տեղի հեռուստատեսությամբ հայտնել է ՀԱՐՎԱԾ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որին բոլոր էքզիտ-պոլերը Կիևի քաղաքապետի հաղթող են համարում:

«Վրաստանը մեզ համար օրինակ է: Ես խոսել եմ այդ թեմայով շատերի հետ: Խոսել եմ Սահակաշվիլու հետ.նա իր ծառայություններն է առաջարկել, խոսել եմ Դենդուկիձեի հետ ու վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է օգնել (Ուկրաինայի նորընտիր նախագահին), եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Կլիչկոն:

Թաիլանդի թագավորը գեներալ Չան-Օչային նշանակել է կառավարող խորհրդի ղեկավար

o_955685Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադոլյադետն այսօր հրամանով, հեղաշրջումը ղեկավարած գեներալ Պրայուտ Չան-Օչային  նշանակել է Ազգային խորհրդի ղեկավար: Հենց այդ խորհրդին է անցել երկրում իշխանափոխությունից հետո ամբողջ օրենսդրական ու կատարողական իշխանությունը:

Ավելի վաղ գեներալ Չան-Օչան սեփական հրամանով ղեկավարել է այդ կառույցը, սակայն ինչպես դիտորդեներն են կարծում, միապետի հրամանով նշանակումը նրան ավելի կշիռ կտա թաիլանդյան ժողովրդի աչքում:

Զինվորական հրամանատարությամբ հեղաշրջումը կատարվեց մայիսի 22-ին: Այն ժամանակ հայտարարվեց երկր ամբողջ տարածքում, ուր տևական ժամանակ չեն դադարում հակակառավարական ցույցերը,  պարետային ժամ հաստատելու, ինչպես նաև` սահմանադրության գործունեությունը դադարեցնելու մասին:

Սակայն, չնայած արգելքին, վերջին 4 օրում ողջ Թաիլանդում հուզումների նոր ալիք սկսվեց: Բանգկոկում   մինչև 1000 ցուցարար հավաքվեց.նրանք պետական հեղաշրջման դեմ են: Տեղի ԶԼՄ-ները հայտնել են ցուցարարների ու զինվորականների աննշան բախումների մասին:

Անկախ

Մալիում 50 զինվոր է զոհվել

1365563055_30529964-1-390x290Մալիի հյուսիս-արևելում ապստամբներից Կիդալ քաղաքը զավթելու անհաջող փորձի հետևանքով զոհվել է 50 զինվոր, հաղորդում է ԲիԲիՍի-ն:

Քաղաքի համար մարտերը սկսվել են չորեքշաբթի ու դարձան հակամարտող  կողմերի` հակակառավարական ուժերի ու ապստամբների միջև ամենաարյունալին:

Ներկայում ապստամբները հսկում են  Մալիի ամբողջ հյուսիս-արևելյան հատվածն ու մոտեցել են Գաո քաղաքին: Մալիի կառավարությունն ապստամբներին մեղադրում է «Ալ Քաիդայի» աջակցությամբ գոծելու մեջ:

Անկախ

Պորոշենկոյի շտաբում ինաուգուրացիայի մոտավոր ամսաթիվն են նշել

5eab7077ee067289cfea7003a732b3d7-390x290 (1)Պետր Պորոշենկոյի ինաուգուրացիան հնարավոր է տեղի ունենա հունիսի 8-10-ին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով նախագահի թեկնածուի շտաբին:

Պորոշենկոն բոլոր քվեաթերթիկների երրորդ մասի մշակման արդյունքներով հավաքել է ձայների 54 %-ը:

Ավելի վաղ հրապարակվել էին էքզիտ-պոլերի տվյալները, որոնց համաձայն, Պորոշենկոն հավաքել է ձայների  87,31%-ը, Տիմոշենկոն` 12,39%,Լյաշկոն` 8,69%, Գրիցենկոն  5,98%, Տիգիպկոն` 4,42%, Դոբկինը` 2,35%:

Անկախ

Իրաքում ահաբեկչության հետևանքով 6 իրանցի է զոհվել

IraqԲաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգի Բարուբա քաղաքում մեքենա է պայթել, որը պատկանել է իրանական նավթագազային ընկերությանը: Պայթյունի հետևանքով զոհվել է Իրանի 6 և Իրաքի 5 քաղաքացի:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել Իրաքի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում:

Ի դեպ, սա Իրաքում վերջին շրջանում իրանցիների դեմ իրականացվող առաջին ահաբեկչությունը չէ:

2013-ին Բաղդադից ոչ հեռու, մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով, զոհվել էր 8 իրանցի: Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը և պահանջել, որ Իրաքի իշխանությունները լրջորեն զբաղվեն դեպքի քննությամբ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ

Ալի ԼարիջանիԱլի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ:

Մայիսի 25-ին անցկացված քվեարկության ընթացքում 264 օրենսդիրներից Լարիջանիի օգտին քվեարկել են 187-ը: Նա երրորդ տարին անընդմեջ գլխավորելու է Իրանի 9-րդ գումարման խորհրդարանը:

Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև Ահմադ Բախշաեշն, Բահրամ Փիրանվենդը: Վերջիններս համապատասխանաբար ստեցել էին 32 և 26 ձայն:

Ուշագրավ է, որ Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Թեհրանում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

otobuse iraniԻրանի մայրաքաղաք Թեհրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել: 16 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Հատկապես ծանր է 4 քաղաքացու վիճակը: Նրանց  հիվանդանոց տեղափոխելու համար նույնիսկ օգտագործվել են ուղղաթիռներ:

Ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում  է պատահարի պատճառները:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ավտովթար էր տեղի ունեցել Թեհրանի Խաքիմ և Ազադեգան պողոտաների խաչմերուկում: Իրանի 7 քաղաքացի էր մահացել:

Մեկ այլ պատահար էր տեղի ունեցել մարտի 27-ին Իրանի Խուզեստան նահանգի տարածքում: Կրկին ուղևորատար ավտոբուս էր շրջվել: Պատահարի արդյունքում մահացել էր 11 մարդ, իսկ 19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Խաբեությամբ վարկ վերցրած իրանցի գործարարը գլխատվել է

Իրանցի գործարար դատատկա գործՄայիսի 24-ին Թեհրանի «Էվին» բանտում գլխատվել է իրանցի գործարար Մեհաֆերդի Ամիր Խոսրավի Մանսուրը: Վերջինս ապօրինի կերպով Իրանի «Սադերաթ» բանկից յուրացրել էր 2,8 մլն դոլար:

Գործի քննությունը սկսվել էր դեռևս 2011-ին: Այդ ընթացքում ձերբակալվել է 27 կասկածյալ:

Պարագլուխը` Ամիր Խոսրավին, «Ամիր Մանսուր Արիա» ընկերության ղեկավարն է: Նա,  փաստաթղթերը կեղծելով, կարողացել«Սեդարաթ» բանկից մեծ վարկ ստանալ:

Ուշագրավ  է, որ այս քրեական գործի ընթացքում հրաժարական է տվել Իրանի ազգային բանկի կառավարիչը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Կաննի 67-րդ կինոփառատոնում հաղթեց «Ձմեռային քուն» թուրքական ֆիլմը (տեսանյութ)

«Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմ    Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում Լավագույն ֆիլմ անվանակարգում Ոսկե արմավենուն արժանացավ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմը: Թուրք ռեժիսորին մրցանակը շնորհեցին հանրահայտ Ումա Թուրմանն ու Քվենտին Տարանտինոն: Նուրի Բիլգե Ջեյլանի իր շնորհակալական խոսքում նշել է, որ այս մրցանակը նվիրում է վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին: «Այս տարի թուրքական կինոյի 100-րդ տարեդարձն է: Սա աներևակայելի գեղեցիկ մի պատահականություն է: Այս մրցանակը նվիրում եմ վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին»,-նշել է Ջեյլանը:

«Ձմեռային քուն» դրաման պատմում է նախկին երաժիշտ Այդինի մասին, որը փոքրիկ հյուրանոց ունի Կապադովկիայում: Երբ գալիս է ձմեռը, տղամարդը մնում է հյուրանոցի պատերի ներսում իր կնոջ և քրոջ հետ: Ֆիլմում ներկայացվում են ամուսնական զույգի բարդ փոխհարաբերությունները, ընտանեկան խնդիրներ և մարդկային խորը ապրումներ:

Նշենք, որ սա թուրք ռեժիսորի արդեն երկրորդ Ոսկե արմավենին է: Առաջին անգամ նա այդ մրցանակին արժանացել է 1982 թվականին «Ճանապարհ» («Yol») ֆիլմի համար:

Անկախ